veil, cover;
mask, cloak, appearance;
fiction, pretext, excuse;
— թղթոյ, envelope;
address;
ընդ —աւ, under the appearance.
κάλυμμα, ἑπικάλυμμα velamentum faciei, velamen, velum, operimentum, tegumentum, tegmen φραγμός sepes πρόσωπον persona (որպէս դիմակ) եւ այլն. Ցացկոյթ երեսաց. (ի հյ. պատել. եւ պ. րույ, երեսք) պտրտակ. քօղ. դիլխաշուք. եւ Դիմակ
Արկ պատրուակ զերեսօք իւրովք։ Արկանէր Մովսէս պատրուագ ի վերայ երեսաց իւրոց։ Քո՞ բացեալ իցէ զպատրուագ հայկին։ Ո՞ մէրկասցէ զպատրուագ երեսաց նորա Ել. (՟Լ՟Դ. 33 = 35։ Յոբ. ՟Լ՟Ը. 31։ ՟Խ՟Ա. 4։)
ՊԱՏՐՈՒԱԿ. լայնաբար՝ Որպիսի եւ իցէ ծածկոյթ վերարկիչ, նուարտան. վարագոյր. առագաստ. ծածկոց.
Ձգեսցես զպատրուակ վարագուրին ի դրան խորանին վկայութեան. (Ել. ՟Խ. 5։)
Զգեստ Աստուծոյ զվարագուրին պատրուակ ասաց եզեկիէլ. (Նար. ՟Լ՟Գ։)
Կրկնակի պատրուակաւ զերեսս ծածկէր (սերովբէն). (Ոսկ. ես.։)
Բարձեալ ի նմանէ հողեղէն պատրուակն՝ դարձեալ հոգւոյն երեւեսցի գեղեցկութիւնն. (Նիւս. կուս.։)
Եթէ ոք՝ որ շուք ունի եւ ստուերն զկոչումնն՝ ի բաց մերկացեալ զպատրուակն, մերկ զիրսն կամեսցի մաքրապէս տեսանէլ։ Իբրեւ յարեւու յայտնապէս զմիտսն լուսաւորէ, մերկանալով զպատրուակն՝ որով ըմբռնեալն է. (Փիլ. իմաստ. եւ Փիլ. նխ. ՟բ.։)
Մերկացուցանել զպատրուակ գրոյն. (Աթ. ՟Ը։)
ՊԱՏՐՈՒԱԿ. նմանութեամբ որպէս կեղծիք. պատճառանք. առիթ.
Մի իբրեւ պատրուկ չարութեան ունել զազատութիւն. (՟Ա. Պետ. ՟Բ. 16։)
Մերկ եւ առանց պատրուարկի բանիւ յանդիման կացուցանել. (Պետ.։)
Զպատրուակ կեղծեաց առի, զքող տգիտութեանն վերացուցի. (Նար. ՟Կ՟Է։)
Պատրուակ զշաբաթն առեալ իւրեանց նենգութեան. (Իգն.։)
Թափուր արարին զպտուղն ի պատրուակացն սպասաւորութենէ. (Լմբ. սղ.) (ռմկ. միջուկը թողուցին՝ կեղեւին պէտ ըրին )։
ՊԱՏՐՈՒԱԿ ԹՂԹՈՑ. Ծրար ողջունագիր թղթոյ, ուրդիր հասցէն. բարեւագրին երեսը, հասցէն.
Տեր աբաս յիսկզբանե թուականին հայոց փոխեաց զաթոռ ի Չորայ ի Պարտաւ. առ սովաւ կալան սովորութիւան գրել ի պատրուակ թղթի, Աղուանից՝ Լփնաց եւ Չորայ կաթողիկոսի (հասցե գիրս). (Կաղանկտ.։)
Զոր օրինակ պատրուակի թղթոյն այսպէս յաջորդէին. (Ոսկիփոր.) (ուր դրեալ էր պատրիսակի)։