s.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;

fig.

senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

s.

θυρίς, θυρίδος fenestra. Ծակ որմոյ տան առ ի կողմանէ կամ ի վերուստ՝ ի պէտս անցից լուսոյ եւ հողմոյ. լուսամուտ. լուսանցոյց. (պ. պատիուն, պատխէն. որպէս թէ հողմացոյց. եւ յն. թիռի՛ս, որպէս դռնակ).

Եբաց նոյ զպատուհան տապանին։ Կարկառաւ ընդ պատուհանն, եւ ետես զիսահակ։ Կախեաց զնոսա չուանաւ ընդ պատուհանն։ Կապեսցես զպատուհանէդ ։ ըստ օրինակի պատուհանիցն եւ կամարացն առաջնոցեն։ Ձգեաց զձեռն իւր ընդ պատուհանն (ա՛յլ ձ. յառեաց զձեռն իւր ընդ ծակոյն. յն. եւս՝ ծակ)։ Պատուհանք բացան երկնից։ Բացից զպատուհանս երկնից. (իմա՛ ըստ եբր. եւ յն. սահանք) Եւն։

Պատուհանք մահու ի բարձանց ի ձեռն. հրեշտակին բացան ի վերայ բանակի նոցա։ Բանին պատուհանք երկնից (ի գալստեան երկնաւոր դատաւորին). (Գէ. ես.։)

Եղիցին իբրեւ զծուխ ի պատուհանից. (Ովս. ՟Ծ՟Գ. 3.) (իբր ի ծխնելուզաց )։

Ի պատուհանսն (աշտարակին) դնելով ակունս լուսատու. (Պտմ. վր.։)

Որպէս ցուցանիցէ լոյս ընդ նեղ ծակ պատուհանից զնչանակ իւրոյ նշուլիցն. (Վեցօր. ՟Ը։)

լոյսանցոյց պատուհանովք. (Ասող. ՟Գ. 47։)

ՊԱՏՈՒՀԱՆՔ. նմանութեամբ, որպէս զգայարանք.

Եւ մահ ընդ պատուհանս ձեր. (Երեմ. ՟Թ. 21։)

Մարմնոյ պատուհանիցն նմանեցին մի ըստ միոջէն մասունք զգայութեանցն. քանզի ի ձեռն սոցա իբրու ընդ պատուհանն մտանէ ի մի միտսն հասումն ըմբռնման զգալեացն. եւ դարձեալ միտքն յառեալ կարկառին ի ձեռն նոցա, եւ այլն. (Փիլ. լին. ՟Բ. 34 ։)

մարմինս մեր տուն է առակաւ, եւ պատուհանք ՝ զգայարանքս։ Ի զգայարանաց մերոց իբրեւ ի պատուհանից ելանեն գողք եւ կողոպտեն զմեզ. (Եւագր. ՟Լ՟Ա։ Վրք. հց. ՟Ծ՟Բ։)

Թէ զաչացս պատուհանս ստուերացուսցես։ Տեսցեն պատուհանք աչացս իմաստից. (Նար. ՟Ծ՟Բ. ՟Ի՟Ե։)

ՊԱՏՈՒՀԱՆ, հանք. որպէս պահարան. խորշ, ծակ ի մեջ որմոյ.

Էարկ զոսկին ի զամբիլն, եւ եգ զնա ի պատուհան եկեղեցւոյն։ Դու եւս ե՛ղբայր լցեր զպատուհանս քո թղթովք։ (Վրք.հց. ՟Է. ՟Ծ՟Ա։)

Ոմանք յորմ եկեղեցւոյն պատուհանս գործեալ՝ դնէին զիւրաքանչիւր սուրբս ի ներքս յորմս եկեղեցւոյն. (Ուռպ.։)

զսուրբ գլուխն եդին ի պահուհանի միում. (Հ. օգոստ. ՟Ժ՟Ա.։ 5)