adj.

ՊԱՏՐԻԱՐԳԱՆՈՑ ՊԱՏՐԻԱՐԳԱՐԱՆ. πατριαρχεῖον patriarchae domus, aedes vel sedes patriarchalis. Հայրապետանոց. տուն պատրեարգի.

իսկ զանդրոնիկէ տարաւ ընդ ինքն պատրիարգն ի պատրիարգանոցն։ Իսկ երանելին յովհան նստէր ի պատրիարգանոցն հանդերձ քառասուն եպիսկոպոսօք. (Վրք. հց. ՟Ը։ Վրք. ոսկ.։)

Ել ի գիշերի ի պատրիարգարանէ անտի, եւ եմուտ ի նաեւ լռելեայն. (Ճ. ՟Բ.։)

Մեծն հռոմ, ուր աթոռ եւ պատրիարգարանն է լատինացոց, որք են ֆրանկք. (Վրդն. աշխարհ.։)

ՊԱՏՐԻԱՐԳԱՐԱՆ ասի եւ աթոռն կամ քաղաք պատրիարգանիստ. կաթողիկոսարան, եւ այլն.

Բիւզանդիոն, որ յառաջ եպիսկոպոսարան էր, զկնի անուանելոյ նոր հռոմ՝ եղեւ պատրիարգարան. (Ճ. ՟Բ.։)

յաւուրս սորա պայծառանայ սուրբ պատրիարգարանն Ասող. (՟Բ. 6։)