Definitions containing the research ակութ : 2463 results

Երկմտութիւն, ութեան

s.

irresolution, vacillation, doubt, distrust.

· Calfa

NBHL (1)

Եւ δίστασις, διαφωνία, μερισμός dissensio, divisio եւ այլն. Երկբանութիւն. անմիաբանութիւն. երկպառակութիւն. օցտումն. բաժանումն.


Երկնակաճառ

adj.

adorning the sky.

· Calfa

NBHL (1)

Արեգակն ի մայրն դառնային, համարձակութիւն տալով երկնակաճառ արփւոյն». (զի յետ մտիցն արեւու երեւի մեզ հանդէս երկնից). (Լաստ. ՟Ի՟Գ։)


Երկնակառոյց

adj.

founded in heaven, celestial.

· Calfa

NBHL (1)

Երկնակառոյց քաղաք, կամ սեղան, լուսաւորք, բնակութիւն, շաւիղ. (Թէոդոր.։ Անան.։ Վրդն.։)


Երկնամիջոց

s.

sky, firmament.

· Calfa

NBHL (1)

Միջոց երկնից. ընդարձակութիւն հաստատութեան եւ եթերաց.


Երկուորի, րւոյ, րիք, րեաց

cf. Երկուորեակ.

· Calfa

NBHL (1)

Միակի նմանի, ոչ ընդ ումեք բոլորովին խառնեալ այնոցիկ՝ որ ի հասարակութեան միաբանութեան են երկուորւոյն. (Փիլ. ել. ՟Բ. 29։)


Երկպատկութիւն, ութեան

s.

duplicity, state of that which is double or doubled.

· Calfa

NBHL (1)

Կիտոսն ընդ ազգի ազգին ծառովք ննջէ ... վասն երկպատկութեան արտաքս ելանէ յեզերս ծովու». ա՛յլ ձ. երկպագութեան, կամ երկպակութեան. իմա՛, կա՛մ երկակենցաղն գոլ, եւ կամ զուգաւորութիւն, կամ կեղծաւորիլն ի նոյն միտս։


Երկրաբուղխ

adj.

that is produced, that springs from the earth.

· Calfa

NBHL (1)

Ամենայն վարք աշխարհի կենաց՝ նման են վարուց մշակութեան երկրաբուղխ արմտեաց։ Իշխել ի վերայ ամենայն երկրաբուղխ երկրածին ստացուածոց. (Ագաթ.։)


Երկրագործութիւն, ութեան

s.

agriculture, tillage, culture.

· Calfa

NBHL (1)

γεωργία, γεώργιον, γεώργημα, γεωπονία agricultura, agricolatio Հողագործութիւն. մշակութիւն.


Երկրորդ, աց

adj. adv.

second;
secondary, accessory;
secondly, in the second place;
— օրէնք, Deuteronomy;
—ք, bigamists;
— անգամ, once again, once more, a second time.

· Calfa

NBHL (2)

Պակասութիւնք՝ ունակութեանց երկրորդք են. (Կիւրղ. գանձ.։)

Երկրորդաց սա հասցէ. բայց սակայն երկրորդքն եւ նոքա մեծամեծք են։ Անձին իւրում ետ զնախնեացն պտուղս, եւ զաստուած ամբարշտաբար երկրորդաց արժանի արար։ Որք ոչ կարեն զառաջինսն նահատակութեանցն առնուլ, երկրորդիցն արժանի լինին։ Առաջնոցն ախտք՝ երկրորդիցն են պարկեշտ ողջամտութեան պահպանութիւնք. (Փիլ.։)


Երջանկաբար

adv.

happily.

· Calfa

NBHL (1)

Ի յօրինաւոր ասպարէզ երջանկաբար նահատակութեանն. (Նար. ՟Ղ՟Բ։)


Եւս

conj. adv.

also, still, more;
— առաւել, the more so;
— քան զ—, more and more, instantly.

· Calfa

NBHL (2)

ԵՒՍ. իբր անուն հոլովական՝ նշանակութեամբ շաղկապի.

Յեւս համարձակութիւն ելանէ». այսինքն յառաւել. (Խոսր.։)


Գաղթ, ի, ից

s.

transmigration, emigration, flight;
journey;
pilgrimage;
the colony, the settlers or fugitives.

· Calfa

NBHL (1)

ԳԱՂԹ որ եւ ԳԱՂՈՒԹ. (որպէս թէ գաղտերթ, կամ գաղոյթ. զօղումն փախստեամբ) ἁποικία demigratio, transmigrtatio, colonia (ուստի կողոնիա). Չու. վտանդարութիւն. տարաբնակութիւն. բնակափոխութիւն. պանդխտութիւն. փախուստ. գերութիւն. անցք. հատուած. կէօլ, հիճրէթ, գէվաթը, թէրքի տիյար.


Գաղթեմ, եցի

va. vn.

to send abroad or from home;
cf. Գաղթիմ.

· Calfa

NBHL (1)

ԳԱՂԹԵՄ, եցի. չ. ԳԱՂԹԻՄ, եցայ. ձ. μετοικίζομαι, ἁναχωρέω demigro, transferor, fugio, discedo Գնալ վտարանդի իբրեւ հատուած. տարագնաց լինել ի հայրենի գաւառէն. փոխել զբնակութիւն այլուր. չուել. մեկնիլ. խոյս տալ. անկանիլ եւ պատսպարիլ. կէօչմէք, թէրքի տիյարէթմէք, սըղընմագ.


Գաղութ, ղթի

cf. Գաղթ.

· Calfa

NBHL (1)

Դաւիթ անց գնաց ի գաղութս, քանզի հանդերձ կանամբք եւ որդւովք գնաց նա։ Հատան մնացին դաշտք իսրայէլի, այսինքն ի գաղութ ելին ի բնակութենէ գեօղքն. (Եփր. թագ. եւ Եփր. դտ.։)


Գանեմ, եցի

va.

to cudgel, to scourge, to whip, to thump, to beat.

· Calfa

NBHL (1)

Այլ ոչ գանէր զնա եւ կակղացուցանէր բանքս այս՝ ածել զնա ի գութ եւ ի զղջումն. (Բրսղ. մրկ.։ Իսկ Նար. ՟Ի՟Բ. կա. բերի ի կրկին նշանակութիւնս։)


Գանձեմ, եցի

va.

to treasure up, to hoard, to amass treasures;
to lay up in a trunk;
to pocket.

· Calfa

NBHL (1)

Արդարեւ քեզ են գանձեալ դառինքս այսոքիկ։ Համարձակութիւն այսքանեաց փառաց սմին գանձեցաւ. (Նար. ՟Ը. եւ Նար. մծբ.։)


Երկաթահանք, նաց

s.

cf. Երկաթակտրութիւն.

· Calfa

NBHL (1)

Պարսպեցին զնա տուն բնակութեան իւրեանց, եւ կոչեցին սարակինէ, որ ասի երկաթահանք. (Պտմ. վր.։)


Երկայնակեցութիւն, ութեան

s.

longevity.

· Calfa

NBHL (1)

Եւ իբր Երկայն կենակցութիւն, եւ յերկար բնակութիւն.


Երկայնեմ, եցի, եա՜

va.

to lengthen, to extend, to stretch, to draw, to draw out;
to prolong;
— զոտս or զսրունս, to stride, to straddle.

· Calfa

NBHL (1)

Երկայնէր հակառակութիւնն մինչեւ յամիսս հինգ. (Խոր. ՟Ա. 28։)


Երկար

adj. s. adv.

long, extended, ample;
prolix;
slow, tardy;
length;
—, ընդ —, long, a long while;
at length.

· Calfa

NBHL (1)

Երկայն՝ ըստ տեւողութեան ժամանակի, եւ շարունակութեան տեղւոյ, բանից, եւ այլն.


Երկբոյս

adj.

born or produced doubly, double;
having two qualities.

· Calfa

NBHL (1)

Զչարութիւն ընդ պտղաբերին տնկել առաքինութեան՝ բորոտութեան եւ պիսակութեան է՝ երկբուսին եւ խառնակին ընտանի։ Իժն իբր երկբոյս եւ երկկերպի եղեալ. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լիւս.։)


Դաստիարակարան

s.

place of educa-tion;
preceptor.

· Calfa

NBHL (1)

Տեղի եւ գործի դաստիարակութեան. կրթարան, եւ կրթիչ.


Բանեար

s.

feud, quarrel, dispute, wrangling;
cf. Բան.

· Calfa

NBHL (1)

Իբր Բանք հակառակութեան. կագ, կռիւ. խօսք խօրաթա.


Գերազանց

adj.

excellent, sublime, eminent, superior, magnificent, extraordinary;
— իմն օրինակալ, excellently, eminently, supremely.

· Calfa

NBHL (1)

գերազանց քան զբնակութիւն սրբութեանց. (Նար.։)


Ժանգ, ոյ

s.

rust, verdigris, oxyde;
rustiness;
venom, poison;
moss;
blight, mildew;
plague, pestilence.

· Calfa

NBHL (1)

Մահաբեր ժանկոյն դժնդակութիւն. յն. մի բառ, թունարկուի. (Կոչ. ՟Դ։)


Ժանգաւոր

adj.

rusty;
venomous, poisonous.

· Calfa

NBHL (1)

Օձն յայտ առնէ զբարեկամաց ժանկաւոր զդժնդակութիւն. (Կոչ. ՟Թ։)


Ժանտահոտ

cf. Ժահահոտ.

· Calfa

NBHL (1)

Եթէ դիցուկ սպաս ինչ լինել ի յափշտակութենէ, առաւել քան զէչ մեռեալ՝ լինէր ժանդահոտ. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)


Ժանտացուցանեմ, ուցի

va.

to render wicked or cruel, to divest of humanity;
to irritate, to enrage;
to corrupt, to spoil.

· Calfa

NBHL (1)

Զսպիտակութիւն արծաթափայլ հոգւոյն շնորհաց ի ձեռն նոցա ժանդացուցանել. (Լմբ. սղ.։)


Ժառանգութիւն, ութեան

s.

inheritance, heritage, patrimony, succession;
seizure, possession;
diocese;
ecclesiastical state, the clergy;
— թողուլ որդւոյ, to leave an inheritance to one's son;
մերժել՝ հատանել ի ժառանգութենէ, to disinherit, to deprive of inheritance, to cut off with a shilling;
առնուլ զիմն ի —, to have in inheritance;
ի — ընձեռել զոք, to place one in the church or ecclesiastical career;
ժառանգութեամբ, or ըստ իրաւանց ժառանգութեան, hereditarily, by inheritance.

· Calfa

NBHL (1)

ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ. κατάσχεσις possessio. կալուած. երկիր բնակութեան. ստացուած սեպհական.


Ժլատութիւն, ութեան

s.

niggardliness, stinginess, sordidness, tenacity, avarice, parsimony.

· Calfa

NBHL (1)

Վասն յափշտակութեան եւ զրկող ժլատութեան սուսերօք.. . մարտնչին. (Մծբ. ՟Ժ՟Ե։)


Ժպրհութիւն, ութեան

s.

boldness, audacity, presumptuousness, insolence, effrontery.

· Calfa

NBHL (1)

ἱταμία, τὸ ἁναιδές, αὑθάδεια, τόλμα, ἁπόνοια, τὸ ἁπηνές temeritas, arrogantia, audacia, immanitas Յանդգնութիւն. լրբութիւն. անամօթութիւն. համարձակութիւն.


Ժռութիւն, ութեան

s.

unripeness, immaturity.

· Calfa

NBHL (2)

Առաւել ռմկ. Ժուռ գոլն. Խակութւն. տհասութիւն.

Խակութիւն, ժռութիւն, անհասութիւն. (Լծ. նար.։)


Ժտութիւն, ութեան

s.

demand, solicitation, instance;
importunity, hardihood;
վասն ժտութեան քո, it is at your prayer that I...;
վասն ժտութեանն, on account of his importunity.

· Calfa

NBHL (1)

Ժտելն. ժտիլն. ժտանք. պաղատանք. թախանձանք. եւ համարձակութիւն. աներեսութիւն. անամօթութիւն. ἁναίδια impudentia


Ժրութիւն, ութեան

s.

courage, vigour;
industry, diligence, activity;
assiduity.

· Calfa

NBHL (1)

Կարօտութիւն զհանդէս ժուժկալութեանն ցուցանէ ի ժրութիւն մշակութեան. (Յճխ. ՟Է։)


Ժօռատ

adj.

toothless.

· Calfa

NBHL (1)

Ժօռատ ասեմք՝ ո՛չ որ ոչ ունին ատամունս.. . այլ որ ոչ ունի՝ յորժամ բնաւորեցաւն ունել. քանզի ոմանք ի ծննդեան ոչ երեսս (այսինքն աչս) ունին, եւ ոչ ատամունս. այլ ո՛չ ասին ո՛չ ժօռատք եւ ոչ կոյրք։ Ի պակասութենէ յունակութիւն անկար է փոփոխումն լինել. քանզի ո՛չ կոյր եղեալ ոք՝ դարձեալ վերատեսաց, եւ ոչ ժօռատ՝ ատամունս բուսոյց. (Արիստ. հակակ.։)


Ի (ini)

s.

the eleventh letter of the alphabet and the fifth of the vowels;
twenty, twentieth.

· Calfa

NBHL (1)

Ի ՎԵՐԱՅ. նխ. ի ձայնէս Վեր, որպէս իվերին կողման կամ կողմն, ներգոյական եւ տրական նշանակութեամբ. որ եւ ի յ. ἑπί, ἑφ’ super, supra cf. Վ. վրայ, վըրան, դեպ ի վրայ.


Իղձ, ըղձից

s.

desire, wish, will;
prayer;
avidity, eagerness;
magician, sorcerer, foreteller of events;
guessing, divination, prophecy;
— լինել, to wish for, to envy, to covet, to desire eagerly, to burn with envy, with impatience, cf. Փափագեմ;
— առնել, cf. Աղօթեմ;
լնուլ զիղձս իւր, to satisfy one's desire, one's curiosity.

· Calfa

NBHL (1)

ԻՂՁՔ. գ. μαντεῖον vaticinium Ըղձութիւնք. դիւթութիւնք. գուշակութիւնք. պատգամախօսութիւնք, եւ տեղիք նոցա.


Իմանամ, ացայ, իմա՛, իմա՛ց, իմացի՛ր

va.

to understand, to know, to feel;
to conceive, to comprehend, to perceive, to learn, to find out, to discover;
to think, to consider;
to believe;
զօրութեամբ —, to understand (something omitted);
հնարս —, ելս՝ ելս իրաց —, to find means, to exercise one's ingenuity, to invent;
իմաստս չարս —, to weave a conspiracy, to form a plot, to cabal, to conspire;
զանձին — բարի, to seek one's interest, to consult one's own happiness;
գիտէ — զամենայն հնարս, he knows how to attain his end, how to manage.

· Calfa

NBHL (1)

Չար դեւն իսկ իմացաւ զայնպիսի նշանակութիւն. (Ոսկ. մտթ.։)


Իմաստակեմ, եցի

vn.

to sophisticate, to play the pedant, to subtilize, to quibble.

· Calfa

NBHL (1)

Իմաստակութեամբ յարմարել զիրս. ճառել որպէս զիմաստա. ս.


Իմաստասիրեմ, եցի

vn.

to study the sciences;
to philosophize, to reason philosophically;
to argue, to conclude, to infer;
to live or behave wisely.

· Calfa

NBHL (1)

Իմաստասիրել խոհականութեանս բանիւ ոչ զաշխարհի ընդարձակութիւն, այլ թէ որքան է լայնութիւն եւ երկարութիւն առաւելութեան սիրոյն քրիստոսի. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Զ։)


Իմացումն, ման

s.

cf. Իմացութիւն.

· Calfa

NBHL (1)

νόημα, νόησις intellectio, intelligentia, cogitatio, sensus եւ այլն. իմանալն եւ իմանիլն. իմացութիւն. ըմբռնումն՝ մտօք. գուշակութիւն մտաց. հասկըցողութիւն, հասկընալը.


Ինքնաբոյս

adj.

self-produced, natural;
that produces naturally.

· Calfa

NBHL (1)

αὑτόφυτος ex se ipso pullulans, natus, procreatus Ինքնին բուսեալ՝ առանց մշակութեան կամ արուեստի. ինքիրմէ բուսնօղ.


Ինքնաձեռն

adj.

voluntary;
powerful;
self-sufficient;
— լինել, to take too much liberty, too great a latitude;
— լինել յիմն, to dare to undertake something, to attempt, to dare, to presume;
— լինել յիւր որդիս, to kill one's children with one's own hands;
— խեղդամահ սատակիլ, to strangle, or choke one's self, to commit suicide

· Calfa

NBHL (1)

Եւ այս ոչ ինքնաձեռն հաարձակութեամբ վստահացեալն զորութիւն. (Երզն. քեր.։)


Գերփումն, փման

s.

ravage, ruin, pillage.

· Calfa

NBHL (1)

Աւերէր զերկիր գերփմամբ եւ յափշտակութեամբ. (Ուռպ.։)


Գէջ, գիջի, ոյ

adj.

humid, moist;
lewd, libidinous;
— ականջաց, ear-wax.

· Calfa

NBHL (1)

Վասն անարգել գիջոցն եւ կնասիրացն սաստելով։ Ի վերայ անխրատիցն եւ գիջոց։ Ի կանանց, որք պիղծք եւ գարշք եւ գէջք են։ Ի գէջ եւ յանտանելի կանանց ախտի։ Գէջ խառնակութիւն. (Փիլ.։)


Գժտութիւն, ութեան

s.

altercation, contention, dispute, quarrel, discord, dissension, disagreement.

· Calfa

NBHL (1)

παροξυσμός exacerbatio, concitatio, discordia Խոժոռութիւն. դժկամակութիւն. անմիաբանութիւն.


Գիծ, գծից

s.

line, stroke, dash, trace;
notch, incision, cut;
flourish;
hyphen.

· Calfa

NBHL (1)

Գիծ՝ երկարութիւն առանց լայնութեան, եւ բովանդակութիւն իւր յերկուս կէտս. զի է լոկ իբր անընդհատ ձգումն կէտի. որ եւ նիշ կամ նշանակ։


Գինեհարութիւն, ութեան

s.

drunkenness.

· Calfa

NBHL (1)

Գինեհարութեամբք, անառակութեամբք, արբեցութեամբք. (՟Ա. Պետ. ՟Դ. 3։)


Գինըմպելիք, լեաց

cf. Գինարբուք.

· Calfa

NBHL (1)

Բազում իսկ յափշտակութեամբ լի են այնպիսի գինըմպելիք. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Գիտանամ, ացայ

vn.

to know, to have commerce or intimate relations with some one.

· Calfa

NBHL (1)

Որ գիջութեամբ պղծութեան վարին, գիտանալով անօրէն խառնակութեամբ։ Յաղագս առ կանայս գիտանալոյ։ Գիտացան ընդ մարսն։ Զսեղսխսն որք գիտացանն (ընդ միմեանս). (Փիլ.։)