humid, moist;
lewd, libidinous;
— ականջաց, ear-wax.
ԳԷՋ որ եւ ԳԷՃ. ὐγρός humidus, humectus Խոնաւ. նա՛յ. թօնուտ. թաց, եէշ, եաշ, նէմ, լի, նէմնագ.
Ի գէջ յամպ։ Զառ ի գիջոյն բերեալ արտաշնչութիւնքն։ Առ մուտս դիջոցն։ Գիջոյն մաքրագոյնն, եւ հրոյն նրբագոյնն. (Փիլ.։ Արիստ.։ Նիւս. կազմ.։)
Զընտրութիւնս չորիցն եւ զգիջոցն. (Եփր. երաշտ.։)
Նի՛ստ ի դիջի. յն. ի խոնաւութեան. (Երեմ. ՟Ի՟Ը. 18։)
ԳԷՋ. ἁκόλαστος intemperans, libidinosus, lascivus Ցանկասէր. գիջասէր. վաւաշոտ. անառակ. անժոյժ. անխուզ. անարգել. գէշ մարդ, գէշ կնիկ. զանի, շէհի, շէհվէթլի.
Վասն անարգել գիջոցն եւ կնասիրացն սաստելով։ Ի վերայ անխրատիցն եւ գիջոց։ Ի կանանց, որք պիղծք եւ գարշք եւ գէջք են։ Ի գէջ եւ յանտանելի կանանց ախտի։ Գէջ խառնակութիւն. (Փիլ.։)
Ա՛յլ են անխուզ գիջին երազք, եւ ա՛յլ համեստ պարկեշտին. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ե։)
Զգէջ այր։ Գէջ պղծութեամբ։ Գէջ ախտից կամ ցանկութեան։ Զպղծասէր գէջսն. (Նեղոս.։ ՅՃԽ. ՟Ը։ Մխ. երեմ.։ Սկեւռ. աղ.։ Վրդն. դան.։)
• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «խոնաւու-թիւն, թացութիւն» Երեմ. խը. 18, «խոնաւ, թաց» Եփր. երշտ. 200. Փիլ. Արիստ. Նիւս. կազմ., «վաւաշոտ, ցանկասէր, անառակ» Փիլ. Նիւս. կազմ. Յճխ., «ականջի աղտ» Վրք. հց. Ա. 57, որից գիջութիւն «խռնաւու-թիւն, թացութիւն. 2. ցանկասիրութիւն, պրղ-ծութիւն» ՍԳր., գիջագոյն «վազող (աչք)» Ծն. իթ. 17 կամ գիջակն Ոսկ. բ. կոր. Կոչ. 114, գիջագործ Կոչ. 404, գիջալից Մծբ., գի-ջին Խոր. Նեղոս., գիջանալ «ջրոտիլ (աչքը)ո Եղիշ. Վրդ. ծն., «խոնաւանալ (հողի)» Ա-րիստ. աշխ., «անառակիլ» Խոր. Փարպ. գը-րուած է գէճ Վեցօր. 173, որից ունինք գէ-ճակունք Կոչ., գիճագոյն, գիճական ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2hoidh-io-ձևից սրա հետ հմմտ. հսլ. židukù «ջրոտ, թառ». židosti «խոնաւութիւն», սլով. židèk «հե-ղուկ, ջրալի, ճկուն, դիւրաթեք», խորվաթ. židak «հեղուկ», սերբ. židak, žitka «հե-ղուկ, ջրալի, ճկուն», židina «ջրալիութիւն, անխինութիւն (ապուրի, կաթի համար ա-նուած)», ռուս. жидкiи «հեղուկ, ջրալի, ճկուն», жижe «աւելի հեղուկ, ջրալի», жи-кa «հիւթ, հոյզ», жидять «հեղուկ ջրալի լինել, ջրիանալ», որոնք ծագում են հնխ. g'haidh-ձևից։
• Տէրվ. Altarm. 24 և Նախաւ. 106 ւտ. uveo, uvidus, umor, յն. υγρός, սանս. ukš, ukšan, հյ. գաղջ. տո-ոգ-անել, ոռոգել բառերի հետ հնխ. ūag «թրջել» արմատից։ Հիւնք. գետ բառից։ Patrubány, SA, 1, 194 հսլ. voda «ջուր», հյ. գետ ևն բառերի հետ, որոնք ջ-ի պատճառաւ սխալ են։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. § 51, որ շատ յաջող է գտնում և Meillet (անձնական)։ ԳԻՌ.-Տփ. գէջ, Բլ. Հճ. Մշ. գ'էջ, Ղրբ. Մկ. կ'էճ «թաց»։ Նոր բառեր են՝ գէջ Ղզ. «չա-փազանց կեղտոտ» (հմմտ. և գէջ ականջաց «ականջից վազած կեղտը» Վրք. հց. Ա. 57) գէջռիլ «բորբոսնիլ, մգլոտիլ» (գէջ-առնուլ), գիջկուտ «կեղտոտ»։