Definitions containing the research ց : 10000 results

Անբանանամ, ացայ

va.

to brutify.

· Calfa

NBHL (2)

Ի գիճութեան եւ յապականութեան անբանացեալ կենդանին բանաւոր. (Սարկ. լս.։)

Ի տուեցելոյն նոցա պատուիրանէ անբանացեալք՝ լինէին ապստամբ յԱստուծոյ. (Պրպմ. ԼԸ։)


Անբանաւոր, աց

adj.

irrational;
unreasonable, unjust.

· Calfa

NBHL (1)

Զբանաւորս եւ զանբանաւորս։ Անբանաւորացն անասնոցն. (Եզնիկ.։)


Անբանութիւն, ութեան

s.

stupidity, irrationality, brutality.

· Calfa

NBHL (9)

Իսկութիւն եւ յատկութիւն անբանի. պակասութիւն մտաց եւ բանի նորա. եւ անտեղութիւն. ἁλογία. irationalitas

Սրտմտութիւն անասնոց՝ ամենայն անբանութեամբ է լի. (Դիոն. երկն.։)

Անբանութիւն եւ անիմացութիւն " ասին իբր ի վեր քան զեղական բանաւորութիւն եւ զմիտս։

Զանբանութիւն բազմաց ի մարդկանէ նշանակէ. (Լմբ. սղ.։)

Մի յանդգնաբար խօսելով՝ անբանութեան մատնեցայց։ Դժոխական անբանութիւն ( ի գերեզմանի). (Նար. ԼԵ. ՂԲ։)

Չէ՛ իսկ արժան զայնքան առաքինութիւն այնպիսւոյ առն՝ անբանութեան տալ". այս ինքն լռել, զանց առնել իբր ոչինչ.

Քերականութիւն է հմտութիւն ... թուեցաւ ոմանց յանբանութիւն ածել փոխանակ առաւել գիտութեան. (Երզն. քեր.) իբր տալ լռել ի խօսելոյ՝ առ չդիտելոյ զկանոնս քերականութեան։

Կամ անհեթեթ զրոյցք.

Մի՛ արդեօք յունական պերճ եւ ողորկ առասպելքն իցեն հանդերձ պատճառաւ. այլ ասես մեզ՝ պատճառս տալ անբանութեան նոցա. (Խոր. ՟Ա. 31։)


Անբառաչ

adj.

without bellowing, — roaring, — bleating.

· Calfa

NBHL (2)

Զանբառ խօսս մերժեա՛ ի քեն. զայն միայն խօսեա, որ քեզ օգուտ բերէ եւ ընկերին. Զի վայրապար խօսք՝ պոռնկութիւն է շրթանց. (Վրք. հց. ձ։)

Որ ոչ բառաչէ. անմռունչ. ձան չի հանօղ, մունջ կեցած.


Անբասիր

adj.

innocent, irreproachable;
— առնել, to exculpate.

· Calfa

NBHL (3)

Ազատ ի բասրանաց. անպարսաւ. անստգիւտ. անբաղայ. անարատ. անմեղադրելի. մահանասըզ. այըպսըզ.

Անբասիր սրբութեամբ. (Վրք. հց. ԺԴ։)

Առանց բասրանաց. ամբծութեամբ. անբաղայապէս.


Անբարբառ

adj.

dumb, speechless, mute, silent.

· Calfa

NBHL (4)

ἅφθογγος, ἅφθεγκτος. voe carens, mutus. Որոյ, կամ ուր չիք բարբառ կամ ձայն յօդական, ի բնէ կամ իւիք օրինակաւ. լեզու չունեցօղ, մունջ. տիլսիզ, սէսսիզ.

Նոցուն ձկանց զանբարբառ բանսն ուսեալ լինէր սննդակիցն նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Զանբարբառ բոլորակ լուսնին։ Առ պատասխանիս բանից անբարբառ։ (Մեռեալն) պատկեր անբարբառ. (Նար.։)

Առանց բարբառելոյ.


Անբարբառութիւն, ութեան

s.

cf. Անխօսութիւն.

· Calfa

NBHL (2)

Անբարբառութեամբ լցեալ զնոսա. (Լծ. կոչ.։)

Եկաց առաջի ամբարիշտ Պիղատոսի եւ Հերովդի անբարբառութեամբ. (Համամ առակ.։)


Անբարդ

adj.

simple, uncompounded.

· Calfa

NBHL (2)

ԱՆԲԱՐԴ որ եւ ԱՆԲԱՐԴԵԼԻ. Որ չէ բարդեալ, կամ չէ բարդելի. անամփոփելի. ցիր եւ ցան, եւ անպարփակելի.

Թուականութիւնս՝ մտաց անբարդելիս. (Նար. ԻԷ։)


Անբարդելի

cf. Անբարդ.

· Calfa

NBHL (2)

ԱՆԲԱՐԴ որ եւ ԱՆԲԱՐԴԵԼԻ. Որ չէ բարդեալ, կամ չէ բարդելի. անամփոփելի. ցիր եւ ցան, եւ անպարփակելի.

Թուականութիւնս՝ մտաց անբարդելիս. (Նար. ԻԷ։)


Անբարեկամ

adj.

without friends.

· Calfa

NBHL (1)

Ոյր չիք բարեկամ. բարեկամ չունեցօղ. տօսթու օլմայան.


Անբարեսէր

adj.

malevolent, evil-minded.

· Calfa

NBHL (1)

ἁφιλάγαθος. minime amans bonorum vel boni. Ոչ սիրօղ բարւոյ. ատեցօղ բարեաց. չարասէր.


Անբարի, րւոյ, րեաց

adj.

bad, wicked.

· Calfa

NBHL (4)

Տանի զնոսա ի ճանապարհս անբարիս։ Ետու նոցա հրամանս անբարիս։ Յիշեսջիք զգնացս ձեր զանբարիս. (Առակ. ԺԶ. 29։ Եզեկ. Ի. 25։ ԼԶ. 31։)

Ո՛չ է հրոյ ցրտացուցանելն, եւ ո՛չ բարւոյ ինչ անբարի ածել յառաջ. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Բարուց անբարեաց. (Նար.։)

Զչար իշխեցողաց եւ զանբարեաց զկամս. (Շ. ատ.։)


Անբաւ, ից

adj.

infinite, unbounded, unlimited, innumerable, immense.

· Calfa

NBHL (13)

( ի բառէս բաւ. հասումն, հուն, չափ). ἅπειρος, ἁπέραντος. infinitus, termino carens, ἅμετρος, immensus եւ այլն. Անհուն. անանցանելի. անհաս. անսահման. անեզր. անչափ. հատտէն դաշրա, հատսըզ, նիհայէթսիզ, եօլչիւսիւզ.

Որոյ անհուն եւ անբաւ է բազմութիւնն։ Անչափից եւ անբաւից բազմութիւն. (Փիլ.։)

Երից անբաւիցն՝ անբաւ բնակցութիւն. (Ածաբ. մկրտ.։) Գրի յոմանց եւ ԱՄԲԱՒ։

Ի վերայ անբաւ մարդկան։ Լինիցին առաջինքն քո սակաւք, եւ վերջինքն քո անբաւք. (Յոբ. ԼԶ. 28։ ՟Ը. 7։)

Ամենեցուն կեանք է եւ կեցուցիչ, եւ յամենայնէ անբաւ. (Յճխ.։)

Երից անբաւից ի միում տէրութեանն. (Սարգ.։) Եւ զայլոց իրաց.

Անբաւ աղէտք, կամ դարմանք։ Անբաւք յերէոցն. (Պիտ.։)

Սաստիկ եւ անբաւ շփոթմանց։ Զանբաւ վարուցն. (Փարպ.։)

Սողնոց անբաւից. (Արշ.։)

Նուազք յանբաւից։ Ի յաճախութիւն անբաւիցն։ Անբաւից ծննդոց մարդկան։ Անբաւից հրաշից։ Բարեաց անբաւից. (Նար.։)

Զանբաւն ի ձեռն երեւելեացն ուշի՝ նպատակի արուեստին հանդիպեցուցանել. (Նիւս. կազմ. ԼԲ։)

Անբաւ ի սրտմտութիւն շարժեցաւ. (ՃՃ.։)

Եզր վերջին, ընդ որ ոչ գոյ այլ անցանել. կատար. կատարած. որ եւ ԱՄԲՈՎԿ, կամ ԱՆԲՈՎԿ. ԱՄԲՈԿ. նիհայէթ, էնճամ.


Անբաւածաւալ

adj.

immense, unlimited.

· Calfa

NBHL (2)

Յանբաւս ծաւալեալ. համատարած ի ծագաց մինչեւ ի ծագս. համասփիւռ.

Յանբաւածաւալ ճառագայթից արեգականն արդարութեան. (Ուռպ.։)


Անբաւական, ի, աց

adj.

insufficient, incapable.

· Calfa

NBHL (7)

Անբաւականքն այլովք խնամիցին. (Մխ. դտ.։)

Անբաւական (համարի) զժամանակն առ ի կարգի պատմելոյ։ Գուցէ անբաւական եղանի (ձէթն) երկաքանչիւրոցս. (Զքր. Մտթ.։)

Ոչ շատացեալ. անյագ. տժգոհ, չիկշտացօղ. տօյմազ, գանաաթ պիլմէզ.

Անբաւական ագահութեամբ արծաթոյ եւ փառաց. (Լմբ. պտրգ. (որ հայի եւ ի յաջորդ նշ)։)

Վասն անբաւական սիրոյն՝ որ սիրեաց զմարդիկ. (Ագաթ.։)

Բնակեցաւ յարգանդի քում անբաւական բանն։ Մասնաւոր տեսութիւն շնորհաց աչաց նոցա զիւրոց փառացն անբաւական անեղին. (ՃՃ.։)

Դաշտ անբաւական ի տեսութիւն աչաց. (Արծր. ՟Ա։)


Անբաւականութիւն, ութեան

s.

insufficiency, incapacity.

· Calfa

NBHL (1)

Մառախուղ (յայտ առնէ) զայլոց անբաւականութիւն տեսութեանն։ Կամեցաւ ի ձեռն իմոյ անբաւականութեանս յայտնել զսուրբս իւր. (ՃՃ.։)


Անբաւանամ, ացայ

vn.

to grow or increase excessively, to be immense.

· Calfa

NBHL (1)

Անբաւանան դաշտք սորայս վրիժագործ աղիտիւք. Հանդերձ անբաւացեալ զօրու. (Պիտ.։)


Անբաւելի, լւոյ

adj.

incomprehensible, immeasurable, infinite.

· Calfa

NBHL (1)

Իսկութիւն անբաւելի։ Անբաւելի քաղցրութիւն։ Անբաւելի արեան վտակ. (Նար.։)


Անբաւութիւն, ութեան

s.

infinity, immensity.

· Calfa

NBHL (8)

Ամենայն էիցս սկիզբն եւ վախճան՝ նախէն, բովանդակութիւն ամենայնի, եւ անբաւութիւն ամենայն անբաւութեան եւ բովանդակութեան գերունակապէս. (Դիոն. ածայ.։)

Երկդիմի անբաւութիւն տեսանի՝ ըստ սկզբանն եւ կատարածի։ Զանբաւութիւնն եւ զանանցանելին՝ անսկիզբն անուանեաց. (Ածաբ. ծն.։)

Որ է փոքր առակ մեծութեան քումդ անբաւութեան։ Զանբաւութիւն մեծին սքանչացոյց. (Նար.։)

Զարարածոց ասի՝ իբր անթիւ եւ անհամար բազմութիւն. եւ մեծութիւն կամ ընդարձակութիւն յոյժ յոյժ.

Անբաւութիւն ձկանց, յամօրաց. կամ գանձուց. կամ բիւրաւորաց հրանիւթից. (Խոր.։ Պիտ.։ Արշ.։)

Անբաւութիւն լայնատարած խորոց ծովու. (Պիտ.։)

Զջուրսն՝ որ իբրեւ զկատարս լերանց յայսկոյս եւ յայնկոյս բաժանեալ կային անբաւութիւնքն. (Ագաթ.։)

Անբաւութիւնք ծովուց։ Ջուրքն անբաւութեան։ Զանդունդս՝ եւ որ ի նմա են անբաւութիւնք։ Զոր չէ մարթ ի թիւ արկանել վասն անբաւութեան. (Նար.։)


Անբեկանելի, լւոյ

adj.

infrangible.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարաց լուծանել զանբեկանելի կնիքն տէրունական. (Եղիշ. ննջ.։)


Անբեղուն

adj.

cf. Անբեղնաւոր.

· Calfa

NBHL (3)

Զեղջերաց սեղանոյն բուռն հարկանել, որ է անդամ մարմնի անբեղուն ըստ բուսոյ. (Փարպ.։)

Պատահարք կարկտի անբեղուն ի պտղոց արար զայգի եւ զանդաստանս. (Լծ. ածաբ.։)

Ի խոր անապատ յապահովացեալ եւ անբեղուն ոչ միայն ի պտղոց, այլեւ յըմպելի ջրոց. (Փիլ. ՟ժ. բան.։)


Անբերան

adj.

mouthless, speechless.

· Calfa

NBHL (1)

Մանկունքն լռեալ վասն Քրիստոսի վկայեցան, քանզի ոչ էին անբերան քան զՄկրտիչն. (Եփր. երաշտ.։)


Անբերելի, լւոյ, լեաց

adj.

intolerable, insupportable.

· Calfa

NBHL (3)

Բա՛րձ յինէն ողորմած զանբերելի ծանրութիւնս։ ԶԵրրորդութիւնն անզննելի զգայութեանց, անբերելի եղելոց. (Նար. ՀԵ։)

Անբերելի ցանկութիւն. (Իգն.։)

Անբերելի բողոքս աղաղակի։ Անբերելեացն տոյժ։ Զանբերելիսն յիշատակել. (Նար. ԻԱ. ԻԳ. ԽԹ։)


Անբերութիւն, ութեան

s.

infertility, barrenness.

· Calfa

NBHL (5)

ἁφορία. infertilitas. Չունելն զբերս. անպտղութիւն. պակասութիւն արդեանց. հասըլսըզլըգ.

Ըստ խաղաղութեանն կամ ըստ պատերազմի, եւ կամ բերոց, եւ անբերութեանց։ Պտղոց անբերութիւն։ Անբերութիւնք բարեաց, եւ չարեաց բերք. (Փիլ. իմաստն.։)

Երկրի անբերութիւն պտղոց. (Խոր. ՟Գ. 68։)

Ընդ երկրագործութեան լծակցի երբեմն եւ չարաչար վտանգ անբերութեանն։ Անբերութեանն դառնագոյն հարուած։ Անդաստանի անբերութիւն. (Պիտ.։)

Անբերութիւն բարեաց. (ՃՃ.։)


Անբթելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be blunted, unblunted, sharp.

· Calfa

NBHL (1)

Զէն անբթելի միշտ ընդդէմ դիւաց գնդին. (Ի գիրս խոսր.։ եւ Գանձ.։)


Անբժշկական, ի, աց

adj.

cf. Անբժշկելի.

· Calfa

NBHL (5)

Յանբժշկական ցաւս սրտից։ Հանգոյն փայտի անբժշկականի. (Երեմ. ՟Ը. 18։ Յոբ. ԻԴ. 2։)

Ողբալ զանբժշկական ցաւս ախտացելոց ... Զանբժշկական ախտն ջերանէին. (Ոսկ. ես. եւ Մտթ.։)

Զբովանդակ թոյնս անբժշկականս իժից եւ քարբից եհեղ ի վերայ քրիստոնէից. (Արծր. ՟Ա. 14։)

Անբժշկականս հարուածոց. (Պիտ.։)

Խոցեալս անբժշկական։ Տոչորման անբժշկականի։ Մեղանաց անբժշկականաց։ Որ ինձ անբժշկականն է, քեզ անվտանգելի է. (Նար. ԻԲ. ԽԸ. ԾԱ. ԾԷ։)


Անբժշկելի, լւոյ, լեաց

adj.

incurable.

· Calfa

NBHL (4)

Մեղօք վտարանդի լինել անբժշկելւովն։ Ծանուցեալք զանբժշկելի միտս հեթանոսացն. (Յհ. կթ.։)

Ապականեալն յանբժշկելեացն՝ ի բաց հատանի. (Յճխ. ԻԳ։)

Որպէս զանբժշկելի մանրեցեալ։ Կրճումնն ատամանցն անբժշկելի. (Նար. Ի. ՀԹ։)

Զի՛նչ տապար. անբժշկելի անձին ի բաց հատումն. (Ածաբ. յայտն.։)


Անբժշկութիւն, ութեան

s.

incurability.

· Calfa

NBHL (6)

Անբժշկելին գոլ. անբժշկական ցաւ կամ ախտ. անյուսութիւն առողջութեան.

Եհար նա զերկիր Եգիպտացւոց հարուածովք անբժշկութեան. (Յուդթ. ՟Ե. 11։)

Մի՛ գուցէ եռացեալ խաղաւարտիւք՝ ի ներքս ածիցես զանբժշկութիւն. (Ածաբ. յայտն.։)

Չէ առողջութիւն, այլ ամենեւին անբժշկութիւն։ Զառողջութեանն անբժշկութիւն։ Զանբժշկութիւն հարուածոց օձին։ Զանբժշկութիւնն ազդել լքելոյս։ Փտեցան վէրք իմ ի յանզգամիս անբժշկութիւն. (Նար.։)

Վասն անբժշկութեան ոգւոց նոցա տարակուսի. (Մխ. երեմ.։)

Անդամ ապականեալ եւ ախտացեալ զանբժշկութիւն՝ ոչ կարէ պահել զյօդակապութիւն գլխոյն. (Սկեւռ. յար.։)


Անբիծ

adj.

cf. Ամբիծ.

· Calfa

NBHL (1)

Անբծաց ընտրութեան։ Ի նպատակն վարուցն անբծաց։ Զանբիծ հաւատս։ Անբիծ դաւանութիւն։ Անմեղս եւ անբիծս ընդ հովանեաւ սորին բազմեցո՛. (Նար.։)


Անբնաբար

adv.

supernaturally.

· Calfa

NBHL (2)

Գաւազանն Ահարոնի՝ վասն պատկեր գոլոյ կուսին՝ անբնաբար ծաղկեցաւ. (Ոսկ. ի կոյսն.։)

Զառ ի Յեսսեայ գաւազանն այնպէս անբնաբար զշառաւեղեալն փառաւորեսցուք. (ՃՃ.։)


Անբնակ

adj.

houseless;
uninhabited, desert;
— առնել, to depopulate, to unpeople.

· Calfa

NBHL (7)

Ուր չկայցէ բնակիչ. անմարդի. անշէն. ամայի. զայրի մամուր, զայրի մեսքուն.

Հնգամասանց երկուս հաշիւ ընկալան մարդիկ, եւ անբնակք մնացին երեքն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Զբազում անբնակ երկիր ելից բնակչօք։ Չափեցին զծով եւ զանբնակ. (Խոր. ՟Ա. 13. 24։)

Անբնակաց տայ արեգակն զլոյս. (Շիր.։)

Անմաքուր այսն ոչ ներէ անտուն լինել եւ անբնակ։ Օտար առաջի անկեալ՝ անտուն, անբնակ, ընկա՛լ յաղագս այնորիկ՝ որ վասն քո օտարացաւ. (Ածաբ. մկրտ.։)

Անբնակ էի, եւ հաւաքեցէք զիս. (Զքր. Մտթ.։)

Եւ մեք անբնակ իմն վայրագացեալ. (Յհ. կթ.։)


Անբնական, ի, աց

adj.

artificial, unnatural.

· Calfa

NBHL (6)

Անբնական յինքն ունելով զվայելչութիւն։ Զանբնական իրս՝ բնականս կացուցանէ։ Յանբնական իրաց է՝ ցամաքայինց ընդ ծով ճանապարհորդել. (Պիտ.։)

Ես զբնականացն ասեմ, դու զանբնականսն ի ներքս մղես. (Յհ. իմ. երեւ։)

Անբնական մահ հոգւոյ (մեղքն)։ Յանբնականացն ախտից բժշկել. (Շ. ամենայն չար. եւ Շ. ընդհ.։)

Ամենայն բնական եւ անբնական մեղօք լցեալ. (Խոսր. պտրգ.։)

Խոտորեցան յանբնականս ( ի պաշտամունս կռոց), եւ յանբնական խառնակութիւնս. (Սկեւռ. ես.։)

Յանբնականացն զմեզ ծառայեցուցչաց. (Լմբ. հանգ.։)


Անբոյժ

adj.

incurable.

· Calfa


Անբոյս

adj.

unfruitful, barren.

· Calfa

NBHL (5)

Որպէս անբողբոջ. ոչ բուսուցանօղ ինչ. ուր ոչ լինի բոյս ինչ. անբեր. չիբուսցընօղ. զայրի միւմպիթ.

Քարինք՝ որ անբոյսք են՝ ի խոտոց։ Անբոյս էին յաստուածային բարեպաշտութենէն. (Մամբր.։)

Նման աւազոյ բազմացան անբոյս չարիք նոցա. (Մխ. երեմ.։)

Մի՛ ցրտացուսցէ զերկիր, եւ լինիցի անբոյս եւ անպտուղ. (Վեցօր. ՟Զ։)

Ընդարմացեալ կային ընդ հողով անբոյսք. (Մամբր.։)


Անձնատէր

cf. Անձնիշխան.

· Calfa

NBHL (1)

Ոչինչ զմեզ անձնատէր տեսանել, այլ հասարակաց զարարածս ծառա՛յս գոլ քո. (Պիսիդ.։)


Անձնատուր

adj.

that surrenders;
addicted, subject;
determined, desperate;
— լինել, to abandon himself, to be addicted;
to surrender, to capitulate;
to refer.

· Calfa

NBHL (3)

Այլ իմն անձնատուր վարդապետութիւնս ի մէջ բերէ, որ օրինացն կարի հակառակ էին։ Զնոցա անձնատուր վարդապետութիւն խոտէ. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

ԱՆՁՆԱՏՈՒՐ ԼԻՆԵԼ. αὑτομολέω, transfugio, sum perfuga, deditus. Զանձն իւր տալ, մատնել. անցանել ի կողմն օտարաց կամաւորութեամբ. մտանել ի հնազանդութիւն.

Վասն անձնատուր ձեռնտուութեան առ թագաւորն։ Անձնատուրք եղեն ի կամաց, եւ ոչ ի բռնութենէ. (Խոր. ՟Բ. 7։ ՟Գ. 35։)


Անձնաւոր, աց

adj.

animated, alive, rational;
personal;
hypostatical.

· Calfa

NBHL (9)

որպէս յն. ἕμψυχος, ἑμψυχώμενος. animatus, anima praeditus. Հոգիաւոր. շնչաւոր. բանաւոր. հոգի ունեցօղ. ճանլը. եւ հոգեւոր. հոգեկան. իմանալի. րուհանի.

Անձնաւորք ինչ յանձնաւորաց։ Անձնաւոր եւ կերպարանաւոր։ Մարդն անձնաւոր է, եւ բարքն չանձնաւորք. (Եզնիկ.։)

Խաւարն չէ անձնաւոր ... այլ յետ լուսոյն մեկնելոյ շուք անկեալ եւ ստուերացեալ. (Կիւրղ. ծն.։)

ԶԵրրորդութիւնն յայտնէր անձնաւոր։ Իննեակ դասաւոր՝ երիցդ անձնաւոր փառաբանաւոր. (Գանձ.։)

Բանք հրեշտակացն, եւ մերս ... ասացականք են, եւ ոչ անձնաւորք. (Սարգ. յկ. ՟Դ։)

Անանձնից եւ անձնաւորաց, անասնոցս, ասնոց. (Փիլ. այլաբ.։)

Սահմանի կենդանին, էութիւն անձնաւոր զգայական։ Բանդ Աստուծոյ ընդ անձնաւոր մարմնոյ զինքն միացուցեալ։ Ոչ անանձն առեալ զմարմինն, այլ անձնաւոր՝ հոգւով իմանալեաւ. (Կիւրղ. գանձ. եւ Կիւրղ. պրպմ. լ. եւ Կիւրղ. հանգ.։ Որպէս եւ Յհ. իմ. երեւ.։ Սարկ. մարդեղ. եւ Սարկ. հանգ.։)

Զվեց երանութիւնսն ետ անձնաւոր առաքինութեանց. (Լմբ. սղ.։)

Որպէս յն. ὐποστατικός, ὐφεστώς. subsistens, per se existens. Ունակ անձին, կամ ենթակայութեան. ենթակայացեալ. գոյաւոր տիրապէս ինքնութեամբ.


Անձնաւորական, ի, աց

adj.

personal;
hypostatical.

· Calfa

NBHL (2)

ἑνυπόστατος. subsistens. Ենթակայացեալ. անձնաւորեալ աստուածային անձամբ.

Մարմնոյ ընդունել զանձնաւորական ազդմունս։ Վասն անձնաւորական ներգործութեանցն. (Սահմ. ՟Թ։ Լծ. պորփ.։)


Անձնաւորեմ, եցի

va.

cf. Անձնացուցանեմ.

· Calfa


Անձնաւորիմ, եցայ

vn.

to have a soul;
to be animate;
to live, to exist.

· Calfa

NBHL (1)

Բանս՝ որ անձնաւորեցաւ ի միտսն, եւ այլն. (Լմբ. պտրգ.։)


Անձնաւորութիւն, ութեան

s.

personality;
hypostasis;
person.

· Calfa

NBHL (8)

Փոխանակ մի անձնաւորութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի՝ երկուս անձնաւորութիւնս եւ դէմս անօրինաբար խորհեցան. (Աթ. ՟Բ։)

Երրեակ անձնաւորութիւն՝ համայն անքնին։ Մինն Երիցն անձնաւորութեանց. (Նար. ՟Ժ՟Գ. ՟Լ՟Դ։)

Յօդուածոյքն ի պարզականացն ունին զանձնաւորութիւն. (Եզնիկ.։)

Չեւ է երեւեալ տեսակ առ յապա բարեացն անձնաւորութեամբ։ Զնիւթն եւ զանձնաւորութիւն աստուածային սիրոյն այժմ մեկնէ. (Շ. ՟ա. յհ.։)

Պառակտեն զանձնաւորութիւն Եկեղեցւոյ. (Լմբ. սղ. ՟Հ՟Գ։)

Հաստատեցաւ պսակն անդամոց անձնաւորութեան իւրում. (Եփր. ծն.։)

Առիւծուց անձնաւորութիւն հպեցուցանեն ի նա. (Դիոն. երկն. ՟Բ։)

Զիւր զյատուկ անձնաւորութիւնն ցուցցէ զերանելւոյն. (Փիլ. այլաբ.։)


Անձնդիւր

adj.

given to pleasure, to one's own comforts, lazy, dissipated;
selfish;
comfortable.

· Calfa

NBHL (2)

ԱՆՁՆԴԻՒՐ որ եւ ԱՆՁՆԱԴԻՒՐ. Խնդրող զանձին դիւրութիւն. փափկակեաց. բարեկեցիկ. դատարկասէր. թուլամորթ. քէնտի րահաթընա պագան.

Անձնդիւրն եւ անհոգն ի կարօտութեան եղիցի. (Առակ. ՟Ծ՟Դ. 23։) յն. անոյշ կամ հեշտ. ἰδύς, suavis, jucundus.


Անձնդիւրութիւն, ութեան

s.

dissipation;
egotism, selfishness;
comfortableness;
անձնդիւրութեամբ շրջել, to live delicately.

· Calfa

NBHL (1)

ԱՆՁՆԴԻՒՐ գ. ԱՆՁՆԴԻՒՐՈՒԹԻՒՆ. Դիւրութիւն անձին. փափկասիրութիւն. դատարկակեցութիւն.


Անձնեայ

adj.

personable, of good appearance, tall, well made, fine limbed.

· Calfa

NBHL (1)

Մարգարիտն ոչ եթէ անձնեղ ինչ մարմին իցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)


Անձնիշխան, աց

adj.

free, that has freewill, independent.

· Calfa

NBHL (7)

Անձնիշխանք են (հրեշտակք), ունակութեամբ ստացեալ զառաքինութիւնսն. (Մաքս. ի դիոն.։)

Մարդն անձնիշխան է, եւ թագաւոր կամաց իւրոց. (Կիւրղ. ղկ.։)

Զի մի՛ երեւեսցի անձնիշխանացս ակամայ օգնեալ. (Լմբ. սղ.։)

Անձնիշխան կամք, կամաց, կամ կամօք. (Ոսկ. հռ.։ Ագաթ.։ Լմբ.։)

Եւ ինքնագլուխ. իշխանաբար գործօղ. յանդուգն ձեռներէց. ինքնայօժար.

Հրամանաւ եւ կոչմամբ, եւ մի՛ անձնիշխան կամօք յառաջ եկեսցեն ի հաղորդութիւնն. (Լմբ. պտրգ.։)

αὑτεξούσιος. liber, sui juris, suae potestatis. Ինքնիշխան. տէր կամաց իւրոց. բանական. ազատ ի բնէ. եւ անձնիշխանական, կամաւոր.


Անձնիշխանութիւն, ութեան

s.

freewill, choice, free agency, independence.

· Calfa

NBHL (8)

αὑτεξουσιότης, τὸ αὑτεξούσιον. sui juris esse, libertas, liberum arbitrium. Իշխանութիւն. ազատութիւն կամաց եւ ընտրութիւն. կամք. յօժարութիւն. իրատէթ, հիւսնի, իխթիյար.

Ոչ կամէր, թէ որպէս զանասունս ի հարկէ վարիցին. եւ ապա անձնիշխանութիւնն այնուհետեւ չլինէր անձնիշխանութիւն. (Եզնիկ.։)

Ոչ հարկաւոր կեանս ունիմք, եւ ո՛չ վասն նախախնամեցելոցն անձնիշխանութեան՝ այստուածայինն լոյս նախախնամականին լուսափայլութեան բլշանայ. (Դիոն. երկն. ՟Թ։)

Կայ ի նոսա բարուցն անձնիշխանութիւն՝ յայն կոյս խոտորել, յոր իւրաքանչիւր ոք կամի. (Փիլ. նխ. ՟ա.։)

Կամաց անձնիշխանութեանն հրամայէ զառաքինութիւնն, ոչ հարկաւ մղեալ յուղղութիւն. (Պրպմ. ձ։)

Զիս յիմ անձնիշխանութեանս՝ ոչ կարէ մոլորեցուցանել. (Լմբ. սղ.։)

Կարգեցաւ մատակարար, եւ ոչ անձնիշխանութեամբ տիրօղ. (Լմբ. տնտես.։)

Եթէ ամաց քսանից է, կորոյս զանձնիշխանութիւն իւր. (Մխ. դտ.։)


Անձնյարգութիւն, ութեան

s.

self-esteem, presumption.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ կարծիցի ինչ, թէ անձնյարգութեան եւ պարծանաց իցէ վարդապետութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 25։)

αὑθαδιασμός. arrogantia, amor sui. Անձամբ զանձն յարգոյ ընծայեցուցանելն. անձնագովութիւն. անձնասիրութիւն. անձնահաճութիւն.


Անձուկ, ձկի, ձկոյ

adj. s. narrow, strait;
narrow passage, defile, strait, pass;
desire, wish;
— ունել, to desire, to wish.

· Calfa

NBHL (14)

ԱՆՁՈՒԿ, ԱՆՁՈՒԿՔ. τὰ στένα. angusta, angustiae, στενοχωρία, angor. Անձուկ վայր. նեղ անցք. նեղուցք. կիրճ. դժուարք. եւ նեղութիւն. նեղսրտութիւն.

ԱՆՁՈՒԿ, ձկոյ, կով կամ կաւ. ἑπιποθία, ἑπιπόθησις. desiderium. Անձկութիւն սրտի կարօտելոյ. նեղութիւն ոգւոյ առ կարօտանաց. կարօտ. փափաքումն. իղձ. տենչ սաստիկ. ցանկութիւն. հասրէթ, ինթիզար, արզու.

Անձուկ տեղիք, վայրք, հովիտ, մուտ, որովայն, բացակայութիւն, միջոց. (Խոր. ՟Բ. 2։ Յհ. կթ.։ Նար.։) (Պիտ.։)

Նեղ եւ անձուկ է ամենայն անզգամ, նեղեալ յարծաթսիրութենէ եւ ի հեշտասիրութենէ եւ ի փառասիրութենէ եւ ի համանմանիցն, որք ոչ տան թոյլ մտացն յընդարձակութեան շրջել. (Փիլ. լին.։)

ԱՆՁՈՒԿ գրի եւ ԱՆԾՈՒԿ. στενός. angustus. Ոյր անցքն կամ միջոցն եւ դիրքն է փոքրիկ. նեղ. անմասն ի լայնութենէ կամ յընդարձակութենէ. նեղկուկ. տառ. տառաճըգ. սըգը. (լծ. եւ թ. ենսիզ, ինճէ. եւ լտ. անկուսդուս.)

Անձուկ է ինձ յամենայն կողմանց. (Սեբեր. ՟Բ։)

Ապաւինեցան յանձուկս տայոց. (Խոր. ՟Գ. 44։)

Ի ծոցս, յանձուկս, ի դժուարս լերինն. (Բուզ. ՟Դ. 25։)

Ո՞ր վնաս յանձկոյն (այս ինքն յանձկութենէ ճանապարհին), յորժամ ի հանգիստն տանիցին։ Զի մի՛ կարի յանձուկ (այս ինքն ի նեղ) արկանիցեմք զձեզ. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։ եւ Եբր. ՟Ի՟Ը։)

Զանձուկ եւ զնեղութիւն հոգւոյն ուսոյց ի տառապանս խորհրդոցն. (Լմբ. սղ. ՟Ի՟Բ։)

Առ անձուկ գեղոյն Հռիփսիմեայ։ Զանձուկն նոցա՝ որ առ տէրն ունէին լցեալ. (Ագաթ.։)

Զի մի՛ անձկով սիրոյն իսպառ տոչորեսցին. (Ոսկ. գծ.։)

Անձկով տարփման։ Զկամս կայսերացն առ իրին անձուկ. (Նար. կուս. եւ Նար. խչ.։)

Զտապ անձկոյ սրտի քո փախուցանէ երեւումն պարտիզպանիդ. (Եղիշ. յար.։)


Անձրեւաբախ

adj.

beaten by the rain.

· Calfa

NBHL (2)

Յանձրեւոյ բախեալ, հարեալ, կամ բախումն անձրեւաց.

Անձրեւաբախք, ցօղահարք. (Ագաթ.։)


Անձրեւաբեր

adj.

that brings rain, rainy.

· Calfa

NBHL (4)

Անձրեւաբեր ամպք. (Եղիշ. ՟Ը։ Եղիշ. երէց.։ Եփր. պհ.։ Լմբ. առակ.։)

Գարնանային անձրեւաբեր հոսմանց։ Յանձրեւաբեր խոնաւէ ցամաք պահիցէ. (ՃՃ.։)

Ի ձմերանի վաստակեցէք, յանձրեւաբեր՝ սերմանեցէք. (Շ. եդես.։)

ὁμβροφόρος. imbrifer. Որ բերէ կամ ցօղէ զանձրեւ. անձրեւական.