Entries' title containing ու : 10000 results

Ճուռակ, աց

cf. Ճուրակ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«արուբազէ» Մագ. քեր. 228 և 240. «Բազէի արական՝ ճուռակ»։

= Պհլ. *čurrak ձևից. այս ձևը աւան-դուած չէ, բայց ունինք պրս. [arabic word] čurra «փոքր բազէ և որձ բազէ» (ԳԴ). սրա հետ հմմտ. նաև պրս. [arabic word] ǰurra-bāz կամ ǰura-bāz «արու բազէ», իրանեանից են փո-խառեալ նաև աֆղան. ǰurra, ǰurrabāz «մի տեսակ բազէ», քրդ. ǰurre «բազէ», արաբ. ❇ zurraq «սպիտակ բազէ», յն. τζουράϰιον (վերջինիս հետ հմմտ. Մագ. քեր. 228 Սակս ոչ ունելոյ ճէ նոցա (Յունաց), յոր-ջորջեն զճուռակն ծուռակ)։-Հիւբշ. 190։

Նախ ՆՀԲ (գաւազ բառի տակ) մեկ-նում է պրս. ճիւրրէպազ. իսկ բուն ճու-ռակ բառի տակ դնում է լծ. յն. ἰέροζ։ Lag. Arm. Stud. § 1396 կասկածում է պրս. յurra և արաբ. zurraq ձևերի վը-ոայ, բայց ընդունում է յն. τζουράϰιον։ Հիւբշ. յիշում է այս վերջինները և Եր-զընկացու ճուռակ գրչութիւնը կարդում է *ջուռակ։ Երկուսն էլ ծանօթ չեն պրս. čurra ձևին, որով միայն կանոնաւորա պէս մեկնւում է հայերէնը։

NBHL (2)

Սակս ոչ ունելով նոցա (յունաց) ճէ, յորջորջեն զճուռակն ծուռակ։ Բազէի արական ճուռակ (կամ ճուրակ). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

ՃՈՒՌԱԿ կամ ՃՈՒՐԱԿ. որ ըստ յն. իթ՛րագս. ἰέραξ accipiter. Արու բազէ.


Ճուրակ, աց

s.

merlin.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«արուբազէ» Մագ. քեր. 228 և 240. «Բազէի արական՝ ճուռակ»։

= Պհլ. *čurrak ձևից. այս ձևը աւան-դուած չէ, բայց ունինք պրս. [arabic word] čurra «փոքր բազէ և որձ բազէ» (ԳԴ). սրա հետ հմմտ. նաև պրս. [arabic word] ǰurra-bāz կամ ǰura-bāz «արու բազէ», իրանեանից են փո-խառեալ նաև աֆղան. ǰurra, ǰurrabāz «մի տեսակ բազէ», քրդ. ǰurre «բազէ», արաբ. ❇ zurraq «սպիտակ բազէ», յն. τζουράϰιον (վերջինիս հետ հմմտ. Մագ. քեր. 228 Սակս ոչ ունելոյ ճէ նոցա (Յունաց), յոր-ջորջեն զճուռակն ծուռակ)։-Հիւբշ. 190։

Նախ ՆՀԲ (գաւազ բառի տակ) մեկ-նում է պրս. ճիւրրէպազ. իսկ բուն ճու-ռակ բառի տակ դնում է լծ. յն. ἰέροζ։ Lag. Arm. Stud. § 1396 կասկածում է պրս. յurra և արաբ. zurraq ձևերի վը-ոայ, բայց ընդունում է յն. τζουράϰιον։ Հիւբշ. յիշում է այս վերջինները և Եր-զընկացու ճուռակ գրչութիւնը կարդում է *ջուռակ։ Երկուսն էլ ծանօթ չեն պրս. čurra ձևին, որով միայն կանոնաւորա պէս մեկնւում է հայերէնը։

NBHL (2)

Սակս ոչ ունելով նոցա (յունաց) ճէ, յորջորջեն զճուռակն ծուռակ։ Բազէի արական ճուռակ (կամ ճուրակ). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

ՃՈՒՌԱԿ կամ ՃՈՒՐԱԿ. որ ըստ յն. իթ՛րագս. ἰέραξ accipiter. Արու բազէ.


Կերուած

s.

moth-hole;
rust-hole, corroded part.

· Calfa

NBHL (2)

ԿԵՐՈՒԱԾ կամ ԿԵՐԱԾ. Տեղի եւ մասն կերեալ եւ մաշեալ. եւ ուտելն.

Ամենեքեան ի ծառոյ ծորելով, ի ճիճոյ միոյ կերուածէ (հին տպ. կերուածոյ)։ Կերպաս ի ճճոյ (տպ. կերածոյ ճիճոյ). (Խոր. աշխարհ.։)


*Կերուխում, ի

s.

eating & drinking, junketing, good living, good cheer, feasting.

· Calfa


Կերպագրութիւն, ութեան

s.

form, figure, shape

· Calfa

NBHL (4)

Գիտէ եւ կերպագրութիւն լռելով առ որմս խօսել. (Նիւս. թէոդոր.։)

Պատկերք նկարագրեալ ի տեառն կերպագրութիւն եւ կուսին մարիամու. (Սարկ. հանգ.։)

Զզանազան դեղոցն կերպագրութիւնս. (Արծր. Արծր. ՟Ե. 7։)

γραφή pictura. Կենդանագրութիւն. նկար.


Կերպակցութիւն, ութեան

s.

conformity;
likeness, resemblance, similarity.

· Calfa

NBHL (2)

Ունելով կերպակցութիւն հոգեւորական. (Պրպմ. ՟Լ՟Թ։)

συμμορφία conformitas. Կերպարանակցութիւն. բնութենակցութիւն. Նմանութիւն.


Կերպառութիւն, ութեան

s.

assuming a form, shape, similarity or likeness.

· Calfa

NBHL (2)

Առնուլն զկերպարանս. կերպանալն.

որ զանկենդան ցուպ գաւազանին՝ ի կերպառութիւն առ ի զքոյդ մերովս նկարագրիլ, այլ եւ յօտարազնիցն ընտրութիւն, ի տիպն ապաթոյն կերպիւ վիշապի նմանեալ ցուցեր. (Նար. ՟Կ՟Գ։)


Կերպարանակցութիւն, ութեան

s.

conformity.

· Calfa

NBHL (2)

Որ ի նմա արդարութիւն է, եւ առ մահ նորա կերպարանակցութիւն. (Բրս. հց.։)

συμμόρφωσις conformatio. Կերպարանակիցն գոլ. նմանութիւն.


Կերպարանառնութիւն, ութեան

s.

prosopopea, personification.

· Calfa

NBHL (1)

Կերպարանառնութիւն է, ուրանօր դէմքն են ծանօթք, այլ դադարեալք են (մահուամբ). (Պիտ.։)


Կերպարանափոխութիւն, ութեան

s.

matamorphosis, transformation, change.

· Calfa


Կերպարանութիւն, ութեան

s.

cf. Կերպարան;
fiction, fraud, feint, deceit.

· Calfa

NBHL (3)

կերպարանք. նմանութիւն. եւ Կեղծաւորութիւն. ձեւացումն.

Զմարդոյ կերպարանութիւնս ունի. (Ճ. ՟Գ.։)

Կերպարանութիւն եւ նենգութիւն եւ խաբէութիւն զիւրսն համարէին. (Ճ. ՟Բ.։)


Կերպացուցանեմ, ուցի

va.

cf. Կերպարանեմ.

· Calfa

NBHL (5)

Վերստին կերպացուցեալ զմեզ ի սրբութիւնն առաջին։ Վերստին կերպացոյց զմեզ յանապականութիւն. (Պրպմ. ՟Ի՟Է։)

Կերպացո՛ զքո նշանդ ի հետս ելից մաղթողիս։ Ընդ կերպացուցանելոյն եւ քաւիչ Տպաւորեալ կերպացոյց. (Նար.։)

Շրթունք զբանն կերպացուցեալ յառաջ բերէ։ Ունկն զձայնն կերպացուցանէ ի սիրտս, եւ այլն. (Լմբ. սղ.։)

Զչարն բարի ցցուցեալ. (Խոսր. պտրգ.։)

μορφόω formo. Մուծանել զկերպ եւ զտեսակ. ձեւացուցանել. տպաւորել. յօրինել. կերպարանել.


Կերպաւորութիւն, ութեան

s.

form, formation;
conformation.

· Calfa

NBHL (3)

Քան զնիւթեղէն կերպաւորութիւնս վերագոյն. Անվրէպ նմանութեամբ կերպաւորութիւն։ Հրեշտակականացն կերպաւորութեանց (յերեւման իւրեանց). (Դիոն. երկն.։)

Զոր հանդերձելոցն ճառից լուսաբանեն կերպաւորութիւնք։ Կերպաւորութիւն պատկերի բանին յոբայ. (Նար. ՟Գ եւ Նար. առաք.։)

μόρφωσις, μορφοποιόν formatio, efformatio, figura. ձեւաւորութիւն. նմանութիւն. կազմութիւն.


Կերտուած

s.

fabric, construction, edifice.

· Calfa


Կեցութիւն, ութեան

s.

existence, life;
health.

· Calfa


Կեցուցանեմ, ուցի

va.

to cause to live, to vivify, to give life to, to animate, to prolong life, to bring to life again, to reanimate, to revive, to revivify;
to save;
հաւատք քո կեցուցին զքեզ, thy faith hath saved thee.

· Calfa

NBHL (8)

Տէր մեռուցանէ, եւ կեցուցանէ։ Խօսեցաւ եղիսէէ ընդ կնոջն, զորոյ կեցոյց զորդին։ Ի Ճանապարհս քո, կամ յարդարութեան, կամ յանուան քում կեցո՛ զիս։ Կեցո՛ զիս աջով քով։ Կեցոյց զնոսա ի ձեռաց ատելեաց նոցա։ Հաւատք քո կեցուցին զքեզ։ Կեցո՛ զմեզ տէր, եւ կեցցուք.եւ այլն։

Կեցուսջի՛ր զմեռեալս նոցա. (Եզնիկ.։)

Բազում ծառայք կեցուցին զտեարսն, եւ զստացուածսն եւ զբոլոր բնակութիւնսն սոցա. (Պղատ. օրին. ՟Զ։)

Աղարտել եւ հայհոյել եւ չարցարել զկեցուցանողն աշխարհի. (Պիտառ.։)

Աղաչել զկեցուցանողն երես. (Պիտ.։)

Ապաքէն կեցուցանօղ զօրութեամբ տեառն փրկեալք լինէաք. (Յհ. կթ.։)

Կեցուցանօղ կաթուած, կամ օրհնութիւնք։ Ոտիզդ կեցուցանողաց. (Նար.։)

ζωοποιέω, ζάω, σώζω , σώω vivifico, salvo, servo. Կենդանի առնել եւ պահել. փրկել. ապրեցուցանել. կենանացուցանել, եւ առողջացուցանել. կեանք տալ, ապրեցուցանել, խալըսել, ողջնցընել, առողջացնել.


Կեցուցիչ, չի, չաց

adj. s.

giving life;
saviour, deliverer.

· Calfa

NBHL (6)

Արարիչ եւ կեցուցիչ։ Կեանք եւ կեցուցիչ. (Ագաթ.։ Յճխ.։)

Ի խնամակալութենէ կամաց կեցուցչիդ։ Կենդանի եւ կեցուցիչ կամաց։ Զաջդ կեցուցիչ. Ի մասանցդ քո կեցուցչաց. (Նար.։)

Կեանք ի կանաց յայտնեցաւ մեզ՝ կեցուցիչ եւ փրկիչ. (Շ. տաղ.։)

Մեծամեծ եւ կեցուցիչ բարութիւնք. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Կեցուցիչն խոնարհութիւն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

σωτήρ salvator, servator. Կեցուցանօղ. փրկիչ. փրկագործ. կենարար. ազատարար. փրկական.


Կէտադրութիւն, ութեան

s.

cf. Կետադրութիւն.

· Calfa


Կթուիթ

adj.

feeble, weak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Վեցօր. զ. էջ 121 «Յարեսցի ի տորգս սարդի ոստայնի բարակաման և կթուիթն առիջոյն»։ ՆՀԲ մեկնում է «կթոտ, տկար, անոյժ». նոյնպէս նաև ՋԲ և ԱԲ, միացնե-լով կթոտ բառին։ Իմ Գաւառական բառա-րանում, էջ 568բ կայ կթուիթ Երև. «շատ բարակ թելերով հիւսուածք», բայց իբրև կասկածելի բառ. (աղբիւրը անծանօթ է)։

NBHL (1)

Սարգի ոստայնի, բարակաման եւ կթուիթն առիջոյն. (Վեցօր. ՟Զ։)


Կթուն

s.

milky kernel of fresh nuts.

· Calfa


Կթուցանեմ, ուցի

va.

to enervate, to weaken, to enfeeble, to emasculate.

· Calfa


Կթուցեալ

adj.

cf. Կթոտ;
— ծունկք, feeble, tottering knees.

· Calfa

NBHL (2)

Ծնունդք կթուցեալք։ Ծնգաց կթուցելոց. (Ես. ՟Լ՟Ե. 3. Յոբ. ՟Դ. 4։)

Ի ծարաւս իւրեանց կթուցեալք սատակէին. (Յհ. կթ.։)


Կիզանողութիւն, ութեան

s.

cf. Կիզողութիւն.

· Calfa

NBHL (1)

Հուր կիզանողութեամբն, եւ ջուր առագելովն. (Լմբ. իմ.։)


Կիզանուտ

adj.

combustible, fit or liable to burn.

· Calfa

NBHL (1)

Անբովանդակելի եւ կիզելի հրովն ոչ այրիմք կիզանուտ մարմնովք. (Նար. երգ.։)


Կիզեցուցանեմ, ուցի

va.

cf. Կիզում.

· Calfa

NBHL (1)

Զծով մեղացն ցամաքեցուցանէ, եւ զգետն անօրէնութեան կիզեցուսցէ. (Ագաթ.։)


Կիզումն, ման

s.

causticity;
ignition;
combustion;
burning;
conflagration.

· Calfa

NBHL (6)

Անքուն որդանցն, եւ կիզման հրոյն. (Յճխ. ՟Ի։)

Մատնեցի զմարմինս իմ ի կիզումն տանջանացն. (Ագաթ.։)

Կորստեան կիզմամբն։ Անզովանալի կիզումն։ Զտաճարին կիզումն։ Կիզմամբ ախտից։ Ի խորովակսկիծ կիզմանէ. Կամ Յարեգակնայինն տապացաւ կիցմանէ. (Յհ. կթ.։ Նար. ՟Ժ՟Թ։ Մխ. երեմ. Յիսուս որդի.։ Արծր. ՟Դ. 12։)

Ոչ զգայր զկիզումն մատանցն՝ ի կիզմանէ ցանկութեան սրտին. (Վրք. հց. ՟Զ։)

Որոտմունք եւ փայլատակմունք, կիզմունք, եւ ամպահարութիւնք. (Արիստ. աշխ.։)

καῦσις, κατάκαυσις ustio, combustio եւ այլն. Կիզուլն, մանաւանդ կիզանիլն. այրումն. տոչորումն.


Կիզողութիւն, ութեան

s.

cf. Կիզումն.

· Calfa

NBHL (3)

Սերովբէին համանունութեամբ կոչելն՝ յաղագս կիզողութեանն ասացելոց՝ ի մեղացն ջնջումն. (Դիոն. երկն.։)

Զի արգելցէ զկիզողութիւն հրեղէն երկնից։ Ի բնութենէ չունին կիզողութիւն, այլ հրամանաւ աստուծոյ. (Վրդն. պտմ. եւ Վրդն. սղ.։)

πρηστήριον incendium. Կիզիչն գոլ. կիզողական զօրութիւն. որ եւ ԿԻԶԱՆՈՂՈՒԹԻՒՆ.


Կիզում, կիզի

va.

to burn, to set on fire, to set fire to, to fire;
— արեգական, to tan, to brown, to make swarthy.

· Calfa

NBHL (6)

Որպէս բոց, զի կիզու զլերինս։ Զգիրս ... Հուրբ կիզուին. (Սղ. ՟Ձ՟Բ. 15։ ՟Ա. Մակ. ՟Ա. 59։)

Իջոյց եղիա հուր, եւ եկեզ զյիսուն զօրականսն. (նխ. ՟Դ. Թագ.։)

Աստուածային բարկութեամբ հրոյ քո քրիստոս կիզեր զդժոխս. (Շար.։)

Ոչ կիզեր զբերանս լցեալ նանրութեամբ. (Նար. ՟Ե.)

Զարմանամ, թէ զիա՛րդ ոչ կիզում. իմա՛ կ. ոչ կիզանիմ։

Անհաւատն այն կիզեալ անյուսութեամբն իւրով՝ ոչ աշխատի. (Վրք. հց. ՟Բ։)


Կիսագունդ, գնդի

s.

half-sphere, hemisphere.

· Calfa

NBHL (8)

Զերկին ի կիսագունդսերկուս բաժանեալ։ Հա՛րկ է կիսագնդիցն. Ցոյց են կիսագնդացն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. քհ.։)

Բարձրագոյն քան զերկնից երկինս, եւ խոշորագոյն քան զներքին կիսագունդն. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ձեւ բոլոր շրջանային բաժակի յերկուս կիսագունդս։ հայեցուածք երկուց կիսագնդիցն. (Շիր.։)

Արեգական (լուսոյն) գիշերաւ ծածկիլ, ի ներքնումն գոլով կիսագնդին. (Սարկ. հանգ.։)

Որչափ արեգակն ի վերին կիսագունդս կայցէ. (Խոսր.։)

Պաշտեցին՝ կէսք զերկու կիսագունդս երկնից, եւ մանկունս զրուանայ կարդացին. (Տօնակ.։)

Մեղաւորք այլ ոչ եւս ելցեն ի վեր ի կիսագունդս երկրի. (Մխ. ապար.։)

Լուսին՝ մանգաղաձեւ, կիսագունդ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Կիսակուժ

s.

half a jug or jarful.

· Calfa

NBHL (1)

Գոզն լաւ այգեացն քան զաղբն, որ յամէն տունկքն կիսակուժ մի լնես ի տակքն. (Վստկ.։)


Կիսակտուր

adj.

cut in two, in half;
cut off at the middle, divided in halves or in two, bipartite.

· Calfa

NBHL (6)

Կիսագօս գոլով. ասէ. գթա՛ ո՛վ թագաւոր ի կիսակտուր շնականս. (Սահմ. ՟Թ։)

Գունդ կիսակտուր՝ հեցի օրինակաւ բարձրացեալ ի վեր, եւ կորացեալ. (Պիսիդ.։ եւ Վրդն. ծն.։)

Իւրովի արարեալ սուսերաւ կիսակտուր զգլուխ նորա. (Խոր. ՟Գ. 39։)

Կիսակտուր կենօք։ Կիսակտուր ոչ թողլով. (Յհ. կթ.։)

Ի հարկանել զհեծեալն կամ զերիվարն կիսակտուր կործանէին. (Ասող. ՟Գ. 41։)

Կիսակտուր պրծեալ. (Նար. ՟Խ՟Ը։)


Կիսանուն

adj.

mutilated (word).

· Calfa

NBHL (2)

Թերի անուամբ. կրճատեալ բառիւ կամ հնչմամբ. (որպէս գրի (Ծն. Ել. Մտթ. Մրկ. եւ այլն))

Զանուանս անգամ զգրոյն չհամարձակի երկրորդել՝ որ ուսուցանելն կամիցի, այլ խեցխեղեփօք կիսանուն եւ բեկբեկելով. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Կիսասարկաւագութիւն, ութեան

s.

subdeaconate;
subdeaconry.

· Calfa


Կիսաստուած

cf. Կիսադիք.

· Calfa

NBHL (3)

Որպէս թէ Անկատար աստուածութեամբ.

կիսամարդ, կիսաստուած համարիս. (Սանահն.։)

իսկ զկիսաստուածսն, ըստ որում այս եւ մեծին ծաղու արժանի է, եւ այլն. (Փիլ. տեսական.։)


Կիսաւուրցն

s.

prime of life.

· Calfa

NBHL (2)

Ժամանակն՝ որ ի կէս աւուրց ուրուք, կամ ի հասարակել հասակին.

Զկիսաւուրցն կազմէք որոգայթ սատակման. ըստ այնմ, թէ որ ամբարէ զմեծութիւն առանց իրաւանց, ի կէս աւուրց իւրոց լքցէ զնա. (Կանոն.։)


Կիտակուլ

adj.

swallowed by a whale (Jonah).

· Calfa


Կիտուած, ոյ, ով

s.

dotting, pointing;
embroidery;
enamel.

· Calfa

NBHL (3)

Նմանութիւն ոսկւոյ արասցուք քեզ հանդերձ կիտուածովք արծաթոյ. (Երգ. ՟Ա. 10։)

Յեռեալ անդ մարգարիտս, եւ ընդ կիտուածս արծաթոյ. (Սարգ. յկ. ՟Թ։)

στίγμα punctuatio, distinctio, nota. Կէտ կէտ յօրինուած, անկուած նկար, գործած. պուտ պուտ՝ գունզգուն բանուածք.


Կիտուածագործ, աց

s.

embroiderer;
enameller.

· Calfa


Կիրակամուտ, մտից

s.

sunday eve, saturday night.

· Calfa

NBHL (6)

ԿԻՐԱԿԱՄՈՒՏ կամ ԿԻՐԱԿԷՄՈՒՏ եւ ԿԻՐԱԿՄՈՒՏ. որ եւ ԿԻՐԱԿԷԻ ՄՈՒՏ. Մուտք կիրակէի. երեկոյն եւ գիշերն շաբաթու՝ որում լուսանայ միաշաբաթին.

Ի կիրակամուտսն կարգեալ է այս սաղմոս. (Վրդն. սղ. ՟Ճ՟Լ՟Գ։)

Մեծ ջանիւ պատուէին զգիշեր կիրակմտին. (Ոսկիփոր.։)

Յամենայն կիրակէի մուտ պարտ է երգել զսա։ Յամենայն կիրակէի մուտ պարտ է երգել զսա։ Յամենայն կիրակէմուտս երգեմք. (Խոսր.։)

Երիկունն կիրակմտի։ Կիրակմտի, լոյս զուարթ. (Տօնացոյց. ձ։)

Կիրակամտի ասա՛։ Գանձ կիրակմտի։ Ժամուս նազելի՝ սուրբ կիրակմտի՝ ի մուտս արեւի. (Գանձ.։)


Կիրառութիւն, ութեան

s.

use, employment.

· Calfa

NBHL (5)

ԿԻՐԱՌՈՒԹԻՒՆ ԿԻՐԸՆԴՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ԿԻՐԸՆԿԱԼՈՒԹԻՒՆ. Յանձն առնուլն զկիրս մարդկայինս. տնօրէնութիւն բանին աստուծոյ.

Զբոլորն ուրասցին զփրկանակն զկիրառութիւնս։ Մարմնական կիրառութեամբն պատրեալն զթշնամին. (Թէոդոր. մայրագ.։)

Զփրկչականն պարտ եւ արժան է ասել զկիրընդունակութիւնս. (Յհ. իմ. երեւ.։)

Փրկչական կիրընկալութիւնքն, կամ փրկական կիրընկալութիւնքն. (Ճ. ՟Է.։ Ոսկիփոր.։ Խոսրովիկ.։)

Իսկ ԿԻՐԸՆԴՈՒՆԱԿ. ա. իբր Ընդունակ բնաւորական կրից։ (Ճ. ՟Է.։ եւ Խոսրովիկ.։)


Կիւսահմայութիւն, ութեան

s.

demonology, black art.

· Calfa


Կլուցանեմ, ուցի

va.

to cause to swallow.

· Calfa


Կծեցուցանեմ, ուցի

va.

cf. Կծանեմ.

· Calfa

NBHL (5)

Թերեւս կարասցուք կծանել ինչ ի նոցանէ. յն. յաղթահարել մարտիւ. (՟Ա. Մակ. ՟Թ. 8։)

Ըստ ժամանակի աղօթիցն զունկն կսկծեցուցանէ, եւ զքիթն կծեցուցանէ։ Ի ներքուստ կծեալ ի խղճէ մտացն դատի. (Երզն. մտթ.։)

Առաքեալքն ի վերնատունն գային, եւ կծանէին զհացն։ Ժողովէին ի ժամու՝ յորում կիծ տէր մեր զմարմին իւր ի վերնատան անդ. եւ իբրեւ ուտէին զմարմինն, եւ առնուին. (Եփր. ՟բ. թես.։ եւ Եփր. ՟ա. կոր.։)

Յորժամ ոտն կծիցէ կամ ձեռն։ Լեզուին կծել. եւ ըմպանին կըծել. (Եզնիկ.։)

ԿԾԱՆԵՄ ԿԾԱՏԵՄ ԿԾԵՄ ԿԾԵՑՈՒՑԱՆԵՄ. καθάπτομαι, δάκνω pungo, mordeo եւ այլն. Խածանել, եւ խայթել՝ իրօք կամ նմանութեամբ. կսկծեցուցանել. մորմոքել. մարմաջեցուցանել. խածնել, կճել.


Կծծութիւն, ութեան

s.

cf. Կծծանք.

· Calfa

NBHL (5)

ԿԾԾԱՆՔ ԿԾԾՈՒԹԻՒՆ. Կծիծ կամ կծծի գոլն. գողաբարոյութիւն. գծծութիւն ագահութեան.

Մեղայ գողութեամբ, մեղայ կծծանօք. (Մաշկ.։)

Սատանայի՝ որ գրգռէրն, եւ յուդայի՝ որ վասն կծծութեան եկն յայն. (Եզնիկ.։)

Յարդար վաստակս յորժամ ձեռն գողոց մերձենան ի կծծութիւն ինքեանց, եւ այլն. (Շ. ընդհանր.։)

Գողանալոյ եւ կծծութեան. (Սկեւռ. աղ.։)


Կծկութիւն, ութեան

s.

shrinking, contraction, shortening, shrivelling;
squatting;
cramp.

· Calfa

NBHL (2)

Կծկիլն. կարկամութիւն. կաշկանդումն.

Արձակէր զնոսա յաներեւոյթ կապանացն, եւ յանհնարին կծկութենէն տանջանացն. (Բուզ. ՟Գ. 3։)


Կծկումն, ման

s.

cf. Կծկութիւն.

· Calfa


Կծմըծուկ

s. bot. garden-cresses.

· Calfa


Կծու

adj. fig.

sharp to the taste, sour, acid, tart;
pungent, biting, piquant, slandering, rude, satirical.

· Calfa

NBHL (10)

Ամենայն այսպիսիքս կծու անուանեցան. (Պղատ. տիմ.։)

Տտիպք՝ որչափ ջերմացուցիչքն են, կծուք կոչեցան, եղբարք գոլով. (անդ.)

Քաղցրն եւ անուշն, դառն եւ կծուն ի պէտս բժշկաց տնօրինին. (Յճխ. ՟Է։)

Հատն մանանեխոյ կծու եւ ջերմ է բնութեամբ. (Կոչ. ՟Ե։)

Հատն մանանախոյ փոքր, վասն սաստկութեանն կծու. (Եփր. աւետար.։)

Սաստիկ եւ կծու դեղոց պէտք էին ի ժամանակին. (Գէ. ես.։)

Ըստ ստամոքսացն եւ հատոցնլ դառն, քաղցր, թթու, եւ կծու. (Տօնակ.։)

Շնչեաց հիւսիսային կծու հողմ. (Լաստ. ՟Դ։)

Պատիժ թէպէտեւ կծու է եւ սաստիկ, սակայն պիտոյ է եւ օգուտ. (Ոսկ. յհ. ՟Ա. 9։)

δριμύς acidus, acer, acutus πικρός, τάγγος, διάπυρος rancidus, acerbus. Կծանօղ եւ կիզօղ ըստ համոյն. բարկ. թթու. եւ Կսկծեցուցիչ. դառն. դաժան. դժնդակ. կծու, կճօղ, խիստ թթու եւ լեղի. սանս. քաթու.


Կծուադեղ, ոյ

s.

bitter, bitter remedy or cure;
—ս առնուլ, to drink bitter draughts or a potion made of bitter herbs.

· Calfa

NBHL (2)

Կծու դեղ.

Հոգեւորական կծուադեղոց, այսինքն յիշման տանջանացն եւ անշէջ գեհենին. (Շ. մտթ.։)


Կծուած, ոյ

s.

stinging, pricking;
smarting.

· Calfa

NBHL (2)

Կծանելն. Խայթուած. կճելը. խայթելը.

ի կծուածս ճանճոց եւ պիծակաց. (Վրդն. ծն.։)


Definitions containing the research ու : 10000 results

Բաղադրեմ, եցի

va.

to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.

· Calfa

NBHL (4)

Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)

Որ զնախադատական ապացուցուեանցն զմակերեւութիւն բաղադրեալ հոգիաներկ եւ մարմնաքնար երգողին. (Թէոդոր. խչ.։)

Բաղադրեսցի անուանցն. (այսինքն յարեսցի ընդ անուանս)։ Յատուկ ստորոգեալն յամենայն ձայնս՝ եւ ճշմարտեալք զումեքէ, արդեօք եւ բաղադրեալք ի միասին՝ ճշմարտիցե՞ն զնմանէ. (Անյաղթ պերիարմ.։)

Բանականն եւ մահկանացուն բաղադրեցաւ յենթակայութիւն մարդոյն. (Պորփ.։)


Բաղազան

adj.

suitable.

· Calfa

NBHL (2)

Են սոքա այնոցիկ բաղազանք, խառնեալք ընդ անխառնելիսն։ Բաղազան դառնութեան՝ մասամբ վարելով. (Պղատ. տիմ.։)

Երաժշտականն բաղազան է, զի ի բանից եւ ի ձայնից եւ յեղանակաց է, եւս ի փողոց եւ ի քնարից։ Բաղազանեալ ասէ զհինգ եւ զտասն, որ է տասն եւ հինգ. եւ թէ տասն երկու հինգ է. եւ այս որ մինչեւ ի տասն է՝ ո՛չ է բաղազան. այլ որ անտի ի վեր չարին՝ թէպէտ չեն յատուկ բաղազան, այլ ասին. (Լծ. սահմ.։)


Բաղազանեմ, եցի

va.

to conform, to make conformable.

· Calfa

NBHL (6)

Ազդակից իմն կացուցեալ. յարել. յարմարել. միաւորել. կցորդել. համեմատել. բաղդատել.

Զայսոսիկ բաղազանէ ընդ միմեանս, եւ օտարացելոցն բնութեամբ եւ պատահմամբ՝ համեմատութիւն առնէ բարոյից. (Լմբ. առակ.։)

Ոտն ընդ ոտն բաղազանեալ կապեցաւ (երկուց կապելոցն). (Կաղանկտ.։)

Մի ներգործութիւն յերեսեան (անձինս) եզապէս բաղազանի. (Քեր. քերթ.։)

Աստուած ի մարմնի բաղազանեալ կերպիւ ծառայի. (Զքր. կթ.։)

Այս իր՝ է՛ կամ չէ՛, հակասութեամբ բաղազանին, եւ հակադրութեամբ ստորոգին. (Ոսկիփոր.։)


Բաղաձայն, ից

adj.

consonant;
unanimous.

· Calfa

NBHL (4)

Այլքն ամենայն (արտաքոյ ձայնաւոր տառից) բաղաձայնք են, բ գ դ զ թ եւ այլն։ Յորժամ յերկուս բաղաձայնս յանգսցի, ո՛րկէն, աղց. (Թր. քեր.։)

Որոշէ զձայնաւորսն ի բաղաձայնիցն՝ իբր պատուականս, եւ պատճառս ձայնին յարմարման. (Երզն. քեր.։)

Զանբանականն ի բաղաձայնս թողլով զգիր՝ որբասցուք զհօրն զվտանգ. իմա՛ զանձայն տառդ մ (մարդ), կամ բ (բանական). կամ այլ ինչ այսպիսի։

σύμφωνος, συνηχῶν consonans որ եւ ասի Ձայնակից. Ձայնորդ. Շարաձայն. Բարբառակից. Տառ կամ գիր հարկաւ կցելի ընդ ձայնաւոր տառից, զի եւ ինքեան մարթասցի տալ զիւր հնչումն, զի ըստ ինքեան կա՛մ է բոլորովին անձայն. զոր օրինակ բ, գ, դ եւ այլն. եւ կամ կիսաձայն, զ, չ, ս եւ այլն.


Բաղանապետ, ի, աց

s.

bath-keep-er, bather;
bath-woman.

· Calfa

NBHL (3)

Պետ եւ վերակացու բաղանեաց. բաղնէտէր.

Եկեալ առ բաղանապետ մի՝ տայր զինքն ի մշակութիւն նմա. (Ճ. ՟Ա.։)

Բաղապետն յաղագս քաղաքական պիտոյից զսովոր ժամուն փոխեաց զկարգն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բաղարկեմ, եցի

va.

to assemble, to compound.

· Calfa

NBHL (1)

Քոյդ ճոխութիւն, զոր յաստիսս բաղարկեալ ունիս. (Նանայ. յռջբ։)


Բաղարջակերք, րաց

s.

the feast of unleavened bread.

· Calfa

NBHL (2)

Իբր Բաղարջակերութիւն. ժամանակ ուտելոյ հրէից զբաղարջ. տօն բաղարջոց. ըստ յն. բաղարջք.

Եւ էր զատիկն, եւ բաղարջակերք յետ երկուց աւուրց։ Յառաջնում աւուր բաղարջակերաց։ Զտօն բաղարջակեացն պահեսջիք.եւ այլն։


Բաղբաղայք, յից

s. pl. pretext, colour, cloak;
calumny, false accusation;
cf. Բաղայք.

· Calfa

NBHL (1)

Ի ծննդենէն մինչեւ ի կատարած առանց բաղբաղայից։ Բաղբաղայս պատճառելով՝ զսահմանեալ ժամանակաւն անցանեն։ Զամենեսին ոչ է հաստատուն բաղբաղայիւք հարկանել։ Բանականապէ՞ս բաղբաղայս ի վերայ դնէ, եթէ անբանաբար։ Գեղեցիկ բաղբաղայս ի վերայ դնէ. (Փիլ. քհ. ՟Է. ՟Ժ՟Է. եւ Փիլ. նխ. ՟Ա։)


Բաղբաղանք

s.

cf. Բաղբաղայք.

· Calfa

NBHL (3)

Այնուհետեւ այլ իմն բարուրս եւ բաղբաղանս ի մէջ բերէին. (Նանայ.։)

Նստէր բաղբաղանօք իբրեւ զքահանայապետ (այսինքն սուտ անուամբ, կամ պատրուակաւ, պատճառանօք). (Մագ. ՟Ա։)

Իբրու զհոգին ամենայն բաղբաղանօք անմաքուր ունելով. (Պղատ. տիմ. յն. յանցանք, ստգտանք։)


Բաղբաղեմ, եցի

va.

to pretend, to conceal under a pretext;
to calumniate;
to accuse, to impeach.

· Calfa

NBHL (9)

Յորժամ մեղիցէ, բաղբաղէ եւ բարուրս դնէ զաստուածութիւնն, զիւր խոտորումն յեղմանն դնելով Աստուծոյ։ Մի՛ զհարկ բաղբաղեր, այլ զքո զբարսդ։ Պարսաւասէր մասն ունելով՝ պատճառեն եւ բաղբաղեն զանպատճառն եւ զանբաղբաղայն. (Փիլ. Ստէպ։)

Հնարի հնարս, եւ ցաւս ինչ յորովայնի ունել, եւ բաղբաղել չարչարանս. (Խոր. ՟Ա. 31։)

Զայս ինչ եւ զայն բաղբաղես, եւ պատճառես զպատճառս մեղաց։ Մի՛ ինչ բաղբաղեսցես, մի՛ ինչ արուեստաւորեսցես հակառակ քո փրկութեանդ։ Ածաբ. (մկրտ.։)

Ոչ զաղքատութիւն ունի բաղբաղել. (Պիտ.։)

Բաղբաղեն ի խորհուրդս իւրեանց, կարկատեն զրաբանութեամբ. (Մագ. ՟Լ՟Թ. (որ եւ ի ՟Բ. ՟Դ. վարէ իբր պատրուակել կամ թաքուցանել պատճառանօք)։)

Մի՛ բաղբաղեսցէ ասել, թէ ի բազմին դադարի յարձակումն բնութեանն. (Իգն.։)

Բառս իմն եւ քնոււթիւն ընդդէմ միմեանց ուսոյց բաղբաղել։ Յամօթ լիցին նոքա, որք արարած բաղբաղեցին (այսինքն յօդեցին) զբանն Աստուծոյ. (Լմբ. ատ. եւ Լմբ. առակ.։)

Զամենայն իսկ պատմութիւնս քերթողացն պատճառ կորստեան յիրաւի ոք թէրեւս բաղբաղեսցէլինել այսինքն ամբաստանեսցէ փաստիւք. (Պիտ.։)

αἱτιάομαι causor, criminor, σκήπτω fingo, praetexo Կցկցել. կարկատել. ստութեամբ յօգնել բաղայս, այսինքն պատճառանս վասն իւր, կամ մեղադրանս ի վերայ այլոց. պատճառել. մեղադրել. ստգտանել.


Բաղբաջանք, նաց

s.

cf. Բաջաղանք.

· Calfa


Բաղդատական, ի, աց

adj.

comparative.

· Calfa

NBHL (9)

Զբաղդատականին եւս փորձ համեմատութեան տեսանել. (Պիտ.։)

Բաղդատական տրոհմամբ զիւրաքանչիւրոցն յատուկ ըստ տեսակի. (Մագ. ՟Լ՟Զ։)

Ըստ քերականաց՝ Նշանակ բաղդատութեան յածանցս, կամ Ածանցական մասնիկ յայտարար առաւելութեան ի համեմատութիւնս.

Բաղդատական է, որ հասարակութիւն (յն. համադատութիւն) ունի եզ առ մումանսեր, ո՛րգոն, Դաւիթ արուորագոյն քան զսաւուղ. եւ կամ միոյ առ բազումս այլասերս, որպիսի՛, Դաւիթ արուորագոյն քան զգեթացիսն։ Եւ բաղդատականացն գաղափարք են երկու (ըստ յն. երեք, լտ. մի) գոյն, հիբար, արագագոյն, յամրագոյն. եւ գի՛ն, ո՛րգոն, սաստկագին, ուժգին. (Թր. քեր.։)

Որպէս եւ բաղդատական մակբայք ըստ յն. մակբայք բաղդատութեան.

Բաղդատականն. (Աստուծոյ) աւելի, նուազ. (Թր. քեր.։)

Գոյն իմ, աչաց տեսողութեան բաղդատական. (Շ. իմ. եղակ.։)

συγκριτικός comparativus Համեմատական. ընտրողական. զուգակշիռ.

Մերթ Բաղդատօղ՝ ըստ յն. ոճոյ, որպէս Որոշիչ բաղդատութեամբ. διακριτικός disgregans


Բաղդատեմ, եցի

va.

cf. Համեմատեմ.

· Calfa

NBHL (8)

Զո՞րս ընդ ու՞մ ումեք բաղդատել պարտ եւ արժանի է. (Փիլ. տեսական.։)

Բաղդատեսցէ զմերձակայ իրն առ այլ ինչ մեծ։ Բաղդատել կա՛մ զբարի ընդ բարիս յարարկանելով, եւ կամ զվատթար ընդ վատթարս, եւ կամ զմեծամեծս ընդ փոքունս, եւ կամ զփոքունս ընդ մեծամեծս. (Պիտ.։)

Աստուծոյ (օրինակ է) արեգակն, կամ այլ ինչ ի յէիցս՝ զորս բաղդատեմք. (Լմբ. պտրգ.։)

Ընդհանուր սպիտակն գոյն է արտադատօղ աչաց, եւ ընդհանուր սեաւն է բաղդատօղ աչաց. (Սահմ. ՟Ա։)

Արուեստ իմ գոյն է բաղդատօղ, սրատեսողաց եմ ես խնդրօղ. (Կրպտ. ոտ.։)

Որք անհանգչելի ձայնիւ առ միմեանս բաղդատելով՝ զերեքսրբեանդ դրուատեն զիշխանական զփառս. (Մաշտ.։)

συγκρίνω comparo, confero Դատել կշռութեամբ, կշռել ընդ այլում, համեմատել, եւ Նմանեցուցանել իւրք.

ԲԱՂԴԱՏԵԼ. Որպէս ըստ հոմաձայնութեան հին յունին συγκρίνω comisceo, coagmento. Հաւաքել, խռնել, միաւորել.


Բաղեմ, եցի

va.

to join.

· Calfa

NBHL (2)

ԲԱՂԵՄ որ եւ ՓԱՂԵԼ. Կցել. կցորդել. շարակարգել. միաւորել. զուգել. յարել. պատել. (լծ. ռմկ. պըլ լէլ. յն. բլէ՛գօ. լտ. բլի՛գօ)

Բաղբանական է՝ բազում բաղեալ բան. (Նչ. քեր.։)


Բաղեղն, եղանց

s. bot. ivy.

· Calfa

NBHL (3)

Բաղեղ՝ խոտ է, եւ ո՛ւր կպչի՝ յերկննայ, եւ ծաղիկն զետ զվրան է. աղէկն կապուտ ծաղիկն է. (Բժշկարան.։)

Իբր սիրական համբուրիւք ողջունի զմիմեամբք պատատի, որպէս զձիթենեօքդ բաղեղն. (Փիլ. լիւս.։)

ԲԱՂԵՂՆ եւ որպէս ռմկ. ԲԱՂԵՂ. κιστός, κιττός hedera, ἐλξίνη, σμίλαξ taxus, convulvulus Պատրաստուկ, պատաղիճ բոյս, որ բաղի կամ կցի եւ պատի զտնկովք. է՛ որ վնասակար տնկոց եւ բուսոց իբր գաղձ, եւ է որ անվնաս.


Բաղխեմ, եցի

va. vn. cf. Բախեմ.

· Calfa

NBHL (1)

Ուր դրանն բաղխել ոչինչ ազդիցէ։ Իբր ընդ վիմեղէն լերին պնդութեան բաղխեցեալ ցնդին. (Նար. ՟Հ՟Թ. եւ ՟Լ՟Է։)


Բաղխոհական, ի, աց

adj.

deliberative.

· Calfa

NBHL (4)

Բազմախոհական նախուստն օրինագրին հետեւելով. (Պղատ. օրին. ՟Ա։)

Բաղխոհական խորհուրդ ի մէջ առեալ։ Բաղխոհական հնարիւք տրամախորհէր. (Մագ. ՟Ժ՟Բ. ՟Կ՟Ա։)

Որպէս Հանդէս ճարտասանական՝ խորհրդատու միախորհ ունկնդրեաց ընտրել զբարին, եւ խորշիլ ի չարէն.

ճարտասանականն՝ սեռ գոլով՝ յերիս բաժանի ի տեսակս. յատենականն, ի բաղխոհականն, ի կացրդականն։ Բաղխոհակնն վասն ապառնոյ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի յորժամ ոք ումեք խորհրդակից գոյ, վասն հանդերձելոյն խորհի. (Սահմ. ՟Ժ՟Թ։)


Բաղկակից, կցի, կցաց

adj.

conjoined.

· Calfa

NBHL (1)

Ցանկութիւն ազդոյ յաղթահարիչ բնութեան մարմնոյս, այն զի բաղկակից է նորին։ Զղջումն եւ ամօթն բաղկակից են միմեանց։ Օրէնք հաստատեցին բնաւոր գիտութեամբն բաղկակից եւ յոյժ համեմատ ճշմարիտ օրինացն. (Լմբ. սղ.։)


Բաղկակցիմ, եցայ

vn.

to coujoin, to be united.

· Calfa

NBHL (2)

Բաղկակից լինել. կցորդիլ. զուգիլ. զուգընթանալ.

Մարմնոյս աչս, եւ լոյս արեգական յորժամ ընդ միմեանս բաղկակցին, ապա զմեզ զգալի լուսոյս ընդունակ առնեն։ Երկուցս պա՛րտ է բաղկակցել. (Լմբ. սղ.։)


Բաղկանամ, ացայ

vn.

to consist;
to be composed, constructed, constituted.

· Calfa

NBHL (9)

Յորմէ հետէ միանգամ ի լինելութիւն մարդկայինս բաղկացաւ ազն. (Պիտ.։)

Մասանցն ոչ գոլով՝ եւ ոչ բոլորն կարող գոլ բաղկանալ։ Ի չորից տարերցդ բաղկացեալ գոյ մարմին։ Ուսումնականն քանակիւն բաղկանայ։ (Սահմ. ստէպ։)

Բոլորն ի մասանց բաղկանայ, եւ զբաղկացեալն ի մասանց քակտէ ապականութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Բաղկանալ յոգւոյ եւ ի մարմնոյ, կամ ի շնչոյ եւ ի մարմնոյ։ Ոչ ի ժամանակի եղեւ աշխարհ, այլ ի ձեռն աշխարհի բաղկացաւ ժամանակ։ Ապաշխարողին կեանք ի խաւարէ եւ ի լուսոյ բաղկանան. (Փիլ. ստէպ։)

Բաղկանայ սա ի խորհրդոց բարկութեան։ Տրտմութիւն բաղկանայ ի վրէպ լինելոյ ըղձից մարմնոյ. (Նեղոս.։)

Թեթեւ պարզութիւն հիւթիւ բաղկացեալ. (Նար. կուս.։)

Ընդհանրականապէս զայս առնուլ՝ ոչ բաղկասցի բանն. (Անյաղթ պորփ.։)

Ընդհանուր սպիտակն ոչ կարէ ի ձեան բաղկանալ։ Իմաստասիրութիւն ոչ եթէ վասն այսորիկ ոչ կարէ բաղկանալ, զի ընդհանուր գիտութիւն է. (Սահմ. ՟Ա։)

Ներհակքն ոչ կարեն համանգամայն ի միում (ենթակայի), եւ ի նոյն ժամանակի բաղկանալ։ (Ապականութիւն) ոչ կարէր ի միասին ընդ գոլոյն բաղկանալ. (Յհ. իմ. երեւ.։)


Բաղհիւսական, ի, աց

adj.

copulative.

· Calfa

NBHL (3)

Ընդ միմեանս կամ ի մի հիւսիչ. շարամանօղ. իսկ ըստ որում անուն շաղկապի առ մեօք, տես ըստ հն. ՋՈԿԱՄԱՆ.

Են ըստ ինքեան պարզք եւ անշարադիրք. իսկ բաղհիւսական եղանակաւ ընդ աստուածութեանն մակագրեալք՝ շարունակք ասին. (Քեր. քերթ.։)

Կամ ներգործութեամբ, կամ մտածութեամբ. արդ կա՛մս այս՝ կամ բաղհիւսական է, կամ տարալուծական։ Եւ եթէ բաղհիւսական է որպէս գոլ, թէ՝ եւ ներգործութեամբ եւ մտածութեամբ, ստէ սահմանդ. (Անյաղթ պորփ.։)


Բաղհիւսեմ, եցի

va.

to make an intermixture, to conjoin.

· Calfa

NBHL (1)

Շարունակաւն բաղհիւսեսցուք քանակաւ. (Քեր. քերթ.։)


Բաղձալի, լւոյ, լեաց

cf. Փափաքելի.

· Calfa

NBHL (6)

Հեշտ եւ բաղձալի թուեսցին բանքս իմ ի լսելիս մեծամեծաց եւ փոքունց. (Եղիշ. ՟Է։)

Միացուցանեն զանձինս ընդ յոյսն բաղձալի. (Փարպ.։)

Բացականացն գոս բաղձալի։ Բաղձալի բերկրութիւն, կամ երանութիւն, աղերս, անուն, վայրք, բնակարան, օթոց, եւ այլն. (Նար.։ Մերթ Բաղձացօղ.)

Գնալ զկնի աղքատութեան, եւ կեալ բաղձալի կարօտանօք. (Փարպ.։)

Սուրբ սիրով, շնոհալից յուսով, եւ բաղձալից գթով առ կամսն Աստուծոյ. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Վերապտտուեմք զօրս բաղձալից. (Գանձ.։)


Բաղձամ, ացայ

vn.

cf. Փափաքեմ.

· Calfa

NBHL (7)

Բաղձայր փափագանօք։ Բաղձան լնուլ զփափագումն. (Պիտ.։)

Հուր ոչ յինքնասաստ յօժարմտութենէ՝ բաղձայ բորբոքիլ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Ոչ բաւոք է գոլ միայնում, քանզի բաղձայ կերպարանին։ Որ յուսայն, բաղձացեալ է միշտ բարւոյն։ Ոչ իմիք բաղձանալ առաւել քան զզօրութիւնն։ Յորժամ ոչ է ի միջի, բաղձանայցէ հասանել նմա։ Էին տեսման բաղձասցի. (Փիլ.։)

Որում չքաւոր աղքատդ բաղձանաս (կամ բաղձաս) եւ ցանկաս. (Մանդ. ՟Դ։)

Բաղձացայք ի վերայ անուան երանելւոյս. (Ոսկ. ի մելիտ.։)

Ամենեցուն զկեալն կամիս, եւ զփրկութիւնն բաղձաս. (Նար. ՟Լ՟Բ։)

Լնուլ մեզ զկենաց պատճառն, զոր ի սկզբանէ բաղձայք. (Շ. բարձր.։)


Բաղձանք

cf. Փափաք.

· Calfa

NBHL (5)

ἴμερος, ὅρεξις desiderium, cupiditas, appetentia Ուժգին ըղձանք. իղձ. բերումն ըղձից. ձկտումն սրտի առ ցանկալին. սէր. տենչ. յօժարութիւն. կամք. փափաք, կարօտ.

Իմաստասիրութեանն բաղձանօք բախեալք։ Վասն հասարակութեան բաղձանաց (այսինքն սիրոյ հասարակաց). (Փիլ.։)

Զմահուն բաղձանօք հայցեն հանգիստ։ Ի գեղոյն պատրեցաւ բաղձանս։ Ընդունել մեծաւ բաղձանօք։ Մեծափափագ բաղձանաց արժանի։ Ի բաղձանս փափագանաց ձգէ։ Իղձք բաղձանաց։ Ախորժակք բաղձանաց։ Բաղձանք խորակակերութեան, կամ ագահութեան. (Պիտ.։)

Լնուլ զբաղձանս։ Բաղձանօք մաղթել։ Սրտից բարձանօք։ Ի բաղձանաց սրտի, եւ այլն. (Նար.։)

Դու ես իմ սրտիս բաղձանս. (Խոսր. (տպ. բաղձանք։))


Բաղշտակ

s. bot. acorus;
yellow water-flag.

· Calfa

NBHL (2)

Տակ այսինքն արմատ Բաղշ անուն ջրային բուսոյ. պ. վաշխ, վաճ, ոճ. թ. ակիր՝ էկիր օթու. լտ. ագօ՛րուս. իտ. ագօ՛րօ, կլատիօ՛լօ.

Բաղշտակն, որ է վաճն, որ ակիրն. ինքն սպիտակ եւ թեթեւ տակ է, եւ ջրին մէջն կբուսնի. լաւն այն է՝ որ ի լի՛ լինի, եւ անուշահոտ լինի։ Ոճն՝ որ է ակիրն, որ է վաճն, որ հայերէն բաղշտակ ասի. (Բժշկարան.։)


Բաճկոնակ, ի

s.

waistcoat;
jacket;
little old cloak;
short cloak.

· Calfa

NBHL (1)

Ունէր զբաճկոնակ ինչ, կամ տարմալակ, ուր զմուրանսն ժողովէր. (Տօնակ.։)


Բամ

conj.

that;
ասացի —, I said that.

· Calfa

NBHL (9)

Ասացի, բամ ցրեցից զնոսա։ Առաքեցի առ ձեզ ... բամ դարձարո՛ւք իւրաքանչիւր ի ճանապարհէ իւրմէ չարէ։ Ասացի՝ բամ ահա մերժեցայ, Ասացեր, բամ յորո՛ւմ աւուր կարդասցես առ իս, մի՛ երկիցես. (Օր. ՟Լ՟Բ. 26։ Երեմ. ՟Լ՟Է. 15։ Ողբ. ՟Գ. 54. 57։)

Ասացեր դու ինձ, բամ թո՛յլ տուր։ Ասացի բամ եւ այլն. (Եփր. ել.։ Եփր. ՟ա. կոր.։ Եւս. պտմ. ՟Զ. 12։)

Պատմեցին, եւ ասեն, բայ հուր ինչ մեք անդր ոչ գտաք։ Զի ասէր, բայ բազմաց ի ձէնջ են ընտանիք առ մեզ։ Ասաց անձն իմ, բայ բաժին իմ է նա։ Եւ ասացէք, բայ ընդէր. (՟Բ. Մակ. ՟Ա. 20։ ՟Ժ՟Բ. 24։ Ողբ. ՟Գ. 24։ Մաղ. ՟Բ. 14։ (ուր չիք շաղկապ ըստ յն. այլ միայն բայդ՝ ասել)։)

Ի յայնմիկ, զի ասաց բայ՝ նոր, զառաջինն հնացոյց։ Ահաւասիկ դարձաւ ասաց նա, բայ գուցէ մեռանիցի. (Եփր. օրին.։)

Երբեմն ի նշանակ հաստատութեան. որպէս Ապաքէն, արդարեւ. իսկ. գոգցես. արդեօք. թերեւս. անշուշտ. ռմկ. պա, պէ. եւ այլն.

Բերոսոս բայ ասէ յառաջնում մատենին։ Եւ գրով բայ ասէ զքաջութիւնսն դրոշմէր։ (Եւս.քր. ՟Ա։)

Գրեաց ... զի բայ թերեւս յանդիմանեսցին, եւ եկեսցեն ի խոնարհութիւն հեզութեան. (Եփր. ՟ա. կոր.։)

Զի մի՛ յոլովագոյն բայ կշռովք բարձցէ զնա։ Ապարասանեալ բայ յաղագս բազմորդութեանն։ Հրաման տայր բայ նմին։ Արդ եթէ կամիք, բայ կարօղ եմ ես զնա ձեզ ցուցանել. (Պիտ.։)

Եւ իբր զձայն յունական, այսինքն ասաց, ասէ.


Բամբակենի, ենեաց

s.

cotton-plant.

· Calfa

NBHL (2)

Բոյս կամ տունկ բամբակի.

Առոգանէին երկրագործք զբամբակենիսն, եւ միմեանց պատուիրէին զգուշանալ, զի մի՛ զծառսն կոխեսցեն զբամբակենիս ... պատասխանեալ բամբակենի, եւ այլն. (Մխ. առակ. ՟Ժ՟Թ։)


Բամբաս

s.

guilt;
cf. Բամբասանք.

· Calfa

NBHL (3)

ԵՒ առին բանբաս (կամ բանբասանս) ի Մովսէս եւ յԱստուած. (Վրդն. թուոց.։)

Եւ ըզտրտունջն ընդ բամբասին, ըզքրթմնջիւն ընդ շոգմոգին. (Յիսուս որդի.։)

Ի սոդոմ պոռնկութեան էր բամբասն. (Ոսկ. մ. ՟Ա. 13.)


Բամբասանք, նաց

s. pl. detraction, slander, defamation.

· Calfa

NBHL (4)

Ի բամբասանաց խնայեցէ՛ք զլեզու։ Լուայ ես զբամբասանս բազմաց։ Անուանեաց զանուն տեղւոյն այնորիկ փորձութիւն, եւ բամբասանս՝ վասն բամբասանաց որդւոցն Իսրայէլի։ Մի՛ չար փոխանակ չարի հատուցանել, կամ բամբասանս ընդ բամբասանաց.եւ այլն։

Առանց յիշատակի բամբասանաց թողուլ. (Խոր. ՟Ա. 2։)

Անբանութեան բամբասանօք։ Բամբասանաց քարաձգութեան։ Ստգտանք բիւր բամբասանաց. (Նար.։)

(ի բամ, բա, կամ բամբ, եւ ասել). καταλαλία, ἁντιλογία , λοιδορία, μέμψις, ψόγος oblocutio, obtrectatio, detractio, delatio, convitium, incusatio, vituperium, reprehensio Մեղադրութիւն, պարսաւ, չարախօսութիւն, տրտնուջ, լուտանք, թշնամանք՝ եթէ ի դէմս ուրուք, եւ եթէ ի բացակայութեան նորա յանդիման այլոց.


Բամբասասէր

adj.

that loves slander.

· Calfa

NBHL (2)

Ոչ բամբասասէր մտօք, այլ ճշմարտութեամբ զելս իրացն ասելով. (Եղիշ. ՟Բ։)

Խաբեցան բամբասասէրքն՝ ծուխ փոխանակ արեգական ունել. (Կլիմաք.։)


Բամբասեմ, եցի

va.

to detract, to slander, to speak ill of, to calumniate, to defame, to backbite.

· Calfa

NBHL (6)

Բամբասեցին Մարիամ եւ Ահարոն զՄովսես։ Զի՞ բամբասէք զիս։ Զոր բանսարկուքն բամբասէին։ Որ բամբասէ զհայր կամ զմայր։ Բամբասել զճանապարհն առաջի բազմութեան։ Որ բամբասեալ, եւ ոչ փոխարէն բամբասէր. եւ այլն։ Կամ Առաքեաց լրտեսել զերկիրն, եւ եկեալ բամբասեցին զնմանէ առ ժողովրդեանն. (Թուոց. ՟Ժ՟Դ. 36։)

Չունիմք իշխանութիւն բամբասել զիշխանս. (Եղիշ. ՟Բ։)

Զի մի՛ դարձեալ բամբասիցիմք, յԱստուծոյ, որպէս հրէայքն. (Խոսր.։)

Ստիպիս ի սիրոյ, եւ ոչ բամբասիս։ Ոչ բամբասիս ի շնորհաց։ Յիրաւի բամբասելոցս։ Բամբասեցեալս ընդ բեթսայիդայ։ Իբրեւ զսուրբ բամբասողաց։ Ոչնչից հոլով, բամբասելի բերք. (Նար.։)

Զսնափառութեանն ախտ բամբասէ. (Երզն. մտթ.։)

καταλαλέω, καταλογέω, λοιδορέω , μέμφομαι, ψογέω, διαγογγύζω obloquor, attracto, maledico, convito, probro afficio, quaeror եւ այլն. Չարիս խօսել զայլմէ. ընդ վայր հարկանել, պարսաւել, ամբաստանել. տրտնջել. քրթմնջել. մեղ դնել. լուտալ. թշնամանել. դիմախօսել.


Բամբիռն, բռան

s.

castanets, snappers

· Calfa

NBHL (3)

Ազգ նուագարանի (թերեւս որպէս թամպուռ, կամ սանդուռ. կամ Ծնծղայ մեծ, եւ փոքր, որպէս զիլ, չալփառա եւ այլն) cf. ԲԱՆԳԻՌՆ.

Բարացուցական՝ բամբռան բառացի բարառնութեանց. (Նար. ՟Զ՟Բ։)

Ի նուագս բամբռան։ Որք բամբռամբն երգէին. (Խոր. ՟Ա. 5. 23.) (լտ. թրգ. cymbalum, որ է ըստ յն. κύμβαλον )


Բայածական, ի, աց

adj.

derived from the verb.

· Calfa

NBHL (2)

Բայածական է, որ յըմբայէ ածանցոցեալ է. հիբար, սիրուն, իմաստուն, մարթուն. (Թր. քեր. (յն. սիրիչ, յիշատակիչ)։)

ῤηματικός verbalis Ածանցեալ ի բայէ (բառ կամ անուն).


Բայանամ, ացայ

vn.

to be clayed, to hide one's self in a den.

· Calfa

NBHL (1)

Բայացեալքն՝ եթէ՛ գազանք, եւ եթէ՛ թռչունք։ Ուր բնակեալ բայանայր զօրավարն տաճկաց՝ զօրհասական արջոյ բերելով նմանութիւն. (Արծր. ՟Բ. 7։)


Բայոց, աց

s.

den, cave, lair, haunt, kennel.

· Calfa

NBHL (2)

cf. ԲԱՅ 3. որպէս Որջ կենդանեաց. ռմկ. արջու բահ.

Ազդմունք բնականք, եւ արջոյ յառաջագոյն քան զձմեռն ի բայոց մտանելոյ. (Եզնիկ.։)


Բանագէտ

adj.

lettered, learned, wise, experienced, versed.

· Calfa

NBHL (2)

Սուզանէ զվնաս բանագէտն յատենի. ա՛յլ ձ. բանագէտն. (Առակ. ՟Ի՟Զ. 26։)

Որ սուտ, եւ ստոյդ բանագէտ ընկերին յանցանացն լինի, ոչ վասն իւրոց յանցանացն կատարելապէս եւ անսահելի ունի զյիշխանութիւն. (Կլիմաք.։)


Բանագիր

s.

writer, author.

· Calfa

NBHL (3)

Արդեօք ճարտասանի ուրուք եւ կամ բանագրի դժնէի յարմարելով զբանն առ ի լսողացն հիացումն. (Բրս. ի գորդ.։)

Բանագիր լինիմք յոքնազան եւ բազմապատիկ պիտառութեամբք. (Ասող. ՟Գ. 21։)

λογόγραφος orationum et historiarum sriptor Շարագրօղ պէսպէս բանից, եւ պատմութեանց. չարագիր. մատնագիր.


Բանագտակ լինիմ

sv.

to excuse one's self, to pretend;
to feign, to allege.

· Calfa

NBHL (1)

Լաւագոյն էր առնել զասացեալն՝ քան չարաբարութեամբ բանագտակ լինել. (Ոսկ. ես.։)


Բանադրանք, նաց

s. pl. excommunication, anathema.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ վասն միոյ բանադրանաց զայլսն զրկիցէ։ Թէ առաւելութեամբ իցէ բանադրանքն. (Մխ. դտ.։)

ἁνάθεμα, ἁφορισμός separatio, excommunicatio Դնելն եւ դնիլն ընդ բանիւ եկեղեցական կապանաց եւ արգելման, նզովք. հատումն կամ որոշումն ի հաղորդութենէ.


Բանադրեմ, եցի

va.

to excommunicate, to anathematize.

· Calfa

NBHL (2)

Զմեղուցելոցն անձինս բանադրեսցեն։ Բանադրեալ լինին յեպիսկոպոսացն։ Զբանադրեալն չթաղել. (Մխ. դտ.։ եւ Կանոն.։)

ἁναθεματίζω anathema declaro, excommunico Ընդ բանիւ առնել. կապել. նզովիւք արգելուլ եւ որոշել յեկեղեցական հաղորդակցութենէ.


Բանակակից

adj.

companion of the field.

· Calfa

NBHL (1)

Ամենեցուն խառնուրդք լինէին, հրեշտակք բանակակիցք մարդկան, եւ մարդիկ հաղորդք հրեշտակաց. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)


Բանակամէջ, միջի

s.

the middle or centre of a camp or army.

· Calfa

NBHL (1)

Մինչդեռ գայր նա ընդ բանակամէջն. (Բուզ. ՟Դ. 15։)


Բանական, ի, աց

adj.

reasonable, endowed with reason, discursive, intelligent;
logical.

· Calfa

NBHL (11)

Բանական եւ իմանալի բնութիւն. (Աթ. ՟Դ։)

Առաքինութիւն բանականին է խոհականութիւն։ Անկատարութիւն ոգւոյն բանականի. (Խոր. ՟Ա. 1։)

Ազգ բանականաց։ Ի բանականացս դասուց։ Բանականիս էութիւն։ Բանական մաղթողիս։ Գետոցն բանականաց։ Բանական բուսոց, եւ այլն. (Նար.։)

Գինի կոչէ զբանական ուրախութիւն. (Բրս. յուդիտ.։)

Ասին բանական արք. (Տօնակ.) իմա՛ քաջ տրամաբանօղ, նրբամիտ, բանիբուն։

Բանական մասն իմաստասիրութեան։ Բանականն եթէ մա՞սն է իմաստասիրութեան, եւ եթէ գործի, ի ստորոգութիւնսն Արիստոտէլի ուսցուք։ Արմատ եւ հիմն են բանականին՝ ստորոգեալն եւ ենթակայն։ Բանական՝ կատարումն ունի զապացուցականն. (Անյաղթ պորփ.։)

Ի ձեռն բանականին (ուղղեաց) առ անպատրելի մեկնութիւնն. (Փիլ. բագն.։)

Բանական արուեստ. (Սոկր.։)

Բանական մակացութեանն սովաւ բովանդակին հնարք. (Յհ. իմ. ատ.։)

λογικός rationalis, ratione et oratione praeditus Ունանկ ներքին եւ արտաքին բանի, այսինքն բանականութեան եւ խօսողութեան. բանաւոր. տրտմաբան. մտաւոր. իմացական. ասուն. խօսուն.

ԲԱՆԱԿԱՆՆ. գ. իմա՛ Արուեստ կամ մակացութիւն բանական. տրամաբանութիւն. ἠ λογική logica, dialectica, ars disserendi լօճիգա.


Բանակատեղ, ետեղ

s.

camp, campaign, place where an army is encamped.

· Calfa

NBHL (1)

Արարեալ զիւր զօրու բանակատեղս. (Փարպ.։) Ի տեղւոջ միում հանդէպ կղզւոյն (սեւանայ), որ կոչի բանակատեղ. (Ստեփ. սեւան.։)


Բանակետղ, ղաց

cf. Բանակատեղ.

· Calfa

NBHL (3)

Այս բանակետղք որդւոցն Իսրայէլի։ Գրեաց Մովսէս զչուս նոցա, եւ զբանակետղս իւրեանց։ Եւ այս են բանակետղք գնացից նոցա. (Թուոց. ՟Չ՟Գ. 1։)

Բանակետղ եւ բնակութիւն երրորդութեանն եղեալ են մարդիկ. (Եփր. ՟ա. կոր.։)

κατάλυμα diversorium, σταθμός statio որ եւ ԲԱՆԱԿԱՏԵՂ. Տեղի բանակելոյ զօրաց, եւ ուղեւորաց. բանակ. կայք. բանակութիւն. վանք. իջեւան, օթեվան.


Բանակիմ, եցայ

vn.

to encamp, to place ones self, to pitch the camp.

· Calfa

NBHL (1)

Գտին զնոսա բանակեալս առ ծովեզերքն։ Բանակեցան եգիպտացիքն ի թիկնաց նոցա։ Անտի չուեցին, եւ բանակեցան ի ձորն զարեդ։ Եւ դուք բանակեցարո՛ւք արտաքոյ բանակին։ Բանակեցարո՛ւք զդովաւ շուրջանակի։ Եւ ամենայն զօրքն հասանէին, եւ բանակէին ի թիկնաց ամաւոյ։ Բանակեցան անդ յառաջ քան զանցանելն.եւ այլն։


Բանկորով

adj.

eloquent.

· Calfa

NBHL (1)

ԲԱՆԳ կամ ԲԱՆԿ. Անուն խոտոյ, եւ սերման նորա. Իսկ ի Բժշկարանի, Աղուէշ բանկ։


Բանահիւս, աց

adj. s. writer, author;
poet;
newsmonger.

· Calfa

NBHL (1)

Յետին բանահիւսաց, եւ կրտսեր վարժապետաց։ Եւ յե՛ւս ընտրելական երգս բանահիւսից գերահռչակեալ ես։ Բանահիւսից կանանց լալականաց. (Նար. յիշ. եւ Նար. կուս. եւ Նար. ՟Կ՟Ը։)