cf. Փափաք.
ἴμερος, ὅρεξις desiderium, cupiditas, appetentia Ուժգին ըղձանք. իղձ. բերումն ըղձից. ձկտումն սրտի առ ցանկալին. սէր. տենչ. յօժարութիւն. կամք. փափաք, կարօտ.
Իմաստասիրութեանն բաղձանօք բախեալք։ Վասն հասարակութեան բաղձանաց (այսինքն սիրոյ հասարակաց). (Փիլ.։)
Զմահուն բաղձանօք հայցեն հանգիստ։ Ի գեղոյն պատրեցաւ բաղձանս։ Ընդունել մեծաւ բաղձանօք։ Մեծափափագ բաղձանաց արժանի։ Ի բաղձանս փափագանաց ձգէ։ Իղձք բաղձանաց։ Ախորժակք բաղձանաց։ Բաղձանք խորակակերութեան, կամ ագահութեան. (Պիտ.։)
Լնուլ զբաղձանս։ Բաղձանօք մաղթել։ Սրտից բարձանօք։ Ի բաղձանաց սրտի, եւ այլն. (Նար.։)
Դու ես իմ սրտիս բաղձանս. (Խոսր. (տպ. բաղձանք։))