s.

κατάλυμα diversorium, σταθμός statio որ եւ ԲԱՆԱԿԱՏԵՂ. Տեղի բանակելոյ զօրաց, եւ ուղեւորաց. բանակ. կայք. բանակութիւն. վանք. իջեւան, օթեվան.

Այս բանակետղք որդւոցն Իսրայէլի։ Գրեաց Մովսէս զչուս նոցա, եւ զբանակետղս իւրեանց։ Եւ այս են բանակետղք գնացից նոցա. (Թուոց. ՟Չ՟Գ. 1։)

Եկեղեցի՝ հրեշտակաց սրբոց բանակետղ. (Խոսր.։)

Գալ հասանել նոքօք ի բանակետղդ պարգեւաց քոց. (Եփր. համաբ.։)

Ոչ ոք (ի ձկանց) համարձակի անցանել յայլոց բանակետղ ընկալցի անյեղափոխելի. (Մագ. լ։)

Բանակետղ եւ բնակութիւն երրորդութեանն եղեալ են մարդիկ. (Եփր. ՟ա. կոր.։)