Entries' title containing ործ : 491 results

Անձնակործան

adj.

that ruins himself.

· Calfa

NBHL (2)

Կործանիչ անձին կամ հոգւոյ.

Յոյժ դժնեայ եւ անձնակործան. (Սկեւռ. աղ.։)


Անձրեւաչափ՞՞՞գործի

s.

rain-guage.

· Calfa


Աթոռագործ, աց

s.

chair-maker.

· Calfa

NBHL (1)

Է՛ որ աթոռագործ. կամ՝ Է՛ որ աթոռագործէ. (Երզն. եւ Քերթ. քեր.։)


Ածխագործ, աց

s.

coal-man;
charcoal-dealer

· Calfa


Ակնագործ, աց

s.

jeweller, lapidary, worker of precious stones.

· Calfa

NBHL (3)

λιθουργικός lapidarius, gemmarius Արուեստագործ քարանց պատուականաց՝ քանդակելով, յայլ եւ այլ ձեւս փոխելով, ընդելուզանելով. ճէվահիրճի, մխլայիճի, հէքքեաք.

Առցես երկուս ականս զմրուխտս, եւ գրեսցես ի նոսա զանուանս որդւոցն Իսրայէլի ... գործ ճարտարութեան ակնագործաց. (Ել. ՟Ի՟Ը. 9=11։)

Զմրուխտն՝ է՛ որ Ներոնիոս ասի, ի Ներոնէ ակնագործէ գտեալ. (Տօնակ.։)


Ակնագործութիւն, ութեան

s.

jeweller's trade, jewellery.

· Calfa


Ահեկագործ

adj.

left-handed.

· Calfa


Բարեգործ, աց

adj.

beneficent, virtuous, pious, that does good.

· Calfa

NBHL (13)

ἁγαθοποιός, ἁγαθοποιῶν, ἁγαθός qui bona operatur, bonus, probus Որ գործէ զբարին. բարեպաշտ. առաքինի. աղէկ մարդ.

ԲԱՐԵԳՈՐԾ. εὑεργέτης, εὑποιῶν beneficus, munificus, εὑεργέστης bene meritus Բարերար. երախտագործ. մարդասէր. աղէկութիւն ընօղ ուրիշի.

Այր բարեգործ։ Բարեգործք էին։ Տնարարս՝ բարեգործս։ Բարեգործացն պապանծեցուցանել զանզգամ մարդոց զանգիտութիւն։ Լաւ է բարեգործաց, եթէ կամիցին ըստ Աստուծոյ կամացն չարչարել, քան չարագործացն.եւ այլն։

Բարեգործացն՝ բարութեան ուրախութիւն պատրաստեցին. (Ագաթ.։)

Տէրն բարի՝ չարն ծառայի՝ զբարեգործացն պարգեւեսցէ. (Նար. ՟Հ՟Դ։)

Առ բարեգործն իւր ապստամբ. (Խոր. ՟Բ. 85։)

Տեսանե՞ս ո՛րչափ հատուցանէ Աստուած բարեգործացն յաղքատս. (Մանդ. ՟Ժ՟Ա։)

Բարեգործ առ մարդիկ։ Բարեգործք ոմանք. (Պիտ.։)

Բարեգործացն խնդրել բարիս՝ բնութեան են օրէնք. (Նար. ՟Ձ՟Գ։)

Լինիցիս բարեգործ ալեաց քոց. (Ճ. ՟Ա.) այսինքն խնայեա՛ ի ծերութիւնդ։

Խնդրէ ի քէն Աստուած՝ սիրել զնա իբրեւ զբարեգործ. (Փիլ. բագն.։)

Զի փառաւորեսցեն զբարեգործն Աստուած. (Յճխ. ՟Բ։)

Բարեգործ առ ամենեսին։ Վնասակար եմ բարեգործիդ։ Առանց բարեգործիդ հրամանաց։ Բարեգործ աջովդ, եւ այլն. (Նար. ստէպ։)


Բարեգործեմ, եցի

vn.

to do well, good.

· Calfa

NBHL (25)

ներգործական բայ չէզոքական բայ ἁγαθοποιέω bona operor, εὑσεβέω pie ago Գործել զբարին եւ զարժանն. առնել զգործ բարի. բարեպաշտել. աղէկ բան ընել.

ԲԱՐԵԳՈՐԾԵԼ. εὑεργεσέω benefacio Բարերարել. եւ երախտագործել. խնամել. աղէկութիւն ընել.

Իբրեւ ի վերայ որդւոց հատուցելոց հայրաբար գթացեալ բարեգործէ. (Ագաթ.։)

Յեփթայէ բարեգործել կամելով՝ պարտաւոր դստերն արեան գտանէր. (Խոսր.։)

Բարեգործել եւս զլաւագոյնն յորդորէ. (Պիտ.։)

Զանգործութիւն բարւոյն, որ է ձեռաց նշանակ, ի բարիս բարեգործեաց. (Կամրջ.։)

Զանձինս մեր բարեգործիցեմք՝ աստուածատեսս առնելով. (Ածաբ. յայտն.։)

Զոր բարեգործեաց առ ազգս մարդկան, ո՞վ հատուսցէ նմա. (Արշ.։)

Բարեգործես առ չարս եւ առ բարիս։ Բազումս՝ թէ կամիս, բարեգործես ի նոսա. (Խոսր.։)

Բարեգործեալ ձեր առ քաղցեալսն՝ ինձ արարէք. (Զքր. կթ.։)

Փառաւորեսցէ միշտ զբարեգործօղն. ((այսինքն զբարերարն) Յճխ. ՟Դ։)

Այլ դու կարող ես սովորոբար՝ եւ առ զըլացօղս բարեգործել։ Ի քէն միշտ օգնեալ եւ բարեգործեալ. (Նար.։)

Որով բարեգործիմք ի նմանէ. (Ճ. ՟Գ.։)

Յիշեսցո՛ւք, թէ զի՛նչ եւ քանիս մեղաք նմա, եւ ի նմանէ քանի՛ս բարեգործեցաք, եւ սիրեսցո՛ւք զնա. (Ոսկ. գծ.։)

Որք ի ճանապարհի յիշեն զմեզ, ամենայնիւ բարեգործեա. այսինքն խնամարկեա՛. (Ճ. ՟Ա.։)

Լուսաւորք զտիեզերս բարեգործ են զերկիր. (Ճշ.։ եւ Իգն.։)

Որ միանգամայն զամենայն աշխարհս բարեգործեցին։ Զազգս հայրապետաբար բարեգործեցեր. (Ճ. ՟Ա. Բ։)

Ցանկ բարեգործէ զբնութիւնս մեր՝ պէսպէս եւ ազգի օրինակօք. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)

Որչափ առաւել բարեգործես զբարեկամն, այնչափ մանաւաւանդ զօգտակարն քո առնես. (Ոսկիփոր.)

Բարեգործել զնզովեալսն (իբր օրհնել, կամ ի լաւն փոխել)։ Բարեգործեսցին դատակնիքն (այսինքն ի լաւ անդր շրջեսցին). (Նար. ՟Ժ՟Է. ՟Ղ՟Դ։)

Այսպիսիքս լեալք՝ ամենայնիւ ի նմանէ բարեգործիցիմք (այսինքն բարիս գտանիցեմք). (Խոսր. պտրգ.։)

ԲԱՐԵԳՈՐԾԵԼ. Բարւոք օրինակաւ գործել ինչ, կամ ներգործել.

Հրաշափառապէս բարեգործեսցես բանդ կենդանի՝ ինձ խօսողութիւն անսայթաքելի. (իբր շնորհեսցես)։ Բարեգործեա՛ ի յանձին ... զամենալից շնորհս բազմապարգեւ քո ողորմութեան. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Լ՟Դ։)

Զի ամենայն մարդկային բնութիւն ըստ ազգակցութեան (ընդ Քրիստոսի) բարեգործեսցի. (Աթ. ՟Գ։)

Զի մի՛ ցաւելն անմխիթար իցէ, եւ մի՛ բարեգործելն անդաստիարակ. (Առ որս. ՟Ժ՟Ա։)


Բարեգործութիւն, ութեան

s.

bounty, beneficence;
good works.

· Calfa

NBHL (14)

εὑπραγία, εὑπραξία bona opera Գործելն զգործս բարիս, եւ գործք բարեաց. առաքինի քաղաքավարութիւն. առաքինութիւն.

Որ արարեր լտիւս ի զբօսանս բարեգործութեան ի փրկութիւն անձանց մերոց. (Ժմ.։)

Առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւն. (Յճխ. ՟Ժ՟Գ։)

Ամենայն արուեստականացն (առաքինեաց) բարեգործութիւն փայլեն յաստուածադիր օրինացն. (Կորիւն.։)

Ծաղկեսցի նովաւ՝ որ ի յիս բարեգործութեան կենսատունկ դրախտ. (Նար. ՟Լ՟Է։)

Յետ դադարելոյ պատերազմաց՝ սկիզբն առնէ բարեգործութեանց պարթեւն քաջ։ Յետ բազում գործոց արութեան՝ ձեռնամուխ լինի ի բարեգործութիւնս, շինուածս բազումս առնելով. (Խոր. ՟Բ. 3. 24։)

Արիացեալք յերկս՝ հայցեն զառաջիկայ բարեգործութեանցն աջողութիւն։ Գործելով առուս, զբոլորեսեան յիւրաքանչիւրումն զօրացուցանելով ի բարեգործութեան. (Պիտ.։)

Աստուած ամենազօր՝ կամօք բարեգործութեամբ. (Ագաթ.։)

Նորոգեաց, լուսաւորեաց. հանապազ նովին բարեգործութեամբ զօրանայ. (Նար. ՟Հ՟Ե։)

Զի թէ հաւանեսցի խրատուցն, Աստուծոյ բարեգործութեանցն արժանի լինի. (Փիլ. այլաբ.։)

Եւ ոչ առ իս բարեգործութիւն արարէք. (Զքր. կթ.։)

Աւազակն՝ որպէս ունայն էր ի բարեգործութենէ, այնպէս անտես եւ անլուր էր յամենայն բարեգործութեանցն տեառն մերոյ. (իմա՛ ըստ ամենայն նշանակութեան) (Եղիշ. ի խաչել.։)

Եւ այլ եւս բարեգործութիւն ի ձկանց եղեալ (ըստ վիպասանից). (Մագ. ՟Ժ։)

Զմախանս բարեգործութիւնն, իսկ զթշուառութիւնն ողորմութիւն հաստատէ. (Առ որս. ՟Ժ՟Ա։)


Բեւեռագործ

s.

nailer, nail-maker.

· Calfa


Բեւեռագործութիւն, ութեան

s.

nailery.

· Calfa


Բժժագործ

adj.

talismanic, that makes talismans or amulets.

· Calfa


Դժուարագործ

adj.

difficult, painful.

· Calfa

NBHL (5)

δύσεργος operosus, arduus Դժուարաւ գործելի. դժուարին ի գործել. տարժանելի. ընելը դժար.

Խնդրէ ի քէն աստուած՝ ոչինչ ծանր կամ դժուարագործ, այլ կարի յոյժ պարզ եւ դիւրին. (Փիլ. բագն.։)

Դժուարագործ առաքինութիւն. (Նիւս. երգ.։)

Զամենայն անհնարս եւ զդժուարագործս՝ աստուծոյ միայն աւանդեմք. (Վեցօր. ՟Գ։)

Դժնեայ եւ յոյժ դժուարագործ է անզգամացն անիշխանութիւն. (Փիլ. լին. ՟Ա. 73.) իմա՛, անբերելի է անտէրունչ մնալն յաստուծոյ։


Դիպակագործ

adj.

brocaded.

· Calfa

NBHL (2)

Գործեալ ի դիպակէ.

Փոխանակ ոսկեհուռ դիպակագործ պատմուճանիդ քո՛ւրձ զգեցիր. (Ոսկ. ես.)


Դիտակագործ

s.

optician.

· Calfa


Դիւրագործ

adj.

that makes or is made easily, easy.

· Calfa

NBHL (5)

εὕπρακτος factu facilis Դիւրաւ գործելի. դիւրառնելի. դիւրին.

Դիւրագործ իրօք ունել (զթշնամի) արժանի է նորա զօրութեանն. (Ոսկ. մ. ՟Ա. 8։)

Ախտաւորք կամին, զի դիւրագործք լիցին (մեղքն). (Մխ. առակ.։)

Եւ Դիւրաւ գործօղ.

Զանչափ զօրութիւնն, եւ զդիւրագործ իշխանութիւնն յայտ առնիցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)


Դիւրակործան

adj.

decayed, ruinous, that falls easily.

· Calfa

NBHL (5)

Դիւրակործան շինուած, կամ քաղաք, բարք, բնութիւն. (Լաստ.։ Մխ. երեմ.։ Նար.։ Լմբ.։)

Կարճամիտք եւ դիւրակործանք. (Իգն.։)

Դիւրակործանք մանաւանդ առ մեղսն եմք մարդիկ։ Դիւրակործան է ոգին առ ի մեղսն. (Բրս. հց.։)

Գիտելով տեառն դիւրակործան զմեզ մտօք լեալս. (Տօնակ.։)

εὑέμπτωτος, εὑολισθότερος valde lubricus, caducus Որ դիւրաւ կործանի. վաղափուլ. եւ Դիւրագայթ. դիւրագլոր.


Զազրագործ, աց

adj.

unchaste, lascivious, obscene;
luxurious, dissolute.

· Calfa

NBHL (8)

Սատակմամբ մարդկան զազրագործաց դարուն երկրորդի. (Խոր. ՟Ա. 3։)

Ջրողողն զազրագործաց. (Նար. կ.։)

Զազրագործ են ի մարմնական ցանկութիւնս. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Զազրագործ եւ ժանտապաշտօն եգիպտական ազգին. (Աթ. խչ.։)

Ուսումնատեացք եւ զազրագործք ի մի տեղ գումարեալք. (Վրք. ոսկ.։)

Իբր Զազրագործական. զազիր, զզուելի. զոր օրինակ,

Զազրագործ օրէնք, կամ աղտեղութիւն, կենցաղ. (Մագ. ՟Բ։ Շ. հրեշտ.։ Ոսկ. յանառակն.։)

αἱσχροποιός turpia perpretrans, foedus Որ գործէ զգարշելիս. պղծագործ. որոյ գործն է զազիր եւ զզուելի.


Զազրագործեմ, եցի

va.

to be lewd, dissolute.

· Calfa


Զազրագործութիւն, ութեան

s.

lewdness, turpitude in actions.

· Calfa

NBHL (6)

Զի մի՛ երբէք դարձցի յառաջին զազրագործութիւնն. (Հ=Յ. յունիս. ՟Ժ.։)

Ամաչես ընդ զազրագործութեանն յայտնութիւն. (Եւագր. ՟Ժ։)

Որք առնեն զկամս ձեր զազրագործութեամբ. (Ճ. ՟Ա.։)

Յանասնայինսն եւ ի գազանայինսն խոտորին զազրագործութիւնս. (Գր. հր.։)

Զզազրագործութիւն նիկոլայեցեացն ունէին. (Լմբ. յայտն.։)

αἱσχροποιΐα foeda actio, turpe et flagitiosum facinus Պղծագործութիւն. գործ անարժանութեան մարմնասիրաց, եւ կռապաշտից. գեշութիւն, գարշելի գործք.


Զարմանագործ, աց

adj. s.

charming, admirable;
wonder-working;
—ք, miracles, wonders, prodigies.

· Calfa

NBHL (10)

θαυματουργός, θαυματοποιός qui miracula edit, vel agit mira, mirabilis Սքանչելագործ. հրաշագործօղ.

ԶԱՐՄԱՆԱԳՈՐԾ գործք. ա.գ. θαυμαστότερος, -ρα mirus, mira, mirificus, -ca, -cum Զարմանս բերօղ. հիացուցիչ. սքանչելի. եւ Սքանչելիք. զարմանալի գործք.

Մեծ է, բայց ո՛չ ըստ զարմանագործին. (Սեբեր. ՟Ը։)

Տէր Յիսուս Քրիստոս՝ հրաշափառ զարմանագործ։ Հրաշափառագոյն եւ զարմանագործ արարիչ. (Մարաթ.։)

Համեմատել ... ընդ զարմանագործ արարչութեանն, որ է հաստիչ ամենայնի. (Վեցօր. ՟Բ։)

Կամ Որ արուեստիւ ցուցանէ զգործս զարմանալիս.

Զարմանագործ արուեստական վայրապար ոչ մտանիցէ ի հանդիսական հրապարակն (առանց բազմութեան տեսողաց). (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։ Բրսղ. մրկ.։)

Պսակս ... զարմանագործ տեսութեամբ. (Սիսիան.։)

Կարօղ եղեր զօրութեամբ՝ զարմանագործ նշանիւք. (Շար.։)

Ոչ այնպէս մեծամեծք եւ զարմանագործք կատարէին։ Որ՞չափ եւս առաւել զզարմանագործս հոգւոյն չիցէ ոք բաւական ճառել։ Կարօղ է եւ այնպէս եւ այլազգ այսպիսի ինչ առնել զարմանագործս. (յն. զարմանագործել). (Ոսկ. մ. ՟Ա. 1. եւ 4. ՟Բ. 18։)


Զարմանագործեմ, եցի

va.

to do admirably;
to perform miracles or wonders.

· Calfa

NBHL (2)

θαυματουργέω, θαυματοποιέω miar facio, mirabiliter ago Հրաշագործել. զարմանալի օրինակաւ գործել.

Զսաղարթ սեւութեան վարսից ի ձեան կերպարան զարմանագործես։ Ի զարդ պաճուճանաց զարմանագործես. (Նար. ՟Կ՟Գ. եւ Նար. խչ.։)


Զարմանագործութիւն, ութեան

s.

wonderful action;
miracle

· Calfa

NBHL (8)

θαυματουργία, θαυματούργημα, θαυματοποιΐα mirifica opera, miraculum, praestigiae Գործելն զզարմանալիս, կամ գործ զարմանալի. սքանչելագործութիւն, եւ սքանչելիք.

Սովոր են մարդիկ ճեպիլ, յորժամ նորաձեւ զարմանագործութիւնս ինչ լսիցեն ուրեք լինել. (Նանայ.։)

Ոչ այսուհետեւ յերկրէ, այլ յերկնից են զարմանագործութիւնքն. (Կիւրղ. եէմի առ կոստանդ.։)

Զնորին ժուժկալութեան համբերութեանն նշանաւոր զարմանագործութեանցն. (Ագաթ.։)

Զերկաքանչիւրոցն (աւուրց) զարմանագործութիւնս հանդիսայայտել. (Մամբր.։)

Զքոյդ տպաւորեալ զարմանագործութիւն. (Նար. խչ.։)

Եւ այլք այսպիսիք զարմանգործութիւնք անբաւք՝ միայն կամելով Աստուծոյ կատարեալ լինին. (Սարկ. մարդեղ.։)

Փառաւոր լինէր անուն Տեառն ի վերայ զարմանագործութեանցն. (ՃՃ.։)


Զաւակագործեմ, եցի

va.

to bring forth children

· Calfa

NBHL (2)

Ո՛չ արար արժանի զաւակագործել զծունդսն առաջին դարուցն զխառնուածս չարին՝ բաց ի սակաւուց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Ի ձեռն որոց ծնունդք զաւակագործիցին. այսպէս առաւել ուղիղ թուի՝ քան զգրեալն, աւագագործիցին. (Փիլ. լին. ՟Դ. 17։)


Գեղեցկագործ

adj.

who works well;
done or composed elegantly.

· Calfa

NBHL (5)

καλλοποιός pulchrificus Գեղեցիկ գործօղ. գեղեցկացուցիչ.

Եւ καλλίεργος pulchre fabricatus, adfabre factus Գեղեցիկ գործեալ, յօրինեալ. աղէկ շինուած.

Աներեւոյթ եւ գեղեցկագործ վայելչութիւնն։ Լուսատեսակ գեղեցկագործ բարեզարդութիւնն։ Գեղեցկագործի եւ իշխանականին գեղեցկութեան. (Դիոն. երկն.։)

Գեղեցկագործ մատեան. (Յհ. իմ. ատ.։ Այլ ի կրկին միտս մարթի բերիլ ասելն.)

Զբիծ ամենայնաղտից, որ խափան գեղեցկագործ տեսութեան լինի, մաքրել. (Գր. հր.։)


Երկրագործ, աց

adj. s. agriculturist;
planter, husbandman, labourer.

· Calfa

NBHL (13)

γεωργής, γεωπόνος agricola ἁροτήρ arator եւ այլն. Որ գործէ զերկիր. հողագործ. արդիւնարար. հերկագործ՝ մարդ, կամ եզն. երկիր բանօղ, վարօղ.

Իբր Երկրագործական, աշխատողական ի վերայ երկրի.

Երկրագործ մշակ. (Մամբր.։)

Երկրագործ մարդկանդ երկաթն է կենաց պատճառ. (Եղիշ. յես.։)

Հարց. Ո՞վ է մակացող առ երկրաւ բաշխել զսերմանիս. Երկրագործն. (Պղատ. մինովս.։)

Երկրագործ եզն ակօս պատառելով ի ժամանակի սերմանահանութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի վերայ երկրագործացն որ գործէինն. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 26։)

Որպէս իմաստուն երկրագործք. (Վրք. ածաբ.։)

Եհաս ժամանակ իմաստուն երկրագործացդ յատելոյ զայգի եկեղեցւոյ. (Լմբ. ատ.։)

Մարդկային կեանք առաջին է յորովայնի մօրն ... եւ երկրորդ կեանք երկրագործ, որ յաշխարհիս քաղաքավարի ... իսկ երրորդ՝ կենդանեաց աշխարհն. (Յճխ. ՟Ժ՟Բ։)

Եւ Յերկրէ գործեալ, ի հողոյ եղեալ.

Որ յանապատին պատրաստէր քեզ սեղան երկրագործ. (Ճ. ՟Բ.։)

Զընդհանուր երկրագործացն ազգս». այսինքն հողածնելոց. (Պիտ.։)


Երկրագործեմ, եցի

va.

to till, to cultivate, to plough.

· Calfa

NBHL (7)

γεωργέω Գործել զերկիր. մշակել.

Ումեմն շինելով ինչ՝ մանկական շինուածովքն խաղալ պարտ է, եւ ումեմն երկրագործելով. (Պղատ. օրին. ՟Ա։)

Մի՛ կարծել՝ թէ աստուած երկրագործէ, եւ տնկէ դրախտ. (Փիլ. այլաբ.։)

Երկրագործեալ զկորդացեալսն. (Ոսկ. լուս.։)

Զանդաստանս իւրեանց թողուն, եւ զօտարսն երկագործեն. (Ոսկիփոր.։)

Թզենի երկրագործեալ. (Բրս. արբեց.։)

Երկրագործեալ անձն։ Որ երկրագործէ զբնութիւնս մեր. (եւ այլն. Նիւս. երգ.։)


Երկրագործութիւն, ութեան

s.

agriculture, tillage, culture.

· Calfa

NBHL (10)

γεωργία, γεώργιον, γεώργημα, γεωπονία agricultura, agricolatio Հողագործութիւն. մշակութիւն.

Սիրէր զերկրագործութիւն. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Զ. 10։)

Թռչունքս փողք են երկրագործութեան. (Ագաթ.։)

Ընդ երկրագործութեան ցորենոյն՝ որոմն սերմանեմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Ոչ յամենայն տեղիս երկրագործութիւն, այլ դոյզն ուրեք. (Խոր. ՟Բ. 56։)

Զգործիս երկրագործութեանն հրամայէ պատերազմական գործիս առնել. (Կամրջ.։)

Մերթ՝ Արդիւնք եւ բերք երկրի գործելոյ. արմտիք.

Չար սերմանցն չա՛ր եւ երկրագործութիւնն. (Ածաբ. ծն.։)

Բարիոք երկրագործութիւն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Եւ զի՞նչ որ զնորայն կարասցէ պատմել ... զհիւրընկալութեանն, զերկրագործութեանն, զմարտիցն յաղթութիւնն. (Մագ. ՟Ի՟Զ։)


Երկրակործան

cf. Աշխարհաւեր.

· Calfa

NBHL (2)

Կործանօղ զերկիր. աշխարհաւեր.

Ցամաքեցուցանել զշիղջս ջրակորոյս բազմակոհակս եւ երկրակործան իմոցս պարտեաց. (Նար. ՟Ժ՟Ե։)


Գաղտնագործ

adj.

that docs, that works in secret.

· Calfa

NBHL (3)

ԳԱՂՏՆԱԳՈՐԾՔ. Իբր Գործք գաղտնիք.

Յայտնի են առաջի քո ամենայն գաղտնագործք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Իսկ ԳԱՂՏՆԱԳՈՐԾ, է Գաղտ գործօղ։


Գաղտնագործք

s. pl. concealments, hidden actions, secret.

· Calfa


Երկաթագործ, աց

s.

blacksmith, forger;
cf. Երկաթագամ.

· Calfa

NBHL (4)

Գործօղ այսինքն դարբին երկաթոյ.

Առաւել պատուիցի երկաթագործ, եւ փայտագործ. (Մխ. դտ.։)

Եւ Գործեալ յերկաթոյ, կամ երկաթագամ (որպէս նաւ).

Սանձեալ թիակօքն զերիվարս տախտակագործացն՝ բեւեռակապ երկաթագործացն. (Ագաթ.։)


Երկաթագործի, ծեաց

s.

instrument of iron.

· Calfa

NBHL (2)

Գործի երկաթի.

Մի՛ ճօճեսցես զձեռն քո երկաթագործւով ի վերայ քարանց. (Եփր. ել.։)


Ժամագործ, աց

s.

watch and clock-maker.

· Calfa


Ժամագործութիւն, ութեան

s.

watch and clock-making, clock-work.

· Calfa


Ժանտագործ, աց

s.

malefactor, scoundrel, rascal;
obscene, immodest;
pernicious, pestilential, contagious;
— ցաւ, հարուած, pest, plague, pestiferous scourge.

· Calfa

NBHL (6)

Պղծութիւն զայր ժանտագործ աղտեղի առնէ յաւուր չարի։ Իջցեն փառաւորք եւ մեծամեծք եւ մեծատունք եւ ժանտագործք նոցա։ Ձգեցին զձեռս իւրեանց ի ժանտագործս։ Ածից ի վերայ քո օտարս ժանտագործս յազգաց.եւ այլն։

մատնեցից ի ձեռս օտարաց եւ ժանտագործաց երկրի յաւար։ Ժանդագործ երկրին սոդոմացւոց խրատեալ կուրացելովքն. (Ագաթ.։)

Վասն ժանտագործ ազգին բարբարոսաց։ Ժանդագործին րահաբու զհիւրընկալութիւն լրտեսացն համեմատէ. (Կորիւն.։)

Ոչ նստել ի ժանդագործ դիւացն յաթոռս. (Լմբ. սղ.։)

Կարիցեն մեռանել ժանտագործ ցաւքն ոգւոց մերոց։ Մոլորեցուցիչս կամ ժանդագործս, կամ թէ այլ ինչ կոչիցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 15։)

Ի ժանտագործ հարուածոցն ապրեալ լինիցի. իմա՛, ի ժանտախտէ. յն. ի ժանտէ.


Ժանտագործութիւն, ութեան

s.

misdeed, wickedness, rascality, villany;
obscenity, libertinism

· Calfa

NBHL (4)

Չարագործութիւն. գարծ ժանտից. անզգամութիւն. զազրագործութիւն.

Տեսնե՞ր եւ զեղբորն ժանդագործութիւն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Ժիրս ի ժանդագործութիւնս զազրութեան. (Նար. ՟Է։)

Յոչընչէ կարող էր առնել զլուսաւորսն. . . եւ ոչ ի ժանդագործութենէ. (Եզնիկ.։)


Իմաստագործ

adj.

intelligent, skilful, clever;
well made, well constructed, skilfully made.

· Calfa

NBHL (6)

Որ իմաստութեամբ գործէ.

Իմաստագործ անսխալաստեղծ պատշաճակերտ կազմիչ համայնից. (Նար. գանձ եկեղ.։)

Կամ իմաստութեամբ գործեալ. կազմեալ.

Ո՛վ մշտաշարժ երկնի բնութեան, գնդաձեւ իմաստագործ ձեռուանցն բարձրութեամբ լայնացեալ. (Պիսիդ.։)

Զիմաստագործ արարչութեանն աստուծոյ ծանիցէ. (Երզն. քեր.։)

Իմաստագործ շինուած. (Նշ. Եզնիկ.։)


Ինքնագործ

adj.

self-created;
self-acting, that makes or works for himself, or by himself.

· Calfa

NBHL (15)

αὑτουργός qui per se facit. իբր ն. Ինքնին եւ տիրաբար գործող. ինքնիշխան՝ ինքնազօր. որպիսզի է աստուած միայն.

Չկարէ մին սպասաւոր՝ եւ ինքնագործ լնել. (Սեբեր. ՟Ե։ Տեսնե՞ս) (ասէ արիանոսն), զի սպասաւոր էորդի, եւ ոչ ինքնագործ, (Աթ. ՟Ը։)

Որ յանէից գոյացոյց զբոլոր եղեալքս ամենայն, ինքնագործ. (Նար. ՟Լ՟Դ։)

Ամենայն ժողովուղդն քահանայութեամբ է պատուեալ (ի պասեքն հրէից). քանզի ամենեքին ինքնագործ լինին ի պատարագագործութիւն. (Փիլ. ել. ՟Ա. 10։)

Խրատէ զմեզ ինքնագործ լինել. եւ առանց աւելորդաց, եւ ոչ բազում իրաց կարօտանալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 20։)

Դատաւոր ակնառու, ռազմիկ ինքնագործ. (Նար. ՟Ծ՟Ղ։)

պոռինկք խառնին ինքնագործսն ի պղծութիւն. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Կամեցաւ ինքնագործ չարեօքնշիջուցանել զճրագն իսրայէլի. (Պիտ.։)

կործանեալ ի քումդ ինքնագործ հակամիտութեանց. (Նար. ՟Խ՟Դ։)

Ինքնագործ գիջութիւն. (Ոսկ. գաղ.։)

Արդ եւ զմովաբացւոցն ճառէ, զի մի ինքնագործ ինչ յառաջասաց իրքն կարծիցին. (Ոսկ. ես.։)

Գաղթէին մարդիկ յամրոցս ինքնագործս, եւ ապա սկսան շինել բերդքն. (Վրդն. պտմ.։)

ԻՆՔՆԱԳՈՐԾ. αὑτουργός qui per se operatur, sibi operans. Որ գործէ ձեռօք իւրովք զգործ պաշտաման, կամ զպէտս կարեւորս աշխատասէր. փոյթ. անձանձրոյթ.

ԻՆՔՆԱԳՈՐԾ. αὑτοποιός, αὑτοποιητός a se ipso factus, sua sponte factus. Յինքենէ գործեալ. ինքնահնար. յանձնէ պատճառեալ.

Որպէս համակարգ եւ ինքնագործ ժողովոյն նուիրագործութեան. պարտի լինելհամագործ կամ նոյնագործ. որպէս յն. ταυτουργός ejusdem operationis.


Ինքնագործեմ, եցի

va.

to make by himself, to produce.

· Calfa

NBHL (5)

αὑτουργέω per me, vel manu mea facio. Ինքնին գործել. անձամբ կամ ձեռամբ իւրով առնել զոր ինչ եւ է.

Զիա՞րդ ինքնագործէ. (պխ). զօրութեամբ իւրով առնէ զամենայն. (Աթ. ՟Ը։)

Զինագործեալն ի մեզ բարեվայելչապէս նախախնամութիւն ոչ մերժէր. (Դիոն. եկեղ.։)

Ինքնագործողն լինել ի մեզ նախախնամութեան որդւոյն յայտ էր. (Մաքս. ի դիոն.։)

Նախամուտ ինքնագործել ըզմեղս. (Մաշկ.։)


Ինքնագործութիւն, ութեան

s.

own work, sole agency, own action, own composition.

· Calfa

NBHL (12)

Ոչ եթէ տկարացել ինչ էր հայր առ արարածոց ինքնագործութիւն. (Կոչ. ՟Ժ՟Ա։)

Զի թէ տարաւ որդի՝ ստացուած գոլով ըստ ձեզ՝ զհօր ինքնագործութիւնն, տարցին եւ այլ ստացուածք. (Կիւրղ. գանձ.։)

Որ ինչ եւ իցէ յաշխարհիս յայսմիկ՝ ի նմանէ կատարեալ լինի յաստուծոյ. սակայն ոչ ինքնագործութեամբ ըստ աշխատաւոր կենդանւոյս վաստակելով, այլ զօրութեամբ վարէ անաշխատ. (Արիստ. աշխ.։)

Շնորհեալ ազգին ամենայնի ըստ ամենայն տարւոյ (ի պասեքի՝) ինքնագործութիւն զենլի պատարագացն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Յինքնագործութեան վատթարիցն մեկուսիլ. (Մեկն. ղեւտ.։)

Խափանեն զկամս մարնոյ՝ զինքնագործութեան շօշափելեօք զաղտեղի շարժմանցն զհոսմունս. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Որպէս սովորական գոլ գօտւոյն պետք, իբրեւ զհանդերձեալ յինքնագործւթիւն հարկ է զսպեալ լինել. (Բրս. հց.։)

Նմա իւր լաւագոյն քան զամենայն սրբազանս կարգս՝ զինքնագործութիւնն տայ բաժին աստուածայինն օրինադրութիւնս զաստուածագոյնս սրբազանագործութիւնս. (Դիոն. եկեղ. իմա՛ իբր բու՛ն գործ, եւ պաշտօն անձին. որ հայի եւ ի յաջորդ նշ։)

Պատճառ մաքուր գոլով որոց ի բոլորս ինքնագործութեան. (Դիոն. ածայ.։)

Սահման արդարութեանէ՝ առաքինութիւն բաշխման ըստ արժանաւորութեան, կամ ինքնագործունեութեան հոգւոյն մասանց. (Մաքս. ի դիոն.։)

αὑτουργία per se ipsum facere. Գործելն ինքնին, կամ ձեռամբ իւրով. այլազգ յաստուած, եւ այլազգ յարարածս.

ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. ἱδιοπραγία propria actio. Սեպհական եւ յատուկ գործ եւ գործողութիւն.


Ինքնակործան

adj.

self-destroying;
self-destroyed, self-ruined.

· Calfa

NBHL (3)

Անձամբ անձին կործանիչ, կամ կործանեալ. այն ինչ որով ոք ինքն կործանեցաւ նախ.

Զնոյն դեղ դժրողին ինքնակործան մահաձիր՝ մտերմաբար արբւցեալ (մարդոյն). (Գանձ.։)

Ինքնագիւտ եւ ինքնակործան տպօքն կերպագրեալ. (Սկեւռ.։)


Գործ, ոց

s.

work, affair, thing, deed, action, operation, business, trade, negotiation, practice, agency, enterprise, labour;
commission;
fact, effect, merit;
manufacture;
make;
— քաջութեան, esploit, signal action in war;
այր —ոց or —ոյ, an active man, a clever man;
օր —ոյ, a working day;
— է գտանել, it is difficult to find;
— առնել, ընդ — արկանել, to make use of, to employ, to use;
to practise, to effect, to accomplish, to execute, to realize;
ի — ածել, to use, to employ, to make use of;
բան ի — առնել, to establish, to advance, to take for granted, to agree;
ձեռն ի — արկանել, to undertake, to begin, to commence;
—, or —ք Առաքելոց, the Acts of the Apostles;
նովին իսկ ով, ipso facto, caught in the act;
— առ —ով, — ընդ —ով, transitorily, indifferently, cf. Երկրորդաբար, cf. Հարևանցի;
ի — or ընդ — մտանել, to enter on one's duties;
— ունել ընդ ումեք, to have to do with some one, to have business with some one;
ի — արկանել զերկիր, to cultivate or till the ground;
— դնել հողմոյ, to make use of the wind;
— օրական, journey work.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «գործ, աշխատանք, պաշ-աօն ռանուածք, վարք» ՍԳր. Եզն. Ոսկ. մ. ա 21. Եւս. օր. Եփր. ծն., որից՝ գործել «բա-նիլ. 2. անել. 3. արտադրել, շինել. 4. ազդել, ներգործել. 5. հողը մշակել. 6. կտաւ ևն հիւ-սել» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. գործած ՍԳր, գոր-ծակալ Սգը, գործակից ՍԳր, գործավար ՍԳը, գործատեաց Առակ. ժթ. 15, գործաւր ՍԳը, գործելի «գործող, անող» ՍԳր. Եզն. Կոչ. «անելիք» Նիւս. բն. Փիլ. «ածուխ» Տա-թև. ամ. 79, Անսիզք 39, Վստկ. Անկ. գիրք հին կտ. 315 (որից գործելախառն «ածխա-խառն» Վստկ. 117), գործի ՍԳր. Եզն., գոր-ծութիւն «գործողութիւն» Եփր. համաբ. 119. գործօն Դ. թագ. ժբ. 14. Եզն., գործուն Եփր. եբր. և ել. Վեցօր., գործունեայ ՍԳր. Ոսկ Եզն., գիշագործ Կոչ., բարեգործ ՍԳր. Ա-գաթ., գաղտնագործք Մծբ., գթածագործ Կոչ., կաւագործ Իմ. ժե. 7. Ոսկ. մ. բ. 14. Եփր. թգ., ձեռագործ ՍԳր, երկաթագործ Ա-գաթ., գործանակ «խանութ» (չունի ԱԲ) Բառ. երեմ. էջ 238 ևն։ Նոր գրականում կազմուած նոր բառեր են՝ ածխագործ, ած-խագործութիւն, թիթեղագործ, ժամագործ. կաշեգործարան, գործադուլ, գործադուլա-ւոր, գործարանապետ, գործաւորուհի, ան-ռործարանաւոր, հանքագործ, գործադիր. գործադրութիւն, գործազուրկ, գործակատար, գործարանային, գործարանատէր, գործարա-նաւոր, գործելակերպ ևն ևն։

-Բնիկ հայ բառ՝ հնխ. vorg'-արմատից, սրա հետ հմմտ. յն. ἔργον (ործ», ἔρδω (կտր. ἔοργα) «գործել, անել, կատարել, լրացնել», ἔργαζομαι «կաշխատիմ, կբանիմ», հբգ. werk, werah, հսաքս. werk, հհիւս. verk. դերմ. Werk «գործ, աշխատանք», wirkon «ազդել, գործել», գոթ. vaurkjan «անեւ, գործել, ազդել», vaúrhts, vaurstv «գործ, երկ», զնդ. vərəzyeiti «գործում, անում, աշխատում է», varəza-«աշխա-տանք», պհլ. varz=պրս. [arabic word] barz կամ [arabic word] varz «դաշտային աշխատանք, մշակութիւն» ևն։ Այս բոլորը ծագում են հնխ. verg'-ար-մատից, որի երկրորդ ձայնդարձն է vorg'-որին պատկանում է նաև հայերէն բառը։ Նոյն ձայնդարձը գտնում ենք նաև ուրիշ լեզուներում մասամբ պահուած. ինչ. ւն.-ὄργα-νον «դործիք», դոր. ὄαμι-οργος «գոր-ծիչ», ատտիկ. ϰάϰο-ῦργος (<ϰοτό-fοργος) «չա-րագործ», կտր. ἕ́οργα «գործեցի», անգլ. work «գործ, գործել» ևն (Boisacq, 271, Walde, 821, Horn, § 197, Kluge, 527, 532, Po-korny. 1, 290)։-Հիւբշ. 436։

Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch. 375, որից յետոյ կրկնում են միւսները։ Հիւնք. համառօտուած յն. γεωργία «երկ-րագործութիւն» բառից։

ԳՒՌ (dialectal) Ջղ. գ'ործ, Ալշ. Մշ. գ'որձ, Ննխ. գօրձ, քօրձ, Ակն. Երև. Խրբ. Սչ. գ'օրձ, Ախց. Կր. գ'օրծ, Պլ. Ռ. Տիգ. քօրձ, Հճ. գ'օյձ, Հմշ. կօյձուշ «հիւսել», Վն. կ'հռծ, Տփ. գուրձ, գուրծկ, Ոզմ. գ'ուրծ, Զթ. գ'ույձ, գ'իւյձ, Սեբ. գ'էօրձ, Ղրբ. Շմ. Սլմ. կ'էօրծ, Մկ. կ'էօռծ, Ասլ. գ'էօ՞րձ, գ'էօ՞րզ, Մրղ. կուերծ, Ագլ. գօրծ «գործ», գ'ուռծ «ձեռագործ», գ.ա ո-ծիլ «ծեծել, հիւսել»։ Նոր բառեր են՝ գործա-րար, գործատէր, գործգլուխ, գործելապան, գործելհոր, տափագործ, հորագործ ևն։

NBHL (65)

ԳՈՐԾ. ποίμα, ποίησις Գործած. բանուածք. շէնք. իշ.

ԳՈՐԾ. πράξις (յորմէ Պրակ). acta Գործողութիւն. ընթացք գործոց եւ վարուց. եւ գլուխ բանից. ամէլ.

Ի ԳՈՐԾ ԱՐԿԱՆԵԼ. Վարել, ի կիր առնուլ. եւ ըստ յն. վարիլ. χράομαι utor, usurpo բանեցնել, գործածել, բանի բերել.

Անիծեալ լիցի երկիր ի գործս քո։

Տու՛ր նոցա տէր ըստ գործոց նոցա. ըստ գործոց ձեռաց նոցա հատո՛ նոցա։ Հատուսցէ իւրաքանչիւր ըստ գործս իւր։ Անդամքն ամենայն ոչ զնոյն գործ ունին։ Ի գործ խիստ կաւոյ։ Յամենայն գործ դաշտաց. եւ այլն։

Որպէս մշակք առ գործն, եւ զինաւորք առ պատերազմն զինեալք. (Յճխ. ՟Ժ։)

Ետ զանձն ի գործ. (Փարպ.։)

Բանք միայն դատարկ են, այլ գործ պիտոյ է ընդ բանին. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Գործ՝ զոր ոչ ոք գործէ՝ գործեցեր ընդ իս. (Ծն. ՟Ի. 9։)

Կացուցեալ իմ զքեզ ի գործ քահանայապետութեան. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա. 57։)

Ընդ հռոմայեցւոցն կալան գործ՝ երբեմն պատերազմաւ։ Եկաց ի գործ հազարապետութեան կայսեր. (Խոր. ՟Բ. 66. եւ 29։)

Արդարեւ ողբոց արժանի է գործն. (Սարկ. քհ.։)

Կարի անարժան գործ էր եւ ի լուսնոյ ի վեր զամենայն ինչ անմահ համարել։ Անօթ կազմեալ պիտանացու ի գործ տեառն իւրոյ. (Եզնիկ.։)

Որպէս եւ գործիցի մորթ ի գործ։ Յամենայն մաշկ գործոյ. (Ղեւտ. ՟Ժ՟Գ։ (ռմկ. բանի գալու )։)

Ըստ նմին օրինակի գործ անդստին ի նմանէ լինիցի. (Ել. ՟Ի՟Ը. 8։)

Եւ բերան նորա գործ բոլորշի. (՟Գ. Թագ. ՟Է. 31։)

Զտաշեղ գործոյն ի պատրաստութիւն կերակրոյ ծախեալ. (Իմ. ՟Ժ՟Ե. 12։)

Եւ մնացեալ բանքն աբիայ, եւ գործք նորա եւ խօսք նորա ահա գրեալ են. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Գ. 22։)

Ընդ էր ասի Գործք առաքելոց. առաքինութիւն. եւ ութթութիւն ամենայն եւ այլն. (Ոսկ. գծ.։)

ԱՅՐ ԳՈՐԾՈՅ. այսինքն Գործօնեայ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Ա. 28։)

Օր ԳՈՐԾՈՅ. այսինքն Գործելոյ. լուր օր. իշ կիւնիւ։ (՟Ա. Թագ. ի. 18։)

ԳՈՐԾՔ ասին աստուծոյ կամ տեառն՝ Ամենայն արարածք, եւ զոր ինչ ներգործէ ի նոսա.

Կատարեաց աստուած յաւուրն վեցերորդի զգործս իւր՝ զոր արար։ Հանգեաւ յամենայն գործոց իւրոց։ Օրհնեցէ՛ք ամենայն գործք տեառն զտէր։ Որպէս զի մեծ են գործք քո տէր.եւ այլն։

Առաջին գովեստ արարչին այս է, զի գործեաց գործս. եւ երկրորդ այս, զի յայտնեաց զանձն իւր գործոց իւրոց. (Եփր. համաբ.։)

ԳՈՐԾՔ. որ եւ ԳՈՐԾԱՏՈՒՆՔ. Յետին մասունք Հարցին, օրհնեցէ՛ք ամենայն գործք տեառն զտէր. եւ ամենայն.

Եւ այս յաղագս հարցին, եւ գործոցն, ողորմեային, եւ տէր յերկնիցոյն. (Յհ. իմ. ատ.։)

Մտեալ յեկեղեցին՝ սկսանին զփոքր հարցն հանդերձ գործովք. (Մաշտ.։)

Զայր հաւատարիմ գործ է գտանել. (Առակ. ՟Ի. 6։)

Զհայրն եւ զարարիչն ամենեցուն գտանել գործ է, եւ գտեալ՝ ամենեցուն պատմել անհնար է. (Պղատ. տիմ.։)

Ընդ բնութեան, որպէս եւ ասաց ոմն, գո՛րծ է մարտնչել։ Իմաստուն գտանել մի միայն՝ գործ է. իսկ վատթարացն բազմութիւն անթուելի. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. այլաբ.։)

ԳՈՐԾ ԱՌՆԵԼ. իբր Գուն գործել. փոյթ ունել. եւ Վարել ի գործ. ջանալ. եւ բանեցնել.

Ագռաւ պանիր ունէր ի բերանն. իսկ աղուէսն գործ առնէր ի նմանէ հանել զպանիրն. (Ոսկիփոր.։)

Գործ դնէր հողոյ, եւ բեկոտեալ ցրուէր զշինուածն. իմա՛ ի գործ վարէր զհողմն։

ԳՈՐԾՈՑ ԼԻՆԵԼ. իբր Պարապել ի գործ. առնել զգործն արդեամբք. բանի հետ ըլլալ.

Եւ ինքն ի հնգէն (կամ ի հնգից) գործոց լինէր, եւ ի հնգիցն ախտանայր. (Վրք. հց. ՟Ը։)

Գործ արասցուք զյամելն վրիժուց (առ յաստուծոյ), ամենեւին յանհնարին տանջանացն ապրելոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 21.) յն. καταχράομαι utor

Ի ԳՈՐԾ ԱԾԵԼ. Ի գործ դնել. առնել. գործականել. գործադրել. գործքով ընել, բանեցնել. εἱς ἕργον εἱσάγω exsequor

Ի գործ ածեալ, եւ արդեամբք անդրէն կատարէր։ Ի գործ ածել զխորհուրդն. (Ոսկ. յհ.։)

Զխոպանացեալ միտսն ի գործ ածել բարւոյ. (Յճխ. ՟Զ։)

Զօրէնսն զոր ետ, պա՛րտ է ի գործ ածել ամենայն զգուշութեամբ. (Իգն.։)

Զիշխանութիւս ի գործ ածից. (Լմբ. սղ. ՟Ժ՟Ա։)

Ի ԳՈՐԾ ԱՆԿԱՆԻԼ. իբր կր. վերնոյն. Ի գործ դնիլ. εἱς ἕργον χωρεῖ

Ի գործ անկանի, եւ կատարի տաճարի առ դարեհիւ. (Եւս. քր. ՟Բ։)

Ի ԳՈՐԾ ԱՌՆԵԼ, եւ ԱՌՆՈՒԼ. Ի գործ դնել, եւ ի գործ արկանել.

Զսուր ի գործ արարեալ՝ կոտորէր զալան. (Ղեւոնդ.։)

Ընդարձակութիւն սրտի ի գործ առեալ. (Յհ. կթ.։)

Զկորդացեալ երկիր ի գործ արկանել. (Մամբր.։)

Ի գործ արկանել զշնչաւորս եւ զանշունչս։ Զերկիր ի գործ արկանել. (Յճխ. ՟Դ։)

Ի գործ արկանել զիմաստութիւն, կամ զբարկութիւն, զչարութիւն։ Սուր ի գործ արկանել. (Լմբ. ստիպ.։ Մխ. երեմ.։ Իգն.։)

Բայց ես եւ ոչ զմի ինչ յայսցանէ արկի ի գործ. (՟Ա. Կոր. ՟Թ. 15։)

Եթէ զպատուհաս իւր ի գործ ոչ արկանիցէ. (Յոբ. ՟Ի՟Գ. 16։)

Զճարպ մեռելոտւոյ տանել ի գործ ինչ արտաքին, այլ ո՛չ թէ ի կերակուր. (Արծր. ՟Ա. 3։)

Երթալ ձեռն ի գործ արկանել, եւ զտեղին շինել. (Եւս. քր. ՟Ա։)

Ձեռն ի գործ արկանէր։ Զձեռն ի գործ արկեալ։ Զձեռն արկեալ ի գործ. (Փարպ.։)

Այն ինչ լինէր նոցա զանաչառ զանողորմ ձեռն պատերազմի ի գործ արկանել. (՟Բ. Մակ. ՟Ժ. 29։)

Սկսաւ ձեռն ի գործ առնել. (՟Բ. Մակ. ՟Դ. 40։)

Ձեռն ի գործ առնէին. (՟Ա. Մակ. ՟Դ. 14։ ՟Բ. Մակ. ՟Ժ. 29։ ՟Ժ՟Բ. 37։)

Ձեռն ի գործ արար. (Երեմ. ՟Ծ՟Ա. 12։)

ԸՆԴ ԳՈՐԾ ՄՏԱՆԵԼ. Կրթիլ կամ վարիլ ի գործ. բանեցուիլ, բանեցուած ըլլալ.

Առցէ զերինջ մի յարջառոց, որ ընդ գործ չիցէ մտեալ. (Օր. ՟Ի՟Ա. 30.) յն. որ չիցէ գործեալ. այսինքն բանեցուցած չըլլայ՝ երկիր վարելու։

Գործով գիտասցէ եւ ծանիցէ զորոշումն գիտութեան բարւոյ եւ չարի. (Եփր. ծն.։)

Վարկպարազի գործ առ գործով արարեալ զմեծ գործն։ Պաշտել զաստուած ո՛չ վարկպարազի եւ գործ առ գործով։ Ո՛չ վարկպարազի եւ յանցի եւ գործ առ գործով. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. բագն. եւ Փիլ. լին.։)

ԳՈՐԾ ԱՌ ԳՈՐԾՈՎ, կամ ԸՆԴ ԳՈՐԾՈՎ. իբր մ. παρέργως, πάρεργα obiter, negligenter, perfunctorie Արտաքոյ բուն գործելի գործոյ. երկրորդաբար. հարեւանցի. վեր ի վերոյ.

Այլ սոքա վարկպարազի եւ գործ առ գործով մեզ հարցեալ փորձեցան. (Նիւս. կազմ.։)

Այս ամենայն (հոգեւորն) լիցի՛ եղեալ գործ, եւ այն ամենայն (մարմնաւորն) գործ ընդ գործով. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)


Գործադիր

s.

actor, executor.

· Calfa


Գործադրեմ, եցի

vn.

to execute;
to practise.

· Calfa


Գործադրութիւն, ութեան

s.

execution;
practice.

· Calfa


Գործած, ոյ

s.

work, manufacture;
web, weaving.

· Calfa

NBHL (5)

Եւ ընդ ոտիւք նորա իբրեւ զգործած աղիւսոյ շափիղայ. (Ել. ՟Ի՟Դ. 10։)

Եւ գործ անուոցն իբրեւ զգործած անուոց կառաց. (՟Գ. Թագ. ՟Է. 35։)

Շինեաց ի նմա բիւրազգի գործած ապարանից. յն. բնակութիւն. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 48։)

Արար նա կապ քանդակածոյս ի պէսպէս գունակ գործած ճարտարաց. (Եփր. մնաց.։)

Գործած աստուծոյ. (Վրդն. ծն.։)


Գործածական, ի, աց

adj.

usual.

· Calfa


Գործածեմ, եցի

vn.

to use, to employ

· Calfa


Definitions containing the research ործ : 5228 results

Նիւթեմ, եցի

va.

to spin, to twist;
to weave, to plait;
to prepare, to form, to project, to design;
to cause, to produce, to excite;
to contrive, to machinate, to plot;
— զնենգութիւն, to weave plots or snares, to conspire, to plot, to lay snares;
դաւ —, to frame or plot a treacherous design, to hatch treason;
կործանումն —, to ruin, to cause the ruin of;
չարիս — ումեք, to meditate evil against a person, the ruin of;
— խորհուրդս չարութեան, to meditate gloomy, foul or heinous thoughts;
— անձին չարիս or զկորուստ, to contrive one's own ruin;
— նիւթ, to accumulate;
— զգործն, to undertake, to execute, to put into execution;
լրբենի սէր նորա մահ նիւթեաց նմա, his infamous passion cost him his life.

· Calfa

NBHL (1)

νήθω, νέω, νηέω neo, necto. Որպէս Նիւթագործել. մանել. ոլորել. հիւսել. հենուլ. (լծ. յն. լտ. նի՛թօ, նիէ՛օ, նէ՛օշ նէգդօ ). ռմկ. մանել, ոլրել, հուսել, փաթթել, փաթութել.


Նշանազգեաց

cf. Նշանագործ.

· Calfa

NBHL (2)

Որ զգեցեալ ունի զշնորհ նշանաց. նշանագործ. եւ խաչազգեաց.

Նշանազգեաց եւ սքանչելագործ հարցն։ Վասն նշանազգեաց եւ սքանչելագործ հարցն. (Վրք. հց. ՟Ա. ՟Ի։)


Նշխար, աց

s.

bit, piece, particle, fragment;
rest, residue;
remains, mortal coil;
consecrated bread, eulogia;
—ք սրբոց, relic;
տուփ —աց, reliquary, shrine;
— պատարագի, host, wafer;
— կնքոյ, wafer;
— գործել or կազմել, to make wafers;
—ք եւ նշմարք հայաստանի, the antiquities of Armenia (Picturesque Armenia).

· Calfa

NBHL (1)

Նշխար գործել. (Տօնաց.։)


Շնչաւոր

adj. fig.

respiring, breathing, living, animal;
carnal, sensual, gross;
spiritual;
— գործիք, wind instruments.

· Calfa

NBHL (1)

Երաժշտականութիւն. ի ձեռն որոյ ամենայն պատկանաւորն նուագ ձայնի կենդանեաց, եւ շնչաւոր գործեաց կազմին հնարիւք հանճարոյ. (Փիլ. լին. ՟Գ. 3։)


Ողորմածութիւն, ութեան

s.

mercy, charity, clemency, pity, compassion;
charity, alms, almsgiving, goodness;
գործք ողորմածութեան, good deed.

· Calfa

NBHL (2)

Զբարեգործիդ ողորմածութեան զկենդանարար ոտս համբուրեմ. (Նար. ՟Հ՟Ը։)

Ողորմածութիւն՝ աստուծոյ բարեկամութեան առիթ լինի. ողորմածութիւն՝ մեղաց թողութիւն գործէ. ողորմածութիւն ի մահուանէ փրկէ. (Սեբեր. ՟Թ։)


Որ, ոյ, ով

pron.

who, which, what, that;
որ միանգամ, որ ոք, who, whoever, whosoever;
որք միանգամ, all they who;
որ ինչ, what;
which;
all that;
whatever;
այրն որ գայ, the man who is coming;
զոր դու գտեր, what you have found;
եւ որ չար եւս է, որ չար քան զամենայն է, and what is worst of all;
այրն զոր եմ սիրեմ, the man whom I love;
չգիտէ զոր գործէն, he does not know what he is doing;
յորմէ, whence, therefore;
որ եւ իցէ, whoever, whosoever;
any thing whatever, aught;
որ զինչ եւ իցէ, whatever or whatsoever it may be;
be that as it may;
ընտրեա զոր եւ կամիս, choose which you please;
որոյ աղագաւ, for this reason;
որ բարիս գործէ, գտցէ զբարիս, who acts well will be rewarded;
որ խնդրէ՝ առնու, he who asks will receive;
ժողովեցին որ շատ եւ որ սակաւ, some have gathered much, some little;
հանապազօր մեղանչեմք՝ որ խորհհրդով, որ բանիւ, we continually sin either in thought or word.

· Calfa

NBHL (2)

Որ գործ զանձն եւ զարեաց աշխարհ վատանուն առնէ։ Որ մատեանքն ի մծբնայ էին փոխեալ անդր։ Որ վարք՝ օրէնք ամենայն հայաստանեայց տուաւ։ Զոր փրկութիւն։ Զոր բանս իբրեւ լսէր սպարապետն։ Զոր կատարումն ոչ ունէր օրէնն։ Զոր զկերպարանս անցիցն։ Յոր կերպարան օրինակութեան։ Յոր խունկ հաճութեան։ Յոր աղաչանս նայեցեալ. (Փարպ.։ Խոր.։ Մագ.։ Պիտ.։ Բուզ.։ Նար. ստէպ։)

Ընդէ՞ր դատես դու զմարդասպանս, կամ զո՛րս ոմն (այս ինքն զո՛ ոք իցէ) ի չարագործաց. (Վրք. հց. ՟Ժ։)


Նորակերտեմ, եցի

va.

cf. Նորագործեմ.

· Calfa

NBHL (2)

Նորագործել. (նորաստեղծել. նորոգ շինել. նորոգել.)

Զերկինս ինձ լուսաւորօքդ հրաշագործ խորան նորակերտեր։ Երկնից երկինք յերկիր նորակերտեալ (զեկեղեցի). (Պիտ.։ Անան. ի պետր.։)


Չարիք, րեաց

s. adv.

ill, misfortunes, adversity, disaster, calamity, misery, tribulation, disgrace;
evil deeds, malice, iniquity, rascality;
ill-usage, violence;
— ախտից, the effects of the passions;
չարեօք, badly;
wickedly;
mischievously;
spitefully;
չարիս գործել, to do evil, ill or wrong, to injure, to harm;
— խօսել զումեքէ, to speak ill of, to slander;
cf. Չարախօսեմ;
չարեաց ի չարիս վերանալ, դիմել, to rush from bad to worse, to grow or get worse and worse;
զփոքրագոյնն ընտրեա ի չարիս, of two evils choose the less.

· Calfa

NBHL (3)

Բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի։ Գուցէ հատուցանիցէ մեզ հատուցումն զամենայն չարեացն՝ զոր անցուցաք ընդ նա։ Մի՛ յօժարեսցիս ընդ բազումս ի չարիս։ Եօթն չարիք կան ի սրտի նորա։ Վասն ամենայն չարեացն՝ զոր գործեաց հերովդէս։ Ի դառնալ ձեզ իւրաքանչիւր ի չարեաց ձերոց.եւ այլն։

Յետ գործելոյ զչարիսն՝ յայնժամ բազումք հային ի չարիսն։ Ոչ ոք վաղվաղակի եւ յանկարծակի ի չարիսն դիմէ. (Ոսկ. մ. ՟Գ. 32. 33։)

κακόν, κακά, πονηρόν, κακία, κάκωσις, πονηρία malum, mala, malitia, malignitas եւ molestia. Չարութիւն. չար գործք. մեղք. յանցանք. գէշ բան. գէշութիւն.


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

· Calfa

NBHL (1)

Ելիմացիք, յորոց մին է գունդիշապուհ, յորում զազնիւ շաքարն գործեն. (Խոր. աշխարհ.։)


Հասուն

adj.

ripe, mature, grown up;
wise, prudent, judicious;
— հասակ, ripe or advanced age;
— այր, man of mature age, a discreet sober-minded man;
— օրիորդ, marriageable young lady;
— խորհուրդ, միտք, mature judgment;
— խաղաւարտ, ripe imposthume;
— գործել, to ripen, to make ripe, to mature, to bring to maturity.

· Calfa

NBHL (1)

Զի հասարակաց կազմեցեալ բուսոց ... ի ստեղծօղդ վերաբերեալ առ նոյն նիւթս կենաց հասուն ներգործէ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Հաց, ից

s.

bread;
food, victuals, livelihood;
meal, repast, table;
— առաջաւորութեան, առաջադրութեան or երեսաց, show-bread;
— կենաց, երկնաւոր —, the bread of life;
the Eucharist;
— սգոյ, նեղութեան, the bread of pain, of affliction;
թարմ, կակուղ, քաջեփ or կսկուծ, ջերմ —, new, soft, well baked, hot bread;
օթեկ՝ գահ or քարտու, կարծր, անեփ —, stale, hard, half-baked bread;
սպիտակ, սեաւ or թուխ —, white, brown bread;
տան, հացագործի —, household, baker's bread;
— համեմաւոր, gingerbread;
անխմոր —, unleavened bread;
գետնոյ —, hog's-wort, sow-bread;
կեղեւ —ի (կողինձ), bread-crust;
ներքին կամ վերին կեղեւ, under-crust or upper-crust;
միջուկ —ի, crumb;
շերտ —ի կոգեզանդ, slice of bread and butter;
կոտոր —ի, a morsel of bread;
փշրանք —ի, crumbs;
— յարգանակի, sopped bread, panado;
— խորովեալ, toast, slice of toast;
քրտամբք երեսաց իւրոց գտանել զ— իւր, to get one's bread by the sweat of one's brow;
— թրել, գործել, to make, to bake bread;
— ունել, to have bread;
առանց —ի լինել, not to have bread to eat;
չոր — ուտել, to eat dry bread;
թանալ զ— իւր արտասուօք, to eat the bread of affliction;
—ի բերան վարձու գործել, to serve for his bread;
ի — կոչել զոք, to invite to dinner;
— մեծ գործել, to give a grand dinner;
հաղորդլ ընդ ումեք —իւ, to eat with one;
արկանել —, to serve up;
to give to eat;
— կտրել, բեկանել, բրդել, to cut or break bread;
to crumble, to crum;
կեղեւել զ—, to cut off the crust, to chip it off;
հատանել զ— քաղցելոց, to keep the bread from the hungry;
անարժան է —ին զոր ուտէ, he is not worth his salt.

· Calfa

NBHL (2)

Հաց մեծ գործեալ էր ... եւ սեղան յօրինեալ. (Ճ. ՟Ա.։)

Մշակքն մեծավաստակք ի գործել զանդաստանս քո հաց ի բերան վարձու. (Եփր. պհ.։)


Խազմարար, աց

cf. Խազմագործ.

· Calfa

NBHL (1)

Այն ոչ զօրականաց գործ է, այլ՝ խազմարար մարդկան. (Ոսկ. եբր. ՟Ե։)


Ճախարակաւոր

adj.

furnished with pulleys;
cf. Ճախարակագործ.

· Calfa


Ճահ

adj. s. adv.

fit, proper, decorous, suitable, becoming, seemly, decent, befitting, convenient;
fitness;
ի —, properly, fitty, suitably, opportunely, conveniently, to the purpose;
v. imp. ի — է, it is fit, expedient, suitable, becoming;
ի — լինել, գալ, պատահել, to suit, to be proper and suitable, to become, to be beseeming or seemly, right, proper, advisable;
ի — առնուլ, to avail oneself of, to profit by;
to improve, to turn to account, to the best account;
չիցէ՞ի —, is it not suitable ?
ի — թուէր նմա, ի — համարէր, he thought fit to;
առաւել ի — գայ, it would be better, it would be more suitable, expedient, convenient;
ոչ ի — թուեցաւ, it did not seem fitting or becoming;
ոչ ի — պատահէին ակնկալութեան նորա ելք գործոյն, his success did not answer his expectations, he was disappointed in his hopes.

· Calfa

NBHL (2)

Ի ճահ եւ ի դէպ յառաջիկայն ունելով։ Իբրու անօթ իմն՝ թագաւորական գործոյ ի ճահ եւ ի դէպ զբնութիւնս մեր արար. (Նիւս. կազմ. ՟Դ. եւ ՟Ե։)

Մեր է ժամանակ ի ճահ՝ խորհել եւ գործել. (Խոր. ՟Բ. 81։)


Ճարտարութիւն, ութեան

s.

art, skill, ability, dexterity, address;
cunning, subtlety, artifice, prank, feint, policy, sharpness;
penetration, sagacity, presence of mind;
knowledge, erudition;
genius, bent;
ճարտարութեամբ, dexterously, cleverly, adroitly, artfully, craftily, cunningly;
ձեռագործ, մշակական, տուր եւառիկ —, manufacturing, agricultural, commercial industry;
լար ճարտարութեան, lead plummet.

· Calfa

NBHL (2)

Գործ ճարտարութեան ակնագործաց, կամ նկարակերտաց. (Ել. ՟Ի՟Ը. 11։ ՟Լ՟Ե. 35։)

τέχνη ars ἁρχιτεκτονία fabricatio μηχάνευμα machinatio. Ճարտար գոլն, եւ գործ ճարտարութեան. արուեստ. գիւտ. հնարք. հայթայթանք. աջողակութիւն. արհեստ, վարպետութիւն.


Հրաշք, շից

s. fig.

miracle, marvel, wonder, prodigy, portent;
monster;
spectre, phantom, larvae, ghosts;
— իմաստութեան, prodigy of science, of wisdom;
—շս գործել, to work a miracle;
to perform miracles, to do or work wonders;
ի —շս զարմացման ածել, to surprise, to astonish, to stun, to amaze, to astound;
ո՜վ —շիցս, what a wonder ! good Heavens ! Goodness gracious !.

· Calfa

NBHL (3)

Հրաշիւք արուեստից։ Արուեստն, եւ հրաշք իւր։ Քան զամենայն գործոց քոց հրաշս։ Առ հրաշիցն սքանչելութիւն։ Անճառ հրաշիւք։ Հրաշից սքանչելեաց կամ զարմանալեաց. (Նար.։)

Դեւք ահաւոր հրաշիւք արհաւիրս գործէին. (Խոր. առ արծր.։)

cf. ՀՐԱՇ. θαῦμα miraculum, res mira, admiratio τέρας prodigium . Սքանչելիք. գործ զարմացուցիչ՝ որպէս գեր ի վեր քան զբնութիւն կամ զկարծիս. նշան կամարհեստ աստուածային, ահաւոր եւ հիանալի. որպէս եւ հրաշալի գոլն. ահաւորութիւն, եւ հիացումն. հրաշանալն. զարմանք.


Հնչողութիւն, ութեան

s.

cf. Հնչիւն;
պղնձագործ հնչողութեամբ, with the tinkling of bells and the clash of cymbals.

· Calfa

NBHL (1)

Պղնձագործ հնչողութեամբ. (Մաշտ.։)


Հողավաստակ

cf. Հողագործ.

· Calfa

NBHL (1)

Որ վաստակի ի հող. հողագործ. երկրագործ.


Հետեւանք, նաց

s. geom.

consequence, result;
corollary;
—նս հանել, to deduce, to infer;
ծանր լիցին — գործոյս, this affair will have unpleasant or serious consequences.

· Calfa

NBHL (1)

Փառք բարեգործութեանն են հետեւանք. (Սկեւռ. աղ.։)


Ձայնական, ի, աց

adj.

vocal;
tonic;
— գործիք, wind instruments.

· Calfa

NBHL (2)

Ձայնական գործարան, կա գործիք (լեզու, շնչերակք). (Նիւս. բն.։ Աթ. ՟Ը։ Նոննոս.։ Վրդն. ծն.։ Երզն. քեր. եւ Երզն. մտթ.։)

Ի ձեռն լեզուիս գործարանի ձայնականացս բախելով զօդս խօսիւք. (Մաքս. ի դիոն.։)


Ձեռակերտեմ, եցի

va.

cf. Ձեռագործեմ.

· Calfa


Ձեռն, ռին, ռամբ, ձերբ, ձեռք, ռաց

s. fig. adv.

hand;
fist;
arm;
strength, might, power, force, main strength;
aid, succour, protection;
ի —, ընդ —, by, by means of, through the medium or channel of;
զձեռամբ, as much as one can, according to one's power;
ի ձեռանէ, coadjutor, assistant;
պաշտօնեայ ի ձեռանէ, subaltern functionary;
առ —, ready at hand, under one's hand, near, at hand;
առ — բառարան, portative dictionary;
— ի ձեռանէ, ընդ —, — ի —, from hand to hand, from one to another, from me to you, from you to him;
որ ընդ ձեռամբ է, subordinate;
հզօր ձեռամբ, with main strength, with a strong army;
— օտար, a strange hand;
յերկոցունց ձեռաց աջողակ, ambidexter, right-handed and left-handed person;
— հաւանութեան;
consent, assent;
ձեռս ի կապ, with one's hand tied;
with folded arms;
idle;
ձեռս յետս կապեալ, with one's hands tied behind;
—ք փապարեալք յաշխատութէնէ, hands hardened by toil;
մահահամբոյր ձեռամբ, with a deadly hand;
— տեառն, the hand, Spirit or Word of God;
ըստ ձեռին բաւականի, ըստ կարի ձեռաց իւրոց, according to one's strength, power or means;
ամբարձ զ— իւր ի տիրապետել, he formed the project of seizing the chief authority;
ձեռօք իւրեանց հայթայթէին զպէտսն, they lived by their labour;
ի ձեռանէ նորա վարէ իշխանութիւն, he governs under him;
ի ձեռս քո է, it is in your power, it depends on you;
չէր — նորա բաւական, he could not, he had not the means;
ահա — իմ ընդ քեզ, my hand shall be with you;
յամենայն տեղիս ուր միանգամայն հասանէր — իւր, every where he could;
եղեւ — տեառն ի վերայ իմ, the hand of God was on me;
— տալ իրերաց, to help or assist each other;
— տալ ի, to consent to;
— տալ անմեղութեան, to support, sustain or uphold innocence;
— տալ, to lend a hand to, to stretch out a helping hand, to aid, to succour, to assist, to help;
— արկանել, to lay hands on, to seize, to take possession of;
— արկանել, —ի գործ արկանել or առնել, to lay one's hand on, to put one's hand to, to set about, to undertake, to take in hand, to begin, to attempt, to try;
ի — տալ, to hand over, to deliver over, to give up;
ձեռս բառնալ, to lift up the hands;
ձեռս ամբարնալ, to raise one's hand against;
դնել զանձն ի ձեռին իւրում, to jeopard, to risk one's life;
— անձին հարկանել, to boast, to brag, to vaunt, to plume or pique oneself, to be proud of, to take to oneself the credit of, to avail oneself of, to deem it an honour;
ձեռն յանձին հարկանել, to oblige oneself to;
ձեռն դնել, to lay hands on, to ordain, to consecrate;
to put one's signature to, to sign;
— տալ աղջկան, to give one's hand, to consent to marry;
ընդ or զձեռամբ լինել, to be in the hands of, under the power, in subjection to;
ունել ընդ ձեռամբ, to have ready at hand;
ընդ ձեռամբ առնել, նուաճել, արկանել ընդ ձեռամբ, to bring under one's power, to subdue, to subjugate;
կալ ընդ ձեռամբ ուրուք, to put oneself under the protection of;
to submit, to yield;
to be submissive;
ընդ ձեռամբ անկանիլ, գալ ի ձեռս, ի ձեռս անկանել, to fall into the hands of, to be taken or seized, to get caught;
ի ձեռս բերել, to obtain, to procure, to entrap, to catch;
անկանել ի ձեռս ուրուք, to fall into the power of;
— օգնականութեան գտանել, to find a helping hand, to be sustained by, favoured with;
զձեռանէ առնուլ, ունել, ձգել, to take or lead by the hand;
ձեռամբ առնել, to indicate, to point to with the band;
զձեռամբ լինել, to be able, sufficient, capable;
զձեռօք ածել, to seize, to grasp;
to arrest;
ի — առնուլ, to obtain, to acquire;
to re-acquire;
to undertake, to begin;
տարածել զձեռս իւր առ ոք, to open one's arms to;
ճողոպրիլ ի ներքուստ ձեռին ուրուք, to escape from the hands or power of;
— մխել, to meddle, to interfere;
to set a hand to, to undertake;
— մխել յոք, to raise the hand against, to lay violent hands on, to ill-treat;
to put to death;
ի բաց կալ, ապստամբել ի ձեռանէ ուրուք, to rebel, to throw off the yoke, to save or rescue from the hands of;
— or ձեռս ի գլուխ ելանել, դառնալ, to be confounded by shame or grief, to be greatly abashed, or cast down;
— զձեռամբ փոփոխելով քարշել զչուանն, to draw a cord, to tighten a rope hand over hand;
— արկանել զգանձիւն, to try to rob the treasure;
լուանալ զձեռս, to wash one's hands of, to clear oneself from;
— ունել, to be fortunate, to have a lucky hand;
ձեռին կատակ՝ գռեհկաց կատակ, rough play is bear's play, joking with hands are jokes of blackguards.

· Calfa

NBHL (6)

Ձգել զձեռն, եւ առնուլ։ Մխել զձեռն յոք կամ ի գործ։ Հնազանդ լինել ընդ ձեռամբ։ Ձեռք նորա յամենեսին, եւ ձեռք ամենեցուն ի նա։ Հանեալ զմատանին իւր ի ձեռանէ իւրմէ՝ եդ ի ձեռին յովսեփայ։ Երկուս ապարանջանս ի ձեռս նորա։ Վաստակք կամ արդարութիւն ձեռաց։ Գործել ձեռօք։ Ահաւանիկ աղախին քո ի ձեռս քո։ Ի գործոց մերոց եւ ի տրտմութեանց ձեռաց մերոց։ Միթէ ձեռն տեառն չիցէ՞ բաւական։ Լինէր ձեռն տեառն ի վերայ քաղաքին.եւ այլն։

Եկն սաւուղ ի կարմեղոս, եւ կանգնեաց իւր ձեռն (որպէս կոթող ինչ ի նշան յաղթութեան. կամ ինքնաձեռն իշխեաց զոհել, ասէ կիւրեղ)։ Աբեսողոմ կանգնեաց իւր արձան, եւ կոչեաց զնա ձեռն աբեսողոմայ։ Եզ զանձն իւր ի ձեռին իւրում (ի բռին, ի վտանգի)։ Ձեռն նոցա ընդ դաւթի է։ Անաչառ անողորմ ձեռն պատերազմի։ Զնիկանովր ի ձեռն գումարէր։ Զօրս ի ձեռս հասուցանել։ Գործ ի ձեռն տալ։ Տաղ քեզ զնա ի ձեռս։ Ի բաց եկաց եդովմ ի ձեռանէ յուդայ. եւ այլն։

Զձեռին գործին քո մերձեցուցեր ի նա. (Ել. ՟Ի. 25.) իմա՛ դանակ, դուր, եւ այլն։

Զի թէ նախ ձեռն ի գործ արարեալ է նորա անիրաւ գործոց. (Փիլ. իմաստն.։)

χείρ manus. Եզր բազկի ի դաստակէ ցծայրս մատանց. թաթ ձեռաց. ափ. բուռն. գործարան շօշափելոյ՝ ըմբռնելոյ, եւ գործելոյ։ Նմանութեամբ, Գործի, միջնորդ. գործ. կար. զօրութիւն. իշխանութիւն. բաւականութիւն. անձն, եւ այլն. ձեռք, ձառք. (լծ. յն. խիր, սանս. քառա ).

Ի ՁԵՌՆ. διά, δι’ per. Որպէս թէ Ձեռամբ, այսինքն միջնորդութեամբ, կամ գործականութեամբ. եւ պարզապէս ի նշանակ գործիական հոլովոյ՝ որ պակասի ի յն. եւ լտ. մէկին ձեռքովը, տնով.


Ղակիշ, կշի, կիշի, աց

s.

intrenchment;
encampment;
camp;
army;
— ածել, գործել, to intrench, to throw up intrenchments, to pitch a camp.

· Calfa

NBHL (1)

Ղակի՞շ գործիցեն արդեօք, եթէ արձակ բանակիցեն. (Եղիշ. ՟Դ։)


Նախճիրք

s.

slaughter, carnage, blood;
great loss, prejudice, waste;
—րս արեան գործել, to slaughter;
—րս գործեցին դժնդակս ընդդեմ թշնամեաց, they made a dreadful slaughter of the enemy.

· Calfa

NBHL (3)

Իսկ կորովին վարդան իւրովք քաջ նիզակակցօքն ոչ սակաւ նախճիրս գործէր ի տեղւոջն։ Յանխնայ կոտորելով՝ նախճիրս արեան գործէին. (Եղիշ. ՟Զ. ՟Է։)

Ոչ սակաւ ինչ գործէր նախճիրս ընդդէմ նորա. (Յհ. կթ.։)

Բազում նախճիր ի տեղւոջն գործեալ. (Լաստ. ՟Ժ՟Զ։)


Նաւակառոյց, ռուցի

cf. Նաւագործ;
— լինել, cf. Նաւակառեմ;
to navigate;
to steer.

· Calfa

NBHL (1)

ՆԱՒԱԿԱՌՈՅՑ ԼԻՆԵԼ. Նաւ գործել. եւ Վարել զնաւ.


Նաւակառու

cf. Նաւագործ.

· Calfa

NBHL (1)

Նոյն ընդ Նաւակառոյց. նաւագործ.


Նաւարար

cf. Նաւագործ.

· Calfa

NBHL (1)

ναυπηγός fabricator navium. Նաւագործ. նաւակառոյց. նաւ շինօղ.


Յատակ, աց

s.

bottom;
pavement;
floor;
ground, earth;
the buttocks;
— հայրենի or հայրենեաց, native land or country, birth-place, home;
— գետոց, canal, bed of a river;
— աղիւսակերտ, brick pavement;
— սալայատակ, stone pavement;
— նաւու, keel of a ship;
առ —աւ կործանել, քանդել մինչեւ ց— or —ս, to raze to the ground, to level or lay even with the ground, to demolish, to raze or pull down;
to sap, to undermine;
լի լինել գետոյն յամ —ս իւր, to be swelled very high, to rise, to swell beyond, to overflow.

· Calfa

NBHL (1)

Թէպէտեւ յատակ իսկ չարեացն հասանիցեմք, սակայն ստգտանեն միտք զգործսն յոռութեանց. (Ոսկ. եբր.։)


Մեծահաց

s. adj.

grand dinner, magnificent repast;
sumptuous, splendid;
— գործել, to give a grand dinner-party.

· Calfa

NBHL (1)

Պատրաստիցէ առնել ուրախութիւն կոչնոց ընկերաց, մեծահաց գործիցէ. յն. լոկ, կոչունք, կամ գիներբուք. συμπόσιον. (՟Բ. Մակ. ՟Բ. 28։)


Մեղու, աց

s.

bee;
ձագ —աց, drone maggot;
գունդ, պարք —աց, swarm of bees;
գործասէր, ճարտար —, diligent, industrious bee;
— բզզէ, the bee buzzes.

· Calfa

NBHL (2)

Անգործ մեղու. այսինքն պիծակ. (Ոսկ. յհ. ՟Ա. 16։) յն. κηφήν fucus

(լծ. յն. մէ՛լիսսա. μέλισσα apis. Մեղրագործ ճանճն ոսկեգոյն՝ գործասէր եւ միաբանակեաց. ոյր զէնն է խայթոց իւր. թո՛ղ զվայրենի մեղուս ազգի ազգի. եբր. տէպպօրա.


Հիմն, մանց

s. chem.

foundation;
base, basis;
foot, bottom;
back, back part;
foundation, establishment;
— աղանալի, salifiable base;
— ի վեր, from top to bottom;
thoroughly, utterly;
— ի յատակ, to its very foundations;
down to the ground, to the bottom;
— or հիմունս արկանել, to lay the foundations of, to found;
— ի վեր առնել, կործանել, տապալել, յատակել, to cast to the earth, to throw, cast or pull down, to overthrow, to overwhelm, to subvert, to demolish, destroy or ruin utterly;
ի հիմանց կործանիլ, to be overthrown;
— լինել իրիք, to be the foundation of;
անկանիլ հիման, to have laid the foundation;
ի վերայ հաստատուն հիման, on a solid foundation.

· Calfa

NBHL (2)

Հիմն եւ արմատ ամենայն բարեգործութեանց խոնարհութիւն է. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)

Հիմն ի վեր կործանեցաւ (տաճարն). (ՃՃ.։)


Համեմատ, ից

adj. adv.

proportionate, equal, conformable, corresponding, analogous, regular, symmetrical, adequate;
— գործել, to proportion;
դնել —, to compare;
եթէ իցեն ի քեզ առաքինութիունք —ք վեհ ճակատագրիդ, if your virtues correspond with your high destiny;
"ըստ համեմատի համեմատաբար, cf. Համեմատութեամբ."

· Calfa

NBHL (1)

Չի՛ք ինչ համեմատ ի կենցաղումս գործոց առաքինութեան. (Խոսր.։)


Ծանրանամ, ացայ

vn.

to weigh, to be heavy, to grow dull;
to increase, to grow heavier;
to grow worse, to become more grievous;
to be angry, enraged;
— աչաց, to be oppressed by sleep;
to become purblind, to lose one's sight;
— ականջաց, to become hard of hearing;
— կնոջ, to be with child;
— ումեք, to be a burden or a charge to, to molest;
ծանրացեալ ի հոգոց, loaded with anxieties;
careworn;
ծանրացեալ ալեօք, bowed down by the weight of years;
ծանրացեալ էր հասավաւ, he was very old;
ծանրասցի գործ նոցա, let more work be laid on them;
ծանրացաւ պատերազմն ի վերայ նորա, the battle went sore against him.

· Calfa

NBHL (2)

Որպէս բեռն ծանր ծանրացան ի վերայ իմ։ Փոքրել զհերս իւր. զի կարի ծանրանայր ի վերայ նորա։ Ծանրացան ձեռն յովսեփայ ի վերայ ամուրհացւոցն, կամ պատերազմն ի վերայ սաւուղայ։ Ծանրասցի անձն իմ ի վերայ նոցա։ Իբրեւ ետես փարաւոն, ծանրացաւ սիրտ նորա։ Գուցէ ծանրանայցեն սիրտք ձեր շուայտութեամբ։ Ոչինչ ծանրացայ ձեզ։ Գործէաքվասն չծանրանալոյ ումեք։ Մի՛ ծանրասցի եկեղեցւոցն. եւ այլն։

Մեծացաւ բարկութեամբ՝ լի նախանձու՝ ծանրացեալ տրտմէր ի վերայ գործոցն եղելոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 1։)


Խորանակար, աց

cf. Խորանագործ.

· Calfa

NBHL (1)

σκηνικοποιός scenae factor. Որ կարէ զկտաւս կամ զառագաստս վրանաց. յն. խորանարար, կամ վրանագործ. չատըրճի.


Կանացի, ցւոյ, ցեաց

adj.

female, feminine, womanly, womanish;
effeminate;
— սեր, ազգ —, womankind, the fair sex;
— ձայն, womanish voice;
— զգեստ, woman's garments;
— զարդ, female attire or ornaments;
զգենուլ —, to dress oneself in female attire;
մտանել զմուտ —, ննջել զգործ —, to lie with mankind;
s. pl. —ք, women;
the menses.

· Calfa

NBHL (1)

Զգեստ, կամ գործ, կամ մուտ կանացի. (Օրին. ՟Ի՟Բ. 5։ Ղեւտ. ՟Ի. 13։ եւ ՟Ժ՟Ը. 22։)


Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

· Calfa

NBHL (2)

Ռահս յոլովս առաքինութան։ Ռահ գործեալ երկնաւորաց. (Շար.։)

Ռահիւք յաշխարհէ հալածանօքն զձեզ՝ յաշխարհն վերին բարձրացուցեք զմեզ։ Ջուրք սրբին յորդանանու, ռահ գործեն մարդկան յերկինս։ Ռահ հորդեալ յերկինս որդւոց ադամայ. (Շ. տաղ.։)


Սքանչելարար

cf. Սքանչելագործ.

· Calfa

NBHL (2)

Ո՛վ տէր սքանչելարար եւ փրկագործ։ Իսկ եթէ սքանչելի է, թողցուք զբան սքանչելարարին՝ տեառնն։ Գովեսցէ զսքանչելարար տէրն։ Թողին զսքանչելարարն աստուած. (Զքր. կթ.։ Ճ. ՟Գ. Ը։ Գէ. ես.։)

θαυμαστοποιός, θαυμαστά ποίων miracula edens, miracula faciens παραδοξοποιός inopinata agens, vel mirabilis. Որ առնէ սքանչելիս միայն. սքանչելագործ (աստուած, եւ զօրութիւն եւ շնորհք եւ ողորմութիւն նորա). եւ Սքանչացուցիչ. ի վեր քան զամենայն միտս.


Վաղագոյն

adj.

sooner;
prior, before;
քան զբանն — եղեւ գործն, no sooner said than done.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ ասաց զայս թագաւորն, քան զբանն վաղագոյն եղեւ գործն. (Պտմ. աղեքս.։)


Վիպասան, աց

s.

romancer;
novelist;
cf. Վիպագործ.

· Calfa

NBHL (1)

συγγραφεύς, ἰστορικός conscriptor, historicus ἑποποιός versificator. Վիպագիր. պատմաբան. եւ Վիպագործ. քերթող պատմաբան.


Վճարեմ, եցի

va.

to finish, to end, to complete, to bring to an end, to terminate, to carry out, to perform, to fulfil, to conclude;
to recompense, to restore, to compensate;
to pay, to acquit, to discharge, to settle;
to deliver, to release, to free from, to rid of, to disentangle, to set free;
to forbid, to prohibit, to obstruct, to hinder;
— զկեանս, to end one's life, to depart this life, to die;
— զոք ի կորուստ, to despatch, to kill;
— զպարտս, to pay, to settle a debt;
— զհաշիւն, to pay a balance;
գործս —, to despatch business;
զիրս դատաստանին արեամբ —, to condemn to capital punishment;
— զհաճոյսն, to content, to satisfy;
զառաջի եդեալ ճանապարհն —, to finish the journey undertaken;
ոչ ինչ կարացին ի ժամուն —, they could do nothing at that moment;
անձամբ ինչ ոչ կարէր —, he could do nothing alone;
չոր թզով եւեթ զպէասն վճարէր, he satisfied his hunger with dried figs alone;
վճարեցէք զնա ամենայն իրօք, provide for all his requirements;
վճարեաց վասն նորա հայրն, his father resolved to kill him;
տեսից եթէ ըստ աղաղակին վճարեցին, I shall see if their works equal their cry ?
լինել ի միջի եւ չլինել՝ զնոյն վճարէ, to be there or not is the same thing;
աստուածպաշտութեամբ վճարեցին զկեանս, they led a pious life to the end.

· Calfa

NBHL (1)

Իջեալ տեսից, եթէ ըստ աղաղակին նոցա՝ որ յիսն հասանէ, վճարիցեն։ Որ ոչինչ վճարեն։ Ոչինչ վճարեսցէ։ Ձեռօք ձերովք վճարեցէք։ Երկնչէր զիրս դատաստանի արեամբ վճարել։ Որք վճարէին զիրս գործոյն։ Այն արշաւան ասպատակի թագաւորին այսպիսի դարձիւ վճարեցաւ։ Եւ ոչ այնպէս վճարիցի։ Վճարեալ է ընդ իս եւ ընդ հայր քո մինչեւ ցմահ։ Վճարեալ է չարութիւն առ ի նմանէ.եւ այլն։


Վնաս, ուց

s.

wrong, prejudice, injury, detriment;
damage, harm, hurt, loss, grievance;
ill, fault, sin, injustice, mischief;
հասուցանել, տալ, գործել, cf. Վնասեմ;
—ուք վաճառել, to sell at a loss;
ի — ուրուք, at the peril, at the loss, at the detriment, at the expense of a person;
ոչ մեծ ինչ է —ն, there is no great harm done;
ի — իւր շրջեցաւ իրն, the affair turned out to his disadvantage;
էր գիր —ու նորա գրեալ, his accusation was written above;
զի՞նչ — է իմ, what fault have I ?
— է քեզ գինին, wine is bad for your health;
որ — գործէ նոյն եւ հատուսցէ, he that does the damage must answer for it.

· Calfa

NBHL (1)

Զայդպիսի իրս վնասից իշխեցեր ձեռնարկել եւ գործել. (Փարպ.։)


Տախտակամած, ից

adj. s.

covered with boards, planks, boarded, planked, floored;
wainscoted;
wooden floor;
scaffolding;
wainscot;
— նաւու, deck;
— առնել, գործել, to wainscot, to plank, to board, to floor.

· Calfa

NBHL (1)

σανιδωτός tabulatus, asseribus tectus ἑξυλώμενος ligno tectus, contignatus. Տախտակօք մածեալ, պատեալ, զօդեալ. Խոր տախտակամածս արասցես զնա (զսեղանն)։ Բովանդակ տախտակամած գործեաց զնա։ Շինեցեր քեզ տուն ... տախտակամածս ի մայրից։ Տունն եւ որ զնովաւ յարկքն ... տախտակամած. (Ել. ՟Ի՟Է. 8։ ՟Լ՟Ը. 7։ Երեմ. ՟Ի՟Բ. 14։ Եզեկ. ՟Ի՟Ա. 18։)


Սպասաւոր, աց

s.

attendant, servant, valet, domestic, waiter;
lictor, usher;
cf. Գործակալ.

· Calfa

NBHL (1)

διάκονος, -ών minister ὐπηρέτης, ὐπουργός , λειτουργός, προσκαρτέρων minister, administer. Որ սպաս տանի կամ կայ ի սպասու. արբանեակ. ծառայ. եւ Գործակալ. մատակարար. պաշտօնեայ արքունի կամ եկեղեցական.


Շղթայատող

adj.

cf. Շղթայագործ.

· Calfa


Դարանակալ, ի, աց

adj.

cf. Դարանագործ.

· Calfa

NBHL (2)

ἑνεδρεύων (դարանօղ), ἕνεδρον (դարան). insidiator, insidiosus Որ նստի ի դարան. դարանագործ. որոգայթադիր. դաւաճան.

ԴԱՐԱՆԱԿԱԼ ԼԻՆԵԼ. ἑνεδρεύω insidior Դարան գործել. ի դարան մտանել.


Դաւ, ոյ, ով

s.

stratagem, fraud, contrivance, machination, cheat, circumvention, deceit, trick, imposture, plot, snare, trap, device;
— գործել, to conspire, to circumvent, to plot, to lie in wait;
— անձին առնել, to kill one's self;
—ով, deceitfully, treacherously.

· Calfa

NBHL (2)

Առանց դաւ ինչ գործելոյ. (Եղիշ. ՟Է։)

Պիղատոս դաւ աձինն արար ի նաւարկութիւնն։ Դաւու պատճառ գործի ի վերայ մեր. (Զքր. կթ.։)


Կազմարան, ի

s.

book-binders shop;
cf. Գործարան.

· Calfa


Ընթաց, ի

s.

course, race, gait, step, pace, way, means;
progress, succession, train, trace, thread;
method;
—ս առնուլ, to run;
—ից գործի, the feet;
— մի, walking distance;
հետի —, foot-race;
— մտաց, flight of thought;
— կենաց, life's career;
յրնթացս կենաց, in the course of life;
յընթացից ճանաչել զոք, to know one by hisg ait;
բարւոք լնուլ գընթացս իւր, to fulfil the duties of one's station, to discharge one's functions honourably;
արգելուլ զ—ս բանին, to say concisely, to shorten discourse;
—ք հողմոյ, direction Of the wind;
—ք արեգական, լուսանի, եղանակաց, course of the sun, moon, seasons;
—ք սակարանի, վաճառանոցի, հրապարակի, course Of Exchange, of the market.

· Calfa

NBHL (2)

Զընթացից գործին (զոտս)։ Արագաթռիչ ընթացիւք մտաց։ Ընթացք երկրածնաց, կամ կենցաղոյս, կամ ամանակաց։ Ընթացից ձայնի։ Յընթացս անիրաւութեանց խորհրդոց, կամ ախտի։ Ընթացքն հրեշտակական (այսինքն վարքն), եւ այլն. (Նար.։)

ԸՆԹԱՑ ԸՆԹԱՑՔ δρόμος, δράμημα cursus, cursio որ եւ ԸՆԹԱՑՈՒԹԻՒՆ, ԸՆԹԱՑՈՒՄՆ. Գնացք արագագոյն. վազք. անցք. ճանապարհ. միջոց ճանապարհի կամ գործոյ. ... որպէս եւ Ընթացք ջրոց, ..., ռմկ. վազելը.


Ընթրիք, րեաց

s. pl. supper, evening's repast;
— տէրունեան, the Lor's —, the Last —, —ս առնել, գործել, տալ, to invite to -;
to give a banquet;
ընթրիս առնել առ ումեք, to sup with...;
ի ժամ ընթրեաց, at supper-time.

· Calfa

NBHL (1)

Առնիցես ճաշ կամ ընթրիս։ Այր ոմն գործեաց ընթրիս։ Ոչ ոք յայնց կոչեցելոց ճաշակեսցէ յընթրեաց (գրի եւ յ՝նթրեաց) իմոց։ Ի լնել ընթրեացն։ Ի ժամու ընթրեացն։ Յետ ընթրեացն.եւ այլն։


Խոյրարար, աց

cf. Խոյրագործ.

· Calfa

NBHL (2)

Որ առնէ կամ գործէ զխոյր. խոյրագործ.

Զխոյրարար ոմն մետաքսագործ մկրտեալ, եւ անուն կոչեալ ագդէ. (Խոր. ՟Բ. 30։)