Eden, paradise.
· Calfa
= ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.
free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.
· Calfa
թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։
nation, people;
generation;
race;
gender;
kind, sort, quality;
sex, age, epoch;
century;
manner, way;
Գիրք —ազգաց, Book of Judges;
յագէ յազգ, from age to age, from generation to generation;
ազգ Հայոց, the Armenian nation;
Անգլիացի յազգէ, of the English nation, English;
Ամերիկացի եմ ազգաւ, I am American by birth;
— կանանց, the female sex, the fair sex, the woman kind;
— մարդկան, the human kind, humanity;
ազգով, with all the nation;
մի —, the same, the same manner, equally;
ազգք ազգք բանասիրութեան, the different kinds of literature;
ազգք եւ ազինք, all nations, all people.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ագլ. Երև. ազգ, Ղրբ. ազկ, Ալշ. Մրշ. Շմ. Տփ. ասկ, Ախց. Խրբ. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Ոզմ. Ռ. Ջղ. Սեբ. Սլմ. Սչ. ասք, Ակն. Պլ. ասգ, Տիգ. mսք, Ասլ. աս՝, Զթ. օսգ, ոսգ'. Մկ. ազկ-mզկըտակ «գերդաստան», գաւառականներում շատ տեղ (ինչ. Ոզմ. Սչ. Նբ.) ազգ նշանակում է նաև «ազգական»։ Թրքախօս հայոց մէջ Անկ. Ատն. այլասքի «մահմետական», Ատն. ասկաղան «առռա-կան» (Արևելք 1888, նոյ. 8-9)։
sour grapes.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Հճ. ազոխ, Խրբ. ազօխ, Տիգ. mցուխ, Զթ. mզիւխ կամ mծիւխ. իսկ Արբ. ազօխ նշանակում է թէ՛ ազոխ և թէ՛ որևիցև խակ պտուղ.-Բիւթ. լայնաբար «խաղողի սարփինայ», Ակն. «մատղաշ, երիտա-սարդ».-Ազոխ կտրիլ Սեբ. «շատ թթուիլ» (խմորը ևն)։
axle;
millstone;
pulley;
phantom.
· Calfa
Այս վկայութեան մէջ ալի անշուշտ ուղ-ղական է. բայց ՆՀԲ կարծում է, որ կա-րող է նաև սեռական լինել, ուստի և նշանակում է ալ, սեռ. ալի, կամ ալի, սեռ. ալւոյ։ ՋԲ ունի միայն ալի ձևը։ Պէտք է կարծել, թէ ՆՀԲ-ի ենթադրած ալ ձևը ճիշտ չէ։-Բառիս մեկնութեան հա-մար ՆՀԲ յիշում է յն. ἀλη «թափա-ռումն» և αλέω «աղալ»։
hanging cornice.
· Calfa
(սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.
citadel, castle, fortress.
· Calfa
= յն. ἀϰρα «դղեակ» բառից, որից փոխա-ռեալ են նաև ասոր. [arabic word] aqrā, արաբ. [arabic word] 'aqr, [arabic word] 'aqār «կալուած», վրաց. ակրա, ակարա «սարաւանդ»։ Յոյն բառի իսկական նշանակութիւնն է «ծայր», յետոյ «գագաթ, լեռան բարձունք», որից էլ «դղեակ կամ ռերդ». հմմտ. նոյն արմատից ἀϰρόπολις «միջնաբերդ, բուն՝ ծայրաքաղաք»։ Հայերէնի մէջ ն վերջաւորութիւնը յօդ է. ինչ. ձուկն, ջերմն ևն։-Հիւբշ. 339։
circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.
· Calfa
, ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։
furrow;
— ձգել, to make a furrow, to plough.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Երև. Վն. ակօս, Մշ. Նբ. Սլմ. ակոս, Խրբ. ագօս, Ալշ. ագոս, Ոզմ. ագուս, Զթ. mգէօս.-Նոր բառ է ակնակօս լինել Երև. «արտը բաւական վարած և վերջացնելու մօտ լինել» (Ազգ. հանդ. թ. 141).-Սալմաստում ակօս նշանակում է «գութանին լծուած ամոլի ձախ եզը»։
great coat, surtout, cloak, mantle, gown.
· Calfa
-Յն. ἀναβολή. ἀναβὸλαιον, ἀνάλαβος «մի տեսակ վերարկու». բաղկանում է երկու կտոր կերպասից, որ ձգում են ուսի վրայ, մէկը դէպի աջ և միւսը դէպի կռնակը. ստու-գաբանօրէն նշանակում է բուն «վրան ձը-գած» (ἀνα «վրայ» + βάλλω «նետել, ձգել». բառերից), կամ որ նոյն է՝ «վերարկու»։ Յոյնից է փոխառնուած նաև ասոր. [arabic word] anālābon «կրօնաւորի վերարկու»։-Հիւբշ. 339։
maid-servant, housekeeper;
female slave;
nursery-maid, child's maid.
· Calfa
Հիւնք. աղագին բառից. «զի ի Թրակիա ընդ աղի փոխանակէին զգերիս»։ Մառ ЗВO 22, 67 իբրև «տնային» կցում է աղխ բառին, որի նախնական նշանակու-թիւնը համարում է «տուն»։
prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.
· Calfa
= Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։
horse hair, mane.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։
distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Սչ. բաշխել, Ննխ. բաշխէլ, բախշէլ. Երև. բ'աշխէլ, Աշլ. Մշ. բ'աշխել, բ'mխշել. Ոզմ. բ'mշխիլ, Ախց. պաշխէլ, Հմշ. պաշխուշ, Վն. պmշխել, Մկ. պmշխիլ, Ագլ. բշխիլ, Կր. Ջղ. բախշել, Ղրբ. Շմ. Տփ. բախշիլ, Սլմ. բmխշել, Մրղ. բmխշէլ. բոլորն էլ նշանակում են «պարգևել, նուիրել և ներել» (վերջին նը-շանակութիւնը գրաբարին անծանօթ է)։
cf. Արքայիկ՞՞՞օձ.
· Calfa
= Յն. βασιλίσϰος «նոյն օձն է». ծագում է βασιλεύς «արքայ, թագաւոր» բառից, որի նւազականն է և նշանակում է բուն «արքա-յիկ». սրա համար է, որ նոյն օձր թարգմա-նաբար կոչւում է նաև հյ. արքայիկ օձ։ Հմմտ. նաև պրս. [arabic word] sahmār «արքայ-օձ», որ է «մեծ օձ»։ Յոյն բառի յետին տառադարձու-թիւնն է վասիլիսկոս ձևը։ Յունարէնից փո-խառեալ են նոյնպէս լտ. basiliscus, ֆր. ba-silic, ռուս. ваcилискъ ևն հոմանիշները։
cf. Բասրելի.
· Calfa
«պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։
signal, illustrious;
cheerful;
increased, flourished, flourishing, civilised.
· Calfa
. ի հլ. «պանծալի, փառաւոր, ա-նուանի» Օր. իզ. 19. Յհ. կթ. «զուարթ, ծաղ-կեալ» Բրս. պհ. որից բարգաւաճիլ Պիտ. Նար. Կանոն. բարգաւաճանք Ոսկ. մտթ. Փիլ. (գրուած է պարգևաճանք՝ մի անծանօթ գը-ռուածքի մէջ, որ Ոսկեբերանի գործերից է թւում. տե՛ս ՀԱ 1913, էջ 55). բարգաւաճա-գոյն Պիտ. անբարգաւան Փիլ. իմաստ. նոր գրականում բարգաւաճ նշանակում է «յաջո-ղած, զարգացած, prospérè»։
s. bot. southernwood.
· Calfa
«մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։
cf. Բարձրաւանդ.
· Calfa
= Կազմուած է բարձ+ւանդ բառերից. վերջինը գտնում ենք նաև սարաւանդ, սա-րաւանդակ, գահաւանդ, գահաւանդակ և դա-րաւանդ բառերի մէջ. այս բոլորի մէջ էլ -ւանդ ունի «բարձը տեղ» նշանակությունը։--ւանդ բառը գտնում ենք նաև մի քանի ուրիշ բառերի ծայրը. ինչ. պարաւանդ, շարաւանդ, վարաւանդ, բահուանդ, որոնց բոլորի մէջ նշանակում է «կապ» և փոխառեալ է իրան. band, wand «կապ» բառից (աւելի ընդար-ձակ տե՛ս բահուանդ բառի տակ)։ Յայտնի չէ թէ այս երկուսը միևնոյն բառե՞րն են. ու-րիշ խօսքով պրս. band «կապ» ունէ՞ր նաև «տեղ, բարձր տեղ» նշանակութիւնը։ Երկու-սին իբրև միջին օղակ ծառայի թերևս հյ. դա-րաւանդ «բարձունք» իբր պրս. [arabic word] dar-band կամ [arabic word] darvand «լեռան կիրճ ևն»։-Աճ.
vine-branch;
branch, bough, shoot.
· Calfa
ՀՀԲ մեկնում է իբր բերունակ։ ՆՀԲ բար-ւոյ ունակ կամ բեր-ունակ, հմմտ. յն. αγαϑὸν «բարի և բարունակ»։ Հիւնք. պրս. [arabic word] barnāk «երիտասարդ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 102 պրս. [arabic word] bar «պտուղ» բառից։ Շատ յար-մար էր թերևս այս ստուգաբանութիւնը, մանաւանդ որ բար «պտուղ» բառը դոր-ծածական է արդի բարբառներում. ինչ. Երև. Ղրբ. Տփ. կամ նաև Զն. «նորա-տունկ ծառի առաջին պտուղ» նշանակու-թեամբ. որից ունինք բարատու «պտղա-տու», բարել «պտղաբերիլ», բարելի «պտղատու», բարեղէն «պտղեղէն», բարոտ «պտղաբեր», բարաթաւի «պըտ-ղաթափ»։ Բայց կարելի՝ էր ոսկեդարում գտնել այսպիսի մի բարդութիւն, որ ւետեններին է յատուկ. հմմտ. պա-րունակ, շարունակ, շնորհունակ ևն։
Belial;
devil, demon.
· Calfa
-Եբր. [hebrew word] bəli-ya'al բառն է, որ կազմուած է bəli «ոչ, ան-» և ya'al «օ-գուտ» բառերից. ուստի բուն նշանակում է «անպէտք, անօգուտ, անպիտան», բայց լե-տոյ նաև «չար, վատ, ապականօղ» և յատ-կացուեց սատանային. «չար» իմաստով գոր-ծածուած է Դատ. ի. 13, ուր Ս. Գրքի աշխար-հաբար թարգմանութեան մէջ իրօք գտնում ենք «չար զաւակ մարդիկը», իսկ Բ. կոր. զ. 15 առնուած է «սատանայ» իմաստով։ Ս. Գրքի յունարէն թարգմանութեան մէջ տառա-դարձուած է բառս βeλίαλ և βελίαρ (այլուս կայ և βελίας. տե՛ս Sorhocles 305 ա), Վուլ-ռատայի մէջ belial, ասոր. [syriac word] beliar, որից կամ յունարէնի երկրորդ ձևից էլ տա-ռադարձուած է հայերէնը։
step;
sanctuary;
seat, bench, bar;
tribunal.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Սչ. բ'եմ, Ախց. Երև. բ'էմ, Տփ. բիմ, Մկ. պիմ, բոլորն էլ «եկեղեցու բեմ» նշանակութեամբ։-Նոր բառ է բեմատակ Ջղ. «եկեղեցու բեմի տակը»։
s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.
· Calfa
= Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.
Որովհետև Գաղիանոսում գրուած է բզրկի տուտն և լտ. alopecurus նշանա-կում է բուն «աղուէսի պոչ», ուստի ՀԲուս. § 340 հետևցնում է թէ «ըստ այսմ
բզրուկն էլ «աղուէս» պիտի նշանակէր»։
large stick, club, cudgel.
· Calfa
= Մեկնութիւնը տե՛ս բահ. գաղափարների զուգորդութեան համար հմմտ. փայտատ, որ նշանակում է «տապար, կացին. 2. բրիչ»։
myriad;
ten thousand;
much, many, several;
—, —ս, —իցս, ten thousand times, several times, often.
· Calfa
. ու հլ. (նաև ռ հլ2 յետնաբար ի հլ). «տասը հազար կամ լայնաբար՝ շատ, խիստ շատ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Ագաթ, Ոսև. ես (համեմատէ՛ Երզն. մտթ. 392 «Քան-զի որպէս բիւրն՝ զբազումն, այսպէս և եօթն՝ ըստ եբրայեցւոցն զյոլովն նշանակէ»)։ Հին ուղղագրութեամբ գրւում էր բեւր, որ հիմայ բոլորովին վերացուած է գործածութիւնից։ Որից բիւրազգի Ա. մակ. ժգ. 48, Գ. մակ. ե. 3 Ոսկ. եփես. Վեցօր. բիւրապատիկ ՍԳր. Ա-գաթ. Եզն. Մծբ. բիւրաւոր ՍԳր. Ագաթ. բազ-մաբիւր Խոր. Արծր. ևն։
s. bot. gentian.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Մասնիկի և նշանակութեան պատ-ճառով մեզնից փոխառեալ է թւում վրաց. ջაგინი բագինի «բագին, զոհ, տաճար». հմմտ. Ա. կոր. թ. 13. Արա ուծղ'իթա, րամե-թու րոմելնի իգի բագինսա հմսախուրեբեն, բագինիսագան հսճամիան? Ո՞չ գիտէք եթէ որ ի տաճարին գործեն, ի տաճարէ անտի ու-տեն։
whore, prostitute, strumpet, street-walker.
· Calfa
-Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.
adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։
slaver;
dark.
· Calfa
«նիւթ կամ թող». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 56. ինչ լինելը յայտնի չէ. բայց եթէ նշանակութիւնը կարդանք «հիւթ կամ թուք», բառը կնոյնանայ նախորդի հետ։
thumb;
a tuning pin.
· Calfa
, ո, ի-ա հլ. «մեծ մատը» Ողբ ե. 12. Եփր. վկ. արև. որ և բոյթն, ն հլ. (-ին, -անէ, -ամբ) Եփր. համաբ. Մաշտ. ջպհև. նմանու-թեամբ բոյթ նշանակում է նաև «նուագարա-նի վրայ թելերը ամրացնելու սեպ» Յկ. ղրիմ. որից էլ բութակ «նուագարանի թելերը պրն-դելու բանալի» Յկ. ղրիմ.։-Բոյթ նշանա-կում է նաև «մսի կակուղ կտոր». այս իմաս-տով առանձին գործածուած չէ, բայց բար-դութեամբ ունինք լերդաբոյթ «լեարդի վարի ձայրը» ՍԳր. Կանոն. էջ 54. ունկանաբոյթ «ականջի բլթակը» Կոչ. 311 (սխալմամբ գրուած անկանաբոթ, որ ՆՀԲ կարդում է ունկանաբոյթ կամ ականջաբոյթ)։-Նոր գրականում ունինք բթամատ «բոյթ մատը» (փոխանակ ասելու բութամատ)։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Սեբ. բ'ութ, Տփ. բութ, բիթ, Մշ. բ'ուտ, Ասլ. Ոզմ. բ'իւթ, Մկ. պիւթ, Ղրբ. պիւթնը, Վն. պոթ, Խրբ. փօթ, Զթ. բ'օթ, բ'ըդ՝, Երև. Ջղ. բ'իթ, Հճ. բ'իթմօդ, Ակն. բ'ըթնիւգ.-այս բոլորը նշանակում են «բը-թամատ», իսկ Ագլ. կորցրած լինելով հյ, մատն բառը, նրա փոխարէն գործածում է բիւթ «մատ»։-Նոր բառեր են բթել կամ բոթել «հրել, մշտել» (որի հին վկայութիւն-ներն են բթել «ձեռքով մշտել» Վրդ. առկ. 48 բթելով հանին ի պալատէն Զքր. սարկ. Ա. 73). բթխեղդ, բութանոց, բութնոց, բութիկ, բութակրունկ, բութման.-Բառ. երեմ. 55 ունի բիթ «մատնեհար» բառը, որ նոյն գւռ. բիթ ձևն է։
nest;
niche;
dwelling, lodging;
—ս դնել՝ կառուցանել, to nestle, to make one's nest;
հանել ի բունոյ, to take out of the nest.
· Calfa
[hebrew word] bānā «շինեց» բառից։ Müler SWAW 38, 578 պրս. [arabic word] buna «տուն, հալրենիք»։ Lag. Arm. Stud. § 406 զնդ. buna բառից, ինչպէս ունինք գոյն
furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Գն, bov «փուռ (հացագործի, կրի ևն)»։ Paspati համեմատում է այս բառը հինդուստ. [arabic word] bap'h «շոգի» և սանս. pyuš «գոլ, տաքութիւն» բառերի հետ. բայց ակ-ներև է, որ ո՛չ ձևով և ո՛չ նշանակութեամբ կապ չունի նրանց հետ։
leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.
· Calfa
MSL 19, 128։ Petersson KZ 47, 260 յն. φάρω «ճեղքել», φάρος «ակոս», φα-ρόω «հերկել», լտ. ferio «բաղխել, զար-նել», հսլ. borja, brati «կռուիլ» ևն բա-ռերի հետ, արմատակից հյ. բիր և բրեմ բառերին. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լտ. scabies «բոր, քոս», scaber «բորոտ» և scabo «քե-րել»։ Մառ ИАН 1919, էջ 395 նոյն ընդ քոր. իսկ էջ 405-406 վրաց. բո-բոտի, բրազի, արաբ. [arabic word] marīz «հի-ւանդ» և [arabic word] baras «բորոտութիւն» բառերին ցեղակից։
ՓՈԽ (borrowing) Վրաց. ბოროტი բորոտի «չար, գէշ, վտանգաւոր, մոլի, անարդար, եղեռնաւոր», მებოროტება շեբորոտեբա, განბოროტება գանբորոտեբա «ձանձրանալ, բարկանալ, տը-կարանալ», ბოროტობა բորոտոբա,სიბოროტვ սիբորոտե «չարութիւն, չարագործութիւն», ბოროჯ-მანკამება բորոտ -մանքամեբա «մե-քենայութիւն, խարդաւանք», უბოროტი ու-բորոտի «ամենևին չարութիւն չանող, շատ բարի», թուշ. բորտոբ «գէշութիւն, կեղտո-տութիւն». այս բառերի նշանակութեան տար-բերութեան համար հմմտ. պրս. [arabic word] pis «բորոտ, կեղտոտ», թրք. pis «կեղտոտ, վատ», Վն. կռոտ «բորոտ. 2. գէշ, անպի-տան», լտ. scaber «բորոտ, քոսոտ. 2. կեղ-տոտ, անմաքուր. 3. չարաճճի»։ -Հայերէնից փոխառեալ է թւում նաև թաթար. [arabic word] bert «քոսոտ, բորոտ, փուճ, անպիտան» (Будa-говь 1, 251), որ թաթարական արմատներով ստուգաբանութիւն չունի։
cf. Բորեան.
· Calfa
-Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.
Lagarde. Arm. Stud. § 412 -ենի մաս-նիկով բոր «քոս» բառից. ասպէս է կո-չուած անասունը՝ մորթի բծաւորութեան պատճառաւ. հմմտ. եբր. [hebrew word] sābō'a «բորենի», որ բուն նշանակում է «գու-նաւոր»։ Սագրզեան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 408 սումեր. սր urri, bar «բորենի»։ Պատահական նմա-նութիւն ունի սանս. bhāri «առիւծ»։
chimney.
· Calfa
«ծխնելոյզ» Դրնղ. 476. յետին ժամանակի բառ, որ հիմայ էլ գործածական է գւռ. բխերիկ, բուխարիկ, բուխերիկ, բու-խուրիկ, բուխերի ձևերով և «վառարան կամ ծխնելոյզ» նշանակութիւնով։
nature, native, origin, spring, root;
stock, stalk, trunk, set, stake, stem;
baggage;
camp, army;
ancestor;
chief;
own, natural, real, original, radical, true, principal;
— աշտանակի, socket;
— սեան, shaft of a column;
ի —, ց—, մինչեւ ի —, մինչեւ ց-, ի բնի, to the end, entirely;
զգիշերն ի —, all the night;
—, ի բնէ, naturally, by origin;
— ի ներս մտանել, to enter precisely, exactly;
ի — իսկ ուսանել, to learn thoroughly;
դոք որ — անարդ էք, you who are by nature vile;
ի քաղաքն ի — նոցա, in their own capital;
ի — իսկ յերկինս, in the heaven itself;
ի բնին իսկ ի զտակի, in the same day of Easter;
— բարեկենդան, quin-quagesima Sunday;
— բարեկամ, intimate friend;
cf. Յարմատոյ.
· Calfa
= Պհլ. պազենդ. սչ bun «հիմ, արմատ, ծագում, բուն, սկիզբ, ծայր, հիմնական». պրս. [arabic word] bun «յատակ, տակ ջրհորի՝ աւա-զանի և նոցին նմանեաց. 2. արմատ կամ տակ ծառոյ», [arabic word] bun-i-nēza «նիզակա-բուն, նիզակի կոթը», օսս. bjn «յատակ, տակ», բելուճ. bunā «տակը, վարը, ներքե-վը, յոտս», քրդ. [arabic word] bуn «մի բանի յատաևռ. ներքև, տակ», [arabic word] beni «տակը, մրուր, դիրտ», հինդուստ. [arabic word] bun «հիմ, արմատ». օնդ. buna «հիմ, յատակ»։ (Իրանեանից են փոխառեալ նաև գնչ. būna, bunoz «վարը, ի վայր», մանդ. [hebrew word] bunka «հիմը, հիմք»)։ Իրանեան բառերի միւս հնդևրոպա-կան ցեղակիցներն են՝ սանս. budhná-«յա-տակ, հիմ, ծառի բունը, արմատը», յն. πυϑμήν «յատակ, հիմ, արմատ, ծառի բուն] ծաւռում. սեռոնապատճառ, լեռան ստորոտր», πίνδος «ամանի լատակը կամ խուփը, սրի կոթ», լտ. fundus, գերմ. Boden, հբգ. bo-dam, հիոլ. botn, անգլոք. botm, կիմր. bon «բուն, խարիսխ, հիմ» ևն, որոնք յառա-ջանում են. հնխ. bhudhno-կամ նաև bhun-dho-ձևից (տե՛ս Walde* 325-6, Boisacq 825, Kluge 65, Horni§ 229, Pokorny 2, 190, Frnout-Meillet *385. հմմտ. նաև Berneker 245-6 Trautmann 46)։ Վերջին ձևը հայե-րէնում պիտի տար *բունդ (իբր բնիկ բառ), որ իրօք էլ պահուած է բացասական *ան-բունդ>անդունդ ձևի մէջ (տե՛ս այս բառըև։ Սրանից հետևում է, որ բուն բառը բնիկ հայ չէ, այլ, ինչպէս մի քանի խիստ մասնաւոր նշանակութեանց համաձայնութիւնը և բառի ի-ա հոլովումը (փոխանակ ո) ցոյց են տա-լիս, փոխառեալ է իրանեանից։-Հիւբշ. 123 և 430։
fist;
hand;
violence, force, tyranny;
tyrant, usurper;
impetuous, furious, fiery, spirited, energetic, unruly, vehement, vigorous, angry, enraged, tyrannical, predominant, powerful;
violently, ardently;
with violence;
— մի, a handful;
— առնել՝ լինել՝ ի վերայ դնել, to force, to offer violence;
— հարկանել, to undertake;
ի — արկանել, առնուլ, զբռամբ, ածել, արկանել, ընդ բռամբ ունել, to take, to grasp, to arrest;
to rule, to conquer, to subjugate;
— հարկանել զօձեաց, to take by the nack;
ի բռին ունել, դնել զոգի or զոդիոն, to risk, to hazard, to expose one's self to peril;
ի — գալ, անկանել, to be taken, seized, arrested;
— դէպ or դէպ ունել, to aim at.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] birī «ուժ, կորով» (Justi ինքը համեմատում է այս բառը հյ. բուռն ձևի հետ. աւելի յարմար է գւռ. բռի «կոպիտ, բիրտ»). գնչ. burnek «մէկ բուռ, մէկ ափ լիքը» (այս վերջինը Paspati համեմատում է պրս. [arabic word] ︎︎ burenk, burunk «մթեռուած իր, գանձ» բառի հետ, որ նշանակութեամբ համաձայն չէ գնչու բառի հետ)։
pyramid;
tower.
· Calfa
= Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։
snow-storm;
tribulation
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.
ԳՒՌ (dialectal) Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։
top of the head, skull, head;
height, summit, top, ridge, pinnacle, extremity, ond, brow.
· Calfa
ԳԴ կցում է պրս. [arabic word] čakād բառին, որ այստեղ գործ չունի և որ մեր ճակատ բառն է։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 եբր. kodkod ձևի հետ։ Հիւնք. պրս. ւեւքեատ և «յունական գաւառաբարբառ չաքաթի, նոյն նշանակութեամբ»։ Ուղիղ մեկնեց նախ Բ. Խալաթեան, ՀԱ, 1902 309, յետոյ Jensen, ՀԱ, 1904, 275 և Karst Յուշարձան, էջ 399։-Schefte-lowitz, BВ 28, 306 սանս. kakud, ka-kuda «լեռան զագաթ, դլխաւոր, պետ», պրս. čakād «ճակատ» բառերին ցեղա-կից։ (Այս բոլորը, ինչպես և լտ. ca-cumen «կատար, գագաթ, ծայր», որ ըստ Fick, I*, էջ 19 և Walde, էջ 105 նոյն սանսկրիտ բառին է կցւում, պա-աահական նմանութիւն ունին)։ Patru-bány, ՀԱ, 1908, 26 զոգ «զիրկ» բառի հետ միացնելով՝ կցում է այն ձևերին, որ տալիս է Lidén իբրև գոզ բառին ցեղակից (այս ձևերը տե՛ս զոզ բառի տակ)։
ԳՒՌ (dialectal) Սեբ. գ'ագ'աթ, Կր. գ'ագ'ադ՝, Ալշ, Մշ. գ'ագ'ատ, Զթ. գ'ագօթ, գ'ագոթ, Ոզմ. գ'.mգ'.mթ, Երև. գ'աքաթ, Մկ. Սլմ. Վն. կ.m-կ.mթ, Տիգ. քաքաթ, Շմ. կ.mկ.mտ, Ագլ. գե-*գմաթ. այս բոլորը նշանակում են «գագաթ». իսկ Ննխ. (գիւղերում) գ'ագ'ադ՝ «վէգի գլու-խը»։
s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.
· Calfa
= Պրս. [arabic word] gaz, որից փոխառեալ են նաև քրդ. gez, չաղաթ. gez, kez, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 124։
ըստ Քաջունի, հտ. Գ, էջ 42 նշանա-կում է նաև «pie», բայց ֆրանս. pie ունի եր-կու իմաստ՝ «կաչաղակ» և «ճանճկէն ձի»։ Յայտնի չէ, թէ Քաջունին այս երկուսից ո՞րն է ակնարկում, չէ յիշուած անդ, հտ. Բ, էջ 330 կրկնակ pie բառերի տակ։
wild beast;
brute, animal, beast.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Տփ. գազան. Ալշ. Ախց. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. գ'ազան, Շմ. կազան, Ոզմ. գ'νmզան, Մկ. կmզան, Սլմ. Վն. կ.mզmն, Տիգ. քmզmն, Զթ. Հճ. գ'ազօն, Ղրբ. կէ՛զան (վերջինս «բորէնի» նշանակութեամբ. -Մշ. շատ անգամ գործածւում է «շուն» իմաստով. Ջղ. «շատ» Բլ. «մեծ», ինչ. գազան փող ունի. գազան քաղաք է)։-Ղրբ. կայ նաև կզնուիլ «բարկանալ», որ թուի թէ ծագում է հին գազանիլ «բարկանալ, կատաղիլ» ձևից. հմմտ. «Իբրև զխթան ինչ ի ներքս կայ ի մեզ ցասումնն, զի սատանայի ընդդէմ ատամու-նըս կրճտիցեմք. զի նմա գազանիցեմք» Ոսկ պօղ. համեմատութիւնը ուղիղ է թւում, որով-հետև հին կ, գ>Ղրբ. կ, բայց սրան հակա-ռակ է դուրս գալիս Ագլ. կզնվիլ, որ ցոյց է տալիս, թէ բառիս նախաձայնը հին հայերէ-նի մէջ էլ կ էր. ըստ որում Ագուլիսի բար-բառում հյ. գ, կ մնում են գ, կ։ Այս պատճա-ռով ահա ճիշտ չէ կզնուիլ=գազանիլ համե-մատութիւնը և պէտք է գտնել մի ուրիշ նա-խաձև՝ կ նախաձայնով։ Իրօք էլ կայ Երև. Իգդ. կծնուիլ «բարկանալ», ձևացած կայծ բառից (իբրև «տաքանալ»), որ տալիս է Ղրբ. և Ագլ. կանոնաւորապէս կզնվիլ։
s. bot. carrot;
parsnip.
· Calfa
= Պրս. [arabic word] gazar «ստեպղին, գազար». որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] ia-zar. ասոր. [other alphabet] gczārā (Brockelm. 54ա) ն. ասոր. gizara, քրդ. ❇ gizir, չաղաթայ (Խիվայի բարբառով) [arabic word] kešir, գնչ. ge-Ն2r. վերջինիս հետ Paspati համեմատում է սանս. garjara, հինդուստ. [arabic word] gaǰur, աֆ-ղան. gāzara, բոլորն էլ «գաղար» նշանա-կութեամբ։ -Հիւբշ. 273։
testament, will.
· Calfa
= Յն. διαϑήϰη «կտակ. 2. հին կամ նոր կտակարան». գալիս է τίϑμι «դնել» բայիղ՝ ბια-մասնիկով և բուն նշանակում է «տրա-մադրութիւն, կարգադրութիւն»։ Սրանից է փոխառեալ նաև վրաց. დიათიკა դիաթիկա «կտակ»։-Հիւբշ. 346։
court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.
· Calfa
, ի-ա հլ. «դահլիճ, արքունի սրահ, ատեան» Ես. իբ. 15. Երեմ. լզ. 12. Կորիւն, «դպրոց» Գծ. ժթ. 9, «մատենադարան» Խոր., որից՝ դիւանապան Կոչ., ղիւանապետ Նար. դիւանադպիր Վրդն. սղ. Ճառընտ., դիւանա-տուն (չունի ԱԲ) Տաթև. ձմ. լէ., դիւանագիր Խոր.։-Դիւան բառը նշանակում է նաև «մի տեսակ հարկ», որին իբրև վկայութիւն ունինք Օրբել. 360 հետևեալ հատուածները. «Ազատ յամենայն հարկաց և ի դիւանէ անդաւի և ան-հաշիւ յամենայն կողմանց. եւ արդ՝ մի ոք իշխեսցէ իշխանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ»։
plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.
· Calfa
, ի հլ. «հարթ տեղ» Գ. թագ. ի 23, 25, «հարթ» (ած.) Մաշկ. Լմբ. Վստկ., «դիւրին, հեշտ» Ոսկ. մ. ա. 23. Եւազր., «հաճելի, ա-խորժելի» Եփր. գ. կոր., «անդորրութիւն, հան-դիստ» Ա. թագ. ժզ. 16. Փիլիպ. բ. 19. Բուզ. Ոսկ. տիտ. և ես. Եփր. ա. կոր., «դիւրին կեր-պով» (մկ.) Ոսկ. մ. ա. 11 (նշանակութեանց զարգացման համար հմմտ. հեշտանք, գւռ. հեշտ «դիւրին», հեշտրան «հարթ տեղ. 2. հան-գիստ)։ Այս արմատից են՝ դիւրանալ «ախոր-ժելի թուիլ, դիւր գալ» Ա. թագ. ժո. 23 Սե-բեր., դիւրաւ Իմ. զ. 13. Առակ. ժդ. 6, ղիւ-րեաւ Ագաթ., դիւրով Եփր. Ոսկ. հռովմ. 77, 90, 92. Փարպ., դիւրել «հանգիստ տալ, հանգուցանել» ՍԳր, «ճամբան հարթել» Ես. իզ. 7, դիւրացուցանել Ոսկ. բ. կոր., դիւրիչ Եզեկ. է. 26, ղիւրութիւն Ել. ը. 15. Առակ. լ. 32. Ոսկ. մ. ա. 16. Ագաթ. Եւս. քր., դիւրին «ո՛չ-դժուար, հեշտ» ՍԳր. Եփր. ա. կոր. Ոսկ. մ. ա. I, «ախորժելի» Եփր. համաբ. Մխ. երեմ., «յօժար, դիւրապատրաստ» Ոսկ. կոր., «հարթ, ողորկ» Առակ. Բ. 20. Ես. խ. 4։ Բազ-մաթիւ բարդութեանց մէջ, ինչ. դիւրաբեկ Իմ. ժե. 13. Ոսկ. Բ. տիմ., դիւրագին «էժան» Մանդ., դիւրագործութիւն (նորագիւտ բառ) Եփր. մատ. Դ. 202, դիւրապատում Կորիւն. դիւրաթափ Ոսկ. բ. կոր., ղիւրասնուեղ «փափկակեաց» Վեցօր., դիւրայոյս Կոչ., սրտիդիւր (մէկ բառ) Եփր. փիլիպ. 159, ընդ-ղիւրութիւն Պիտ. կրկնադիւրութիւն Եփր. աւետ., մտաղիւր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2 անձնդիւր Ոսկ. փիլիպ. ևն ևն (սրանց թիւր բառասկզբում ԱԲ-ի մէջ 292 հատ է)։ Գրուած է դևր Վեցօր. էջ 158. Եփր. փիլիպ. 159, դոյր Ուռհ., դուր Սարգ. յկ. ե։ Արդի գրականում ռնռունուած է դիւր ձևը, բայց արևելեան գրականը ընդունում է նաև դուր, ինչ. դիւր գալ կամ դուր գալ, դիւրեկան, բայց աւելի դուրեկան. սակայն դիւրին, դիւրաւ ևն և ո՛չ բնաւ դուրին ևն։ Նոր բառեր են՝ դիւրաբոր-բոք, դիւրագրգիռ, դիւրազգած, դիւրաթեք, դիւրահնչիւն, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրափշուր, դիւրընթեռնելի։-Արմատը ու-նինք նաև դորր կամ դոյր ձևով, որ պահուած է միայն անդորր, անդոյր (ընդոյր, անդոյրր) ոսկեդարեան բառի մէջ (տե՛ս առանձին)։
ԳՒՌ (dialectal) Տփ. դուր, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. դ'ուր, Ղրբ. տուր, Գոր. տիւր, տօր, Մկ. Սլմ. Վն. տիւր, առհասարակ դիւր գալ «ա-խորժելի լինել, հաճելի թուիլ» ոճի մէջ, բայց գործածական է նաև առանձին դուր «հարթ, տափարակ» (միայն դաշտի համար ա-սուած)։ Նոր բառեր են՝ դիւրկոկորդ, դուրու-րիկ, դուրեկան, անդուրեկան, անդուր, դուրե-լի, դուրիկ, դուրան, դուրել, դուրուկ «դաշ-տավայր» (Խրբ. և Ակն. արտասանւում է ո'օր. և վերջինի մէջ ունի «ճիշտ, ստուռ» նշանա-կութիւնը, ճիշտ ինչպէս որ ուղղորդ «ուղիղ, շիտակ» դարձած է Ննխ. խօրթ «ստոյգ, ճիշտ»)։
shivering, shudder, horrour.
· Calfa
«սարսիլը, ցնցում, շարժիլը» Փարպ. Իսիւք. յոբ. 122. գրուած նաև դղուրդ Մար-թին. սեռ., դղրդի (ինչ. ձայն դղրղի «դղրդոցի ձայն») Զենոբ. էջ 32, որից՝ դղորղել կամ դղրղել «ցնցել, սարսել, սասանեցնել, վա-խեցնել, թնդացնել» Ոսկ. ես. և մ. ա. 7. Մտթ իա. 10, դղրդալ «թնդալ» Գնձ. Ճառընտ-ղղորդեցուցանել Ճառընտ. կամ դղրդեցուցա-նել Դատ. ը. 12, դղորդումն «երկրաշարժ» (այս նշանակութիւնը չունին բառարանները, Լաբուբ. 21, 27 (Վասն մեծի դղորդմանն՝ որ եղև ի ժամու խաչելութեանն նորա. Ահագին դղորդմունքն որ եղեն յայնմ ժամու), «սար-սիլը» Եղիշ. դտ. Փարպ., դղրդիւն Եւս. քը. անդղորդելի կամ անդղրդելի Նար., ուռնա-դըղորդ ԱԲ։ Նոր բառեր են՝ մեծադղորդ, ա-հագնադղորդ։
tail of a sheep.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Տփ. դմակ, Ննխ. դմագ, Ախց. Երև. Կր. Ոզմ. Ջղ. դ'մակ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. դ'մագ, Վն. տմակ, Ռ. թմագ (այս վերջինը գործածւում է միայն «յետոյք» նշանակու-թեամբ՝ ղմակս կեր հայհոյանքի մէջ). Ղրբ. Վն. տմmկ, Սլմ. տմmկ՝, Ագլ. դմօկ, Տիգ. թըմմmգ, Ասլ. դ'ամագ, դ'ամայ, Հճ. դ'ը'մօգ, Մրղ. տիւմmկ, Շմ. տիւմmգ.-գաւառական ների մէջ ստացել է մի քանի նոր նշանակու-թիւններ. ինչ. «յետոյք. 2. ականջի բլթակ. 3. դարբնոցի սալի յետևի լայն մասը».-նոր բառեր են՝ դմակաւոր, անդմակ, դմակալի, դմակաջուր.-թրքախօս հայոց մէջ կայ Ատն garn-dumbaq «գառնադմակիկ» (բոյսը), ո-րի երկրորդ մասը հյ. դմակ բառից ձևափո. խուած է (Արևելք, 1882 նոյ" 8-9)։
s. pl. wave, billow;
contest, contrariety.
· Calfa
. մէկ անգամ ունի Ոսկ. բ. տիմ. ա. էջ 168 «Մինչդեռ սկիզբն էր քարոզութեա-նըն, մինչդեռ ամենայն ինչ եղծ զեղծ էր, մինչդեռ կարի թշնամութիւնն էր, մինչդես յամենայն կողմանց դնդղանք (այլ ձ. դան-դաղանք) էին».-ՆՀԲ և ՋԲ մեկնում են «ա-յիք, ծփանք. 2. վէճ, հակառակութիւն» և ա-ռաջին նշանակութեամբ ուզում են կցել գւռ. դնդեղ, դնդող «ալիք» բառին։
mill-hopper.
· Calfa
= Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.