Definitions containing the research նայ : 9129 results

Անգիտանամ, ացայ

vn.

to be ignorant;
to forget one's self.

· Calfa

NBHL (10)

Անգիտանայցէ ակամայ։ Քաւեսցէ վասն նորա քահանայն՝ վասն անգիտութեանն, զոր անգիտացաւ։ Մի՛ ածեր ի վերայ մեր մեղս, զի անգիտացաք։ Ոչ անգիտացեալ, թէ չար է արար նոցա. (Ղեւտ. ՟Դ. 13։ ՟Ե. 18։ Թուոց. ՟Ժ՟Բ. 10։ Իմ. ՟Ժ՟Բ. 10։)

Ո՞րպէս արդեօք զայլ ինչ ուսցի՝ որ զինքն անգիտանայ. (Նիւս. երգ.։)

Թէ զհայր գիտէ, զյետին օրն զիա՞րդ անգիտանայ. (Աթ. ՟Ա։)

Ոչ անգիտանայ ամենայն երագամիտ լսօղ զզօրութիւն առակիս. (Սարգ.։)

Հուրն անգիտանայր զբնութիւնն իւր, եւ անթառամ պահէր սուրբ զմանկունսն. (Հարցնափառ.։)

Գիտելով՝ որպէս անգիտանալով հարցանէր։ Ոչ գիտել ասէ զժամն զայն, եւ ոչ ճշմարտութեամբ անգիտանայ։ Գիտէ զամենայն որդի, թէեւ անօրինաբար անգիտանալ ինչ ասէ. (Կիւրղ. գանձ.։)

Տակաւին եւս անգիտանային առ ի մէնջ. (Անյաղթ պորփ.։) Այլ անսովոր է ասելն անդ.

Եղելոյ առ նա մարդասիրութեանն ոչ անգիտանայր. (ՃՃ.։)

Ոչ անգիտանայր ինչ հայր առ հայցուածսն. (Նանայ.։)

Զայս ամենայն տեսի առ նոսա, եւ լուայ, եւ սակաւիկ մի զանձն իմ անգիտանալ եցէ. (Վրք. հց. ՟Դ։)


Անգիտութիւն, ութեան

s.

ignorance, inexperience;
անգիտութեամբ, ignorantly.

· Calfa

NBHL (1)

Անգիտութեամբն գնայ (նաւն) զուղեւորութիւնն ի ձեռն հմուտ ճարտար նաւապետին. (Եղիշ. ՟Ը.) իմա՛, յանգէտս, առանց գիտելոյ։


Անգղ, գեղ, գեղց, եղաց

s.

vulture.

· Calfa

NBHL (1)

ԱՆԳՂ. գրի եւ ԱՆԿՂ. γῦψς. Vultur. ագպապա. Թռչուն մեծ՝ գազանային՝ կորակտուց՝ շաղղակեր, որոյ այլ եւ այլ են տեսակք, բազմադիմի օրինակաւ նշանակեալ առ մատենագիրս. կայ եւ նմանն արծուոյ, որպէս եւ ոսկրկուլի.


Անգոյ, ից

adj. s. not existing, having no being;
non-existence, non-entity;
nothing;
արար Աստուած զաշխարհս յանգոյից, God created the world from nothing;
յանգոյս, vainly.

· Calfa

NBHL (4)

Յամենայն գոյսս եւ յանգոյսս. (Նանայ.։)

Յոչինչ համարեալն կամ համարելին. ունայն. անկերպարան. փուճ. եուֆ, խէյալ.

ՅԱՆԳՈՅՍ. Ընդունայն. ի զուր.

Առանց անուան ամենայն ինչ անգոյ է. (Իգն.։)


Անգոսնեմ, եցի

va.

to despise, to slight, to reprove, to blame;
to jeer, to ridicule, to mock.

· Calfa

NBHL (1)

Բոլորովին ազատ յամենայն անկոսնելի կրից մերոց. (Տօնակ.։)


Անգործ

adj.

idle, inactive, indolent, lazy;
ineffectual, inefficacious, ineffective;
unexecuted, incomplete;
uncultivated;
երկիր —, waste land.

· Calfa

NBHL (7)

Անգործն ի բարեաց աղքատանայ զվերջին աղքատութիւնն. (Համամ առակ.։)

Յերեւել լուսոյ անգործ մնայ խաւարն. (Անան. ի յհ. մկ.։)

Մինչեւ յանարգ զեռունս ոչ մնայ անգործ ի խնամոցն Աստուծոյ։ Եւ ես թողեալ զիմն անգործ՝ օգնեցի նմա։ Մտածել զանգործ բանս. (Վրք. հց.։)

Անգործ զմեքենայս թշնամւոյն առնէին. (Լմբ. ատ.։)

Գայլախազն անգործ մնայ ի ճարտարաց. (Կամրջ.։)

Կամ ունայնաձեռն. դատարկ. բան մը չտըւած. ἅπρακτος.

Ունայնս եւ անգործս բարբառել։ Անգործս լացցես ի վերայ խորհրդոց քոց։ Թո՛ղ զնոսա անգործս ի քեզ հաջել, եւ ի յինքեանս երգիծանին. (Բրս. յուդիտ. եւ բարկ։)


Անգութ

adj.

incompassionate, unpitying, inhuman;
cruel, barbarous, implacable.

· Calfa

NBHL (1)

Աւետարանիչն Սիոնի, օծութեանն անգու, առեալ զպատիւ նախնեացն քահանայութեան. (Ագաթ.։)


Անդաճեմ, եցի

va.

to examine, to search;
to think, to meditate.

· Calfa

NBHL (1)

Սկսկաւ անդաճել եւ քննել զամենայն ուսմունս. (Եղիշ. ՟Գ։)


Անդամ, ոյ, ոց

s.

limb, member;
— — յօշել, to dissect, to dismember, to anatomize, to carve.

· Calfa

NBHL (2)

Ամենայն անդամովք. (Լմբ. սղ.։)

Մինչչեւ զամենայն մարմինդ անդամ անդամ լուծեալ է. (՟Բ. Մակ. ՟Ե. 7։)


Անդամաթիւ, թուի

s.

the dissected parts.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ յօշելոյ անդամաթուին։ Դիցես ի դմա զանդամաթիւդ զամենայն։ (Ծն. ՟Ժ՟Ե. 11։ եւ Ղեւտ. ՟Ա. 8։ ՟Ը. 20։ Եզեկ. ԻԴ. 4։)


Անդանդաղ

adj. adv. prompt, diligent;
diligently, promptly, without delay.

· Calfa

NBHL (1)

Առանց դանդաղելոյ. անյապաղ. անխոնջ. իհմալսըզ, իւշէնմէտէն. ἁοκνότατα (անյապաղս ամենայնիւ). diligenter.


Անդանօր

adv.

there, yonder.

· Calfa

NBHL (1)

Թէպէտեւ ոչ անդանօր ( ի դրախտին ընդ ճաշակելն) մեռաւ ըստ մարմնոյ, այլ զկնի բազում ժամանակաց. (Նանայ.։)


Անդառնալի, լւոյ, լեաց

adj.

irrevocable;
cf. Անդարձ.

· Calfa

NBHL (2)

Անդարձ. որ ոք կամ որ ինչ ոչ դառնայ յետս. անզեղջ. եւ անխոտոր. հաստատուն եւ անհրաժեշտ. տէօնմէզ.

Անդառնալի գնային ի կամս անձանց. (Յհ. կթ.։)


Անդաստան, աց

s.

cultivated land, fields;
village.

· Calfa

NBHL (1)

Բեղմնաւորութեամբ անդաստանացն եւ բուրաստանացն։ Գեղեցիկ անդաստանօք ուրախանայի։ Բաղդատութիւն անդաստանի եւ նաւահանգստի. (Պիտ.։)


Անդատ

adj.

not sentenced, not condemned.

· Calfa

NBHL (1)

Ապա թէ աստ անդատ կայցեմք մնայցեմք ի գործել զմեղսն, զիա՞րդ ոչ է պարտ երկնչել. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)


Անդատապարտ

adj.

not deserving condemnation, blameless.

· Calfa

NBHL (1)

Եւ զմեզ անդատապարտ պահեա՛ ի քահանայագործութիւն. (Պտրգ.։)


Անդարձ, ից

adj. adv.

irrevocable, irreclaimable;
impenitent;
held in mortmain;
Անդարձաբար.

· Calfa

NBHL (2)

Վասն չբժշկելոցն եւ անդարձից պաղատեցի։ Զկիսոց աստ եւ զանդարձիցն անդ պահանջէ վրէժս մարդասէր Աստուած առ ապաշխարողս, եւ բարկանայ անդարձից. (Ոսկ. մտթ. եւ Ես.։)

Վասն անդարձ առնելոյ։ Անդարձ առնէ. եւ քահանայն գրէ ի թղթին զբան անդարձի նորա. (Կանոն.։ եւ Երզն. խր.։)


Անդէն

adv.

there;
-, — առ մնին, — վաղվաղակի, — իսկ, — եւ անդ, on the spot, immediately, out of hand, without delay.

· Calfa

NBHL (3)

Թէ սխալեսցի, անդէն վնասի։ Խուճապեալք՝ անդէն ի փախուստ դառնային. (Պիտ.։)

Եւ այս ամենայն անդէն եւ անդ առ նորուն ծննդեամբն։ Անդէն եւ անդ իբրեւ ել ի տաճարէ անտի, բժշկեաց զկոյրն. (Ոսկ. յհ.։)

Ոչ կամի անդէն սաստկութեամբ ի դիմի հարկանել, այլ առ սակաւ սակաւ աճեցեալ լեռնանայ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Անդնդային, այնոյ, ոց

adj.

very deep;
infernal, hellish.

· Calfa

NBHL (1)

Երբեմն էի վերնային, եւ այժմ անդնդային։ Յաղթեաց անդնդոց եւ անդնդայնոց. (Նար. ԿԵ. եւ Նար. առաք.։)


Անդնդապետական, ի, աց

adj. s. belonging to the prince of hell;
prince of hell.

· Calfa

NBHL (2)

Սեպհական պետի անդնդոց կամ ծովու, որպիսի է լեւիաթան, եւ սատանայ.

Խաղայ անդնդապետականաւն ծովականաց սատանայ ընդ մերասեր ազգականութեանս. (Նար. մծբ.։)


Անդորր

adj.

quiet, still, tranquil, calm, mild, peaceable;
easy, convenient, comfortable;
— or յանդորրու, peaceably, in tranquillity;
comfortably, at ease;
— առնել, յ— հանել, to calm, to quiet, to soften, to appease, to comfort.

· Calfa

NBHL (3)

Ի նեղութեան ինձ անդորր արարեր։ Անդորր արար սրտի իմոյ։ Եհան զիս յանդորր։ Լուաւ ինձ յանդորր։ Գնայի ես յանդորրու. (Սղ.։)

Չի՛ք անդորր ի բերիլն ընդ երկիր։ Անդորր եւ մխիթարութիւն եղեւ։ Անդորր եւ հանգիստ են մեզ ամենայն նեղութիւնքն։ Չէ՛ յանդորր, այլ ի մահուն երկիւղէ խռովեալ. (Լմբ. սղ.։)

Ամենայն ուրեք շարամանեալ լինէին իրողութիւնքն ի նեղութենէ եւ յանդորրու (այս ինքն յանդորրէ, յանդորրութենէ). (Ոսկ. գծ.։)


Անդորրանամ, ացայ

vn.

to compose one's self;
to be easy, to be comfortable.

· Calfa

NBHL (1)

Անդորրանայր եւ հանդարտէր. (Վրք. հց. ԻԶ։)


Անդորրեմ, եցի

va.

cf. Անդորրացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Թագաւորութիւնս մեր անդորրեցաւ յամենայն վրդովմանց։ Փափագմամբ յուսոյ անդորրեցարո՛ւք (կամ անդորրացարուք). (ՃՃ.։)


Անդունդք, դնդոց

s. pl. abyss, gulf;
precipice;
the infernal regions, hell, tartar.

· Calfa

NBHL (1)

Յերկնային ուղւոյն՝ անդնդոց մատնեցայ. (Նար. ԾԵ։)


Անդուստ

adv.

thence;
—ի վերուստ, from above.

· Calfa

NBHL (1)

Մարգարէիւն անդուստ ի վերուստ խոստանայր. (Սարգ.։)


Անդպրութիւն, ութեան

s.

cf. Անուսումնութիւն.

· Calfa

NBHL (1)

Անդպրութիւնք, եւ ամենայն այսպիսի ախտք. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Անդր

adv. prep.

there;
beyond, on the other side;
yonder;
ի քաղաք —, to the city;
— քան, beyond, further than, on the other side of, over;
— քան զծով, beyond the sea.

· Calfa

NBHL (4)

Անդր եւ ծայրագոյն սաստկանայ ստաբանութեամբ. (Պիտ.։)

Որ անդր է քան զամենայն ժամանակս եւ յաւիտեանս։ Որ անդր է քան զամենայն միտս։ Չարչարեալ՝ որ անդրն է քան զամենայն չարչարանս։ Աստուած գոլով բնութեամբ՝ ա՛նդր իմասցի քան զչարչարանսն. (Պրպմ.։)

Խորհուրդն, որ քան զամենայն խորհուրդս ե՛ւս անդր է. (ՃՃ.։)

Ամենայն սպանօղ՝ որ ի քէն եւ անդր լինի. (Եփր. ծն.։)


Անդրագոյն

adj.

further.

· Calfa

NBHL (3)

Տանջիլն՝ աստ, եւ անդ. (Շ. ամենայն չար.։)

Յամենայն կողմանց անդ փութան։ Հասեալ դեսպանին անդ. (Փարպ.։)

Եթէ ոք յերկինս նայի, եւ զանդ գեղեցկութիւնն ի միտ առցէ. (Ոսկ. յհ. Բ. 2։)


Անդրադարձութիւն, ութեան

s.

retrogression;
reverberation, repercussion;
reflection;
rebound.

· Calfa

NBHL (1)

Զի անդրադարձութեամբ սկզբամբն եւ վերջաւորօքն բառիւք եդից. մեղայ մեծիդ բարերարութեան, անարգս մեղայ։ Յամենայն ժամ յաւիտեան, անդրադարձութեամբ բանին միջնորդեալ զկրկին հաստատութիւնն, թէ՝ եւ յաւիտեանս յաւիտենից. (Նար. ԻԷ. ԿԴ։)


Անդրանիկ, անկի, անկան, կաց

adj. s. eldest, first-born.

· Calfa

NBHL (4)

Ռուբէն անդրանիկ իմ, սկիզբն որդւոց իմոց։ Զանունն անդրանկանն։ Անդրանկին իւրում։ Փոխանակ ամենայն անդրանկաց։ Ես եմ որդի քո անդրանիկ։ Անդրանկաւ եզին քո։ Յանդրանկէ անտի փարաւոնի՝ մինչեւ ցանդրանիկ աղախնոյ, եւ մինչեւ ցանդրանիկ ամենայն անասնոց։ Յանդրանկանէ անտի փարաւոնի. եւ այլն։

Անդրանիկ ըստ Սաղմոսողին՝ քան զամենայն թագաւորս երկրի։ Անդրանիկ նիւթոյս այս հողոյ։ Սրբոյն Ստեփաննոսի, որ է որդի անդրանիկ փրկագործ կրից երկրորդն Ադամայ. (Նար. ԼԴ. ՁԶ. եւ Գանձ խչ։)

Անդրանիկ արբանեակն եւ համաշունչ հօրն ամենայն չարեաց. (Լաստ. ԻԲ։)

Անդրանիկ ամենայն արարածոց" Քրիստոս՝ ըստ մարդկութեանն նախկին դիտեալ որպէս նպատակ եւ վախճան ամենայնի. իսկ ըստ Աստուածութեանն՝ Արարիչ ամենայն արարածոց՝ նախայաւիտեան Բանն Հօր։


Անդրանկութիւն, ութեան

s.

seniority, primogeniture, right of primogeniture.

· Calfa

NBHL (1)

Յանդրանկութիւն երկնայնոց քաղաքականութեանն կոչեցան. (Յհ. իմ. եկեղ.։)


Անդրդուութիւն, ութեան

s.

firmness, constancy, resolution.

· Calfa

NBHL (1)

Անզգայութիւն ամենայնի, եւ անդրդութիւն ի վաստակոց. (Կլիմաք.։)


Անդրէն

adv.

again, anew, afresh;
from or to the same place, in the same situation;
— դառնալ, to return;
— սկսանել, to recommence;
— ասել, to repeat or say over again;
cf. Անդէն.

· Calfa

NBHL (1)

Ել, եւ անդրէն ոչ դարձաւ։ Եւ այր Իսրայէլի դարձաւ անդրէն։ Դարձի՛ր անդրէն, եւ ննջեա՛. եւ դարձաւ անդրէն, եւ ննջեաց։ Ե՛րթ, դարձի՛ր անդրէն։ Դառնայցէ անդրէն ի մեղս իւր։ Ելեալ ոգին՝ անդրէն ոչ դառնայ. եւ այլն։


Անդրի, րւոյ, րեաց

s.

statue;
bust;
— վիթխարի, colossus.

· Calfa

NBHL (1)

Յետ մահուցն՝ մեծապէս գովութեանցն մնայ յիշատակ անդրեօքն. (Պիտ.։)


Անդրոշմ, աց

adj.

uninscribed;
without mark;
unsealed;
not ratified;
without confirmation.

· Calfa

NBHL (1)

Ոչխար անդրոշմ առանց պատժի (գողոյն) է, եթէ նենգի։ Յորժամ տեսանէ (սատանայ) զհաւատացեալսն, թիկունս շրջէ. յորժամ տեսանէ զոք յանդրոշմաց, համարձակապէս յառաջ պատահէ. (Սեբեր. ՟Ժ։)


Անեղ, ից

adj.

uncreated, uncreate.

· Calfa

NBHL (1)

Մի կարծել զչարն անեղ, կամ յանեղէն Աստուծոյ եղեալ. ոյք տանջին, ապականին, եւ յայտնի տան զցոյցքն, թէ ոչ են անեղք, այլ՝ եղականք. (Անյաղթ ամենայն չար.։)


Անեղական

cf. Անեղ.

· Calfa

NBHL (1)

Յանեղականէն լուսոյ լուսաւորեալք։ Առ անեղական բնութիւնն Աստուծոյ. (Շ. հրեշտ. եւ Շ. ամենայն չար.։)


Անեղածին

adj.

born of increated God.

· Calfa

NBHL (1)

Րաբունդ երկնային, Հօր անեղածին՝ Որդիդ Միածին. (Գանձ.։)


Անեղութիւն, ութեան

s.

uncreated state.

· Calfa

NBHL (3)

Բնութիւն՝ որ զանեղութիւն ունի յինքեան, որ է յատուկ Աստուծոյ, անմահ եւ անապական է. (Շ. ամենայն չար.։)

Անեղն գոլ՝ ըստ ամենայն առման. τὸ ἁγένητον (որ թարգմանի եւ անեղն, եւս եւ անծնելութիւն՝ իբր ἁγέννητον).

Յաղագս անեղութեան, եւ լինելութեան։ Բազում իւիք նշանակելով առեալ լինի անեղութիւն։ Անեղութիւն է՝ որ չեւ եւս եղեալ. իսկ հնարաւոր լինել, եւ դարձեալ անեղութիւն ասի, որ ոչ եղեալ երբէք, եւ ոչ լինել կարող է. ասի դարձեալ անեղ, որ էն եւ գոյր, սակայն ոչ եղեալ յումեքէ. (այն է բո՛ւն անեղն՝ Աստուած). ապա ուրեմն եղիցի ամենայն իրօք անեղութեանն՝ անեղութիւն պատկեր (այս ինքն անեղին՝ անեղ պատկեր). (Կիւրղ. գանձ. ՟Ա։)


Անեպեր

adj.

unblamable.

· Calfa

NBHL (1)

Զկլեալսդ զամենեսեան ի մահաբեր որովայնէ վիշապին անեպեր ապրեցուցից։ Կանգնեալ ի մէջ հնոցին ամբողջ մարմնով՝ անեպեր եւ առանց ամենայն վնասու. (ՃՃ.։)


Աներանամ, ացայ

vn.

to become father-in-law, brother-in-law.

· Calfa

NBHL (1)

Եւ զի մի՛ շնորհս արկանիցէ նմա ղաբան՝ սակս աներանալ ղաբանայ վասն նորա. (Եփր. ծն.։)


Աներեւակ

adj. adv. invisible, hidden, obscure;
ignoble;
invisibly.

· Calfa

NBHL (1)

Յորժամ ոչինչ զօրանայ երեւելապէս, պատերազմի աներեւակս. (Ածաբ. մկրտ.։)


Աներեւոյթ, ութի, ից

gr. adv.

adj. adv. invisible, vanished;
imperceptible, insensible;
—, յ—ս լինել, to vanish, to disappear, cf. Աներեւութանամ;
— լինելն, disappearance;
infinitive;
Աներեւոյթ, Յաներեւոյթս, աներեւութաբար, invisibly.

· Calfa

NBHL (2)

Երկիր էր աներեւոյթ։ Աներեւոյթ ընթացք, կամ տեսիլ, հարուածք, կամ աւանդք։ Եւ նա եղեւ ի նոցանէ աներեւոյթ։ Հետախաղաղ ծածկէին, զի ամենայն (կամ ամենեւին) տեղին աներեւոյթ լիցի։ Աներեւոյթք նորա ի սկզբանէ աշխարհի՝ արարածովքս իմացեալ տեսանին։ Յաներեւութից զերեւելիսս եղեալ։ Զաներեւոյթսն իբրեւ զտեսեալ համբերութեամբ համարեցաւ։ Որ է պատկեր աներեւութին Աստուծոյ. եւ այլն։

Յայտնի են առաջի քո ամենայն աներեւոյթք խորհրդոց. (Եղիշ. ՟Բ։)


Աներեւութանամ, ացայ

vn.

to vanish, to disappear.

· Calfa

NBHL (1)

Հալեալ աներեւութանայ։ Աներեւութացեալ չարին։ Աներեւութացեալ այնուհետեւ աւելի գոլ քան զայս եւ ոչ ինչ. (Պիտ.։)


Աներեւութիւն, ութեան

s.

disappearing, disappearance.

· Calfa

NBHL (1)

Երկնայնոցն զարդուց աներեւութութեանն խոնարհագոյնքն դառնան առ գերակայսն. (Մաքս. ի Դիոն.։)


Աներեւութութիւն, ութեան

s.

cf. Աներեւութիւն.

· Calfa

NBHL (1)

Երկնայնոցն զարդուց աներեւութութեանն խոնարհագոյնքն դառնան առ գերակայսն. (Մաքս. ի Դիոն.։)


Աներկիւղ

adj. adv. fearless, bold, courageous, intrepid;
fearlessly;
courageously, intrepidly.

· Calfa

NBHL (1)

Աներկեղ լիցիս ի մահաբեր նետից սատանայի. (Նեղոս.։)


Աներկիւղաբար

cf. Աներկիւղ.

· Calfa

NBHL (3)

Դադարեսցէ աներկիւղ յամենայն չարութենէ։ Եւ ոչ՝ որ ունէր զնոսա մութն, աներկեւղս պահեաց։ Տեսջի՛ք զիա՛րդ աներկիւղ լինիցի առ ձեզ։ Աներկիւղ զանձինս ճարակեն. (Առակ ՟Ա. 37։ Իմ. ՟Ժ՟Է. 4։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Զ. 10։ Յուդ. 12։)

Ծանուսցուք աներկիւղ զխնդիրն։ Կեալ խաղաղութեամբ աներկիւղ յամենայն թշնամեաց. (Փարպ.։)

Որով ամրացեալք՝ աներկեղաբար կոխիցեն զօձս եւ զկարիճս. (Նանայ.։)


Աներկիւղութիւն, ութեան

s.

fearlessness.

· Calfa

NBHL (2)

Ընտանացեալ է աղաւնին յաներկիւղութենէ։ Աներկիւղութիւն տուեալ ամենեցուն՝ քորս առնել կանայս. (Փիլ.։)

Ընդ համարձակութիւն աներկիւղութեանն զարմանային։ Աներկիւղութեամբ առ ոչինչ համարեցան զհրամանս արքունի։ (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)


Աներկմիտ

adj.

without hesitation, resolute, certain.

· Calfa

NBHL (1)

Աներկմիտ պաշտօն առ Աստուած։ Աներկմիտ խնդրողացն զամենայն հայցուածսն կատարէ Աստուած. (Փարպ.։)