adv.

ԱՆԵՐԿԻՒՂ կիւղս. ԱՆԵՐԿԻՒՂԱԲԱՐ. ἁφόβως, ἁδεῶς. impavide, absque metu, tuto. Հեռի յերկիւղէ. յապահովս. անքոյթ. համարձակ. գօրգուսուզ.

Դադարեսցէ աներկիւղ յամենայն չարութենէ։ Եւ ոչ՝ որ ունէր զնոսա մութն, աներկեւղս պահեաց։ Տեսջի՛ք զիա՛րդ աներկիւղ լինիցի առ ձեզ։ Աներկիւղ զանձինս ճարակեն. (Առակ ՟Ա. 37։ Իմ. ՟Ժ՟Է. 4։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Զ. 10։ Յուդ. 12։)

Ուստի սակաւ մի կասկածէր, անտի աներկիւղ հաստատէր. (Եղիշ. ՟Ա։)

Ծանուսցուք աներկիւղ զխնդիրն։ Կեալ խաղաղութեամբ աներկիւղ յամենայն թշնամեաց. (Փարպ.։)

Աներկիւղ գնալ, կամ ապրեցուցանել. (Պիտ.։)

Գնաց ինքն ի բաց անհոգութեամբ եւ աներկիւղս։ Յաներկիւղս յարձակեալ. (Փարպ.։)

Յաներկիւղս հարցանէր. (Ագաթ.։)

Յաներկիւղս իջանեն յամուրս աշխարհին. (Եղիշ. ՟Է։)

Յաներկիւղս մատեան նոքա ի մարմինն Քրիստոսի. (Եփր. ՟ա. կոր.)

Մի՛ յաներկիւղս լինիր՝ յաւելուլ մեղս ի վերայ մեղաց. (Սիրաք. ՟Ե. 5.) յն. աներկիւղ։

Աներկիւղաբար ժառանգել. (Խոր. ՟Գ. 51։)

Աներկիւղաբար տիրել. (Պիտ.։)

Յառաջ մատուցեալ, աներկիւղաբար սկսաւ խօսել. (Փարպ.։)

Աներկիւղաբար գնացից։ Աներկիւղաբար առնէր պատասխանի. (Յհ. կթ.։)

Աներկիւղաբար շրջել, բարբառել, յանդգնիլ, ջնջել. (Փիլ. նխ. ՟բ.։ Աթ. ՟Ը։ Յհ. իմ. երեւ։)

Որով ամրացեալք՝ աներկեղաբար կոխիցեն զօձս եւ զկարիճս. (Նանայ.։)