Լեառն փոքր (ասի), եւ կորեակն մեծ, վասն ումեմն հոմասեռիցն մեծ գոլ, եւ ումեմն նուազ հոմասեռիցն. (Արիստ. քանակ.։)
Հրաշագործել մեծամեծ նշանս եւ սքանչելիս, կամ քաւութիւն եւ ողորմութիւն. (Խոսր.։ Նար.։)
Ի քաղաք մեծ, որոյ արուեստաւոր եւ հրաշագործօղ աստուած է. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)
Պետրոս հաւատովն մեծատուն էր զայսպիսիս հրաշագործել. (Սարգ. յկ. ՟Զ։)
Յառաջաբանութիւն արար առ այժմու ճարտարաբանութիւն։ Ձեր ճարտարաբանութիւնդ մեծապէս վնաս ունի. (Իսիւք.։)
Ազգք ամենայն մեծացեալ ընչիւք, զորս մաքսեցին մեղօք. (Իգն.։)
Մաքսապետ եւ մեծատուն. ազգք մեծացեալ մեղօք, զոր մաքսեցին յամենեցունց։
Յաւուրսն յայնոսիկ գայ յովհաննէս մկրտիչ։ Չէ յարուցեալ ի ծնունդ կանանց մեծ քան զյովհաննէս մկրտիչ։ Յաւուրցն յովհաննու մկրտչի մինչեւ ցայժմ.եւ այլն։
Զյանկարծաբուղխ բարերարութիւնն յայտ առնէ, եւ զզովացումն ոգւոց ծարաւեաց։ Զի այնպիսի են պարգեւքն Աստուծոյ՝ մեծամեծք եւ յանկարծաբուղխք. (Գէ. ես.։)
Ո՞ւր արդեօք երբէք յառաջադիմասցի Քրիստոս։ Որ զյառաջադիմանալն երբէք Քրիստոսի ի մեծութիւն կոյս անուսումնաբար կարգէք. (Կիւրղ. գանձ.։)
(Առաքինութիւն աբրահամու), զոր բնութիւն առաջնորդութեամբ եւ նախապետութեամբ մեծարեաց. (Փիլ. լին. ՟Դ. 13։)
Ի մէջ գաւառաւանացն մեծատուն եղեալ քան ըստ նժդեհութեան. (Փիլ. իմաստն.) յն. տարաբնակութիւն.
Ի նաւի թէպէտեւ մեծամեծ գործք իցեն, եւ ի ներքոյ պատկողանոցքն չիցեն, չէ ինչ օգուտ. (Ոսկ. կողոս. ՟Ը։)
Դառնալ մեծաւ ստիպով. (Եղիշ. ՟Բ։ Ուստի կազմի յաջորդ մակբայդ։)
Թէ ոչ պատմեսցես ստէպ, մեծամեծ տանջանս ընկալցիս. (Տէր Իսրայէլ. սեպտ. ՟Լ.։)
Ոչ կոյրն, այլ սրատեսիլ մեծութիւն է՝ առաքինութեանցն աւելաստացութիւն։ Սրատեսիլ աչօք տեսեալ զսոսա։ Սրատեսիլ մտաց աչօք։ Կուրացեալք յայն, առ որմիայն սրատեսիլ լինել հարկաւոր էր. (Փիլ.։)
Վարունկն կոչեցեալ պտուղ պարտիզի մեծարգոյ քան զայլսն կարծէր զանձնէ վասն կանխութեան։ Եդին առաջի նորա վարունգ եւ դանակ, որպէս զի հատցէ, եւ կարիցէ. (Մխ. առակ.։ Բուզ. ՟Ե. 7։)
Ի ձմերանի ժամանակ ըմբռնելով զվարչականն՝ զմեծամեծս առնէ, եւ կամ ոչ. (Պղատ. օրին. ՟Դ։)
Զայսպիսի մեծ եւ ահագին թագաւորութիւն խորտակեալ տապալեցուցից ընդ ամենայն դաշտս երկրի. (Նչ. եզեկ.։)
Րախացեալ որդիք սիոնի ի թագաւորն քրիստոս տօնեցէ՛ք։ Րախացայ յոյժ ուրախութիւն մեծ. (Շար.։ Սիսիան.։)
Ոչ եթէ ըստ բարի գործոց մերոց զայս փոխարէն գտաք։ Տացէ քեզ զհատուցումն փոխարինաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 13։ ՟Է. 14։ Զի՞նչ հատուսցուք մեք Աստուածոցն փոխարէնս այս մեծի յաղթութեանս. Եղիշ. ՟Բ։)
Իբրու փոխարէն անմիտ մարտին։ Սաւուղայ փոխարէն։ Աղքատացն փոխարէն՝ զկկարօղս պատուես եւկերակրես։ Այսոցիկ մեծագունի երախտեաց փոխարէն՝ ոչ այլ ինչ պահանջեցի. (Ագաթ.։ Մժբ. ՟Ժ՟Ե։ Շ. թղթ.։)
Այսպիսի եւ վայել էր մեզ քահանայապետ՝ սուրբ , անմեղ, անարատ։ Նայեցարո՛ւք ընդ առաքեալն եւ ընդ քահանայապետ խոստովանութեան մերոյ ընդ Յիսուս Քրիստոս։ Ունիմք այսուհետեւ քահանայապետ մեծ՝ անցեալ ընդ երկինս՝ զՅիսուս որդի Աստուծոյ.եւ այլն։
column;
statue, figure, image, idol;
instrument, writing;
Հերակլեան —ք, the pillars of Hercules;
կալ — անմոռաց, to become an eternal monument.
· Calfa
, ի-ա հլ. «կոթող, սահմանաքար, մահարձան, մեծ քար, կուռք» ՍԳր. Ագաթ. «փորագրեալ քարէ տախտակ, արձանագրու-թիւն» Խոր. Փիլ. Նար. «պարսպի բուրգ, բուրջ» (այս իմաստով գործածուած Անիի ար-ձանագրութեանց մէջ. հմմտ. Oрбeли, O двуx тeрм. էջ 111-4, ի թերթին Изв. P. Aк. Ист. матеp. культ. հտ. I)։ Այս ար-մատից են արձանագիր ՍԳր. Կոչ. Վեցօր. արձանագրել Կոչ. արձակել «արձանագրել» Փիլ. Պիտ. արձանանալ «արձան դառնալ. քարանալ» Պիտ. Նար. «ամրանալ, հաստա-տուիլ» Յհ. կթ. Նար. «անշարժ՝ ուղիղ մնալ» ՍԳո. Կիւրղ. դտ. արձանութիւն «ամրութիւն, հաստատութեւն» Ես. զ. 13=Մանդ. էջ 139. առձանաքար «խոշոր՝ մեծ քար» Ուխտ. Ա. 57 (նորագիւտ բառ), մահարձան ՍԳր. ա-ղարձան Կոչ. 408. նոր բառեր են կիսարձան, յուշարձան, խաչարձան, արձանագործութիւն ևն։
ՓՈԽ (borrowing) Վրաց. არძანი արձանի «մեծ քար, վէմ, 2. քարի աղ» (հմմտ. հայ. աղար-ձան, արձան աղի ևն). უარძანიკო ուարձա-նիկո «անալի», არძანაგი արձանագի «հը-նութեան և ազնուականութեան իրաւուն»». վերջինս ենթադրում է հայերէն կորած արձանակ մի բառ, որի հետ հմմտ. ար-ձանաևել «արձանագրել, յիշատակագրու-թեամբ և հրապարակաւ հաստատել».-բայց արդեն ՀՀԲ ունի արձանակ «արձանագիր» բառը, որ չկայ ուրիշ բառարաններում. տե՛ս և արգանակ «մեհեան»։
king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!
· Calfa
. ե հյ. «թագաւոր» ՍԳր. որից ար-քայագունդ Բուզ. Ագաթ. արքայատուր Ա-գաթ. Կորիւն. օձարքայիկ Կող. 155. արքա-յութիւն ՍԳր. Եւս. պտմ. Ագաթ. արքայորդի Դ. թագ. ժա. 12. Ոսկ. մ. ա. 6. աւելորդ բար-դութիւն է թագարքայ «թագով պսակուած արքայ», որ թէև գործածուած չէ, բայց նրա-նից է թագարքայածին «թագաւորից ծնուած» (նորագիւտ բառ) Պարակ. շար. էջ 21։ Բառիս բուն պարղական արմատն է արք, որ թէև գրաբարի մէջ առանձին գործածուած չէ, բայց կայ մի խումբ բարդութեանց մէջ. այս-պէս՝ արքունի ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. բ. 8. առքունիք ՍԳր. Ագաթ. Սեբեր. արքունուստ, որ և յարքունուստ ՍԳր. Ագաթ. արքունատուր Ագաթ. Կորիւն. արքունական Յկ. բ. 8. Եւս քր. Ագաթ. Կորիւն. Գեղարքունի՝ տեղական յատուկ անուն ևն։ Եթէ գրչի սխալ չեն, հին են նմանապէս՝ արքական «արքայական» Եւս. քր. ա. 232. արքազունք «արքայազունք» Ագաթ. յետին են՝ արքապատկեր Ոսկ. գաղ. արքեան «արօայական» Ճառընտ. արքակո-րոյս Կեչառ. յաղէքս. արքակաղին Գաղիան. արքի, արքին, արքինի, արքենի «լաւ ուրճա-ցած, ազնիւ (բոյս)» Վստկ. 15, 19, 20, 35. արքիանալ, արքինանալ «բոյսի ուռճանալ. ազնուանալ» Վստկ. 23. արքինացնել «ազ-նուառնեւ» Վստկ. 16. հմմտ. արքայենի պը-տուղ «ընտիր պտուղ» Ոսկ. յհ. ա. 45 (այս-պէս ըստ ՆՀԲ. իսկ ըստ տպ. էջ 484 արքենի), արքունի գինի «ընտիր գինի» Ոսկ. մ. բ. 28. (պարսկերէնում ամէն ինչ՝ որ մեծ է, ընտիր և ազնիւ, կոչւում է [arabic word] š̌āh «արքայ». ինչ. šah-anǰīr «ընտիր թուզ», šahi-guharān «ընտիր գոհար», šāhluk «ընտիր սալոր», šāhbāl «մեծ փետուր», šah-ballud «շագա-նակ», šāhbuy «ընտիր անուշահոտութիւն», šahrāh «մեծ փողոց» ևն ևն)։ Նոր բառեր են փոխարքայ, արքայամորի, արքայիկ «ռաւա-ռաեան թագաւոր», արքայավայել, արքայա-ձուկ, արքայախնձոր, արքայադուստր ևն։
bustard.
· Calfa
(սեռ.-ի) «մի տեսակ ջրային մեծ թռչուն, outarde» Սմբ. պտմ. 92, Ուռհ. տպ. Եմ. 446, տպ. էջմ. էջ 355. Մագ. թղ. 70. Թովմա վրդ. նկր. Կիլիկ. Տաղ. Բառ. ստ. լեհ. (վերջին վկայութիւնները յիշում է Նո-իայր, Հայկ. բառաքնն. էջ 108)։
deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.
· Calfa
-Պրս. [arabic word] avand «գահ, աթոռ, պաշ-տօն» (թախթ ու մէսնէդ) ըստ Բուրհա՛նի Կատի, Բուրհա՛նի Ջամի (էջ 13) և ֆարհա՛ն-գի Ջիհանգիրի բառարանների։ Չի գտնւում Գէորգ Դպրի բառարանում։ Սրանից է կաղ-մուած Պարսիզ [arabic word] Nihāvand քաղաքի անունը (տե՛ս Blochet, Liste géogr. էջ 2), որ ժողովուրդը սխալ ստուգաբանու-թեամբ մեկնում է «Նոյի գահ» (այս ստուգա-բանութիւնը յիշում է Կամուս, թրք. թրգմ. Ա. ZՈ1 և մերժելով մեկնում է «մեծ քաղաք»)։ -Աճ.
cf. Աւետիք.
· Calfa
ԳՒՌ (dialectal) իրր երօնական բառ պահուած են միայն աւետարան և աւետիս ձևերը. այսպես են՝ Ախց. Երև. Կր. ավէտարան, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ավէդարան, Խրբ. ավէդարան, ավիդ-րան, Ջղ. ավիտարան, Տփ. ավիտարան, ա-վէտրան, Ակն. ավիդարան, Շմ. ավատարան, Ալշ. Մշ. Սլմ. Վն. ավէդրան, Ողմ. ավդրան. Մրղ. ավըտիրան, Տիգ. mվդըրmն, Գոր. ըվիտա՛րան, Ղրբ. ըվըտm՛րան, Ագլ. ըվը-տmրmն, Ջղ. (Փէրիա գաւառի Ազնաւուլ ռեւ-ղը) էվէտարան, Մկ. էվէտրան, Զթ. ավիդ-րօն, Հճ. ավիդայօն։-Իսկ աւետիս բառը իր նշանակութիւնը փոխելով՝ եղել է Երև. Նբ. «Ծննդեան գիշերը տնից-տուն ման գալով Խորհուրդ Մեծ երգել և տօնը շնորհաւորել», Սվ. «նոր տարի, կաղանդ», Ախց. «երկար կոլոնաձև թուղթ՝ վրան սրբանկարներով և շարականներով՝ որ նոր տարուն են պատ-րաստում և տնէ տուն վաճառում»։
tower;
donjon;
watch-tower.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Չթ. աշդարօգ «բերդ». իսկ Պլ. կայ միայն «Գիտես թէ աշդարագն ենք» դար-ձուածի մէջ, որ գործածւում է խառնակ հա-ւաքոյթների համար, ուր մեծ անկարգութիւն է տիրում (ակնարկութիւն Բաբելոնի աշտա-րակաշինութեան)։
fire-temple (of Persians).
· Calfa
ԳԴ համարում է պրս. [arabic word] aδarnōš «անուն երկրորդի կրակարանին հրռ-չակաւոր ատրուշանացն եդելոց յաշ-խարհին Պարսից»։ Էմին, Ист. Bарданa 85 ատր+ուշան «տո՞ւն» բառերից։ langlois, Colleet. II 186 պրս. ātašdān «կրակարան» բառից տառադարձու-ած։ Տէրվ. Մասիս, 1882 փետր. 27, թ. 3124, ատր+ uš «վառել» բայարմա-տից։ Հիւնք. պրս. [arabic word] aδarrōšan «մեծապայծառ պիւռիոն» (իմա՛ հռւ-րըն լուսաւոր)։ Müller WZKM 4, 358 ենթադրում է պհլ. atrūšān (իբր atur šah), որ սակայն պիտի տար հյ. ատրշան։ Հիւբշ. 111 ենթադրում է պհլ. *aturōsan ձևը. հմմտ. սանս. óšati «այրել»։ Նորայր, Կորիւն վրդ. 190 ըստ Տէրվիշեանի։ Թիրեաքեան, Կարնամակ ծանոթ. 65 ենթադրում է, որ հնապէս [arabic word] āδr rōšan «հուրն լուսաւոր» անունով նշանաւոր մի ատրուշան կար և նրա անունը յետոյ ընդհանրանալով՝ հասարակ անուն դարձաւ։ Stakelberg, Древ. вост. 1901(Բազմ. 1902, էջ 198) հստր+շան, վերջինիս հետ հմմտ. պրս. [arabic word] gulšan «վարդանոց» բառի šan մասնիկը։ Մարքվարթ (նամակ 1926 յունվ.) կցում է պրս. [arabic word] añar-afšan< *atr-abhi šana ձևին։
conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.
· Calfa
, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։
artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).
· Calfa
= Հպրս. ἀρτάβη, որ աւանդել են յոյն մա-տենագիրները և որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] irdabb կամ ardabb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 142 համարում է եգիպտա-կան մի մեծ չափ), խպտ. ertōb, յն. ვρτάβη «ნ6 լիտրա», լտ. artaba, հին ֆրանս. ar-deb, վրաց. არდაჟი արտավի «2 փութ= 80 ֆունտ»։ Ըստ Հիւբշ. մեր բառը փոխա-ռեալ է պարսկականից. բայց այն ժամանակ սպասելի էր *արտաւ ձևը։ Ուղղակի լունա-րէնից են արտաբոս կամ արտափ Շիր. որ տե՛ս վարը արտաբոա։-Հիւբշ. 111
strong, violent.
· Calfa
«զօրաւոր, սաստիկ» Պիտ. «գերա-զանց, աւելի բարձր» Երզն. քեր. գրուած է նաև արեգ «մեծ կամ առաւել» Հին բռ. առեգ «առաւել» Բառ. երեմ. էջ 30. և այս բառն է ակնարկում Վանական վրդ. երբ իր Տարե-մըտի մէջ ստուգաբանում է «արեգ-ակն՝ մեծ ակն ասի»։ ՓԲ և ՆՀԲ յաւել. ունին նաև ա-պարեկ «ազազուն» բառ, որ վերոյիշեալ ա-րեկ բառի բացասականն է։ Տե՛ս և ապարեկ։
pole (of a coach).
· Calfa
, ի-ա հլ. «երկար ու հաստ գերան որի վրայ նստած է սայլը և որի ծայրից կապւում են լուծն ու եզները» Նար. տաղ. (Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին). Արծր. ա. 9 (Ի սաստիկ շրջագայութիւնէ սայլիցն բազում անգամ և առեղք փայտիցն վառմամբ հրոյ հրդեհին) հրտր. Պատկ. էջ 31. Պիսիդ. Վեցօր. տպ. Վենետ. 1900, տող 342. Երզն. քեր. «առաստաղի մէջտեղի մեծ գերանը» Յայսմ. =Նոր վկ. էջ 109 (ԺԳ ռա-րից). «Ճայթեաց առեղ դարպասուն և կոտո-րեցաւ ընդ մէջն և դ որմունքն յիրեար դի-պան և առաստաղն նստաւ ի վերայ նոցա», «երաժշտական ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. տե՛ս Արրտ. 1894, էջ 257, 259։
slap, box, tap;
— ածել՝ հանել՝ մատուցանել, to slap, cf. Ապտակեմ;
— առնուլ՝ ըմպել՝ ուտօլ, to receive a box on the ear.
· Calfa
Աւգերեան, Բացանր. չփ. և կշռ. 58 դնում է ափ բառից և համեմատում է պրս. էֆդէխ կամ աֆդախ բառի հետ (այս բառով թերևս ուզում է հասկանալ արաբ. [arabic word] aftax «մեծ ճիրաններով (առիւծ)», [arabic word] ︎ fatx «մատները դէ-պի ափը ճկել»)։ ՆՀԲ ափ-ի ց։ Հիւնք. տապանակ-ից
front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։
stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.
· Calfa
«նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։
vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.
· Calfa
ՆՀԲ լծ. պրսկ. [arabic word] bazуūn «մեծա-գին և պատուական կերպասք», [arabic word] baz-ǰama «փառաւոր և շքեղ հանդերձ»։ Գ. վրդ. Սրուանձտեանց, Մանանայ, էջ 411, բեճ «ուս» բառից, իբր թէ «ու-սերի վրայ ձգուած զգեստ»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] pāizākōn «մի տեսակ կերպաս» և թրք. [arabic word] čerken, čekmen «թիկնոց» (by-даговь, 1, էջ 469)։
sect, false doctrine;
school, doctrine;
magic, charm, enchantment, sorcery.
· Calfa
ՆՀԲ մեկնում է այլ ընդ այլոյ (կրօնք), յն. άλη, ἀλατεία «սխալանք» և թրք. ❇ āl «խաբէութիւն», [arabic word] γalat «սը-խալ» բառերով։ Spiegel (Gram. huzv. spr. 1856, էջ 189, Litteratur 11, 470) սխալմամբ կարդալով ազանդ՝ համե-մատռում է zand «զանդիկ» բառի հետ. Müller SWAW 42, 257 պրս. [arabic word] , rind «ճգնաւոր» բառից՝ Ալիշան. Հին հաւ. 12 աղօթք, աղերս, աղաչանք և աղու, աղաւնի բառերի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] σxunda «թունաւոր մեծ սարդ» II Pe-dersen, Հայ. դր. լեզ. 226 դ ածանցով յն. πλαναω «մոլորիլ, շեղիլ»։
excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.
· Calfa
. ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։
cf. Ամենայն;
· Calfa
= Եբր. [hebrew word] āmē̄n «ստոյգ, ճշմարիտ. այդպէս եղիցի», որ ծագում է [hebrew word] š amn «հաստատ՝ իրական լինել» արմատից։ Հրէից մէջ սովորութիւն էր՝ որ ամէն հասարակա-կան աղօթքից, մաղթանքից ու անէծքից յե-տոյ ամբողջ ժողովուրդը միաբերան գոչում էր ամէն, այսինքն թէ «այո՛, ճշմարիտ է, թո՛ղ այդպես լինի»։ Եւ այնքան մեծ նշա-նակութիւն էին տալիս այս բառին, որ բուն աղօթքից աւելի զօրաւոր էին համարում. և ասում էին՝ որ եթէ մէկը ամբողջ սրտով «ամէն» գոչէր, երկնքի դռները կբացուէին։ Այս սովորութիւնը հրեաներից անցաւ քրիս-տոնեաներին. եկեղեցիներում մինչև անգամ ևար մի առանձին պաշտօնեայ՝ որ պարտա-կանութիւն ուներ «ամէն» ասելու համար ժո-ղովուրդին նշան տալու։ Երբ աղօթքը վեր-ջանում էր, նա թաշկինակը շարժում էր և ամբողջ ժողովուրդը «ամէն» էր կանչում։ Այս սովորութիւնը տևեց մինչև Ե դար։ Հե-րոնիմոս պատմում է թէ երբ ժողովուրդը միաբերան «ամէն» էր գոչում, որոտման ձայնի նման դղրդում էր եկեղեցին։ Անկար-գութեան տեղիք չտալու համար՝ հետզհետէ վերացուեց այս սովորութիւնը և որոշուեց որ սարկաւագը միայն «ամէն» ասի։ (Տե՛ս Ա. և. տիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. էջ 961)։ Եբրայական բառը փոխառութեամբ տարա-ծուեց բոլոր քրիստոնէական, ինչպէս և մահ-մետական ժողովուրդների մէջ. ինչ. արաբ. [arabic word] āmīn, յն. ἀμήν, լտ. ֆրանս. ևն amen, ռուս. аминь, վրաց. ამინ ամին ևն։ Մեր բառը տառադարձուած է յունարէնից։ -հիւբշ. էջ 340։