Your research : 1 result for հեշտ

Հեշտ, ից exact entry

adj. adv.

ease, convenience, comfort, pleasure;
facility;
easy, commodious;
voluptuous;
— պաշտօն, volunteer service;
— ցանկութիւն, voluptuousness, concupiscence, lust;
ըստ —ի, at will, at pleasure, at one's ease;
— եւ համբոյր մտօք, affably, benignly, kindly, condescendingly;
զ— ցանկութեան զհետ անցանել, to give oneself up to pleasures;
ըստ իւրեանց —ի գնալ, to go one's own way, at one's leisure, at one's ease;
to live as one likes, to follow the bent of one's own inclinations.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի, ի-ա հլ. «ախորժելի, հաճոյա-կան» Ոսկ. մ. բ. 15, յհ. բ. 14, 16. Եղիշ. Մանդ. «հաճոյք» Ոսկ. մ. ա. 6. որից հեշտ ցանկութիւն «վաւաշոտութիւն» Փիլ. Պիտ. հեշտ պաշտօն «կամաւոր ծառայութիւն» Ա-գաթ. (նոր տպ. էջ 25). հեշտանալ Ոսկ. բ. տիմ. հեշտացուցանել Սիր. խ. 21. հեշտու-թիւն Առակ. ժէ. 1. Ոսկ. յհ. ա. 38, 39. հեշ-տիւ Պիտ. հեշտեաւ Ոսկ. յհ. բ. 16. հեշտաւ Պիտ. հեշտագոյն Կորիւն. հեշտական Ոսկ. մ. ա. 13, 16. ես. կող. Ագաթ. Կորիւն. հեշ-տային Ոսկ. եբր. հեշտապաշտօնեալ «հաւա-տարիմ կարծուած ծառայ» Եւս. քր. ա. 347. հեշտընկալ Ագաթ. Կորիւն. հեշտին Ոսկ. յհ. բ. 39. բոլորահեշտ Պիտ. ամենահեշտ Ագաթ դիւրահեշտի Պիտ. նոր գրականում հեշտա-մոլ, հեշտոց, գաւառականներում և արևե-լեան գրականում հեշտ «դիւրին», որից հեշ-տութիւն «դիւրութիւն», հեշտաեռ «սամա-վար», հեշտադարան «commode», այս վեր-ջին առումը գտնում ենք նաև հների մէջ. ինչ. Լմբ. մատ. 228 «զգդակդ ի գլխոյդ հեշտ է առնուլ... բանն է հեշտ ... զայդ հաւատ սահ-մանեաց մեզ հեշտ և զայս օրէնս հեշտս». բարդութեանց մէջ էլ ունինք՝ հեշտազերծ Տօ-նակ. հեշտալոյծ Թէոփ. խ. մկ. հեշտածին Նար. հեշտանալ «դիւրանալ» Մանդ. ևն։

ԳՒՌ (dialectal) Գոր. Երև. Շմ. հէշտ, Ագլ. Ղրբ. Տփ. հիշտ, Սվեդ. հիշտ, Ջղ. խեշտ «դիւրին, դիւ-րաւ»։ Նոր բառեր են հեշտախում, հեշտա-համբոյր, հեշտակիթ, հեշտացնել, հեշտրան կամ հեշրան (Մկ. խmշտրան, Վն. խէշտրան, խէշրան<հեշտարան) «անդորը, հանգիստ, հանդարտ. 2. տափարակ, հարթ».-իմաստի զարգացման այս բոլոր աստիճանների հա-մար հմմտ. դիւր գալ «հաճելի՝ ախորժելի լինել», դիւրին «հեշտ», դուրան «տափա-րակ»։

NBHL (17)

Խնդրելի՛ է ո՛չ այն՝ որ հեշտն է, այլ որ ուղիղն է. (Պղատ. օրին. ՟Բ։)

Մի՛ զհեշտն խնդրեսցէ յառաջնորդէն, այլ զօգտակարն եւ զպիտանացու. (Բրս. ճգն.։)

Ոչինչ թուի նմա հեշտ, բայց միայն ընկերին տրտմութիւնն. (Ոսկ. մ. ՟Բ. 15։)

Ընդէ՞ր ոչ թուի հեշտ իրքն, եւ դիւրին յոյժ։ Հեշտ եւ ցանկալի համարին. (Ոսկ. յհ. ՟Բ. 14. 16։)

Որոց հեշտ եւ ցանկալի ձայնքն թուէին։ Հեշտ եւ բաղձալի թուեսցին բանքս իմ ի լսելիս մեծամեծաց եւ փոքունց. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Ե։)

Հեշտ եւ համբոյր մտօք։ Սիրալիր հեշտ եւ կամակ եւ համբոյր պատգամօք. (Յհ. կթ.։)

Կակուղ եւ հեշտ սանձք. Մարդասէր եւ հեշտ լծոյն։ Հեշտ բանք (պոռնկաց). (Լմբ. սղ. Լմբ. պտրգ. Լմբ. առակ.։)

Խորհեա՛ մի՛ զհեշտս եւ զքաղցրագոյնս,

Գնաց առ տրդատիոս ըստ հեշտ պաշտաման. (Ագաթ.։)

Յանիրաւութենէ յարդարութիւն, կամ ի հեշտ ցանկութենէ յողջախոհութիւն. (Անյաղթ ստորոգ.։)

ՀԵՇՏ ՑԱՆԿՈՒԹԻՒՆ. ἠδονή voluptas, delectatio, cupiditas. Փափկութիւն, հեշտութիւն. հեշտախտութիւն. վավաշոտութիւն.

Զհեշտ ցանկութեան զհետ էանց։ Յամենայն հեշտ ցանկութեանց արտաքոյ եկեալք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ցանկութիւն ընչից, եւ հեշտ ցանկութիւն, երկոքին սոքա զմարդատեցութիւն կազմեն. (Անյաղթ հց. իմ.։)

Ըստ հեշտ ցանկութեան զյարձակումն առնեն. (Նիւս. կազմ.։)

Կատարել զհեշտ ցանկութիւն պղծալից գործոյն. (Պիտ.։)

Մի՛ զհեշտ քերցն խնդրեսցէ (մայր վանիցն). (Բրս. ճգն.։)

Վասն հեշտի ընթերցողաց։ Ըստ իւրեանց հեշտի գնայցեն. (Նախ. ՟ա. մակ.։ Ոսկ. մ. ՟Ա. 6։) cf. ՀԵՇՏԻՒ, cf. ՀԵՇՏԱՒ, եւ այլն։


Entries' title containing հեշտ : 32 results

Ամենահեշտ

adj.

easiest, very light or easy.

· Calfa

NBHL (4)

Կարի հեշտին եւ հեշտալի. ախորժելի. քաղցր յոյժ. հեշտ ու թեթեւ, կակուղ, անուշ. խօշ. լադիֆ. հաֆիֆ. միշայիմ.

Հնազանդեալ ընդ ամենահեշտ լծովն, որ թեթեւ է առաքինեաց. (Յճխ.։ Ագաթ.։ ՃՃ.։)

Ամենահեշտ բարեմտութեանն կիրք. (Պիտ.։)

Ամենահեշտ բարբառ. (Ճշ.։)


Դիւրահեշտ

adj.

very easy.

· Calfa


Դիւրահեշտի

adv.

easily, with great facility

· Calfa

NBHL (2)

cf. Դիւրահեշտաբար.

Զամենեցունց ախորժակս դիւրահեշտի կատարէ ի սուղ ժամանակի. (Պիտ.։)


Հեշտաբան

adj. s.

sweet-spoken;
—ք, flattering words.

· Calfa

NBHL (1)

Նետիւք հեշտաբանիցն խոցոտել. (Լմբ. առակ.։)


Հեշտաբար

adv.

easily, commodiously, with pleasure, willingly.

· Calfa

NBHL (2)

Յայնժամ յաւէտ եւ հեշտաբար հայրական խնամածութեամբ մերձ կոչել առ ինքն. (Ճ. ՟Ա.։)

Դիւրաւ եւ հեշտաբար ի միտ առցեն ռամիկք եւ տգէտք։ Մի՛ ընդունել հեշտաբար յամենեցունց պատիւ. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)


Հեշտալի, լւոյ, լեաց

cf. Հեշտալից.

· Calfa

NBHL (8)

Ոչ հեշտալի լինէր նմա քուն. (Խոսր. ՟Բ. 35։)

Արդարեւ խորիսխ մեղու են հեշտալի բանքն քրիստոսի. (Համամ առակ.։)

Նա է՝ որ զտարժանելիսն հեշտալիս առնէ. (Խոսր. պտրգ.։)

Ճաշակ հեշտալի։ Որ ինչ ինձ սոսկալին է, քեզ հեշտալի է. (Նար. ՟Ղ՟Գ. եւ ՟Ծ՟Է։)

Ոչինչ հեշտալի քան զաստուած. (Ածաբ. մակաբ.։)

Պա՛րտ է քան զհեշտալիս զգայութեանց գեր ի վերոյ ամբառնալ զմիտս. (Նախ. ժող.։)

Մինչեւ ցայս վայր պատմութիւնս մեզ հեշտալի է։ Լաստ. (՟Բ։)

Լուսաւոր եւ հեշտալի էր երեւումն այն. (Ճ. ՟Բ.։)


Հեշտալիր

cf. Հեշտալից.

· Calfa

NBHL (3)

Որպէս Լի հեշտիւ. եւ Հեշտալի. կարի ախորժական. դիւրիչ. եւ Դիւրին.

Իբրեւ զայսպիսի հեշտալիր բանից ոճ լուաւ. (Յհ. կթ.։)

Հեշտալիր առ զգուշութիւնն յօրինեալ ի խորագոյնս ծովուն։ Կէին հեշտալիր խաղաղականօք։ Աստանօր ոչ հեշտալիր թուի ինձ պատմութիւն ճառիս։ Հեշտալիր զել եւ զէջն յօրինեալ. (Արծր.։)


Հեշտալից

adj.

delectable, agreeable, sweet, relishing, amusing;
delicious;
voluptuous.

· Calfa

NBHL (2)

Եդեմականն գրգարանին հեշտալից կիրք. (Պիտ.։)

Տէր յիսուս ընկա՛լ զոգի իմ, եւ իսկ եւ իսկ հատուցեալ որպէս հեշտալից աւանդեաց զոգի իւր. (Գր. սքանչ. ի ստեփ.։)


Հեշտալուր

adj.

tractable, docile;
mild, complaisant, condescending.

· Calfa

NBHL (5)

Աղաչեմ զքեզ՝ միայն բարերար եւ հեշտալուր. (Պտրգ.։)

Նորա խնդրուածոցն հեշտալուր եղեւ։ Ծանեաւ զնա հեշտալուր եւ արագահաս։ Զի թէ ոչ գիտէի զքեզ հեշտալուր, ոչ յուսայի. (Լմբ. սղ.։)

Իմաստութեան ծանեաք արտաբերումն՝ հեշտալուր բանիւք եւ քաղցրալից. (Պիտ.։)

Զհեշտալուր երգս սաղմոսացս։ Այսպիսի հնչմունք երգոց հեշտալուր մարմնոց. (Լմբ. պտրգ.։)

Քննել զգիրս. քանզի յոլովն նոցա թէպէտեւ թուի թէ դիւրին է եւ հեշտալուր, եւ սակայն բազում խորհուրդս խորինս ունի ծածկեալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)


Հեշտախտութիւն, ութեան

s.

effeminate life, voluptuousness.

· Calfa

NBHL (4)

ՀԵՇՏԱԽՏՈՒԹԻՒՆ ἠδονή voluptas. որ եւ ՀԵՇՏ ՑԱՆԿՈՒԹԻՒՆ ասի. Ախտ հեշտութեան. ցանկութիւն մարմնոյ. վաւաշոտութիւն.

Զհոգւոյ աչս կալեալս ի մարմնական հեշտախտութեանցն. (Սահմ. ՟Ի՟Ա։)

Եւ մորմոքմամբ՝ հարմամբ աղին, հեշտախտութիւնքըն մաքրեսցին. (Յիսուս որդի.։)

Զհեշտախտութիւն ի սրտից մերոց ի բա՛ց ջնջեսցուք։ Շաղախէր ընդ ամենայն հեշտախտութիւնս. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։ Լմբ. սղ.։)


Հեշտախօս

adj.

singing sweetly, canorous.

· Calfa

NBHL (2)

Փոխարկեաց զմինն ի ծիծառն, եւ զմիւսն ի հաւ հեշտախօս (ի սոխակ). (Նոննոս.։)

Ծիծռունք հեշտախօսք արագ թռչմամբ զօդս հարկանեն. (Ոսկ. յար.։)


Հեշտածին

adj.

easily produced.

· Calfa

NBHL (1)

Որ հեշտեաւ ծնանի կամ գոյաւորի. դիւրածին.


Հեշտակամ

adj.

condescending;
voluntary;
prompt.

· Calfa


Հեշտական, ի, աց

adj. s.

easy;
delicious, delightful, pleasing;
—ք, pleasures, delights.

· Calfa

NBHL (7)

Ոչ մեկնին ի նորա կամացն, ո՛չ ի տխրականաց, եւ ո՛չ ի հեշտականաց. (Յճխ. ՟Ժ՟Բ։)

Տրտմականք, եւ հեշտականք. (Սարգ.։ Ոսկ. մ. ՟Ա. 16. եւ Ոսկ. հռ.։)

Զցաւս վիրացն հեշտական դեղովքն կակղացուցանէ։ Երկեցոյց տրտմականօքն, ուրախ արար հեշտականօքն. (Ոսկ. ես.։)

Հեշտականաւն միայն յորդորէ զնոսա։ Անցանեն նեղութիւնքս, եւ գան հեշտականքն. (Տօնակ.։)

Զդիւրինն եւ զհեշտականն. (Նար. ՟Հ՟Ը։)

Ծառայ հեշտական. այսինքն ըստ մտի. բարեմիտ. մտերիմ. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)

Ձայնն ո՛չ սպառնական, այլ հեշտական (էր). (Երզն. մտթ.։)


Հեշտականութիւն, ութեան

s.

convenience, ease, leisure;
pleasure, amusement, sport;
voluptuousness.

· Calfa

NBHL (3)

Բազում յամենայն կողմանց շահիցիմք հեշտականութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)

Հեշտականութիւն մեծութեան։ Ժամանակեան հեշտականութիւնք։ Յառաջ իսկ քան զհատուցմունսն կայ հեշտականութիւն եւ օգուտ ի հրամանսն. (անդ. 15. 15։)

ἠδονή voluptas. Դիւրութիւն. անդորրութիւն. զուարճութիւն. փափկութիւն. հեշտութիւն.


Հեշտակեցութիւն, ութեան

s.

wellbeing, ease, competency, comfort.

· Calfa

NBHL (1)

Առլցեալ հեշտակեցութեամբք բարեբախտութիւն։ Ի վայելմունս հեշտակեցութեան. (Պիտ.։)


Հեշտանամ, ացայ

vn.

to delight, to rejoice, to amuse, enjoy or divert oneself, to take pleasure or delight in, to lead a voluptuous life, to live in the midst of luxury, to give oneself up to amusement.

· Calfa

NBHL (4)

Իսկ զի յաղագս չարչարանաց տեառն իւրեանց չարչարեցան ընտրեալքն աստուծոյ, տանջանացն պատմութեամբք հեշտանամք. (Սարկ. պատկ.։)

Որոց լսելիքն հեշտանան ի չար բարբաջմունսն. (Ոսկ. ՟բ. տիմ.։)

Պատրանս ասէ զհաճելն ի մեղս, զհաւանելն, եւ զհեշտանալն ի գործելն զնա. (Սարգ. յկ. ՟Գ։)

Ի սկսանելն թուի թէ ծանր իցէ, եւ անդէն գործն հեշտանայ. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Հեշտանք

s.

cf. Հեշտութիւն.

· Calfa

NBHL (2)

Հեշտանալն. հեշտութիւն.

Գրգեալ փափկասուն հեշտանաց ի բնակութենէ օր ըստ օրէ. (Պիտ.։)


Հեշտաշունչ

adj.

blowing gently;
— հողմ, zephyr.

· Calfa


Հեշտապաշտօնեայ, էի, ից

adj.

devoted, trusty, faithful.

· Calfa

NBHL (2)

Որ ծառայէ սիրով ըստ հեշտ պաշտաման. մտադիւր պաշտօնատար. հաւատարիմ կարծեցեալ ծառայ.

Մատնեցաւ յիւրոց հեշտապաշտօնէից. (Եւս. քր. ՟Ա։)


Հեշտասէր

adj.

voluptuous, libidinous, sensual, lewd.

· Calfa

NBHL (3)

φιλήδονος voluptatum amans, voluptarius. Սիրօղ հեշտութեան, կամ հեշտախտութեան, փափկութեան, հաճոյից մարմնոյ, անձնդիւրութեան.

Վասն աշխարհի՝ ագարակին ... եւ ընդ կնոջ՝ հեշտասիրին. (Յիսուս որդի.։)

Ի հեշտասիրաց րախաբ, եւ կինն պոռնիկ։ Հեշտ եւ դիւրին է հեշտասիրացն զախտսն արհամարհել՝ քան ընչասիրաց զինչսն. (Բրսղ. մրկ.։)


Հեշտասիրութիւն, ութեան

s.

voluptuousness, sensuality, lewdness.

· Calfa

NBHL (6)

Զհեշտասիրութեանն զախտ կտրեսցուք. (Բրս. հց.։)

Եւ մեզ պարտ է դառնալ ի հեշտասիրութենէ, եւ նմանել խաչեալ մամնոյն քրիստոսի. (Անան. ի պետր.։)

Որ հեշտացեալ են յախտս ինչ, մերկասցին ի բաց զհեշտասիրութիւն. (Բրսղ. մրկ.։)

Կերողութեամբ, եւ արբեցութեամբ, եւ բնաւ հեշտասիրութեամբ. (Տօնակ.։)

Զտգիտութիւն օրինացն, զբնութեանս հեշտասիրութիւնն։ Հեշտասիրութեանս յագուրդ տուաւ սէր քո եւ քումդ փառաց. (Լմբ. սղ.։)

φιληδονία amor voluptatis, voluptuositas. Հեշտասէրն գոլ. սէր հեշտութեան եւ փափկութեան.


Հեշտասուն

adj.

delicate, soft, effeminate;
— գրգարան, paradise of delights.

· Calfa

NBHL (1)

Ահա ոչ ախորժելի ելք ի հեշտասուն գրգարանէ. այսինքն ի դրախտէն փափկութեան. (Պիտ.։)


Հեշտացուցանեմ, ուցի

va.

to make easy, to facilitate;
to rejoice, to divert, to cheer;
to delight, to please, to charm.

· Calfa

NBHL (4)

ἤδω delecto, oblecto. Տալ հեշտանալ. զուարճացուցանել. հաճել. հանգուցանել. լնուլ հաճութեամբ.

Երկրագործ հանդարտեցուցանէ զարօրադիր եզինս՝ առ մսուր հեշտացուցանելով. (Ճ. ՟Ա.։)

Այսու հեշտացոյց զնոսա, եւ յօժարամիտս արար. (Բրսղ. մրկ.։)

Փող եւ սաղմոսարան հեշտացուցանեն զնուագս (երգոց). (Սիր. ՟Խ. 21։)


Հեշտեաւ

adv.

easily, with ease, naturally;
conveniently, comfortably.

· Calfa

NBHL (4)

(ի Հեշտի բառէն) Հեշտիւ. հեշտաւ. հեշտաբար. դիւրաւ. դիւրութեամբ.

Դիւրաբար հերձի, հեշտեաւ խորտակի. (Նար. ՟Ղ՟Գ։)

Մարդ մահկանացու, որ ոչ գիտէ, եթէ օ՞րն արդարեւ հեշտեաւ կատարի ի վերայ նորա, կամ գիշերն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Ոչ հեշտեաւ ընկալաւ զնա (զբան նորա). (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)


Հեշտընկալ

adj.

easy to comprehend, obvious, plain, intelligible, clear, evident;
pleasant, commodious.

· Calfa

NBHL (3)

Հեշտեաւ ընկալեալ կամ ընդունելի. դիւրալուր. դիւրիմաց. եւ Հեշտացուցիչ. ախորժելի. հեշտալի.

Հեշտընկալ եւ դիւրահաս տխմարագունիցն, կամ հեշտընկալք եւ դիւրահասոյցք տխմարագունիցն լինիցին. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)

Զաթոռ հեշտընկալ ցանկութեան աղաւնեվաճառացն կործանեաց. (Արշ.։)


Հեշտի

adj. adv.

easy, commodious, agreeable;
easily.

· Calfa

NBHL (3)

Հեշտ. հեշտին. դիւրին. հեշտալի. անդորր. եւ Յանդորրու. զուարճութեամբ. հեշտեաւ.

Եթէ կամիցիս զհեշտի կեանս կեալ դստերն, մի՛ մեծատան առն տայցես ցանկանալ. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)

Լաւագոյն եւ հեշտի անցուսցեն։ Դիւրաւ եւ հեշտի ի կիր առեալ վարեցան առաջինքն. (Փիլ. լին. եւ Փիլ. իմաստն.։)


Հեշտին

adj.

easy;
—ւ, cf. Հեշտեաւ.

· Calfa

NBHL (2)

Դիւրին. ռմկ. հեշտ.

Յորժամ մտցուք ի մարան, ամենեքեան (կամ ամենայնքն) դիւրինք եւ հեշտինք լինին. (Ոսկ. յհ. ՟Բ. 39։)


Հեշտոց, աց

s.

soft or downy place of repose;
stuffed chair;
spring sofa, feather bed.

· Calfa

NBHL (2)

Տեղի կամ գործի հեշտութեան, փափկութեան, հանգստեան. որպէս փափուկ անկողին եւ այլն. (լծ. խշտի)

Փոխանակ փետրալի հեշտոցացն, եւ ոսկէթել գահոյիցն. (Ուռպել.։)


Հեշտութիւն, ութեան

s.

ease, convenience, facility, commodity, comfort;
delights, joys, pleasure, voluptuousness;
հեշտութեամբ, cf. Հեշտաբար.

· Calfa

NBHL (13)

Լա՛ւ է պատառ մի հեշտութեամբ. ա՛յլ ձ. համով. յն. թարգմանի եւ Քաղցրութիւն. (Առակ. ՟Ժ՟Է. 1։)

Չի՛ք այնպիսի իր, որ զհեշտութիւն գործեսցէ, որպէս ողորմութեամբն սրբել զխիղճ մտաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 39։)

Փոխեսցո՛ւք զմեզ ի հոգեւորականացն հեշտութիւնս. (անդ. 21։)

Ամենեւին աստուածազգեստ ի հեշտութենէս լինիմ. (Ածաբ. ի կիպր.։)

Հեշտութիւնք աչաց եւ քմաց եւ ճաշակելեաց։ Հեշտութեամբ մարմնոյ։ Մեղացն հեշտութիւն։ (Խոր.։ Նար. ՟Ի՟Թ։)

Անըղձանալի համարել զամենայն զգարշելի հեշտութեան զվայելուածս. (Արիստ. առաք.։)

Երաճշտականն աստուածային երգի յեկեղեցիս, որ յաղագս հեշտութեան զղջումն ածէ ի հոգիս. (Երզն. քեր.։)

Ռնգանցն՝ հեշտութեամբ հոտոցն բերկրել. (Լմբ. ժղ.։)

Հրեշտակ երիտասարդ երեւեցաւ, որ նշանակէ զմեծ եւ զկատարեալ հեշտութիւն յարութեան. այսինքն զգեղեցկութիւն կամ զհաճոյական տեսիլ. (Բրսղ. մրկ.։)

Առ սակաւ սակաւ ի վեր յարուցանէ բազում հեշտութեամբ. (Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Ոչ ոք հեշտութեամբ մատչի առ շիրիմսն. (Նիւս. ի թէոդոր.։)

Ստեփաննոս ժողովէր հեշտութեամբ զկոծումն քարանց վասն վկայութեանն քրիստոսի. (Լմբ. ժղ.։)

Դու զխոնարհագոյնսն՝ որ յաղագս տեառնն ձայնս՝ հեշտութեամբ ընդունիս, եւ զբարձրագոյնսն ի բաց լքանես ընկենուս. (Ղեւոնդ.։)


Սրտհեշտութիւն, ութեան

s.

heart's ease.

· Calfa

NBHL (1)

Տալ առողջութիւն եւ սրտահեշտութիւն. (Գանձ.։)


Հեշտիւ

NBHL (2)

Հեշտեաւ, հեշտաբար. հեշտաւ. կամ հեշտութեամբ.

Պահելով դիւրաւ, եւ հեշտիւ հասուցանէ յօգտակարութեանցն տեղիս. (Պիտ.։)


Definitions containing the research հեշտ : 394 results

Վիշտ, վշտի, վշտաց

s.

inconvenience, discomfort, displeasure, vexation, pain, trouble, grief, affliction, sorrow, suffering, torment, tribulation;
—ք ամպրոպաց, tempest, foul weather;
— դառնութեան, bitter grief, desolation;
դժնդակ —ք, great hardships, misfortunes;
ի վշտէն, առ վշտի, առ վշտի վտանգին, through affliction, tribulation or grief;
—ս հասուցանել, to grieve, to pain, to concern, to distress, to cause sorrow, to afflict, to vex;
ի —ս մտանել, to grieve at, to be pained at, to take to heart, to sorrow for, to be afflicted;
— է ինձ, I am greatly concerned at, it is with pain that I;
բազում —ք ի վշտաց հասանէին ազգին, many disasters successively fell on the nation;
ամենայն փափկութիւն հայոց եհաս ի —ս վտանգի, all the pleasures of the Armenians were changed for extreme dangers;
ի վշտի մաշեն զանձինս, they consume themselves with mourning;
չիք ինչ հեշտի առանց վշտի, no joy without alloy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «հակառակն ձայնիս հեշտ»։ Las. Btro bktr. Lex. 68 զնդ. tbiš-արմա-տից՝ իբր *tbisti>վիշտ։ Մերժում է ին-քը Lag. Arm. Stud. § 2147։ Հիւր». 212 կցում է զնդ. dvaešah-«թշնամու-թիւն, չարութիւն»=tbaesah->պհլ. beš «ցաւ»? բառին և ենթադրում է վիշտ< զնդ. *dvisti-։ Müller. WZKM 6, 268 տալիս է վերի մեկնութիւնը, որին աւելի համամիտ է Հիւբշ. 247 և 515։ Հիւնք. շուայտ բառից։


Բարեկիր

adj.

good, honest, virtuous;
բարեկիր առնել, cf. Հաճեմ, cf. Բերկրեցուցանեմ, cf. Հեշտացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

ԲԱՐԵԿԻՐ ԱՌՆԵԼ. εὑπαθεῖν ποιέω bene afficio Հաճել. բերկրեցուցանել. հեշտացուցանել.


Նուագ, աց

s.

music, song, air, tune, melody, strain;
sonnet;
cup, goblet, bowl, mug;
fashion, manner;
bout, time;
երեքսրբեան —, trisagium, agiology;
յօրինել —ս, to modulate, to sing;
հեշտացուցանել զ—ս, to make a sweet concert or harmony;
զյաղթութեան —ս երգել, to sing an epinicion, a triumphal song;
fashion, manner;
bout, time;
զառաջին —ն, յառաջնում —ի, the first time;
ի բազում —ս, ի —ս բազումս, յայլ եւ այլ —ս, more than once, several or many times, over and over again;
ի միումն —ի, once, at once;
all at once;
զմի — եւս, once more;
վասն միոյ —ի, առ մի —, for once;
զայս մի եւս —, more, once again;
յերկարագոյն —օք զբանիւք անկանել, to be prolix, to prolong the discourse;
յերկարագոյն —օք, long, a great while or time;
զվեց օրն մի մի —, once a day for six days;
լուր զայս վերջին —, hear for the last time;
cup, goblet, bowl, mug;
— ոսկի, golden cup or goblet.

· Calfa

NBHL (1)

Փող եւ սաղմոսարան հեշտացուցանեն զնըւագս. (Սիր. ՟Խ. 21։)


Դիւր, ից

s. adj.

plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «հարթ տեղ» Գ. թագ. ի 23, 25, «հարթ» (ած.) Մաշկ. Լմբ. Վստկ., «դիւրին, հեշտ» Ոսկ. մ. ա. 23. Եւազր., «հաճելի, ա-խորժելի» Եփր. գ. կոր., «անդորրութիւն, հան-դիստ» Ա. թագ. ժզ. 16. Փիլիպ. բ. 19. Բուզ. Ոսկ. տիտ. և ես. Եփր. ա. կոր., «դիւրին կեր-պով» (մկ.) Ոսկ. մ. ա. 11 (նշանակութեանց զարգացման համար հմմտ. հեշտանք, գւռ. հեշտ «դիւրին», հեշտրան «հարթ տեղ. 2. հան-գիստ)։ Այս արմատից են՝ դիւրանալ «ախոր-ժելի թուիլ, դիւր գալ» Ա. թագ. ժո. 23 Սե-բեր., դիւրաւ Իմ. զ. 13. Առակ. ժդ. 6, ղիւ-րեաւ Ագաթ., դիւրով Եփր. Ոսկ. հռովմ. 77, 90, 92. Փարպ., դիւրել «հանգիստ տալ, հանգուցանել» ՍԳր, «ճամբան հարթել» Ես. իզ. 7, դիւրացուցանել Ոսկ. բ. կոր., դիւրիչ Եզեկ. է. 26, ղիւրութիւն Ել. ը. 15. Առակ. լ. 32. Ոսկ. մ. ա. 16. Ագաթ. Եւս. քր., դիւրին «ո՛չ-դժուար, հեշտ» ՍԳր. Եփր. ա. կոր. Ոսկ. մ. ա. I, «ախորժելի» Եփր. համաբ. Մխ. երեմ., «յօժար, դիւրապատրաստ» Ոսկ. կոր., «հարթ, ողորկ» Առակ. Բ. 20. Ես. խ. 4։ Բազ-մաթիւ բարդութեանց մէջ, ինչ. դիւրաբեկ Իմ. ժե. 13. Ոսկ. Բ. տիմ., դիւրագին «էժան» Մանդ., դիւրագործութիւն (նորագիւտ բառ) Եփր. մատ. Դ. 202, դիւրապատում Կորիւն. դիւրաթափ Ոսկ. բ. կոր., ղիւրասնուեղ «փափկակեաց» Վեցօր., դիւրայոյս Կոչ., սրտիդիւր (մէկ բառ) Եփր. փիլիպ. 159, ընդ-ղիւրութիւն Պիտ. կրկնադիւրութիւն Եփր. աւետ., մտաղիւր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2 անձնդիւր Ոսկ. փիլիպ. ևն ևն (սրանց թիւր բառասկզբում ԱԲ-ի մէջ 292 հատ է)։ Գրուած է դևր Վեցօր. էջ 158. Եփր. փիլիպ. 159, դոյր Ուռհ., դուր Սարգ. յկ. ե։ Արդի գրականում ռնռունուած է դիւր ձևը, բայց արևելեան գրականը ընդունում է նաև դուր, ինչ. դիւր գալ կամ դուր գալ, դիւրեկան, բայց աւելի դուրեկան. սակայն դիւրին, դիւրաւ ևն և ո՛չ բնաւ դուրին ևն։ Նոր բառեր են՝ դիւրաբոր-բոք, դիւրագրգիռ, դիւրազգած, դիւրաթեք, դիւրահնչիւն, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրափշուր, դիւրընթեռնելի։-Արմատը ու-նինք նաև դորր կամ դոյր ձևով, որ պահուած է միայն անդորր, անդոյր (ընդոյր, անդոյրր) ոսկեդարեան բառի մէջ (տե՛ս առանձին)։

NBHL (1)

ԴԻՒՐ. ա. εὕπορος, ῤᾴδιος facilis Դիւրին. հեշտին. անդորր. հեշտ .... եւ Հեշտալի, հաճոյ. լաւ. աղէկ.


Շապրումն, ման

s.

over filling, cramming oneself.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. լին. 102. «Մեծն արդարև ջրհեղեղ սա է, և մտաց հոսանաց բացելոց անզգա-մութեամբք, շապրմամբք, անյագ ցանկու-թեամբք (ընչից), անիրաւութեամբք ...և մարմնոյն աղբերց բացելոց հեշտ ցանկու-թեամբք»։

NBHL (1)

Մեծն արդարեւ ջրհեղեղ սա է, եւ մտաց հոսանաց բացելոց անզգամութեամբք հեշտ ցանկութեամբք. (Փիլ. լին. ՟Բ. 18։ Իսկ ի Լծ. փիլ.)


Համբոյր, բուրից

s. fig. gr. adj.

kiss, embrace;
*buss;
sweetness, affability, familiarity;
union, joint, joining together;
spondee;
sweet-tempered, affable, benign, gentle, mild, meek;
propitious, favourable;
agreeing, unanimous;
— ձեռաց, hand-kissing;
յուդայի, մատնչի, a traitor's kiss;
— տալ ումեք, to embrace, to kiss;
to buss;
տալ միմեանց — խաղաղութեան, to give the kiss of peace;
ի — ածել, to familiarize, to tame, to domesticate;
հաշտ եւ — առնել, — յարդարել, to appease, to calm, to pacify, to reconcile;
գալ ի —, to get or grow tame, familiar, to be tamed;
— եւ կամակ բարս ստանալ, to be good-tempered, gentle, amiable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «պաչելը, պաչ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 1Ս. «սեր, միութիւն, յարում, ընտանութիւն (անասու-նի)» Վեցօր. Եզն. Ոսկ. մտթ. տիմ. Փելիպ. «ընտել, ընտանի, հեզ, հաշտ» Յհ. կթ. Նար. «երկու երկար վանկերից բաղկացած բառ» Թր. և Երզն. քեր. որից համբուրել ՍԳր. համ-բուրեցուցանել «ընտանեցնել, կրթել (անա-սունը)» Եզն. համբուրական Պիտ. անհամ-բոյր «անընտել» Ոսկ. բարեհամբոյր Յհ. կթ ուղղահամբոյր Նար. առաք. դառնահամբոյր Յհ. կթ. ժամահամբոյր «վաղանցուկ» Հին բռ. համբուրելի (նոր բառ). դժուարահամ-բոյր Մխ. առակ. (կայ նաև Ղրբ. դժուարա-համբոյր «դժուարանցանելի», որի հակա-ռակն է հեշտահամբոյր «դիւրին անց կենա-լու (ճանապարհ)»։


Համ, ոց

s.

savour, taste;
check, moderation;
— դնել, to moderate, to check.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ համարում է համ «ճաշակ, ախոր-ժանք» բառի մէկ նոր առումը՝ իբր ըն-դունարան զգալի հեշտութեան և ախոր-ժանաց, որից հանում է նաև հյ. ամուլ «անծնունդ» և թրք. (իմա՛ արաբ.) hā-mila «յղի»։ Նոյն կարծիքն ունի նաև Lidén, Arm. Stud. 67, որ այս փոխա-բերութիւնը մինչև նախալեզուն հասցնե-լով՝ համք բառի հետ է համեմատում սանս. sána «առնի անդամ, կանառի ամօթոյք», լտ. sōpiō «առնի», pro-sapia «սերունդք, ծնունդք» և բոլորը միասին կցում է համ «ճաշակ»=լտ. sapere «ճաշակել, համն առնել» ևն ար-մատին։ (Յիշում է Walde 618 կասկա-ծով)։ Charpentier IF 25, 250 լտ. pē-nis, յն. πεος ձևերի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. ︎ han «կանացի անդամ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 720), նոյնպէս և թրք. ❇ am «կա-նացի անդամ», որին ցեղակից է դնում Թիրեաքեան, Բազմ. 1913. 341-

NBHL (1)

ՀԱՄ 2 ՀԱՄՔ. Ընդունարան զգալի հեշտութեան յորովայնի. ստորին որովայն. ներքին արմատն արութեան եւ իգութեան. ծին. ἵστρον inguina եւ այլն. ... (ուստի հյ. ամուլ՝ է անծնունդ. եւ թ. համիլէ ՝ յղի)


Համադամ, աց

adj.

agreeable to the taste, delicate, delicious, dainty, exquisite, savoury, succulent;
—ք, dainties, delicacies, tit-bits.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «քաղցրահամ, համեղ, անուշ» Պիտ. փիլ. Միսայէլ խչ. Վահր. յար. «համեղ ըմպելիք և կերակուր» Սսկ. մտթ. Գ. 69, Վեցօր. 24 (տպ. համ ազդումն), Վրք. հց. Լմբ. Գր. հր. «հեշտութիւն, փափկութիւն» Եւագր։ Այս նոյն բառից է կազմուած և այլ-այլուած համադաուղնակ «խորտկաց համե-ղութիւն» Բառ. երեմ. 172։

NBHL (1)

Որ ըստ բնութեանն է համադամ ցանկութիւն. յն. լոկ, քաղցրութիւն, կամ հեշտութիւն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Վաւաշ, ի, ից, աց

adj.

luxurious, profligate, licentious, dissolute, lewd, rakish, libertine, lecherous, obscene.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «ձայնակից հեշտական մաեռա-յի վա՛շ վա՛շ»։ Տէրվ. Մասիս 1881 մա-յիս 8 և Նախալ. 105 հնխ. vaç, vansk «բաղձալ» արմատից. հմմտ. սանս. զնդ. վաս, սանս. վա՛նկշ, վա՛նչ, յն. έϰών «յօժարակամ», գերմ. wunsch «բաղ-ձանք». հյ. կրկնութեամբ վա-ւաշ. զուտ արմատը աւշ ձևով պահած են զաւշո-տել, աւշ թէ. հնագոյն կերպարանքն ա-նի վա՛շ։ Հիւնք. յն. βέβιλος «պիղծ, աննուէր»։

NBHL (1)

ՎԱՒԱՇ կամ ՎԱՎԱՇ. ἅσωτος, ἁκόλαστος , λάγνος, -η intemperans, lascivus, luxuriosus, libidinosus, -a. (ձայնակից հեշտական մակբայի վա՛շ-վա՛շ). Հեշտասէր. ցանկասէր (այր կամ կին). մոլեալ ի հեշտ ցանկութիւնս. բղջախոհ. անառակ. վարար. շուայտոտ. պագշոտ. վաւաշոտ, եւ Վաւաշոտական.


Այլ, այլոյ, այլում, յայլմէ

adj.

another, other;
different, unlike;
some;
—ով ճանապարհաւ, by another way;
—ով օրինակաւ, in another manner;
—ոք, another;
եւ ոչ — ոք, even another;
յայլմէ կողմանէ, another side, the other side;
— է ասել եւ — գործել, it is one thing to say, another to do;
եւ այլն, —ովքն հանդերձ, and so on;
— ընդ այլոյ, one for another, pellmell;
— յայլմէ լինել, to lose one's presence of mind, to be overcome by joy or fear;
ոչ — իւիք, in no other way;
— ընդ —ոյ ասել, to say equivocally, ambiguously.

· Calfa

NBHL (1)

Ի հեշտութենէս փոքր ինչ այլ յայլմէ լինիմ. (Սարգ. յկ.։)


Այլ, Այլ արդ

conj.

but, yet, still, however;
only, but;
now, then.

· Calfa

NBHL (1)

Ի հեշտութենէս փոքր ինչ այլ յայլմէ լինիմ. (Սարգ. յկ.։)


Այլ

adv.

besides, moreover, more.

· Calfa

NBHL (1)

Ի հեշտութենէս փոքր ինչ այլ յայլմէ լինիմ. (Սարգ. յկ.։)


Այսահար, ի, աց, ից

adj.

possessed with a devil, demoniac.

· Calfa

NBHL (1)

Տե՛ս, զի ընդ այսահարիցն դասէ՝ զորս ի մարմնաւոր հեշտութիւնս են քարշեալք. (Մաքս. ի) (Դիոն.։)


Անաշխատ

adj. adv.

unfatigued, fresh;
easy, not difficult;
easily, without fatigue or trouble.

· Calfa

NBHL (1)

ԱՆԱՇԽԱՏ. Անմասն յաշխատութեանց. կամ ի տառապանաց. անվիշտ. հեշտալի. հանգիստ. զահմէթսիզ.


Անարգանք, անաց

s. pl. affront, offence, wrong, insult;
indignity, slight, contempt, disgrace, shame, opprobrium, discredit, blame.

· Calfa

NBHL (1)

Անարգանս, ըստ որում զհեշտութիւնս անձանց պատրաստելով՝ այլոց նախատինս հասուցանեն. (Արիստ. առաք.։)


Անարգելութիւն, ութեան

s.

freedom, state of any thing free from obstacle or hinderance.

· Calfa

NBHL (1)

Ախտից անարգելութիւն, եւ առ հեշտութիւնսն անչափութիւն. (Նիւս. կուս.։)


Արփիագնաց

adj.

that walks boldly in the light;
that goes to heaven or towards the sun.

· Calfa

NBHL (1)

Յիմացականն զուարճացեալ, եւ արփիագնաց եղեալ, արհամարհէ զոր զգայարանացն հեշտութիւն։ Զօրացեալ սիրովն՝ սկսանի արփիագնաց լինել. (Լմբ. սղ.։)


Արօրադիր

s. adj.

ploughman, ploughed husbandman;
ploughed up, tilled;
—, արօրաձիգ առնել, to plough up, to till;
— լինել, to be ploughed up or tilled.

· Calfa

NBHL (1)

Երկրագործ հանդարտեցուցանէ զարօրադիր եզինսն առ մսուրսն հեշտացուցանելով. (Նիւս. ի Թէոդոր.։)


Աւիւն

s.

fury, transport, enthusiasm.

· Calfa

NBHL (1)

Եւ միայն ի լսելն զամենայն աւին հեշտութեան առնել ի պակշոտեալսն։ Որ ի հեշտութեանցն աւիւն զամենայն զհանգիստն ամենեւին ի բաց վարէ. (Բրս. արբ. եւ Բրս. մկրտ.։)


Անվաւեր

adj.

invalid, null, illegal, insufficient;
apocryphal;
— առնել, to invalidate.

· Calfa

NBHL (1)

Անվաւեր եւ փոփոխական ամենայն ինչ եղեւ։ Սոցա տառապանքն եւ հեծութիւնն անվաւեր առնէ զհեշտութիւնն. (Շ. ատեն.։) (Լմբ. սղ.։)


Անտաղտուկ

cf. Անտաղտկալի.

· Calfa

NBHL (2)

ἁνεπαχθής, ἁνεπαχθέστερος. non molestsus. Ոչ տաղտկալի. դիւրիչ. դիւրին. հեշտալի. հեշտալուր.

ἁνεπαχθῶς. non moleste, non gravate. Առանց կրելոյ կամ տալոյ զտաղտկութիւն. անձանձիր. հեշտեաւ. մեղմով.


Անօրէնութիւն, ութեան

s.

iniquity, malice;
impiety.

· Calfa

NBHL (1)

Անօրէնութիւն (ասի), որ կամ խոտեն եւ անարգեն զճշմարիտ օրէնսն, եւ զչարն կամաւ ողջունեն, եւ կամ գոլով ի մեղսն՝ կամօք հեշտացեալ են ի նոյն. (Լմբ. սղ.։)


Արագահաս

adj.

that happens, arrives or comes quickly.

· Calfa

NBHL (1)

Ծանեաւ զնա հեշտալուր եւ արադահաս (յօգնութիւն). (Լմբ. սղ.։) cf. ԵՐԱԳԱՀԱՍ.


Արեւ, ու

s.

sun;
light;
life, day;
յ—ու գալ, to come in broad, day-light, to come before the sun sets;
յ—ն երգնուլ, to swear by one's days or life;
զքաղցր —ն յաչաց հանել, ղրկել յ—է, to deprive of light, to blind;
յ—է արկանել, զ— հատանել, to murder, to kill;
to lose one's life;
ի մտանել —ու, the setting of the sun;
յելանել, ի ծագել —ու, the rising of the sun;
ըմպել յ— ուրուք, to drink to the health of some one, to toast;
մուտք, ելք —ու, sun set or – down, sun rise.

· Calfa

NBHL (1)

Ի հեշտ արեւս արեգականն. (Բուզ. ՟Դ 13։)


Աստուածաբանութիւն, ութեան

s.

theology.

· Calfa

NBHL (1)

Համաբաւ հեշտալուր բարեփառութեանն սոցա յայտ ի մեծաբոյս աստուածաբանութեանցն գոլ. (Պիտ.։)


Աստուածազգեստ, ի, ից, աց

adj.

cf. Աստուածազգեաց.

· Calfa

NBHL (1)

Ոչ կարեմ ունել զհեշտութիւնս, աստուածազգեստ լինիմ, փոքր ինչ եւ իբրեւ զՅովհաննէս աւետարանեմ. (Ածաբ. յայտն.։)


Աջող, աց, ից

cf. Յաջող.

· Calfa

NBHL (1)

δεξιός, -η, -ον. dexter, -tra, -trum;
commodus, expediens, facilis
. Որ է իբրու յաջոյ կողման, կամ զօրաւոր եւ յաջողակ իբրեւ զաջ. յաջող. դիպող. լաւ եւ գովելի. ուղիղ. բարեվիճակ. դիւր. հեշտին. սաղ. ուղուրլու.


Բաղձալի, լւոյ, լեաց

cf. Փափաքելի.

· Calfa


Բազմահոս

adj.

that flows or spreads abundantly, copious.

· Calfa

NBHL (1)

Ծանրացեալ թշուառականն ի կնոջն բազմահոսանս հեշտութիւնս ... առաքեաց գլխատեաց զյով հաննէս. (անդ։)


Բազմահոսան

cf. Բազմահոս.

· Calfa

NBHL (1)

Ծանրացեալ թշուառականն ի կնոջն բազմահոսանս հեշտութիւնս ... առաքեաց գլխատեաց զյովհաննէս. (անդ։)


Բազմաձեւ

adj.

multiform.

· Calfa


Բազմաման

adj.

that is well or in several ways woven, that has many turnsand windings, tortuous.

· Calfa

NBHL (1)

Բազմաման եւ շաղապատ՝ որպէս օձին շարժումն, այնպէս եւ հեշտ ցանկութեան։ Առ իւրաքանչիւր մասն՝ բազմաման է եւ յոքնապատ. (Փիլ. այլաբ.։)


Աղամող

adj.

stray, misled;
dissipated, absent.

· Calfa

NBHL (1)

Բազմաման եւ շաղապատ, եւ աղամող բազմապատիկ, որպէս օձին շարժումն, այսպէս եւ հեշտ ցանկութեան. (Փիլ. այլաբ.։)


Աղաւնեվաճառ, ի, աց

s.

dealer in doves or pigeons.

· Calfa

NBHL (1)

Զհատահմայութիւն կործանելով, եւ զնիստ հեշտասէր աղաւնեվաճառ ցանկութեանց. (Տօնակ.։)


Աղբ, ոց, ից

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

· Calfa

NBHL (1)

Տե՛ս թէ ո՛ւր բարձրացար յաղքատութենէն եւ յաղբէն։ Զի՞նչ այլ աղբ, քան թաղել զպատկերն Աստուծոյ ի հեշտախտութիւնս որովայնամոլութեան, շնութեան. (Լմբ. սղ.։)


Աղերսալի

adj.

cf. Աղերսալից.

· Calfa

NBHL (1)

Աղերսալի պաղատանօք ի Քրիստոսէ հայցէր։ Յաղերսալի գոհութիւնս ծախէր։ Աղերսալի եւ հեշտալի բանս առաջի դնէին. (Յհ. կթ.։)


Աղերսալից

adj.

full of supplication, suppliant.

· Calfa

NBHL (1)

Աղերսալի պաղատանօք ի Քրիստոսէ հայցէր։ Յաղերսալի գոհութիւնս ծախէր։ Աղերսալի եւ հեշտալի բանս առաջի դնէին. (Յհ. կթ.։)


Աղունք, ունց

s. pl. bitterness, grief, trouble;
crime.

· Calfa

NBHL (1)

Զհեշտ ցանկութեանցն եւ զայլոց ախտիցն զանվճար զաղէտսն. որոց իւրաքանչիւր ոք ի սոցանէ աղունց գործակ է. (Փիլ. լին. ՟Բ. 69։)


Անըղձանալի, լւոյ, լեաց

cf. Անըղձալի.

· Calfa

NBHL (1)

Ողջախոհութեան յատուկ է՝ անըղձանալի (կամ անըղձալի) համարել զամենայն զգարշելի հեշտութեան զվայելուածս. (Արիստ. առաք. յորմէ եւ Լմբ. սղ.։)


Անիմաստասէր

adj.

that does not love wisdom, ignorant;
unphilosophical.

· Calfa

NBHL (1)

Զեպիկուրեայ զանիմաստասէր հեշտութիւնն. (Առ որս. ՟Ա։)


Անուշակ, աց

adj.

sweet, agreeable to the taste, savoury, delicate;
benign, gracious.

· Calfa

NBHL (1)

Անուշակ ճաշակ հեշտալի բարեաց սեղանոյն. (Տօնակ.։)


Անուշամտութիւն, ութեան

s.

mirth, gaiety, joy.

· Calfa

NBHL (1)

Անուշանալն կամ ախորժելն մտաց եւ սրտի. հաճութիւն. հեշտութիւն.


Անպատերազմասէր

adj.

that loves not war, peaceable.

· Calfa


Անպտուղ

adj. adv.

unprofitable, useless;
unfertile, unfruitful, barren;
un-profitably, uselessly.

· Calfa


Անջան

adj. adv.

careless, remiss, negligent;
easily.

· Calfa

NBHL (3)

Որ ինչ լինի առանց շատ ջանից. ἁκίνδυνος, -ον, ἁταλαίπορος. liber a periculo. Անաշխատ. անվտանգ. դիւրին. հեշտին. զահմէթսիզ, գօլայ.

Անջան հեշտութիւն. (Խոր. ՟Ա. 2։)

ἁκινδύνως. sine periculo. Առանց ջանից եւ աշխատութեան. դիւրաւ. հեշտեաւ.


Անհոլով

adj.

indeclinable.

· Calfa

NBHL (1)

Անհոլով ի հեշտութիւնս միտելոյ՝ յամրանայր. (Պիտ.։)


Անկեր

adj.

that does not eat;
not eaten;
that has nothing to eat, famished.

· Calfa

NBHL (1)

Անկերակուր եւ վնասակար իրք է օձուտ հեշտ ցանկութիւն. յն. ἅτροφος. անսնունդ. իբր ոչ սնուցիչ, եւ կամ անյագ։


Անյագ, աց

adj. adv.

insatiable, greedy, gluttonous;
— ուտել, to devour;
cf. Անյագաբար.

· Calfa

NBHL (1)

ἁκόρεστος, ἅπληστος. insatiabilis, inexplebilis, avidus. Որ ոչ յագի, կամ ոչ գիտէ յագուրդ առնուլ ի կերակրոց, ի հեշտալեաց, եւյինչ եւ է իրաց. անլիր. դժոխորովայն. քաղցեալ. սովեալ. մոլեալ. անգահ, անկուշտ, ծակաչք. անգահ. անկուշտ. ծակաչք. տօյմազ. աջ կէօզլիւ.


Անխայութիւն, ութեան

s.

economy;
respect;
exemption;
preservation.

· Calfa

NBHL (1)

Չիք Աստուծոյ անխայումն ի վերայ կամակար հեշտութեամբ մեղուցելոց. (Շ. յուդ. ՟Թ։)


Անբնական, ի, աց

adj.

artificial, unnatural.

· Calfa

NBHL (2)

Ի մարմնական հեշտութիւնս՝ որ բնական եւ անբնական՝ շաղախեալ էր. (Կլիմաք.։)

Անբնական հեշտախտութիւն. (Լմբ. անառակ.։)