adj.

tractable, docile;
mild, complaisant, condescending.

adj.

(ն) Հեշտիւ լսօղ. ախորժելով ունկն դնօղ. դիւրալուր. քաղցրալուր.

Աղաչեմ զքեզ՝ միայն բարերար եւ հեշտալուր. (Պտրգ.։)

Նորա խնդրուածոցն հեշտալուր եղեւ։ Ծանեաւ զնա հեշտալուր եւ արագահաս։ Զի թէ ոչ գիտէի զքեզ հեշտալուր, ոչ յուսայի. (Լմբ. սղ.։)

adj.

(կ) ՀԵՇՏԱԼՈՒՐ. ա. (կ) Հեշտիւ լսելի. ախորժ լսելեաց. ախորժալուր. եւ Դիւրիմաց.

Իմաստութեան ծանեաք արտաբերումն՝ հեշտալուր բանիւք եւ քաղցրալից. (Պիտ.։)

Հեշտալուր քնար. (Արծր. ՟Ե. 3։)

Զհեշտալուր երգս սաղմոսացս։ Այսպիսի հնչմունք երգոց հեշտալուր մարմնոց. (Լմբ. պտրգ.։)

Քննել զգիրս. քանզի յոլովն նոցա թէպէտեւ թուի թէ դիւրին է եւ հեշտալուր, եւ սակայն բազում խորհուրդս խորինս ունի ծածկեալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)