Entries' title containing ի : 10000 results

Կողմնագրութիւն, ութեան

s.

chorography.

· Calfa


Կողմնակալութիւն, ութեան

s.

cf. Կուսակալութիւն.

· Calfa

NBHL (1)

Իշխանութիւն կողմնակալի. կուսակալութիւն։ Հիւսիսոյ կողմանն կարգէ կողմնակալութիւն հիւսիսային լերանց. (Խոր. ՟Բ. 7. եւ 10։)


Ճչիւն

cf. Ճչումն.

· Calfa


Ճպիռն, ճպուռն, պռան

cf. Ճպռան.

· Calfa


Ճռախիտ

adj.

loaded with clusters of grapes, abounding in grapes.

· Calfa

NBHL (2)

Խիտ առ խիտ՝ կամ առատ ճիւղս ունօղ.

Ոչ այգի խաղողաբեր ողկոյզաբոյծ ճռախիտ քաղցրապտուղ. (Ոսկ. մ. ՟Գ. 25. (յն. քաղցրածոր ողկոյզ մշակէր)։)


Ճռաքաղ լինիմ

sv.

cf. Ճռաքաղեմ.

· Calfa


Ճռաքաղութիւն, ութեան

s.

grape-gleaning.

· Calfa

NBHL (3)

Լաւագոյն է ճռաքաղութիւնդ եփրեմի քան զկութսն աբիեզերայ. (Դտ. ՟Ը. 2։)

Յօրինակ այգէթողին՝ դառնալ ճռաքաղութեամբ ի վերայ. (Մարթին.։)

ἑπιφυλλίς racematio ὐπεξαίρεσις subtractio. Քաղումն ճռից. ճռաքաղք.


Ճռինչ

s.

noise;
creaking, screaking.

· Calfa


*Ճռնիկ

s.

go-cart.

· Calfa


Ճռնչիմ, եցայ

vn.

to creak, to screak.

· Calfa

NBHL (3)

ՃՌՆՉԵՄ ՃՌՆՉԻՄ. Ճռինչ՝ կռինչ՝ շռինչ՝ ձայն հանել անկենդան իրաց.

Ճռնչօղ կօշկօք. (Սիսիան.։)

Ճռնչիցի դուռն. ((ա՛յլ ձեռ. ճռչիցի). Վրք. հց. ՟Ժ՟Բ։)


Ճռնչիւն

cf. Ճռինչ.

· Calfa


Ճրագակիր

s.

candlestick;
candleholder;
acolyte.

· Calfa

NBHL (2)

cf. ՃՐԱԳԱԿԱՄ. իբր Կրօղ յինքեան զճրագ.

Ճրագակիր աշտանակն զաքարիայ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Ճրամպիտ

cf. Ճիտակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«վզնոց». մէկ անգամ ունի Վրդ. առակ. 134 (մի ձեռ). ուրիշ տեղ գործած-ուած չէ։ Նոյն է սակայն ճռպնդիկ «մի տե-սակ գլխազարդ, պսակակալ կամ պսակ յոսկւոյ». ունի միայն Բառ. երեմ. էջ 273։

ԳՒՌ (dialectal) ճլպինդ Երև., ջրպինդի Տփ. «մի մատ լայնութեամբ և մի թիզ երկարութեամբ թաւշեայ կամ դիպակէ կտոր, որի վրայ կար-ուած են ևանանց ճակատանոցի ոսկիները»։

NBHL (1)

Վզնոց ճրամպիտ. (Վրդն. առակ.։)


Ճփնի, նոյ, նւոյ

s. bot. camomile.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«երիցուկ ծաղիկը, փափատիա, լտ. chamaemelium decipiens Boiss. ռամաշկա» (ըստ ՆՀԲ, Քաջունի և Տիրացուեան, Contri-buto § 543), «դափնեվարդ, oléandre» (ըստ ՀԲուս. § 1915) Գաղիան. Վստկ. 78, 81 191. Բժշ. գրուած է նաև ճֆնի, ջիֆնի, որոնց մէջ ֆ ձայնը օտար ծագում է ենթադրում։

ԳՒՌ (dialectal) Ըստ Տիրացուեան § 344 ունինք ծիփին, ծիֆին Տր. (նաև ծեփիկ ըստ ՀԲուս.) «rhododendron flavum Don.», որ ըստ Յա-կոբեան, Արևելք 1890 ապր. 27 է «լեռնա-վարդ, azalia, Ամէրիգա հանրմէլի»։

NBHL (2)

Բոյսն երիցուկ ծաղկան. բաբունաճ, պապունէճ.

Ճըփնոյ ծաղիկ. (Գաղիան.։)


*Ճօլօրիկ

cf. Ճօճք.

· Calfa


Ճօճիմ, եցայ

vn.

to oscillate, to vibrate, to balance, to move up and down, or to and fro;
to swing, to have a swing, to go in a swing;
to see-saw, to have a game at see-saw.

· Calfa

NBHL (6)

Շողալ սուսերաց, ճօճել նիզակաց. (Եղիշ. ՟Զ։)

(Ձկունք) ճօճին պերճն ճեմօք։ ողբոջք խոտոց ճօճին ճեմին ի վերայ երեսաց երկրի ի շնչել քաղցրաշունչ հողմոյ. (Վեցօր. ՟Է. եւ ՟Բ։)

Հասկիցն կերպարանք, (կամ ոճք ցորենոյ) ի քաղցր օդոյն ճօճի ճեմի զօրէն ծովային ալեաց. (Լաստ. ՟Ժ՟Ը։)

Որպէս բոց ճօճի, եւ որպէս ծուխ լուծանի. (Ոսկ. սղ.։)

Ճեմին ճօճին բիբք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Կոծիլ ի հողմոյ. ծածանիլ. տատանիլ. շարժլիլ. խաղալ. թեքթեքիլ. ծեքծեքիլ. ... (յն. սալէ՛ւօմէ ). σαλεύομαι, κραδαίνομαι dimoveor, agitor, huc illuc agor, vibror ἁναρριπίζομαι excitor.


Մագարիկոն, ի

s. bot. burdock, bur.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«անուն խոտոյ և փշոյ. լտ. xanthium, lappe» Գա-ղիան։

Կայ պրս. [arabic word] māδariуūn ծա-ղիկ իմն դեղին, որոյ մէջն է սեաւ». բայց չի ծածկում վերի ձևու

ԳՒՌ (dialectal) ՀԲուս. § 1920 առանց յիշելու հին ձևը՝ դնում է Սեբ. մագարիկոն «ստեպղին, թրթնջուկ». ըստ իս շատ կասկածելի։-

NBHL (1)

ՄԱԳԱՐԻԿՈՆ կամ ՄԱԳԻՐԻԿՈՆ. Անուն խոտոյ, եւ փշոյ։ Գաղիան.։ ξάνθιος, -ον (խարտէշագոյն) xanthium, lappe.


Մագիլ, գլի, գլաց

s.

claw, talon, nail, paw;
երկաթի —ք, torturing hooks;
ըմբռնալ մագլօք, to seize with the claws or talons, to clutch, to grapple, to grasp, to hook.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև մաքիլ, մա-նիլ, մագալ) «թռչունի կամ գազանի ճանկ» Դան. է. 19. Իմ. ե. 11. Եւս. քր. Սսկ. մ. ո-4. Կոչ. Վեցօր. 162, 169, 192. որից մագ-լաւոր Տօնակ. Վրդն. ծն. լիամագիլ Եզեկ. ժէ. 3. կորամագիլ Նիւս. բն. բազմամագիլ Եզեկ. ժէ. 17. հաստամագիլ Վեցօր. 161. եր-կայնամագիլ ԱԲ. մագլել (գրուած նաև մաք. չել) Ոսկ. փիլիպ. (տե՛ս ՀԱ 1913, 490), Եփր. զղջ. Վրք. հց. մագլցել «ճանկռտել, եղունգներով պատառոտել կամ ճանկռելով մի տեղից վեր բարձրանալ» Եփր. ապաշխ. 194. Ճառընտ. որ և մագլցտել Ոսկ. յհ. բ. 16։

= Թուի թէ փոխառեալ է Կովկասեան լե-զուներից. հմմտ. վրաց. მახვილი մախվի-լի «սրածայր, սուր», ուտ. մուխ «եղունգ, մագիլ, ճիրան», ավար. maxl «եղունգ, մա-գիլ», ma'<*max, յգ. ma'al «եղունգ»։

Klaproth, Asia pol. էջ 103 ավար. matt։ ՆՀԲ «արմատն երևի-մատն և քիլ»։ Հիւբշ. KZ 23, 35 և 36 սանս. nakha, պրս. nāxun, օսս. nüx ձևերի հետ՝ եւրոպական nagha, naghla «ե-ղունգ» նախաձևից։ Lag. Arm. Stud. § 1400 մերժում է սրանք և համարում

է բառը սեմական։ Տէրվ. Altarm. էջ 74 կցում է մաքառիլ բային, որի վրայ տե՛ս տակը։ Հիւբշ. Arm. Stud. § 182 անհաւանական է գտնում *naghla «ե-ղունգ» բառախմբի համեմատութիւնը, որովհետև հյ. մ չի կարող գալ n-ից։ Tomaschek, Deutsche Lit. Zeit. 1883, էջ 1254 և յետոյ Bugge, Btrg. 35, KZ 32, 85 տուին վերի մեկնութիւնը։ Հիւբշ. Arm. Gram. 471 մերժելով հնխ. naghla ևն, ուղարկում է Bugge-ի մեկնութեան, առանց այս մասին կարծիք յայտնելու, Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120 մերժում է ὄνυς ևն համեմատու-թիւնը։ Jensen WZKM 10, 11, Hitt. u. Arm. 63, 79 և ՀԱ 1904, 184 և 274 հաթ. mag, magh ձևի հետ, որով հայը հա-մարում է բնիկ՝ կազմուած մագ ար-մատից՝ -իլ մասնիկով (իբր սանս. nakha ևն), իսկ վրաց. մախվիլի փո-խառեալ է հայերէնից։ Հիւնք. կացի՞ն բառից։ Մի առանձին քննութիւն ունի Bugge, ZAPh 1, 164, ուր բառը հա-մեմատում է դարձեալ սանս. nakha, յն. ὄνυς ևն խմբի հետ՝ նոր լուսաբա-նութեամբ։ Հնխ. արմատը դնում է *mōkh-, հյց. *moghm, տրակ. *omghél վերջինը դարձաւ *onghēl՝ gh-ի մօտ m փոխուելով n-ի և յետոյ՝ սրա ազդեցու-թեամբ՝ ամբողջ հոլովումը փոխուեցաւ՝ *nōkh-, *noghm ևն, որից յառաջացան սանս. nakha-. լիթ. nāgas, հսլ. nоga, յն. ὅνυς ևն։ Բնիկ անփոփոխ ձևը ցոյց են տալիս յն. ἀμύσσω «քերել»<αμυχჟω և հյ. մագիլ (-իլ նուազական մասնի-կով)։-(Այս մեկնութիւնը անընդունելի է, նախ՝ որովհետև յիշեալ ձևերի հա-մապատասխանն է հյ. եղունգ (տե՛ս այս բառը) և երկրորդ՝ որովհետև յն. άμύσσω կապւում է լտ. mucro «մա-գիլի ևն սուր ծայր» բառի հետ (տե՛ս Walde 497) և հետևաբար կապ չունի այստեղ։ Այսպէսով հնխ. *mōkh-ձևի ենթադրութիւնը յօդս կցնդի)։-Bugge-ի համեմատութիւնը մերժում են Walde

851 և Pokorny 1, 181։ Pedersen, Հաս դր. լեզ. 98 հայ բառը դնում է -իլ նուա-զական մասնիկով։

NBHL (6)

ՄԱԳԻԼ ὅνυξ unguis. (գրի եւ ՄԱՔԻԼ, ՄԱԿԻԼ, ՄԱԳԱԼ. արմատն երեւի Մատն, եւ Քիլ) Ճապուռն. ճիրանք. որ է սո՛ւր եղնգամբք թաթ հաւուց, եւ գազանաց. ըստ այլ լեզուաց՝ եղնգունք, ոտք, յօդք թաթից, եւ այլն. ճանկ, ըղունկ.

Ժանիք նորա երկաթիք, եւ մագիլք նորա պղնձիք։ Իբրեւ զհաւու թռուցելոյ յօդս, բաղխելով մագլացն պատառեալ զհողմն թեթւ. (Դան. ՟Է. 19։ Իմ. ՟Ե. 11։)

Պիտոյիցն մագլաց բազումք յանասնոցն կարօտանալոց էին. (Պղատ. տիմ.։)

Արձակել այլ հաւս, եւ նոցա ի նաւն գալ՝ կաւվ թաթխ զմագիլսն բերեալ։ Սաստիկ ժանիս եւ մագիլս ունի։ Երկաթի մագլօք. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. մ. ՟Ա. 4։ տե՛ս եւ Կոչ. ՟Բ. ՟Դ. ՟Թ։)

Յորժամ հասանէ ժամանակ ծննդեան առիւծակորեանն, պատառէ մագլօքն զարգանդ մօրն, եւ ելանէ. (Վեցօր. ՟Թ։)

Մեկ մի ունի մագիլք հաւի, վազէ յերես բռնակալի (այն է սանտր). (Շ. առակք.։)


Մագիստրիանոս

cf. Մագիստրոս.

· Calfa

NBHL (3)

Արձակեցին ընդ նմա մագիստրեան եւ զօրականս, պատուէր տուեալ ցմագիստրեանն եւ ցզօրականսն։ Մագիստրիանոսն դարձոյց զնոսա ի նմանէ։ Յարեաւ մագիստրեանն, եւ եկն։ Հրամայեաց նմա մագիստրիանոսն. (Ճ. ՟Բ.։)

Առաքեաց կայսրն առ նա մագիստրիանոսս։ Մագիստրիանոսքն ունէին վանս իւրեանց ի քաղաքին. (Բուզ. ՟Դ. 10։)

Հիպատոսս մեզ եւ կոմսունս եւ մագիստրիանոսս յարուցեալ. (Կիւրղ. ի կոյսն.։)


Մագիստրոս, աց

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «յունակաս իշխա-նական մի տիտղոս» Շնորհ. վիպ. Լմբ. մատ. 535. Վրք. հց. որ և մաքիստրոս Յայսմ. մա-գիստրիանոս կամ մագեստրիանոս Բուզ. 103. մագիստրիոն ԱԲ. մագիստրինոս ՋԲ. մագիստրեան «իշխաններ» Ճառընտ. միջնա-դարեան յոյն արտասանութեամբ՝ մաժիս-տրոս Ասող. 182. մաժիստռոս Ասող. 279, 260, 261. Լաստ. նոր յունարէնի հնչումով էլ՝ մայիստռ Շնորհ. պտճռ. միաբ. (տե՛ս Շնորհ. ընդ. տպ. Եմ. էջ 144, 146, 155), մայստո Վրք. շնորհ. 76. մայէստր Սկևռ. պատ. 13 սրանցից մագիստրութիւն Եւս. պտմ. ը. 11, էջ 642. մագիստրոսութիւն Ճառընտ. մա-ժիստռոսութիւն Ասող. էջ 278. Լաստ.։

= Յն. μάγιστρος, μαγιστριανός «կայսե-րական տան գլխաւորը», μαγιστρότης «մա-գիստրոսի պաշտօնը». յունարէնն էլ փո-խառեալ է լտ. magister «նախագահ, գլխա-ւոր, վարպետ» բառից, որ կազմուած է mag-nus «մեծ» բառից՝ կրկնակ բաղդատական մասնիկներով։ Նոյն լատին բառը ռոմանա-կան լեզուների մէջ դարձել է՝ իտալ. maes-tro, հֆրանս. maistre, ֆրանս. maitre, որոն-ցից էլ յետին մայստռ ևն ձևերը։-Հիւբշ. էջ 362։

ՀՀԲ դնում է լատիներէնից։ Ինճիճ-եան, Հնախ. Բ. 229 և ՆՀԲ «լտ. ma gister, յորմէ յն.»։

NBHL (4)

Գրիգորի մագիստրոսի գերապանծ իշխանի պահլաւունւոյ հայոց.եւ այլն։

Յորմէ գրիգոր որդի ծընեալ, մագիստըրոս վերապատուեալ. (Շ. վիպ.։)

Եկն առ մագիստրոս ոմն։ Բազում մագիստրոսս առաքեաց թագաւորն խնդրել զսա, եւ ոչ եգիտ։ Էր ոմն մագիստրոս մանուկ հասակաւ. (Վրք. հց. ՟Է. ՟Ը. ՟Ժ՟Է։)

Բառ լտ. մաճի՛ստէռ magister (equitum, militiae). յորմէ յն. մաղի՛ստրօս μαγίστρος . գաղղ. մաճի՛ստռ. այսինքն վարդապետ. վարժապետ. որպէս Պետ. զօրապետ. իշխանապետ. դուքս. որպիսի եղեւ եւ գրիգոր մագիստրոս. վասն որոս դնի ի վերագրի թղթոց նորա,


Մագիստրութիւն, ութեան

s.

magistracy.

· Calfa

NBHL (3)

Տայ զպատիւ մագիստրոսութեան. (ՃՃ.։)

Զտեսչութիւնն հասարակաց, որ անուանեալ կոչէին ի նոցանէ մագիստրութիւն. (Եւս. պտմ. ՟Ը. 11։)

ՄԱԳԻՍՏՐՈՍՈՒԹԻՒՆ ՄԱԳԻՍՏՐՈՒԹԻՒՆ. μαγιστρότης magistri officium. Իշխանութիւն մագիստրոսի, զօրավարութիւն. կուսակալութիւն. պետութիւն.


Մագլցի

adv.

with the claws;
— ելանել ի վեր, cf. Ի վեր մագլեմ.

· Calfa


Մագնեսիա

s.

magnesia-alba.

· Calfa


Մագնիս, աց

cf. Մագնեստիս.

· Calfa


Մագնիտ, աց

cf. Մագնեստիս.

· Calfa

NBHL (4)

Զանդրելոց վնասուցն իբր զնկարելոց տեսողին ի յարձան մագնեստիս վիմի. (Նար. ՟Խ՟Ե։)

Մագնիտն քար արտաքս ելեալ թուի յայլոց քարանց բնութենէ եւ զօրութենէ։ Ըմբռնէ եւ երկաթ զերկաթ՝ յորժամ ի մագնիտն քարէն ըմբռնիցի. (Նիւս. բն.։)

Տե՛ս զնշանն կենդանութեան տուեալ ի քարն մագնիտ, որ է անդամանդ. (Հ. մարտ. ՟Ի՟Բ.։)

ՄԱԳՆԵՍՏԻՍ ՄԱԳՆԻՏ. ռմկ. մագնիս. Բառ յն. մա՛ղնիս. կամ մաղնի՛դիս . μάγνης, μαγνήτης magnes Քար կարծր թխագոյն, որ քարշէ յինքն զերկաթ, եւ ունի զբերումն ի հիւսիսային բեւեռ աշխարհի. ժառատ .... cf. ԽԱՆԴՈՒՄԱՆԴ, եւ cf. ԱԴԱՄԱՆԴ.


Մագնեստիս

s.

loadstone, magnet;
magnetic fluid.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«քաշողական ուժ ունեցող մի քար» Նար. էջ 111. գրուած մանգնեստիս Անան. եկեղ. որ և մագնիտ Նիւս. բն. Յայս-մաւ. մանգնիտ. Տաթև. ձմ. կ. մագնիդէմ Բր. երեմ. էջ 200. ուշ ժամանակ՝ մղնադիս (Պատկ. Драг. камн. էջ 46), մղլադուզ էֆիմ. 247 (տե՛ս ժառատ). ժողովրդական ստուգաբանութեա՞մբ դարձած մկնատիզ Մխ. բժշ. 120.-արդի գրականում ընդուն-ուած է միայն մագնիս, որից մագնիսական, մագնիսացում, մագնիսացնել, մագնիսակա-նութիւն։

= Յն. μάγνης, μαγνῆτις «մագնիս քա-րը», որ ծագում է Καγνησία (այժմ Մանի-նա) քաղաքի անունից, իբրև գիտական բառ՝ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ. օր. լտ. magnes, գերմ. Magnetstein, արաբ. [arabic word] miqnātis, թրք. moqladəz (=ռմկ. մըխլատըզ)՝ նոյն նշ.-հայերէնի յետին ձևերը յառաջացած են վերջի երկու-սից։-Հիւբշ. 362։

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ.

NBHL (4)

Զանդրելոց վնասուցն իբր զնկարելոց տեսողին ի յարձան մագնեստիս վիմի. (Նար. ՟Խ՟Ե։)

Մագնիտն քար արտաքս ելեալ թուի յայլոց քարանց բնութենէ եւ զօրութենէ։ Ըմբռնէ եւ երկաթ զերկաթ՝ յորժամ ի մագնիտն քարէն ըմբռնիցի. (Նիւս. բն.։)

Տե՛ս զնշանն կենդանութեան տուեալ ի քարն մագնիտ, որ է անդամանդ. (Հ. մարտ. ՟Ի՟Բ.։)

ՄԱԳՆԵՍՏԻՍ ՄԱԳՆԻՏ. ռմկ. մագնիս. Բառ յն. մա՛ղնիս. կամ մաղնի՛դիս . μάγνης, μαγνήτης magnes Քար կարծր թխագոյն, որ քարշէ յինքն զերկաթ, եւ ունի զբերումն ի հիւսիսային բեւեռ աշխարհի. ժառատ .... cf. ԽԱՆԴՈՒՄԱՆԴ, եւ cf. ԱԴԱՄԱՆԴ.


Մագնիսական, ի, աց

adj.

magnetic, magnetical.

· Calfa


Մագնիսականութիւն, ութեան

s.

magnetism.

· Calfa


Մագնիսանամ, ացայ

vn.

to be magnetized.

· Calfa


Մագնիսաչափ, ի

s.

magnetometer.

· Calfa


Մագնիսացումն, ման

s.

cf. Մագնիսումն.

· Calfa


Մագնիսացուցանեմ, ուցի

va.

to magnetize, to polarize, to rub or touch with a loadstone.

· Calfa


Մագնիսացուցիչ, չի, չաց

adj.

magnetizing.

· Calfa


Մագնիսեմ, եցի

va.

cf. Մագնիսացուցանեմ.

· Calfa


Մագնիսող

s.

magnetizer.

· Calfa


Մագնիսումն, ման

s.

magnetizing.

· Calfa


Մազապուրծ զերծանիլ

sn.

to have a narrow or hairbreadth escape, to escape narrowly, with much difficulty, to save one's life;
ոչ թողուլ —, to give no quarter, to cut down, to exterminate, to destroy utterly;
միայն փախուցեալ կենդանի —, escaped alone with difficulty;
cf. Մահ.

· Calfa


Մազապուրծ ճողոպրիլ

sv.

cf. Մազապուրծ զերծանիլ.

· Calfa


Մազդութիւն, ութեան

s.

density.

· Calfa

NBHL (2)

Որպէս թէ Մածութիւն. մատզումն. կամ մաստութիւն, այսինքն հաստութիւն, թանձրութիւն.

Որպէս մազդութիւն ծխոյ, առ ի պարզիլ քամիլ գէջ խոնաւութեան ի հրային կերակրոցն. (Շիր.։)


Մազխիլ, խլաց

s.

tweezers.

· Calfa


Մազկառաչ հիւանդութիւն

sn.

mortal illness.

· Calfa


Մազկռինչ

adj.

in agony, dying, at the last gasp;
— մերձ ի մահ լինել, to be very low, dying, to be giving up the ghost, in the pangs of death, on one's death-bed.

· Calfa

NBHL (4)

Չէր ինչ մարթ զանդամալոյծն եւ զտանջեալն, որ մազկռինչ մերձ ի մահն էր, բառնալ եւ բերել. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)

Որ մազակռիչ մերձ էր ի մահ, բառնալ եւ բերել. (Երզն. մտթ.։)

Յարոյց յաղբեւացն, յորում մազակառաչ հիւանդութեամբ անկեալ կայաք. (Լծ. կոչ.։)

որ եւ ՄԱԶԱԿՌԻՉ, ՄԱԶԱԿԱՌԱՉ. Ի յետին մազի կամ թելի կենաց կռնչօղ, կառաչօղ. վտանգեալ ի մահ. հոգեվար. վերջի թելը հասած, հեւքը բռնած. յն. որ է մօտ ի վերջինս. πρὸς ἑσχάτας ὧν.


Մազմզկիմ

vn.

to shoot out small fibres.

· Calfa

NBHL (1)

ՄԱԶՄԶՈՒԿ. Մանրաթել արմատք կամ աղուամզք բուսոց եւ անկոց. ստէպ ի գիրս Վաստակոց. ուր եւ բայիւ ասի Մազմզկիլ, այսինքն արմատս արձակել։


Մաթեմատիկոս, աց

s.

mathematician.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ուսումնական, ուսող» Եւս. քր. բ. արդի գրականում սովորական են մաթեմատիկա «ուսողութիւն, ւափագի-տական գիտութիւնները», մաթեմատիկոս «ուսողագէտ, չափագէտ», մաթեմատիկական «ուսղղական» ևն։

= Յն. μαϑηματιϰός «ուսումնասէր. 2. ու-սողական, չափագիտական. 3. չափագէտ». գալիս է μάϑος, μάϑημα «ուսում, գիտու-թիւն» բառից. տարածուած է բազմաթիւ լե-զուների մէջ. ինչ. լտ. mathematicus. ֆրանս. mathématique ևն. ռուս. (չունենալով Գ=th-=թ ձայնը) математика. որից էլ Կովկա-սում յաճախ գրւում է մատեմատիկա։

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։


Մաթուզենի

cf. Մաթզենի.

· Calfa


Մաթզենի

s.

arbutus-shrub.

· Calfa


Մաթիլ

s.

small louse.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մանր ոջիլ՝ մեծ քան զանիծ» Լծ. նար. (մէկ անգամ՝ իբրև բացատրութիւն բծիծ բառի)։

Bugge, Btrg. 17, KZ 32, 78 փոխա-ռեալ է դնում թուշ. maç «ոջիլ» բա-ռից. հայերէնի մէջ -իլ նուազական մասնիկ է. հմմտ. ոջ-իլ, կաթ-իլ, տես--իլ։ Patrubány ՀԱ 1908, 277 -իլ նուա-զականով՝ լտ. mando «ծամել» բառի հետ։

ԳՒՌ (dialectal) Բղ. Մկ. Վն. մաթիլ, Ալշ. Մշ. մա-տիլ «մանր ոջիլ»։

NBHL (2)

Մանր ոջիլ՝ մեծ քան զանիծ.

Բիծք բոցակիզք. (մաթիլն է այն մանր ոջիլն. Լծ. նար.։)


Մաժիստռոս

cf. Մագիստրոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Մագիստրոս։

NBHL (2)

Զալփինոս մաժիստռոս հանդերձ զօրօք պահապան կացուցանէ. (Ասող. ՟Գ. 21։)

Զմի յեղբարցն առնէ մաժիստռոս, եւ տայ զթեսաղոնիկն ի ձեռս նորա. (Լաստ. ՟Թ։)


Մախազութիւն, ութեան

s.

lust, lechery, lewdness, lubricity, wantonness.

· Calfa

NBHL (2)

Կին ժանտատեսիլ՝ ծիրանիս զգեցեալ, յայտնագոյն ցուցանելով զմախազութիւնն։ Մախազութիւն խռովիչ ախտիցն եւ այլն. (Փիլ. լին. ՟Դ. 93, եւ 238։)

μαχλοσύνη, μαχλότης lascivia. Ցոփութիւն. լկտութիւն.


Մախիզ

cf. Մախիզեալ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։

NBHL (4)

Որպէս Մախազ, զզուելի, գարշ, աղտեղի. զազիր. անարգ.

Մարմինն այսպիսի՝ պիղծ եւ մախիզ է։ Զորս եւ ոչ լինել երբէք գեղեցիկս ասացից, այլ զայն ինչ՝ որ ընդդէմն է, մախիզս. (Փիլ. լին. ՟Դ. 80. 98։)

Եթէ մախիզ, ոչ եւս գեղեցիկ. (Անյաղթ ստորոգ.։)

Զի մի՛ մախիզ մնասցէ մթերեալ մեհենջանք։ Մեզդէտ մախիզ զոփել. (Մագ. ՟Ժ՟Զ. ՟Ի։)


Definitions containing the research ի : 10000 results

Անհաւատեմ, եցի

va. vn. cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (4)

Այն՝ որ նոցայն հաւատայ, անհաւատէ՛ Աստուծոյ. իսկ որ անհաւատէն, հաւատայ Աստուծոյ. (Փիլ. իմաստն.։)

Մինչեւ կատարեսցին ասացեալքս յինէն, որում անհաւատեցեր յերկուանալով. (Կիւրղ. ղկ.։)

Որ անտեսանելւոյն անհաւատի՛, տղայ է իմաստութեամբ. (Լմբ. գր. պապ.։)

Մի՛ երկմտիր ի սրտի քում, եւ մի՛ անհաւատիր Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Անհետազօտ

adj.

that cannot be traced or investigated;
impenetrable, inscrutable.

· Calfa

NBHL (1)

Անհետազօտ բարերարութիւն. Անհետազօտ արար զծննդեանն զօրութիւն. (ՃՃ.։)


Անհզօր

cf. Անզօր.

· Calfa

NBHL (1)

Անզօր. անարի. տկար. յն. ոչ հզօր.


Անհմուտ

adj.

unpractised, untried, new, inexperienced, ignorant.

· Calfa

NBHL (4)

Որ չէ հմուտ կամ հմտացեալ. տխմար. ոչ խելամուտ. անտեղեակ. անընդել. չսորված. պիվուգուֆ. ἅπειρος. imperitus.

Բժիշկք կենաց քոց անհմուտք ի հանճարոյ. (Երզն. լս.։)

Ճշմարիտ լուսոյն անհմուտք. (Խոսր.։)

Անհմուտ քերթողի ունկն դնէր. (Ոսկիփոր.։)


Անհմտաբար

adv.

inexperienced, without ability, — knowledge of.

· Calfa

NBHL (1)

Բազումք անհմտաբար զամենայն ինչ ունայնութեամբ ծախեն. (Լծ. կոչ.։)


Անհնարագոյն

adj.

quite impossible;
very difficult.

· Calfa

NBHL (4)

Լռել զշնորհսն ամենեւին անհնար. իսկ ասել ինչ ըստ արժանեացն՝ առաւել անհնարագոյն. (Բրս. հց.։)

Տեսանեմ հին զիրացդ պատմութիւն, եւ անհնարագո՛յն զխափանումն. (Սարկ. պատկ.։)

Յայնժամ զանհնարագոյն պատիժսն կրիցէ. (Ոսկ. կողոս.։)

ἁδυνατώτερον, χαλεπώτερος. magis impossibile, difficilior, durior. Առաւել անհնարին. դժուարագոյն. սաստկագոյն.


Անհնարաւոր

adj.

impossible imaginary;
excessive, violent.

· Calfa

NBHL (2)

Զանհնարաւորսն ինձ համարեալս՝ ցուցանել զդոյն ինձ դիւրինս։ Որ եւ մտաց է անհնարաւոր։ Հարուածք անհնարաւորք։ Անհնարաւոր ախտիցն։ Անհնարաւոր դառնութիւն մաղձի. (Նար.։)

Յանհնարաւոր վտանգից. (Պիտ.։)


Անհոգանամ, ացայ

vn.

to be neglectful, inattentive, indifferent.

· Calfa

NBHL (6)

Ազատ լինել ի հոգոց, յապահովիլ. անկասկած, կամ անփոյթ, եւ կամ անտես մնալ. էմին օլմագ. գայտը օլմամագ. իհմալ էթմէք.

Յամենայն այդպիսի կասկածանաց անհոգացեալ լինի թագաւորութիւնս մեր։ Յանկասկած տեղի հեռացուցեալ՝ լինէր անհոգացեալ. (Փարպ.։)

Ես ոչ գիտէի՝ անհոգացեալ, զիմանալի չարին մախանս. (Պիտ.։)

Իբրեւ կատարեաց զամենայնն, յայնժամ անհոգացեալ ի գործոց իւրոց ել ի բարձրութիւն խաչին. (Լաստ. ընթերց.։)

Անհոգանալ արքային լեալ. (Շ. վիպ.։)

Մի՛ ինչ ընկեցիկ եղելոց, եւ կամ անհոգացելոցն, թէ այսպէս դիպեսցի, թերատեսել. (Բրս. կանոն.։)


Անհոլով

adj.

indeclinable.

· Calfa

NBHL (4)

ἅπτωτος. casu carens. Ըստ քերականաց՝ այն մասն բանի որ չունի զհոլով ըստ անուան.

Բայ է բառ անհոլով։ Անհոլովիւ որոշի յանուանէ. (Թրակ. եւ Երզն. քեր.։)

ԱՆՀՈԼՈՎ. Որ չհոլովի, չթաւալի, ոչ հակամիտէ յիրս ինչ. որ եւ ԱՆՀՈԼՈՎԵԼԻ.

Անհոլով ի հեշտութիւնս միտելոյ՝ յամրանայր. (Պիտ.։)


Անհոտ

adj.

without smell.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ չունի հոտ զգալի, կամ չէ հոտեալ. հոտ չունեցօղ, չհոտած. գօգուսուզ.

Անհոտ եւ անսպի առնել ի մեղաց. (Վրդն. դան.։)


Անհուն

adj.

not fordable;
unfathomable, immense.

· Calfa

NBHL (19)

Ոյր կամ ուր չիք հուն անցից. ընդ որ ոչ ոք կարէ անցանել՝ իրօք կամ մտօք. անկոխ. անեզր. անբաւ. ընդարձակ եւ լայն. անչափ. անթիւ. անսպառ. որ եւ ասի անհնարին. որպէս եւ հնարն՝ թ. հիւււնէր, է իբր հունարար, գտիչ անցից. կեչիդսիզ. ուճսուզ. նիհայէթսիզ. հատսըզ. ἅβατος. invius մանաւանդ ἅπηρος, infinitus, termino carens, ἁχανίς, vastus, immensus, եւ այլն.

Յորդեսցեն իբրեւ զհեղեղ անհուն. (Ամովս. ՟Ե. 24։)

Չարն է դատարկ եւ անկարգ եւ անհուն, խաւարչտին, եւ անգոյ։ Սեռականագոյնք եւ յատկագոյնքն ներ թուումն իմն են, այլ ո՛չ յանհնին. իսկ անհատքն՝ անհունք. (Պորփ.։)

Ըստ մերում գիտութեան անհունք են, այլ ոչ են յանհնին։ Անհնիցն ոչ գոյ մակացութիւն։ Անհունցն եւ ոչ գիտութիւն լինի. (Անյաղթ ի Պորփ.։)

Անհնար է եւ անհուն՝ ձայնակցութիւն ի յարմարութենէ եւ յանյարմարութենէ լինել երբէք։ Նոյ ետես անհուն ծով եղեալ յանկարծօրէն զամենայն երկիր. (Փիլ.։)

Անհուն համատարած ծով. (Պիտ.։)

Զջուր գետոյն զհզօրն եւ զյորդն՝ զանհուն զանհնարին. (Եփր. ծն.։)

Ընդ անհուն ասպարէզս։ Փախիցեն յանհուն հեռաստան. (Նար.։)

Բազմութիւնք անհունք. (Ագաթ.։)

Անհունս ասեմք զանհատսն, վասն զի միշտ եղանին։ Անհունն որ է անսպառն. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ պերիարմ.)

Անհուն իմն զօրօք. (Յհ. կթ.։)

Անհուն եւ անթիւ պաշտամամբք. (Յհ. իմ.։)

Անհուն թիւ. (Սամ.։)

Անհուն առաւելութիւն. (Խոսր.։)

Անհաս եւ անհուն սիրոյն. (Անան. եկեղ։)

Յանհուն տանջանս զքեզ մատնէ, եւ յանհնիցն ոչժողովի շահից օգուտ. (Երզն. մտթ.։)

Ի սաստիկն եւ յանհունս տանջիցիս. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Անհուն սկսաւ ողողանիլ յանառակ ցանկութիւնս. (Խոր. ՟Գ. 63։)

Զիարդ ընդ անհուն յանկոյս անցանէին. (Վրք. հց. ձ։)


Անհուպ

adj.

that does not approach, come near, touch;
inaccessible;
distant, far.

· Calfa

NBHL (1)

Անհուպ եթերին։ Ողջունեալ զանհուպն շրթանց։ Անհուպ մատուցման դժնեայ դժրողաց։ Անհպիցն եւ անհասանելեացն ընտանեցուցեր. (Նար.։)


Անհուր

adj.

without fire;
that has no need of fire.

· Calfa

NBHL (3)

ἅπυρος. ignis expers. Չանցեալ ընդ հուր. յոր չիցէ մերձեալ հուր. իբր զուտ. անարատ. կամ առանց հրոյ.

Պատուական առաւել քան զոսկի անհուր. (Ես. ՟Ժ՟Գ. 12։)

Մի՛ անհուր՝ ողջակիզին սպանդ մեռցի. (Նար. ՟Հ՟Ե։)


Անհպատակ

adj.

insubordinate;
not subject.

· Calfa

NBHL (2)

Իբր ոչ խնամարկեալ՝ հպատակելով ջանիւք. անխնամ. ἁνεπιμέλητος. curae expers.

Բժիշկք հոգ տանելով բոլորումն, եւ ոչ փոքր ինչ թողուլ անարուեստ եւ անհպատակ. (Նիւս. բն.։)


Անհպարտ

adj.

not haughty, humble, unpretending.

· Calfa

NBHL (5)

ἅτυφος. minime fastosus. Հեռի ի հպարտութենէ եւ ի փքացմանէ. խոնարհ. ցածուն.

Անհպարտս եւ անանձնգովս ուսուցանէ մեզ լինել։ Ազատ կինն զանպերճն զանհպարտն զանպարծն զարդ ունիցի. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)

Քաղաք պարսպեալ են միտք անհպարտք. (Նեղոս.։)

Անհպարտ սիրտ. (Նար. ՟Ի՟Թ։)

Պահել զհոգիդ քո սրբութեամբ, եւ անհպարտ խոնարհութեամբ. (Շ. այբուբ.։)


Անհրաժեշտ

adj. adv.

inevitable, indispensable, necessary;
irrevocable;
indispensably, necessarily, inevitably, irrevocably.

· Calfa

NBHL (7)

Պարտ էր ի վերայ նոցա անհրաժեշտ կարօտութեանն գալ։ Անհրաժեշտ շառաչմամբք հալածեալք. (Իմ. ՟Ժ՟Զ. 4. 16։)

Անհրաժեշտ իշխանութիւն Արարչին. (Անան. նին.։)

Անհրաժեշտ վճռի. (Նար. ՟Կ՟Ա։)

Ոչ փոփոխի կենդանի երանութիւնն, անհրաժեշտ պայծառութիւնն։ Յանհրաժեշտ բարութիւնսն. (Յճխ. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Գ։)

Որպէս պատահումն գունոյ յէութիւն մարմնոյ՝ անփոփոխ իմն եւ անհրաժեշտ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Այն ճգունք՝ բարեպաշտաց անհրաժեշտք են. (Նսիւք։)

որ եւ ԱՆՀՐԱԺԱՐԵԼԻ. ἁπαραίτητος inexorabilis, inevitabilis Ուստի չէ՛ մարթ կամ չէ պարտ հրաժեշտ տալ. անխուսափելի. հարկեցուցիչ. հարկաւոր. անփոփոխ. անհնարին. գաչընմազ. փէք իգթիզալը.


Անհրաման

adj.

without permission or licence.

· Calfa

NBHL (6)

Յանհրաման սեղանոյ անտի (կանգնելոյ). (Եղիշ. դտ.։)

ἁκέλευστος, ἁνεπικέλευστος. injussus. Ուր չիք հրաման. առանց հրամանի. ինքնակամ. ինքնին. իզինսիզ. քէնտի պաշընա.

Անհրաման բնութեամբ (վարեալ երկիր). (Փիլ.։)

Յարձակին յանհրամանն որպէս ի հրամայեալ, եւ ոչ հրաժարեցուցեալ. (Սարկ. հանգ.։)

Սովորութեանց՝ զոր ունին անօրէն եւ անհրաման, կանոնս եւ ապաշխարանս սահմանեմք. (Մխ. դտ.։)

Յանհրաման կարգել յեպիսկոպոսութիւն զմեծն Իսահակ. (Խոր. ՟Գ. 50։)


Անհրապոյր

adj.

that does not allure or seduce.

· Calfa

NBHL (6)

ԱՆՀՐԱՊՈՅՐ ԱՆՀՐԱՊՈՒՐԵԼԻ Որ ոչ ձգի ի հրապոյրս. որ ոչն հրապուրի. անողոքելի. անխաբ. անպատիր, եւ առանց պատրանաց. ալտանմազ.

Զի ստիպեսցեն զանհրապոյրն Գայիանէ. (Ագաթ.։)

Պահեա՛ զհաւատս իմ անհրապոյր ի չարէն. (Ճ. ՟Ա.։)

Ծանուցեալ բռնաւորին զանհրապոյր միտս սրբոցն։ Ծանեան զմիտս նորա անհրապոյրս. (Յհ. կթ.։)

Անհրապուրելի խորհուրդ. (Ճ. ՟Բ.։)

Սահմանեալ ճշմարտապէս անհրապուրելի. (Նար. ՟Ղ՟Գ։)


Անհրաւէր

adj.

who invites nobody;
cf. Անկոչ.

· Calfa

NBHL (2)

Իբր այն՝ որ ոչ հրաւիրէ զայլս, կամ ի բարին ոչ հրաւիրի. աննուէր. անամոքելի ի լաւ անդր.

Ոչ ողորմածք, եւ քարոզիչք խաղաղութեան, այլ անգութք եւ անհրաւէրք. (Եփր. ՟բ. տիմ.։)


Անձայն

adj.

without voice;
mute, without sound;
consonant.

· Calfa

NBHL (15)

ἅφωνος. voce destitutus, mutus. Պակասեալ ի ձայնէ. անշշունչ. անմռունչ. անբարբառ. ձան չունեցօղ՝ չհանօղ. սէսսիզ, սէտասըզ.

Այնչափ ազգ ձայնից են յաշխարհի, եւ ոչինչ անձայն է. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 10։)

Զլեզուն հատանել, ապա անձայնս ի բաց տանել եւ անբանս. (Ածաբ. կիպր.։)

Առնուին դատաւոր զանձայնն։ Անձայն ունէին դատաւոր. (ՃՃ.։)

Գրաւորական անձայն տառիւք. (Յհ. կթ.։)

Անձայնից կամ անզգայից նմանօղ լինելով. (Նիւս. կուս.։)

Առանց ձայնի կամ հնչման կամ խօսելոյ.

Անձայն եւ անբարբառ անկեալ դնէր ի սաստիկ հարուածոց. (Աթ. անտ.)

Անձայն հնչողիս։ Անձայն աղաղակեն. (Նար. յիշ. եւ Մծբ.։)

Իջցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման՝ անձայն. (Իգն.։)

իբր անձայնական.

Անձայն լռութեան փոխադրել կարծեցին զանլռելի իմաստութիւն Աստուծոյ. (Համամ առակ.։)

Ըստ քերականաց՝ դժուարաւ հնչելի քան զայլ բաղաձայնս.

Անձայնք ինն, բգդ, պկտ, թփք. եւ անձայնք ասին, զի առաւել քան զայլսն են չարաձայնք. (Թր. քեր.։)

Գրաւորական ձայնի տառիցն՝ ե՛ն որ ձայնաւորք են, եւ են՝ որ կիսաձայնք, եւ են՝ որ անձայնք. ձայնաւորի նմանեաց միտքն, եւ կիսաձայնի՝ զգայութիւնս, եւ անձայնի՝ մարմինս. (Փիլ. լին. ՟Դ. 117։)


Անձեռագործ

adj.

not made by hands, natural, spiritual.

· Calfa

NBHL (9)

ἁχειροποίητος. non manu factus. որ եւ ասի առանց ձեռագործի. ոչ գործեալ ձեռամբ. ոչ կազմեալ մարդկային արհեստիւ.

Անձեռագործ խորան, կամ թլփատութիւն. (Եբր. ՟Թ. 11։ Կող. ՟Բ. 11։)

Անձեռագործ շինուած Քրիստոսի. (Եղիշ. ՟Ե։)

Անձեռագործ երկնից կամար, կամ հիմն հաւատոյ. (Նար. խչ. եւ Նար. եկեղ.։)

Զգեցցի զանձեռագործ հանդերձն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Որ յաթոռ յանձեռագործ նստիս Բանդ Աստուած։ Աստուածածին տաճար անձեռագործ՝ Բանին Աստուծոյ. (Գանձ.։)

Եւ որպէս բնական. ի բնէ յօրինեալ.

Պարիսպս անձեռագործս ունելով. (Պտմ. աղեքս.։)

Անձեռագործ պարսպեալ Նեղոսիւ. (Խոր. ՟Գ. 62։)


Անձեռակերտ

cf. Անձեռագործ.

· Calfa

NBHL (1)

Երկնային անձեռակերտ կամար. (Անան. եկեղ։)


Անձեռն

adj.

handless;
without succour.

· Calfa

NBHL (4)

ἅχειρ, ἅχειρος, ἅχειρης. manibus carens, mancus. Որոյ ոչ գոն ձեռք. ձեռնատ. եւ անգործ ձեռօք. էլսիզ.

(Զկուռս) անոտս անձեռս ի վերայ ուսոց իւրեանց կրեն. (Թղթ. բարուք.։)

Առանց ձեռին.

Վէմն ի լեռնէն անձե՛ռըն հատեալ. (Գանձ.։)


Անձեռնընդել

adj.

untameable, savage, wild

· Calfa

NBHL (4)

Կենդանեացն այլք մարդասէրք եւ սննդակիցք, եւ կէսք անձեռնընդել եւ ազատք. (Առ որս. ՟Է։)

ԱՆՁԵՌՆԸՆԴԵԼ որ եւ ԱՆՁԵՌՆԸՆՏԵԼ. ἁτίθασσος, ἁτιθασσότατος. non mansuetus, intractabilis. Ոչ ընդելեալ ընդ ձեռամբ. ոչ ընտանի. վայրենի. եապանի. վահշի. ալըշմամըշ.

Զօրէն շանց վայրենեաց եւ անձեռնընդելից։ Յընդելեաց եւ յանձեռնընդելից յանասնոց յանբաւ կոյտս։ Զանցուցանելով եւ զվայրենագունօքն եւ զանձեռնընդելիւքն՝ զառիւծուք եւ զկոկորդիլոսիւք։ Վայրենեացն եւ անձեռնընդելեացն. (Փիլ.։)

Զանձեռնընդել չար գազանիդ։ Զանձեռնընդել վայրագիդ։ Ոչ միշտ վայրաբնակ լինելով՝ ընդ անձեռնընդելսն հաւասարէ։ Եւ յերկրէն անգամ առ ի ընդոստումն երկիւղի անձեռնընդելիցն յառնել. (Պիտ.։)


Անձեռնկալ

adj.

helpless, without succour.

· Calfa

NBHL (2)

Որ չունի զձեռնկալու. անօգնական. ձեռք բռնօղ մը չունեցած.

Անձեռնկալ կապեալ եղկելիս ի տարակուսի. (Նար. ՟Ի՟Զ։)


Անձեռնհաս

adj.

that cannot reach or accomplish, incapable, unskilful.

· Calfa

NBHL (6)

Բնակութիւն քո երկնից երկինք են՝ աներեւոյթ անձեռնհաս ձեռին մարդոյ. (՟Գ. Մակ. ՟Բ. 8։)

Տեսանէին անձեռնհաս զգանձն, եւ զինքեանս ի խոր աղքատութեան. (Սկեւռ. լմբ.։)

Անձեռնհաս ի յափշտակողաց. (ՃՃ.։ Իսկ Նար. ՟Կ՟Զ.)

Անձեռնհաս տագնապ". իմա՛ անհնարաւոր։

Որոյ ձեռն ոչ հասանէ ի հոգալ զկարեւորս, կամ առնել ինչ. անբաւական. անկար. տկար. չատիկօղ.

Ոչ միում ումեք յայսցանէ անձեռնհաս է Աստուած. (Եւագր. ՟Ժ՟Գ։)


Անձեռոց, աց

s.

towel.

· Calfa

NBHL (2)

Ձեռաց սրբիչ. փէշկիր. մաքրամա.

Սպասաւոր որ պատրաստէր մահիճս, կամ ջուր ի ձեռս արկանել, կամ անձեռոցս մատուցանել. (Յհ. կթ.։)


Անձեւ, ի, ից

adj.

unformed.

· Calfa

NBHL (18)

ἁσχημάτιτος. figura vel forma carens. Անբաժ ամենեւին ի նիւթական ձեւոյ եւ ի կերպարանաց մարմնոյ.

Տձեւ. տգեղ. անշուք. անշնորհ. անվայելուչ. անյարմար. անպատեհ. յոռի. պիչիմսիզ. եօրտամսըզ. պէդ. ἁσχήμονος. deformis, tuepis.

Անձեւն եւ անշօշափելին. (Առ որս. ՟Է։)

Անշօշափելւոյ եւ անձեւին Աստուծոյ։ Յանձեւսն իմացութիւնս. (Դիոն.։)

Անտեսիդ տեսիլ, եւ անձեւիդ կերպարան. (Շ. գանձ վրդվռ.։)

Անփոփոխելի պատկեր՝ ի մեր կերպարանութեան՝ անձեւ էութեանն Հօր. (Լծ. ածաբ.։)

Զանձեւն տե՛ս, եւ զանտանելին ծանի՛ր. (ՃՃ.։)

Նախաստեղծեալն լոյս անձեւ գոլով՝ ձեւացաւ ի չորրորդում աւուրն յարեգակն եւ ի լուսին եւ յաստեղս. (Մաքս.։)

Նոյն իսկ է լոյսն, թէեւ յայնժամ անձեւ էր. (Դիոն.։)

Անձեւ նրբութիւն հրոյն՝ ձեւոյն երկաթոյն քանակի. (Ոսկիփոր.։)

Ոչ ձեւացեալ ի ցոյցս մարդկան. անկեղծ. անպաճոյճ. non fucatus.

Հերացն կտրել ցուցանէ զմաքուր եւ անձեւ կեանսն. (Դիոն.։)

Զի եւ ոչ ծածկէին զիւրեանց զամօթն, եւ զանձեւ տեսութիւնն. (Բրս. բարկ.։)

Կամ չեւ եւս ձեւացեալ. ձեւանալի այլով իւիք. կամ անձեւ ըստ ինքեան. ἁσχήματος. nonfiguratus.

Անձեւ խայտառակութեամբ յայտնապէս պատկառեցուցանել. (Փիլ. ՟ժ. բան.։)

Պա՛րտ է այսպիսեացս անձեւ հարցմանց ոչ առնել սկիզբն. (Պրպմ. ՟Ի՟Է։)

Յանտպաւորական նմանութեան անձեւ օրինակաց. (Նար. ՟Հ՟Դ։)

Անձեւն անդէմ է։ Անձեւն եւ անդէմն եւ անկերպարանն. (Խոսրովիկ.։)


Անձեւանամ, ացայ

vn.

to lose shape, to become deformed.

· Calfa

NBHL (3)

ԱՆՁԵՒԱՆԱԼ Տգեղանալ. անշքանալ, եւ տգեղ ինչ գործել. ἁσχημονέω. deformor, indecore perago.

Մերկացեալ յառաքինութեան զգեստուց, եւ անձեւացեալ ի մեղացն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Ձայնս անվայելուչս արձակել, եւ ի կապեղայս ուտել, եւ այլ մերձաւոր այսոցիկ անձեւացեալ. (Բրս. հց.։)


Անձխոտ

s. bot. fumitory.

· Calfa

NBHL (2)

որ եւ իբր ռմկ. (թերեւս ուղղագոյն,) ԱՆԾԽՈՏ. Բոյս դառնահամ, որ ի (Հին բռ.) գրի

Շահթառակ, շահթառտ. անձխոտ, եւ կանաչաց թագաւոր։ Ի բառս Գաղիան. եւ ի Բժշկարանս ՝ գրի նա եւ ԸՆՁԱԽՈՏ, ԸՆԾԱԽՈՏ. իմա՛ ո՛չ խոտ ընձու, այլ ՝ իբր խոտ ծխոյ կամ ծխոտ. համայն ծուխ. զի եւ յն. ասի καπνός եւ լտ. fumaria, fumus terrae. արաբ. եւ պրս. շահթէրիճ, շահթէրէ (թագաւոր խոտոց). բէնիրէ, բէնիսէ.


Անձկակարօտ

cf. Անձկայրեաց.

· Calfa

NBHL (2)

Անձկով կարօտեալ. կարօտով անձկացեալ. ըղձափափաք. արզուլու. հասրէթլի.

Անձկակարօտ տարփմամբ սիրոյ. (Շ. տաղ.։)


Անձկամ, ացի

vn.

to desire, to wish;
to aspire to, to sigh for, to long for.

· Calfa

NBHL (1)

Գթալն սրտին է, եւ անձկալն՝ հոգւոյն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)


Անձկայրեաց

adj.

burning with desire, sighing after.

· Calfa

NBHL (2)

Անձկով այրեցօղ կամ այրեցեալ. կարօտով սիրտը էրօղ կամ էրած.

Բազում անձկայրեաց տրտմութեամբ, եւ ծանրաթախիծ հոգով (կամ ոգւով) պաշարեալ. (Բուզ. ՟Գ. 11։ եւ Կորիւն.։)


Անձկանամ, ացայ

vn.

to be narrow;
cf. Անձկամ.

· Calfa

NBHL (4)

ԱՆՁԿԱՆԱՄ որ եւ ԱՆՁԿԱԼ. ποθέω, ἑπιποθέω. desidero, concupisco. Անձուկ ունել կամ կրել. կարօտանալ. ցանկանալ. փափաքել. հասրէթ չէքմէք, արզուլամագ, միւրատ էթմէք.

Ի մեկնել նորա՝ անձկանայ առ նա։ Անձկացեալ եմ տեսանել զձեզ։ Անձկացեալ են առ ձեզ վասն առաւել շնորհացն Աստուծոյ՝ որ են ի ձեզ։ Անձկացեալ եմ առ ձեզ ամենեսին գթովքն Քրիստոսի Յիսուսի։ Ինքն իսկ յոյժ անձկացեալ է տեսանել. (Իմ. ՟Դ. 2։ Հռ. ՟Ա. 11։ ՟Բ. Կոր. ՟Թ. 14։ Փիլիպ. ՟Ա. 8։ ՟Բ. 26։)

Յորժամ յափշտակեսցէ զանձկացեալս իւր։ Այժմ տեսանես զՔրիստոս, առ որ անձկացեալն էիր. (Ագաթ.։)

Ընդ նեղ դուռն անձկացեալ ճանապարհին, (Շար.) է երկդիմի, այս ինքն նեղ, անձուկ. կամ ցանկացեալ, ցանկալի։


Անձկացուցանեմ, ուցի

va.

to reduce to extremities, to force;
to narrow, to contract, to restringe.

· Calfa

NBHL (3)

Տալ անձկանալ. յանձկութիւն եւ ի նեղ արկանել. նեղել. ճնշել. նեղը ձգել. սըգըյասօգմագ.

Եւ զԱրտաշիրն անձկացուցեալ, մինչ ի հնդիկըս փախուցեալ. (Շ. վիպ.։)

Յանձին մեղացն յիշատակէ անձկացոյց (կամ անծկացոյց) զնա. (Ոսկ. փիլեմ.։)


Անձնագեղ, ոյ

adj.

well formed, elegant, handsome, beautiful.

· Calfa

NBHL (3)

Գեղեցիկ եւ վայելուչ անձամբ. աղուոր. տիլպէր.

Զոր առեալ անձնագեղոյն։ Անձնագեղացն պարսից. (Խոր. ՟Ա. 8։ ՟Գ. 65։)

Զանձնագեղս արտաքոյ այլոցն տրոհեալ։ Զանձնագեղս եւ զվայելուչ երիտասարդն զԱշոտ. (Յհ. կթ.։)


Անձնագով

adj.

boasting, blustering, swaggering

· Calfa

NBHL (2)

Որ անձամբ զանձն գովէ. յն. սնափառ. ինք զինքը գովօղ.

Զիա՞րդ չհամարիցիմ անձնագով. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)


Անձնադատ

adj.

that condemns himself.

· Calfa

NBHL (1)

Սխալեալ անձնադատ։ Անձնադատ գերի։ Ընկա՛լ զխոստովանութիւն անձնադատ բանիս. (Նար. ՟Գ. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ա։)


Անձնախրոխտ

adj.

vain, presumptuous, haughty.

· Calfa

NBHL (2)

Խրոխտ անձամբ. յանձնապաստան. անվեհեր. քիւսթահ.

Յայսպիսի իմն ձգին ախորժակ՝ անձնախրոխտն լինել. (Պիտ.։)


Անձնակամ, աց

adj. adv.

voluntary, with good will;
free;
— կամօք, willingly.

· Calfa

NBHL (7)

Որ անձին կամօք վարի. անձնիշխան.

Կարգեաց զբանաւորս, զխօսունս՝ իմաստունս անձնակամս. (Բուզ. ՟Դ. 5։)

Եւ ինքնակամ. յօժարակամ.

Կանխէին անձնակամ կամօք ի պահս եւ յաղօթս. (Ագաթ.։ որ ի Ճ. ՟Բ.) գրի ԱՆՁՆԱԿԱՆ.

Եւ անձնահաճ. ինքնահաւան. ինքնագլուխ.

Յանձնակամ մարդկանն գնալոյ ծնաւ զպառակտումն։ Ազատեսջիք ի ծառայութենէ անձնակամ գործոցն խաւարի. (Ագաթ.։)

Պերոզ անձնակամ եւ անհաւան։ Ըստ հպարտ եւ անձնակամ բարուց իւրոց. (Փարպ.։)


Անձնական, ի, աց

adj.

personal;
hypostatical;
own.

· Calfa

NBHL (12)

ψυχικός. animatus, animalis, ceu animae, vitalis, πνευματικός, spiritualis. Հոգեկան. հոգեւոր. իմանալի, բանաւոր. շնչաւոր. կենդանական. րուհանի.

Քահանայապետն ի սրբոցն սրբոց ոչ մտանէ պճղնաւորաւն, նուիրել զանձնական արիւնն։ Զանձնական զխուճապ Աստուծոյ յինէն ի բաց փարատեցուցեալ. (Փիլ. այլաբ.։)

Յանձնական էութեան իւրում զիւրն ունի, այլ վասն երեւելի արարածոցս առեալ նմանութիւն. (Ագաթ.։)

Մարմնականաց եւ անձնականաց։ Անձնականացն աներեւութից։ Անձնական օձ, կամ ցաւ, կամ երկիր, կամ քաղաք եւ այլն. (Նար. ստէպ։ Լմբ. սղ. ՟Ծ՟Դ։)

Անձնական պատարագ լինել Աստուծոյ կենդանւոյ. (Վահր. դտ.։)

Անձնական առաքինութիւնք. (Սարկ. քհ.։)

Անձնական զօրութիւնք. Նիւս. բն. ստէպ. իմա՛ կենդանական, եւ յօժարական. զոր օրինակ երեւակայութիւն, միտք, յիշողութիւն, շարժութիւն, զգայութիւն։

Կամ իբր անձնաւոր.

Անձին սեպհական. իւրական. յատուկ.

Ոչինչ անձնական խօսեցայ ընդ ձեզ. (Ոսկ. յհ. ՟Բ. 23։)

Զձայնս զանձնականս, եւ զչարչարանս զանձնականս. (Բրս.։ Յհ. իմ. երեւ.։) (Տօնակ.։)

Կանխէին անձնական կամօք ի պահս եւ յաղօթս. (Ճ. ՟Բ.։)


Անձնակործան

adj.

that ruins himself.

· Calfa

NBHL (1)

Կործանիչ անձին կամ հոգւոյ.


Անձնակորոյս

cf. Անձնակործան.

· Calfa

NBHL (2)

Կորուսիչ անձին կամ հոգւոյ.

Պատրող է կենցաղոյս ալէկոծութիւնն, եւ անձնակորոյս՝ ախտքն. (Վրք. հց. ՟Գ։)


Անձնահաճ

adj.

presumptuous, vain.

· Calfa

NBHL (4)

ԱՆՁՆԱՀԱՃ կամ ԱՆՁՆՀԱՃ. որ եւ ԱՆՁՆԱՀԱՃՈՅ, ԱՆՁՆՀԱՃՈՅ. αὑτάρεσκος. sibi nimis placens. Ինքնահաճ. ինքնահաճոյ. ինքնահաւան (ոք, կամ գործ նորա). քիւսթահ, մազրուր.

Այնպիսին ժպիրհ եւ անձնահաճ եւ անհաւատ է։ Անձնահաճն յանդիմանի նոյն ինքն եւ անհնազանդ. (Բրս. հց.։)

Ոչ հաճի պսակադիրն ընդ անձնհաճսն. (ՃՃ.։)

Անձնահաճ հպարտութիւն, կամ սնապարծութիւն. (Յճխ. ՟Ի։) (Փարպ.։)


Անձնահաճոյ

cf. Անձնահաճ.

· Calfa

NBHL (2)

Այնպիսին ընդ անձնհաճոյսն դատապարտեալ է. (Բրս. հց.։)

Վասն անձնահճոյ կամաց թագաւորին. (Ճ. ՟Ա.։)


Անձնահամբոյր

adj.

unanimous, consentaneous.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ համբոյր հոգեւոր. հոգեկցորդ. մտերիմ եւ ներքին.

Անախտական սիրարկու անձնահամբոյրն կցորդութեան. (Նար. ՟Ղ՟Բ։)


Անձնանախատ

adj.

that reproaches himself.

· Calfa

NBHL (3)

ὡνείδισας ψυχήν. improperans animamsuam. Որ նախատինս դնէ անձին իւրում. ոտնհարու հոգւոյ եւ մարմնոյ իւրոյ.

Ժողովուրդ անձնանախատ ի մահ. (Դատ. ՟Ե. 18.) որ գրէ

Որ նախատեաց զանձն իւր ի մահ. այս ինքն զի խրոխտացաւ եւ ընկեց զանձն իւր ի մահ։ (Եփրեմ.)


Անձնապահապետ

s.

the commander or captain of the guard.

· Calfa

NBHL (4)

Անձնապահապետ արարից զքեզ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ը. 1։)

Եւ որպէս խնամակալ անձին իւրում եւեթ. ինքնատէր. ինքնագլուխ.

Եւ ինքեանք ցրուեալք տիրագլուխք անձնապահապետք յամենայն լերինս շրջէին. (Խոր. ՟Գ. 56։)

ἁρχισωματοφύλαξ, (իբր մարմնապահապետ) summus corporis custos. Գլուխ անձնապահաց կամ թիկնապահաց.


Անձնապաշտ

adj.

that adores himself, interested, selfish, egoistical.

· Calfa

NBHL (2)

Որ զկամս անձին պաշտէ.

Անձնապաշտիցն վարձս ընդէ՞ր տայ. (Ոսկիփոր.։)


Անձնապէս

adv.

personally;
properly;
hypostatically.

· Calfa

NBHL (3)

Հոգեպէս. ի բոլոր անձնէ. ի սերտ սրտէ.

Զվայելս անտեսիցն անձնապէս հոգիադրկեալ. (Նար. կուս.։)

Պէտք են քահանային զնոցա ասացեալ սաղմոսերգութիւն՝ ի՛ւր անձնապէս օրհնութեամբն Աստուծոյ մատուցանել. (Խոսր.։)