Definitions containing the research բ : 10000 Results

Գիշերամարտութիւն, ութեան

s.

nocturnal combat.

NBHL (3)

Որպէս ի գիշերամարտութեան ըմբռնեալ էին. (ՃՃ.։)

Իբրեւ ի գիշերամարտութեան դանդաչէին ոչ որոշելով զթշնամին եւ զբարեկամն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Զբանակն մադիանացւոց իմաստութեամբ ի գիշերամարտութիւն գեդէոնեան վարէր զօրութիւն (Պիտ.։)


Գիշերայած

adj.

noctivagant.

NBHL (1)

Գիշերայածու բուն առ արծիւն ի տունջեան մրցի։ Գիշերայածու գազան, գերեզմանակրկիտ բորէ. (Մագ. ՟Ծ՟Է։)


Գիշերայածու

cf. Գիշերայած.

NBHL (1)

Գիշերայածու բուն առ արծիւն ի տունջեան մրցի։ Գիշերայածու գազան, գերեզմանակրկիտ բորէ. (Մագ. ՟Ծ՟Է։)


Գիշերային

adj.

nocturnal.

NBHL (2)

Նիկոդեմոս գիշերային աստուածապաշտն. (Ածաբ. պասէք։)

Լուսինն գիշերայնոյ մխիթարիչ. (Երզն. լուս.) իմա՛ իբր ՟Գ. ժամանակի գիշերայնոյ։


Գիշերայն

adv.

by night, nightly, in the night time.


Գիշերանամ, ացայ

vn.

to grow dark, to become obscure.

NBHL (1)

Լինել իբրեւ զգիշեր. եւ Հասանել գիշերոյ. գիշերնալ, մթըննալ.


Գիշերապահ, աց

adj. s.

nocturnal guard;
—ք cf. Գիշերապահութիւն.

NBHL (2)

Զայլ պահ գիշերապահ շուրջ զնոքօք զգուշութեամբ բիւրազգի ածէին. (իմա՛ պահպանութիւն գիշերային. ՟Գ. Մակ. ՟Ե. 3։)

Կայցեն ի գիշերապահս զգուշութեամբ. (Ագաթ.։)


Գիշերապահութիւն, ութեան

s.

bivouac, patrol, sentinel.

NBHL (1)

Սիւնն սուրբ ... ի գիշերապահութեան առաջնորդութեանն. (Ագաթ.։)


Գիշերապաշտօն

s.

nocturn

NBHL (1)

Տայր աղօթս առնել գիշերապաշտամամբ. (Օրբել.։)


Գիշերավար, ի

s.

Venus, the evening star;
cf. Գիշերագնաց.

NBHL (7)

Զգիշերավարն, եւ զսայլն. (Յոբ. ՟Թ. 9. եւ ՟Լ՟Ը. 32։)

Երբեմն՝ որ գիշերավարն է, առաւօտին աստղ լինի. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Զլուսաբերն եւ զգիշերավառն։ (Պղատ. օրին. ՟Է.)

Նմանութեամբ.

Զգիշերավարն խաւարասէր՝ սկզբնաներհակ բարւոյն աստուծոյ (սադայէլ). (Նար. ՟Լ՟Է։)

Իբրեւ զգիշերավարն (կամ զգիշերավառն) պայծառասցու՛ք հոգւով խաւարային կողմ աշխարհիս. (Նար. յովէդ.։)

Գնաց ընդ անապատն գիշերավար. իբրեւ եհաս նմա տիւն, եւ այլն. (Վրք. հց. ձ։) ի բառս Գաղիանոսի Գիշերավար կոչի խոտ ինչ, իբր յն. ասդէրի՛սգօս այն է աստղիկ. արուսեակ։


Գիշերի

cf. Գիշերայն.

NBHL (1)

Գիշերի սատակեսցի, կամ կործանեսցի։ Եկեալ աշակերտքն գիշերի։ Սա եկն առ նա գիշերի։ Պնդեցաւ զկնի նոցա գիշերի։ Մտին առ քեզ գիշերի։ Օր տեառն իբրեւ զգող՝ գիշերի (կամ ի գիշերի) այնպէս հասանէ.եւ այլն։


Գիշերօթիմ

vn.

cf. Գիշերեմ.

NBHL (2)

Օթագայիլ գիշերայն. տքնիլ ի բացի.

Եւ կամ պարսպապահ լինել՝ արտաքոյ գիշերօթեալք. (Փիլ. բագն.։)


Գիջագոյն

adj.

more damp or moist;
bleared.

NBHL (2)

Աչք լիայ գիջագոյնք. բր. թոյլ. յն. տկար. Ծն. ՟Ի՟Թ. 17։)

Յորս պաճարաց ... գիջագոյնքն յաւետացեալ են. յն. իբր. ռմկ. եարան եօլտաշ ունեցօղ. (Փիլ. իմաստն.։)


Գիջակն, կանց

adj.

blear-eyed.

NBHL (2)

ԳԻՋԱԿՆ գրի եւ ԳԻՃԱԿՆ, ԳԷՃԱԿՆ. Որոյ աչքն է զգածեալ խոնաւութեամբ. բժաբեր. ջրջրկած աչքով, ճպռոտ.

Կուրացուցանէ արեգակն զգիջակունսն. (Ոսկ. ՟բ. կոր.)


Գիջային

adj.

damp, moist;
lascivious, wanton.

NBHL (2)

Զցամաքային բնութիւն ի մէջ գիջային բնութեանս է տեսանել. (Ճ. ՟Գ.։)

Մի՛ զգիջային եւ շփոթեալ զբազմամբ զկեանս խնդրեսցուք, եւ զվնասակար խրախճանութիւնս. (Ոսկ. գծ.։)


Գիջին

cf. Գիջային.

NBHL (1)

Ջուր՝ ցրտին եւ գիջին. օդ՝ ջերմին եւ գիջին. (Լծ. ածաբ.։)


Գիջանամ, ացայ

vn.

to get humid, to become damp;
to pollute one's self.

NBHL (1)

Ի լուսնէն գիջանամք. (Լմբ. սղ.։)


Գիջացուցանեմ, ուցի

va.

cf. Խոնաւեցուցանեմ;
cf. Տամկացուցանեմ

NBHL (1)

Արեգակն գիճացուցանէ զմոմ. (Վանակ. յոբ.։)


Գիջութիւն, ութեան

s.

humidity, moisture;
pollution, masturbation, onanism;
impurity

NBHL (5)

Ամենայն երանք ապականեսցին գիջութեամբ. (Եզեկ. ՟Ի՟Ա. 7. (կամ ՟Է. 17. խոնաւութեամբ։))

Ցօղ է գիջութիւն ի պարզոյ բերեալ ըստ անօսր բաղկացութեան. (Արիստ.։)

Արեգակունք բազմահոլովք՝ գիճութեան չարեաց ցամաքեցուցիչք. (Նար. առաք.։)

Հետեւեալ լինի ազատականութեան եւ բարուց գիջութիւն եւ բարեբարոյութիւն. (Արիստ. առաք.։)

ԳԻՋՈՒԹԻՒՆ. ἁσέλγεια, ἁκολασία, λαγνεία lascivia, libido Ցանկասիրութիւն. պղծութիւն. վավաշոտութիւն. տե՛ս (Իմաստ. ՟Ժ՟Դ. 26։ Մրկ. ՟Է. 22։ ՟Բ. Կոր. ժբ. 21։ ՟Ա. Պետ. դ. 3։ ՟Բ. պ. ՟Բ. 7. եւ 18։)


Գիսակ, աց

s.

head of hair, long hair.

NBHL (2)

Զի՞նչ է յեօթն մասունս բաժանումն գիսական նորա. (Եղիշ. դտ.։)

Հանդերձ գիսակօքն եւ զզօրութիւն ի բաց եհատ. (Փիլ. սամփս.։)


Գիսակալ

s.

cf. Ծամակալ.

NBHL (1)

Իբր Ծամակալ։ (Երզն. քեր.։)


Գիսաւոր, աց

adj. s.

hairy, long-haired;
comet;
Greek monk.

NBHL (4)

Այր եթէ գիսաւոր է, անարգանք են նմա. բայց կին եթէ գիսաւոր է, փառք են նմա. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 14։)

ԳԻՍԱՒՈՐ. որպէս Ուխտաւոր աստուծոյ, որ ոչ կտրէ երբէք զհերս. ըստ նմին եւ վանական կարգ ինչ ըստ յունաց.

ԳԻՍԱՒՈՐ κομήτης cometa Վարսաւոր աստղ. վարսամ. եւ յն. բառիւ. կոմիտ.

Գիսաւոր ասացեալքն ... Կոմիտք, որ են գիսաւորք. Արիստ.։ Երեւեցաւ աստղ զարմանալի տեսլեամբ վարսաւոր ... զոր անուանեալ կոչէին աստղ գիսաւոր. (Ղեւոնդ.։)


Գիտակ, աց

adj.

knowing, wise, experienced.

NBHL (3)

Մարդիկ յայտնեացն են գիտակ. իսկ աստուած եւ անյայտիցն յայտնապէս տեսանօղ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Գիտակն աստուած հարցանէր իբրեւ զանգէտ. գիտակն զգիտակն (խղճին) հարցանէր. (Եփր. ծն.։)

Գիտակ էր ... եւ ոչ իւիք անտեղեակ։ Գիտակ արարին զթագաւորն վասն սրբոյն Գրիգորի. (Ագաթ.։)


Գիտակից, կցի, կցաց

adj.

conscious, acquainted, confident.

NBHL (2)

Տանջանս կրելով յաղագս զեկուցանելոյ զգիտակիցսն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Գիտակից եմք ամենայն խորհրդոց ձերոց. (Լծ. ածաբ.։)


Գիտակցութիւն, ութեան

s.

conscience;
knowledge.

NBHL (4)

συνείδησις, συνειδός conscientia Գիտակիցն լինել անձամբ անձին. վկայութիւն խղճի. խիղճ մտաց. խղճմտանք.

Աղաչեմ, հանդերձ գիտակցութեամբ ընդունել. (Պրպմ.։)

Որ են սրտին գիտակցութիւնք, որ առ աստուած բարեաց խորհրդոց. (Նար. երգ.։)

Իւրաքանչիւր ոք ի մէնջ մտաց գիտակցութեամբ ճշմարտութեան բանիցս վկայէ. (Լմբ. ատ.։)


Գիտանամ, ացայ

vn.

to know, to have commerce or intimate relations with some one.

NBHL (3)

Որ գիջութեամբ պղծութեան վարին, գիտանալով անօրէն խառնակութեամբ։ Յաղագս առ կանայս գիտանալոյ։ Գիտացան ընդ մարսն։ Զսեղսխսն որք գիտացանն (ընդ միմեանս). (Փիլ.։)

Ռամկական է ասելն ներգործաբար, Գիտացաւ, իբր գիտաց. գիտցաւ.

Ոչ ոք գիտացաւ, թէ ու՛ր իցեն. (Ճ. ՟Գ.։ Այլ առաւել գտանի, Գիտացիր, իբր գիտեա՛. գիտցի՛ր։ Մանդ.։ Մաշկ.։ Կամ Գիտա՛։ Արշ.։ Փիլ. ՟ժ. բան.։ ՃՃ.։ եւ Գիտացօղ. գիտցօղ. իբր գիտօղ.)


Գիտելի, լւոյ, լեաց

adj. s.

that may be known, perceivable;
—ք, note, remark.

NBHL (3)

Ճառիդ գիտելի եղելոյ՝ այլաբանելի է այսպէս. (Փիլ. լին.։)

Գիտելի էր սրբոցն։ Գիտելի է քեզ։ Վասն ամենեցուն այսպէս գիտելի լինելոյ շնորհիս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. թղթ. եւ Լմբ. ստիպ.։)

Ոչ միայն առ եղբարս գիտելիս եւ ծանօթս առնես. (Շ. ՟գ. յհ. ՟Գ։)


Գիտեմ, տացի

va.

to know, to perceive;
to learn, to understand;
to feel, to recognize;
to be able;
to consider, to observe, to note;
to believe;
to know, to have a carnal connection with;
ոչ —, to be ignorant of, not to know;
— զայր or զկին, to lie with a man or woman;
ոչ գիտէ զամօթ, he has no shame;
քաջ, ճարտար գիտեմ զայն, I know it throughly;
չգիտեմ, I do not know, I am ignorant of it;
գիտասջիր, know ! չ— զի՛նչ առնել, to be at a loss what to do.

NBHL (14)

εἱδέω, εἵδω, οἷδα scio, (novi), ἑπίδομαι, γνώσκω cognosco, conscius, peritus sum (գտանի եւ Գիտա՛, տացի, տացօղ) ռմկ. գիտնալ։ cf. ԳԻՏԵՆԱՄ. (լծ. եբր. իատա՛. յն. իտէ՛օ, ի՛տօ. յորմէ լտ. վի՛տէօ, տեսանեմ) Ճանաչել որպէս եւ էն. մտօք տեսանել իբր աչօք եւ ստուգութեամբ. հասու, տեղեակ լինել. ըմբռնել. մակացու կամ ակահ լինել.

Յառաջագոյն գիտէր զսատանայէ, թէ թիւրելոց է։ Կանխաւ գիտէր զՅակոբայ. (Եզնիկ.։)

Այլք ի փորձոյ գիտեն, իսկ աստուած բնութեամբ. (Մխ. երեմ.։)

Զսոյն սա գիտէ բանս (ըստ պատմութեանց) ընդ վիթխարի սկայիցն միաբանեալ. (Յհ. կթ.։)

Ի միոջէ որովայնէ աստուածայնոյն գիտէ զմեզ բանս (ըստ հաւատոց) վերստին ծնեալ. (Մագ. ՟Ի՟Զ։)

ԳԻՏԵԼ ասի ոճով՝ իբր Կարօղ լինել. սովոր լինել. ոչինչ դանդաղիլ. ոչինչ յերկուանալ.

Գիտէ տէր զաստուածապաշտս փրկել ի փորձութենէ։ Գիտէք պարգեւս բարիս տալ որդւոց ձերոց։ Ոչ գիտեմ աչառել երեսաց. Բ. Պետ. ՟Բ. 9։ Մտթ. ՟Է. 1։ Յոբ. ՟Լ՟Բ. 22։)

Բազում անգամ գիտէ սէրն զարհամարհութիւն ծնանել. (Լմբ. սղ.։)

ԳԻՏԵԼ. իբր Համարել. եւ Հասկանալ. իմանալ.

Ես զձեզ ինձ բարեկամս գիտեմ. (Ագաթ.։)

Զթուղթն բարուքայ՝ բարուքայ գիտելի է, եւ ո՛չ Երեմիայի. (Մխ. երեմ.։)

Զգլխոյն՝ յոյնք ոչ զիսկզբանէն գիտեն, այլ՝ կարճ ի կարճոյ. (Կիւրղ. ծն.։)

ԳԻՏԵԼ. γινώσκω agnosco որպէս Մերձենալ զուգաւորութեամբ. մտանել առ կին. ննջել. քունել։ cf. ԳԻՏԱՆԱԼ, եւ cf. ԳԻՏԵՆԱՄ.

Եթէ կին գիտասցի ի չորքոտանւոյ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Գիտնական, ի, աց

cf. Գիտուն.

NBHL (3)

Գիտնական բան, խրատք. (Փարպ.։ Պիտ.։)

Կատարեալ փիլիսոփոս երկոքումբք կերպարանի. բարեաւն ասեմ, եւ գիտնականաւն, եւ կատարելեաւն։ Ի ձեռն տեսականին զգիտնական զօրութիւնս հոգւոյն զարդարեսցէ. (Սահմ. ՟Դ. եւ ՟Ժ՟Ե։)

Ոչ վայրապար քահանայի, այլ յոյժ երկիւղածի եւ գիտնականի, որ գիտէ հմտաբար, եւ այլն. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)


Գիտնականութիւն, ութեան

s.

cf. Գիտութիւն.

NBHL (2)

Զյառաջատեալսն կամօք եւ վարուք գիտնականութեամբ. (Շ. ՟ա. յհ. ՟Հ՟Թ։)

Զհնազանդութիւն գիտնականութեամբ գեղեցկացեալ՝ ասացին թշնամի մարմնոյն. (Կլիմաք.։)


Գիտող, աց

s.

scholar, learned man;
prophet.

NBHL (1)

Ոչ են գիտող առնելոյ զբարիս. (Լմբ. ժղ.։)


Գիտուն, տնոց

adj. s.

learned, lettered, literate, wise, knowing, well performed;
skilful, intelligent;
diviner, foreteller;
— լիցի, know, you are informed, you must know;
— առնել, to inform.

NBHL (9)

συνετός intelligens, sapiens Ունակ գիտութեան. գիտնական. ուսեալ. իմաստուն. հանճարեղ. բանիբուն. բան կամ ուսում գիտցօղ. եբր. խախամ.

Անցուցանէր զբազում գիտնովք. (Փարպ.։)

Գիտուն է ի չարութիւն. (Սեբեր. ՟Ժ։)

Որ իմաստասիրելն առանց պիտակ օտարութեան է գիտուն. այսինքն գիտէ, ուսեալ է. (Փիլ. ՟ժ. բան.։)

Իբրեւ գիտուն խորհրդոց նոցա՝ յայտնէր զնոցա կասկածն. (Արշ.։)

Կամիմ, զի գիտունք իցէք եղբարք։ Նորին գիտուն սիրովն գիտասջիք որոշել եւ ընտրել ինչ որ լաւն իցէ. (Եփր. փիլիպ.։)

Խօսէր զբանն ոգւոցն արթուն, արքայութեան առնէր գիտուն. (Շ. խոստ.։)

Որում ամենայն ինչ ծանօթ է, եւ գիտուն։ Որ ինչ միանգամ ոչ ծանօթ եւ գիտուն ի բազմաց. (Փիլ.։)

Զի եւ հեթանոսաց գիտուն արասցէ զսրբոցն գորով՝ որ առ նա. (Նար. երգ.։)


Գիրանամ, ացայ

vn.

to fatten, to grow fat.

NBHL (1)

Գիրացաւ ստուարացաւ։ Գիրացան եւ փափկացան ի բարութիւնս մեծամեծս. (Օր. ՟Բ. 15։ Նեեմ. ՟Թ. 25։)


Գիրապարար

adj.

fat, plump, corpulent;
fertile, abundant.

NBHL (1)

Գիրութեամբ պարարեալ. գէր եւ պարարտ.


Գիրացուցանեմ, ուցի

va.

to fatten, to make fat;
to make clammy.

NBHL (1)

Գիրացուցանես զարմինդ քո թանձրութեամբ. (Մաշկ.։)


Գիրացուցիչ, չի, չաց

adj.

fattening.


Գիրութիւն, ութեան

s.

plumpness, corpulence.

NBHL (4)

Ճարպոյ բնութիւն՝ գիրութիւն մատուցանէ աղեացն. (Փիլ. ել.։)

Համակեալս ի գիրութեան։ Սոնքացեալս գիրութեամբ. (Խոր. ՟Գ. 59։ Փարպ.։)

Ի մարմնոցն. (գիրութենէ. իբր ի պարարմանէ. Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Եւ ո՛չ զհին վայելչութեան կալցիս զգիրութիւն. իբր զառատութիւն, եւ այլն. (Լմբ. յայտն.։)


Գիւղեան

s. pl.

villages, country.


Գլաթաւալ

adv.

in rolling, tumbling down.

NBHL (1)

Իբրեւ զգիլս թաւալեալ. որպէս զքարինս հոլովեալ.


Գլան, աց

s.

cylinder.

NBHL (1)

(լծ. յն. գի՛լինտրօս) κύλινδρος cylindrus Մարմին ողորկ սիւնաձեւ՝ որպէս քար գլելի եւ գլորելի. (լող քարն ողորկիչ տանեաց, եւ օխլավու ի բանալ զխմոր եւ այլն).


Գլանամ, ացայ

vn.

to become blunted, to get dull.


Գլաջարդ առնեմ

sv.

to break, to bruise with a stone.

NBHL (1)

ԳԼԱՋԱՐԴ ԱՌՆԵԼ. Գլաւ՝ այսինքն քարամբ ջարդել.


Գլգլունք

s. pl.

gurgling;
murmur;
noise.

NBHL (1)

Բառ ռմկ. որպէս Ձայն իրաց գլելոց սաստկութեամբ. կուռկուռ.


Գլխագարութիւն, ութեան

s.

head-ache;
madness;
giddiness.

NBHL (2)

Ոտնացաւութիւն, եւ գլխագարութիւն, եւ անբժշկելի ցաւք։ Ոմանք իբր գլխագարութիւն ասէին զնմանէ ի սատանայէ եղեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։ եւ Ոսկ. ՟բ. կոր.։)

Այդ իսկ առաւել ի գլխագարութիւն բերէ զձեզ. (Ոսկ. յհ. ՟Ա. 20։)


Գլխագերծ, աց

adj.

whose head is shaven;
barefaced.


Գլխագիր, գրաց

s.

initial, capital letter;
inscription, title.

NBHL (2)

Զմանկաբար խանձարուրսն, զմարդկապէս գլխագիրն. (Ածազգ. ՟Ժ՟Գ.) յն. ἁπογραφή կամ ἑπιγραφή

ԳԼԽԱԳԻՐ. Գլխաւոր նշանագիր կամ տառ ի գլխաւոր հատուածս բանի. գլխատառ, մենծ գիր. սիւլուսի.


Գլխադիր, դրի

s.

coif, head-dress;
where is the head of a Saint preserved.

NBHL (5)

ԳԼԽԱԴԻՐ. Դիր հանգստեան, ուր պահի գլուխ սրբոյ.

Զգլխագիրն ի բաց հանցէ (կինն), զի դատեալ լիցի մերկ գլխով. (Փիլ. ՟ժ. բան.։)

Առնեն գլխադիրս գլխոյ ամենայն հասակաց։ Պատառեցից զգլխագիրսն ձեր. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 18. 21. եբր. (ըստ ոմանց՝ ուսանոց նման բարձկներոյ)։)

Գլխադիրն ամենասրբուհոյ աստուածածնին։ Զսուրբ գլխադիրն. (Հ=Յ. յուլ. ՟Բ.։)

Գլխադիրն յակոբայ փառաւորական (յերուսաղէմ). (Գանձ.։)


Գլխածանրութիւն, ութեան

s.

heaviness of the head.

NBHL (2)

καρηβαρία gravedo capitis Ծանրութիւն գլխոյ՝ յարբեցութենէ, ի խօթութենէ, եւ այլն. որ եւ ասի ԾԱՆՐԱԳԼԽՈՒԹԻՒՆ, ԳԼԽԱԳԱՐՈՒԹԻՒՆ։ (Գաղիան.։)

Արբեցութեանց գլխածանրութիւնք. (Բրս. պհ. ՟Ա։)


Գլխակարգութիւն, ութեան

s.

division into several chapters, order, arrangement;
summary, compendium;
index.

NBHL (2)

Կարգաւորութիւն բանից ի գլուխս գլուխս. բովանդակութիւն. ցանկ.

Հանդերձեալ բանդ ունի եւ զմեր գլխակարգութիւնս խնդրոց. (Գր. տղ. թղթ.։)


Գլխահար, աց

s.

oppressor;
tomahawk.

NBHL (1)

Հարկանօղ գլխոյ. նեղիչ. բռնաւոր. պատիժ.