cf. Ըղձամ.
ԸՂՁԱՄ կամ ԸՂՁԱՆԱՄ. Իղձ ունել, իղձ լինել, ըղձիւ բերիլ. բաղձալ. ցանկալ. փափաքել. եւ Ըղձիւք՝ ուխտիւք խնդրել, աղերսել. մաղթել. աղօթել.
Ըղձանամք, զի եւ այլն։ Ըղձայ լինել եւ այլն։ Ըղձացարուք նմանել եւ այլն. (Եբր. ՟Զ. 11։ Փիլ.։)
Ըղձանային այգուն լինելոյ. (Գծ. ՟Ի՟Է. 29։)
Կայունութեան ըղձասցի եւ հաստատութեան. (Փիլ. իմաստն.։)
Այսպիսի դառն մեծութեան ըղձացաւ յաշակերտսն թշուառականն Յուդա. (Համամ առակ.։)
Ընդ հրեշտակս պարակցութեանն ըղձայ. (Լմբ. սղ.։)
Ըղձամ առ Աստուածն իմ. (Ճ. ՟Ա.։)
Հյց. խնդ.
Սկսաւ եւ այլ իմն պատիւ ըղձանալ։ ըղձանայր աւելի եւս պատիւ քան զոր ունէրն՝ առնուլ։ Զի՞նչ օգուտ իցէ քեզ ո՛վ մարդ՝ զայլս ի տանջանս ըղձանալ. (Ոսկ. ես.։)
Այլք ըղձային զպատառումն երկրի. (Եղիշ. ՟Գ.)
Ըղձանայ զանըղձանալիսն. (Փիլ. տեսական.։)
Ոչ կեանս միայն ըղձանայ որդւոյն, այլ եւ զառաջին՝ Աստուծոյ կեանս. (Փիլ. լին. ՟Գ. 57։)
Ոչ կամիս կորուստ, ոչ ըղձանաս մահ. (Նար. ՟Հ՟Զ։)
Եւ ապա արքային Սմպատայ զմահ անհնարին ըղձացեալ ոստիկանին ... մատնէր զնա անօրէն դահճաց. (Յհ. կթ.։)
Ըղձաց զթեւս աղաւնոյ։ Ըղձանայր զելս ի մարմնոյս։ Զսոյն եւ աշակերտացն ըղձանայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)
ԸՂՁԱԼ կամ ԸՂՁԱՆԱԼ. Ըղձութիւնս պատմել. հմայս հմայել. գուշակել.
Զսըտութիւնսն մի՛ եւս տեսանիցէք, եւ ըղձութիւնս այլ եւս ոչ ըղձանայցէք։ Մարգարէք նորա ըղձային (կամ ըղձանային) նոցա ստութիւն. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 23։ ՟Ի՟Բ. 28։)
Présent | |
---|---|
ես | ըղձանամ |
դու | ըղձանաս |
նա | ըղձանայ |
մեք | ըղձանամք |
դուք | ըղձանայք |
նոքա | ըղձանան |
Imparfait | |
---|---|
ես | ըղձանայի |
դու | ըղձանայիր |
նա | ըղձանայր |
մեք | ըղձանայաք |
դուք | ըղձանայիք |
նոքա | ըղձանային |
Aoriste | |
---|---|
ես | ըղձացայ |
դու | ըղձացար |
նա | ըղձացաւ |
մեք | ըղձացաք |
դուք | ըղձացայք |
նոքա | ըղձացան |
Présent | |
---|---|
ես | ըղձանայցեմ |
դու | ըղձանայցես |
նա | ըղձանայցէ |
մեք | ըղձանայցեմք |
դուք | ըղձանայցէք |
նոքա | ըղձանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | ըղձացայց |
դու | ըղձասցիս |
նա | ըղձասցի |
մեք | ըղձասցուք |
դուք | ըղձասջիք |
նոքա | ըղձասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ ըղձանար |
դուք | մի՛ ըղձանայք |
Impératif | |
---|---|
դու | ըղձացի՛ր |
դուք | ըղձացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | ըղձասջի՛ր |
դուք | ըղձասջի՛ք |