to desire, to wish, to envy, to covet, to long for;
to desire inordinately, to covet greedily.
ՑԱՆԿԱՄ կամ ՑԱՆԿԱՆԱՄ. ἑπιθυμέω, ποθέω, ἑράω, ἰμείρομαι եւ այլն. concupisco, desidero, cupio, opto. գրի եւ ՑԱՆԳԱԼ, ՑԱՆԳԱՆԱԼ. Ցանկ կամ ի սպառ բերիլ սրտիւ առ իմն իբր յեզր բաղձանաց, կամ յայն ինչ՝ յոր յանգի յօժարութիւնն. բաղձալ. ըղձալ. անձկալ. փափաքել. տենչալ. տարփալ. եւ Տռփալ. յօժարիլ, պապակիլ, պասքիլ. սիրտը ուզել, կարօտնալ, աչք ձգել.
Անձն ամպարշտի ցանկայ չարեաց։ Մարմինն ցանկայ հակառակ հոգւոյ, եւ հոգի հակառակ մարմնոյ։ Յափշտակութեան մի՛ ցանկայք։ Եթէ ցանկայք աթոռոց եւ գաւազանաց իշխանութեան։ Ցանկայ եւ փափաքէ անձն իմ ի գաւիթս քո։ Ցանկանալով ցանկացեալ ես երթալ ի տուն հօր քոյ։ Մի՛ ցանկանար տան ընկերի քո, եւ մի՛ անդոյ նորա։ Մի՛ ցանկար կնոջ ընկերի քո։ Մի՛ ցանկանայցես։ Տայցես զարծաթն ընդ ամենայնի, որում ցանկանայցէ անձն քո։ Որոց եւ ցակասցի անձն քո։ Աւուր մարդւոյ ոչ ցանկացայ։ Ցանկացայ փրկութեան քում տէր։ Ցանկացեալ կերակրոյ։ Ցանկացեալ նոցա՝ առի։ Ցանկացեալ երեսաց քոց՝ գտի զքեզ։ Որ հայի ի կին մարդ՝ առ ի ցանկանալոյ նմա։ Զի՛նչ ցանկայ անձն քո։ Ամպարիշտ ցանկանայ զամենայն աւուրս զցանկութիւն չարեաց։ Եղէ ցանկացօղ դեղոյ նորա։ Հասանէ առ ցանկացօղս իւր.եւ այլն։
Բարւոյն եմք ցանկացօղք բնութեամբ. (Բրս. հց.։)
Բարւոյն ցանկալ բարի է։ Լաւութեանցն ցանկացօղ լիցի. (Յճխ. ՟Ե։ Եզնիկ.։)
Ցանկային մահակից լինել քաջ նահատակացն. (Եղիշ. ՟Ե։)
Միշտ ցանկայ մարդ անյայտիցն գիտակ լինել. (Գէ. ես.։)
Ցանկանային ի սուրբ աջոյ առն Աստուծոյ գտանել ձեռագրութիւն. (Փարպ.։)
Որ ոչ արդարոյ գործ է՝ այլոյ աշխարհի ցանկանալ, այլ անիրաւի. (Եզնիկ.։)
Présent | |
---|---|
ես | ցանկամ |
դու | ցանկաս |
նա | ցանկայ |
մեք | ցանկամք |
դուք | ցանկայք |
նոքա | ցանկան |
Imparfait | |
---|---|
ես | ցանկայի |
դու | ցանկայիր |
նա | ցանկայր |
մեք | ցանկայաք |
դուք | ցանկայիք |
նոքա | ցանկային |
Aoriste | |
---|---|
ես | ցանկացայ |
դու | ցանկացար |
նա | ցանկացաւ |
մեք | ցանկացաք |
դուք | ցանկացայք |
նոքա | ցանկացան |
Présent | |
---|---|
ես | ցանկայցեմ |
դու | ցանկայցես |
նա | ցանկայցէ |
մեք | ցանկայցեմք |
դուք | ցանկայցէք |
նոքա | ցանկայցեն |
Aoriste | |
---|---|
ես | ցանկացայց |
դու | ցանկասցիս |
նա | ցանկասցի |
մեք | ցանկասցուք |
դուք | ցանկասջիք |
նոքա | ցանկասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ ցանկար |
դուք | մի՛ ցանկայք |
Impératif | |
---|---|
դու | ցանկացի՛ր |
դուք | ցանկացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | ցանկասջի՛ր |
դուք | ցանկասջի՛ք |