Definitions containing the research բոյս : 639 results

Լալի, լիք, լեաց

NBHL (1)

Յոյժ բազմանայ լալումն ողբոյս. (Եղիշ. ՟Դ։)


Մանրախոտք, ոց

NBHL (1)

Մանրխոտք, դալարիք, բոյսք. կամ որոց խոտք եւ բոյսք եւ մանունք կամ բարակք.


Անալութ, ի

cf. Ընձուղտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։


Անանուխ, նխոյ

s.

mint.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թուի փոխառեալ իրանականից. հմմտ. պրս. [arabic word] nānxāh կամ [arabic word] nānūxēh «հացհամեմ, արջնդեղ, սև սոնիճ. մի տե-սակ սև սերմ՝ որ հացի վրայ ցանելով ու-տում են». կազմուած է [arabic word] nān «հաց»+ x*ah «համեղ» բառերից, ճիշտ ինչպէս հյ, հացհամեմ։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] nān'ā (փոխանակ nā'nəā) «ա-նանուխ», [arabic word] nankuhg «անանուխ», յն, νανοῦχα «հացհամեմ» Du Cange, արաբ. [arabic word] na'na' «անանուխ», թրք. [arabic word] nane «անանուխ»։ Այս երկու բոյսերի (հացհամե-մի և անանուխի) յարաբերութեան վրայ տե՛ս Lów, Aram. Pflanzennamen, էջ 259 ևն. հմմտ. նաև պհլ. nānā nānukspram «անանուխ իբր հացհամեմ» (ըստ Justi))։-Հիւբշ. 96։


Արկած

adj.

endorsed, cloathed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(բոյսը) տե՛ս Կասկած։


Արկած, ից

s.

misfortune, disaster, calamity, mischance, mishap, danger, peril, risk, hazard, chance, adversity, storm, tempest, evil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(բոյսը) տե՛ս Կասկած։


Արճիճ

cf. Կապար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Ղրբ. Տփ. արճին, Ագլ. Երև. Մկ. Ջղ. Սլմ. Վն. առճիճ, Ոզմ. արճէճ, Մղ. արջիջ, Տիգ. mրջիջ, Զթ. էռջիջ, բոլորն էլ նը-շանակում են «կապար. 2. հրացանի գըն-դակ». վերջին նշանակութիւնից լայնաբար Մրշ. «զէնք, հրացան»։ Նոր բառեր են արճը-ճել, արճճատուն (բոյս), արճճիկ «որսի հռա-սանի կապարեայ գնտիկ», արճճոտուն կամ արճինկապ «մէջը կապար լցրած (վէգ)»։


Արմ, մի

s.

stump, root;
stem, set, block, chump;
առ արմամբ խլել, to eradicate;
առ արմին դնել, to place near the root.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. լ-արմատից (մանրամասն տե՛ս յառնեմ)՝ -մ կամ -մև մասնիկով. մերձաւոր ցեղակիցներն են յն. ὄρμενος «ցօղուն, ընձիւղ, ծիլ, կաղամբի կուրծ», ὄραμνος «ճիւղ», ἔρνος «ծիլ, ճիւղ», հիսլ. renna «ծլիլ, աճիլ (բոյսի)», rani «ճիւղ» նորվ. runne, rune «ճիւղ», հբգ. rono «կոճղ, ծառի բուն», թերևս նաև պոնտ. armon «վայ-իի բողկ» (Pokorny 1, 137-9, Boisacq 713)։

Pictet 1, 304 Պլինիոսի armon ձևը կցում է մեր բառին։ Տէրվիշ. Altarm 8 արմուկն բառի հետ նոյն ծագումից։ Canini, Et. êtym. էջ 127 յն. ϰορμός «ծառի կոճղ»։ Thomaschek. Deutsche Litteraturh. 1883, էջ 1254 չեչէն. օրում «արմատ» բառի հետ։ Bugge, Lyk. Stud. 1, 18 լիւկ. Ἀρμόασις և նման յատուկ անունների մէջ։ Scheftelowitz BВ 29, 25 հհիւս. oromr, հբգ. drum, անգլ. thrum, յն. τέρμα ևն բառերի հետ, որոնց իմաստն է «ծայր, եզր»։ Pat-rubány ՀԱ 1906, 57 sero «հոսիլ» ար-մատից է հանում։ Karst, Յուշարձան 104 սումեռ. erim, rim «հիմնարկու-թիւն»։-Մառ ИАН 1917, 444 ընդարմ և զարմանալ հանում է ահ, զարհ «վախ» արմատից։ Պատահական նմա-նութիւն ունին չեչէն. orum, arumeš «արմատ»։ արաբ. [arabic word] äruma «ար-մատ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 391), ասոր. [syriac word] ︎ 'amrā «բոյս»։ Ուղիղ մեկնեց Persson. Beitr. 657։ Ernout-Meillet 810 լտ. ramus ձևի հետ։

. անստոյգ նշանակութեամբ բառ, որ մէկ անգամ ունի Վանակ. վրդ. հրց. «Միկոնն ի՞նչ է.-Արմ ասեն, քան զզաֆրանն հով է և քան զսապռն տաք» (տե՛ս ՀԲուս. § 220)։ Ըստ իս այս բառը կարելի է հասկանալ «բոյս» և այս պարագային կնոյնանայ վե-րի արմ, արմն բառի հետ. իսկ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 72 մեկնում է «մեկոն, խաշխաշ»։


Արմաւ, ոյ, ու, ոց, ուց

s.

date;
date-tree;
phenix.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ռ. ու հլ. «արմաւ պտուղը, խուր-մա» Ագաթ. «արմաւի ողկոյզ» Բ. թագ. ժզ. 1 «արմաւենի» ՍԳր. «արմաւենու տերև» Վրք. հց. «մի տեսակ խոտ» Բժշ. «փիւնիկ թոռ-չունը» Կոչ. 404-5. Տօնակ. Բար. 146. Մխ. առ. (այս բոլոր նշանակութիւնները կազ-մուած են հետևողութեամբ յունարէնի, ուր თοῖνις նշանակում է «արմաւ, արմաւենի, արմաւենու տերև, փիւնիկ հաւ, մի տեսակ բոյս (lolium perenne L)»։ Շրջմամբ գրուած է ամրաւ Քուչ. 57, 59. ևբ ձայնի յաւելու-մով եղած է ամբրաւ Ոսկ. ես. Վրք. հց. Վստկ. 206, որ և գրւում է ամպրաւ Քուչ. 54 Սրանցից ածանցուած են արմաւաստան Ե-զեկ. խէ, 18, 19. արմաւենի «արմաւի ծառ, արմաւենու տերև, մի տեսակ զարդ (վեռօևն նշանակութեան համար հմմտ. յն. თահ «մի տեսակ զարդ») ՍԳր. արմաւաջուր Վրք. եւագրի. ամբրաւօղի Կանոն.։


Արջ, ոց, ուց

s.

bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «արջ գազանը» ՍԳր. Ագաթ. Եզն. «Բևեռի մօտ գտնուած և եօթ-եօթը աստղերից բաղկացած երկու համաստեղութիւն, որոնք զանազանւում են իրարից՝ Մեծ Արջ և Փոքր Արջ անուննե-րով» Շիր. 49. Խոր. աշխ. «հիւսնի մեծ յըղ-կիչ գործիք, խարաբուզ» ՋԲ (իբրև ռմկ.) և ԱԲ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. Արրտ. 1894, 257 և 259։-Երկրորդական նշանակութիւնները ծագած են թարգմանաբար. հմմտ. յն. ἀρϰτος «արջ և Մեծ Արջ ու Փոքր Արջ համաստեղութիւննե-րը», իտալ. orso «արջ և յղկիչ գործիք»։ Այս արմատից են ծագում մկնարջ Բռ. ստեփ. լեհ. կամ արջամուկն «մի տեսակ անասուն» ԱԲ. արջենի «արջի մորթուց զդեստ» ԱԲ, արջային «հիւսիսային» Խոր. աշխ. (իբր թրգմ. յն. ἀρϰτιϰός «հիւսիսային» բառի), արջտակ կամ արջատակ «թաղթ, վայրի շող-գամ, cyclamen» Բժշ. (հմմտ. պրս. [arabic word] xirs-giyāh, յն. ἀρϰό-πους, ἂρϰὸ-φυτον, ἂρϰτιον, որոնք այլևայլ բոյսերի անուններ ևն և բոլորն էլ կազմուած «արջ» բառից. այս-պէս նաև հյ. արջախստոր, արջու ականջ, ար-ջու աչք, արջընկոյզ, արջի հատ, արջու խա-ղող ևն)։ Նոր բառեր են արջապան, արջմե-ղու, արջամագիլ ևն։-Ունինք գրուած առջ Վրդ. առ. 84։


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

ՆՀԲ յիշեալ չորս բառերն էլ (աբտա-խոյր, խաւարտ, տից և խաւարծի) հա-մարում է բոյսի կամ խոտի անուններ։ Այսպէս են նաև Ֆլօռիվալ, Խ. Ստե-փանէ (թարգ. Խոր. 1897), Պատկա-նեան (Maтep. для армян. cлов. I, էջ 23), Խալաթեան (Zur Erklärung der arm. Geschichte des M. v. Ghorene, WZKM 1893, 1), Մկ. Պալեան (անտիպ աշխ. տե՛ս Միաբանի Հայկականք, էջ 37)։ Մխիթարեանների իտալերէն թարզ-մանութիւնը հասկանում է խաւարտ «խոտ», խաւարծի «խոտիկ», իսկ ար-տախոյր և տից՝ խոտի անուններ. ըստ ալսմ վերի հատուածր թարգմանում է «La orinclpessa Satinig bramasse ar-dentemente della mensa d' Arcavan l'erba ardacur e l'erbolina ditz»։ Նոյնը ընդունում են նաև Langlois՝ ֆրանսե-րէն և Lauer՝ գերմաներէն թարգմա-նութեան մէջ։ Ղիստոնեանց եղբարց լատին թարգմանոթիւնն ունի. Prae-tar haec Sattinica valde concupavit

operculum planum tenebricosum ex pulvino Argovani (զծածկոյթ հարթ մթին՝ ի բարձիցն Արգաւանայ). ուր ար-տախոյր հասկացուած է «ծածկոյթ», խաւարտ կամ խաւարծի՝ «մթին, խա-ւար», իսկ միւսները անծանօթ, որով-հետև «հարթ» բառի համապատասխա-նը չունինք, զտից թարգմանուած չէ։ Է-մին՝ ռուսերէն թարգմանութեան մէջ՝ փոփոխելով բառերը՝ դնում է. «Տենչայր Աաթենիկ կրել զթագն Արգաւանայ և բազմել ի վերայ բարձից նորա»։ Եփրեմ Դաւթեան, Արձագանք 1886, թիւ 39, էջ 495 մեկնում է արտախոյր «թառ». խաւ-արտ «դրսից սամոյրով պատած» (խաւ և արտ բառերից), տից «փունջ» (իբր արմատ տրցակ բառի), թաւարծի թաւ և արծնել բառերից. որով ամբողջի թարգմանութիւնը լինում է «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր բռնել կամ փայփայել Արգամի սամրապատ. խոյրը և նրա թաւշեայ բարձերի փուն-ջը»։ Ա. Բահաթրեան, Հին Հայոց տաղա-չափական արուեստը (Շուշի, 1891, էջ 78) արտախոյր մեկնում է «արտախոյ-րանման, պսակաձև» (իբր ած.), խա-ւարտ «մի տեսակ բոյս», տից «նորա-բոյս», խաւարծի «ծիլ»։ Lagarde, Arm. Stud. § 759 զարտախուր (զ հայցակա-նի նախդիրը իբրև արմատական ընդու-նելով) կցում է պրս. ❇ zardxāu «մի տեսակ դեղին ծաղիկ» բառի հետ, համարելով, որ այս վերջինը առճա-տուած է zardxwar բառից։ Այս մեևնու-թիւնը մերժում է Հիւբշ. 150։ Միաբան, Հայկականք (Վղրշպտ. 1894, էջ 35-59) Խորենացու յիշեալ հատուածը սրբա-գրում է «Տենչայ Սաթենիկ տիկին տեն-չանս զարտախուր զստից ի բարձիցն Արգաւանայ», որի մէջ արտախոյր մեկ-նում է «մի տեսակ զգեստ, վարտիք» (տե՛ս արտախուրակ բառը նախորդ հա-տուածում), խաւարտ «ուռուցիկ», բայց յետին յաւելուած է, ինչպէս նաև խա-ւարծի. իսկ զտից պէտք է կարդալ զստից. որով հատուածը թարգմանւում

է «Տիկին Սաթենիկը ցանկանալով ցան-կանում է Արգաւանի բարձերից (սը-րունք)՝ զիստերի արտախուրին»։ Յովհ. Թումանեանո. Հորիզոն 1894, Ա. էջ 168-176 ընդունում է այս մեկնութիւ-նը, բայց «զգեստ» նշանակութիւնը հա-մարում է արտախոյրի առաջին առումը, երկրորդ առումն է «մի տեսակ ծաղիկ» և այս իմաստով էլ գործածուած է այս-տեղ։ Stackelberg WZKM 15(1901), 382 զարտախոյր ուղղում է զարդախար = պրս. ❇ zardxār։ Բ. եպս. Գէոր-գեան, Հովիւ 1906, 134 զտից համարում է զտիս, որ տիք բառի հայցականն է և մեկնում է «խաւարծիլի ցօղունը»։ Հ. ն. Անդրիկեան, Բազմ. 1906, էջ 105-7 (=Հովիւ 1906, էջ 345-346) համա-րում է արտախոյր ած., խաւարտ «մի ռեռաև կանաչեղէն», տից «տարիքե. հասակի, կեանքի» և խաւարծի «ծիլ». իսկ ի բարձիցն Արգաւանայ ձևը համե-մատում է Նոննոսի ի բարձիցն Արամազ-դայ ձևի հետ։ Ա. Քիշմիշեանց, Τиֆ-лисскiи Листокъ 1906 թ. л 145 և 148 (=Հովիւ 1908, էջ 351) զարտա-խուր «դեղին քաղցրաբոյր մի ծաղիկ՝ որ յարգի է Պարսկաստանում՝ իբրև պարտէզների զարդ», խաւարտ «մի տե-սակ բոյս», խաւարծի «խաւարծիլ», տից «փունջ»։ Աճառեան ՀԱ 1908, 124 ցոյց է տալիս որ չորս բառերն էլ բոյսի ա-նուն չեն կարող լինել. որպէսզի չորսն էլ բոյսի անուններ, այսինքն գոյական-ներ լինէին, պէտք պիտի լինէր նախ՝ չորսի վրայ էլ դնել հայցականի զ յօդը և երկրորդ՝ և շաղկապը դնել կա՛մ վեր-ջին գոյականի մօտ, կա՛մ ամէնքի մօտ և կամ գոնէ երկու բառը մէկ։ Արդ՝ ո-րովհետև և շաղկապը միայն մէկ ան-գամ է դրուած և զ նախդիրը երկուսի վրայ միայն կայ, ուստի հետևում է թէ այստեղ ունինք երկու գոյական՝ երկու ածականով։ Ըստ իս ածական է խա-ւարծի (հմմտ. թաւարծի, աղարծի), ուս-տի տից գոյական է. նոյն համադրու-

և արտախոյր գոյական (տե՛ս խաւարտ)։ Ա. Բահաթրեան, Հովիւ 1908, էջ 415-6 մեկնում է արտախոյր «արքայական», խաւարտ «մի տեսակ բոյս», տից=դից, խաւարծի «ծիլ, ուղէշ», բարձ «անկո-ղին». որով հատուածը թարգմանում է՝ «Սաթենիկը Արգաւանի անկողնից ցան-կանում էր արքայական խաւարտ և դիւ-ցազնական ուղէշ» (այսինքն՝ յղանալ, ծիլ՝ զաւակ ունենալ)։ Սիօն վրդ. Հովիւ 1909, էջ 235-7 գաւառական բարբառ-ներից առնելով՝ մեկնում է տենչալ «մորմոքուիլ», զարդախոյր «խոյրա-զարդ, խոյրով զարդարուած», խաւարտ խորտ, հուժկու», տից «ցից, իշխանա-կան գաւազան», խաւարծի «խաւարտ, խորտ, հուժկու բառի սեռականը», բար-ձիցն «բառնալը, վերացուելը» (Մորմո-քուիր, Սաթենիկ, խոյրազարդ քաջ Ար-գաւանից գաւազանի իշխանութեան բարձումը)։ Շ. վրդ. Սահակեան, ՀԱ 1911, էջ 334-47, Համշէնի բարբառի համեմատ մեենում է տիզ «փունջ» (որ կցում է դէզ, տրցակ և tisser «հիւսել» բառերին), խաւարծի «խաւարծիլ բոյ-սը», որի հոմանիշն է խաւարտ. իսկ ար-տախոյր «մի կապ, մի փունջ»։ Հ. Կ. Տ. Սահակեան, Բազմ. 1911, 345-52 կար-դում է «Ջարտախոյր սաղաւարտ և զդից հաւ՝ արծուի ի բարձր դիցն՝ Արտաւա-նայ» Հացունի, Ճաշեր 143 այնպէս է հասկանում թէ Սաթենիկը ցանկանում էր մասնակցիլ Արգաւանի խնջոյքին (բարձ) և այնտեղ վայելել խաւարտն ու խաւարծի բոյսերը։


Արքայ, ից

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ե հյ. «թագաւոր» ՍԳր. որից ար-քայագունդ Բուզ. Ագաթ. արքայատուր Ա-գաթ. Կորիւն. օձարքայիկ Կող. 155. արքա-յութիւն ՍԳր. Եւս. պտմ. Ագաթ. արքայորդի Դ. թագ. ժա. 12. Ոսկ. մ. ա. 6. աւելորդ բար-դութիւն է թագարքայ «թագով պսակուած արքայ», որ թէև գործածուած չէ, բայց նրա-նից է թագարքայածին «թագաւորից ծնուած» (նորագիւտ բառ) Պարակ. շար. էջ 21։ Բառիս բուն պարղական արմատն է արք, որ թէև գրաբարի մէջ առանձին գործածուած չէ, բայց կայ մի խումբ բարդութեանց մէջ. այս-պէս՝ արքունի ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. բ. 8. առքունիք ՍԳր. Ագաթ. Սեբեր. արքունուստ, որ և յարքունուստ ՍԳր. Ագաթ. արքունատուր Ագաթ. Կորիւն. արքունական Յկ. բ. 8. Եւս քր. Ագաթ. Կորիւն. Գեղարքունի՝ տեղական յատուկ անուն ևն։ Եթէ գրչի սխալ չեն, հին են նմանապէս՝ արքական «արքայական» Եւս. քր. ա. 232. արքազունք «արքայազունք» Ագաթ. յետին են՝ արքապատկեր Ոսկ. գաղ. արքեան «արօայական» Ճառընտ. արքակո-րոյս Կեչառ. յաղէքս. արքակաղին Գաղիան. արքի, արքին, արքինի, արքենի «լաւ ուրճա-ցած, ազնիւ (բոյս)» Վստկ. 15, 19, 20, 35. արքիանալ, արքինանալ «բոյսի ուռճանալ. ազնուանալ» Վստկ. 23. արքինացնել «ազ-նուառնեւ» Վստկ. 16. հմմտ. արքայենի պը-տուղ «ընտիր պտուղ» Ոսկ. յհ. ա. 45 (այս-պէս ըստ ՆՀԲ. իսկ ըստ տպ. էջ 484 արքենի), արքունի գինի «ընտիր գինի» Ոսկ. մ. բ. 28. (պարսկերէնում ամէն ինչ՝ որ մեծ է, ընտիր և ազնիւ, կոչւում է [arabic word] š̌āh «արքայ». ինչ. šah-anǰīr «ընտիր թուզ», šahi-guharān «ընտիր գոհար», šāhluk «ընտիր սալոր», šāhbāl «մեծ փետուր», šah-ballud «շագա-նակ», šāhbuy «ընտիր անուշահոտութիւն», šahrāh «մեծ փողոց» ևն ևն)։ Նոր բառեր են փոխարքայ, արքայամորի, արքայիկ «ռաւա-ռաեան թագաւոր», արքայավայել, արքայա-ձուկ, արքայախնձոր, արքայադուստր ևն։


Աւա՜ղ

int.

alas ! —ս արկանել, to complain, to lament.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վա՞խ, ափսո՜ս» Խոր. Պիտ. Նար. «վայ տալը, ափսոսանք, ողբի ձայն» Ոսկ. յհ. բ. 7. Վրք. հց. Պիտ. «նիհար, վատոյժ» ԱԲ. որից աւաղել «վայ տալ, վա՛խ ասել, ող-բալ» Ոսկ. յհ. ա. 40. Խոր. Նար. աւաղուկ «եղկելի, խեղճ» Մծբ. ժթ. աւաղաբեր «շատ խղճուկ պտուղներ տուող» Մծբ. ժե. աւաղա-բոյս «խղճուկ բուսած» Մծբ. ժթ. աւաղապէս Ոսկ. ծն. բազմաւաղելի Նար. աւաղակոչ Աասն. 56. հին օրինակ է աւեղկել «ափսոսալ, վայ կարդալ», որ մէկ անգամ ունի Բուզ. դ. 3. «Յորժամ զհերսն դեռ վիրային ի նմանէ, առ յոյժ գեղեցկութեանն բաղումք յարտա-ռուս հառան՝ որք լուանն կամ տեսին, ի գեղն աւեղկեալ». (այս բառը Հ. Գ. Նահապետեան, Բազմ. 1906, 315 անյաջողաբար ուղղում է աւերեալ)։-Գրուած է նաև ավախ Վրդ. առ-էջ 21։


Աւթիմոն

s. bot. Spanish camomile, pellitory of Spain.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ բոյս cuscuta epi-thymis L.» Բժշ. Գաղիան. գրուած նաև աֆ-տիմոն Մխ. բժշ. 126. աֆթիմոն Ամիրտ. (ՀԲուս. § 3299) կամ օթեմոն Ռոշք. (ըստ ՀԲուս. § 3235). հմմտ. նաև Նորայր ՀԱ 1923, 346,

-Պրս. [arabic word] aftimūn, որի հետ նոյն են լտ. epithymum, ֆրանս. épithym, նոյն նշա-նակութեամբ. բոլորն էլ ծագում են յն. έπί-βυμον հոմանիշից. այս անունը տրուած է բոյսին՝ թիւմ խոտի վրայ բուսնող մի մակա-բոյծ լինելու պատճառաւ։-Հիւբշ. 279։


Անօսր, ից

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. յգ. անօսրունք կամ անօ-սունք) «բարակ, թեթև, անգայտ, ցանցառ, հազուագիւտ» Ոսկ. ես. մ. և ա. տիմ. Կիւրղ. ես. Եփր. երաշտ. որից անօսրագոյն Ոսկ. մ. և ես. անօսրամարմին Եզն. անօսրանալ «անգայտանալ, բարակիլ» Փիլ. Նիւս. կազմ. Ոսկ. յհ. ա. «տկարանալ, նուազիլ, հիւծիլ» Դ. թագ. ժդ. 26. անօսրացուցանել Եզեկ. խդ. 10. Ոսկ. ա. տիմ. անօսրել Յոբ ժդ. 11, Վե-ցօր. ը. 166. Տիմոթ. կուզ 247, անօսրութիւն Ոսկ. մ. բ. 18. Կանոն. Փիլ. անօսրաբար «անզգալի կերպով» Երզն. մտթ. 290 բ. գրուած է նաև անուսր (ՋԲ), նօսր Խոր. Շիր. Վստկ. որից նօսրագոյն, նօսրահեր, նօսրա-հող, նօսրանալ, նօսրութիւն, բոլորն էլ յե-տին. ըստ այսմ հնագոյն և ուղղագոյն ձևն է անօսր=անաւսր. ուստի և կասկածելի է նօսրաբոյս Վեցօր. 96՝ ըստ սրբագրութեան Վենետիկի հրատարակիչների, մինչ ձեռա-գիրն ունի նորաբոյս։


Աշարայ, ից

s. bot. rye.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ) «հաճար» Մխ. դտ. «ըստ ոմանց լուբիա կամ անոր մէկ տե-սակն» ՀԲուս. § 132. նոյնը ռմկ. աշորաւ (ըստ ՆՀԲ, ԱԲ, ՀՀԲ և ՓԲ). որից կազմուած են աշարային, աշարեղէն «հաճարեղէն» ՀՀԲ. աշորեայ հաց «հաճարահաց» ՀԲուս աշորախոտ «լտ. consiligo2» ՀԲուս. աշո-բուկ «հաճարանման մի խոտ» ՀԲուս. և ՆՀԲ, հտ. Բ. էջ 1060 գ, իբր գաւառական բառ։-Մեր համալսարանի գիւղատնտեսական բաժնի դասախօսները գտնում են, որ աշա-րայ և հաճար բոլորովին տարբեր բոյսեր են. ալսօր էլ մեր ժողովուրդը զանազանում է այդ երկուսը, առաջինը կոչելով «աշորա կամ տարեկան» (ռուս. pожь, գերմ. Rog-gen), իսկ երկրորդը՝ աճառ (ռուս. nолба)

ԳՒՌ (dialectal) Լ. աշօրա, Ղրբ. շա՛րա՝ նոյն բոյ-սը, իսկ Վն. աշարա (գիւղերում) «ցորենի նոր ծլած բոյսը» (քաղաքում) «նոր ցորեն» (ըստ ՀԲուս. § 126 աշարայ «նորաբոյս խոտ»)։ Բոլորովին տարբեր է Ննխ. արիշ «рожь», որ փոխառեալ է Կազանի թաթա-րերէն և կիրգիզերէն ❇ ariš հոմանիշից (տե՛ս Будaговъ 1, 27)։


Ապակի, կւոյ, կեաց

s.

glass;
drinking-glass;
bottle;
— պատուհանաց, window-glass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ւոյ, եաց) «ապակի, շուշա» Յոբ. իը. 17. Յայտ. իա. 18. Պղատ. տիմ. Յհ. կթ. «շիշ, սրուակ» Եզն. «գինու բաժակ» Վրք. հց. ա. 580. նոյն բառն է նաև ապիկի «ապակի, շուշա կամ ուլունք» Խոսր. պտրգ. Վստկ. 92. 116. Եփր. արմաւ. 56. «արիւն առնելու սրուակ» Մխ. բժշ. 29. «օնարակ» Բժշ. Վստկ. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. I. ապակա-, ինչ. ապակագործ Վրք. հց. ապակագործութիւն Ագաթ. Սահմ. ապա-կատարազ Մագ. 2. ապակե-, ինչ. ապակե-ղէն Ոսկ. ա. տիմ. Ագաթ. Յալտ. ռ. 6 ա-պակեակ Վրք. հց. բ. 66. 3. ապակէ-, ինչ. ապակէգործ Յայսմ. ապակէգործութիւն Սահմ., Իսկ ապիկի ձևից ունինք ապիկած «ջնարակած» Վստկ. ապիկէգործութիւն Մխ. բժշ. ապիկեղէն Յայսմ. սեպ. 20. նաև ապի-կոյ փրփուր, ապիկու խոտ բոյսերը. Բժշ. Նոր գրականում ընդունուած է միայն ապա-կի «շուշա» (բարդութեան մէջ ապակե-) և ապիկի «ջնարակ»։ Նոր բառեր են ապակեայ, ապակեփեղկ, ապակեդուռ, ապակեխոտ, կրկնապակի, ճենապակի ևն։


Ապարահ, ից

cf. Ապահար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և Հիւնք. բառիս ուղղագոյն ձևը հա-մարում են ապարահ, իսկ Տէրվիշ. Մա-սիս 1882, օգոստ'' 18 բուն ձևը դնում է ապահար։ ՆՀԲ մեկնում է «Ըստ եբր. ապարահ է անցք (եբր. [hebrew word] և արաբ. [arabic word] brh «անցնիլ»), իսկ յն. άπόῤρεω «բացահոսիլ, բղխիլ», առուիւ կամ հուռ հուռ վազել»։ Canini, Et. etym. 56 յն. ἀβροτονον «մի տեսակ բոյս, ֆրանս. aurone»։ Հիւնք. հրապարակ բառից։ Հիւբշ. 103 կարծում է որ իրանեան փո-խառութիւն է, սակայն համեմատելի ձևեր չի նշանակում։ Ուղիղ մեկնեց նախ Ա. Խաչատրեան (անձնական)՝ պրս. [arabic word] abrah «անցք ջրոյ», որ ձևաւորում և հաստատում եմ վերի եղանակով։ Այս-պէս նաև Թիրեաքեան ՀԱ 1914, 55, որ ապարահ դնում է =պրս. āb-rah և սրանից ապարահեղ, իբր ապահեղ «դուրս հոսած», որի մէջ աւելորդաբար պահուած է rah։-Կարող է լինել՝ որ


Արական, ի, աց

adj. gr.

male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Բակլայ, ից

s.

bean;
lupine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] baqla, որ և [arabic word] baqila, [arabic word] bāqilla «բակլայ», որից փոխառեալ են պրս. bāgālā, արևել. թրք. [arabic word] baqla, թրք. քրդ. [arabic word] bakla և թուրքերէնի միջո-ցով էլ ալբան. baklla, բուլգար. bakla, սերբ. bakla։ Արաբերէնի պարզ արմատն է bql «բոյս, արօտ, խոտ, բուսնիլ», որից և [arabic word] baqqal «ընդեղէն ծախող, նպարավա-ճառ» (=ռմկ. բախկալ, և ռուս. бакалeй. ныи)։-Հիւբշ. 263։


Բաղարջ, ից

adj. s.

unleavened, azymous;
unleavened bread, azyme.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա, ո հլ. «անխմոր հաց (իբր գոյական) կամ անխմոր, չխմորուած (իբր ածական)» ՍԳր. (գրուած բաղարճ Եփր. ա-ւետ. 279, 280). որից բաղարջակերք ՍԳր. բաղարջընծայ Նար. էջ 252. բաղարջեայ Ե-պիփ. ծն. բաղարջիկ «փոքրիկ բաղարջ հագ» Վստկ. 102. նաև բաղրջուկ «մոլոշ բոյսը, փիփերթ, malva» Բժշ. (վերջինիս նշանա-ևութեան զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xubbāz «մոլոշ»՝ xubz «հաց» բառից, ռուս. գւռ. калачики «մոլոշ»՝ калачь «ճեր-մակ հաց» բառից. հմմտ. նաև հյ. ճնճղկա-բլիթ, հացուպանիր, ճնճղկի հաց)։


Բամբակ, ի

s.

coton;
— ազնիւ, wadding

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բամբակ» (գրուած նաև բան-բակ) Կաղկանտ. Խոր. աշխ. Երզն. մտթ. 231. Մագ. և Երզն. քեր. որից բամբակենի «բամբակի բոյսը, gossypium herbaceum L» Մխ. առակ. նոր գրականում բամբակեղէն, բամբակեայ, բամբակավաճար.


Բամբոց

s.

gum ammoniac;
bamboo;
agasyllis.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ խի-ժաբեր բոյս». մէկ անգամ ունի Գաղիան. խունկ ի բամբոցէ (կամ ի բանբոցէ) ձևի մէջ՝ որ ՆՀԲ համարում է «gomme ammo-niaque»։

երբեմն միջից դուրս է գալիս։-ՀԲուս. (տե՛ս § 300 և յաւել. էջ 663) ուզում է կցել կիլիկեան բարբառով բամբոզ, բիւմբոս բուսանունի հետ։ Բայց բամ-բոս (Զթ. Կր. Մշկ.), ինչպէս նաև բամ-բուզ Ակն. բոլորովին տարբեր բոյսեր են և չեն կարող յարմարիլ բամբոց-ին՝ որ խէժ ունի։-Բամբոս նշանակում է «ձնծաղիկ», իսկ բամբուզ «ցօղնաւոր, կոկոնաւոր մի խոտ՝ որի մէջ կայ բամ-բակի պէս սպիտակ մի նիւթ»։


Բան, ներ, նեար

s.

thing;
cf. Բան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մե տեսակ արաբական բոյս, նրա ծաղիկը և իւղը, myrobalanum, moringa aptera» Խոր. աշխ. 612. «վայրի կաղին կամ ամէն. իւղային և դառն պտուղ» Վրդն. ծն. յետին տառադարձութեամբ գրուած պան Վստկ. 89. Ամիրտ.։

ՆՀԲ «որպէս յն. βάλανον»։ Ուղիղ մեկ-նութիւնը տուին միևնոյն տարում (1877) Lavarde, Arm. Stud. § 348 և Պատկ. Խոր. աշխ. էջ 57-ՆՀԲ և ՀԲուս. § 244 եբր. տարբեր բոյսեր են յիշում բան և պան։


Բան, ից

s. bot.

"speech, word, term, saying, dictate, expression, oration, discourse, language, history;
proposal, treaty, promise;
thing;
reason, intellect;
understanding, intelligence;
oracle;
the Word;
ի —ի առնել, to interpose, to employ;
ընդ բանիւ առնել, to excommunicate, cf. Բանադրեմ;
— առ —, word for word;
միով —իւ, in a word;
զբանիւք առնել, to converse, to speak;
ի բանս արկանել, ի —ի առնել to persuade, to convince, to gain;
զ—իւք անկանել, to converse with, to hold a conversation;
ի բանս հրապուրանաց արկանել, ի —ս ելու առնել, to charm or to allure with one's words;
—ս ընդ իրեարս դնել, ի բանի լինել ուրուք, —ունել ընդ ումեք, — կապել առ ոք, to understand, to be understood, to come to an understanding;
ըստ իմունս —ի, որպէս իմ —ս է, according to me;
ի — տանել, արկանել, to employ, to serve one's self;
—ել, կալաւ, it is said;
զոյզ ընդ —իցս, at these words;
ասել — չարութեան զումեքէ, —ս բարեաց խօսել վասն, to speak ill or well of some one;
զի՞նչ է —ս այս, what is this ?
— տալ, to promise, to give one's word, cf. Խոստանամ;
թողէք ի բաց զ—երդ, leave these things;
—ի գործ առնել, to begin to speak;
վախճանել զբանս իւր, to finish one's discourse;
— վճարել, to do some thing;
ոչ եւս ընդ —ս ինչ ածեալ, without any hesitation;
— ինչ է ինձ ընդ քեզ, I have a word to say to you;
ըստ —ի ամենեցուն, according to every body;
վասն քո բանիդ, upon your word;
ըստ —ի քո, according to what you have said;
գիտես ընդ ում է —դ, you know well with whom you have to do;
մինչգեռ —քն ի բերան նորա կային, hardly had he spoken;
—ք ինչ են իմ ընդ ունեք, I have a suspicion of some one;
I have intrigues or connections with some one;
—ք ինչ ոչ էին, ոչ գոյին նոցա ընդ ումեք ի մարդկանէ, they have neither society nor commerce with other men;
առանց —ի պոռնըկութեան, except for cause of adultery;
բան առնել՝ կապել՝ ունել, cf. Ուխտ դնել." myrobalan (fruit, tree and oil);
acorn (fruit).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մե տեսակ արաբական բոյս, նրա ծաղիկը և իւղը, myrobalanum, moringa aptera» Խոր. աշխ. 612. «վայրի կաղին կամ ամէն. իւղային և դառն պտուղ» Վրդն. ծն. յետին տառադարձութեամբ գրուած պան Վստկ. 89. Ամիրտ.։

ՆՀԲ «որպէս յն. βάλανον»։ Ուղիղ մեկ-նութիւնը տուին միևնոյն տարում (1877) Lavarde, Arm. Stud. § 348 և Պատկ. Խոր. աշխ. էջ 57-ՆՀԲ և ՀԲուս. § 244 եբր. տարբեր բոյսեր են յիշում բան և պան։


Բազուկ, զկաց

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն բազուկ «թև» բառն է, որ յատկա-ցուած է այս բոյսին՝ իր երկար թևերի պատ-ճառաւ։ Նկատելի է, որ ճակնդեղի ամէնից պիտանի մասերն են տակը (արմատը) և բազուկները (թևերը). այս պատճառով էլ ժողովուրդը կոչում է տեղ տեղ տակ և տեղ ռեռ եւ ռառուև անունով. հմմտ. նաև Վն. ճոռ, որ բուն նշանակում է «կիսախողովակաձև», բայց նաև «ճակնդեղի կոթերը» (ձևից առնե-լով այսպէս կոչուած)։ Միջին հայերէնում ասւում էր տակաւին ճակնդեղի բազուկ Մխ. բժշ. 83, 117, որից յետոյ սեռականը վերա-սուեց։ Արդի գաւառականներում բազուկ բառը յատկացուած է նաև ուրիշ մի քանի բուսեղէնների, որոնք նոյնպէս թևի նմանու-թիւնից ստացել են իրենց կոչումը. այսպէս կի բարակ ու կանաչ ճիւղերը», Ակն. «բան-ջարի ցօղուն, զոխ», Տիգ. «հազար բոյսի կո-թը», Սեբ. «տերևի երկարութեամբ (այսին-րըն կոթից մինչև ծայրը) զնացող ջիղը», եալ. Օվ. «մոլոշ»։-


Բաժակ, աց

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (կայնաև ռ հլ. որ յետ-նաբար աւելի է տարածուած. հմմտ. բաժա-կոյ Եփր. համաբ. 210) «գաւաթ, ըմպա-նակ», փոխաբերաբար «2. գինի կամ ըմպե-լիք, որ բաժակի մէջ է լցուած. Յ. չարչարան-քի, վշտի, ուրախութեան, սիրոյ և փրկու-թեան նշան. 4. ծաղկի պարունակը» ՍԳր. Վեցօր. 94։ Որից բաժակիկ Մանդ. բաժա-կեան «մէկ բաժակ պարունակութեամբ» Պտմ. աղեքս. բաժակել «բոյսի շուրջը փոս բանալ՝ ջրելու համար» Փիլ. լին. էջ 12 և յովն. 610. Պիտ. Սարկ. քհ. բաժակակալ (որից հա-մառօտուած բաժակալ) Եղիշ. հրաբաժակ Ագաթ. բաժակագող ԱԲ. բաժակաման ԱԲ. գրուած է նաև բարժակ Վրք. հց. Նանայ 377. (հմմտ. բաժանել և բարժանել) և սխալ ստուգաբանութեամբ՝ բաժանակ Մխ. երեմ. (իբր թէ բաժանել բառից հանելով)։ Նոր գրականում ունինք բաժակաճառ, բաժակա-ձև, բաժակահարութիւն ևն։


Աղբ, ոց, ից

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։


Աղեկատ

s.

cf. Աղէկատ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մանելու իլ. րոր» Վրք. հց. ա. 304. գրւում է նաև աղէկատ, աղէկանդ Արիստ. աշխ. սրանից աղեկատիկ բոյսը «sphondylium կամ branca ursina» ՀԲուս. § 54։


Աղտոր

s.

sumach-tree;
sumach.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թթու բոյս, որի փո-հին Կովկասում և Պարսկաստանում ձուածե-ղի, ձկան և լուլա քաբաբի վրայ են ցանում. rhus coriaria, սմաղ, սօմաք, (որ է ասոր. [syriac word] ︎ sūmāqā և նշանակում է բուն «կար-միր») Խոր. աշխ. Մխ. բժշ. ռամկաբար գրւում է նաև ախտոր, աղտուր։


Աճալ

s. bot. senna.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ բոյս է. գործածւում է բժշկութեան մէջ. cassia senna. սինամէքի» Բժշ.։

Patrubany ՀԱ 1907, 305 հնխ. ad մաս-նիկով +k'u «ուռչիլ»+o+lis մասնիկ։-Կայ արաբ. [arabic word] 'aǰala բոյսը, որի վրայ տե՛ս Կամուս, թրք. թրգմ. գ. 281։


Ամ, աց

s. adv.

year;
ամի ամի, ամ յամէ, ամ ըստ ամէ, yearly, annually, a year, every year;
յամէ եւս, the following year, the year after;
յառաջիկայ ամի, next year;
յանցելումամի, last year;
զայս —, յայսմ ամի, this year;
զամն ողջոյն, all the year;
ի վերջ կոյս ամին, towards the end of the year.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. ձմ. ա. «իսկ ամ կոչի վա-սըն երից. նախ զի արեգակն յամե յեր-կոտասան կենդանակերպսն երեսուն ե-րեսուն օր և ապա վճարէ զտարին. երկ-րորդ՝ զի սովաւ յամեմք մինչ ի մահ» (երրորդը չկայ)։ Նորերից Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 315 ցեղակից լտ. an-nus։ ԳԴ առաբ. [arabic word] 'am «տարի»։ ՆՀԲ արաբ. ամ, լտ. annus, եբր. šana ևն։ Նախ Rask, Nonnulla, էջ 25 համեմա-տեց իռլ. am, amser ձևերի հետ։ Klap-roth, Asia pol. 102 արաբ. a'äm, Canini Ft. etym. 197 արաբ. am «տարի», իռլ. am «ժամանակ»։ Ստոյգ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Urgesch. Arm. 872։ Մորթման, ZDMG 30, 415 տոսպական բևեռագրերի մէջ գտնում է Hamapsa դիցանունը, որ մեկնում է ամ և բոյս բառերից։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 11 ամ բառի նախաձևը համարում է *համ։ Karst, Յուշարձ. 406 սումեր. MԱ «տարի»։


Ամայի, այւոյ, յեաց

adj.

desert, uninhabited, deserted, uninhabitable, solitary, uncultivated, desolate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ւոյ, եաց) «անշէն, անբնակ» Խոր. Պիտ. Նար. «որբ ու անտէր լքուած» Փիլ. Պիտ. Նար. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 170-171. «պարապ տեղը. իզուր» Մագ. թղ, 22z առում ենաև ամա ԱԲ, ամայ «ամայի» Ոսկ. յհ. ա. 28. «բարբարական պտտող» Ոսկ. Եփես. 833. «անշնորհք» Բառ. երեմ. էջ 13. որից ամայութիւն «անշէնութիւն» Փիլ. Պիտ. Ոսկ. յհ. ը. 33. «լքումն, մենակ որբի պէս մը-նալը» Խոր. Ոսկ. յհ. ա. Անկ. Գիրք հին կտ. Ա. էջ 168. ամայական «վայրի (բոյս)» Նար. ամայանալ «անշէն մնալ» Խոր. Լստ. «հեռու-զուրկ մնալ» Խոսր. Փիլ. լիւս. «ճգնիլ, անա-պատ քաշուիլ» Գր. սրկ. «հնանալով մոռա-ցուիլ» Մագ. հին և ընտիր վկայութիւններն են Բուզ. Ե. 44 «Ողորմէր աղքատաց, գերեաց, ամայեաց (լքեալ)» և Ոսկ. ես. «ամայացոյց ի կախարդացն»։


Ամեթ

adj.

strong, firm, solid, massive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաստատուն, անփոփոխ, բերրի». հմմտ. հետևեալ վկայութիւնները. Ամեթ քա-րոզչութեամբք. Ագաթ. Սերտ և ամեթ ոգիքն, Ոսկ. բ. տիմ. 217. Ամեթ և զետեղ պահեսցի կարգ. Պիտ։ Որից ամեթագոյն «արդիւնա-ւէ՞տ» Եւագր. ժա (Վաստակքն ամեթագոյն են). ամեթանալ «ուռճանալ (բոյսի)» Շնորհ եդես. Ոսկ. յհ. ա. 1. ամեթութիւն «զօրաւոր՝ ամուր լինելը, ուռճանալը» ԱԲ. ամեթացեալ «փորձառու, գործի մէջ եփուած» Վրք. հց. ա. էջ 266։


Անիսոն, ի

s.

anise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բոյս և նրա սերմը կամ հունդը» Բժշ. Վստկ. 109. ղրուած է ա-նասոյ Բառ. երեմ. յաւել. 565։


Աբեթ, ի

s.

tinder.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Հճ. աբ'բ'եթ, Խրբ. աբ'էթ, Հմշ. ա-փէթ, Զթ. աբ'իթ. նոյն է նաև աբեթ, Ղրբ «լեռնային բոյս՝ որից աբեթ են պատրաս-տում». բայց տարբեր է աբեթ Ննխ. «խեղճ, թշւառ», որ Յաբեթ յատուկ անունից է։


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. յետնաբար նաև ի հլ. «ազնուական (իբրև հակառակը՝ շինական, ծառայ բառերի). 2. անկախ, ինքնիշխան, ազատուած, արձակ» ՍԳր. Եզն. որից ազա-տել ՍԳր. ազատեցուցանել Յհ. ը. 36, Գաղ. դ. 31. ազատանալ Հռ. զ. 20. Ագաթ. Եզն. Ոսկ. մտթ. ազատաբերան «համարձակա-խօս» Կոչ. 192. ազատախօս Ոսկ. ես. ազա-տութիւն ՍԳր. Ագաթ. Բուզ. անազատ, Ոսկ. մտթ. անազատիկ Ոսկ. մ. ա. 20. ազատա-գունդ Ագաթ. Բուզ. ե. 1. ազատակոյտ Ագաթ. ձերբազատ Մխ. դտ. ազատանի Բուզ. ազա-տազն «ազատազգի» (նորագիւտ բառ) Փոնց. 115. ազատասէր, ազատասիրութիւն, ազա-տամարտ (նոր գրականի մէջ)։ Նոյնից է նաև ազատքեղ (բոյսը) «լտ. petroselinum, տճկ. մաւտանօս, պրս. ջէվհէրի, ռուս. neтрущ-ка» Գաղիան. որ կազմուած է ազատ և քեղ բառերից (վերջինս ունի և քեղ-ա-կարոս). իբր ազատ՝ վայրի քեղ (Տէրվ. Altarm. էջ 81)։


Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ ջրային բոյս է. acorus calamus L» (ըստ Արթինեան, Անահիտ 1907. л 1) Բժշ. Գաղիան. ունի միայն ՀԲուս. § 311 (սրա մօտ սխալ է բաշխէ ձևը և պէտք է կար-դալ բաշխ է). նոյն բառից բարդուած հոմա-նիշ է բաշխտակ, որ և բաշղտակ, բաղշտակ Բժշ. Ամիրտ.։

«Ակարոն. բաշխ է» բացատրութիւնը, ակարոնը կարծել են յն. ἂϰαρι և ըստ այսմ էլ բաշխ մեկնել են «աքալար, ա-կար, մոմի, մորթի, պանրի մանր որդ». մինչդեռ պէտք էր հասկանալ լտ. aco-rum=acorus, ինչ որ հաստատւում է ուրիշ հոմանիշներով, ինչ. ոճճ, վաչ. վաճ, ակիր, յաւտ ըլ ղարհ ևն։ Զարմա-նալի է սակայն, որ ՆՀԲ բաղշտակ բառի մէջ բաղշ բոյսը յիշելուց և այդ բոյսը «պրս. վաժխ» հասկանալուց յետոյ՝ ա-ռանձին չի յիշում բաղշ և գիտէ միայն բաշխ որդը։

ԳՒՌ (dialectal) Բոյսի նկարագրութիւնից երևում է, որ տարբեր է Խտջ. բոշխ՝ որ ՆՀԲ (յաւել.) այսպէ՛ս է բացատրում. «խոտ բարակ իբրև զմազ՝ ի ձև փնջի, ճարակ գրաստուց, խա-շանց և թռչնոց. դնի և ի մէջ կօշկաց և տրե-խաց առ ի ջերմացուցանել զոտս ի ձմերա-նի». թրք. այաղ օթու («ոտքի խոտ»)։


Բարձուենեակ

s. bot. southernwood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ծաղիկ է. լտ. abrotonum. ֆրանս. aurone» (ըստ Աո-թինեան, Աստուածաշունչի տունկերը, էջ zns՝ armoise). Ակինեան ՀԱ 1930, 496 ընդունում է, որ բառս այս նշանակութեամբ է մտած հայ գրականութեան մէջ, բայց սխալ է հա-մարում, որովհետև էջմիածնում լսել է բաց-մանակի օաղիկ՝ իբր «լտ. acheillea mille-folium, ֆրանս. achillèe, գերմ. Schaf-garbe, թրք. ղլիճ օթի» իմաստով։ Նշա-նակութիւն չունի, որովհետև բոյսերի անուն-ները գաւառից գս առ շատ են փոխում իրենց իմաստը (գրուած է նաև ուրիշ շատ զանա-զան ձևերով. այսպէս՝ բարձուենեկ, բարձուե-նիկ, բարձուինեակ, բացուենեկ, բարձումե-նեկ, բարձմանեակ, բացմենակ, բարձնակ, բըրթվինակ) Մխ. բժշ. 133. Գաղիան. Սալաձ. Բժշ. այս ծաղիկը շատ է տարածուած Հայաս-տանում. վերոյիշեալ զանազան ձևերն էլ ցոյց են տալիս, որ անունը զանազան տեղեր գործածական էր։


Բաւ

s.

end, limit;
sufficiency;
— է, v. imp. it suffices, it is enough;
իմաստութեան նորա ոչ գոյ —, his wisdom is without measure.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Իրան. bav-«զօրել, առատ լինել, կա-րող լինել» արմատից, որի ածանցներն են պհլ. bavandak (ներկայ դերբայ) «կատած րեալ, ամբողջ, լրացեալ», մանիք. bvndg «կատարեալ» > հյ. բաւանդակ, զնդ. būir-«առաա. ևատարեալ, լրիւ, կարող, հզոր». հմմա. նաև սանս. bhumā-«լիութիւն, հարստութիւն», bhuri-«առատ, լիուլի, շատ, ուժեղ, հզօր», bhávīyas-«աւելի առաա սժեղազոյն, հզօրագոյն», pra-bhu-ta-«առատ, բազմաթիւ»։ Իրանեան ար-մատը հանւում է հնխ. bhexə-, bhu-«ա-ճիլ, մեծանալ» արմատից (որի ժառանգ-ները տե՛ս բոյս արմատի տակ) և այս էլ ny 2, 114 և 140)։ Երկուսի միութեան հա-մար հմմտ. ի միջի այլոց լիթ. būrys «քա-նակութիւն, դէզ», յն. φδμα «ուռուցք, այ-տոյց», հսլ. iz-bytъkъ «առատութիւն»։

անբաւ «անվերջ»՝ բաւ բառից. բայց ան-բաւ «անճառ, անպատում». բա, բալ. բառ, բան ձևերից։ Lagarde, Urgesch. 189 բաւ՝ սանս.. bhu, յն. գυ-. իսկ էջ 130՝ անբաս «անճառ» = սանս. bhä։-Lag. Arm. Stud. § 374 բաւա-կան ձևի հետ համեմատում է պրս. [arabic word] bab «արժանի»։ Տէրվ. Նախալ. 97 հնդ. bhū, յն. φὸω, լտ. fuo, fui, լիթ. buti, գոթ. bauan «բնակիլ», հյ. բոյն, բոյս բառերի հետ՝ հնխ. bhu «լինել, բնա-կիլ» արմատից։ Հիւնք. բովք-ից դնում է բովանդակ, որի հակառակն է բաւա-կան, սրանից բևեկնի, յորոց համառօ-տեալ բաւակ, բաւ, ամբաւ։ Patrubány SA 1, 189 յաջորդ բաւանդակ բառի հետ, միասին՝ պարսկական *փոխառա-թիւն է համարում (ընդունում են նաև ուրիշները, ինչ. Bartholomae, Altir. Wört. 969, Boisacq 151 և վերջին անգամ Benneniste BSL,՝ հտ. 34, M 102, էջ 189)։-Scheftelowirz BВ 29, 37 սանս. bhavati «լինել», հսլ. byti, լիթ. buti, յն. φύω «աճեցնել». ւտ. fui «եղայ» ևն ձևերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 49 լիթ. bengiú «վերջացնել». pabanga «վերջ» բառերի հետ։


Բաւանդակ

cf. Բովանդակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհ, VI buvandak «կատարեալ, ամբողջ, լրացեալ», նորազիւտ մանիք. [hebrew word] bvndg «կատարեալ» (Salemann, Mani-chäische Stud. ЗAH 8, 61), պազենդ. bunda. պրս. buvanda «անուանի մարդ» (տե՛ս Horn Neupers. Schriftsprache 145, Grundr d. iran. Phil. I. 2, 1)։ Իրանական ձևը բուն ներկայ դերբայ է, որի արմատից են պրս. [arabic word] buvī «լիցիս», [arabic word] buvad «լիցի». [arabic word] buv'š «լինելութիւն» ևն, որոնք ծա-գում են հնխ. bhewə, bhu «աճիլ, մեծա-նալ, լինել» արմատից։ Սրա վրայ մանրա մասն տե՛ս հյ. բոյս։ Պհլ. φլ)) բառը ըստ որում դրուած առանց ձայնաւորների, մինչև վերջերս կարդացւում էր bundak (բառիս երկրորդ և երրորդ տառերը կարող են կարդացուել թէ՛ ս, թէ՛ v և թէ n). Horn կարդում է buvandak. Հիւբշման հայերէնի օգնութեամբ կարդում է bavandak, բայց կարելի է նաև կարդալ bovandak։-Հիւբշ. lE Anz, K, 36։


Բզրուկ

s. bot. myosotis, mouse-ear, forget-me-not.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մկնականջ կամ սամուխ կո-չուած բոյսը» Գաղիաս. Բժշ. ունին միայն ԱԲ և Հայբուսակ § 340. վերջինը համարում է մերթ «alsine» և մերթ «alopecurus». սխալ-մամբ գրուած է նաև տզրուկ ԱԲ։

= Արաբ. [arabic word] bazr կամ bizr բառի նւա-զականից (հյ. -ուկ մասնիկով). այս բառը նշանակում է «սերմ». բայց նոյն բոյսի վայ-րի տեսակը (կամ ա՛յնպէս համարուած) և յատկապէս նրա սերմը կոչւում է արաբ. [arabic word] bizr-i-qatūnā, հմմտ. ՀԲաւս-§ 340 և § 1559. տե՛ս և նախորդը։-Աճ.


Բիլ

s.

azure, bright blue.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ ձուկ է». մէկ անգամ գոր-ծածում է Ստեփ. սիւն. քեր. էջ 208 (որից և Երզն. քեր.) հետևեալ հատուածի մէջ, որ բերում եմ ամբողջովին. «Իսկ առասական է, այսինքն, տեսակաւոր անուն, որ զհասառա-կական ինչ էութիւն ասէ, որպէս մարդ կամ ձի կամ ոչխար կամ արջառ և այսպիսիք ա-մենայն ազգ կենդանեաց, աճականաց և ա-նաճից։ Եւ վասն այնորիկ ասէ հասարակա-կան զայսոսիկ, զի ի սոցանէ բաժանին մի մի անհատ գոյացութիւնք՝ Մարկոս, Ադամ, հայր, որդի, թոռն, խնձորի, տանձի, մանու-շակ, շուշան, տլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն, ովկիան։ Իսկ սեռականաւ եմն աւս ի բազումս կոտորի, որք են առա-սականք. և այսք են սեռքն. կենդանի, տունկ, բոյս, ոչ կենդանի, աճական, անաճ, ցամա-քային, ջրային, երկնային, հրային, օդային, թևաւոր, թռչուն, գազան, չորքոտանի. սո-ղուն, լուղակ, զեռուն, խոտաբուտ, ձեռնըն-դել, վայրենի, քանզի ամենեքին սոքա ի բա-զում տեսակս բաժանին, զորս առասական ասէ»։

ՆՀԲ մեկնում է բառս «բաց կապոյտ» և սրանից է հանում պլուզ կամ բլուզ մատում է իտալ. blu «կապոյտ», թրք. buludī «ամպագոյն, կապոյտ» բա-ռերի հետ։ Աւելի խոհեմ է ՋԲ, որ դնում է «թուի բացագոյն կապուտակ»։ Երկու-սըն էլ հաւասարապէս սխալ են։ Վերի հատուածում գոյների մասին խօսք չը-կայ բնաւ, այլ բոյսերի և կենդանիների։ Հեղինակը շարում է նախ մարդկային սեռի անուններ, յետոյ բոյսեր և յետոյ, ձկներ. այսպէս ձկան անուն են յայտ-նապէս՝ դլփին, սղոց (սղոցաձուկ), լոք (այժմ լոքօ) և կապոյտ. ձկներ պէտք է լինին նաև դալ և ովկիան բառերը և մանաւանդ բիլ, որ երկու ձկների միջև բառից՝ առնելով գոյնի իմաստով, որին


Բլիթ, բլթաց

s.

loaf;
cake, bun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բոլորակ կակուղ հաց» ՍԳր. որից բլթակ «ականջի ծայրի փափուկ մի-սը» ՍԳր. «լեարդի ծայրի մասը» Նիւս. բն բլիթ թզոյ «չորացրած թուզ» ԱԲ. բլթենի «հաոհամեմ» Ամիրտ. Բժշ. բլիթէն «մի տե-սակ բոյս, fenugrec, որ է ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ էջ 361, trigo-nella foenum graecum L» Գաղիան. (այս բառի վրայ տե՛ս և առանձին)։


Բծիծ

s.

louse;
քաղել զ—ս, to louse, to free from lice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծովի սոխ. լտ. scilla, ֆրանս. scille». ունի միայն ՀԲուս. § 355, առնելով Ստ. Ռոշքեանից. գտնում եմ նաև Վարդան Յունանեանի «Ձեռբածութիւն» աշխատու. թեան մէջ, տպ. 1671, էջ 316 բծեծ «վայրի կոճղէզաւոր մի բոյս»։


Բոգ, ոյ

s. bot. gentian.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, որ և բոգի, բոք «մի տեսակ լեռնային բոյս է. օձի սխտոր. լտ. gentiana» Գա-ոիան։

ԳՒՌ (dialectal) Բոգի ձևով կան զանազան բոյսեր այսպէս ըստ ՆՀԲ «խոշոր խոտերի հաստ ցօ-ղունն է՝ եղէգից բարակ և ցորենից հաստ», Շիր. «ղանթափա կոչուած վայրի բոյսը կամ նրա հաստ ցօղունը», Մշ. «լայն թփերով մի բոյս, որի գագաթին լինում է կորեկի նման փոքրիկ կարմրագոյն հատեր», «մարդա-չափ մեծութեամբ, լայնատերև մի խոտ. մի տարի կեանք ունի. տճկ. տիւտիւլ»։


Բութ, բթի

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.

Meillet MSL 9, 150 համեմատում է լիթ. bukùs «բութ, զուլ», bukti «բթա-նալ, գուլ դառնալ», որոնց վրայ MSL 10, 282 աւելացնում է նաև գոթ. bauθs «խուլ, համր, անհամ»։ Հիւբշ. 430 չի ընդունում առաջին մեկնութիւնը, որով-հետև կարելի չէ հյ. թ և լիթ. k իբրև մասնիկ բաժանելով բառից՝ ենթադրել համեմատւում են սանս. badhirá-, միոլ. bodar «խուլ» (տե՛ս Walde 275)։ Bug-ge BВ 18, էջ 163 ալբան. bute «կա-կուղ» բառի հետ, որ հիշել է Moratti՝ but ձևով։ Pedersen KZ 36, 341= Նպաստ մը, էջ 12 կցում է ալբան. bute «կակուղ», իռլ. bocc, նիռլ. bog «կակուղ» բառերի հետ, որոնց նշանա-կութիւնը անյարմար է։-Հիւնք. բոյս բառից։ Charpentier IF 25, 242 հնխ. bhau-«զարնել» արմատից. հմմտ. ւտ fatuus «անհամ». confuto «խառնել,

«անստոյգ մի բոյս». մէկ անգամ յի-շել է Բժշ. առանց բացատրութեան, ըստ Հայ-բուսակ § 379։


Գաբ, ի

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ բոյս. խաշնդեղ. rheum ri-bes» Բժշ., գրուած նաև գափ, որից գաբծիլ կամ գամբծիլ «գաբ բոյսի ծիլը» Գաղիան. Բժշ.։

ԳՒՌ (dialectal) Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Ակն. gap «գաբ բոյսը»։


Գազ, ի

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «մի տեսակ լեռնային բոյս, որ ամբողջապէս փշերից է բաղկացած և լինում է ընտիր կպչան» (ըստ Արթինեան, Տունկե-րը, Ա, էջ 311 astragalus tragacantha, ըստ Տիրացուեան, Contributo alla flora, էջ 59 astragalus denslfolius Lam. (սխալ է՝ էջ 74 acanthalimon echinus Bge.) արևել. թրք. g'avan) Բուզ. ե. 4. Բժշ., որից գա-զիխէժ կամ գազիխիժ, որ նոյն փուշից վա-զած խէժն է. տճկ. քիթրե. Բժշ. Գաղիան. Վստկ. 82։ Պետք չէ շփոթել յաջորդի հետ։

ՆՀԲ դնում է «որ և այլազգերէն կէզ, խէս, խազ»։ Lag. Gesam. Abhd. 177 պրս. [arabic word] gaz, որ «մոշայ» բոյսն է և սրա հետ կապ չունի։ Ըստ Թիրեաքեան. Արիահայ բառ. 109 պրս. ❇ gaz «մա-նանայ» բառից։