cf. Տխմար.
· Calfa
, ի-ա հլ. «տխմար» Տիմոթ. կուզ. էջ 330. Յհ. իմ. Պիտ. Փիլ. Մագ. որից ախ-մարութիւն Փիլ. Պիտ. Մագ. ախմարաբար Երզն. մտթ. ախմարագոյն Փիլ. Պիտ. գրուած նաև աղմար ԱԲ. աղամար ԱԲ, որից աղա-մարութիւն «տխմարութիւն» Խոր. ա. 3։ Այս բառի մի քանի ոսկեդարեան վկայութեանց մէջ գործածութիւնը յետսամուտ է համարում Վարդանեան ՀԱ 1921, 110 (Բառաք. դիտ. Գ. էջ 9) և ուղղում է տխմար։
citadel, castle, fortress.
· Calfa
«բերդ, ամրոց» Ա. մկ. թ. 52, 53, 4. 6. որից ակառանք (միայն սեռ. ակառանց) «ռեոռաևանները» Ա. մակ. ժդ. 7, Բ. մակ. 4ե. 31. ուրիշ տեղ գործածուած չէ։
s. bot. thistle.
· Calfa
= եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.
furrow;
— ձգել, to make a furrow, to plough.
· Calfa
ՀՀԲ թւում է թէ կապում է յն. αυλας հոմանիշին։ Տէրվ. Altarm. 27 սանս. karšu, զնդ. karša «ակօս» բառերի հետ։ Հիւնք. աղիւս-ից։ Ղափանցեան, տեղեկ. ինստիտ. 2, 79 կասուլ «կամնել» բայից։
horse hair, mane.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ձիու և ուրիշ կենդանիների մա-զը» Վրդն. առակ. Ճառընտ. Վստկ. 198, 204. Մարթին. որից երկայնաբաշ ԱԲ. գրուած է նաև փաշ Վստկ. բայց հնագոյն ձևն է բարշ (սեռ. -ի) Պիտ.։
ԳՒՌ (dialectal) Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։
distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.
· Calfa
, ի հլ. «աղքատներին բաժանուած ողորմութիւն» Պտմ. վր. էջ 74. «հարկ, տուռո» (մանաւանդ անեզաբար) Խոր. Գ. 65. «ճակատագիր, բախտ». Եզն. Վեցօր. 116. Սեբեր. Խոր. Բ. 63 (այս վերջին երկու նշա-նակութեանց համար հմմտ. բաժ «հարկ, տուրք, ճակատագիր» և բաժանել, բաժին բառերը)։ Այս արմատից են ծագում բաշխել «բաժանել կամ իբրև պարգև տալ» ՍԳր. Եզն. Ագաթ. բաշխոյք «պարգև» Բ. մակ. դ. 14. բաշխիչ Ագաթ. բազմաբաշխ Իմ. է. 22, պարգևաբաշխ Ագաթ. բաշխատել «բաժան բաժան անել» Վստկ. 166. կճղակաբաշխ ՍԳր. ջրաբախշի Բուզ. առատաբաշխ Հա-մամ. առկ. շնորհաբաշխ Շար. Նար. ևն։ Այս արմատից են կազմուած նաև ժամաբաշխ «ախտարագէտ» Վեցօր. ագարակաբաշխ «գիւղատնտես» Պղատ. օրին. աստեղաբաշխ Փիլ. Վրդն. սղ. որոնք ստրկօրէն թարգմա-նուած են յն. ὥρονόμος «ախտարագէտ», aγ-ρονόμος «գիւղատնտես» և ἀστρονόμος «աստ-ղաբաշխ» բառերից, երեքն էլ կազմուած νέμω «բաժանել, բաշխել» բայից։ Նոր բառեր են մրցանակաբաշխութիւն, ջրաբաշխական ևն։
ԳՒՌ (dialectal) Բոյսի նկարագրութիւնից երևում է, որ տարբեր է Խտջ. բոշխ՝ որ ՆՀԲ (յաւել.) այսպէ՛ս է բացատրում. «խոտ բարակ իբրև զմազ՝ ի ձև փնջի, ճարակ գրաստուց, խա-շանց և թռչնոց. դնի և ի մէջ կօշկաց և տրե-խաց առ ի ջերմացուցանել զոտս ի ձմերա-նի». թրք. այաղ օթու («ոտքի խոտ»)։
fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.
· Calfa
= Պրս. [arabic word] bast նոյն նշ.-Արդի Պարսկաստանում շատ սովորական է ռաս-տո. երբ մէկը կառավարութեան կողմից հա-լածուած է կամ երբ ժողովուրդը պետութեան դէմ ցոյց է ուզում սարքել, տունը տեղը թող-նում է և ապաստանում է մի մզկիթ, մի սըր-բատեղի, փոստատունը կամ այլ անբռնա-բարելի մի վայր և ոչ ոք իրաւունք չունի նը-րանց այնտեղից դուրս հանելու։-Աճ.
subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «նուրբ» Մծբ. Եփր. համաբ. Փիլ. Փարպ. որից բարակաման «բարակ կը-տաւ մանող կամ բարակ մանած (կտաւ)» ես ժթ. 9. Վեցօր. 121. բարակագոյն Փիլ. բարա-կագործութիւն Փիլ. բարակուռ «ճիւղերը բա-րակ և տկար (որթ)» Վստկ. բարակ ցաւ «հիւ-ծախտ» Մխ. բժշ. (կազմութեան համար հմմտ. թրք. [arabic word] inǰe «բարակ» և [arabic word] inǰe aγrə «բարակ ցաւ, թոքախտ»)։
«որսի շուն» Եղիշ. ը. էջ 158. ըստ ՆՀԲ գրուած է նաև փարագ, փարաք. փոխա-բերական իմաստով են փարաք «լկտի, խե-նէշ, պոռնիկ» Հին բռ. «շուն, աղտեղի» Բառ երեմ. 322, պառաք «պոռնիկ» Բառ. երեմ. 272. փարաքեան «աղտեղի» Մագ. գամագտ. (տե՛ս Մէնէվիշեան, ՀԱ 1911, 722), փարա-քումն «խենեշութիւն» Նար. խե, էջ 112. սը-րանց համար հմմտ. շուն, շնութիւն, շնա-ցեալ ևն. տե՛ս նաև պառական։
Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։
s. mus. cithern.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տեսակ թելաւոր նուագարա-նի». մէկ անգամ ունի Ուռհ. տպ. էջմ. էջ 79։
end, limit;
sufficiency;
— է, v. imp. it suffices, it is enough;
իմաստութեան նորա ոչ գոյ —, his wisdom is without measure.
· Calfa
«հասնելու՝ բռնելու ծայր, վերջ, սահ-ման» ՍԳր. որից անբաւ «անվերջ» Երեմ. բ. 6. Կոչ. Ոսկ. Ագաթ. բաւակ «ձեռնհաս, կա-րող» Սեբեր. 100. բաւական «չափ, հասողու-թիւն» Ել. ժբ. 4. Ագաթ. «հերիք, որ կօգտէ, կբաւէ» ՍԳր. Կոչ. «գոհ» Սիր. խ. 18. Կանոն. (այժմ էլ գործածական է այս իմաստով ա-րևելեան գրականում, բայց արևմտեանը չգի-տէ). «ձեռնհաս, կարող» ՍԳր. Սեբեր. Ոսկ. մ. ա. 6. Եւս. քր. անբաւական Ագաթ. բաւել «ձեռնհաս՝ կարող լինել» ՍԳր. Ագաթ. «տևել, դիմանալ, յերկարել» Եւս. քր. «սպասել, համբերել» Ոսկ. մ. և ես. Սեբեր. «հերիք լի-նել, օգտել, բաւական լինել» Ագաթ. բաւե-նուցանել Ագաթ. Կիւրղ. ծն.։ Նոյն արմատը ունի նաև բով ձևը՝ որից ածանցուած են բո-վել «ձեռնհաս լինել» Վրք. հց. «զօրել» Մխ. բժշ. 84. «տոկալ, համբերել» Դամասկ. բո-վալ «հասնիլ, ժամանիլ» Ուռհ. բովական «բաւական» Ոսկ. ես. բովականութիւն Ոսկ. մ. գ. անբով «անբաւ» Գնձ.։-Նոր բառեր ևն՝ անբաւարար, բաւականաչափ, բաւակա-նի, բաւականին, բաւարար, բաւարարել, բա-ւարարութիւն ևն։
= Իրան. bav-«զօրել, առատ լինել, կա-րող լինել» արմատից, որի ածանցներն են պհլ. bavandak (ներկայ դերբայ) «կատած րեալ, ամբողջ, լրացեալ», մանիք. bvndg «կատարեալ» > հյ. բաւանդակ, զնդ. būir-«առաա. ևատարեալ, լրիւ, կարող, հզոր». հմմա. նաև սանս. bhumā-«լիութիւն, հարստութիւն», bhuri-«առատ, լիուլի, շատ, ուժեղ, հզօր», bhávīyas-«աւելի առաա սժեղազոյն, հզօրագոյն», pra-bhu-ta-«առատ, բազմաթիւ»։ Իրանեան ար-մատը հանւում է հնխ. bhexə-, bhu-«ա-ճիլ, մեծանալ» արմատից (որի ժառանգ-ները տե՛ս բոյս արմատի տակ) և այս էլ ny 2, 114 և 140)։ Երկուսի միութեան հա-մար հմմտ. ի միջի այլոց լիթ. būrys «քա-նակութիւն, դէզ», յն. φδμα «ուռուցք, այ-տոյց», հսլ. iz-bytъkъ «առատութիւն»։
cf. Բովանդակ.
· Calfa
«ամբողջ, համօրէն, եատա րեալ» Իմ. ժե. 3. «կատարելապէս» Եզն Սե-բեր. ասւում է նաև բովանդակ ՍԳր. Ոսկ. Կր-րիւն. Եւս. քր. Կոչ. Եփր. ել. կայ նաև բաւըն-դակ, որ առաջինի միջին հայերէն ձևն է Սրանցից են ծագում՝ բովանդակել ՍԳր. Ա գաթ. Եւս. պտմ. և քր. Ոսկ. ա. կոր. բովան-դակութիւն ՍԳր. Եւս. քր. անբովանդակ Ա-գաթ. անբովանդակական Ոսկ. ես. բաւան-դակել Ճառընտ. Մագ. բաւանդակութիւն Արշ. Եւկղիդ. անբաւանդակելի Առ որս. Բենիկ Նիւս. բն. ևն։ Նոր գրականում ընդունուած է միայն բովանդակ ձևը։
-Պհ, VI buvandak «կատարեալ, ամբողջ, լրացեալ», նորազիւտ մանիք. [hebrew word] bvndg «կատարեալ» (Salemann, Mani-chäische Stud. ЗAH 8, 61), պազենդ. bunda. պրս. buvanda «անուանի մարդ» (տե՛ս Horn Neupers. Schriftsprache 145, Grundr d. iran. Phil. I. 2, 1)։ Իրանական ձևը բուն ներկայ դերբայ է, որի արմատից են պրս. [arabic word] buvī «լիցիս», [arabic word] buvad «լիցի». [arabic word] buv'š «լինելութիւն» ևն, որոնք ծա-գում են հնխ. bhewə, bhu «աճիլ, մեծա-նալ, լինել» արմատից։ Սրա վրայ մանրա մասն տե՛ս հյ. բոյս։ Պհլ. φլ)) բառը ըստ որում դրուած առանց ձայնաւորների, մինչև վերջերս կարդացւում էր bundak (բառիս երկրորդ և երրորդ տառերը կարող են կարդացուել թէ՛ ս, թէ՛ v և թէ n). Horn կարդում է buvandak. Հիւբշման հայերէնի օգնութեամբ կարդում է bavandak, բայց կարելի է նաև կարդալ bovandak։-Հիւբշ. lE Anz, K, 36։
maze, labyrinth.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «լաբիւրինթոս» Եւս. քր. ա. 212. Նար. էջ 105. «ծածկուած մութ տեղ՝ նկուղի նման» Ոսկ. եփես. 804. Սարկ. տո-մար. գրուած է նաև բաւիլ, բաւեղ. որից բաւ-ղակ «ծածկուած մութ տեղ» Ոսկ. եփես. 804 «Բաւիղս և բաւղակս շինիցեմք» (արևի ջեր-Արմատական բառարան-28 մութիւնից ազատ մնալու համար). բաւղակա-ձև Եւս. քր. ա. 212։
tribute, impost;
vicar.
· Calfa
«հարկ, տէրութեան վճարուած տուրք» Յհ. կաթ. 169, 203 (բեկարաց), Կա-նոն. էջ 125. Օրբ. հրտր. Էմ. էջ 130 (բց. ի բե-կարէ). գրուած նաև պեկար (ըստ յետին տա-ռադարձութեան) Մխ. դտ. հրտր. Բաստամ. էջ 216. արձանագրութեանց մէջ առաջին ան-գամ յիշուած է 901 թուին (Վիմ. տար. էջ 4) բց. ի բեկարէ ձևով։ Որից անբեկար «առանց հարկի» Մխ. դտ. (ըստ հրտր. Բաստամեանի՝ էջ 212 անպեկար)։ Բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Մանանդեան, Գիտութեան և արուեստից ինստիտուտի Տեղեկագիր 1, 32-37, ուր համարում է «հողային հարկ կամ թերևս պարտադիր զինւորական ծառայու-թիւն»։
fortress, castle.
· Calfa
թրզմ. Տաշետն, Ուսամն. հաս. կսԽտս բառից. էջ 16 կասկածով յիշամ է ասոր. merdā, որ յայտնի կերպով մերժոմ է Հիւբշ. Arm. Gram. 301, բ և m ձայ-ների անհամաձայնութեան պատճառով։ Հիւնք. բուրդ բառից։ Bugge, Lуk Stud. 1, 37 Լիկայոնիոյ Γlερτα տեղա-նուան մէջ է ուզում տեսնել։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, 166 և ՀԱ 1902, 309։-Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35 դնում է ամ-բարտ-ակ ձևի հետ։ Pat-rubány ՀԱ 1906, 345-6 արմատակից է դնում բարձր և բերձ բառերին, ինչ-պէս որ Solmsen KZ 37, 575 դոթ. baurgs, հբգ. հսաքս. burg «րերդ» հա-նում է «բարձրանալ» արմատից. «բեր-դերը յառաջագոյն լէրանց բարձանց վրայ գտնուող ամուր վայրեր էին նե-ղութեան և վտանգի ժամանակ ապաս-տանելու»։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. birtu, Nieberg տե՛ս վերը Բարդ։
prince, bey.
· Calfa
= Թրք. [arabic word] beg, օսմ. bey, կիրգիղ. biy, ալթայ. piy, «իշխան». սրանց զանազան աս-տիճանների և պարտաւորութիւնների և իրա-ւունքների մասին տե՛ս Будaговъ 1, էջ 263-5։
physician, doctor.
· Calfa
= Պհլ. [hebrew word] bižisk, biǰisk «բժիշկ». biǰiskih «բժշկութիւն», նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] bzišk «բժիշկ» (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 61), պրս. ❇ bizišk եամ ︎ bjjisk «բժիշկ». սրանց հևա հմմտ. զնդ. baešazyeiti «բժշկում է». ❇ baēšaza-«բուժիչ, բժշկութիւն, դեղ, դարման» (որից կազմուած է պհլ. bēšazak). [other alphabet] ︎ baēšazya-«բժըշ-կող», սանս. [other alphabet] bhēš̌ajá-«դեղ, բժըշ-կող», bhišaǰyáti «բժշկում է», bhišáǰ «բր-ժիշկ, դեղ», bhišák «բժիշկ», bhēšaǰyá-«բուժարար»։ Այս բոլորը ծագում են զնդ. biš=սանս. bhiš-«դեղ» բառից, ըստ Bart. holomae 915, 966-7։ Բառիս հպրս. ձևը յայտնի չէ. եթէ ի նկատի առնենք սանս. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *biš̌ai կամ *γišaz, իսկ եթէ ի նկատի առնենք զնդ. ձևերը՝ պիտի ունենայինք հպրս. *bišaz։ Պհլ. բառի հնագոյն ձևն էր *bišaǰk կամ *bišazk, որոնց մէջ երկրորդ ձայնաւորը հետևելով առաջինին և š բաղաձայնը հե-աևելով ), z բաղաձայններին, յառաջացան biǰisk և bižišk. վերջինից է հայերէնը։ Կապ չունի բոյժ բառի հետ, որ տե՛ս ա-ռանձին։-Հիւրշ. 120։
pupil, apple of the eye.
· Calfa
Peterm. 37 լտ. pupa, pupilla «բիր» բառերի հետ։ Windisch. 15 լտ. pupil-lus «բիբ»։ Lag. Urgesch. 827 ասոր. [other alphabet] bāwā «բիբ», որի հետ Lag. Arm Stud. § 393 մի անծանօթ կապակցու-թիւն է ընդունում։ Bugge KZ 32, 11 համեմատում է Կապադովկ. παπαιόι «բիբ» բառի հետ, իսկ էջ 32 կցում է հյ. բիբել, բբել բառերի հետ. հմմտ. անգլ. peep «բբչել, ճռուողել և նայիլ»։ Հիւբշ. 301 յիշում է եբր. [hebrew word] bāwā, ասոր. [syriac word] bāwϑā «բիբ» և նրանց նմանութիւնը պատահական է գտնում։ (Սրանց վրայ կարելի էր աւելացնել նաև արաբ. [arabic word] būbū, պրս. [arabic word] ba. bak, թրք. [arabic word] bebek, արևել. թրք. [arabic word] bebek, [arabic word] blbak, [arabic word] bu-բաիա հոմանիշները, որոնց բոլորի նմանութիւնը հայերէնի հետ՝ պատա-հական է)։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 48 համեմատում է մի խումբ բա-ռերի հետ, որ կլորակ բաներ են նշա-նակում. ինչ. սանս. bimba, լեթթ. bamba «գնդակ», շվէդ. bobba «միջատ», bopp «ստինք», լազ. bibili «առնի»! ևն։
large stick, club, cudgel.
· Calfa
BВ 29, 38 զնդ. barənənti «կարել, փո-րել», լտ. forare ևն։ Pedersen, Հայ. դը. լեզ. 30 բիր բառի նախաձևը համարում է bhiro-կամ bhirā-և չի ընդունամ հնխ. bhitro-, որովհետև այս ձևը պիտի տար *բիւր (հմմտ. արօր)։ Սրանց վրայ տե՛ս նաև բահ և բրել։ -Petersson KZ 47, 260 յն. «άρω, լտ. ferio, հսլ. borja, brati ևն ձևերի հետ՝ որոնք P. Pers-son համեմատել էր բահ բառի հետ։
ԳՒՌ (dialectal) Խրբ. բ'իր, Հմշ. Մկ. պիր, Ոզմ. բ'է՛ր «բիր». սրանց հետ ունինք նաև Ղրբ. նիհր, Տփ. բհիր, Երև. բ'հիր «ցից».-Զթ. փիյիչ, փիրիչ «բրիչ», Ռ. փրէլ «քերել».-նոր բառեր են բհրավար, բհրոց տալ, բրուճ. բրուորիլ ևն։
loaf;
cake, bun.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բոլորակ կակուղ հաց» ՍԳր. որից բլթակ «ականջի ծայրի փափուկ մի-սը» ՍԳր. «լեարդի ծայրի մասը» Նիւս. բն բլիթ թզոյ «չորացրած թուզ» ԱԲ. բլթենի «հաոհամեմ» Ամիրտ. Բժշ. բլիթէն «մի տե-սակ բոյս, fenugrec, որ է ըստ Aнненковъ-ի բուսաբանական բառարանի՝ էջ 361, trigo-nella foenum graecum L» Գաղիան. (այս բառի վրայ տե՛ս և առանձին)։
ՓՈԽ (borrowing) Հայերէնի՞ց է փոխառեալ Կազա-նի թթր. [arabic word] belic կամ [arabic word] beliš «մի ռեսակ կլորակ խմորեղէն». այս բառը թա-թարերէնի մէջ առանձին մնացած մի ձև է և ուրիշ ածանցներ ու ազգակիցներ չունի. տե՛ս Будaговь 1, 269։
adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.
· Calfa
= Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։
cantharides.
· Calfa
, ն հլ. (ռան, ռունք, ռանց) «աղբերում ապրող մի տեսակ սև բը-զէզ» Նիւս. Երգ. Մագ. թղ. 113. Վրդն. ծն. Սկևռ. աղ. 38. գրուած է նաև բնդերն Առաք. մու. փնդեռն Ոսկ. Եզեկ. Տօնակ. նոր գրա-կանում ընդունուած է միայն բնդեռ ձևով։ Ո-րից փնդեռնաքատակ «կեղտոտ բզէզի պէս» Յիշատ. պրպմ. էջ 515 (նորագիւտ բառ), կո-յադնդիռ «աղբի բզէզ» Ոսկ. մ. բ. 15, որ պէտք է կարդալ կոյաբնդիռ։
s. bot. gentian.
· Calfa
«Աստուած». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած են Բագարան «աստուածների բնակավայրը», Բագաւան «աստուածների աւան» (որ և Դիցաւան), Բագայառիճ «աստուածների գիւղ», Բագա-րատ «Աստուածատուր, Աստուծոյ տուածը». բայց սրանք յատուկ անուններ են միայն՝ առաջին երեքը տեղական, վերջինը անձնա-կան։ Իբրև հասարակ անուն ունինք միայն բագին, ի-ա հլ. (յետնաբար ի, ռ հլ.) «մե-հեան, աստուածների տաճարը» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 31. «աստուածների զոհի սեղանը» ՍԳր. Ոսկ. ես. Ագաթ. «եկեղեցու խորան, սե-ղան» Ոսկ. մ. բ. 22. Փիլ. Եփր. վաշխ. Մխ. դտ. «արձան» Գիրք մոլոր. (յետնաբար են-թադրուած է նաև ուղ. *բագնի ձևը, որից կան բագնեաց, բագնեաւ, բագնեօք հոլովաձևե-րը)։ Բագին բառից ածանցուած են բագնա-սէր Ագաթ. բագնապետ Մագ. բագնագիտու-թիւն Փիլ. բագն. բագնաձև Արծր. բագնա-յարկ Անան. եկեղ. յարաբագին Փիլ.։
furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Գն, bov «փուռ (հացագործի, կրի ևն)»։ Paspati համեմատում է այս բառը հինդուստ. [arabic word] bap'h «շոգի» և սանս. pyuš «գոլ, տաքութիւն» բառերի հետ. բայց ակ-ներև է, որ ո՛չ ձևով և ո՛չ նշանակութեամբ կապ չունի նրանց հետ։
mow-worm;
moth, wood-fretter.
· Calfa
(ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ճճի, փորի որդ, փայտի ցեց» Բարուք զ. 19, Վրք. հց. Բ. 623. Նար. կթ. էջ 177. որիզ բոտոտակեր «ճճեկեր» Բարուք. զ. 71. Ագաթ. բոտոտակերեալ Բարուք. զ. 11։
leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.
· Calfa
(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բորոտութիւն, քոս» Սրճ. յար. էջ 282. Երզն. մտթ. Շնորհ. ընդհ. որից բորոտ «բորով հիւանդացած»՝ ՍԳր. բորոտութիւն ՍԳր. բորոտիլ ՍԳր. բորոտանալ Եփր. մնաց. բորութիւն Պրպմ. 48 (չէ մտած բառարան-ների մէջ. թերևս և վրիպակ է). քածբոր Վստկ. 223 (գրուած է բոր կամ քածպոր)։
brightness;
heat;
dark, mist;
abundant.
· Calfa
Հները բորբ բառի նշանակութիւնը մո-ռացել էին. յետնաբար հնարուեցան «խաւար, աղօտ, ծածկուած» նշանակու-թիւնները.-Հին. բռ. մեկնում է «բորբ. խաւար. Քողաբորբեալ. առագաստեալ». Քողաբորբ «քօղով ծածկուած» իմաս-տով ունի Ճառընտ. իսկ Թր. քեր. «-︎︎ չափով բառ» նշանակութեամբ. հմմտ. քողաղօտ ()։ Սրանցից է առնում Առաք. պտմ. 41 քողաբորբեալ «ծած-ևած, թագնուած»։ Բառ. երեմ. էջ 57 սխալմամբ գրում է բորգ (բառաշարքը պահանջում է բորբ) և մեկնում է «խա-ւար կամ հնոց կամ տխուր»։ ՀՀԲ մեկ-նում է բորբ «խաւար կամ մութն, կամ աղջամուղջ կամ մռայլ»։ ՆՀԲ բորբ «թուի արմատ բորբոք բառին, և անխը-տիր երևի նշանակել զյորդութիւն հրոյ և ծխոյ», բորբոք. լծ. հյ. բորբ և յն. πῦρ «հուր»։ ՋԲ մեկնում է «պայծառ, բազ-մալոյս. 2. տօթ, տապ. 3. խաւար, թան-ձըր խաւար». ԱԲ «ցաթած լոյս. 2. տա-ռութիւն, ջերմութիւն. Յ. մէգ, մութ, մշուշ. 4. առատ, յորդ». սրանցից դուրս ՓԲ դնում է նաև տարբեր մի բորբ. ի հլ.
«ծածկոյթ, սաւան» նշանակութեամբ. որից քողաբորբ, քողաբորբեալ բառերը։ Ուղիղ մեկնեց Windisch. 15 բոր-բոք համեմատելով լտ. ferveo բառի հետ։ Տէրվ. Altarm. 60 և Նախալ. 96 համարում է թէ կրկնուած է բըոք ար-մատից, որին կցում է սնս. bhrāǰ̌, յն. ϰλεγω, լտ. fulgeo, flagro, անգլսք. bli-can, գոթ. bairhts, հսլ. blisku ձևերը։ Հիւնք. մորմոք բառից։ Վերի ձևով Meillet BSl հտ. 13, թ. 52, էջ 29։-Scheftelowitz BВ 29, 37 սանս. babhru «մութ կարմիր», յն. φαρῦνει «փայլեց-նել». հսլ. bronū «սպիտակ», լիթ. bá-ras «գորշ» բառերին ցեղակից։ Հա-փանցեան ЗВO 23, էջ 357 բորբոք կրկնուած է *բոք արմատից, որ է=բոց։
ԳՒՌ (dialectal) Երև. բ'օրփ տալ «կրակ տալ, բոր-բոքել, սիրտը կամ եռանդը արծարծել», բ'օր-փէլ, Ղրբ. պէ՛րփէլ «կրակը արծարծել» (յատկապէս «քղանցքով փչել»), նաև «դըր-դել, գրգռել», Ջղ. բ'որբո՛քել, Խրբ. Կր. բ'օր-բ'օքիլ, Ալշ. բ'օրբ'ընգել, Մշ. բ'օրբ'ըգել, Ոզմ. բ'էօրբըքիլ, Նբ. բ'օրբ'ընքել, Սլմ. պէօրպը-քել «կրակը հրահրել»։ Նոյն բառերն են բոր-բոնք Վն. «բորբոքում», բորբոնք զարնել Վն. «հրահրել», բորբոք ըլլալ Մն. «զայրանալ, սաստիկ բարկանալ»։
pyramid;
tower.
· Calfa
, ն հլ. (բրգան, բրգունք, բըր-գանց) «աշտարակ կամ նման բարձր շէնք» Ա. մակ. ժզ. 10. Եւս. քր. ա. 52. Խոր. Նար. խչ. «մի տեսակ կոթող, պիրամիդ» Ա. մակ ժգ. 28. «անօթիկ՝ յորում արկանին քուէք, ո-րով երերեալք անկանին ի թաւլին. (այսպէս կոչուած իր ձևի պատճառով). լտ. fritillus, ֆր. cornet Աշխ. Ստ. լեհ. վկայութիւննե-րը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 300 ա), որից բրգաձև, բրգանման (նոր գրականի մէջ)։
Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. burj բառից։ ՆՀԲ դնում է յն. լտ. և թրք. ձևերը։ Peterm. 25 յն. πύργος։ Bottich. Rudimenta 15 թրակ. βρία «քաղաք» բառի հետ։ Մորթման ZDMG 31, 413 և 489 ևաւռ. burgaduni դնում է բուրո +տուն բառերից։ Այսպէս նաև բևե-ռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապտուլլահեան, Պօլիս 1872, էջ 4 պուրկատուն «բերդ», կազմուած պուրկ «բուրգ, յն. πῦργος, գերմ. Burg» և տուն բառերից։ Bugge, Lyk. Stud. 1. 34 հյ. բառը իբր բնիկ կապում է գոթ. baurgs «քաղաք», հիռլ. bri «լեռ», զնո-barəz=բարձր բառերի հետ. նոյնը գըտ-նում է նաև Γέργαμος, Γέργαμϰ ևն յա-տուկ անունների մէջ, որոնք դնում է լիւդ. prñn-«տուն, շինել» բառից։ -Սանտալճեան, L'idiome էջ 10, խալդ. burganani «տաճար» բառի հետ։ Schef-telovitz BВ 29, 68 ենթադրում է, որ բառը գերմանականից սեմականին և այստեղից էլ հայերէնին է անցած։
snow-storm;
tribulation
· Calfa
ԳՒՌ (dialectal) Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։
carried off by force;
tumultuous, troubled.
· Calfa
ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ և ՓԲ մեկնում են բուռն շոպեալ կամ բռնի շոպեալ։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 109 պրս. [arabic word] purāsōb «խռովայոյզ, շփոթալի». նշա-նակութեամբ չափազանց յարմար է սա. բայց նախաձայնը անյարմար։
rice;
prince.
· Calfa
(ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «որիզ, բրինձ» Յայսմ. Գաղիան. Խոր. աշխ. որից բրնձաղաց «բրինձ աղաւու տեղ» Զքր. սարկ. Ա. 67, Գ. 34. բրնձահան նոյն նշ։ Զքր. Բ. 62. բրինձքամ «փլաւքա-միչ» Յիշատ. 1250 թ. (Ամատ. Հյ. բառ ա բան, էջ 120), բրնձափոշի (նոր բառ)։
= Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։
embers;
ashes.
· Calfa
(ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, թէև ա-ռանց վկայութեան) «կրակի մոխիր» Ոսկ. մ. բ. 5. Եփր. փես. 411. Փիլ. լին. 267, որից գազաղադէմ «կրակից սևացած կամ մոխրոտ դէմքով» Փարպ., գազաղանալ «մոխիր դառ-նալ» Խոր. Սկևռ. աղ., գազաղացուցանել «մոխիր դարձնել» Սկևռ. աղ. 102։ Բառը յետնաբար գրւում է նաև գազախ (ինչպէս ունինք ածուղ>ածուխ), բայց ընտիր ձևն է գազաղ, թէև արդի գրականում գազախ ձևն է միայն, որ երբեմն գործածւում է։
kidney-bean.
· Calfa
ՆՀԲ պրս. տէնր։ Աճառ. SA, 1, 304 համեմատելով արաբ. [arabic word] dujr. duiur հոմանիշի հետ (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 853), ենթադրում է, որ ասո-րական փոխառութիւն լինի։ Բառիս նման է հնչում նաև պրս. [arabic word] tulk «լո-բի», բայց որովհետև ճշտիւ յայտնի չէ նոյն իսկ՝ թէ ի՛նչ էր հայերէն բառի բուն ձևը, ուստի չի կարելի նմանութեանց մասին վճիռ տալ։
queen, empress, princess.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «թագուհի» Սղ. խդ. 10. Մտթ. ժթ. 42. Ղուկ. ժա. 31. Փիլ ել., որից դշխոյութիւն Գնձ. գրուած է նաև դժխոյ Լաբուբ. 13. 14։
basket;
— մի, a — full;
— զգեստուց, գործոյ, պտղոյ, հացի, clothes-basket;
— գործոյ, work-basket;
— պտղոյ, basket of fruit;
— հացի, bread-basket.
· Calfa
(ի, ո հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան) «ուռև-պրտուէ կամ արմաւենու տերևներից հիւ-սուած կողով» ՍԳր. Վրք. հց. Երզն. մտթ. գրուած է նաև զամբեղ, զամբիլ։ Նոր ոռա-կանում ընդունուած է միայն զամբիւղ ձև»։ Նոյն բառից է նաև զամբիւղ ծաղիկ «մի տօ-սակ ծաղիկ. թրք. զէմպիլ չիչէյի» Սալաձ (ըստ Նորայր, Բանաս. 1901, 109)
cf. Զամբիղ.
· Calfa
(ի, ո հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան) «ուռև-պրտուէ կամ արմաւենու տերևներից հիւ-սուած կողով» ՍԳր. Վրք. հց. Երզն. մտթ. գրուած է նաև զամբեղ, զամբիլ։ Նոր ոռա-կանում ընդունուած է միայն զամբիւղ ձև»։ Նոյն բառից է նաև զամբիւղ ծաղիկ «մի տօ-սակ ծաղիկ. թրք. զէմպիլ չիչէյի» Սալաձ (ըստ Նորայր, Բանաս. 1901, 109)
piece, bit.
· Calfa
Նահապետեան, Բազմ. 1906, 398 ուղղում է Բուզանդի մէջ նշանակ, բայց առանց նկատի առնելու, որ նոյն բառը գործածուած է նաև Ճառընտրում։ Գ-Մ.. Բազմավէպ, 1917, էջ 6-8 ուռռում է քանակ, որին դէմ է Վարդանեան, ՀԱ, 1921, 249, որովհետև քանակ բառը ոս-կեդարեան չէ։
child, son, blood, infant;
descendants, descent, generation, posterity.
· Calfa
. ի-ա հլ. «որդի, ծնունդ, ցեղ, սե-րունդ» ՍԳր. (հնագոյն իմաստն էր «սերունդ, ցեղ՝ առանց սեռի խտրութեան. բայց յետոյ, սահմանափակուեց առաջին սերունդի հա-մար՝ նոյնպէս առանց սեռի խտրութեան, ինչպէս ցոյց է տալիս գւռ. զաւակատուն «արգանդ» բառը. հմմտ. Մալխասեան, Մշակ 1913. Ջ 103), որից՝ զաւակաբար Փարպ., զաւակագործել Փիլ. լին., անզաւակ ՍԳր. Եփր. ծն., անզաւակել, անզաւակեցուցանել ՍԳր., անզաւակութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եփր. Եբր., բարեզաւակութիւն Փիլ. ել., շահազա-ւակ Ագաթ. բազմազաւակ Գէ. ես. Նար. գնձ. եկեղ., մերձազաւակ «տոհմակից, ազ-գակից» Փիլ. Խոր., նոյնազաւակ Խոր.։
վիշ. Altarm. 53-55, Նախալ. 100 լա-ւելուլ, յաւէտ, լուծ, լոկ ևն ևն ձևերի հետ՝ հնխ. vu. yug արմատից։ Մառ-ЗВО, 5, 319 զնդ. zaϑwa ձևի հետ՝ իբր *զահւակ։ Հիւնք. յն. σπερμα «սերմ, սե-րունդ» բառից։ Jensen, ZDMG, 48, 458 և Hitt. u. Arm. 94 հաթ. spai, spa, sw swi =zapai ևն։ Patrubány, SA, 1, 210 պրս. *zava-ka ձևից. հմմտ. սանս. hava-na «զոհ», զնդ. zao-tar «քահա-նաւ»։ Ղափանցեան, ЗВО, 23, 351 վրաց. զվեվա «ծնիլ»։
barley;
grain;
of barley.
· Calfa
= Ծագումն անստոյգ է, հնդերոպական լեզուների մէջ գտնում ենք յն. ϰρī, ϰριϑή, լտ. hordeum (գւռ. fordeum), հբգ. gersta. գերմ. Gerste «գարի», անգլսք. gratan, անգլ. groats «կորկոտ» (պհլ. ǰurtak «արմը-տիք» և պրս. [arabic word] zurd «մի տեսակ ոլոռ»), որոնք կարող են մէկ արմատից ծագած լի-նել։ Սրանցից յոյնը ծագում է հնխ. ghčrz-dā ձևից, գերմանականը՝ հնխ. gherzdā ձևից, լատինը՝ հնխ. ghrzd-ձևից (անգլե-րէնը՝ ghroidhn-). սրանց դէմ սպասելի էր հյ. *գարստի և հարց է, թէ կարո՞ղ էր այս ձևից էլ յառաջանալ զարի, ինչպես որ յունարէնի մէջ ϰρւϑή >*ϰριϑ ձևից յառաջա-ցել է ϰρί. (Walde, 969, Boisacq, 517, Horn, § 657 և Kluge, 176)։ Կայ նաև ալ-բան. driϑ «գարի», որ ըստ Jokl, I 30 202 հաստատում է նախաձևի ք'h նախաձալ-նը (տե՛ս Pokorny, 1, 611՝ որ հայերէնը համարում է ոչ-հնդևրոպական. հմմտ. վրազ. քերի, բայց հայերէնի ցեղակցութիւնը ըն-դունում է Meillet, Dict.-étym. lat. 438)։-Հիւբշ. 432։
spring
· Calfa
(սեռ. գարնան, բայց հների մօտ իբրև սեռական գործածւում է գարնայնոյ. ինչ. «Աւուրք գարնայնոյ» Թուոց ժգ. 21, «Ծաղիկ գարնայնոյ» Իմ. բ. 7, «Բոյսր բողբոջաց գարնայնոյն» Ագաթ. «Ի սկզբան գարնանոյն» Եւս. քր.) «գարուն, առջի պա-հար» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով.-1. առանց սղման, այն է գարուն ձե-վով, միայն գարունաբեր (Ագաթ.) բառի մէջ. 2. սղմամբ՝ գարն-. ինչ. գարնայնի Ագաթ. Կոչ., գարնանալ Փիլ. նխ., գարնագուշակ Նար. առաք. 424.-3. -ան մասնիկով՝ գար-նան-ինչ գարնանաբեր Լաստ. Սկևռ. Շար., գարնանալ Փիլ. նխ., գարնանամուտ Երզն երկն. գարնանազայր Նար. ևն։
= Բնիկ հնդևրոպական հայերէն բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] vasantā, զնդ. vanhar-, vañhri, հպրս. vahara, պհլ. vahār, պրս. [arabic word] bahār, օսս. valag, գնչ. varno, յն. ἔαρ, ἠρ, հոմեր. fέαρ, հսլ. vesna, ռուս. вecнa «գարուն», լիթ. vasará «ամաս». լտ. vēr «գարուն», ռում. vará «ամառ», հհիւս. vár, հիսլ. vār, հին կիմր. guiannuin, նոր կիմր. gwanwуn, կորն. guaintoin «դա-րուն»։ Հնդևրոպական առաջին նախաձևն էր uèsr, որի հետ կար նաև uēsr և սրանից կրճատուած vèr. բառի բունն էր rln, այն է ուղ. ueser, սեռ. uesnes. բառի վերջա-ձայն r ոմանց մօտ փոխանակուեց n-ով և այսպէս յառաջացան վերի ձևերից շատերը (տե՛ս Walde, 819, Boisacq, 210, Horn, § 243, Trautmann, 356, Pokorny, 1, 310, Ernout-Meillet, 1045)։-Հայերէն բառի բա-ցատրութեան համար ամէնից առաջ պէտք է որոշել արմատական ձևը։-Եղանակների անունները ազդած են իրար վրայ. այսպէս՝ տմառն-ամտոտն, ձմեռն-ձմերան նոյն ձևն ունին և իրենց հոլովման ձևը ազդած է լորովին անկանոն կերպով լինում են գար-նան-աշնան։ Նոյնաձև են դարձեալ ուղղա-կանները. գարուն և աշուն։ Արդ՝ սրանցից ո՛րը որի վրայ է ազդած, ուրիշ խոսքով զարուն բառի մէջ -ուն մասնի՝կ է, թէ՛ արմատին է պատկանում։ Հաւանական է առաջինը, որով արմատը կդառնալ *գար. և այս ձևը կարող է կապուիլ հնխ. vesr ձև-ւի հետ, անցնելով vesar>*գեհար >*զա-հար >*գար ձևերիզ։ Սրանցից առաջինը գտնում ենք արդեն յունարէնի մէջ (fέαρ< vesar), երկրորդը լիթուաներէնում, երրորդը նման է հպրս. և պհլ. ձևերին, իսկ չորրոր-ռը (*գար)՝ հասած է հիսլ. vār ձևին։-Հիւբշ. 432։
province, region, country;
sky, climate;
native land.
· Calfa
Klaproth, Asia polygl. 102 պրս. kureh (իմա՛ [arabic word] kūra «նշանակէ զմի մասն ի հնգից մասանց աշխարհին պարսից») ՆՀԲ լծ. յն. χώρ︎ «երկիր, գաւառ», Müller, SWAW, 88 (1877), էջ 13= գոթ. gauja, իսկ յն. χαμαι «յերկիր» կասկածելի է։ Մորթման, ZDMG, 26, 601 բևեռ. kaur։ Մառ, ЗВО, 5, 319 իբր *զահւառ ձևից՝ կր-ցում է զնդ. karšvarə, պհլ. պրս. kiš-var «աշխարհամասն» բառերին։ Հիւնք. պրս. [arabic word] xāvar «արևմուտք»։ Schef-telovitz, BВ, 28, 310 գոթ. gawi, գերմ. Gau «գաւառ» բառերիզ՝ առ մասնիկով. նոյնը BВ, 29, 68 գերմա-նականից օսս. լեզուի մէջ մտած է հա-մարում γau «գիւղ» բառը։ Ենսէն, Hitt. ս. Arm. հաթ. waparā (?) ձևի
cf. Հէն.
· Calfa
(սեռ. -այ) «յարձակող թշնամի գունդ, հէն, աւազակ» Ա. թագ. լ. 8, 15, 23. սրանցից դուրս մէկ անգամ էլ գործածուած եմ գտնում Թէոդորոս Քռթենաւորի ս. Կուսի ներբողեանի մէջ, տպ. Վենետ. էջ 181 գե-ղուր ձևով։
= Եբր. [hebrew word] gədūd «յարձակող թըշ-նամի բանակ, աւազակների խումբ» բառն է, որ Ս. Գրքի յոյն թարգմանութեան մէջ սխալ ընթերցմամբ տառադարձուած է γεδδούρ, իբր թէ բնագրում լինէր [hebrew word] gədur և այստեղից էլ անցել է մեր թարգմանութեան։ -Նուն բառը սակայն Ա. մնաց. ժբ. 21 հիշտ տառադարձուած է γεδδούδ, ուրիշ ձեռադիր-ներ ունին στρατια, որից էլ հայերէնում նոյ-նը թարգմանուած է «հէն»։
valley;
ditch, trench;
grave;
flock, herd.
· Calfa
Ուղիղ մեկնեց ՆՀԲ, Karst, Յուշար-ձան, 404 սումեր. gi, gē, «անդունդ»։ Ղափանցեան, ЗВО, 23, 360 համարում է բնիկ հայ՝ իբր հնխ. vitro-ձևից, որի համապատասխան իրանական ձևից փո-պիտի տար հյ. *գիւր!)։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 115 պրս. [arabic word] čāh «ջրհոր» բառից փոխառեա՞լ է դնում։
ԳՒՌ (dialectal) Վերոյիշեալ բառի հետ ձևով և ի-մաստով նոյն է Հմշ. գեհ «բարձունք», պէտք է դնել գահ «բարձունք, ժայռերի գլուխը» բառից. ըստ այսմ եբր. բառը, ինչպէս ասեր ենք, գործ չունի հյ. գեհ բառի հետ, բայց ձևափոխուած է նրա համեմատ՝ անշուշտ յետնաբար։ ԳԵՀ «ոչխարի հօտ» Վստկ. 215, 216, 217. Թր. քեր. 20. Սիւն. քեր. 210. Սմբ. դատ. 211. Վրդ. առ. 238, 256, 259 (չորս անգամ). Տաթև ոսկիփ. 480, «ոչխար» Բրս. մրկ. 78, որ և գիհ Վրդն. առ. 160, 188 (ձեռագիրնե-րից ոմանք ունին գեհ, ոմանք՝ գիհ)։-Սրանց հետ հմմտ. գհուկ Լ. Ղզ. կամ գվուկ Երև. «ոչ-խարների փարախ», որ դարձած է Ղրբ. կհօկ։
rotation, turning, rolling, wallowing.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ըստ Ս. Մովսիսեան (նամակ 1a2x օռոստ. 23 և 1933 մարտ) նոյն է Բլ. գալգալ (քրդ. galgāl) «փոքրիկ սայլ, սայ-լակ, կաչկա, որի անիւները առանց դողի են և գործածւում է թեթև ծանրութիւններ կրելու համար, ձեռնասայլակ»։ Բայց եբր. բառը ինչպէ՞ս կարող է գտնուիլ Բուլանրխի գա-ւաւռականում։
cf. Եռմոս.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ։ + ԵՍ (հոլովւում է իմ, ինձ, զիս, յինէն, ինև, մեք, մեր, մեզ, զմեզ, ի մէնջ, մեւք ռ. րից մեօք.-կրկնագիր Ագաթ. ունի նաև զի-նեաւ փեխ. զինև. տե՛ս ՀԱ, 1913, 16.-ւեռ նաբար կայ բցռ. յիսանէ Ադամ. 226) «ես» ՍԳր. ևն։ Հին լեզուի մէջ այս բառից ածանց-ներ չկան. բայց նոր գրականը ունի եսա-կան, եսասէր, եսասիրութիւն, եսապաշտ, ե-սամոլ, եսամոլութիւն։
cooking, dressing;
յ— արկանել, to cook.
· Calfa
(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «եփուածք, եփելը» Վրք. հց., ո-րից՝ եփել «եփել» ՍԳր. «կերածը մարսել» Մխ. բժշ., եփոյ «ապուր» Դ. թագ. դ. 38= 40, եփոց «կերակուր» Մանդ., եփեցական Նար., եփիչ Եփր. ել., դժուարեփեաց «դժուա-րամարս» ԱԲ, խաղողեփեաց Վեցօր., կիսե-փեաց Ես. ծա. 10, հացեփեաց Ա. թագ. ո. 13, վաղեփեաց Ոսկ. մ. ա. 11, քաջեփ Պտմ աղէքս., բազմեփեաց Նար., իւղեփեաց Ա. մնաց. թ. 30. Բ. մնաց. ժզ. 14. նոր բառեր են՝ եփարան «ստամոքս» (Վարդան Յունա-նեան, Ձեռբածութիւն յերկինս, 1671, էջ 306), անեփ, սրնեփ են։
s. bot. monks rhubarb.
· Calfa
«մի տեսակ պատատուկ, գայլ-խոտ, որ ուրիշ բոյսերի վրայ փաթաթուելով՝ նրանց հիւթը ծծում և չորացնում է. cuscuta» Ագաթ. Մանդ. սիր. 34. Գր. տղ. էջ 68. Կա-նոն. էջ 58. Վստկ. 86. Սարգ. յկ. Ճառընտ-Մխ. երեմ., «մի տեսակ ծովային առի խոտ» Վստկ. 29, որից գաղձնաւոր «գաղձ վնասա-կար բոյսով վարակուած» (այգի) Նար. է։ 142։-Բոբորովին տարբեր բառ է դառձն «վայրի անանուխ» և պէտք չէ կարծել, թէ նախաձայնի շփոթութեամբ իրարից են յա-ռաջացած։
tepid, lukewarm.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի քիչ տաք» Յայտ. գ. 16. էլ. արիստ. 62, որից գաղջանալ Շնորհ. վիպ. Վանակ. յոբ., գաղջացուցանել Փիլ. ել. գրուած է նաև գաղճ, գաղճանալ ևն։-Բառ. երեմ. էջ 61 գաղջ բառին տալիս է նաև «ան-պիտան, մանր, կակուղ» նշանակութիւնները, որոնք փոխաբերական առումներ են։
adv. prep. in secret, secretly, by stealth, unknown, underhand;
— ընդ —, covertly, clandestinely.
· Calfa
«գաղտնի, ծածուկ կերպով» ՍԳր. Փարպ., որից՝ գաղտաբար Ոսկ. յհ. բ. 1, գաղ-տագնաց Ծն. լա. 26, գաղտագողի ՍԳը. Ոսկ մ. ա. 8, գաղտագողօնք Բ. մակ. դ. 39. Բուզ.. գաղտակեր Ամբ. գ. 14, գաղտանոց «ծածուկ պահարան» (չունի ՆՀԲ) Օրբ. հրտր. Էմ. 164, «աղտառ «յետևից ծածուկ կծող շուն» (նո. րագիւտ բառ) Տաթև. ամ. 249, 250. էֆիմ 365։ -ուկ և -նի մասնիկներով աճած են՝ գաղտուկ Բ. մկ. զ. 11. Գ. մկ. դ. 10. Ոսկ. ա-տիմ. Եւս. պտմ. Բուզ. Եփր. թգ., գաղտնի (հմմտ. յայտնի) ՍԳր., գաղտնիք Սգր., Ա-գաթ.։ Վերջինս արտադրում է ուրիշ նոր ա-ծանցներ. ինչ. գաղտնագործ Մծբ., գաղտ-նաշշունջ Մծբ., գաղտնութիւն Սղ. ձ. 18 ևն։ Նոյն գաղտ արմատից են և գաղտակուր «մի տեսակ ծովային խեցեմորթ» Եւս. պտ. 267. Եփր. մրգ. 352-3. Փիլ. լիւս. 139, 165. Ճա-ռընտ. Նեմես. էջ 18, 30 կամ գաղտակրայ Սարգ. Յուտ. գ. էջ 666. Նիւս բն. գաղտակը-տուր Վրք. և վկ. Բ. 235. գաղտիկուր կամ գաղտիկուռ «ջղախոտ, եզնալեզու» Գաղիան. բժշ. (ըստ Տիրացուեան, Contributo alla flora oell' Armenia, էջ 97 և 114, Plan-tago major L կամ Taraxacum officinale Wigg.). գրուած է նաև գաղտակուռ, գաղ-տակուր, գաղտակոր, գաղտնակոր, կխտը, կուր, որոնց դէմ ունինք արդի բարբառներից Մշ. գողտկուր, Ղրբ. կխտըկօ՛ռնը, տխտը-կօ՜ռնը, Ղզ. Ջղ. տխտըկուռ։ Առաջին բառի համար հմմտ. Փիլ. լիւս. 139 տրուած նկա-րագրութիւնը՝ «Եւ նշանակ խեցեմորթացդ կատարելագոյն է, որոց մարմինն ուտելի է. դար ա ն ա մ ո ւտ լինի երկուք պատե-նիւք. միովն ի միոչէ և միւսովն ի միոջէ՝ որք զնովաւ անկեալ պնդեն պատեանքն»։ Երկրորդը բխում է անշուշտ մի հին աւան-դութիսնից. հմմտ. սրա վրայ մի առասպել ՀԲուս. § 402։ Գաղտ բառից է վերջապէս գաղտամեստ «խարդախ» Իմ. ժդ. 24 (áá. գաղտամես, գաղտամեսց, գաղտապէս), որի վերջին մասը անծանօթ է։-Նոր բառեր են՝ գաղտնապահ, անգաղտնապահ, գաղտնիքա-ւnր ևն։
Տէրվ. Նախալ. 48 հնխ. var արմա-տից է հանում գաղտ, գեղօն, գառն, սնս. var և զնդ. var «ծածկել, պահել»։ Ատ Եառոճեան, Արևելք, 1884 հոկտ'' 17, ո՛չ թէ var, այլ vall «ծածկել, թա-քուցանել» արմատից։ Հիւնք. քօղ բա-ռից, Ղափանցեան, ЗВО, 23, 354 «գանկի կար» իմաստով= զնդ. vaγδana-«գը-լուխ»։-Մնացեալը տե՛ս գող բառի տակ։
ԳՒՌ (dialectal) Պահուած է հետևեալ ձևերով.-Ագլ. գm՛խտուկ, Սեբ. գ'աղդուգ, Սչ. գ'ախդուգ, գ'ախդնի, Ակն. գաղղիւգ, Զթ. գաղդօզ. գ'աղդոգ, Ննխ. գաղդուգ (գիւղերում՝ գաղ-դօդ), Ոզմ. գ'.mղտի, Մկ կ'mղտիկ, Երև. գ'աղ-նիկ, Վն. կ'mխտիկ, կ.mղտիկ։-Սրանց դէմ գողտ ձայնդարձն են ցոյց տալիս՝ Ախց. Կր. գ'օղտուկ, Երև. գ'օղտնուկ, Խրբ. գօղտուգ, Մշ. գ'օղդուկ, Ալշ. գ'օղդու, Ռ. Տիգ. քօղ-դուգ, Ասլ. գ'օղդիւյ, Մրղ. կուեղհիք1, Սլմ. Խ'ուիղնիկ'.-իսկ Պօլսի բարբառը հաւա-սարապէս գործածում է թէ՛ գաղտուգ և թէ՛ գողդուգ ձևերը։ Նոր բառեր են՝ գաղտուկկուր Ատն. «մե տեսակ կար», գաղտ Դվ. Մշ. Ջղ., գաղտնակ Ակն. Սրբ. Խրբ., գաղտիկ Վն. գաղտուն ԳԲ, գեղտ Ղրբ. «գլխի գագաթի մէջտեղը, այնտեղ, ուր գանկի ոսկորները ի-րար են միանում. fontanelle» (սրա հին վը-կայութիւնն ունի Վրդ. աշխ. 507 «Մուղնի Ս. Գէորգայ, ուր կայ ծնօտն և գաղտն և ական-քըն և արիւնն Ս. Գէորգայ»)։
lance.
· Calfa
= Յն, γαϊσος բառն է, որ գործածուած է Ս. Գրքի համապտասխան տեղը հյց. γαισὸν ձևով և նշանակում է «մի տեսակ տէգ՝ ամ-բողջապէս երկաթէ, որ գործածում էին կել-տերը»։ Ըստ այսմ բառը բնիկ կելտական է (հմմտ. զալլ. gaisōn. raisos, հիռլ. gae. կիմր. gwaew «տեգ»), որ յետոյ փոխառու-թեամբ անցաւ լատիններին (հմմտ. լտ. gaesum «ծանր երկաթեայ տէգ կամ աշտէ», gaesati «դալլիական բանակ՝ նոյնպիսի տէ-գերով զինուած», gaesa «տէգ» = ֆրանս. gèses) և յետոյ էլ յոյներին։ Կելտական բառը բնիկ հնդևրոպական է և նրա ցեղա-կիցներն են հբգ. geisala, գերմ. Geisel «մտրակ», հբգ. gēr, անգլսք. gār, հիսլ. geirr «տէգ», սանս. hêša «նետ» և զնո. zaēna «զէնք» (Walde, 331)։ Վերջին զան-դիկ ձևից փոխառեալ է հյ. զէնք, որով գայիսոն և զենք դառնում են միևնոյն բա-ոը՝ տարբեր ճանապարհներով հասած Հա-յաստան. տե՛ս Ernout-Meillet, 390, Po-korny, 1, 528 և 546։
frizzled, curled;
—ք, curl;
—ք ջրոց, ալեաց, little waves, bubbles.
· Calfa
«ոլորուն, գռուզ (ած.), գռուզ մազեր (գյ.)» Եփր. ծն. էջ 86. Ոսկ. մ. ա. 4, «գետի ոլորապտոյտ շրջանները» Թէոդոր. ի կոյսն, որից գանգրագեղ Բուզ. դ. 3, կամ ա-ռանց սղման՝ գանգուրագեղ Արծր., գանգ-րահեր Վեցօր. 119. Սեբեր., գանգրաձև «ծալ ծալ, խորշ խորշ (հագուստի համար ա-սուած)» Փիլ. տես., քաջագանգուր Խոր., թա-գագանգուր Բուզ.։