thou, thee;
ի քէն, from, by or of thee;
thyself;
զքէն, upon thee;
of thee.
Էական դերանուն, երկրորդ դէմ, σύ tu Էական դերանուն, երկրորդ դէմ, առ որ ուղղի բան. որ եւ յայլ լեզուս, դու, դիւ, դի, սի կամ սիւ, սէն, շէն, եւ այլն.
Մո՛ւտ դու, եւ ամենայն տուն քո ի տապանդ. զի զքեզ տեսի արդար։ Այլ դուք աճեցէ՛ք։ Ընդ ձեզ, եւ ընդ զաւակի ձերում յետ ձեր։ Զոր դուդ ասես։ Զոր դուքդ ասէք։ Զոր ձեզդ ասեմ։ Զոր ի քէնդ կամ ի ձէնջդ։ Այլ դու տէր։ Եւ դու ա՛րքայ. եւ այլն։
Ո՛չ զԴո՛ւն (կոչական դերանունդ) առանց պատճառի դնէ նախկին, թէ Դո՛ւ աստուածդ եւ որդիդ աստուծոյ հօր եւ այլն. (Խոսր. պտրգ.։)
Ի ՔԷՆ. իբր Քեզէն. յանձնէդ. քեւ.
Ի քէ՞ն ասես զայդ, եթէ այլք ասացին քեզ զինէն. (Յհ. ՟Ժ՟Ը. 34։)
Ո՛չ ի քէն բաւես հասու լինել աստուածային մեծութեան. (Յճխ. ՟Գ։)
• (յգ. դուք) «դու» ՍԳը. ևն. գրուած է նաև դուն Տիմոթ. կուզ, էջ 97 (տե՛ս տակը գւռ.)։
• = Բնիկ հայ բառ, որի ցեղակից ձևերն ևն՝ սանս. [other alphabet] tvám, tuvám, թոխար. tu, քուչ. tuwe, զնդ. tūm, tvām, tu, tava, հպրս. tuvam, պազ. to, tu, պրս. [arabic word] tu, քրդ. tu, աֆղան. ta, օսս. du, də, յն. դոր. τὸ ատտ. σῦ, հոմեր. τύνη,. լակ. τούνη, բէով. τούν,τալբան. ti, լտ. tū, գոթ. ϑu, հբգ. du, dū, հպրուս. toū, հսլ. ty, ռուս. ть, լիթ։ tu, հիռլ. tū, կիմր. ti ևն ևն։ Այս բոլորը ծաղում են հնխ. tu, tū ձևերիզ, որ հալե-րէնի մէջ ըստ օրինի պիտի տար *թու-մեր նախաձայնը անկանոն է այստեղ (տե՛ս Pokorny, 1, 745, Walde, 796, Boisaca Չ23, Trautmann, 331, Ernout-Meillet1018)։ -Հիւբշ. 440։
• Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. 1823, էջ 99, և 102։-ԳԴ հա-մեմատեց պրս. tu ձևի հետ։ Այլևայլ լեզուների հետ ուղիղ համեմատում են ՆՀԲ, Peterm. 20, Windisch. 11, Gω-sche, 67 ևն։ Հիւնք. դու=լտ. tu «դու» և duo «երկու», յն. δὸο, պրս. թիւյ «դու» և դիւյ («երկու»։-Karst, Յուշարձան, 407 սումեր. ti «դու»։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մշ. Ոզմ. Ջղ. դ'ու, Ննխ. Պլ. Տփ. դուն, Ախց. Խրբ. Կր. Հճ. Մշ. Սեբ. Սչ. դ'ուն, Ռ. Տիգ. թուն, Ագլ. դիւ, Ղրբ. տու, տուվ, Մկ. Սլմ. Վն. տիւ, Ակն. Ասլ. դ'իւն, Հմշ. տուն, Մրղ. տիւն, Զթ. դ'օն, դ'ոն, Շմ. տիւ, տիւտիւ, տիւիկ, տիւիկտ, տիւիկիկտ, տիւիկիկիկտ.-յոգնակիի ձևերից յիշենք Պլ. դուք, Ակն. դ'իւք, Հմշ. տունք։