Definitions containing the research եմ : 6134 Results

Ընդդէմ, դիմաց

See full entry →
NBHL (1)

Ոչ կարեմք մեք ընդ ճշմարտութեանն դէմ գործել ինչ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Թողում, ղայ

See full entry →
NBHL (1)

Թո՛ղ, որ լաւն է, ընտրեա՛լ կալցուք։ Թո՛ղ գրեմ եւ ցուցանեմ մեծ թագաւորին. (Եղիշ. ՟Բ. եւ ՟Գ։)


Ժամանակեան

See full entry →
NBHL (1)

Զի մի՛ ի ժամանակեան յայրն յայն (բեթղեհեմի) մուծցէ զմեզ, այլ յառագաստ նորա յաւիտեանս յաւիտենից։ Զշաբաթս եւ զամենայն օրէնս ժամանակեանս։ Զշաբաթն եւ զամենայն ժամանակեան օրէնսն. (Եփր. ծն. եւ Եփր. օրին.։)


Իրազգած

See full entry →
NBHL (1)

Անդուստ ուրեմն իրազգաց եղեն իրացն։ Յանկարծակի իրազգած եղեալ այսպիսի խորհրդոյ (Ագաթ. Յհ. կթ.։)


Իւրովին

See full entry →
NBHL (1)

Լինի երբեմն որ առանց ջանի իւրովի գայ զղջումն, եւ լինի՝ որ բազում ջանիւ ոչ կարես արտասուել. (Անան. զղջ.։)


Լալի, լիք, լեաց

See full entry →
NBHL (1)

Լցաւ լալեօք (կամ լալովք). (Երեմ. ՟Խ՟Ը. 5։)


Լուսանցք, ցից

See full entry →
NBHL (1)

Կափուցեալ զաչս յարեգակնայինց ճառագայթից, եւ զլուսանցս բնութեանցն յարփիական նշուլիցն նսեմացեալ. (Մագ. ՟Ա։)


Ամենայարմար

See full entry →
NBHL (1)

παναρμόνιος. concinnissimus Ամենայնիւ յարմարեալ հանգոյն ընտիր ներդաշնակութեան. կարի յոյժ համեմատ. բարեչափ. վայելչական, գեղեցիկ. խիստ յարմար, օրինած, ճամբով. փէք. ույկուն. ուսլու. տիւզէնլի. եօլլու.


Ամպար

See full entry →
NBHL (1)

Յամպարս շտեմարանաց. (Լմբ. ամովս.։)


Անզգայաբար

See full entry →
NBHL (1)

Մանկանցն անզգայաբար է մահն. (Մխ. երեմ.։)


Անըմբոն

See full entry →
NBHL (1)

Ո՛չ անըմբոն կարծեմ երբեմն եւ զոգւոյ դնել դատաստան։ Թէպէտ անըմբոն ասացեալք կարծի. (Մխ. դտ. եւ Մխ. առակ.։)


Անիծանելի, լւոյ, լեաց

See full entry →
NBHL (1)

Զօրութիւն իմ պակասեաց յանիծանելեաց իմոց. (Երեմ. ՟Ժ՟Ե. 10։)


Անիմաստաբար

See full entry →
NBHL (1)

Գիտութեամբ եւ շնորհօք, եւ մի՛ վայրապար անիմաստաբար. (Ոսկ. փիլեմ.։)


Անխոհականութիւն, ութեան

See full entry →
NBHL (1)

Պակասութիւն խոհականութեան. անխոհեմութիւն.


Անխուլ

See full entry →
NBHL (1)

Եթէ արջ ի գառագղացն զերծանիցի, զտանց դրունս փակեմք, եւ ընդ անխուլ տեղիս ի ներքս աճապարեմք։ Զանխուլ եւ զանհոդ կեանս խնդրեսցէ. (Ոսկ. մտթ. եւ Եփես.։)


Անծայր

See full entry →
NBHL (1)

Մի գետ Քրիստոս ելեալ յԵդեմայ՝ յանծայր ծովէ ծագեալ հայրական փառօք ոռոգել զդրախտս Եկեղեցւոյ. (Լծ. կոչ.։ եւ Կամրջ.։)


Անծանօթութիւն, ութեան

See full entry →
NBHL (1)

Ոչ գիտեմ զձեզ, ոչ է անծանօթութեան, այլ՝ ատելութեան եւ ի բաց դառնալոյ. (Ոսկ. գծ.։)


Անկնունք

See full entry →
NBHL (1)

ԱՆԿՆՈՒՆՔ ԱՆԿՆՈՒՔ. cf. ԱՆԿՆԻՔ. իբր ռամկական. զի եւ կնիքն մկրտութեան՝ երբեմն ասի որպէս ռմկ. կնունք, կնուք.


Անկցորդութիւն, ութեան

See full entry →
NBHL (1)

Յորժամ ասիցեմք՝ աստուածայինս ննջումն գոլ՝ զարտաքս անջատումն Աստուծոյ եւ զանկցորդութիւնն ի նախախնամելոցս (նշանակեմք). (Դիոն. թղթ.։)


Անհամարձակ

See full entry →
NBHL (2)

Յանձանց՝ անհամարձակք եւ տկարք եմք. (խոսր։)

Վասն այսորիկ անհամարձակ եմք. եւ զի անհամարձակ եմք, աղաչեմք։ Կորագլուխ եմ, եւ անհամարձակ ընդ Աստուած խօսելոյ. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)


Անհաշտութիւն, ութեան

See full entry →
NBHL (1)

Մի՛ զբարկութիւնս յար հատուցանիցեմք անհամբոյր անհաշտութեամբ, եւ առանց խաղաղութեան. (Փիլ. լին.։)


Անուշանամ, ացայ

See full entry →
NBHL (1)

Ուր բուրիցէ հոտ ինչ այնպիսի, ամենեքին անուշանան։ Այնու իւղով անուշանայցեմք, եւ զնոյն կրիցեմք յանձին։ Արբենամք եւ շուայտիմք, եւ իւղովք անուշանամք։ Ազգի ազգի իւղօք անուշացեալս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Բ։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 10։ եւ Ոսկ. ես.։)


Անպարտութիւն, ութեան

See full entry →
NBHL (1)

Անպարտ կամ անպարտականն գոլ. անմեղութիւն. եւ ասելն՝ քաւեալ եմ ես.


Աշխատակից

See full entry →
NBHL (1)

ԱՇԽԱՏԱԿԻՑ ԼԻՆԵԼ. Ի միասին աշխատիլ. գրոծակից լինել. եմեկտաշ օլմագ.


Ապականելի, լւոյ, լեաց

See full entry →
NBHL (1)

Սովոր եմ հաւանել դատաստանի, եւ ոչ ապականելի եւ անօգուտ բանից. (Վանակ. յոբ.։)


Առաւելագոյն

See full entry →
NBHL (1)

Սակաւուք զառաւելագունացն ճշմարտութիւն բերիցեմք. (Ագաթ.։)


Առընթերադիր

See full entry →
NBHL (1)

Զոր իսկոյն իսկ այժմ առընթերադիր համեմատութիւնս յայտ արարեալ ցուցանիցէ. (Եւս. քր. ՟Ա։)


Առկայծեալ

See full entry →
NBHL (1)

Աչք առկայծեալք, այսինքն մերձեցեալք ի կուրանալ. (Մխ. երեմ. եւ Մխ. բար.։)


Աստիճանիմ, եցայ

See full entry →
NBHL (1)

Ճեմեցուցանեն զվէտս վէտս ալեացն, որ աշտիճանիցին ի ջուրցն ծիծաղելոյ։ Սկսանի արեգակն աստիճանել եւ ելս առնել ի հարաւակողմն, կողմանց։ Եղծանէ զաստիճանեալ կարգսն։ Դիրք եւ գնացք աստեղացն ի մէջ միմեանց աստիճանեալք. (Վեցօր.։)


Ատեամ, եցի

See full entry →
NBHL (2)

այսինքն Ատեմ, ատէ ատէր.

Զոր ատեամն՝ զայն գործեմ։ Որ զիս ատեայ, եւ զհայրն իմ ատեայ։ Ոչ ատեայր յերէկն եւ յեռանդ։ Ատեայր եւ թշնամութեամբ կայր ընդ կողմն իսկայէլի. (Հռ. ՟Է 15։ Յհ. ՟Ժ՟Ե 23։ Օր. ՟Ժ՟Թ 4։ ՟Ա. Մակ. ՟Է 26։)


Ափիբերան

See full entry →
NBHL (1)

ափիբերան առնել, լինել. cf. ափիբերանեմ


Քերովբ, ից

See full entry →

cf. Քերովբիմ.

NBHL (1)

ՔԵՐՈՎԲ ՔԵՐՕԲ ՔԵՐՈԲ ՔԵՐՈՒԲ ՔԵՐՈՎԲԷ ՔԵՐՈԲԷ ՔՐՈՎԲԷ ՔԵՐՈՎԲԻՄ ՔԵՐՈԲԻՄ. Բառ եբր. քերուպ. յոքնակի՝ քերօպիմ, քէրուպիմ. χερούβ, χερουβείμ, -βίμ, -βεῖν, -βίμ cherub, cherubim, -bin. Վերին դաս զուարթնոց զկնի Սրովբէից, քառակերպեան երեւեալ ի տեսիլս, եւ քառաթեւ եւ բազմաչեայ հրացայտ. եւ նկար կամ քանդակ գրուագաց նոցա ի նոյն նմանութիւն. ասի եւ զբանսարկութենէն՝ որ երբեմն գլուխ էր հրեշտակաց.


Քերովբիմ, աց

See full entry →

s. pl.

cherub;
cherubim.

NBHL (1)

ՔԵՐՈՎԲ ՔԵՐՕԲ ՔԵՐՈԲ ՔԵՐՈՒԲ ՔԵՐՈՎԲԷ ՔԵՐՈԲԷ ՔՐՈՎԲԷ ՔԵՐՈՎԲԻՄ ՔԵՐՈԲԻՄ. Բառ եբր. քերուպ. յոքնակի՝ քերօպիմ, քէրուպիմ. Վերին դաս զուարթնոց զկնի Սրովբէից, քառակերպեան երեւեալ ի տեսիլս, եւ քառաթեւ եւ բազմաչեայ հրացայտ. եւ նկար կամ քանդակ գրուագաց նոցա ի նոյն նմանութիւն. ասի եւ զբանսարկութենէն՝ որ երբեմն գլուխ էր հրեշտակաց.


Խեղճ, խղճի

See full entry →
NBHL (1)

Աստուած եդ ի մեզ զխեղճ մտացն անվրէպ յանդիմանիչ. Զի քան զամենայն օրինակս խրատու հզօրագոյն է։ Որ ոչ գիտէր զանձին խեղճ։ Խեղճ մտացն չտայր թոյլ. (Մխ. երեմ.։)


Խօսօղ

See full entry →
NBHL (2)

Եւ ես չեմ խօսօղ ոք. յն. անխօս եմ. եբր. անթլպատ շրթամբք. (Ել. Զ. 12։)

Յորժեմ երգէ խօսօղն, յորժամ քարոզօղն զարթուցանէ զմեզ յապաշխարութիւն. (Բրսղ. մրկ.։)


Ծնիմ, ծնայ

See full entry →
NBHL (1)

Նախ քան զծնելն գիտէ աստուած, իբր ցերեմիա. (Վրդն. սղ.։)


Ծնունդ, ծննդեան, ծննդոց

See full entry →
NBHL (1)

Զամենայն աղայ մանուկ՝ ի ծննդոց մինչեւ յերկեմեանս. (Եւս. պտմ. ՟Ա. 8։)


Ծրարոց

See full entry →
NBHL (1)

Հուր եւ խռիւ անհնար է ի միում ծրարոցի բնակել։ Եթէ սէրն աստուծոյ եմուտ ի ծրարոցն. սպառեցաւ արծաթն. (Կիր. Ը. խհ։)


Կակազոտ, աց

See full entry →
NBHL (1)

Կակազոտ եմ ես ասէ։ Կակազոտ ծանրախոսն։ Մովսէս կակազոտ էր, ընդէ՞ր ոչ անարգեցաւ. (Եփր. ել.։)


Կամարար, աց

See full entry →
NBHL (1)

ԿԱՄԱՐԱՐ. Ըստ յն. ոճոյ՝ սեպհական անուն միանձանց, որպէս երբեմն եսսեանց առ եբրայեցիս. յն. θεραπευτής , այսինքն պաշտօնեայ (աստուծոյ).


Կատարիչ, չի, չաց

See full entry →
NBHL (1)

Յառնեմք ի մկրտութիւն ընդոստուցանէ զիս հոգին, յօժա՛ր եմ կատարիչս. (Ածաբ. մկրտ.։)


Կարգիչ, չի, չաց

See full entry →
NBHL (1)

Փառաւորեմք զկարգիչն նոցա եւ զօրինիչ, զի մեզ ի պէտս են, եւ կարգչին իւրեանց ի փառս. (Եզնիկ.։)


Կարծիմ, եցայ

See full entry →
NBHL (1)

Կարծի ի նոցունցգոլ. (Նախ. նեեմ.։)


Կորացուցիչ

See full entry →
NBHL (1)

Առաքեցից նմա կորացուցիչս, եւ կորացուսցեն զնա. (Երեմ. ՟Խ՟Ը. 12։)


Կռապաշտական

See full entry →
NBHL (1)

Զթանձրամած խաւարն կռապաշտականն աղջամղջին նսեմութեան փարատեցեր. (անդ։)


Հանդիպիմ, եցայ

See full entry →
NBHL (1)

Կնոջն հիւանդանալ հանդիպի։ Այսպէս հանդիպի ամենայն անձին բարեմտի. (Ոսկ. յհ.։)