Definitions containing the research վերայ : 3205 results

Տապար, աց

s.

hatchet, axe;
դնել զ— առ արմին, to lay the axe to the tree.

· Calfa

NBHL (1)

Հանից ի վերայ սատակիչս, զայր եւ զտապար իւր. (Երեմ. ՟Ի՟Բ. 7։)


Տապարաւոր, աց

adj. s.

axe-bearing;
sapper.

· Calfa

NBHL (1)

Տապարաւորք եկեսցեն ի վերայ նորա իբրեւ զփայտահարս. յն. տապարք. (Երեմ. ՟Խ՟Զ. 42։)


Տապեղուլունք

s.

dice.

· Calfa

NBHL (1)

κύβος cubus, alea, tessera. Ուլունք դիւրագլորք ի վերայ տախտակի. ոսկեղէն քուեայք խաղուց.


Տապճակ

s.

horse-cloth, housing.

· Calfa

NBHL (1)

ταπής, -ις tapes, tapetium, stratum, stragula. Նոյն ընդ Տապաստ, որպէս Գորգ. օթոց. եւ սփռոց ի վերայ ձիոյ. (լծ. յն. լտ. դա՛բէս ).


Տառ, ից

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

· Calfa

NBHL (1)

Արդեօք չորք տառքդ ամենեցո՛ւն են, թէ բնութիւն ինչ առանձինն։ Ստուգաբանեալ զտառս՝ լինի տարր. վասն զի ռայն զերկուց րէից զտհեղի ունի։ Ի զանազան տառից բաղադրեալ բանականիս (մարմնոյ) բնութիւն։ Նաւաստին հմուտ տեղեկութեամբն զ՝ի վերայ լոյծ մկանացդ ճանապարհորդելով մեծագոյն տառիդ։ Զձեզ աղաչեմ տա՛ռդ երկնի եւ երկրի. (Փիլ. իմաստն.։ Երզն. քեր.։ Նար. խչ.։ Պիտ.։)


Տասնայարկ

adj.

ten-storied.

· Calfa

NBHL (1)

δεκάστεγος . Ունօղ տասն յարկս ի վերայ իրերաց. տասը խաթով.


Տասնհարուածեայ

adj.

cf. Տասնհարուածեան.

· Calfa

NBHL (1)

Եկն եհաս ի վերայ նորա (փարաւոնի) տասնհարուածեան հատուցումն, կամ ցասումնն. (Եփր. ծն. եւ Եփր. ել.։)


Տասնհարուածեան

adj.

of the ten plagues.

· Calfa

NBHL (1)

Եկն եհաս ի վերայ նորա (փարաւոնի) տասնհարուածեան հատուցումն, կամ ցասումնն. (Եփր. ծն. եւ Եփր. ել.։)


Տատանիմ, եցայ

vn.

to jog, to wag, to totter, to vacillate, to flutter about, to struggle, to tremble, to be shaken, agitated, staggered;
to hesitate, to waver, to be in suspense.

· Calfa

NBHL (1)

Խռովեալք եւ տատանեալք յամենայն հողմոց վարդապետութեան։ Նման է հողմակոծեալ եւ տատանեալ ալեաց ծովու։ Երերեալ եւ տատանեալ եղիցիս ի վերայ երկրի. (Եփես. ՟Դ. 14։ Յակ. ՟Ա. 6։ Ծն. ՟Դ. 12։)


Տատասկ, աց

s. bot. star-thistle;
caltrop;
— երկաթի, iron-thistle, instrument of torture.

· Calfa

NBHL (1)

Բերին տատասկ երկաթի։ Ի վերայ պարզեալ տատասկաց սրեալ սայրից. (Ագաթ.։ Շ. տաղ լս.։)


Տարաժամ, ու

adj. adv. s.

mistimed, ill-timed, inopportune, unseasonable, untimely;
premature;
unseasonably, inopportunely, at the wrong time or moment, out of season;
prematurely;
too late, when too late;
cf. Տարաժամութիւն;
— հասակաւ, not full grown, young;
— ծերանալ, to age prematurely.

· Calfa

NBHL (1)

Հա՛ս ասէ, ի վերայ ժամու եւ տարաժամու. այսինքն՝ ծանի՛ր զժամն եւ զտարաժամն. (Ոսկ. ՟բ. տիմ.։)


Տարածանեմ, եցի

va.

cf. Տարածեմ.

· Calfa

NBHL (2)

Անմիտն տարածէ յանձն իւր զչարիս։ Տարածեսցեն զգեղ քո ի կորուստ։ Տարածեցեր զճանապարհս քո օտթարաց։ Գիր առնէր, եւ ի հրապարակս տայր տարածանել բամբասանս եւ հայհոյութիւնս։ Եթէ իմանայցե՞ս զտարածանել ամպոց։ Իմաստութեամբ տարածեալ է համատարածն։ Քո՛ւրձ զգեցիր, մոխի՛ր տարածեա։ Ի ներքոյ քո մէցս տարածեսցեն։ Ի միդի տարածեալ են անկողինք իմ։ Ի վերայ նոցա տարածանէր ծանր գիշեր։ Ի վախճանի իբրեւ զօձահար տարածանիցիս. եւ այլն։

Ի տարածանելն ազգի մարդկան ընդ լայնութիւն ամենայնի երկրի։ Ամենեցուն հասարակաց հնարէր զխնամոցն իւրոց ի վերայ տարածանել (կամ տարածել) զգեստս։ Քրիստոնէութիւնն տարածանէր ընդ ամենայն կողմանս։ Չեւ եւս սփռեալ տարածանէր համբաւս այս ի դվին։ Ուստի՞ բան հրամանացն ընդ աշխարհ տարածեալ իցէ. (Խոր. Եղիշ.։ Փարպ.։ Եզնիկ.։)


Տարակարծ

adj.

unthought of, unlooked for, unforeseen;
absurd, strange, extraordinary;
— լինել, to form strange suspicions.

· Calfa

NBHL (1)

Սուր եդ ի վերայ իւրոց զօրացն յանկարծ յեղակարծումն տարակարծի (այսինքն ի տարակարծ պահու). (Բուզ. ՟Ա. 8։)


Տարակաց

adv.

aloof, from afar.

· Calfa

NBHL (1)

Զօրավարին յունաց զիւր սուսերն հանեալ՝ ածէր տարակաց ի (վերայ) գլխոյն գնէլոյ, եւ այլն. (Բուզ. ՟Ե. 32։)


Տարակոյս, կուսից

s. adj.

doubt, uncertainty, wavering, vacillation, irresolution, hesitation, embarrassment;
tribulation, anguish, anxiety;
doubtful, uncertain;
ի —կուսի կացուցանել, ի — արկանել, to cause to doubt, to call into question;
կալ ի —կուսի, to doubt, to be in doubt, to waver;
— ի —ս կցել, to multiply doubts, questions;
չիք ինչ —, there is no doubt;
undoubtedly.

· Calfa

NBHL (1)

Ի տուեցելոտցն, զոր ի տարակուսիցն ընկալան, ոչ յուսացեալք։ Ի տարակուսից եւ յանհնարից առաքեաց նոցա զբարեգործակն զօրութիւն։ Ոմանք թերեւս խնդասցեն ընդ տարակոյսն. իսկ խնդալ ի վերայ այլոց թշուառութեանց՝ ոչ մարդկան ա՛նգ է. (Փիլ.։)


Տարակուսանք, նաց

cf. Տարակոյս;
ընդ —կուսանօք անկանել, to be called in question;
ընդ — կուսանօք արկանել, to call into question.

· Calfa

NBHL (2)

Խաւար խստութեան ի տարակուսանս նոցա։ Հաստատեցից ի վերայ ձեր տագնապաւ տարակուսանս (յն. մի բառ)։ Հարցէ զքեզ տէր տարակուսանօք եւ ջերմամբ։ Խաւարեցայ տարակուսանօք. եւ այլն։

Եւ կամ Դժուարութիւն խնդրոյ. տարակոյս մտաց ի վերայ բանից.


Տարակուսեմ, եցի

va.

to cause to doubt, to create doubts, to cause doubts to.

· Calfa

NBHL (1)

Հարկս եդեալ ի վերայ մեր՝ յոյժ վտանգեալ տարակուսէ զմեզ. (Կաղանկտ.։)


Տարապարտուց, ի տարապարտուց

adv.

cf. Տարապարտ.

· Calfa

NBHL (2)

Տարապարտուց արկին խունկս։ Գրաւեցեր զեղբարս քո տարապարտուց։ Սպանանել զդաւիթ տարապարտուց։ Զօրս եւս գումարեցի տարապարտուց ի վերայ նոցա ջնջել զնոսա։ Զի՞ մոլորեալ ես տարապարտուց։ Ոչ տարապարտուց արարի զամենայնն՝ զոր ինչ արարի ընդ նոսա։ Որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց.եւ այլն։

Ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց։ Մի՛ թշնամասէր լինիր մարդոյ. ի տարապարտուց։ Ի զուր տարապարտուց ի վերայ եկելոց կուտելոց. եւ այլն։


Տարափ, ոյ

s.

shower, abundant rain;
— ձեան, flake of snow;
տեղ եւ — նետից, a shower of arrows;
a cloud of darts;
ծակոտեալ ի —ոյ նետից, pierced with a hundred arrow wounds.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զտարափս անձրեւաց տեղայր ի վերայ նորա կարկառք վիմաց. (Տօնակ.։)

Ի վերայ միմեանց յարձակիցէ զտարափսն (ձեան), ի բաց դնելով զանձրեւն ամենայն։ Գայր ի վերայ նոցա տարափս սաստիկ ձեան ... փոխէր տարափ ձեանն յանձրեւ։ Գայր ի վերայ նոցա տարափք սաստիկ ձեան. (Ոսկ. անոմ. ՟Ե։ Աբր. մամիկ.։ Սոկր.)

Անձրեւ եւ գետ եւ հողմ (յայտ առնեն) զազգի ազգի տարափս մարտին։ Այլք ի դիւաց որպէս զթանձրամած տարափ՝ այնպէս արձակեալք ի վերայ բազմութեանն. (Երզն. մտթ.։ Զենոբ.։)


Տարափոխութիւն, ութեան

s.

contagion.

· Calfa

NBHL (1)

Տրամադրութիւնք են տարափոխութիւնք, եւ ոչ ի վերայ հաստատութեան, այլ՝ փոփոխման. (Երզն. քեր.։)


Տարեւոր

cf. Տարեւորական.

· Calfa

NBHL (1)

Միոյն տարեւոր ասաց ունել զնա ի վերայ երկրիս, եւ միւսոյն տարեւոր պահել ի դժոխս. (Նոննոս.։)


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

· Calfa

NBHL (1)

Զուգահաւասար տարմիցն ի վերայ մարախոյ՝ այնպէս սատակեաց զխռովիչն. (Նչ. քեր.։)


Տարմաբար

adv.

in flocks, in troops, in great numbers.

· Calfa

NBHL (1)

Համագունդ ի վերայ տարմաբար յարձակեալ։ Տարմաբար հորդան տուեալ. (Յհ. կթ.։)


Տափողն

s.

back-bone.

· Calfa

NBHL (1)

Օծցէ զմէջքն ի վերայ տափողինն. (Մաշտ. ջահկ.։)


Տաք, ից

adj.

warm, hot;
cf. Ջերմ.

· Calfa

NBHL (1)

Ամենայն հով իրաց մոխիր առաւել տաք է փորձով. (Վստկ. ՟Ժ՟Դ։ Հանէ՛ք զմորթ արջոյն, եւ տաք տաք արկէ՛ք ի վերայ նորա. Վրդն. առակ.։)


Տեառնագրեմ, եցի

va.

to sign with the cross, to make the sign of the cross.

· Calfa

NBHL (1)

Տեառնագրէի զնշան խաչին ի վերայ երեսաց իմոց։ Բժշկէր սուրբն ներսէս տեառնագրելով ձեռօք իւրովք։ Տեառնագրեա՛ քո անուամբդ զլուսանցոյց երդ յարկիս։ Եթէ ոչ տէրունական կենսատու խաչիւդ տեառնագրեսցի. (Վրք. հց. ՟Բ։ Ճ. ՟Բ.։ Նար. ՟Ժ՟Բ. ՟Ղ՟Գ։)


Տեղամ, ացի

va.

cf. Տեղում.

· Calfa

NBHL (3)

Չի եւս էր տեղացեալ տեառն աստուծոյ ի վերայ երկրի։ Եւ տէր տեղաց (կամ տեղեաց) ի սոդոմ եւ ի գոմոր ծծումբ եւ հուր ի տեառնէ յերկնից։ Եւ տեղաց (կամ տեղեաց) տէր կթարկուտ ի վերայ ամենայն երկրին եգիպտացւոց։ Տեղաց (կամ տեղեաց) ի նոսա մանանայ ի կերակուր։ Տեղեաց ի նոսա միս որպէս հող։ Ի մի քաղաք տեղացից, եւ ի միւս քաղաք ոչ տեղացից։ Ահա ես տեղացից ձեզ հաց յերկնից։ Ո՞ պատրաստեաց զհոսանս ... տեղեալ (այսինքն տեղալ) յերկիր.եւ այլն։

Զտառապանս տրտմութեան ամպրոպաց, որ տեղացաւ իսկ ի վերայ ժողովրդեան։

Տեղասցէ ձեզ անձրեւ կանուխ եւ անագան։ Ոչ տեղեաց յերկիր զերիս ամս եւ զվեց ամիս։ Տեղասցէ ի վերայ մեղաւորաց որոգայթ՝ հուր եւ ծծումբ.եւ այլն։


Տեղում

va. fig. vn.

to cause to rain heavily, to open the windows of heaven;
to shower down, to rain abundantly;
to shower, to rain hard, to pour;
նետս — ի վերայ ուրուք, to send a shower of arrows;
տեղաց ի նոսա մանանայ, manna rained down upon them;
տեղայր մարգարիտ ի հարսնութեան սաթինկան, pearls were showered round at the nuptials of Sathinig;
նետք տեղային, arrows fell in showers;
զեւս, տեղա ի մեզ փորձութիւն, o great Jupiter, load us with evils!
կայծակունք տեղացին, thunderbolts fell.

· Calfa


Տրամատեմ, եցի

va.

to divide equally.

· Calfa

NBHL (1)

Որպէս ի վերայ մարմնոյ եռակի տրամատեաց։ Եւ տրամատեսցի այսպէս, է՛ որ արդարութիւն, եւ է՛ որ անիրաւութիւն։ Երկակի տրամատելով եւ այլն. (Անյաղթ ստորոգ.։)


Տրիգոն, ի

s.

pastinax, puffin, poison-fish, sting-ray.

· Calfa

NBHL (1)

Բառ յն. դրիղօն τριγών (որպէս թէ եռանկիւն) pastinaca (որ եւ ճակնդեղ) Ձուկն վահանաձեւ տափարակ, որ ունի ի վերայ ձետոյ երկայնելոյ փուշ երեւելի.


Տրմուղ, մղի

s.

inexperienced, inexpert, raw, unpracticed, new;
untamed, wild.

· Calfa

NBHL (2)

Նստուցին ի վերայ տրմուղ իշոյ։ Ընդեսցուցանէ իբրեւ զյաւանակ տրմուղ։ Նստար ի յէշ՝ յաւանակին, զգօնացելոյն՝ եւ տրմըղին. (Եւս. պտմ. ՟Զ. 39։ Մանդ. ՟Բ։ Յիսուս որդի.։)

Հեծեալ է ի վերայ յաւանակի տրմղի կրմղի։ Միայն թագաւորն յիսուս նստաւ ի վերայ տրմղի կրմղի յաւանակի. (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Տրտմեցուցանեմ, ուցի

va.

to displease, to discontent, to afflict, to chagrin, to pain, to grieve;
to cast a gloom over, to darken.

· Calfa

NBHL (1)

Վասն մեղաց առ սակաւ մի տրտմեցուցի զնա։ Տրտմեցուցանէիր զիս ի վերայ ամենայնի այդորիկ։ Եթէ զանձն տեառն երկրին զայրացուցեալ տրտմեցուցի։ Եթէ անկցի եւս երկաթն, եւ նա տրտմեցոյց զերեսս իւր.եւ այլն։


Տրտմիմ, եցայ

vn.

to be displeased, afflicted, grieved, chagrined, to sorrow, to take to heart, to repine, to fret.

· Calfa

NBHL (1)

Տրտմեցաւ կային յոյժ։ Մի՛ տրտմիցիս ի սրտի քում զկնի տրոցն քոց նմա։ Տրտմեցաւ յովնան տրտմութիւն մեծ ... թէ արդարեւ յոյժ տրտմեա՞լ իցես ի վերայ դդմենւոյն։ Ակն ունէի, թէ ոք տրտմեսցի ընդ իս (ցաւակցութեամբ)։ Տրտմեցան ի վերայ քո։ Տրտմեսցին վասն քո։ Ուրա՛խ եմ, ո՛չ զի տրտմիցիք, այլ զի յապաշխարութիւն տրտմեցարուք։ Քանզի տրտմեցայք դուք ըստ աստուծոյ։ Տուք արբեցութիւն տրտմեցելոց.եւ այլն։


Տրտմութիւն, ութեան

s.

sorrow, chagrin, affliction, dejection, sadness, melancholy;
cf. Ընկղմիմ.

· Calfa

NBHL (1)

Բազմացուցիս զտրտմութիւնս քո. տրտմութեամբ ծնցես որդիս։ Տրտմութեամբ կերիցես։ Սա հանգուսցէ զմեզ ի գործոց մերոց, եւ ի տրտմութեանց ձեռաց մերոց։ Որդի անմիտ՝ տրտմութիւն է մօր։ Ոչ եւս յաւելու տրտմութիւն ի սիրտ նորա։ Ոգի՝ որ ի տրտմութեան իցէ, թախծեալ շրջի։ Ընդ ուրախութիւնս ոչ խառնի տրտմութիւն։ Նորոգեցան ի վերայ նորա տրտմութիւնք բազումք։ Ի հովտէս տրտմութեան. եւ այլն.


Տրտնջեմ, եցի

vn.

to grumble, to murmur, to complain, to cry out, to quarrel.

· Calfa

NBHL (1)

Ի լսել նորա զտրտունջ ձեր զաստուծոյ։ Այլ մեք մ՞վ եմք, զի տրտնջէք զմէնջ։ Տրտնջէին զտանուտեառնէն։ Տրտնջէին զնմանէ առ աշակերտսն։ Գիտաց, եթէ տրտնջեն վասն այնորիկ։ Զի՞նչ տրտնջեսցէ մարդ կենդանի ի վերայ մեղաց իւրոց։ Զայս տրտնջեցին երկիւղածքն տեառն իւրաքանչիւր ընդ ընկերի իւրում։ Տրտնջօղք ուսցին զհնազանդութիւն.եւ այլն։


Տօնամերձ օր

sn.

a day near a feast.

· Calfa

NBHL (1)

ՏՕՆԱՄԵՐՁ ՕՐ, աւուրք. Օրն մերձեալ ի տօն. կամ ըստ յն. օր տօնի մերձեալ. այն ինչ ի վերայ կայ տօնն.


Տօնապատճառ

s.

book or treatise on feast-days.

· Calfa

NBHL (2)

ՏՕՆԱՊԱՏՃԱՌ կամ ՊԱՏՃԱՌ ՏՕՆԻՑ. cf. ՏՕՆԱՆԱՄԱԿ. Անուն մատենին, ուր լինին ճառք մեկնողականք ի վերայ տօնից եւ պահոց՝ հանդերձ մեկնութեամբք ընթերցուածոց, ի զանազան յարմարեալ յայլ եւ այլ դարս։ (Յիշատ.։)

Սամուէլ կամրջաձորոյ հայրն արար զտօնապատճառն իմա՛ զառանձին գործ ինչ նորա՝ որ վասն խնդրոց ի վերայ գլխաւոր տօնից։


Րաբունարան

s.

residence of a bishop or patriarch.

· Calfa

NBHL (1)

Նստուցանեն գլուխ ամենայն վարդապետացն ի վերայ բարձր եւ ահարկու ամբիոնի րաբունարանին. (Ուռպ.։)


Ցախ, ոյ

s.

branches, brushwood;
furze;
birch-tree;
maple;
— մօրուք, matted beard;
*— ասել, birch-broom.

· Calfa

NBHL (1)

Կամփի կանանչ ցախն։ Ճփնոյն ցախն դալար։ Մազտաքոյն ցախովն ձիւթեն. պանին ցախովն. եւ են՝ որ բեւեկնի ցախովն։ Փիճի ցախովն։ Առ ընկուզի ցախ, եւ ի վերայ խնձորին փաթթէ՛, որ ծածկէ ցախն աղէկ զխնձորն. (Վստկ.։)


Ցամաք, աց

adj. s.

dry, arid;
terra firma, continent, mainland;
— կղզի, peninsula;
— երկիր, dry land;
հաց —, dry bread;
— փայտ, dry wood;
— աչօք, with tearless or dry eyes;
զ— ծարաւոյն շիջուցանել, to quench or allay thirst;
յածիլ ընդ ծով եւ ընդ —, to scour sea & land;
անցանել ընդ —, to pass dry-footed, dry-shod;
ելանել or իջանել ի —, to land, to go ashore or ou shore;
հասանել ի —, to reach the shore;
— երթալ, անցանել, to travel by land.

· Calfa

NBHL (1)

Ժողովեսցին ջուրքդ, եւ երեւեսցի ցամաքն։ Եւ երեւեցաւ ցամաքն։ Եւ կոչեաց Աստուած զցամաքն երկիր։ Ամենայն որ ինչ էր ի վերայ ցամաքի՝ մեռաւ։ Առցես դու ի ջրոյ գետոյն, եւ հեղցես ի ցամաքի, եւ եղիցի, արիւն ի ցամաքին։ Մտցեն ի մէջ ծովուն ընդ ցամաք։ Եւ արար զծովն ցամաք։ Գնացին ընդ ցամաք ի մէջ ծովուն։ Շարժեցից զծով եւ զցամաք։ Յածիք ընդ ծով եւ ընդ ցամաք։ Ի ցամաքն ելանիցեն (յն. յերկիր)։ Հանեալ ի ցամաք (յն. ի ծովեզր)։ Ցամաքաւ անց իսրայէլ ընդ յորդանան։ Ինքն զցամաքաւն (յն. հետի կամ ոտիւք) երթալոց էր. եւ այլն։


Ցամաքեցուցանեմ, ուցի

va.

to dry, to des-sicate;
to dry up, to parch, to render arid;
to drain, to dry up, to exhaust.

· Calfa

NBHL (1)

Եթէ արգելցէ զջուրս, ցամաքեցուցանէ զերկիր։ Ցամաքեցոյց տէր զծովն կարմիր յերեսաց ձերոց։ Ցամաքեցոյց տէր զյորդանան գետ առաջի որդւոցն իսրայէլի։ Ցամաքեցուցանել զխաղս. կամ զաղբիւրս. զերակս. զոսկերս. զփայտ դալար. զամենայն պտուղս. Կափոյց զխուփն ի վերայ գբին, եւ ցամաքեցուցանէր ի վերայ նորա արաբովթ. եւ այլն։


Ցամաքութիւն, ութեան

s.

dryness, aridity, siccity;
drying up, draining;
withering, leanness, exhaustion.

· Calfa

NBHL (1)

Ի ջրոյն ցամաքութենէ, որ ի ներքոյ կայր՝ յատակք երկրի երեւէին։ Ի վերայ ամենայն երկրի ցամաքութիւն ... Եղիցի ցամաքութիւն ի վերայ գզաթուն միայնոյ. (Իմ. ՟Ժ՟Թ. 7։ Դտ. ՟Զ. 37. 40։)


Ցայնքան

adv.

so, so much, to such a degree.

· Calfa

NBHL (1)

Ցայնքան բարձրագոյնս պանծային ի վերայ յաղթահարելոցն, մինչ զի եւ այլն ... Ցայնքան՝ մինչեւ ի սպառել չուոյն. (Պիտ.։)


Ցայտք, տից

s. mech.

jet, gush, spirt, splash;
— ջրոյ, jet deau, water-spout, fountain;
condensing jet;
— լուսոյ, sudden ray.

· Calfa

NBHL (1)

Եւ զցայտսն անկեալս ի վերայ ձորձոց լուտսցեն. (Կանոն.։)


Ցանեմ, եցի

va.

to sow, to strew;
to spread, to scatter, to diffuse;
to sprinkle, to besprinkle.

· Calfa

NBHL (3)

Առէ՛ք մոխցի, հնոցի, եւ ցանեսցէ զայն Մովսէս ընդ երկինս. եւ ցանեաց զայն Մովսէս ընդ երկինս։ Զմէգ որպէս փոշի ցանեաց։ Խարտեաց զնա մանր, եւ ցանեաց ի վերայ ջրոցն։ Ցանէր նա զլեղին յաչս հօրն իւրոյ։ Ցանեցից զտպաւառն ընդ երեսս ձեր։ Ցանեա՛ ՛զկայծակունս հրոյ) ի վերայ քաղաքին։ Զընտիր ամպ ցանեսցէ. եւ այլն։

Ցանեցից ի վերայ ձեր ջուր սուրբ։ Ցանեսցես զնոքօք ջւր սրբութեան։ Առեալ Մովսիսի զարիւնն՝ ցանեսցէ զժողովրդեամբն։ Առցես յարենէն, եւ ցանեսցես ի վերայ Ահարոնի, եւ ի վերայ պատմուճանի նորա. կամ զորմով սեղանոյն։ Առեալ Մովսիսի յիւղոյն օծութեան՝ ցանեաց մատամբ ի վերայ սեղանոյն։ Առեալ յիւղոյն եւ յարենէն՝ ցանեաց զահարոնիւ եւ զպատմուճանօք նորա, եւ զորդւովք նորա եւ զպատմուճանօք նոցա. եւ այլն։

Արտասուօք կնոջն, որ ի վերայ ոտիցն տեառն մերոյ ցանեցան. (Եփր. հռ.։)


Ցանկալի, լւոյ, լեաց

adj.

desirable, to be wished for, longed for, much sought after, amiable, dear;
— պարզութիւն, amiable simplicity;
— է ինձ, I desire, I wish for, I would that, I dream of nothing but;

· Calfa

NBHL (2)

Գանձ ցանկալի։ Անօթս ցանկալիս։ Ցանկալի սպասուք տանն տեառն։ Զերկիրն ցանկալի։ Զտունս ցանկալի։ Այգիս ցնակալի։ Զցանկալի ապարանս։ Զվիճակն իմ ցանկալի։ Տիրեսցէ ի վերայ ամենայն ցանկալեացն եգիպտացւոց։ Ցանկալի էր տեառն անձն նորա։ Ցանկալի է նա քան զոսկի։ Եթէ մեծութիւն ցանկալի է ի կենաց ստացուածս.եւ այլն։

Ցանկալիք աչաց։ Զցանկալիս որովայնի նոցա։ Զամենայն ցանկալիս դստեր սիոնի։ Զձեռն իւր ձգեաց նեղիչն ի վերայ ցանկալեաց իմոց.եւ այլն։


Ցասկոտ, աց

adj.

inclined to anger, hasty, irascible, passionate, choleric.

· Calfa

NBHL (2)

Որ աստ ցասկոտ է եւ բարկացօղ, անդ բարկութիւնն Աստուծոյ մնայ ի վերայ նորա. (Յհ. գառն. խր.։)

Ցասկոտ եւ խռովասէր միտս ունելով՝ բարկացեալ էր ի վերայ նոցա. (Ոսկ. գծ.։)


Ցասնում, եայ

vn.

to lose one's temper, to put oneself in a passion, to fall or fly into a passion, to fire up, to be indignant, very cross, greatly incensed, violently enraged, angry, vexed, exasperated;
— տարապարտուց, to fire up at the least thing, to be easily provoked, put out.

· Calfa

NBHL (1)

Առ այս թագաւորդ ոչ ցասնոյր։ Մի՛ ցասնուր ինձ։ Ցասեաւ տէր ի վերայ ազգի նոցա։ Ցասեաւ վիշապն ընդ կնոջն։ Ընդ իս ցասուցեալ էք. եւ այլն։ Նա վասն զի ամենայնին տեղեակ էր, ոչ ցասնու։ Ոչ կամեցաւ Յիսուս տալ պատասխանի, մինչեւ ցասնուլ հերովդէի. (Իգն.։)


Ցասումն, ման

s.

anger, indignation, passion, wrath, ire, rage, fury;
ի — ածել, to provoke, to anger, to incense;
գրգռել զ— ուրուք, to rouse or stir up wrath, to put into a passion;
թափել զ— բարկութեան, to vent one's anger or spleen;
մեծապէս ցասմամբ եռալ ախտից, to be aggravated, to become worse;
լինել ցասմամբ ընդ ումեք, to be angry with, to quarrel with a person.

· Calfa

NBHL (1)

Վասն է՞ր յուզեալ իցէ ցասումնս այս ամենայն ի վերայ մեր։ Դարձեալ ի ցասումն եղեալ յուլիանոս։ Ցասումն արարեալ զօրականացն եւ գումարեալ ի վերայ նորա. (Եղիշ. ՟Բ։ Ճ. ՟Ա.։ Եւս. քր. ՟Ա։)


Ցաւ, ոց

s. fig. adv.

pain, ill, suffering;
sorrow, grief, affliction, displeasure, bitterness;
regret;
disease, illness;
ցաւովք, painfully, sorrowfully, sadly;
դառնակակիծ —, sharp, smarting, poignant or bitter pain;
— սրբազան, epilepsy, falling sickness;
—ք ցանկութեան, concupiscence;
ի —ս լինել, —ս լինել, —ս կրել, տանել or բերել —ոց, to suffer or endure pain, to feel unwell, to be in pain, full of pain;
զմահու — ջերանիլ, to be ill of a fatal disease;
մեղմել զ—ս, to calm, to allay, assuage or lull pain;
դժոխըմբեր կալաւ զիս —, a cruel pain seized me;
փարատեցան յինէն —ք իմ, I have no more illness, I am free from pain;
— է or —է ինձ, it displeases me, I am vexed, I am very sorry;
cf. Ըմբռնիմ.

· Calfa

NBHL (2)

Իցե՞ն երբէք ցաւք ըստ ցաւոցս լեալ։ Ցաւք իմ նորոգեցան յիս։ Առ ոչինչ զցաւսն համարեցաւ։ Ցաւք սաստիկք։ Ունին զիս աւուրք ցաւոց։ Ցաւք սրտի իմոյ։ Միով միով ցաւօք ի վերայ հարեալ մարմնոյն զայրացելոյ։ Զցաւս վիրաց քոց բժշկեսցէ։ Առ ցաւս իւր ճչիցէ։ Աղաղակեսջիք առ ցաւս սրտից ձերոց։ Գիտէ համբերել ցաւոց։ Մինչդեռ էին նոքա ի ցաւսն, կոտորեցին։ Չպատմէին միմեանց զցաւս իւրեանց.եւ այլն։

Ցաւ՝ է (կամ ցաւէ՛) ինձ ի վերայ քո եղբա՛յր իմ յովնաթան. (՟Բ. Թագ. ՟Ա. 26։)