ψήρ sturnus. իտ. storno. Տարմահաւ. սարեակ. երամովին թռչօղ, ծախիչ մարախոյ.
Իսկ ըզմարախըն յոգներամ՝ ուտէ հալէ տարմին բերան. (Շ. եդես.։)
Զուգահաւասար տարմիցն ի վերայ մարախոյ՝ այնպէս սատակեաց զխռովիչն. (Նչ. քեր.։)
ՏԱՐՄ. πλῆθος, ἁγέλη turma, agmen, grex. իտ. stormo. Երամ թռչնոց եւ այլոց կենդանեաց.
Թռչնոցն տարմք ելեալ լցին զծովացեալ օդս։ Քաղցրաձայն հաւուցն տարմք։ Դիտեա՛ ինձ եւ զհաւուցն տարմս, զզանազանութիւնս ի ձեւս եւ ի գոյնս. (Արշ.։ Լաստ. ՟Ժ՟Ը։ Առ որս. ՟Է։)
Շարք շանաճանճոցն տարմից զինեւ պատեսցեն. (Նար. ՟Կ՟Ը։)
Կայ եւ ի բառս Գաղիան.
Կիւրիղայ, տարմ. թերեւս ըստ հին հելլենացւոց բառ ինչ հանգոյն լատինականին. կամ իտ.։
ՏԱՐՄ ՏԱՐՄ. մ. Տարմաբար. երամովին. երամ երամ.
Թռչունք երկնից տարմ տարմ երամ երամ խոյանային ի վերըայ շաղղոցն անդամութուին. եւ նստէր աբրահամ եւ քշէր. (Եփր. ծն.։)
• , ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։
• Պատկ. Истор. Монг. 124 յիշում է վրաց. տարբի «տարմահաւ», առանց նմանութիւնը շեշտելու։ Հիւնք. 119 օ-տար բառից, իսկ 319 տրամ բառից։ Bugge, Beitr. 33 իրարից բաժանելով մեկնում է տարմ թռչունը=լտ. sturnus, գերմ. Staar, հբգ. stara. անգսք. stearn «սարեակ», իսկ տարմ «երամ»=լտ. turma, անգլսք. ϑrym «խումբ», եր-կուսն էլ իբրև բնիկ հայ։ Մեկնութիւնս մերժում են Walde 800 և Pokorny i. 750, ըստ որում լտ. t-ի դէմ սպասելի էր հյ. թ։
• ԳՒՌ.-Ագլ. տօրմ, Բ. դամր «մի տեսակ թռչուն»։-Ըստ Դիւան, հտ. ժ, ծանօթ. 2 Տփ. տարբ՝ Մասիսի մորեխասպան թռչունն է, որով ո՛չ միայն տարբ միանում է տարմ ձևին, այլ և ցոյց է տալիս, որ՝
• ՓՈԽ.-վրաց. ბარბი տարբի բառն էլ փո-խառեալ է հայերէնից։ (Չուբինով, 1215 այս թռչունը համարում է каменныи cкво-perъ, краcныи дроздь»)։