Definitions containing the research խոր : 7001 results

Ժողովումն, ման

s.

assemblage, reunion;
collection.

· Calfa


Ժուժկալ, աց, ից

adj.

patient;
abstinent, sober, continent, temperate, chaste;
— կեանք, continence;
— լինել or կալ cf. Ժուժկալեմ.

· Calfa

NBHL (1)

Աւելորդ է եւ մարտ խորհրդոց եւ ցանկութեանց ի վերայ ժուժկալին եւ անժուժկալին։ Յօժարութիւնն է որ մարտնչին ընդ ցանկութեանն, եւ յաղթեալ ժուժկալիւքն, եւ պարտեալ անժուժկալիւքն. (Նիւս. բն.։)


Ժուժկալութիւն, ութեան

s.

patience;
abstinence, continence, temperance, chastity;
sobriety, soberness;
fortitude, constancy;
fasting, diet;
ի ժուժկալութեան gyql, to live continently.

· Calfa

NBHL (1)

Ժուժկալութեան սահման այս ինչ է. յամենայնէ՝ յորոց օրէնք հրաժարեցուեանեն զմեզ՝ պարտ է ժուժկալ լինել. առաջին՝ խորհրդոցն վատթարաց ընդդէմ կալ ժուժկալութեամբ. . . զնոյն ժուժկալութիւն պարտ է եւ աչացն դնել պահապան. (Շ. թղթ.։)


Ժպտիմ, եցայ

vn.

to smile, to sneer, to give a constrained laugh.

· Calfa

NBHL (2)

Մորոսն ի ծիծաղել՝ բարձրացուցանէ զբարբառ իւր. իսկայր խորագէտհազիւ հանդարտս (կամ ընդ քիմսն) ժպտի. (Սիր. ՟Ի՟Ա. 23։)

Ոչ արդեօք յանդգնէաք, եթէ ժպտելոյ ոչ խորշէաք. (Պղատ. օրին. ՟Ը։)


Ժպտումն, ման

s.

smile, sneer.

· Calfa


Ժպրհիմ, եցայ

vn.

to be bold, to have the audacity, to dare.

· Calfa


Ի (ini)

s.

the eleventh letter of the alphabet and the fifth of the vowels;
twenty, twentieth.

· Calfa

NBHL (4)

Ի բաց արա զանձն իմ ի խորամանկութենէ նոցա։ Ի բաց արա յինէն զնախատինս. Ի բաց արար ի բեռանց զթիկունս նորա. եւայն։

ի բացկացութեան եւ անզգամութեան անուն է գէթ. եւ դստերք այնոզիկ՝ որ ի բացկացութեան խորհուրդքն՝ են անարգել յարձակմունք. (Փիլ. լին.։)

Ի. Ի յանգս բառից է որպէս ածանցական մասնիկ՝ պէսպէս առմամբ. զոր օրինակ՝ արծաթի, պղնձի, վայրի, դալարի, անմարդի, առնի, այրի, եւ այլն։ Քաջ նուագի ի խորհուրդ տառիս.

Ի ԲԱՑ ՓԱԽՉՈՂԱԿԱՆ. ἁποφευγικός omnino refugiens. Որ ի բաց փախչի. խորշօղ. զգուշաւոր.


Իբր

prep. adv. conj. as, like, in the same manner as;
whilst, when, while;
nearly, within a little, almost, about;
as if;
— այն թէ, — զի, — եթէ, as if;
like as it were;
ոչ եթէ, not that, not only;
— ? how? by what means ? in what manner ? — ապա ? — արդեօք ? how then? how ever? — է? how is it? — ոչ ? of course, without doubt.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ ոչ եթէ պիղծ ինչ բնութեամբ էին, այլ զչախորժականսն մտաց մարդկան պիղծս կոչէ. (Եզնիկ.։)

Իբր ոչ եթէ զի օգտեսցի ինչ ի շնորհաց անտի, այլ զի խորամանկութեամբ զքննութեան բարս ունիցի. (Կոչ. ՟Գ։)


Իբրեւ

prep. adv. conj.

as;
in quality of;
nearly, rather like;
when;
—, — այն թէ, — զի՝ եթէ, as if, as though;
because, seeing that;
— ոչ եթէ, not as if, uot only, as if it were not;
— զմիոյ միոյ լերանց, like the mountains;
— զարմանալով իմն, as if surprised;
ամաց — երեսնից, about thirty years of age;
— զի ! how! how much! how many! — գեղեցիկ է առաքինութիւնն ! how beautiful is virtue !

· Calfa

NBHL (1)

Իբրեւ ոչ եթէ անձամբ բաւական եմք խորհել ինչ իբրեւ ի մենջ, այլ բաւականութիւն մեր յաստուծոյ է. (՟Բ. Կոր. ՟Գ. 4։)


Իբրու

prep. adv. conj. as, so that, like;
when;
almost, nearly;
—, — այն թէ, — եթէ՝ թէ, as if, in some way;
— զի, as, because;
— ոչ եթէ cf. Իբրեւ ոչ եթէ.

· Calfa

NBHL (1)

Առնոյր զթագաւորն մեկուսի ... իբրու ի պատճառս ինչ զբօսանաց, իբրու խորհուրդ ինչ խորհելոյ. (Ագաթ.։)


Իգական, ի, աց

adj. gr.

feminine, womanlike;
effeminate, womanish;
feminine gender;
— տոհմ, the fair sex, women;
— ախտ, hemorrhage.

· Calfa

NBHL (1)

Ա՛ռ դու զիսահակ՝ ինձ պատարագ ի սեղանի ... ո՛չ տրտմեալ՝ ո՛չ հոգացեալ. խորհուրդ չըտայ իգականին (այսինքն սառայի). (Մագ. ոտ. մանուչ.։)


Իմ, ոյ, ում

pron. s.

my, mine;
my own, mine, my family, friends, people.

· Calfa

NBHL (1)

որ եւ սիրելի իմոց իսկ ախորժակացս է. (Խոր. ՟Ա. 1։)


Իմանալի, լւոյ, լեաց

adj.

intelligible, comprehensible, perceptible, conceivable;
intellectual, intelligent;
—ք, spiritual intelligences;
— է, it is to be understood, it means.

· Calfa

NBHL (2)

Սիոն զգալի լեառն, եւ խաչս իմանալի, զի մտօք իմանի սորա խորհուրդ. (Շ. բարձր.։)

Հոգին բնական եւ միտքն իմանալի յօրէնս տեառն խորհելով. (Խոսր.։)


Իմանամ, ացայ, իմա՛, իմա՛ց, իմացի՛ր

va.

to understand, to know, to feel;
to conceive, to comprehend, to perceive, to learn, to find out, to discover;
to think, to consider;
to believe;
զօրութեամբ —, to understand (something omitted);
հնարս —, ելս՝ ելս իրաց —, to find means, to exercise one's ingenuity, to invent;
իմաստս չարս —, to weave a conspiracy, to form a plot, to cabal, to conspire;
զանձին — բարի, to seek one's interest, to consult one's own happiness;
գիտէ — զամենայն հնարս, he knows how to attain his end, how to manage.

· Calfa

NBHL (3)

ԻՄԱՆԱԼ. Իմաստասիրել բանիւ, այսինքն բանական խորհրդածութեամբ. մակաբերել տրամադրութեամբ.

Զանձին իմանալով բարի՝ խորհուրդ օգտակար ի մեջ բերել. (Խոր. ՟Ա. 28։)

Մի՛ իմասցիր զսիրտ զչարիսն, եւ մի յագեսցի որովայն ի խորտիկս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)


Իմաստախոհ

adj.

tinking wisely or judiciously, wise, sensible, judicious, provident, cautious.

· Calfa


Իմաստայեղց

cf. Իմաստազեղ.

· Calfa

NBHL (1)

Զշինութիւն աշխարհի տնօրինէր իմաստայեղց մտօք։ Ըստ իմաստայեղց խորագիտութեանն. (Յհ. կթ.։)


Իմաստասիրեմ, եցի

vn.

to study the sciences;
to philosophize, to reason philosophically;
to argue, to conclude, to infer;
to live or behave wisely.

· Calfa

NBHL (2)

ԻՄԱՍՏԱՍԻՐԵԼ. Հետաքննել. խուզարկել. քաջ խորհել. խելամուտ լինել. եւ հնարել, հայթհաղթել.

Յետ այնորիկ ա՛յլ իմն պատրանս եւ խորամանկութիւնս իմաստասիրեն. (Նանայ.։)


Իմաստասիրութիւն, ութեան

s.

philosophy;
wisdom.

· Calfa

NBHL (2)

ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ. Առաքինի խորհուրդ եւ քաղաքաւարութիւն. իմաստութիւն գործնական, եւ հոգեւոր.

Զճշմարիտ հարստութիւն ախորժեսցուք, եւ զհաւատի իմաստասիրութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։)


Իմաստնարար

adj.

instructive.

· Calfa

NBHL (1)

Եթէ զաստուած պատճառ չարեաց կամիցին ասել, անկանին յիմաստնարար խորհրդոց. (Եզնիկ.։)


Իմաստնացուցիչ, չի, չաց

adj.

cf. Իմաստնարար.

· Calfa

NBHL (2)

Զաւակին իւրոյ դնել օրինակ իմաստնացուցիչ եւ ուսուցիչ խորհեցաւ նա։ Նշան իմաստացուցիչ եդ նմա. (Եփր. ծն.։)

Նայել ընդ իմաստնացուցիչ խորհուրդս աստուծոյ. (Համամ առակ.։)


Իմաստութիւն, ութեան

s.

wisdem, sense, reason;
understanding, knowledge;
philosophy;
skill, science;
գերաբուն —, sovereign wisdom;
իմաստութեամբ, wisely, sensibly, judiciously;
prudently, discreetly.

· Calfa

NBHL (3)

Իմասնութիւն աստուծոյ ասաց, առաքեցից ի նոսա մարգարէս եւ առաքեալս։ Ո՛վ խորք մեծութեան եւ իմաստութեան եւ դիտութեան աստուծոյ։ Քրիստոս աստուծոյզօրութիւն, եւ աստուծոյ իմաստութիւն։ Որ եղեւ մեզ յաստուծոյ իմաստութիւն։ Հոգի աստուծոյ, հոգի իմաստութեան եւ գիտութեան։ Ոչ կարէին զդեմ ունել իմաստութեանն եւ զհոգւոյն, որով խօսէր։ Սուրբ հոգին իմաստութեան։ Մարդասէր հոգին իմաստութեան.եւ այլն։

ի սիրտ ամենայն իմաստոյ ետու զիմաստութիւն, եւ արասցեն զխորանն վկայութեան եւ այլն։ Իմաստութիւն ի դաւիթ ... Զի ոչգոլ պի նոսա իմաստութիւն։ կրտսեր իմաստութեան (կամ իմաստութեամբ)։ Զարմանային ընդ իմաստութիւն եւ ընդ պատասխանիս նորա։ Ճարտարապետն իմաստութեամբ կազմեաց։ Կանայք մանէին իաստութեամբ։ Խօսեցաւ կինն իմաստութեամբ իւրով.եւ այլն։

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ. αἵσθησις sensus. Զգօնութիւն. հանճար. խորհուրդ.


Իմաստուն, տնոց

adj. adv.

wise, learned;
intelligent;
prudent, judicious, discreet, sensible;
skilful;
sentimental;
philosopher;
— առնել, cf. Իմաստնացուցանեմ;
—, —ս, cf. Իմաստութիւն

· Calfa

NBHL (6)

Որդի խրատեալ իմաստուն իլցի. ապրեցաւ ի խորշակէ որդի իմաստուն։ Ծառայ իմաստուն տիրեսցէ տերանց անմտանց. եւ այլն։

Ի սիրտ ամենայն իմաստիոց ետու զիմաստութիւն, եւ արասցեն զխորանն, եւ այլն։ Կին իմաստուն եւ բարեպաշտօն օրհնեսցի։ Իշխանք տայանու իմաստունք խորհրդականք թագաւորի։ Ո՞վ է այր իմաստուն՝ եւ ի միտ առցէ զայս։ Սերգեայ պօղոսի առն իմաստնոյ։ Կորուսից զիմաստութիւն իմստնոց։ Յաւուրս զաքարիայ իմաստնոյ։ Ամենայն ղեւտացի՝ որ ոք էր իմաստուն նուագարանօք երդոցն։ Որ իմաստունն է՝ ի ժամանակին յայնմիկ լռեսցէ։ ամենայն ինչ ուղիղ է իմաստնոց.եւ այլն։

Խնդրեա՛ այր մի իմաստուն եւ խորհրդական։ Ետու քեզ սիրտ իմաստուն եւ հանճարեղ քան զամենայն իմաստնոց եգիպտոսի։ Որ ետ որդի իմաստուն դաւթի։ Դարձուցանէ զիմաստունս յետս։ Մի՛ լինիր իմաստուն յաչս անձին քո։ Այր իմաստուն զլռութիւն սիրէ։ ծԾառայեսցէ անմիտն իմաստնոյն։ Խնդրեսցեն զհանճար առ յիմաստնոց դիւրաւ.եւ այլն։

ԻՄԱՍՏՈՒՆ. νοήμων intelligens. Խելամուտ. խորհրդական. հանճարեղ. ուշիմ. խելացի, բան հասկըցօղ, խելք բանեցընօղ.

Իմաստուն տենչումն, կամ աջողութիւն, խորհուրդ, կորովութիւն, հարցուած. (Սահմ.։ Փարպ.։ Պիտ.։ Յհ. կթ. Սարգ.։)

Ուղիղք իմաստունս խորհեցան. իմա, իմաստուն բանս կամ իրս.


Իմաց

cf. Իմացութիւն;
— առնել տալ, cf. Իմացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

(մանաւանդ ԻՄԱՑՔ, ցից) νόησις, νόημα intelligentia, cogitatio իմացումն. իմաստ. խորհուրդ. միտք.


Իմացական, ի, աց

adj. s.

intellective, intellectual;
intelligent;
spiritual;
the mind, the intellect, the understanding;
—ք, the spirits of light, the Angels.

· Calfa

NBHL (1)

Չէ անտեղի զայս իմանալ՝ թէ կարգեցան, զարդ իմ պայծառ, ունել զխորհուրդ իմացական. (Շ. իմ. եղակ.։)


Իմացուած, ոց

s.

intellect, understanding;
sense, sentiment;
cenception;
meaning, sense, signification;
thought, design.

· Calfa

NBHL (2)

Ձերոցդ իմացուածուածոյ խորհուրդ, եւ մերոյս հաւատոյ բանն. (Աթ. ՟Դ։)

νόημα, ἕννοια intellectio, cogitatio Իմացումն. իմանալն. իմացողութիւն. ծնունդ մտաց. խորհուրդ. ուշ.


Իմացութիւն, ութեան

s.

intelligence;
intellect, understanding, comprehension, perception;
sentiment, opinion;
thought, design, project;
—ք, the celestial intelligences, the angels.

· Calfa

NBHL (1)

Սիրտ հաստատեալ յիմացողութիւն խորհրդոյն. (Սիր. ՟Ի՟Բ. 29։)


Իմացումն, ման

s.

cf. Իմացութիւն.

· Calfa

NBHL (1)

ԻՄԱՑՈՒՄՆ. մանաւանդ՝ ԻՄԱՑՄՈՒՆՔ. խորհուրդք. հնարք դատումն. միտք կամ իմացւած թիւր.


Իմն, իրիք, իմիք, իւիք

adv.

adj. s. some, a, an;
somewhat;
really, in effect;
մեծ — է ինձ, it is a great thing for me;
կամէի —, I could wish;
I would.

· Calfa


Ինձ, ընձուց

cf. Ինծ.

· Calfa


Իններորդ, աց

adj. adv. ninth;
ninthly.

· Calfa


Իննեքեան, նեցունց

s.

all the nine.

· Calfa

NBHL (1)

Զիննեսին զդասս խորհրդաբար յիշէ. (Մաքս. ի դիոն.։)


Իննեքին, նեցունց

cf. Իննեքեան.

· Calfa

NBHL (1)

Զիննեսին զդասս խորհրդաբար յիշէ. (Մաքս. ի դիոն.։)


Ինչ, ընչի

s.

thing, something;
ունիմ — ասել քեզ, I have something to tell you;
յ— ածել, to create;
ամենայն որ — իմ է՝ քո է, all that I have is thine.

· Calfa

NBHL (1)

Եթէ վնասեսցէ ինչ ընկերի իւրում։ Եթէ ինչ զդոսա խորամանկել կամ տրտմեցուցանելյօժարեսցուք։ Միթէ մա՞րթ ինչ իցէ։ Ոչ եթէ իմով ինչ շնորհօք եկի։ թէ կարօղ ինչ ես։ Մի՛ ինչ վասն ազդին խղճիցէք։ հրէից ինչ չեմ վնասակար։ Եւ ո՛չ ի կայսր ինչ վնասակար եմ։ Չեմք ինչ անտեղեակ խորհրդոցն նորա։ Ո՛չ՝ եթէ չուտեմք, պակասեմք ինչ. եւ ո՛չ՝ եթէ ուտեմք, առաւելումք ինչ։ Ո կասկածէին եւ ոչ ի միոջէ ինչ երկիւղէ. եւ այլն։


Ինքն, ինքեան, ինքեանք, ինքեանց

pron.

he;
she;
self;
ես —, myself;
դու —, thyself;
նա —, himself, herself;
ընդ — բարբառել, to say to one's self, to talk with one's self;
յ— գալ, գալ — առ —, to come to one's self, cf. Զգաստանամ;
յ— ամփոփիլ մտաց, to concentrate one's ideas, to collect one's thoughts;
յ— արկանել, to attract, to win, to allure, to draw on, to entice, to gain;
յ— հանել, to snatch away, to possess one's self of, to appropriate;
ինքեան զօրութեամբ, by one's own power or force;
ըստ ինքեան, of oneself.

· Calfa

NBHL (2)

Մի, աղաչեմք, մի՛ այսպէս չարաչար յաղագս ինքեանց խորհեսցուք, եւ մի՛ ի մեզ ինքեանս մխեսցուք սուր. (Դիոն.։)

ինքն յինքն խորհուրդ ինչ կալաւ. (Կիւրղ. ծն.։)


Ինքնաբոյս

adj.

self-produced, natural;
that produces naturally.

· Calfa


Ինքնաբուղխ

adj.

that flows or takes its rise naturally;
self-produced;
spontaneous, natural.

· Calfa

NBHL (1)

Ինքնաբուղխ կամօք իւրեանց խոտորնակ խորհրդովք յեղուլ տապալել կամին զբանս աստուածեղէն գրոց. (Վեցօր. ՟Բ։)


Ինքնագիր

adj. s.

original, autographic;
autograph, original manuscript.

· Calfa


Ինքնագլուխ

adj. s.

independent, absolute, free;
autocephalus.

· Calfa


Ինքնածին

adj.

self-begotten, self-born;
innate, natural.

· Calfa

NBHL (1)

Ինքնածին խորհուրդք. (Լմբ. սղ.։)


Ինքնակալ, աց

s. adj.

autocrat, monarch, emperor;
self-depending, independent, absolute, free;
— կամք, free will.

· Calfa


Ինքնակալութիւն, ութեան

s.

autocracy, monarchy, empire.

· Calfa

NBHL (1)

անձնիշխան գոլով մարդիկ՝ ի մէջ երկուց զօրութեանց արգելեալ կամք. եթէ խորհուրդացուցանեմք զինքնակալութիւն կամացս ի յաջակողմն, պատրաստական ձեռնտւ ըստ այնմ գործոց գտանեմք զաստուած. (Շ. ՟բ. յհ. ՟Ժ՟Ա։)


Ինքնակամ

adj. adv.

voluntary, spontaneous, willing;
wilful, self-willed;
capricious;
voluntarily, willingly, spontaneously;
— կրօնք, superstition;
— անձնիշխանութիւն, free will

· Calfa


Ինքնահաճ

adj.

self-admiring, self-conceited, self-pleasing, presumptuous, arrogant;
capricious, whimsical;
affected.

· Calfa


Ինքնահաճոյ

cf. Ինքնահաճ.

· Calfa

NBHL (2)

Յինքնահաճոյ եւ ի սնափառ խորհրդոցն. (Լմբ. սղ.։)

Որպէս եւ հայր (հաճեցաւ), նոյնպէս եւ նա ինքնահաճոյ կամօք ի պէտս փրկութեան մերոյ ախորժեաց զմարնանալն. (Լմբ. պտրգ.։)


Ինքնահաճիմ, եցայ

vn.

to be arrogant, presumptuous, conceited.

· Calfa

NBHL (1)

Յորժամ յայն սկսաւ ինքնահաճել, մատնեցաւ ի փորձութիւն խորհրդոցն։ Այդ աստուծոյ շնորհ է. եւ յաստուծոյն ընդէ՞ր իբր ի քո ինքնահաճիս. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)


Ինքնամատոյց

adj. s.

self-devoted;
that produces naturally, natural;
favorable;
accident, fate, destiny;
— դիմագրաւել, to expose one's self, to devote one's self;
— տալ զօրինակն, to give an exemple easily imitated.

· Calfa

NBHL (1)

Ի խորոց սրտի ... ինքնամատոյց դատախազութիւն. (Նար. ՟Ծ՟Է։)


Ինքնանամ, ացայ

vn.

to become a man, a free man;
to emancipate one's self;
to exist by itself.

· Calfa


Ինքնասիրութիւն, ութեան

s.

self-love;
egotism, selfishness.

· Calfa


Ինքնատէր

adj.

one's own master, absolute, independent;
— եմք գործոց մերոց, we are masters of our own actions.

· Calfa

NBHL (1)

Մեք անիշխան ստեղծեալք յարարչէն՝ ինքնատէրն ախտից եւ խորհրդոց, եւ տէր յերկաքանչիւրս հակամիտութեանն, առաքինութեան ասեմ, եւ չարութեանն. (Ածաբ. մակաբ.։)


Գերակայութիւն, ութեան

s.

eminence, height, pre-eminence, superiority.

· Calfa