Definitions containing the research արագ : 1549 Results

Զմռնիտ

See full entry →

s.

emery.

Etymologies (1)

= Յն. σμόρις (σμύριδος)՝ նոյն փոշին Լ. որից σμυρίτης λίϑος «զմռնիտեան քար».-յոյնից փոխառեալ են նաև լտ. smyris, ֆր. émeri նոյն նշ. -յոյն բառը Boisacq, էջ 886 դնում է հնխ. smer «քսել, զօծանել» արմա-տից, որին պատկանում են գոթ. smairϑr, հհիւս. smior, անգսք. smeoru, հոռ. smero «ճարպ», լիթ. smarsas, smarsté «ճենճ» ևն, որոնք թէև ունի Walde 478, բայց նրանց չի միացնում յն. σμύρις բառը։ Այս պարագա-յին պէտք է յիշել եբր. [hebrew word] samir, ասոր. [syriac word] šamī̄rā «ադամանդ. 2. զմըռ-ւետ» (Brockelm. 380)։-Հիւբշ. 349։


Զրեւանդ, ի

See full entry →

s.

hot. birth-wort, snakeroot.

Etymologies (1)

-Պրս. և արաբ. [arabic word] zarāvand «զրեւանդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 615. բոյսի նկարագրութիւնը և գործածութիւնը տե՛ս Seidel Մխ. հեր. § 394)։ Սրանցից փո-խառեալ է նաև վրաց. ზარავანდი զարավան-ղի, որ Չուբինով 513 մեկնում է «ռուս. кир-козонь կամ nxиновникъ» (երկուսն էլ ըստ Аннеиковъ-ի բուսաբանական բառարանի «aristolochia clematitis L»)։-Հիւբշ. IF 19, 458։


Ընջուղ, ջղոյ

See full entry →

s.

heifer, bullock, calf of a year old.

Etymologies (1)

ՆՀԲ արաբ. ընլ «զուարակ», ըճլէթ «երինջ»։ Հիւնք. բառախաղով իրար է կապում եղինջ, երինջ և ընջուղ։ Bugge IF 1. 448 -ուղ մասնիկով՝ երինջ բառից. հմմտ. խարագուլ։


Թան, ից

See full entry →

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

Etymologies (1)

= Ընիկ հայ բառ. ծագում է *թա <հնխ. ta «հալիլ, լուծուիլ» արմատից, որից նաև թանալ «թրջել». ըստ այսմ թան նշանաևում է բուն «թաց ուտելիք». հմմտ. գւռ. թացան «ընդհանուր անուն կաթնեղէն բաների. ինչ. սեր, մածուն, կարագ, թան ևն. 2. հացի հէտ ուտելու որևէ մի բան, խաթըխ»։ Աւելի ըն-դարձակ տես թանալ։-Աճ.


Թաւ, աց, ուց

See full entry →

adj. gr. mus.

thick, bushy;
woolly, shaggy;
grave (accent);
flat.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. teu-, tewə, tu-«ու-ռիլ, ուռչիլ, մեծնալ, խոշորնալ» արմատից. այս արմատից են ծագում սանս. [other alphabet] tu, [other alphabet] tavīti, [other alphabet] lāuti «ուժեղ լինել, կարողանալ, զօրել», [other alphabet] tavas «ուժեղ, կտրիճ, ուժ, զօրութիւն», [other alphabet] távisi «ուժ», [other alphabet] tuvi «յոյժ, կարի», [other alphabet] tū-ya «ուժեղ, արագ», զնդ. tav «զօրել, կարողա-նալ», tavah «կարողութիւն, ուժ», tzvīsi «մարմնական ուժ», պրս. [arabic word] tuvān «ուժ, կարողութիւն», [arabic word] tuvānistan «ուժե-ղանալ, զօրել, կարենալ», [arabic word] tuvana= ահւ. tuvānīk «զօրեղ, կարող» (տես հյ. թու-անիկ), յն. ταῦς «մեծ, շատ», լտ. tumeo «ուռչիլ», tumor «ուռեցք», tumulus «հողի վրայ բարձրութիւն, թումբ», հսլ. tyǰu, tyti «գիրանալ», tukū «ճարպ», սլով. otáviti «ու-ժեղացնել», չեխ. otaviti se «ուժ ստանալ, կազդուրուիլ», սերբ. tóv «պարարտութիւն», լիթ. tukti «գիրանալ», táukas «ճարպի կտոր», taukaī «ճարպ», tvinti «ուռչիլ», tulas «այն-քան շատ», հպրուս. tūlan «շատ», իռլ. teo «ուժ», հիսլ. pollr «ծառ», կիմր. twf «ուժ, զօրութիւն, աճում», tyfu «աճիլ» և բազմա-թիւ ուրիշ ձևեր։ Այստեղ են պատկանում մինչև անգամ «ազգ, ժողովուրդ, երկիր» նը-շանակող բառեր. ինչ. հիռլ. tuath, լեթթ. tauta, գոթ. ϑiuda, օսկ. touto, ումբր. totam, կիմր. tūd, հպրուս. tauto, հբգ. diota, և վեր-ջապէս նբգ. deutsch «գերմանացի». (տե՛ս Walde 797, Boisacq 945, Kluge 93, Traut-mann 331, Horn § 401, Pokorny 1, 703, F'rnoдt-Meillet 1021)։-Աճ.


Երկաթ, ոյ

See full entry →

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

Etymologies (1)

Schrader, Sprachvergleich. und Ur-geschichte, Jena, 1890, էջ 294 ոսկի և պղինձ բառերի պէս՝ համարում է կով-կասեան լեզուներից փոխառեալ. հմմտ. վրաց. რკინა րկինա, კინა կինա «եր-կաթ», լազ. erkina «երկաթ», kina «դա-նակ», իմերել. kina «երկաթ, երկաթէ զէնք, կացին», մինգր. rkina, ինգիլ, kinay, ագ. ruγ, տաբ. ruγ, roγel «եր-կաթ»։ Շրադէր կարծում է թէ երկաթ բառի մէջ մասնիկ է -աթ՝ որ առնուած է արծաթ բառից։-Երկաթ բառին մեր-ձաւոր ձևեր ունին նաև ուգրօ-ֆիննա-կան լեզուները, որոնց մասին A. Ahl-quist, Die Kulturwörter der westfin-nischen Sprachen, Helsingfors, 1875. էջ 67, 70 գրում է. «Մինչդեռ բոլոր արե-ւելեան ֆիննական լեզուները մի ընդ-հանուր բառ ունին այս մետաղի հա-մար, որ չի կարող փոխառութիւն լի-նել, արևմտեան ֆիննական լեզուները իրենց բառը փոխ են առած Բալթիկի եզերքը գտնուած հնդևրոպական լեզու-ներից։ Ա՛յն է հաւանական, որ ֆինները երբ այս ծովի մօտակայ երկիրներն ե-կան, դեռ չէին հասած այն զարգաց-ման՝ որը երկաթի մշակութիւնն է են-թադրում և նրա գործածութիւնն է տա-լիս։ Խոհուն և գիտուն մի քննիչ ասում է. երկաթի գիւտը դարագլուխ է նշա-նակում քաղաքակրթութեան պատմաւ-թեան մէջ։ Երկաթը՝ արծաթի, ոսկու և պնձի պէս մաքուր չի գտնւում. երկա-թահանք գտնելու համար խուզարկել պէտք է. և զուտ մետաղը զտել հանելու սկզբունքը պարզ և դիւրին չէ։ Նոր-Ձե-լանդայի մէջ, որ երկաթով հարուստ է։ եւրոպացոց գալուստից առաջ ո՛չ մէկը չգիտէր երկաթի գործածութիւնը» (Max


Երիվար, աց

See full entry →

s.

horse, palfrey;
saddle or riding-horse;
— քաջնթաց, pad, ambling nag, stead;
cf. Ձի.

Etymologies (1)

Ինճիճեան, Հնախօս. Գ. 20 և Capel. letti Armenia, թրգմ. Արշլ. արրտ. 1842, թիւ 108 «յերի վարօղ, կռնակը առնող տանող»։ ՆՀԲ պրս. [arabic word] rahvār «քա-օընթաց ձի»։ Klaproth, Mémoires, I, 437 սանս. arwa «արագ»։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, էջ 446 պրս. iswar (?)։ Windisch. 19 սանս. arvan, զնդ. aurvataspa։-Gosche, 48 զնդ. aurvat «ընթացիկ», սանս. arb, զնդ. āurv, պրս. rav, raftan «երթալ»։ Bötticher, ZDMG, 1850, 354 և Arica, 65, 63 ասոր. arvan, սանս. arvan։-ǰusti, Zendsp. 5 զնդ. aurva )t «արագ»։ Մորթման, ZDAG, 26, 591 բևեռ. iruiriagan։ Հիւնք. =ՆՀԲ. Patrubány. SA, 1, 209 սանս. arvr «արագ», բայց ազդուած հյ. երիս (3) բառից. իսկ MSL, 15, 136 հնխ. rêip արմատից՝ ար մասնիկով. հմմտ. ւն. ἐιείπω «տապալել»։ (Այս անմիտ ստու-գաբանութիւնը կրկնում է դժբախտաբար Walde, 654 և կցում լտ. ripa «եզերք» բառին)։ Մառ, Cpeд. nеpедвиж. 22 յն. elefas «փիղ» բառի հետ։


Երիւար

See full entry →

cf. Երիվար.

Etymologies (1)

Ինճիճեան, Հնախօս. Գ. 20 և Capel. letti Armenia, թրգմ. Արշլ. արրտ. 1842, թիւ 108 «յերի վարօղ, կռնակը առնող տանող»։ ՆՀԲ պրս. [arabic word] rahvār «քա-օընթաց ձի»։ Klaproth, Mémoires, I, 437 սանս. arwa «արագ»։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, էջ 446 պրս. iswar (?)։ Windisch. 19 սանս. arvan, զնդ. aurvataspa։-Gosche, 48 զնդ. aurvat «ընթացիկ», սանս. arb, զնդ. āurv, պրս. rav, raftan «երթալ»։ Bötticher, ZDMG, 1850, 354 և Arica, 65, 63 ասոր. arvan, սանս. arvan։-ǰusti, Zendsp. 5 զնդ. aurva )t «արագ»։ Մորթման, ZDAG, 26, 591 բևեռ. iruiriagan։ Հիւնք. =ՆՀԲ. Patrubány. SA, 1, 209 սանս. arvr «արագ», բայց ազդուած հյ. երիս (3) բառից. իսկ MSL, 15, 136 հնխ. rêip արմատից՝ ար մասնիկով. հմմտ. ւն. ἐιείπω «տապալել»։ (Այս անմիտ ստու-գաբանութիւնը կրկնում է դժբախտաբար Walde, 654 և կցում լտ. ripa «եզերք» բառին)։ Մառ, Cpeд. nеpедвиж. 22 յն. elefas «փիղ» բառի հետ։


Զերծ

See full entry →

adj. s.

exempt, frauk, free;
safe, sure;
deliverance, safety;
— առնել, cf. Զերծանեմ;
— կալ, լինել;
to be secure from, sheltered from, exempt from;
— կացուցանել, to shelter, to secure, to screen;
to exempt, to free, to dispense from.

Etymologies (1)

«ազատ, ապահով անվտանց» Խոր. գ. 20, 67. Մեսր. եր., «ազատութիւն, արձակում» Յհ. կթ., որից՝ զերծանիլ «ազա-տիլ, պրծնիլ, ձեռքից փախչիլ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. բ. 8, զերծանել «փրկել, ազատել» Միք. գ. 2. Ոսկ. եփես. Կոչ. Եզն., զերծուլ ՍԳր., զերծուցանել ՍԳր. Ոսկ. մ. բ. 9, զեր-ծուցիչ Ոսկ. մ. բ. 25. Եզն. Կիւրղ. ծն. մոր-թազերծ Եզն., արագազերծ Ոսկ. ա. տիմ., դիազերծ Բ. մակ. ը. 27, դիւրազերծ Պիտ., անզերծանելի Պիտ. Արծր., մեհենազերծ «մեհեան կողոպտող» Փիլ., սեղանազերծ «սեղան կողոպտող» Բ. մակ. դ. 42 ևն.


Թեւ, ոց

See full entry →

s. fig.

wing;
arm;
pinion;
flight, rush, dash;
թեւ աղօրեաց, sails of a wind-mill;
sweep, fan;
թեւ զօրաց, wings of an army;
թեւ ձկանց, fins of fish;
թեւ հանդերձից, sleeve of a coat;
թեւ նաւու, rudder, car, or sail of a ship;
թեւք հողմոց, the wings of the wind;
թեւ դրանց, leaf, fold of door;
թեւ տաճարի, towers of the temple;
pyramids;
թեւ գառագղի, portcullis, greatest door of menagery;
թեւք երկրի, the ends of the earth;
թեւս առնուլ, to have wings, feathers;
թեւս ածել, to flutter, to take wing;
to fly away;
թեւ արկանել, cf. Թեւարկեմ;
— ի —, — ի — խառնեալ / յեռեալ, arm in arm;
թեւ տալ ումէք, to give one's arm to;
բանալ, պարզել, հատանել զթեւս, to spread the wings;
հատանել զթեւս, to clip or crop (a birds wings);
to fetter or paralize a person. wing, protection.

Etymologies (1)

, ռ հլ. (գրծ. թևօք ունին Ղևտ. ա. 16 և Հռ. բ. 12. յետնաբար սովորական է) «թռչունի թև. ձկան լողակ, մարդու բազուզ, նաւի ղեկ» ՍԳր. փոխաբերութեամբ՝ «հովա-նաւորութիւն» ՍԳր. թև հողմոց «քամու թռիչ» ՍԳր. թևք երկրի «երկրի ծայրերը» Յոբ. լզ. 13. թև բանակի «բանակի գլխաւոր ռաժան-մունքները» ՍԳր. (այս իմաստի համար խօ-սել են Նորայր, Կորիւն վրդ. էջ 364 և Meil let MSL 18, 348 և ցոյց են տալիս՝ որ նոյն բացատրութիւնը գտնւում է նաև ասորերէ-նում և լատիներէնում. մեր բառը կարող է սրանից թարգմանուած լինել, բայց կարող է նաև անևախաբար ձևացած լինել. հվսո-տճկ. qol aγasə «բանակի մէկ թևի հրամա-նատար»). թև գառագղի «գառագեղի դուռը» Ճառընտ. թև տաճարի «տաճարի աշտարա-կը» Յայսմ. ոճով ունինք՝ թև արկանել «պաշտպանել» Եւագր. թև ի թև հարեալ «կից, շարունակեալ» Ոսկ. մ. գ. 16. որից թևակ «բազուկ, թև» Մծբ. «վրանի փեղկ» Ոսկ. մ. գ. 26. (Վարդանեան ՀԱ 1921. 404 կարծում է որ սրանց մէջ թևակ նշանակում է «ցանց»). թևակից Կոչ. էջ 404. թևակոխել «ջանալ, դիմել, ձգտիլ» ՍԳր. «մտածել, մը, տորել» Ոսկ. ես. 286. Մծբ. Եփր. ծն. «կըր-թուիլ» Ոսկ. պօղ. (Ի նա կրթեսցուք, ի նոյն թևակոխեսցուք. տե՛ս Թոռնեան, Հատրնտ. Վիեննա 1866. հտ. Ա. էջ 176). «ուսումնա-սիրել» Մագ. թղ. 113 (գրուած թևակոխել, թևախողել, թևախոշիլ տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 184). թևակուռ, թևամուխ Ա-գաթ. թևակցիլ Եզեկ. ա. 9. թևահանել Վեց-օր. 161. թևարկել Ագաթ. թևել «թռչիլ» Վե-ցօր. ը. Ճառընտ. Օրբել. էջ 274 (Առ անթիւ բազմութեան իսմայէլացւոցն՝ Լիպարտեան զօրքն ոչինչ երևէին, այլ իբր ջրտուս կամ զինաքաղս թևէին առ նոցա. -այստեղ թևել կա՛մ պէտք է ուղղել թուէին, ինչպէս ունի ՆՀԲ-ի գործածած օրինակը (տե՛ս ջրտո բառի տակ), և կամ պէտք է համարել մի նոր բառ՝ «շրջիլ, մօտերը պտտիլ» նշանակու-Արմատական բառարան-12 թեամբ). թևճակ «թիակ» Ոսկ. ղկ. արագաթև Ագաթ. լայնաթև Ոսկ. ես. մաշկաթև Վեցօր. մեծաթև Եզեկ. ժե. 3. երկթևեան Եւս. քր. թե-թևաթև Ոսկ. յհ. ա. 22. թևացել «թևերովը հարուածել» (թռչունների համար առուաձ հմմտ. աքացել) Վրք. հց. Ա. 91. թևանալ «քաջալերուիլ» (ճիշտ ինչպէս այժմ ունինք թև առնել) Արծր. հրտր. Պատկ. էջ 14 (Որո՞վ օրինակաւ թևացեալ քաջալերեցաւ). երեքթե-ւան Խոր. ևն։


Գումար, աց, ից

See full entry →

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

Etymologies (1)

Ft. clym. 141 գումար=լտ. summare. Bugge, KZ, 32, 36 գում, գումար կը-ցում է յն. όμός «նոյն», ὄμοῦ «միասին», ὄμόω «միացնել», ὄμιλος «հաւաքոյթ. բանակ» ևն բառերին, գ յաւելուածով։ Müller, WZKM, 9, 295 վերի իրանե-ան ձևերին ավելացնում է հսլ. gumino «կալ»? Պասմաճեան, Բիւր. 1899, 686 ասուր. գիմիր «լրացնել, վերջացնել» բառի հետ։ Մեր մէջ ոմանք կարծած են թէ բառիս արմատն է գում, որից ածանցւած է գում-ար՝ ար մասնիկով. ինչ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել ևն. սրա դէմ է գրում Տերվ. Մասիս Κ 3161 1882 թ. ապրիլ 16 (մանրամասն տե՛ս Գամապետ)։ Karst, Յուշարձ. 400 ա-սուռ. gamru «կատարեալ, ամբողջ» gimru «համագումար», gammaru «ամ-բողջական», 423 չաղաթ. kób «շատ». օւմ. köpúr «խումբ», gubre «դէզ», ույ-գուր. komar «կծիկ»։ Վարդանեան, ՀԱ, 1921, 245 Զգոնի գումարիլ «բնակիլ» նշանակութիւնը չկարենալով կցել միւս-ների հետ՝ այս ձևը համարում է բուո-ոովին անջատ բառ և հանում է ասորի բնադրի ❇ 'əmar «բնակիլ» (=ա-րաբ. [arabic word] omr «կեանք») ձևից (տառա-դարձութիւնը չի թողնում սակալն ա-նել մի այսպիսի ենթադրութիւն)։-Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ǰamra «մարդկանց խումբ», [arabic word] tajmīr «հաւաքել, դիզել», [syriac word] lamr «մարդոց հաւաքուիլը», [arabic word] ijmār «հա-ւաքուիլ. 2. արագ քայլել. 3. ընդհա-նուր գումարը հաշուել», [arabic word] ǰamār «համագումար, ամբողջ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 801-803)։ ՒԻՌ.-Առաջին նշանակութիւնները կո-+ են ամէն տեղ. արևմտեան հայոց մէջ


Գունդ, գնդի, աց

See full entry →

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

Etymologies (2)

ԳՒՌ (dialectal) Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։

, ի, ի-ա հլ. «խումբ, բազմութիւն (մեղուների, մարդոց, հրեշտակների), բայց մանաւանդ զինւորների խումբ, բանակ» ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ. (մի գնդի պարու-նակած զինւորների թուի համար հմմտ։ Յայսմ. մրտ. 9՝ Զինւորեալք ի միում գնդի, այսինքն ի միում հարիւրի և կամ այլ աւե-լի), «բանակաթեմ, զինւորական գաւառ»։ Այս իմաստով գործածուած է մի քանի աշ-խարհագրական ձևերի մէջ. ինչ. «Աշխարհ տանուտեոական գնդին, կողմն Վասպուրա-կան գնդին, կողմանք Սեպհական գնդին» Սեբ. էջ 33, 45, 116, 140. Յհ. կթ.։ Այս ար-մատից են՝ գնդակ «մեղուների խումբ» Եփր. դատ. 341. Եղիշ. դատ. 188, գունդագունդ Եզեկ. իզ. 7. Յուդթ. ժե. 15. Բ. մակ. ժդ. 45. Ե-ղիշ., գունդսաղար Արծր., հրեշտակազունդ Ագաթ., համագունդ Յես. ժ. 42. Ագաթ. Եզն. Վեցօր., հեծելագունդ Յհ. կթ. Ասող., նա-խարարագունդ Կորիւն. Փարպ., բազմագունդ Կիւրղ. ծն. Եղիշ., գազանագունդ Գնձ., գըն-դակից Ոսկ. ես. մ. ա. և բ. Կողոս., գնդա-պետ Երզն. քեր., երկգնդիլ «երկու խումբի բաժանուիլ» Գ. թագ. ի. 27, յանախագունդ Ոսկ. ես. Եւս. քր., զօրագունդ (նոր զրակա-նի մէջ) ևնս


Գուշակ, աց

See full entry →

s. adj.

diviner, conjurer, prognosticator;
informer, denunciator;
sign, mark;
that expounds, manifests;
մատն եւ — լինել, to denounce, to impeach, to accuse.

Etymologies (1)

«ապագան պատմող՝ առաջուց գուշակող» Նար., «մատնիչ» Բ. մակ. ժգ. 28, Ա. կոր. ժ. 28. Եփր. Ա. կոր. 70, «յայտարար նշան, յուշարար, ազդարար» Ագաթ. Ոսկ. մ. ա. 8, որից՝ գուշակել «մարգարէանալ» Նար., «նախազգուշացնել» Եզն., «յայտնել» Ղուկ. ի. 37, «լուր տալ, մատնել» Յհ. ժա. 56. «ուոակաւոր Եւս. քր. Ոսկ. մ. ա., գուշա-կութիւն Ա. թագ. իը. 6. Խոր. Շար. Նար., գարնանագուշակ Նար. առաք., նախագու-շակ Ոսկ. յհ. բ. 7. Յհ. կթ., մահագուշակ Նար., յառաչագուշակ Ագաթ., կանխագու-շակ Խոսր.։ Նոր գրականի մէջ՝ բարեգուշակ, չարագուշակ. թերևս սաստկական ձև է զգու-շակել Զեն. յուդ. (ՀԱ, 1921, 549), որ այ-լուստ անծանօթ նորագիւտ մի բառ է։


Գրգիռ

See full entry →

s.

defiance, provocation, challenge, incitement, impulse, instigation, inducement, solicitation, suggestion, temptation, allurement, stimulation, motive.

Etymologies (1)

«հակառակութիւն, դրդում, կռիւ» Բ. մակ. դ. 30. Փարպ., որից՝ գրգռել «կռիւ կամ բարկութիւն յուզել» ՍԳր, գրգռութիւն ՍԳը, գրգռիչ Եզն. Ոսկ. յհ. ա. 2, դիւրագըր-գըռութիւն Մխ. դտ., դիւրագրգիռ Կղնկտ., չարագրգիռ Վրք. հց. ևն


Դոն, ից

See full entry →

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

Etymologies (1)

«մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.


Դուրգն, դրգան

See full entry →

s.

potter's wheel.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։


Դռոյթ

See full entry →

cf. Գռոյթ.

Etymologies (1)

ՆՀԲ կերևայ թէ լաւագոյն ձևն է հա-մարում դրուղ, որ դնում է «արմատ դրդելոյ»։ Lag. Btrg. bktr. Lex. 21 կցում է ենթադրական զնդ. *draoϑra, *draoϑi, *draoϑa ձևերին, որոնք ածան-ցում է dru «վաղել» արմատից։ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 9 հարազատ ընթերցուածը համարում է դռոյթ կամ դռոհ, որ ըստ Ս. Եազրճեանի համե-մատում է սանս. տրու, դրու «ընթա-նալ, ճեպով ընթանալ», տրուդա, դրու-դա «ընթացք» բառերի հետ։ Տէրվ. Նա-խալ. 30, 89 դռոհ և դռոյթ կցում է սանս. dhvar, զնդ. dvar, պրս. dava-ridan, լն. ϑόρνυμι ձևերին, իբր հնխ. dhvar, dhru «դիմել, թափառիլ» ար-մատից։ Պատահական նմանութիւն ունի սանս. druta «արագ»։


Եղեռն, եռան, երունք, եղերք

See full entry →

s.

rascality, offence, misdeed, malice, crime, wickedness, fatality;
catastrophe;
յ— անկղիտանալ, to commit a crime;
— գտանել, to experience misfortune, losses;
to risk, to be in danger.

Etymologies (1)

ղեռնագործ, չարագործ, որ լալոյ տր-ժանի գործ գործէ», «եղեռնականք. լա-լոյ արժանի գործ»։ Այսպէս նաև ՆՀԲ, որ լծորդ է դնում եղեռն և եղեր, յն. ἔλε-γος «սուգի երգ»։ Böttich. Arica, 34, 21 իրար է միացնում եղեռն, եղերերգակ, եղերամայր, յն. ελυμος «մի տեսակ սրինգ, կորեկ», որոնք մերժում է Lag. Arm. Stud. § 689։ Հիւնք. եղեր «լաց» ռառից։-Bugge, Btrg. 30 եղեռն, եղեր և եղուկ դնում է հնխ. gel-արմատից, հմմտ. հբգ. quelan «ցաւագնիլ», ան-գըլսք. čwelan «մեռնիլ», հբգ. quellan «չարչարել, սպանել», հպրուս. gallan «մահ», հսլ. žali «ցաւ» ևն։


Եպիմանիկոս

See full entry →

s.

sacerdotal maniple.

Etymologies (1)

«պատարագչի բազպանը» Լմբ. պտրգ. սխալմամբ գրուած է եպիմա-տիկոս, եպիմիոտիկոս Լմբ. մատ. 148. այս վերջին ձևը ունի նաև Բառ. երեմ. էջ 88։


Գահ, ուց, ից

See full entry →

s.

throne;
seat, chair;
dignity;
precipice, high and very steep place;
անկանել ի —է, —է ի ժ կործանիլ, հտիլ ի —ից, ի —իցն վիժել, to be precipitated, to be thrown or to fall from one precipice to another;
ի —ից մղել, to precipitate.

Etymologies (1)

, ի հլ. (յետնաբար) «դար, բարձր տեղ, ժայռերի գլուխը» Ղուկ. ը. 33. Կոչ. 101, Փիլ. Պիտ. Լաստ. Բրս. մրկ., որից գահավէժ «անդունդի մէջ գլորուած» Բ. մնաց. իէ. 12. Ղուկ. դ. 29, գահինք «անդունդ» Ոսկ. յհ. ա. 38, գահաւանդ «բարձրաւանդակ տեղ» Ովս. ե. 1. Սիր. ժա. 32. Սարկ. քհ. կամ գահաւանդակ Երեմ. խզ. 18 (այլ ձձ. ռա-բօր). Սարգ. ա. յհ. յռջ. էջ 487-8, գահավի-ժօրէն «շատ արագ» (նոր բառ՝ կազմուած ֆրանս. précipitamment հոմանիշի օրինա-կով, որ ծագում է prècipice «գահաւանդ, անդունդ», précipiter «զահավիժել» բառե-րից)։


Գան, ից

See full entry →

s.

bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.

Etymologies (1)

, ի հլ. «ծեծ» ՍԳր. Եզն. Եւս. քր. Ոսև. ես., «վերք» Յայսմ. մայ" 4 (Կին մի. որ ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն... և էր գան կնոջն ի թաթ ձե-ռինն սաստկացեալ), Յայսմ. յուլ՛ 5 (Շաղ-վէր կաւ և դնէր ի վերայ ցաւագար գանից մարդկան և առժամայն ողջանային), «բոյսի վիրաւոր մասերը» Վստկ. 76, 179 (երկու նշանակութիւններն էլ չունի ԱԲ), որից՝ գան ըմպել «ծեծ ուտել» Ղուկ. ժբ. 47, 48 Ագաթ.. գան հարկանել «ծեծել» ՍԳր., գանալից Բ. մկ. գ. 38. Իմ. ժզ. 1. Ագաթ. Ոսև. մ. ա. 4 Սեբեր., գանահար Ոսկ. ես., գանել «ծեծել» Բ. մակ. է. 1. Փարպ. Խոր., «կշտամբել, նա-խատել» Ոսկ. յհ. բ. 11. Բրս. մրկ., «ծառի տակը փորելու ժամանակ արմատին վնասել» Վստկ. 65, «վիրահատութեան ժամանակ շրջակայ մասերին վնաս հասցնել» (իբր մի-ջին հյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 696բ), չարագան Բ. մակ. գ. 38, չարագանեալ Զաք. 4. 2. Սիր. լ. 4. Վեցօր. 170, գանգանակ առ-նել «իրաւամբ յանդիմանել, երեսը զարնել» Ոսկ. եփես. 843 (չունի ՆՀԲ), զգանեալ «ծեծ կերածի պէս եղած»? Եւագր. 236 (չունի ԱԲ), գանակոծ, գանակոծել, գանակոծութիւն (նոր բառեր)։


Դատարկ, աց

See full entry →

adj. adv.

empty, void;
hollow;
vain, useless;
idle, indolent, unoccupied, lazy;
— ինչ, in vain.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) ԱԽ. Երև. Կր. դ'արտակ, Ողմ. դ'mրտակ, Տփ. դա՛րդակ, Մշ. դ'արդակ, Ննխ. դարդագ, Սեբ. դ'արագ, Ռ. թարդագ, Գոր. տmրտmկ, Սլմ. տmրտmկ,, Շմ. տmրտmգ'. Ասլ. դ'արդագ, դ'արդայ, Ալշ. դ'առդագ, Ջղ. դ'առդ'ակ, դ'առդ'ափ, Ագլ. դmռդmկ, Մկ. Վն. տառտակ, Մրղ. տmռտmկ, Տիգ. թmր-դmգ, Ղրբ. տէ՛րտակ, Ակն. դ'արդագ, ղ'այ-դագ, Հմշ. տայդագ. այս բոլորը նշանակում են «դատարկ, պարապ» և ծագում են շրջմամբ՝ դարտակ ձևից (հմմտ. կամուրջ-կարմունջ, կապերտ-կարպետ, փիփերդ-փիրփեղ)։ Նոյն բառը ուրիշ գաւառականներում փոխե-լով իր իմաստը, եղել է՝ Զթ. Ջղ. «եղեգ», Ատն. «մէջը պարապ եղէգ», Զթ. «եղէգից շի-նուած սրինգ», Ակն. Այն. Արբ. Զթ. Խրբ. (դ'արդագ), Մրշ. Սթ. «ջուլհակի մասուրայ փոքրիկ եղէգներ, որոնց վրայ թելացու մա-նած են փաթաթում՝ գործելու համար»։ Նոր բառեր են՝ դատարկել, դատարկուիլ, դա-տարկովի, դատարկուրախ։


Դար, ուց

See full entry →

s.

age;
century;
ոսկի՝ ոսկեղինիկ —, the golden age;
միջին —, the middle ages;
ի մերում դարու, in our times;
դարուց ի դարս, from age to age, for ever and ever.

Etymologies (1)

, ու հլ. «հարիւր կամ հաղար և կամ անորոշ թուով տարիների մի մեծ շրջան» ՍԳՐ. Առաթ., «մէկ սերունդ, մի պորտ» Եփր. ծն. նոր գրականում սովորաբար «10Ո տա-րի», բայց Հին դար, Միջին դար, Նոր դար ասելով՝ հասկացւում են աւելի մեծ շրջան-ներ.-որից՝ դարագլուխ Ոսկ. ամբակ. Նչ. եզեկ., եօթնդարեան Վրդն. ել., վեցդարեան Ագաթ., դարագրութիւն Համամ. առկ. նոր գրականում՝ դարապատում, դարաւոր (սխալ-մամբ ոմանք դարևոր), դարադարձ, դարա-շրջան, հնադարեան, միջնադարեան, յետ-նադարեան, երկդարեան, ոսկեդար, ոսկե-դարեան, դարավերջ, դարավերջիկ։


Դար, ից

See full entry →

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

Etymologies (1)

, ու հլ. «հարիւր կամ հաղար և կամ անորոշ թուով տարիների մի մեծ շրջան» ՍԳՐ. Առաթ., «մէկ սերունդ, մի պորտ» Եփր. ծն. նոր գրականում սովորաբար «10Ո տա-րի», բայց Հին դար, Միջին դար, Նոր դար ասելով՝ հասկացւում են աւելի մեծ շրջան-ներ.-որից՝ դարագլուխ Ոսկ. ամբակ. Նչ. եզեկ., եօթնդարեան Վրդն. ել., վեցդարեան Ագաթ., դարագրութիւն Համամ. առկ. նոր գրականում՝ դարապատում, դարաւոր (սխալ-մամբ ոմանք դարևոր), դարադարձ, դարա-շրջան, հնադարեան, միջնադարեան, յետ-նադարեան, երկդարեան, ոսկեդար, ոսկե-դարեան, դարավերջ, դարավերջիկ։


Դար

See full entry →

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

Etymologies (1)

, ու հլ. «հարիւր կամ հաղար և կամ անորոշ թուով տարիների մի մեծ շրջան» ՍԳՐ. Առաթ., «մէկ սերունդ, մի պորտ» Եփր. ծն. նոր գրականում սովորաբար «10Ո տա-րի», բայց Հին դար, Միջին դար, Նոր դար ասելով՝ հասկացւում են աւելի մեծ շրջան-ներ.-որից՝ դարագլուխ Ոսկ. ամբակ. Նչ. եզեկ., եօթնդարեան Վրդն. ել., վեցդարեան Ագաթ., դարագրութիւն Համամ. առկ. նոր գրականում՝ դարապատում, դարաւոր (սխալ-մամբ ոմանք դարևոր), դարադարձ, դարա-շրջան, հնադարեան, միջնադարեան, յետ-նադարեան, երկդարեան, ոսկեդար, ոսկե-դարեան, դարավերջ, դարավերջիկ։


Դարման, ոց, ից

See full entry →

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

Etymologies (1)

= Պհլ. [arabic word] darmān «բժշկութիւն, դեղ», պրս. [arabic word] darmān «ճար. ճարակ, դեղ», սանս. dhεrman-«յենարան, նեցակ»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև աֆղան. րելտճ. darmān, քրդ. darman, ասոր. [syriac word] ︎ darmānā, թրք. derman, սերբ. derman, վրաց. დარმანი դարմանի, ավար. darman. ուտ. därman, այսպէս նաև գրեթէ բոլոր կովկասեան լեզուների մէջ։ Իրանեան բառի արմատն է dar<հնխ. dhar «պահել, պահպանել» (Horn, § 554). հմմտ. նոյն արմատից զնդ. drva «առողջ», պհլ. dāruk, պրս. [arabic word] dāru «դեղ, դարման» (Horn, § 523), ուրիշ ածանցներ են հյ. դարան, դա-րիլ (տե՛ս այս բառերը)։ Հայերէն բառը բնիկ լինելու պարագային էլ պիտի ունե-նար վերի ձևը, բայց -սան մասնիկը և բա-ոի նոր նշանակութիւնը՝ որ միալն իրանե-աններիոն է յատուկ, ցոյց են տալիս, որ բառը փոխառեալ է։-Հիւբշ. 138։


Դաւ, ոյ, ով

See full entry →

s.

stratagem, fraud, contrivance, machination, cheat, circumvention, deceit, trick, imposture, plot, snare, trap, device;
— գործել, to conspire, to circumvent, to plot, to lie in wait;
— անձին առնել, to kill one's self;
—ով, deceitfully, treacherously.

Etymologies (1)

= Այս բառի հետ համեմատւում են սանս. dabh «վնասել, դաւել, խաբել». dabhnoti «խաբում է», dabhati նոյն նշ., զնդ. dab «խաբել, նենգել», davaiti «խաբում է», dava «նենգ, յոռի», a-δзvi «անխաբ», daiwi «խաբէութիւն», օսս. dawun, dawun «գողանալ»։ Սրանց արմատը համարւում է հնխ. dhabh-, որ պիտի տար ուղղակի հ,, դաւ։ Այս պարագային հայերէն դաւ բնիկ է, Բայց դաւ կարող էր նաև իրանեանից փոխա-ռեալ լինել։ Թէև պարսկերէնում և պահլաւե-րէնում մի այսպիսի բառ չկայ, բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել հին պարսկերէ-նում՝ dav ձևով, ինչպէս մատնանիշ են ա-նում վերի իրանեան ձևերը։ Այսպէսով, հյ. ղաւ բառի ծագումը (բնիկ թէ փոխառեալ) մնում է անորոշ։-Հիւբշ. 138, 438։


Դդմաճ, ի

See full entry →

s.

macaroni, macaroon.

Etymologies (1)

«մի տեսակ թուրքական ևեռա-կուր». մէկ անզամ ունի Պօղ. Տարօնեցի. Թուղթ առ Թէսփ. ապ. Պօլիս 1752 «Թուրրին ղդմամն լաւ է քան զայն պատարագն» (ըսա Հացունի, Ճաշերը, էջ 116)։ Արդի գաւառա-կաններում ղդմաճ նշանակում է 1. «գիւղա-կան macaroni, որ լինում է տափակ ձևով. տճկ. էվրիշթէ» (Կր.). 2. «պահոց խմորեղէն մի կերակուր» (Ատն.). 3. «գետեզերքները ռուսնող մի տեսակ բանջար, որի տերևները դդմի տերևների նման կլոր են, բայց կա-ղամբի գոյնով. այս տերևները խաշելով՝ մէ, ջը դօլմա են փաթաթում. նման է asarum ռոյսին (Ազգ. հանդ. Ե. 20). tussilago fariara L» (ըստ Տիրացուեան, Contributo, § 548) (Բլ. Մշ.)։


Դեսպան, աց

See full entry →

s.

ambassador, messenger, envoy;
legate.

Etymologies (1)

= Պհլ. dēspan հոմանիշ բառից, որ թէև ա-ռանձին գործածութեամբ աւանդուած չէ, բայց պահուած է պհլ. ❇ ︎ bagdēs-pān «արքայական տուրհանդակ» բարդի մէջ (Stackelberg, WZKM, 17 (1903), 50)։ Նոյնն են հաստատում նաև իրանեանից փո-խառեալ վրաց. დესάანი դեսպանի «ռես-պան» (որ սակայն կարող է և հայերէնի մի-ջոցով փոխառեալ լինել) և արաբ. [arabic word] dusfan. որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 759 ա՛յս-պէս է մեկնում. «Դեսպանի նման մարդու են ասում՝ որ մէկի կողմից մի բան ուզելու հա-մար ուղարկւում է. կամ թէ ինքնաբերաբար է գնում. մասնաւորապէս «կաւատ» է նշանա-կում. յոգնակին լինում է [arabic word] dasāfī առում են նաև disfan և այս պարագային յոգնակին լինում է [arabic word] dasafīu»։ Կա-մուս այս բառերը դնում է dsf արմատի տակ, որից նաև ունի [arabic word] ︎ dusafa կամ [arabic word] dusfān «կաւատութիւն», [arabic word] idsar «կա-ւատութեամբ դրամ շահիլ, ապրիլ»։-Հիւբշ. z4ը,


Դժուար, աց

See full entry →

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

Etymologies (1)

, ի-ա հլ. «ոչ դիւրին, դժար, ծա-նըր» Եւս. պտմ. է. 20. Եփր. հռ., «լեռների մէջ դժուարանցանելի տեղեր» (անեզական և գո-յականաբար գործածուած) Խոր. Վրք. ոսկ. Նար., որից՝ դժուարին ՍԳր. Եւս. քր., դժուա-րաւ (դժուար բառի գործիականն է, մակբա-յաբար գործածուած) Մտխ. ժթ. 23. Ղուկ. ժը. 24, դժուարանալ Ոսկ. բ. կոր. և յհ. ա. 16. 31, դժուարիլ Մծբ. 285 (տպ. դժրեալս ուղղել դժուարեալս՝ ըստ ՀԱ, 1914, 121), դժուա-րանք «տհաճութիւն» Ոսկ. յհ. ա. 23, դժուա-րութիւն Ոսկ. յհ. ա. 25, դժուարագիւտ Եւս. քր., դժուարալուր Վեցօր., դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12, դժուարա-պահ Սեբեր., դժուարալոյծ Ոսկ. ես., դժուա-րամիտ Մծբ. էջ 248, 284, 297, 370 (հմմտ. ՀԱ. 1914, 120), դժուարակամ «դժուարակա-մեռող», դժուարակիրթ «կնճռոտ, դժուառեմա-նալի», դժուարամաքրելի «դժուար սրբուող» (երեքն էլ նորագիւտ բառ) Լծ. պրպմ. 721, 595, 711, դժուարաքնին Եւագր. ևն (բոլոր ածանցների թիւը ԱԲ-ի մէջ 204 է)։ Գաւառա-կան ձևով է դժար Սոկր. Վրք. հց. Դ. Կռսա. երզն. 82, որից դժարիլ Տիմոթ. կուզ. էջ 325։


Գիլ

See full entry →

s. adj.

stone easily thrown by the hand;
ի — գալ, to wheel.

Etymologies (1)

, ի-ա հլ. «քար» Ա. մակ. բ. 36. Մա-միկ. էջ 27, 48 (յգ. գրծ. գլօք ձևով), որից գլաջարդ «քարկոծ» Զենոբ. էջ 45. Մամիկ, Լաստ. առաջին և նախնական նշանակութիւնն է «գլտորիլ, գլորում», որից ի գիլ գալ «գլո-րիլ, գլտորիլ» Նար., ի գիլ հանել «գլորել» Թլկր. 37, գլաթաւալ «թաւալգլոր» Լաստ., գը-չել «գլտորել» Առակ. իզ. 27. Փիլ. Պիտ., «յաղթահարել, յաղթել, գերազանցել» Ոսկ. ես. մ. բ. II. Փիլիպ. է. թ. «արագութեան մէջ գերազանցել, նրանից առաջ անցնիլ» Շիր. հրտր. Պատկ. էջ 55, գլեցուցանել «խօսքով յաղթել, ըմբերանել». Օրբ. էջ 206 (նորագիւտ բառ) «Այսու բանիւք գլեցուցեալ զրաբան բերանս խոտորախօս արանց և պապանձե-ցուցեալ զլեզու փառորսակ և անձնահահ մարդկան» (ձեռագիրներից մէկը և հրտր. Շահն. բ. 25 գլեցուցեալ բառի տեղ ունին լռեցուցեալ, որ նոյնի հոմանիշը կամ թարգ-մանութիւնն է). գլումն «յաղթութիւն» Պտմ. աղէքս., մշտագիլ «միշտ գլորտկող» ԱԲ։-Նոյն արմատից -ան մասնիկով՝ գլան Արիստ. աշխ. -որ մասնիկով՝ գլոր «գլորուիլը» Լաստ., գլորել Սղ. ճժէ. 13. ժղ. դ. 10 Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, գլորակամ Մծբ., գլորումն ղկ. բ. 34 Ագաթ. Եզն., թաւալագլոր Նաւում. գ. 3, խաղագլոր Ոսկ. Փիլիպ.։ Ժողովրդական և արդի գրական լեզւով կլոր, կոլոր «բոլորակ կամ գնդաձև» և նոր մասնիկով՝ գլտորել, գլտոր գլտոր գալ ևն։-+իլ բառի երկրորդ ձևն է գիղ ԱԲ, որից գիղահմայք «գիլ՝ քար ձգելով հմայող?» Մանդ. իզ. մանաւանդ գայ-թագղիլ կամ գայթակղիլ՝ բարդուած գայթ արմատի հետ (տե՛ս գայթ)։ = Բնիկ հայ բառ. ձայնդարձն է գել ար-


Գիծ, գծից

See full entry →

s.

line, stroke, dash, trace;
notch, incision, cut;
flourish;
hyphen.

Etymologies (1)

, ի, ի-ա, ո հլ. (բոլորն էլ յետնաբար) «գիծ, խազ» Փիլ. ել. Արիստ. քանակ., «գիր ռռրւածք» Խոր. Նար. Մագ., «սպի, հետք» Փիլ. քհ. Նար., «ուղիղ շարք, տող» ժիլ. լիւս. Նար., որից՝ գծել Ագաթ., գծած Փարպ., գծա-գրել Կիւրղ. գնձ. Փիլ. այլաբ., նախագիծ Սարգ. Մաշկ. Նար., նկարագիծ Լծ. ածաբ., ուղղագիծ Նիւս. բն. Փիլ. լիւս., անգծելի Ա-նան. պետր. Մագ. Նար., գրագիծ Յհ. կթ. և այլն։ Նոր բառեր են՝ գծագրիչ, գծաւոր, օրի-նագիծ ևն։


Գիր, գրոց

See full entry →

s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

Etymologies (1)

, ո հլ. «տառ, 2. գրուածք, գրութիւն, .նամակ, 4. Ս. Գիրքը, Աստուածաշունչ, 5. որևէ գիրք, մատեան» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ռ. 16. Եոն.. որից՝ գրել «գիր գրել, 2. փորա-գրել, քանդակել» ՍԳր. «3. նկարել» Ոսկ պօղ. բ. 467. «4. համարել, ենթադրել» Եզն. Ոսկ. ես. մ. բ. եբր. «5 վերագրել» Կիւրղ. թագ., գրիչ ՍԳր. Ագաթ. Կորիւն., գրագէտ Ես. իթ. 11. Եւս. քր. Ոսկ. ես., գրագիր Եւս. քր., գրակ «տառ» Կոչ., գրաձև Ոսկ. ես., գրեան Ոսկ. մ. ա. ես. և Կոր., գրեանք Եւս. պտմ., գրեթէ ՍԳր. եզն., գրեղէն Ոսկ. ես., արագա-գիր Սղ. խտ. 2, մեհենագիրք Եւս. քր., որդե-գիր ՍԳր, բնագիր Մանդ. Խոր., գեղագրել Նար., յառաջագիր Ագաթ., վարազագիր Բուղ., անգիր Յոբ. խբ. 11. Ոսկ. ա. թես. Եւս. քր. Կոչ., նշանագիր Եբր. ե. 12. Եփր. թգ. Եւս. քր. և պտմ. Ագաթ. Կորիւն., համագրել Եւս. քր., ձեռագիր Կող. բ. 14. Ոսկ. Բուզ. Սեբեր. երկաթագիր Մխ. ապար., տարագիր «աքսո-րական» Սգր. Սեբեր. Եւս. քր. (յն. προ-γραφω բառից թարգմանաբար), գրչութիւն Խոր., գրապան «գրադարանապետ» (չունի ԱԲ) Ա-ռաք. պտմ. 343, ևն ևն։ Նոր բառեր են՝ կեն-սագրութիւն, զարդագիր, տարեգիրք, լուսան-ցագրութիւն, սեպագիր, ամսագիր, անստո-րագիր, արտագրութիւն, աղերսագիր, գրիչ-կարիչ (Kiggs, էջ 15), ընկալագիր, բողոքա-գիր, բևեռագիր, թռչնագիր, տպագիր, ան-ղորրագիր, վաւերագիր, սղագրութիւն, սկըզբ-նագիր, գրագիտական, գրադատական, գրա-Արմատական բառարան-36 դարան, գրադարանապետ, գրադարանապե-տուհի, գրախանութ, գրականագէտ, գրակա-նական, գրահաշիւ, գրահաշուական, գրաճա-նաչ, գրասենեակ, գրասենեկային, գրավա-հառ, գրավաճառանոց, գրավաճառութիւն. գրատուն, գրացուցակ, գրչագրական, գրչա-ծայր, գրչակոթ, գրչահատ, գրչափորձ ևն-


Գիւտ, ից

See full entry →

s.

invention, discovery, findling;
profit;
artifice;
salvation;
finder;
առ —, for the want of;
չքնաղ —ք, fine or rare inventions or discoveries;
—ք ձկանց, fishing;
— որսոյ, hunting;
—ք որովայնի, tape-worm;
եղիցի քեզ անձն քո ի —ս, you will save your soul;
ի — ածել, to invent;
ի — ածիլ, to be invented.

Etymologies (1)

, ի հլ. «մի բանի գտնուիլը, գըտ-նուած բան, հնարք, շահ, վաստակ» ՍԳր. Ագաթ. Եփր. ել., «գտնուած, դիւրագիւտ» Երզն. քեր. Շնորհ. թղթ., «գտնող, գտիչ» Կաղնկտ. Լմբ. պտրգ., որից կազմուած են անգիւտ Ագաթ. Կորիւն. Բուզ., չքնաղագիւտ Ագաթ., չգիւտ Եւս. քր. ա., հնարագիւտ Եզն. Սեբեր., դիւրագիւտ Ոսկ. մ. ա. 1, յանկար-ծագիւտ Կորիւն., ստգիւտ կամ ըստգիւտ «թե-րութիւն, յանցանք» Կոչ. Ոսկ. բ. կոր. մ. բ. 15։-Արմատի երկրորդ ձևն է ԳԻՏ «գիւտ» որ միայն յետնաբար գործածուած է առան-ձին (ինչպէս Համամ առկ.), իսկ հների մօտ գտնում ենք միայն ածանցման ժամանակ ինչ. գտանել (կտ. գտի, եգիտ) ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ., գտակ «գտնող» Եւս. քր., գտա-կաւ «ճիշտ ու ճիշտ» Եւս. քր. Սեբեր. Եզն. Ոսկ. մ. և Եբր., ըստ գտանել կամ ստգտա-նել «մի թերութիւն գտնել» ՍԳր. (հմմտ. յն. ϰατα-γιγνώσϰω «նկատել. 2. կարծիք կազ-մել, դատել. 3. դատապարտել, նախատել»). ըզբանգտանք «հնարովի սուտ բան» Եզն. էջ 98 (հմմտ. բանագտակ լինել «սուտ պատ-ճառներ հնարել». տե՛ս և ՀԱ, 1914, 123 և 243)։


Գլուխ, գլխոց

See full entry →

s.

head;
chief;
summit, top;
individual;
the first place, the first rank;
— գրոց, chapter;
— նաւի, prow;
— գործոց, master-piece;
— ցամաքի, point, cape;
— անկեան, angular stone;
— սեան, capital;
— գրամոց, capital, funds, principal, capital or principal sum;
ըստ գլխոյ, ըստ գլխոց, ըստ —, առ —, by head, for each person;
so much a head;
զայն ութ օրն ի —, all this week;
ծածկել —, to be covered, to put on one's hat;
բանալ զ—, to uncover, to take off one's hat;
ի — հանել՝ տանել՝ ածել, to finish, to conclude, to bring to a head, to end, cf. Գլխաւորեմ;
ի — ելանել՝ հասանել՝ գալ՝ երթալ, to be finished or brought to a close, to end, to come to an end;
— ամսոց, the first day of the month, new moon;
— տարւոյ, new year's day;
— բանից, exordium, preamble;
point, article;
— ճանապարհաց, end of the street;
— տողին, beginning of a verse;
առնու Տէր զտէրդ ի զլխոյ քումնէ, Lord will take away thy master from thee;
ունել զթիւ գլխոց որդaւոցն, to take the number of the children;
քանի՞ —ք պատժոց, how many punishments ?
հանել ընդ —ն or ընդ կառափն զյանցանս ուրուք, to have one's revenge, to punish;
— ամբառնալ, to revolt;
անկանիլ զգլխով, to fall suddenly on the enemy;
դնել զ— ի կշիռս, to put one's life in jeopardy;
կալ ի —, to put one's self at the head, to be the leader;
— բանիցս, finally, at length, in conclusion.

Etymologies (1)

, ո հլ. (յետին ձև է գըծ. գլխօք Գ. թագ. ը. 1) «մարդու կամ անասունի գլուխ, 2. ծայր, սկիզբ կամ վերջ, Յ. պետ, իշխան, գլխաւոր, 4. դրամագլուխ, մայր գումար, 5. գրքի գլուխ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. Կոչ., որից՝ գլխագար Ոսկ. ա. տիմ., գլխագերծ Ոսկ. մ բ. 23, գլխադիր Եզեկ. ժգ. 18, 21, գլխանի «գլուխներ» Բուզ. ե. 4, գլխապարտ Դան. ա. 10. Եզն. Ոսկ. ես., գլխատել Մտթ. ժդ. 10. Ղկ. թ. 9. Եւս. քր., գլխարկել «գլուխը կախել» Եսթ. զ. 12. Վեցօր Ոսկ. փիլ. 497. Մծբ. Եփր. նին., զլխաւոր ՍԳր. Ոսկ. ես., գլխիբաց Վեց-օր., գլխովին «ինքը. 2. բոլորովին» ՍԳր. Ա-գաթ. § 131. Եփր. ա. կոր. որ և ի գլխովին ևոկնագիր Ագաթ. էջ 54բ, 12 ա, Բ. մակ. բ. 33. Հռ. ժո. 2 (բառիս հետ նոյն կազմութիւնն ունի վրաց. თავადი թավադի «ինքը», որ ծա-գում է თავი թավի «գլուխ» բառից. Մառ. Гpaм. др.-арм. яз. 55), գլխել «կործա-նել» Լաբուբ. 31 (ըստ Վարդանեան, ՀԱ, 1914, 118 ուղղելի խլել), զգլխել «գինովց-նել» Ոսկ. բ. տիմ. գ., բազմագլուխ Ոսկ. մտթ., երկգլխի Եւս. պտմ., բարձրիգլուխ Յկ, բ. 13, գահագլուխ Մրկ. ժբ. 39. Ոսկ. մտթ., մերկագլուխ Ոսկ. մ. բ. 9, յհ. ա. 1, մարդա-գլուխ Եւս. քր., դարագլուխ Ոսկ. ամբակ. զօրագլուխ ՍԳր, կորագլուխ Ոսկ. յհ. բ. 20-յոգնակի ձև է՝ զօրագլխեան Եղիշ. դ. էջ 74 Նոր բառեր են՝ գլխաբաց, գլխագին, տխա-ծածկ, գլխապատառ, գլխատառ, գլխիկոր. գլխոսկր, գլխաւորաբար, գլխան «քեֆալ ձու-կը», գլխարկաւոր, գլխարկավաճառ, գլխա-ցաւանք, քաղաքագլուխ, իշագլուխ, հաստա-գլուխ, սևագլուխ, դրամագլուխ ևն։


Գող, ոց

See full entry →

s.

thief, robber, bandit;
sharper.

Etymologies (1)

ՆՀԲ իրար է խառնում գաղտ, ղօղել, ղուղակել։ Bugge, Btrg. 38 համեմա-տում է զնդ. gadha և աֆղան. γal «գող, աւազակ» բառերի հետ։ Հիւնք. քօղ բառից։ Meillet, MSL, 9, 150 գող, գաղտ համեմատեց լեթթ. wilt «խա-բել» բառի հետ։ Հիւբշ. 431 աւելաց-նելով նաև վերի միւս եւրոպաևան ձև-վերը, միացնում է նրանք սանս. vrthā «ըստ կամս, ձրի, սնոտի, թիւր» բա-ռին և նշանակութեանց տարբերութեան պատճառով անստույգ է համարում։ Patrubány, SA, 1, 5 ֆրանս. vol-eur լտ. fur-are, in-vol-are։ Scheftelovitz, BВ, 29, 43, լտ. volare «թռչել», velox «արագ», ռուս. vilatl «վազվզել» բա-ռերի հետ, ինչպէս որ ֆր. voler է «թրռ-չել և գողանալ», Karst, Յուշարձ. 414 մոնգոլ. xulagai, կալմ. xulugai, թուն-գուզ. մանչու. xulxa «գողութիւն», ա-րևել. մոնգոլ. xulagu, կալմ. xulu, kulu «գողանալ», 418 ույգուր. okri, ok-rin «ծածուկ», okrik «գող», չաղաթ. ogri «գող», ogrin «ծածուկ», եակ. vor "գող-նալ», voru «գող» ևն։ Պատահական են թուշ. ղ'օլօ ևն։


Գոմ, գոս, գոյ, գոյր, գուցէ, գոլ, գոլով

See full entry →

vd.

to be, to exist, to subsist.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ghomo-ձևից, որ մես հետ պահում են դան. gamme «գոմ, ա-խոռ, ոչխարի փարախ», շվէդ. gamma «կովի մսուր», gamme «ցիւ, կտուրի դուրս ելած մասը», նորվ. gamme «խրճիթ», հհիւս. gam-mi «ֆիննական խրճիթ», շվեյց. gámmeli «կով կամ յարդ պահելու մարագ ևն»։-Գեր-մանական ձևերը տալիս են ghomo-n-նա-խաձևը, որին համապատասխան է նաև հայե-րէնը (Pokorny, 1, 637)։


Գոմ, ոց

See full entry →

s.

stable, sheepfold, stable for oxen.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ghomo-ձևից, որ մես հետ պահում են դան. gamme «գոմ, ա-խոռ, ոչխարի փարախ», շվէդ. gamma «կովի մսուր», gamme «ցիւ, կտուրի դուրս ելած մասը», նորվ. gamme «խրճիթ», հհիւս. gam-mi «ֆիննական խրճիթ», շվեյց. gámmeli «կով կամ յարդ պահելու մարագ ևն»։-Գեր-մանական ձևերը տալիս են ghomo-n-նա-խաձևը, որին համապատասխան է նաև հայե-րէնը (Pokorny, 1, 637)։


Գոյժ, ուժից

See full entry →

s.

lamentation, complaint accompanied with groans and cries;
sad news;
— առնուլ, — ի բերան առնուլ, — դնել, to lament, to deplore;
— արկանել, առնել, տալ, to bring bad news, cf. Գուժեմ.

Etymologies (1)

, ի հլ. «վատ լուր, բօթ» ՍԳր. Բուզ. Եւս. քր., «ողբ, վայնասուն» Ես. կե. 19. Գ. մակ. գ. 3=6, Փարպ., որից՝ գուժել «լալ, ճչել» ՍԳր. «լացի՝ կոծի ձայնը հնչել՝ բարձ-ռանալ՝ լսելի լինել» ՍԳր, գուժկան «բօթա-բեր» ՍԳր. «ողբացօղ, լացօղ» Ես. իբ. 22. «գոյժ, դժբախտութիւն» Եղիշ., գուժումն ե-րեմ. լա. 15, գուժիւն Ոսկ. ա. տիմ., գուժաւոր Բուս.. գուժիկ «բօթաբեր» Փարպ. 125 (ՆՀԲ ունի, բայց ԱԲ ջնջած է), հրապարակագոյօ Ոսկ. մ. բ. 10, մահագոյժ Նար., աշխարհա-գոյժ առնել «ամէն տեղ յայտարարել» (լաւ բանի համար ասուած!) Ոսկ. մ. ա. 393։ Նոր դրականի մէջ չարագոյժ, դառնագոյժ ևն։


Գոռ

See full entry →

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

Etymologies (1)

«գոչիւն, բոռալու ձայն, բղաւոց» Մագ. «կռիւ, պատերազմ» Խոր. Ասող. Լաստ. «խրոխտ, սարսափելի» Բ. թագ. ը. 10. Ղևոնդ. «բառ» Բառ. երեմ. էլ. 68, որից՝ գոռալ «խի-զախել, խրոխտալ, հպարտանալ, կռուիլ» Ա. մակ. ժա. 40. Եւս. քր. Ագաթ. Եզն. «մեծա-բանել» Եղիշ. Ոսկ. մ. բ. 23, Եբր. «գոչել (գե-տի, առիւծի, ցուլի համար ասուած)» Երզն, քեր. Վրդն. խրատ. Ոսկիփ., գոռական Ոսկ. ես., գոռութիւն Իմ. ժա. 19. Եզն., գոռումն Մագ., չարագոռ ԱԲ։


Դիրտ

See full entry →

cf. Մրուր.

Etymologies (1)

-Պոս. [arabic word] durd, տաճկական աբտասա-նութեամբ durd «մրուր», որից փոխառեալ ևն նաև արաբ. [arabic word] durdī, թրք. [arabic word] tortə, tortu «մրուր, դիրտ», վրաց. დურდო դուրդո «ջրի երեսի կեղտը», ն. ասոր. durt' «դիրտ. մրուր», արևել. թրք. [arabic word] torta «հալած կարագի տակուցքը», քրդ. torte «դիրտ»։-Հիւբշ. 264։


Երաժիշտ, ժշտաց

See full entry →

s.

musician, composer;
music;
—քն, the Muses.

Etymologies (1)

Հիւնք. պրս. ֆէրաշթու «ծիծառ» բա-ռից։ Աճառ. Բանաս. 1899, 252 -իշտ դնում է մասնիկ (հմմտ. նաժիշտ) և ար-մատը երաժ-, որ կցում է երգ բառին՝ գ և ժ ձայների փոխանակութեամբ, հմմտ. ոյժ և առույգ, տուգանք և տու-ժել, արգ և արժել, բագ և բաժին։ Ny-berg, Hilfsb. 2, 191 իբան. *raji-sta ձևից, որի հետ կապում է սանս. rajya-te «գրաւուիլ, հրապուրիլ, սիրահարուիլ», պհլ. ranǰak, պրս. [arabic word] ranj «ցաւ». սը-րանց հետ նաև հյ. երախտիք, ատե-րախտ, պատարագ։ Նշանակութիւնը անյարմար է և չի թոյլ տալիս այս միա-ցումները։


Երախ

See full entry →

s.

mouth, muzzle.

Etymologies (1)

berg, Hilfsb. 2, 46 կասկածով պհլ. dahān (գաղափարագրով գրուած [hebrew word] pummeh) <*δafan, *zafan, զնդ. za-far կամ zafan, պրս. [arabic word] dahān կամ zafar «բերան»։


Գաբ, ի

See full entry →

s. bot.

rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։


Գագաթն, աթան, աթանց

See full entry →

s.

top of the head, skull, head;
height, summit, top, ridge, pinnacle, extremity, ond, brow.

Etymologies (1)

. ն հլ. (-թան, թունք, թանց) «գլխի վերի ծայրը. 2. գլխի գանկը՝ սկաւա-ռակր. 3. լեռան, ծառի ևն ծայրը, կատարը» ՍԳր., որից՝ գագաթնանալ «մինչև գագաթը բարձրանալ» Լաստ. ընթ., գագթնադաշն «ա-ռանց զարդի սաղաւարտ, որի գագաթը պարզ է» Մաշտ., գագաթնաւոր «բարձր» ԱԲ, բարձ-րագագաթն Խոր. Յհ. կթ։, հրագագաթն Ղե-վոնդ., քարագագաթն Խոր. Ասող., գագաթնա-կէտ, գագաթնահայեաց (նոր բառեր)։


Գազան, աց

See full entry →

s.

wild beast;
brute, animal, beast.

Etymologies (1)

, ի-ա հլ. «վայրենի և գիշատիչ ա-նասուն, 2. փիղ, Յ. օձ, վիշապ» ՍԳր. Եւս. քր., «գոռոզ, գազանաբարոյ մարդ» Սարկ. քհ., «բարկ կամ թունդ (աղջուր, քացախ)» Վստկ. 186, 188, որից՝ գազանաբար Բ. մակ, 4. 35, ժբ. 15. Ես. ե. 29, Մծբ.. գաօանա-բարոյ Եզն., գազանաբեկ ՍԳր., գազանագէշ, Գ. մակ. զ. 24, գազանագոյն Եզն. Ոսկ. մ. բ. 3. 12, գազանակեաց Բ. մակ. ե. 27, գազա-նակերպ Ոսկ. մ. բ. 24, գազանակուր Մն. խդ. 28, գազանամարտ Ա. կոր. ժե. 32, Ոսկ. եբր., գազանամիտ Ագաթ. Ոսկ. ես., գազա-նանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 14, Եփր. թգ., գա-կանիլ Ոսկ. մ. ա. 13, Եփես. բ., գազանել Ոսկ. մ. ա. 16, չարագազան Ոսկ. տիտ. և ես., կիսագազան Եպիփ. բարոյ., խառնագազան Փիլ., չգազան Կիւրղ. ղևտ., գազանազուսպ (նոր բառ) ևն։


Գի, ոյ

See full entry →

s.

juniper-tree.

Etymologies (2)

3 Արշէզ, Բազմ. 1899, 104=վրաց. ղվիա. այս մասին աւելի ընդարձակ տե՛ս գինի բառի տակ։-Lidén, IF, 18 494-8 նախաձևը դնելով *viso-(*vei-so-. *yoiso-) կամ *vito-(*voito-) հա-մեմատում է առաջին պարագային սանս. vèsta-tē «ոլորուիլ, գալարուիլ», լիթ. yys-t-yti «բալուլել», սանս. vès-ká-s «խեղդելու չուան», հհիւս. visk «յարդի կապոց», նիսլ. visk «յարդէ խցան», շվէդ. viska «փոքր աւել»։ հբգ. wisk «յարդե խցան», չեխ. vich նոյն նշ., լեհ. wlecha «ծաղիկների ող-կոյզ», սլով. vèchet «խուրձ» ևն.-

երկրորդ պարագային սանս. vayati, vītis «խաղողի որթ», հբգ. wīda, հհիւս. viδir, գերմ. Weide են «ուռի»։


Ազոխ, ից

See full entry →

s.

sour grapes.

Etymologies (1)

= ձևով նոյն է պրս. [arabic word] azux «մէջը փուտ և դատարկ ընկոյզ» բառի հետ. բայց իմաստով յարմար չէ. իրանեան բառը ևառռո էր սակայն թերևս նախապէս աւելի ընդհա-նուր իմաստ ունենալ. այդ պարագային հայ բառը փոխառեալ պիտի լինէր պարսկերէնից։


Աթոռ, ոց

See full entry →

s.

chair, seat;
stool;
throne;
bench;
նստուցանել յաթոռ, to make one sit on a throne or chair;
to throne;
նստել յաթոռ, to sit on a chair or throne;
աթոռս արկանել, to give seats or chairs;
ելանել յաթոռոյ, to rise up, to get up.

Etymologies (1)

Windisch. 12յն. ϑρόνος «աթոռ»։ Mül-ler [hebrew word] WAW 41, 11 ասոր. [arabic word] aϑar, tl aϑra «տեղ, պարագայ, ժամա-նակ», արամ. ❇! «տեղ», արաբ. [arabic word] aϑar, [arabic word] iϑr «հետք», ասուր. ašru «տեղ», եբր. ašer, եթովպաց. πшW âšr «տեղ» ի մաստի զարգացման համար հմմտ. պրս. ❇ς gāh «տեղ» և հլ. գահ, հպրս. gathu «տեղ, աթոռ, գահ»։ Lag.


Ախմար, ի, աց

See full entry →

adj.

cf. Տխմար.

Etymologies (1)

, ի-ա հլ. «տխմար» Տիմոթ. կուզ. էջ 330. Յհ. իմ. Պիտ. Փիլ. Մագ. որից ախ-մարութիւն Փիլ. Պիտ. Մագ. ախմարաբար Երզն. մտթ. ախմարագոյն Փիլ. Պիտ. գրուած նաև աղմար ԱԲ. աղամար ԱԲ, որից աղա-մարութիւն «տխմարութիւն» Խոր. ա. 3։ Այս բառի մի քանի ոսկեդարեան վկայութեանց մէջ գործածութիւնը յետսամուտ է համարում Վարդանեան ՀԱ 1921, 110 (Բառաք. դիտ. Գ. էջ 9) և ուղղում է տխմար։