s.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;

adv.

— գունդ, cf. Գունդագունդ.

s.

ԳՈՒՆԴ որ եւ ԳՈՒՆՏ. σφαῖρα , στρεπτόν, βολίς sphaera, globus, orbis, circulus, bolis Նոյն ընդ ԳՆԴԱԿ. Զանգուած գնդաձեւ՝ լի կամ դատարկ. բոլորակ. շրջանակ. կամար. կունտ, կնտակ. սանս. կունտա.

Գունդ, եւ քուէ, եւ երկայն գունդ. (Արիստ.։)

Նմանութիւն պատերազմական ի գունդս մարտնչելով, եւ նետաձգութեամբ։ Շարժութիւն գնդին՝ ճախարակի նմանելով բերեալ. (Պղատ. օրին. Ը. Ժ։)

Կապարեայ գնդիւք կամ գնդօք հարկանել. (ՃՃ.։)

Ընկեցեալ զգունտսն՝ գտին գիրկս քսան. (Գծ. ԻԷ. 28։)

Մանկունքն հպին առ գունդս եւ անիւս եւ այլ բազում խաղալիկս. (Ոսկ. յհ.։)

Գունդ մի ոսկի բոլոր. (Փարպ.։)

Գունդ բիւրեղ. (Շիր.։)

ԳՈՒՆԴ. λαμπάς, λαμπάδιον Գնդաձեւ ընդունարան ի ճրագարանի. լապտեր. ղամբար. միջավայրն աշտանակի. տե՛ս (Զքր. դ. 2. 3։ Չան. Է. 5։)

Գունդ ի միջի ճրագարանացն տեղի ձիթոյ. (Շ. բարձր.։)

Աշտանակ կազմել՝ բուն ի մէջն, որ կոչի գունդ. (Վրդն. ել.։)

ԳՈՒՆԴ. σφαῖρα sphaera, πόλος polus Կամար երկնից, եւ շրջանակ՝ որպէս եւ մարմինն լուսաւորաց. տիեզերական գունտ.

Ի վերայ անմոլար գնդին։ Արտաքսագոյն գունդն։ Երկնային գնդին։ Ձեւ աշխարհիս ի ստոյգ գունդն յղկեալ. (Փիլ.։)

Որպէս խորան զգունդն ձգեաց։ Խորանա ասաց զգունդն պրկեալ. (Պիսիդ.։)

Վերին կողմն գնդի լուսին։ Կէս գնդին լուսին։ Ներքին կողմն գնդին, եւ այլն. (Շիր.։)

Անիւ գունդն է սայլի. (Գէ. ես.։)

s.

ԳՈՒՆԴ, գնդի, դաց, կամ դից σπείρα cohors, τάξις ordo, συναγωγή , δῆμος coetus, plebs եւ այլն. Բոլորեալ բազմութիւն. խումբ առանձին. դաս. հոյլք. ջոկ. ժողով. ամբոխ, մանաւանդ զինուորականն. մէկտեղ եկած բազմութիւն.

Գունդ մեղուաց։ Գունդ լինէին։ Որդիք ռուբինի ըստ ազգս իւրեանց՝ ըստ գունդս իւրեանց։ Ըստ գնդից իւրեանց։ Գունդս հրեշտակաց։ Զզօրսն ամենայն յերիս գունդս բաժանէր։ Եհաս զրոյց ի հազարապետ գնդին։ Աառաջնոյ գնդին ինքնին զօրագլուխ հաստատեալ։ Եւ ինքն իւրով գնդաւն ի վերայ տիմոթէոսի հասանէր։ Երկոցունց գնդացն զօրավար կացուցանէր.եւ այլն։

Գունդ կազմէ։ Իւով գնդովն։ Այլ ամենայն գնդիւն։ Գունդք մոգուցն։ Ի գնդէ սուրբ առաքելոցի. (Փարպ.։)

Գունդ կամ գունդք մարտիրոսաց, մարգարէից։ Գնդաւ երջանկաց։ Գնդիւք վերնայնոցդ։ Ռամկացն գնդովք։ Զչարին հալածել, զգունդ. (Նար.։)

Որ ի սրտէն բղխէ զգունդս չարութեան. (Յճխ. Ի։)

ԳՈՒՆԴՔ. իբր Գոթք, գոդք, գոթացիք.

Վկայեն պարսիկք եւ գունդք եւ ամենայն խուժադուժ ազգք հեթանոսաց. (Կոչ. Ժ։)

ԳՈՒՆԴ ԳՈՒՆԴ. Այլեւայլ խումբ, միաբան, կամ դէմ ընդդէմ.

Գունդ գունդ լինէին. (Յհ. կթ.։)

Գունդս գունդս գումարէին. (Եղիշ. Բ։)

Իսկ մակաբէոս զզօրն ամենայն ի գունդս գունդս բաժանէր. (Բ. Մակ. ԺԲ. 20։)

Յարդարեցին, կամ կազմեցին գունդ առ գունդ, եւ ճակատ առ ճակատ. (Ղեւոնդ. Զ. եւ Ը։)

Մի՛ գունդս առ գունդս գործեսցեն հանելոյ զհէնն յաշխարհէ. (Եզնիկ.։ Իբր Ա. Գունդագունդ.)

Ազգի ազգի դասուք զօրականաց, գունդ գունդ ասպարակրօք. (Ոսկ. փիլիպ.։)

ԳՈՒՆԴ 3 cf. ԳՈՒՆԴ 2 ԳՈՒՆԴՔ. իբր Գոթք, գոդք, գոթացիք.

Վկայեն պարսիկք եւ գունդք եւ ամենայն խուժադուժ ազգք հեթանոսաց. (Կոչ. Ժ։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ազատագունդ, գնդի

Աշխարհագունդ, գնդոյ, գնգի

Արքայագունդ

Բազմագունդ

Գունդագունդ

Գունդխաղ

Գունդսազար

Գունդստապլ

Դիւագունդ

Կիսագունդ, գնդի

Համագունդ

Հայագունդ

Հեծելագունդ, գնդի

Հետեւակագունդ, գնդի

Հրեշտակագունդ

Միագունդ

Յաճախագունդ

Նախարարագունդ

Ներքնագունդ

Սեւագունդ

Voir tout