Definitions containing the research այսպէս : 1112 Results

Տարմ, ից

See full entry →

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

Etymologies (1)

, ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։


Տաւիղ, ւղաց

See full entry →

s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

Etymologies (1)

= Պհլ. *tabil ձևից, որ աւանդում է Հե-սիւքոս. ❇ταβάλα, ταβῆλα. ὸπὸ Γlάρνων ούτω ϰαλεῖται ὄργανον ϰριβάνω ἐμφερές, W χρων-παι ἐν τοῖς πολέμοις ἀντὶ σαλπιγγος. ըստ Պարթևաց այսպէս է կոչւում տապակի՞ նման եռաժշտական գործիքը, որ պատե-րազմի մէջ գործածում են շեփորի փոխա-րէն»։ Այս իմաստը գտնում ենք նաև հայե-րէնի մէջ. հմմտ. Եփր. աւետ. 318 պատե-րազմի նկարագրութեան մէջ. «Եւ ոչ այլ ինչ լսէ նա անդ, բայց միայն զձայն տաւղի բախելոյ և զհարկանել փողոց»։ Սրանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] tablā, ա-րաբ. [arabic word] tabl, որից էլ սպան. atabal, պորտ. atabale, իտալ. ataballo, taballo, թրք. [arabic word] կամ [arabic word] davul «թմբուկ» (Berneker 725)։-Հիւբշ. 252։


Տեղեակ, ղեկաց

See full entry →

adj. s.

well informed, instructed, skilled, versed in, intimately acquainted with, expert;
little place.

Etymologies (1)

ՆՀԲ տեղի բառից «իբր խորամուխ ի բուն տեղի իրաց»։ Այսպէս ունին նաև Հիւնք և Bittner՝ WZKM 15 (1901), 409.


Տես, ոյ

See full entry →

s.

sight, view;
spectacle, scene;
aspect, look, figure, face;
vision, apparition;
visit;
ի — երթալ, to go to see, to call upon, to pay a visit to;
չ-ոյն առնել, to pretend not to see;
— առնել ի բանակն, to send forth spies;
ակն ունիմք — ոյն աստուծոյ, we desire to see God;
եկն ի — իմ, he came to see me, he called upon me.

Etymologies (1)

«նմանութիւն» բառերից։ Հիւնք. յն. ϑεά-ομαι «տեսանել», ապառ. ϑεάσομαι։ Meil let, Esquisse 102 r-ի անկումը մեկնում է հնխ. spek-«տեսնել» արմատի ազ-դեցութեամբ։ Patrubány SA 2, 175, ՀԱ 1903, 381 և 1908, 187 մերժելով վերի մեկնութիւնը, կցում է յն. ὄοϰεύω «միտ դնել» բային։ Ճիշտ այսպէս էլ Scheftelowitz BВ 29, 53 յն. δοϰεειν «երևիլ», δοϰαειν «նկատել, դիտել», հիռլ. doich «ճշմարտանման», սանս. daçasyati «նկատի առնել»։ Pedersen KZ 38, 410 և Հայ. դը. լեզ. 42 յն. δε-ἰϰνυμι, սանս. dicáti, զնդ. daēs որոնք բոլոր նշանակում են «ցոյց տալ» և ծագում են հնխ. deik-արմատից, որի վրայ տե՛ս Pokorny, 1, 776։


Սիբնկոն

See full entry →

s.

pig's-skin bag.

Etymologies (1)

ՆՀԲ նոյն է համարում սիբնկոն և բեր են նշանակում և սիբնկոն մեկնում «յն. խոզի մորթէ պարկ կամ քսակ» (ի-մա՛ συβήνη, συβίνη «պատեան», որ հա-նում են σῦς «խոզ» բառից)։ Այսպէս նաև Ալիշան, Հին հաւ. 403։


Սինլքոր, աց

See full entry →

adj.

refuse;
low, despicable, vile;
— or — ժողովըրդեան, — խուժան, riffraff, dregs and refuse of the people, mob, rabble, scum of the people, the unwashed, the many-headed, beggarhood.

Etymologies (1)

Այսպէս են մեկնում ՀՀԲ, ՆՀԲ, Տէրվ. Altarm. 8, Նախալ. 103։ Հիւբշ. 490 յիշո՛ւմ է միայն այս մեկնութիւնը։ Հիւ-նըք. սինկլիտոս բառից։


Սինձ, սնձոյ

See full entry →

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

Etymologies (1)

, ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։


Սկեսուր, սրաց

See full entry →

s.

mother-in-law;
cf. Կեսուր.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։


Սոխակ, աց

See full entry →

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

Etymologies (1)

Lag. Beitr. bktr. Lex. էջ 21 պրս. *sōxa ձևից՝ իբր պրս. surx, զնդ. sux-ra «կարմիր» բառից։ (Հիւբշ. 238 յի-շում է այս մեկնութիւնը և մերժում. թէև ընդունում է որ հայերէն բառը իրանա-կան փոխառութիւն պէտք է լինի)։ Մառ ЗВО 5, 317 պարզապէս զնդ. sarh «ասել» բառի հետ. իսկ Гpaм. др.-арм. 29 աւելի զարգացնելով իր ասածը, հին ձևը համարում է *սանխակ, որ կցում է զնդ. saiih «ասել» բային։ Patrubány ՀԱ 1908, 153 խօսիմ բայից՝ իբր խօ-սակ։-Հիւնք. պրս. suxan «խօսք» բառից, իբր հյ. խօսնակ։ Այսպէս նաև Կուրտիկեան, Արևելք 1899 նոյ. 18։


Ռազմ, ից

See full entry →

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

Etymologies (1)

= Պհլ. [other alphabet] ︎ razm «պատերազմ, ճակա-տամարտ», պրս. ❇ razīn «կռիւ», որ է զնդ. rasman «զօրաբանակ, ճակատ» (Horn § 612 չի ընդունած, բայց այսպէս է ըստ Հիւբշ. 233)։ Իրանեան բառերը ծագում են ղնդ. raz-«շարել, դարսել, կարգաւորել» ար-մատից (Bartholomae, Altir. Wört. 1514), որ է հնխ. reg-«ուղղել». սրա այլ ժառանգ-նեռից յիշատակելի են յն. ὸρέγω «տա-րածել, փռել», ὄρεϰτός «մօտից կռուելու համար զէնքը երկարած», լտ. rego «ուղղել, վարել, կառավարել, իշխել, թագաւորել», rex «թագաւոր», rectus «ուղիղ», rector «վա. ոիչ, կառավարիչ, տէր», regimen «կառա-վարութիւն»>ֆր. règiment «զօրաբանակ», ևնո. arəzu «ուղիղ», razista «ուղղագոյն»։ հպրս. rāsta, պրս. rast «ուղիղ» (բայց նաև «ռաս, խումբ», որից հյ. երաստ «խումբ, կարգ»), գոթ. raihts, հբգ. reht, գերմ. recht, անգսաք. riht, անգլ. right «ուղիղ», հիռը recht «օրէնք», ռուս. су-разинa «կարգ կա-նոն» ևն ևն (Waide 647, Boisacq 710)։-Հիւբշ. 233։


Ռասիմ

See full entry →

s.

troop of explorers.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] rasīm «սուրհանդակ» բա-ռի յն. ῥασίμ տառադարձութիւնից։ Վերի հատ-ուածը բնագրում այսպէս է. [hebrew word] ha-kari və ha-rāsm, որ յոյն թարգմա-նութեան մէջ տառադարձուած է պարզա-պէս τῶν γαῤῥί ϰαί τῶν ῥατὶμ։ Առաջինն է kār։ «թիկնապահ» (թերևս Կարիացի ժողովուրդի անունից), երկրորդը rasīm «սուրհանդակ» (եբր. [hebrew word] rus «վազել» արմատից). հատ. ուածը թարգմանւում է «թիկնապահք և սուր-հանդակք» (Gesenius17 էջ 362 և 752)։-Աճ


Ռումբ, ռմբաց

See full entry →

s.

shell, bomb, grenade;
—ս արձակել, to shell, to fire shells, to shoot bombs.

Etymologies (1)

(որ և ըռումբ), ի-ա հլ. «նետելու քար, երկաթ. 2. տէգ, նիզակ» Թղթ. դաշ. ժռ. հռոմկլ. Ուռհ. Երազ. Մաշտ. ջահկ. Մխ. դտ. էջ 266 (մեկնում է «նիզակ». այսպէս՝ ռունին նիզակս, որ է ըռումբ»). գրուած ըռում «նիզակ» Թլկր. 53. որից ռմբաքար (գրուած նաև ըռըմբաքար) «բաբան, բա-բանով նետելու քար» Յոբ. խա. 19. Եզեկ. ժգ. 11, 13. Ա. մկ. զ 51. ռմբաւոր «իշխա-նի նիզակաւոր հետևորդ» Ոսկ. յհ. բ. 18 (էջ 713), ռմբափակ «զինւորներով պաշարուած» (նորագիւտ բառ) Առաք. պտմ. 12. ՀՀԲ ունի նաև ըռըմբարտակ, ըռմբկէն։ Արդի գրակա-նում ռումը նշանակում է «թնդանօթի գըն-դակ», որից և ռմբաձիգ, ռմբակոծել, ռըմ-բակոծութիւն նոր բառերը։


Սաբեկ, այ

See full entry →

s. fig.

thicket;
pardon.

Etymologies (1)

Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սագ, աց

See full entry →

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

Etymologies (1)

Սագ նորագիւտ բառը գիտէ միայն Քա-ջունի, Գ. 216, որ գրում է սաք և մեկ-նում է «քարինք յարկի տանեաց»։ Սրա-նից առնելով ԳԲ՝ սաք «տանց յարկի քարեր»։ (Բառիս իմաստը որոշում են պրս. ձևը և տակը գւռ.)։ Միւսները գի-տեն միայն սագաշէն բառը, որ մեկ-նում են հետևեալ ձևով. ՆՀԲ «կա՛մ է քարաշէն (ի պրս. sang, որ և լտ. sa-xum, այն է քար) և կամ տապանաձև նաւակաձև ի նմանութիւն սագի». այսպէս նաև ՋԲ. իսկ ԱԲ «տափակ քարաշէն»։


Սայթաք

See full entry →

adj.

fickle, inconstant, unsteady, changeable;
agile, quick, nimble.

Etymologies (1)

«ոտքը սահիլ». այս իմաստից է բխում «դիւրագայթ, շուտ սխալող» Փարպ. «յաջողակ, արագաշարժ» Տօնակ. նոյն ար-մատից՝ սայթաքիլ «սահիլ, գայթիլ, շեղիլ, մոլորուիլ» Բ. մկ. ժե. 17. Ագաթ. Եզն. Ոսկ. յհ. ա. 1, 3. Փարպ. սայթաքումն Ոսկ. ես. 436 (գրուած սեթաքոյիմն, այսպէս ուղղելի ըստ Վարդանեան ՀԱ 1910, 368), սայթաք-մունք Փարպ. անսայթաք Խոր. Նար. Տօնակ. դիւրասայթաք Սկևռ. աղ.։


Տիփտիկոն, ի

See full entry →

s.

diptycha.

Etymologies (1)

= Յն. δίπτυχον, որից նաև լտ. diptychum, dypticum, ֆրանս. diptyques «տախտակ ցանկ, ցուցակ», այսպէս էին կոչւում յատ. կապէս այն տախտակները, որոնց վրայ Հը-ռովմայեցիք գրում էին անուանի բդեշխների և մեծ ատենակալների անունները. քրիստո-նէութեան ժամանակ էլ այս անունով էին կոչ-ւում այն տախտակները, որոնց վրայ վան-քերում և եկեղեցիներում նշանակւում էին եպիսկոպոսների և բարերարների անուննե-րը պատարագի մէջ յիշելու համար։-Հիւբշ. էջ 384։


Վկայ, ից

See full entry →

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

Etymologies (1)

, ի հլ. «վկայ. 2. նահատակ» ՍԳր. որից վկայել «վկայութիւն տալ. 2. նահա-տակուիլ» ՍԳր. Եզն. Ագաթ. Եւս. քր. և պտմ. վկայակից Կիւրղ. ծն. վկայանոց Բուզ. վկա-յարան Եղիշ. վկայութիւն ՍԳր. Եւս. քր. Կոչ. վկայօրէն Ագաթ. նախավկայ Ագաթ. Բուզ. համավկայ Եւս. քր. ինքնավկայ Եփր. են. 85. վկայաբանական, վկայագիր, վկայա-թուղթ, վկայեալ (նոր բառեր) ևն։-Բառիս երկրորդ «նահատակ» նշանակութիւնը ձևա-ցած է թարգմանաբար յն. μάρτυς(կամ ասոր. ❇ sahdā) բառից, որ նշանակում է «վկայ. 2. նահատակ». այսպէս են նաև ւտ. testis, վրաց. მოწამე մոծամե, արաբ. [arabic word] šahīd։


Վտակ, աց

See full entry →

s. fig.

brook, rivulet, stream, small river or current of water;
— արտասուաց, արեան, flood, stream;
— ս արտասուաց իջուցանել, to shed a flood or torrent of tears;
բազում —ս արեան հեղուլ, to cause immense bloodshed;
cf. Զեղումն.

Etymologies (1)

= Պհլ. *vitak<զնդ. *vītaka-ձևից, որ կազմուած է vi-նախամասնիկով tak, taê «հոսիլ» արմատից. հմմտ. զնդ. ❇ ta-ka-«վազող, հոսող. 2. վազք, հոսումն (ջրի, աոզունքի)», [arabic word] vītaxti «ձնհաւո»= պհլ. u vitāxtan>պրս. [arabic word] gudāstan «հալիլ». այս մեկնութեան հա-մաձայն է գալիս վտակ բառի գործածութիւ-նը. այսպէս՝ վտակքն ջրոյ «ջրի հոսանք», վտակք ջուրց իջին յաչաց իմոց (արցունքի համար ասուած, ինչպէս զնդ. taka.)։ Ձևի համար հմմտ. պրս. [arabic word] tāxtan, հրմ. [arabic word] tāx = պհլ. [other alphabet] tāxtan, tazad, tak<զնդ. tač, taka-, որոնցից հյ. ասպա-տակ «ձիով վազք»։


Վտանգ, աց

See full entry →

cf. Վտանկ.

Etymologies (1)

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ -ի՝ ոսկեդարեան վկայութեանց մէջ, յետ-նաբար ի, ի-ա հլ.) «փորձանք, աղէտ, նե-ղութիւն» ՍԳր. Ագաթ. «յանցանք, ատտռ-հաս» Արիստ. աշխ. Կանոն. որից վտանգել Դտ. ժզ. 16. Ագաթ. վտանգիլ ՍԳր. վտան-գագործ Ոսկ. գաղ. վտանգակից Ոսկ. բ. տիմ. վտանգութիւն Ոսկ. ես. անվտանգ Յհ, կթ. Մագ. բազմավտանգ Նար. գրուած է նաև վտանկ։-Բառիս մի նոր առումն է «հիւանդ, տկար». հմմտ. Անկ. գիրք Նոր կտ. 229-230. «Աղքատ եմ յոյժ և տնանկ ռոլով և վտանկ մարմնով... Տեսանես զիս որ այսպէս վտանկ եմ և ոչ կարեմ կանզ-նել... Ոչ տեսեալ որ զայսպիսի վտանկս կա-րող իցէ մարդ դեղով ողջացուցանել». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, Բ. 234)։


Տաճիկ, ճկաց

See full entry →

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

Etymologies (1)

ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։


Տաշտ, ից

See full entry →

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. Վն. Տփ. տաշտ, Սչ. դաշդ, Խրբ. դ'աշդ, Հմշ. Ռ. Սեբ. դաշդ, Ասլ. դաշդ, դաշ*, Ագլ. տօշտ, Զթ. դmյդ՝, դmրդ՝։-Հա-նազան բարբառներում տարբերւում են փայ-տէ տաշտը (խմորի համար) և պղնձէ տաշ-տը (լուացքի համար). այսպէս. Լ. Ախց. Ղրբ. տաշտ «փայտէ տաշտ» և Ախց. թmշտ, Ղրբ. թէշտ և Լ. տաշտակ «պղնձէ տաշտ»։ (Առա-ջին երկուսը նոր փոխառութիւն են. այսպէս նաև Ջղ. թաշտ, Տիգ. թաշդ, Շմ. թէշտ)։-Նոր բառեր են տաշտագլուխ, տաշտադրէք, տաշտադրօնք, տաշտածհան, տաշտաքանդ, տաոտաքեր, տաշտաքերանք։


Տերեւ, ոյ, ոց

See full entry →

s.

leaf;
leaves;
— ծաղկանց, corolla, petal;
տատանիլ որպէս զ—, to quiver like an aspen leaf;
եւ — չանկանի թէ աստուած չկամի, no leaf falls but God's will drops it.

Etymologies (1)

Նախ Klaproth, Asia pol. 99 համե-մատեց ասոր. tarfo ձևի հետ։ Վերի ձե-վով դրին Müller SWAW 41, 13 և Spie-gel KZ 4, 462։ Բայց Müller, Armen. VI л 64 մերժելով այս՝ իբր բնիկ հայ կցում է սանս. darbhá-«խուրձ», հբդ. zurba «դալարիք», նբգ. zurba «ևեռա-հող, կիզակաւ» բառերին։ Հիւբշ. 317 մերժում է այս վերջինները՝ նշանակու-թեան տարբերութեան պատճառաւ և հաստատում է վերի մեկնութիւնը։ Հիւնք. պրս. տիրէվ «հունձք»։ Patrubány ՀԱ 1908, 155 հնխ. dreno-«փայտ, ծառ» ձևից. հմմտ. յն. δόρν, հսլ. drèyo ևն։ Այսպէս նաև Մառ ЗВО 1925, 667 ռուս. дepeвo ևն։ Պատահական նմա-նութիւն ունի վրաց. ❇ევრი տեվրի, ვევრანი տեվրանի «թանձր անտառ»։


Տզրուկ, րկի

See full entry →

s. fig. bot.

leech;
blood-sucker;
cf. Բզրուկ;
դնել —ս, to apply leeches.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] dizruk «տզրուկ» փո-խառեալ է հայերէնից (այսպէս է ընռունում նաև lusti. Dict. Kurde 182), որին ապա-ցոյց է նախաձայն ատամնականը, որ բոլոր նոր իրանեան լեզուների մէջ պակասում է։ Բնիկ քրդ. ձևերը տե՛ս վերըւ


Տիզ, տզի, տզոյ, տզոց

See full entry →

s.

tick, acarus;
Mexico-seed, castor-oil, ricinine oil.

Etymologies (1)

(յետնաբար ռ հլ.) «ոչխարի կամ ուրիշ կենդանու ոջիլ» Վանակ. հց. Վստկ. 203. Լծ. նար. Գնձ. Գաղիան. (նոր գրաևա-նի մէջ «շանաճանճ, տճկ. կէնէ»). սրանից է կազմուած տիզկանեփատ, տզկանեփատ և սխալմամբ՝ տիզկանփայտ «ջղու, սրո-հունդ բոյսը. լտ. ricinus communis L» (ոստ Տիրացուեան, Contributo § 338) Բժշ. ունին Նորայր. Բառ. ֆր. 1092 ա և ՀԲուս. § 2944 (իբր տիզ+կանեփհատ, ճիշտ ինչպէս հոմա-նիշ թրք. [arabic word] genegerček, որ կազ-մուած է gene «տիզ»+gerček բառից և ռուս. кдешевинa, որ կազմուած է клещъ «տիզ» բառից. այսպէս է կոչուած բոյսը, ոռովհետև իր հունդը հասած ժամանակ գոյնով և ձևով նման է արիւն ծծած ու կշտացած տիզի։ Նոյն իսկ ֆր. ricin, որ է «տզկանեփատ», նշանակում է և «տիզ»։ Այսպէս նաև յն։ ϰρότων և φϑείρ հոմանիշները)։


Տիղմ, տղմոյ

See full entry →

s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ. կազմուած է -մ մաս-նիկով (հմմտ. կող-կողմն) տիլ «ցեխ» ար-մատից, որ թէև հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականներում։ Ծագում է հնխ. stεl-արմատից, նախաձայնի անկու-մով, իբր stēl->*ստիլ>տիլ։ Նոյն արմա-տի կարճ stel-«կաթկթիլ, միզել» ևն ձևից են յառաջանում յն. σταλάω, σταλάσσω «կաթիլ կաթիլ ծորել», στάλαγμα «կաթիլ, կայլակ», σταλαγμός «կայլակում», τέλμϰ «աղբ, ճա-հիճ, ցեխ, շաղախ, տիղմ», անգլ. stale «մէզ», to stale «միզել», մսգ. stal «ձիու մէզ», գերմ. stallen «միզել (ձիու)», կելտ. *stalto, որից մբրըտ. staut, նբրրտ. staot «մէզ», որ թերևս գերմանականից է փոխա-ռեալ, այսպէս նաև հֆրանս. estaler «մի-զել»։ Արմատի g'(h) աճականն են ներկա-յացնում լիթ. telžiu, telžti «միզել», tulžtu, tulzaú «կակղիլ, թառամիլ (կանաչեղէն ևն)», patulžusi «ջրից, անձրևից կակղած տլքած» (Pokorny 2, 642, Boisacq 901, 952). Հայերէնի մէջ ունինք նաև նոյն արմատի մի-ջին ձայնդարձը stol-. որի վրայ տե՛ս տող։ -Աճ.


Վայր, աց, ից

See full entry →

s.

place, spot, space, extent, part, ground;
field, plain, camp, country;
անհուն —ք, immense, vast spaces;
յայսմ —ի, here, in this place;
now;
յայնմ —ի, there, in that same or very place;
then;
մինչեւ ցայս —, thus far, to this place;
until now;
յոր —, in which place, wherever;
— մի, առ — մի, a short time, a moment, an instant, a little;
ընդ —, in vain, vainly;
ի —, below, under, beneath;
cf. Զէն;
cf. Վեր;
յայլում —ի, somewhere else, in another place;
ի վերուստ մինչեւ ի —, from top to bottom;
from head to foot;
գազանք —ի, wild beasts;
մեղր ի —է, wild honey;
ի —ի բնակել, to live in the open air, in camp;
—ս հատանել, to go along way;
զ—օք գալ, to go around, round about, to go here and there;
զ—օք ածել զաչս, to look round about;
ի մի — գալ, to assemble, to resort to one place;
ընդ — հարկանել, to abandon, to forsake, to cast off, to desert;
ի — հարկանել, արկանել, to disparage, to sneer at, to defame, to slander;
ի — շարժել, to beat down, to overthrow;
զաչս ի — արկեալ, looking down, with one's eyes cast or bent down;
ցո՞ր — նեղութեանց հասի ես, to what trouble have I brought myself!
ընդ վայր, in vain, uselessly;
ցայդ վայր, so far, as far as that, to that place, there;
ցոր վայր, where, whither;
ցո՞ր վայր, how far ?.

Etymologies (1)

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ու հլ.). ընդարձակ զարգացում կրած բառ է. առաջին և հիմնական նշանակութիւնն է՝ 1 «բացաս-տան, բնակութիւնից դուրս եղած տեղ, դաշտ, չմշակուած հող» ՍԳր. այս նշանակութիւնից են վայրաբնակ «դուրսը՝ բաց տեղ բնակած» Ա. մն. ժէ. 5, «գիւղացի» Մագ. վայրագ «անբնակ տեղեր ագանող, բացօթեագ (իբր յն. ἀγροιϰός) և բիրտ, վիրագ, վայրենի, գա-զանաբարոյ» Ծն. ժզ. 12, իե. 27, Փիլ. Պիտ. վայրագասուն «բացօթեայ տեղեր ագանող և ևնանող» Ագաթ. վայրասուն Մծբ. վայրի ՍԳր. վայրենի ՍԳր. Եւս. քր. (հմմտ. Ոսկ, յհ. ա. 15 «մարախ և մեղը ի վայրէ», որ ըստ Մտթ. գ. 4 ասւում է «մարախ և մեռո վայրենի»), վայրավատին Վեցօր. Ոսկ. ես. Սեբեր. իջավայր Ոսկ. մ. ա. 15. Եզն. հմմտ. նաև վիրագ.-2. «ընդհանուր առմամբ՝ որև-իցէ տեղ, տեղ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Կոչ. որից վայրական «տեղական» Սեբեր. դաշ-տավայր Դտ. ա. 9. Բ. թգ. իգ. 31. բացա-վայր Վեցօր. շինավայր Ոսկ. ես. հեղեղա-վայր Նար. դիւրավայր Բրս. սղ. դժուարա-վայր Ճառընտ. լեռնավայր Յես. ժե. 48. միջավայր Վեցօր. ցայսվայր Բ. մկ. է. 42. Սեբեր. վայրաշարժ (նոր բառ.)-3. «մի փոքր ժամանակ» (տեղի գաղափարից ժա-մանակի գաղափարին անցնելու մասին տե՛ս ատեան բառի տակ). որից են վայր մի «մի քիչ ժամանակ» Հռութ. դ. I. Տոբ. է. 9. ժա. 14. առ վայր մի Փարպ. վայրիկ մի Տոր. և 3. Կոչ. վայրկեան Յես. ժգ. 22. Իմ. ժը. 12. Ղկ. դ. 5. Վեցօր. Ագաթ. Ոսկ. փիլիպ. (նոր բռականում ընդունուած է՝ արևելեան բար-բառով «seconde», արևմտեան բարբառով *minute». այս երկուսից ուղիղ է երկրորդը. հմմտ. Վեցօր. 118 «զմի մի ի 60 ժամուցն ի 60 վայրկենի հատանեն»). ցայնվայր «ցայնժամ» Եւս. քր. երկվայրկեան, վայրկե-նաբար, վայրկենական, վայրկենապէս (նոր բառեր).-4. «վարը, ցածը, տակը, ներքև». այս իմաստը յառաջանում է «հող, գետին» իմաստից. այսպէս ի վայր արկանել բուն նշանակում էր «գետին գցել», որից դարձաւ «ցած գցել». այս իմաստից ունինք գլխի-վայր Ագաթ. Եւս. պտմ. զառիվայր ՍԳր. վայրաձիգ Վեցօր. ընդվայրընկեցիկ Ոսկ. մ. ա. 1. վայրարկու «յետոյք» Տաղ. Շնորհ. վիպ. վայրագաւիթ Եզեկ. խէ. 1. վայրանկեալ Շնորհ. տաղ.-5. նիւթական ցածրութեան գաղափարին հետևում է բարոյական ստո-րութեան, հետևաբար նաև դատարկութեան և ունայնութեան գաղափարը. հմմտ. ի վայր արկանել «վար զարնել, գետին գցել, փխբ. աղարտել, անուանարկել» Ոսկ. յհ. բ. 3, ծ. ընդ վայր հարկանել «լքանել, երեսի վրայ թողնել» ՍԳր. վայրել «ցած թափել» Բուզ. (տե՛ս վայթել բառի տակ), «ցրուել» Եփր. մն. 491. վայրիլ «ցրուիլ, ցնդիլ (գաղափար-ները)» Եփր. համաբ. 212. որից ընդ վայր «ի զուր, պարապ տեղը» Եզն. Եւագր. Ագաթ. ոնդվայրաբոյս Ագաթ. վայրաբար Փիլ. լին, վայրապար ՍԳր. Կիւրղ. թգ. ընդվայրախօս Ոսկ. ես. ևն։


Վանգ

See full entry →

cf. Վանկ.

Etymologies (1)

«ոսկոր». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 37 և 282. «Տեսցեն զվանգս մարդ-ևան՝ յանցաւորացն». առնուած է Ես. կզ. 24 համարից, որ մեր Ոսկեդարեան թարգմա-նութեան մէջ այսպէս է. «Եւ տեսցեն զոսկե-ռոս մարդկան առ իս յանցուցելոց» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 99)։


Վարդ, ից

See full entry →

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

Etymologies (1)

ЗВО 25, 306 հյ. որթ, յն. ῥοα «նուռ» և այլ բառերի հետ յաբեթական արմա-տից։ վարդավառ բառը հներից Մովս. օերթ. Ճառ վարդ. մեկնում է արդ ա-ւար։ Աւելի երկար խօսում է Յայսմ. օգոստ. 6. «Յայնմ աւուր հեթանոսք Ափրոդիտեայ տօնէին և... կոչէին զնա վարդամատն և ոսկեծղի, և զվարդն նմա ընծայ մատուցանէին։ Վասն այ-սորիկ անուանէին զտօնտ զայս վարդա-վառ։ Իսկ ի նորս ասի վարդավառ, զի Քրիստոս ըստ նմանութեան վարդի՝ վարդ ի կոկոնի եր. և յայլակերպիլն ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ»։ Վար-դավառ բառի ստուգաբանութիւնն է ակ-նարկում Նար. գնձ. 482 Գոհար վարոն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից (տաղ Վարդավառի. նկատողութիւն Ստ. Մալխասեանի)։ Մանրամասն խօսում է Տաթև. ամ. 485 և հանելով վարդ բա-ռից, դնում է վարդի և Քրիստոսի հա-մեմատութիւնը։ Նոյնը կրկնում է էջ 498, ուր աւելացնում է բառախաղով արդ աւար և վարդապետ բառերի հա-մեմատութիւնը։ Նորերից ՀՀԲ և ՆՀԲ վարդ վառեալ։ Հիւնք. պրս. վէրտէ «ա-ղաւնեբոյն» և վառանտէն «վարել, քշել» բառերից (այսպէս կոչուած՝ վարդավա-ռին աղաւնի թռցնելու սովորութիւնից)։ Հերպետ, Բազմ. 1902, 291 սանս. վար-դա «ջուր» + վառ «սրսկում»։ Պարո-նեան, Անահիտ 1903, 13 զնդ. աէթրա «կրակ» և հյ. վառել, իբր «հրավառա-թեան տօն»։ Փառնակ, անդ՝ 39-40 սանս. vardh «բարձրացնել» + վառ «քօղ արքայական», իբր Պարսից farr -i-kayānī տօնի օրինակութիւնը։ Լևո-նեան, Աւետաբեր 1914, 906 =բարդա-վառ (խոտի բարդեր այրելու սովորու-թիւնից հանելով)։


Վարդապետ, աց

See full entry →

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Իբր կրօնական բառ պահուած է ամէն տեղ. այսպէս՝ Ջղ. վարդ'ապետ, Ալշ. Մշ. Սչ. վարդ'աբեդ, Ախց. Երև. Կր. վարթա-պէտ, Ագլ. վառթապէ՛տ, Սլմ. վmրթըպետ. Խրբ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. վարթաբէդ, Ննխ. վարթաբէդ, վաշթաբէդ, Հմշ. վարթաբէդ (բայց աւելի հարազատ ձևով՝ վաշդարեոն Տփ. վարթա՛պիտ, Սվեդ. վարդ'աբիդ, Մրղ. վmրթապըիտ, Ակն. վարթըբէդ, Ասլ. վար-թըբէդ (վարթըբէ՝), Գոր. Ղրբ. վրթա՛բէդ, Վն. վmրտmպետ, Մկ. վmրտmպիտ, Տիգ. վmրթmբիդ, Զթ. վայդ'աբիդ, վարդ'աբիդ։ Գաւառական այս բոլոր ձևերը փոխառեալ են կրօնական լեզուից. բայց անկախ և ինք-նուրոյն ձև է վարպետ «հին ոճի տնային վարժապետ. 2. արհեստապետ. 3. վարժա-տուն, դպրոց, ուսումնարան. 4. բանիմաց» (օր. Ջղ. վարպետ, Երև. վարպէտ, Սչ. վար-բեդ, Ակն. Խրբ. Պլ. վարբէդ ևն), որ կազ-մուած է վարդպետ միջին ձևից՝ դ ձայնի անկումով (տե՛ս իմ յօդուածը՝ Բազմ. 1898 372)։ -Նոր բառեր են վարդապետաճուտ, վարդապետիկ, վարպետորդի, վարպետչէք. վարպետութիւն ևն։


Վարձ, ուց

See full entry →

s. mar.

stipend, salary, hire, pay, wages;
emoluments, perquisities;
retribution, recompense, payment;
letting out on hire, hiring, renting;
—ք տան, rent, house-rent;
— բժշկի, physician's fees;
cf. Նաւ;
տուն ի —ու տալի, house to let;
—ս արկանել, դնել, to contract, to make an agreement, to agree;
ի —ու ունել, առնուլ, to rent, to farm, to hire;
to freight, to charter;
ի —ու տալ, to let on hire, to let out, to lease;
ի —ու ունել զտուն, to rent a house;
հատուցանել զ—ս տան, to pay house-rent;
տալ զարծաթ ի —ու, to put out money to interest;
արժանի է մշակն —ու իւրոյ, the labourer is worthy of his hire.

Etymologies (1)

Պրս. բառերի հետ համեմատեց նախ Lag. Arm. Stud. § 2113։ Հիւբշ. Arm. Stud. § 264 և Arm. Gram. 245 համե-ձում է թէ հայ բառը բնիկ է. իսկ էջ 515 աւելացնում է թէ հայերէնը բնիկ լինե-լու դէպքում՝ ա՛յն ժամանակ միայն կարող է համեմատուիլ պրս. բառի հետ, երբ այս վերջինը ծագած լինի հնխ. verg'h արմատից և այսպէսով բա-ժանուի զնդ. vərəz «գործել» ձևից։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ. 17 ա-սում է թէ կապ չունի misdha բառի հետ, այլ գալիս է զնդ. varəzana «վարձկան մշակ» (?) բառից։ Հիւնք. արս. ֆարսէ կամ բարսէ «մուրացկա-նութիւն, երգեցիկ կանանց տրուած վարձքը»։ Pictet,բ տպ. Գ. 115 սանս. vrt «դարձնել», գոթ. vairth «արժէք. ղին», լիթ. wersti «փոխանակել» բա-ռերի հետ։


Ցիւ, ցուոց

See full entry →

s.

tiling, roof;
ընդ or զցուոցն կախել, to let down through the roof.

Etymologies (1)

Բառս նախապէս ծանօթ լինելով միայն ի ցուոցն բացառականով՝ ՆՀԲ դրած էր ուղ. ցու. յետոյ երևան գալով ուղ. ցիւ ձևը՝ այսպէս էլ նշանակում են ԱԲ և


Փախ

See full entry →

s.

flight;
— ի —, running away.

Etymologies (1)

= Ասուրերէնից փոխառեալ չընդունելու պատճառն այն էր, որ ասուր. pūku ունէր միայն «փոխառութիւն կամ փոխարինու-թիւն» նշանակութիւնը, որ բառիս երկրորդա-կան առումն է, մինչդեռ հայերէնի հիմնա-ևան իմաստն է «փոխել»։ Այժմ տեսնում եմ որ ասուրերէնի մէջ էլ puxxu «փոխանա-կել, exchange, tauschen» նախապէս նշա-նակում էր «փոխել, change, verándern» (Muss-Arnolt, Ass. Handwb. 793բ), ո-րով և արգելքը վերանում է։ Նոյն արմատից ևն նաև ասուր. pūxu «փոխանակութիւն, exchange. barter, Tausch. 2. փոխառու-թիւն, փոխատուութիւն, loan, Darlehen 3 ընկալագիր, ստացական, receipt, Quit-tung», pūxatu «փոխանակութեան առար-կան», pīxatu «փոխանակութիւն» (Muss-Arnolt, Ass. Handwb. 793-7)։ Այսպէսով հայերէնի բոլոր առումները գտնւում են ասուրերէնում։


Փահլ

See full entry →

s.

horse, stallion.

Etymologies (1)

= Արաբ. [arabic word] fahl «որևէ անասունի ա-րուն. այսպէս՝ ձիու, ուղտի ևն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 310)։-Աճ.


Փաշաման

See full entry →

s.

anguish, affliction;
blame, reproach;
— կրել, to suffer invectives;
to receive reproaches.

Etymologies (1)

= Պհլ. [other alphabet] pasāmān, մանիք. պհլ. [hebrew word] pasimān, պազ. pašemān, պրս. [arabic word] pasīmān «զղջացած», պհլ. pasāmānih, պազ. pašémāni, պրս. [arabic word] pašīmānī «զեղջ, ապաշաւ» (Salemann, Man. Stud. ЗAH 8, 114, Nyberg, Hiltsbuch des pehl. II 173). ծագում է pas=հիւս. արևմ. pas-«յետոյ»+a յօդա-կապ + mān «մտածել» և նշանակում է բուն «յետոյ մտածել (յանցանքի վրայ)». այսպէսով կազմութեամբ նոյն է յն. μετα-ϰοια հոմանիշի հետ։ Իրանեան ձևի վրայ առանձին յօդուած ունի Benveniste BSL 34, N 101, էջ 28-31, որ նախաձևը դնում է *patiš-māna-, իբր «յետսմիտք». արևել-քում վերածուել է patizmāna-, pažmān (սո-գդ. ptzmn, պրս. pižmān), արևմուտքում pašmān-, որից օսս. fäsmon, քրդ. pošmān և յօդակապով՝ պհլ. pašāmān, pasemān, պրս. pašīman, պազ. pašamān. միևնոյն կազմութիւնն ունի քրիստ. սոգդ. nm'n


Փառ

See full entry →

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

Etymologies (1)

«թև». արմատս առանձին գործա-ծական է միայն արդի գաւառականների մէջ. այսպէս Ախց. փէռ «անիւի շառաւիղները», Ջղ. Վն. փառ, Բբ. փէռ «ջաղացքի անիւի թեւերը, որոնց զարնուելով ջուրը՝ անիւը պտտւում է. ֆր. aube»։ Բայց սրա հին գոր-ծածութեան ապացոյց է խեչափառ «խեցգե-տին» Ոսկիփ. Վրդն. առ. 37. Մխ. բժ. 43, 55, Վստկ. 74, Սանահն. (բուն նշանակում t «խէչից՝ կողքից թևեր ունեցող»)։


Օձ, ից

See full entry →

s.

serpent, adder, snake;
— or — աւազակ, the devil;
— խարամանի, dipsas or dipsade;
— շչէ, the serpent hisses;
cf. Քաղցրութիւն.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ang*hi-ձևից ցեղակիցներից հմմտ. յն. άβεις (Հեսիք.), լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, լեթթ. uodze, հբգ. unc, հսլ. *9ži, ռուս. ужъ, լեհ. waž, իռլ. -ung (գտնւում է esc-ung «օձաձուկ» բառի մէջ, որ բարդուած է esր «լիճ» բառով և բուն նշանակում է «լճի օձ»)։ Այս բառերը նշանակում են «օձ կամ իժ» և կամ երկուսն էլ։ Նախալեզւում կար երկու իրար նման ձև՝ eg*hi-և ang*hi-. հայե-րէնում առաջինից ստացուել է իժ (այսպէս սանս. áhi-, զնդ. aži-, հյ. իժ. յն. ὄφις կազմում են մի խումբ.-գոթ. nadre, հիսլ. naδr, գալլ. neidr, հբգ. nātra, հսաքս. nādra, գերմ. natter, իռլ. nathir, ւս natrix կազմում են արևմտեան խում. բը.-լտ. anguis, հյ. օձ ևն կազմում են երրորդ խումբը.-սրանից դուրս որոշ խըմ-բակների մէջ կան վերադիրներ՝ փոխանակ բուն «օձ» բառի. ինչ. «տողացող» (լտ. ser pens), «ցամաքային» (հպլ. zmija). «կա-նաչ» (լիթ. Zaltys), «գարշելի» (հսլ. gadú) ևն։ Այս բոլորը ցոյց են տալիս որ օձը թա-բուի էր ենթարկուած և ամէն մի լեզու մի կերպով աշխատել է խուսափել ռուն անու-նից, կա՛մ այլափոխելով կամ մի նոր անուն հնարելով (տե՛ս Meillet, Interdictions de Vocabulaire, էջ 13-14)։ Հայերէնում հնխ. ang*hi-ձևը այլափոխուել է *ang'hi-. ո-րից կարող էր ծագիլ օձ։-Հիւբշ. 426։


Օղի, ղւոյ

See full entry →

s.

strong drink, spirit, brandy.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. ոգի։ Հիւնք. ոգի բառից։ Ա-ճառ. ՀԱ 1908, 121 յիշում է թէ սլաւ-գերմանական լեզուները գարեջուրի հա-մատր ունին մեր բառին համահնչիւն մի ձև. այսպէս՝ լիթ. alus, լեթթ. alus, հպրուս. alu, հռուս. олъ, պլով. δi, հին սլ. 9l անգլսք. eala, alodh, անգլ. ale, հիւս. գերմ. Ale, որոնց կարելի է միաց-նել թերևս լտ. alicə «ցորենից շինուած մի տեսակ խմիչք» (Ernout-Meillet 32, Trautmann 7)։ Սրանց նախաձևը դըր-ւում է alu-. Ըստ A. Ahlquist, Die Kul-turwörter d. Westfinnischen spr. Hel-singfors 1875, էջ 50 գերմանականից են փոխառեալ գարեջուրի ֆիննական անունները. ինչ. ֆինն. olu, olut, olus, վեպս. olus, էստն. olut, ólut, վոտյ. бlut, լիվ. voll, լապ. vuol։ Սլաւ-գեր-մանական լեզուների հետ յիշած իմ համեմատութիւնս դրել է նախ Pictet, բ տպ. Բ. 410, որ նրանց բոլորի մայրն է համարում սանս. ali «ոգելից ըմպե-լիք»։


Օրինակ, աց

See full entry →

s. gr. prep. adv.

example, model, exemplar, original;
transcript, copy;
idea, shadow, image;
drawing, design, plan, project, representation;
form, manner, way, sort, figure;
sample, pattern, specimen;
paradigm;
as, in imitation of, after the fashion of, by way of, like...;
զայս —, զայս ձեւ օրինակի, զ— զայս, ըստ սմին օրինակի, — զայս, պէս զայս —, in this manner or way, thus, so;
զայն —, զնոյն —, ըստ նմին օրինակի, in that way, in the same way, likewise;
զոր —, օրինակի աղագաւ, — իմն, for example, for instance;
— իմն, let us say, we will suppose;
ըստ —ի, after the manner of, according to the example of, in imitation of, like;
սովին օրինակաւ, like that, in that way;
աստուածահրաշ օրինակաւ, in a divine way;
որով օրինակալ եւ է or իցէ, in whatever way it may be;
բարի՝ չար՝ քնաղ՝ գեղեցիկ —, good, bad, rare, fine example;
— տալ, to give or set the example;
— առաջի ընծայել, to indicate as an example;
— առնուլ, to take for example or for model, to follow;
— զանձն ընծայեցուցանել, կացուցանել, to shew or set oneself an example of;
—աւ իւրով քաջալերել, to encourage by one's example;
— եկաց թագաւորաց, he was the model of kings.

Etymologies (2)

, ի-ա հլ. «նախատիպը, նմոյշ, օրինակ. 2. գաղափար. 3. առակ, նմանու-թիւն. 4. ցուցակ. 5. գրքի պատճէն. 6. եղա-նակ, ձև, կերպ. 7. նման. պէս. կերպով» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եզն. Կոչ. որից օրի-նակ զայս, զայս օրինակ, զնոյն օրինակ «այսպէս, այնպէտ» ՍԳր. Փարպ. օրինակա-գիր Եւս. պտմ. Վեցօր. օրինակել Ագաթ. Խարպ. օրինակութիւն Նար. միօրինակ Իմ. զ. 8. Ոսկ. յհ. ա. 6. Կոչ. վեցօրինակք Եւս. պտմ. բազմօրինակ Փիլ. Խոր. դոյնօրինակ Եղիշ. ընդօրինակել Յիշատ.։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ արև. թրք. ❇ ōrnak, Drnek «պատկեր, նմա-նութիմն, մի բանի նախատիպը, բուն օրի-նակը», օսմ. [arabic word] ︎ Drnek «նախատիպար, օրինակ, նմոյշ», Կազանի թթր. urnak, գւռ. թրք. Կես. Տ. և էնկ. (նաև թրքախօս հայոց ու յունաց բարբառով) örmek «օրի-նակ» (Բիւր. 1898, 712, 789 և 1899, 798), Եւդ. ōrnak (Յոտարձան 328)։ Թուրքերէնի միջոցով են լազ. orneγi, քրդ. էօրնէկ, օրի-նէկ (հմմտ. Յովհ. ժգ. 15 Չըմա քօ մը ժը ոռա էօրնէկ քի տա= Զի օրինակ մի ետու ձեց, Հռովմ. ճ. 14 Աւ օրինէկ քի պու ժէ-ռաչ քօ լը բաշէ տէ պր հաթա=Որ է օրի-նակ հանդերձելոցն), յն. ὄρνέϰι, սեոռ. urnek «օրինակ, նմոյշ»։ (Vámbery, Etym. Wört. էջ 78 թրք. բառը համարելով բուն körnek, ստուգաբանում է gor «տեսնել» ար-մատից. բայց որովհետև թուրքերէնի մէջ տարօրինակ է այսպիսի բառակազմութիւն, միանգամայն և գոյութիւն չունի միւս ալթա-յական ցեղակիցների մէջ, ուստի հաստատա-պէս փոխառեալ է հայերէնից։ Այսպէս է դնում նաև Будaговъ 1, 127։ Բուն թրքա-կան բառն է❇ ulñu (Будaгoвь 1, 155)։-Աւելորդ է խօսիլ Շահինեանի դէմ, որ Բիւր. 1Չ00, 341 թրք. բառը ուզում է դնել ցեղա-կից հայերէնի, մինչդեռ հայերէնը պհլ. փո-խառութիւն է)։


Քառ, ից

See full entry →

adj.

floor.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k2tvr-, k2tvr-ձևից, որ իբրև երկրորդական ձև գոյութիւն ունէր kšetuores>չորք բառի կողքին. երկու ձևերն էլ իրար հետ միասին պահած են հնագոյն հնդևրոպական լեզուները. այսպէս հնխ. kšetuores-ից սանս. čatváras, զնդ. čaϑ-wārō, յն. τέτορις, τέσσαρες, օսկ. petora «չորս», իսկ հնխ. kgtur կամ kζtur-ձևից ևն՝ սանս. turfya-«չորրորդ», զնդ. āxturīm «չորիցս», tuirya «չորրորդ», յնτρα-(τράπεζα «սեղան», իմա՛ «քառոտանի» բառի մէջ) և լտ. quartus «չորրորդ». ասելին տե՛ս չորք բառի տակ։-Հիւբշ. 503։


Քար, ի, ամբ, ինք, անց

See full entry →

s. chem.

stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ հնխ. kar-«քար. 2. կարծր» արմատից, որ ցեղակիցների մէջ ե-րևում է կրկնութեամբ կամ ածանցական իմաստներով. այսպէս՝) սանս. karkārā-«կարծր, կոշտ», յն. ϰάρϰαρος «կարծր, ան-հարթ, խռպոտ (քար, ճամբայ, ձայն)» (Հե-սիք.), ϰραναός «կարծր, ժայռոտ», 2) սանս. karkata-, յն. ϰαρϰίνος, լտ. cancer (տարա-նմանութեամբ *carcro-ձևից) «խեցգետին», 3) սանս. karaka-«կոկոսի ընկոյզ», յն. ϰάρυον «ընկոյզ», լտ. carina «ընկոյզի կճե-պը, նաւի գոգը, նաւ», *) t մասնիկով՝ գոթ. harduó, հհիւս. hardr, անգսք. heard, հբգ. գերմ. hart «կարծր», նաև յն. ϰρατυς «ու-ժեղ», ϰάρτα «ուժեղ», ϰαρτερός «ուժեղ, ա-մուր, պինդ».-գիտունները սրանց են ու-զում կցել նաև շվեդ. har «քարքարոտ գե-տին», հիռլ. կիմր. carn «քարի դէզ», վե-նետ. scaranto, caranto «լերկ ժայռ,. կորդ հող», և զանազան տեղանուններ, ինչ. լն. Kοαγος, զանաղան յեռների անուններ, Ἀϰραγας «*ժայռ», Ἀϰαρνανες «*ժայռաբնակք», վե-նետ.-իլլիւր. *karuant «ժայռոտ, քարոտ», որից Kαρουάγϰας (Պտղոմէոս)> Carvanca, այմ Karawanken, որոնց համար կասկած կայ թէ պէտք է հանել հնխ. ak'-«սուր» արմատի՞ց, թէ միացնել kar-«ժայռ» են-թադրեալ արմատի տակ (Pokorny 1, 30-31 և 354)։ Հայերէնը գալիս է ո՛չ միայն երևան հանելու պարզ kar-արմատը՝ իր նախնա-կան իմաստով, այլ և այս վերջինները պատ-շաճօրէն դնելու նոյն kar-«քար, ժայռ» ար-մատի տակ։-Աճ.


Քերեթին

See full entry →

s.

cherethim, archers, bowmen.

Etymologies (1)

«աղեղնաւոր». մի քանի ան. գամ գործածուած է ՍԳրքում՝ ոփելեթին բառի մօտ. այսպէս Բ. թագ. ը. 18, ժե. 13, ի 7, Գ թգ. ա. 38, 44. Ա. մնաց. ժը. 12 (սեռ. քերեթայն). սրանցից դուրս իբր եբր. բառ յիշում են և մեկնում Կիւրղ. թգ. և Մխ. դտ. 266։


Քսեստ, ից

See full entry →

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

Etymologies (1)

Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 30 ասում է թէ «այսպէս ամենայն լեզուք


Օգոստոս, ի

See full entry →

s.

august, empress;
— Տիրուհի, Holy Virgin, Queen of heaven & earth.

Etymologies (1)

= Յն. αύγουστος «օգոստոս ամիսը» որ փոխառեալ է լտ. augustus-ից. այսպէս է կոչուած հռովմայեցոց Օգոստոս կալտեր ա-նունով. բուն ծագումը և նշանակութիւնը տե՛ս օգոստա։-Հիւբշ. 367։


Փունդ

See full entry →

cf. Կաղապար.

Etymologies (1)

«մի տեսակ աման կամ չափ». մէկ անգամ ունի Եփր. թգ. էջ 365. «Արարին զե-րաստանսն ոսկի և զմկունսն ոսկի և առա-քեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին ... եկին իջուցին զտապանակն Ղևտացիքն և զփունդսն ոսկեղէն մկանցն և տարան եդին առ մեծ վիմին»։ Համապատասխան տեղը Ս. Գրքում կարդում ենք. «Եւ Ղևտացիքն հանին զտապանակն Տեառն և զքուրձն ար-գոբ ընդ նմին և զանօթսն ոսկիս որ ի նմա և եդին ի վերայ վիմին մեծի» (Ա. թագ. զ. 15)։ Համեմատութիւնը դժբախտաբար ևա-տարեալ չէ փունդ բառի իմաստը ստուգելու համար։ Բառ. երեմ. էջ 325=Հին բռ. դնում է փունդս և մեկնում է «աման ինչ»։ Այսպէս է ընդունում ևաև ՆՀԲ։ Նորայր, Բառ-ֆրանս. 300բ յատկացրած է ֆր. cornue բառին, որ է «անօթ ինչ խեցեղէն կամ ա-պակեղէն ի պէտս տարրագիտաս»։ Բառս մէկ անգամ էլ գտնում եմ գործածուած Մծբ. 219. «Յեսու պարտաւորեաց զԱքար, զի գո-ղեաց և թագոյց զարծաթն ի փնդէ անտի, զոր ունէր. և Յիսուս փրկիչ մեր ետ զքան-քարս առ շահս». ասորի բնագիրը (հրտր. Graffin, էջ 504) ունի. «Յեսու Բարնուն պարտաւորեաց զագահն Աքար, զի գողացաւ և թագոյց, և Յիսուս փրկիչ մեր դատապար-տռեաո ոագահն Յուդաս, զի գողացաւ և թա-ռոյց զարծաթն յարկղէն», ըստ համեմատու-թեան Վիեննայի միաբան Պ. էսապալեանի (անձնական)։ Այս համեմատութիւններից երևում է, որ փունդ նշանակում է «արկղ»։


Փուտկայ

See full entry →

s.

caravanserai.

Etymologies (1)

(սեռ. ի) «պանդոկ, կապելայ». մէկ անգամ գործա-ձում է Գոր. և շմ. էջ 69. «Եւ հրամայեաց դատաւորն Եւետոս դահճապետի տանել ռևռկոսեան և արգելուլ ի բանտի, ուր ար-գելեալ էին ընկերք իւրեանց ի փուտկայի միոջ որ կոչի բեթթիկա»։ Զարմանալի է որ բառս գործածում են նաև նոր ժամանակի մատենագիրներից երկուսը՝ Առաքել և Յա-կոբ Կարնեցի. այսպէս՝ Զետեղեալ բնակե-ցուցին ի փութկայն՝ որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 111.-հրատարակիչը յատուկ անուն ևառծելրվ դնում է գլխատառ). Վասն տանց և ապարանից, բաղանեաց և փութ-կայից, որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 373). Բաղանիքներ և փութկաներ և քաղա-քի պարիսպն (անդ, էջ 514). Սպանդանոցք և շուկաներ, սալարակապ խաներ և փութ-կաներ, քարատաշ գեղեցիկ շինուածովք և եկեղեցիք բազումք (Յկ. կր. 31)։-Սրանց համեմատ Բառ. երեմ. էջ 325 փութեաւ «քարվանսարայ», որից և ԱԲ «կարաւանի իջևան, քարվանսարայ»։


Փուրփուզնայ

See full entry →

s.

poorpoozna (kind of grapes).

Etymologies (1)

= Անշուշտ նոյն յունարեն բառն է, ինչ-պէս վկայում է նաև Վաստակոց գրոց թարգ-մանիչը. միայն յառաջացած է բառի արա-բերէն տառադարձութիւնից՝ սխալ կէտա-դրութեամբ. այսպէս [arabic word] qorqīntiya դարձած ❇ ︎ fūrfusna. հմմտ. նաև ճաարս՝ նոյնպիսի սխալ ընթերցմամբ յա-ռաջացած։-Աճ.


Քալա

See full entry →

int.

I say ! holla ! hallo !.

Etymologies (2)

Հներից Առաքել Սիւնեցի հանում է քայլ բառից. «Դարձեալ կոչեն զանունն քալ, քանզի քալեաց ի ծառն չար (ակ-նարկութիսն Եւայի). այսպէս դստերք իւր անհամար՝ քայլ քայլ քարշեն զմար-դիկ ի չար» (Ադամ. էջ 139)։ Մնացեա-յը տե՛ս ծօ բառի տակ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Բլ. Երև. Եւդ. Մշ. Պլ. Ջղ. Սեբ. Վն. Տր. Տփ. քա. Սլմ. ք'm, Ախց. Շմ. աքա, Ննխ. հաքա. սովորաբար գործած-ւում են իբր կոչական՝ իգական տեռի հա-մառ. տեղ տեղ էլ կինը մարդուն է կոչում այսպէս. կայ նաև քալա խաթո՛ւն Վն. Օրտ.։


Գոմէզ, գոմիզոյ

See full entry →
Etymologies (1)

, ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Եւեթ

See full entry →
Etymologies (1)

-Կառմուած է և շաղկապով՝ եթ անծանօթ բառից. սրա համար է, որ ՀՀԲ և ՆՀԲ նշա-նակում են նաև առանձին եթ ձևը, որ սա-կայն այսպէս առանձին գործածուած չէ։


Թոհ եւ Բոհ

See full entry →
Etymologies (1)

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։