cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.
• «թև». արմատս առանձին գործա-ծական է միայն արդի գաւառականների մէջ. այսպէս Ախց. փէռ «անիւի շառաւիղները», Ջղ. Վն. փառ, Բբ. փէռ «ջաղացքի անիւի թեւերը, որոնց զարնուելով ջուրը՝ անիւը պտտւում է. ֆր. aube»։ Բայց սրա հին գոր-ծածութեան ապացոյց է խեչափառ «խեցգե-տին» Ոսկիփ. Վրդն. առ. 37. Մխ. բժ. 43, 55, Վստկ. 74, Սանահն. (բուն նշանակում t «խէչից՝ կողքից թևեր ունեցող»)։
• = Պրս. ❇ par և մանաւանդ [arabic word] parr (որ արդի Պարսից մօտ հնչւում է pärr փmռռ) «թև, բազուկ, փետուր», որից և 7օ [arabic word] parai «անիւ աղօրւոյ, ջաղացքի անիւ». նոյն են քրդ. per, զազա pel «թև», հինն է պհլ. [arabic word] parr «փետուր», որ է զնդ. pa-rəa-, սանս. parná-=լիթ. sparnas «փե-տուր, թև» (Horn § 293, Nyberg, Hilfsbuch 1I 171). Նոյն է ուտ. p'ar «ջաղացքի անիւ»։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 128 պրս. par «ջաղացքի անիւի թևերը», ինչպէս գիտէ նաև Будaговъ 1, 313 և ինչպէս ունին մեր գաւառականները։-Աճ.
• -Ք, ի-ա հլ. (միայն անեզաբար գործածուած) «վեհութիւն, մեծութիւն, շուք. 2. գոհաբանութիւն, փառք տալը» ՍԳր. «3. կարծիք, կրօն, դաւանութիւն» (ըստ յն. ὄοςα, որ նշանակում է «փառք, կրօն, ռաւանաւ-թիւն») Գերմ. թղթ.։ Առաջին նշանակութիւ-նից են փառաւոր ՍԳր. Ոսկ. մ. բ. 1. փա-ռախնդիր Եւագր. փառասէր Եւս. պտմ. փա-ռաւորութիւն Եզն. (տպագիրը սխալմամբ և հակառակ ձեռագրի ունի փառատրութիւն), մեծափառ Բուզ. սպիտակափառ Ագաթ. սը-նոտեփառել «սուտ պարծենալ» Պիոն. 390. ծիրանափառ Ագաթ. Կորիւն. շիջելափառ Յոբ. լ. 8. զրափառ Ոսկ. յհ. ա. 2, 6. փա-ռազնեայ «ազնուական» Հայել. 333, փառա-շուք «փառաւոր և շքեղ» Փոնց. 165 (երկուսն էլ նորագիւտ բառ)։ Երկրորդ նշանակութիւ-նից են բխում փառաբանիչ Ագաթ. փառա-բանել Շար. ժմ. Կիւրղ. ծն. փառամատոյց Գիւտ. թղթ. առ վչ. փառատրել Շար. Նար. յատկապէս եզակի գործածութեամբ փառ «փառատրական մեղեդի», որից էլ հարց-նափառ Տօնաց.։ Երրորդ նշանակութիւնից ևն ծագում փառաբանել «կարծել, դատել, այնպէս համարել» Կիւրղ. գնձ. ուղղափառ = յն. ὄοϑόδοςος Յճխ. Խոսր. Շար. ուղղա-փառհաւատ Բուգ.1 չարափառ=յն. ϰαϰώδοςος Խոր. Վրք. հց. այլափառ=յն. ετερόύοςος Փիլ. ևն։ Հոլովեալ ձևից է՝ փառացասէր Ոսկ. մտթ. Ա. 61։ Գրուած է ի փարաց կրկնագիր Ագաթ. Յուշարձան 117բ։ Նոր բառեր են փառակազմ, փառապանծ, փա-ռատենչ ևն։
• = Պհլ. farr «փառք, շուք» բառից. հմմտ. պրս. [other alphabet] ︎ farr «փառաւորութիւն և շքեղ պերճութիւն. 2. լոյս», օ [arabic word] farra «պեր-ճութիւն և զարդարանք», [arabic word] farrahī «շքեղութիւն և փառաւորութիւն», թուրֆանի մանիք. պհլ. frh (farrah) «փառք, պերճու-թիւն», աւելի պահուած է յատուկ անուն-ների մէջ. ինչ. պհլ. Farr-Ohrmazd, Far-hbag, Nāpi-farnāi, հպրս. Vindafarnā (յն. տառադարձուած lνταφερνης), *Farna-bāzu-(յն. Փαρνάβαζος), *Tisa-farnā (յն. Τισσαϰεე-νηა), որոնցից հետևում է հպրս. farnah--այս բառը բնիկ չէ, այլ զնդ. [syriac word] ︎ xvar-anah-բառն է, որ հպրս-ր ռիտաևան ճա-նապարհով փոխ է առել և իր ձայնաևան օ-իէնքներին ենթարկելով դարձրել է farnah-lMeillet MSL 17, 108. այս մասին աւելի երկար տե՛ս Benveniste BSL հտ. 31, N 93, էջ 72-76). հպրս-ից անցել է պահլաւին և այստեղից էլ մեզ։-Հիւբշ. էջ 254։
• Tromler, Disputatio (1759?), էջ xxI7 (ըստ Karst, Gesch. d. Arm. Phil. 2) փառք բառի հետ է կապում եգիպտ. Potiphar անունը և Փարաւոն։-ՀՀԲ փառ «մեղեդի» դնում է փառ «մաշկ» ձևի հե՞տ։-ՆՀԲ փառք՝ լծ. վարկ, յարգ։-Պրս. բառի հետ կցեց նախ Muller SWAW 42, 252 և յետոյ, Lag. Ges. Abhd. 149։-Lag. Beitr, baktr. Lex. 38, 71 հպրս. -φερν-, զնդ. parənaiīh, պրս. parr (farr)։ Այվառ-ևան, Սիօն 1872, 110 պրս. ֆէր։ Մորթ-ման ZDMG 26, 526 բևեռ. parni հո-մանիշի հետ։ Մառ ЗВО 5, 320 զնդ. x'āϑra հոմանիշի հետ։ Հիւնք. Պերոզ անունից։-Karst, Յուշարձան 403 սու-մեր. bar «փայլիլ, արև»։
• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սլմ. Սչ. Վն. Ախց. Սվեդ. Տիգ. Սեբ. փառք, Ասլ. փառք, փառ*, Տփ. փարք, Մկ. փառք1. թրր-քախօս հայոց մէջ՝ փառք Ատն. «փառք», փառաբmնել օլմաք Ատն. «ուրախանալ», առօք փառօք էնկ. «առօք փառօք, ամենայն ևառաւորութեամբ» (Բիւր. 1898, 789).-նը-կատելի է Տփ. փարավուլ<փառաւր՝ ը-ր >-լ ձայնափոխութեամբ, որ վրացերէնի ռովորական տարանմանութեան երևոյթն է։
• ՓՈԽ.-Բոշ. p'ark «փառք» (Finck, Die Spr. d. Arm. Zig. ЗAH 1907, 120)։