Definitions containing the research էր : 10000 Results

Շկահեմ, եցի

vn.

to whizz, to hiss, to whistle;
to sound loud and shrill, to rush, whiz or whir through the air;
սուսերք չկահէին ընդ իրեարս շեշտակի, the swords crossed.

NBHL (1)

Ձեռօք շկահելով հարցանէին զանունն. քանզի կապեալ էր զլսելութիւնն եւ զլելուին զգայութիւն քահանային. (Անթիպատր։)


Շկահիւն

s.

shrill or loud humming noise, hissing, whizzling;
clack;
— զինուց, clashing, clash;
cf. Թնդիւն.

NBHL (1)

Անդ էր լսել թնդիւն վահանաց, շկահիւն զաղեղանց, շողիւն սուսերաց, շառաչիւն նետից. (՟Բ. Մակ. ՟Ե. 3. (յն. ըստ իմաստից)։)


Շկթիմ, եցայ

vn.

to make a show or parade of, to vaunt in, to boast or brag of, to plume oneself.

NBHL (1)

Աղջկանն թաքչել պարտէր. նա շկթեալ շռայլեալ (յն. մի բառ) մտեալ կաքաւէր՝ քան զամենայն պոռնիկ եւ՛սյայրատագոյն. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Շղաբեր

adj.

bearing or carrying a blade of straw or a small branch.

NBHL (2)

Անդ աղաւնի շղաբեր ունելով զաւետիս ցածութեան բարկութեանն աւետարանէր։ Շղաբեր աղաւնին զողորմութիւն բարձրելոյն նշանակեաց լինել ի վերայ երկրի. (Եղիշ. մկրտ.։ Զքր. կթ. արմաւ.։)

Ի ձեռն շղաբեր ձիթենւոյ սաղարթին. (Զքր. կթ. մկրտ. (իմա՛ ըստ Փիլոնի, ճիւղ՝ որ ունէր զսաղարթ եւ զպտուղ ձիթենւոյ։))


Շղաշ, ից

cf. Շղարշ.

NBHL (1)

Բազում եւ երեւելի զգեստս արքունական՝ ոսկէճամուկս, եւ շղարշատեռն հրաշանկարս։ Շղարշատեռ վառիւք զնա զարդարեալ։ Ի շղարշատեռն յառագաստից զնա պճնեալ պայծառացուցանէր. (Յհ. կթ.։)


Շղաշատեռ

cf. Շղարշ.

NBHL (1)

Բազում եւ երեւելի զգեստս արքունական՝ ոսկէճամուկս, եւ շղարշատեռն հրաշանկարս։ Շղարշատեռ վառիւք զնա զարդարեալ։ Ի շղարշատեռն յառագաստից զնա պճնեալ պայծառացուցանէր. (Յհ. կթ.։)


Շղարշ, ից

s.

very transparent veil, gauze;
crape.

NBHL (1)

Բազում եւ երեւելի զգեստս արքունական՝ ոսկէճամուկս, եւ շղարշատեռն հրաշանկարս։ Շղարշատեռ վառիւք զնա զարդարեալ։ Ի շղարշատեռն յառագաստից զնա պճնեալ պայծառացուցանէր. (Յհ. կթ.։)


Շմորիմ, եցայ

vn.

to be troubled, upset, agitated.

NBHL (2)

Եւ զայն յուզէր ի շմորիլն իւրեանց. (Ուռպ.։)

Կտրէր, եւ շմորէր ընդ նմա. (Մարթին.։)


Շնաբարոյ, ից

adj.

dog-hearted, churlish, evil, biting;
cynic.

NBHL (1)

Ասէ, այր շնաբարոյ, էր, այսինքն լիրբ եւ անամօթ. (Կիւրղ. թագ.։)


Շնական, ի, աց

adj.

canine;
doggish, cynical;
— քաղց, cf. Շնքաղց.

NBHL (1)

Զշնական իմաստասէրն՝ եռապատուեան յորջորջմամբ սահմանեն. (Մագ. ՟Ծ՟Է. (որպէս թէ՝ իբրու զշուն արթուն, տիրասէր, եւ դիմակալ օտարի)։)


Շնացողութիւն, ութեան

s.

cf. Շնութիւն.

NBHL (1)

Զայս աշխարհի սէր՝ թշնամութիւն ասաց առ աստուած, եւ շնացողութիւն. (Վանակ. յոբ.։)


Շնոհւոր

s.

cancer, gangrene.

NBHL (1)

Եկն կին մի, հարեալ ի մածմին նորա չար վէր, զոր շնոհւոր ցաւ ասեն. եւ չէ շնոհւոր, այլ դժուարաւոր. (Հ. մայ. ՟Դ.։)


Շնորհաբաշխ, ից

adj.

granting or distributing favours.

NBHL (1)

Տէր է հոգին, եւ պարգեւատու, եւ շնորհաբաշխ. (Ի գիրս խոսր.։)


Շնորհագործ

adj.

produced by divine grace.

NBHL (1)

Սամոստացին (զքրիստոս) շնորհագործ որդի անուանէր, եւ ոչ զբանն աստուած մարդ լեալ դաւանէր. (Թէոդոր. մայրագ.։)


Շնորհալի

cf. Շնորհալից.

NBHL (1)

Լսէրլ զքաղցրաբանութիւն, եւ զշնորհալի բանս երանելւոյն. (Փարպ.։)


Շնորհալից

adj.

full of grace, most graceful;
gracious, handsome, fine, beautiful, charming, genteel, fair.

NBHL (2)

Յերկրի ընդ մարդկան շնորհալից խոնարհութեամբ շրջէր. (Եղիշ. խաչել.։)

Շնորհալից ցնծութեամբ զաւետեացն առեալ հրաւէր. (Սիսիան.։)


Շնորհակալ

adj.

grateful, obliged, beholden.

NBHL (3)

Ամենայնիւ եւ ամենայն ուրեք շնորհակալ եմք, քա՛ջդ փելիքս, ամենայն գոհութեամբ։ Թագաւորն շնորհակալ լինէր. (Գծ. ՟Ի՟Դ. 3։ ՟Գ. Մակ. ՟Ե. 15։)

Յոյժ շնորհակալ լինէր նմա եւ երիցանցն։ Այնպիսեացն եւ աստուածքն ցասուցեալ. եւ ես ոչինչ եմ շնորհակալ. (Եղիշ. ՟Դ. ՟Է։)

Շնորհակալ ոք մերոցս գտանիցի լեալ աշխատութեանց։ Շնորհակալ եւ մերոյս տքնութեանց եւ ջանից լինիցիս ո՛վ ուսումնասէր դու. (Խոր. ՟Ա. 2. 5։)


Շնորհակալու

adj. s.

cf. Շնորհակալ;
pleasure;
— մտօք, thankfully, gratefully.

NBHL (1)

Զանքնութիւնս իմ ի շնորհակալուս քեզ ընկալցիս։ Իբր ի շնորհակալուս զայն նմա առնէր. (Յհ. կթ.։)


Շնորհակալութիւն, ութեան

s.

thanks, thanksgiving, gratitude, thankfulness.

NBHL (2)

Զորոց ունիմք (այսինքն առնեմք) նախ շնորհակալութիւն պատարագէր. (Իսիւք.։)

Զգալն իսկ առ նա մեծ շնորհակալութիւն համարէր. (Եղիշ. ՟Բ.) իմա՛ շնորհ արժանի շնորհակալութեան։


Շնորհական, ի, աց

adj.

donative, gratuitous.

NBHL (1)

Շնորհականքն ամենայն յաստուծոյ նորք են, ապա եւ օրհնութեանցն նոր պարտ էր լինել։


Շնորհատուր

adj.

granting or granted gratis.

NBHL (1)

Իսկ շնորհատուր հոգւոյն լցեալ զնա գիտութեանն (կամ գիտութեամբն) էր աղբիւրացեալ. (Բուզ. ՟Գ. 12. (ուր իբր մակդիր հոգւոյն կամ գիտութեան այլեւայլ միտք ընծայի)։)


Շնորհաւոր, ի, աց

adj.

graceful.

NBHL (2)

Զուրումն զշնորհաւոր լրջմտութիւն, զուրումն զսէրն ի միտսն հաստատէր. (Աթ. անտ.)

Ըստ իմաստնոցն՝ եօթնամսեայ ծնեալ մանկոնք ապրին, եւ շնորհաւոր լինին։ Բարեսէր եւ շնորհաւոր կինն. (Տօնակ.։ Մաղաք. աբեղ.։)


Շնորհաւորեմ, եցի

va.

to grant favours, to endue or adorn with favours;
to congratulate, to felicitate, to wish joy, to pay compliments.

NBHL (2)

Երբ գայր տարին եւ ի կատար ելանէր, ընծայք տային նաեւ սիրելեաց եւ ազգականաց, շնորհաւորելով զառաջիկայն, եւ զանցելոյն գոհանային. (Վանակ. տարեմտ.։)

Տէր Ներսէս Շնորհաւորեալն վարդապետութեամբ՝ եղբայր տեառն Գրիգորի. (Ոսկիփոր.) այն է շնորհալին Ներսէս կլայեցի։


Շնորհեմ, եցի

va.

"to give as a present or favour, to make a present of, to grant, to accord, to concede, to gratify;
to grant pardon, to pardon, to forgive, to remit;
cf. Շնորհուկս առնել;
չ-, to refuse, not to grant, to withhold, to deny;
դու ինձ շնորհեցեր կեանս, I owe you my life."

NBHL (1)

Խնդրել ի բարձրելոյն՝ գոնէ զշունչն շնորհել նմա։ Վասն նորա քեզ տէր ի ձեռն նորա զոգիսն շնորհեաց։ Ոչ եսինչ զոգիսդ կամ զկեանսդ ձեզ շնորհեցի։ կուրաց բազմաց շնորհեաց տեսանել։ Աբրահամու աւետեօք շնորհեաց աստուած։ Եւ այդ յաստուծոյ է, որ ձեզ շնորհեցաւ վասն քրիստոսի։ Շնորհեաց զմարմինն յովսեփայ։ Զայր մի մահապարտ շնորհել ձեզ։ Չէ՛ օրէն հռովմայեցւոց՝ շնորհել ումեք զոք. (որ հային եւ ի բ. նշ)։ Որպէս ամենայն ինչ մեզ իւրոյ աստուածեղէն զօրութեանն առ ի կեանս եւ յաստուածպաշտութիւն շնորհեալ. եւ այլն։


Շչեմ, եցի

vn. fig.

to hiss, to whistle;
to hoot.

NBHL (1)

զարմասցի, եւ շըչեսցէ, եւ ասասցէ. ընդէ՞ր արար տէր այսպէս երկրիս այսմիկ։ Շչեսցէ, եւ շարժեսցէ զգլուխ իւր։ Տրտմեսցի, եւ շչեսցէ ի վերայ ամենայն հարուածոց նորա։ Շչէին, շարժէին զգլուխս։ Շչէին, եւ կըրճտէին զատամունս իւրեանց։ Վաճառականք ազգաց շչեցին ի վերայ քո. (՟Գ. Թագ. ՟Թ. 8։ Սոփ. ՟Բ. 15։ Երեմ. ՟Ժ՟Թ. 8։ ՟Խ՟Թ. 17։ ՟Ծ. 13։ Ողբ ՟Բ. 15. 16։ Եզեկ. ՟Ի՟Է. 36։)


Շչիւն

cf. Շչումն.

NBHL (1)

ՇՉԻՒՆ կամ ՇՉՈՒՆՄ. σύριγμα, συριγμός sibilus. Շչելն. շռնչիւն. եբր. սէրքա. տե՛ս (Երեմ. ՟Ժ՟Ը. 16։ ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Է. 18։ ՟Ի՟Թ. 18։ ՟Ծ՟Ա. 37։ Միք. ՟Զ. 16։)


Շչումն, ման

s.

hiss, hissing, whistling.

NBHL (1)

ՇՉԻՒՆ կամ ՇՉՈՒՆՄ. σύριγμα, συριγμός sibilus. Շչելն. շռնչիւն. եբր. սէրքա. տե՛ս (Երեմ. ՟Ժ՟Ը. 16։ ՟Ժ՟Թ. 8։ ՟Ի՟Է. 18։ ՟Ի՟Թ. 18։ ՟Ծ՟Ա. 37։ Միք. ՟Զ. 16։)


Շպարանկար

adj.

painted, rouged;
pretty.

NBHL (1)

Որ նկարէ զերեսս իւր շպարաւ. եւ Նկարեալն շպարաւ. Լկտին շպարանկար վերերեւեալ՝ կախարդէր զհայեցողսն. (Պիտ. ձը. առ Լեհ.։)


Շռայլիմ, եցայ

vn.

to be prodigal, to live lavishly, to squander, to waste, to dissipate, to lavish, to abandon oneself to debauchery, to lead a dissolute life.

NBHL (2)

Մերկացաւ յովսէփ զհանդերձս, եւ ընկէց առ շռայլեալն։ Եւ ոչ ի դրժանս շռայլեալ կնոջն անկանէր։ Յաղթեաց շռայլեալ կնոջն. (Սեբեր. ՟Ը։ Բրս. մախ.։ Վրդն. ծն.։)

Նա շռայլեալ մտօք կաքաւէր. (Երզն. մտթ.։)


Շռինդ

s.

noise, tumult, rumour, clamour, uproar, row;
public rumour, report;
ի — համբաւոյն, at the news or report of;
—ն աղաղակի նոցա, their cries, shouts;
ի — ահեղ պատերազմի, at the terrible news of war;
at the dreadful preparations for war.

NBHL (1)

Եթէ ոչ լուիցէք ձայնի իմում՝ եթէ ոչ շռինդդ մեծ եւ յոյժ դարձցի ի փոքրկութիւն ի մէջ ազգաց, ուր ցրուեցից զձեզ անդր։ Իբրեւ շռինդն իմն յանկարծուստ հարկանէր. (Բարուք. ՟Բ. 29։ ՟Բ. Մակ. ՟Ե. 5։)


Շտապ, ի, աւ, իւ

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

NBHL (6)

Անդ էր տեսանել շտապ տագնապի տառապանս չարչարելոցն. (՟Բ. Մակ. ՟Զ. 9։)

Որ ոչ յօժարին՝ վտանգ ի վերայ ումեք ոչ գնէ, եւ շտապ տագնապի։ Ասացէր՝ եթէ ննջեաց, եւ հիւանդ է. (ապա ո՛չ է շտապ գործոյ՝ գնալ անդ. Ոսկ. յհ. ՟Ա. 9։ ՟Բ. 16։)

Բազում շտապ տագնապի եղեւ ի մէջ ծառայից իւրոց։ Իբրեւ զայս ասէր, շտապիւ տապոյ ցաւոց տանջեալ լինէր նա. (Եւս. պտմ. ՟Ա. 8։ ՟Բ. 10։)

Եւ ի գնալոյ տագնապէ շտապոյն շարժէր զերկիր՝ իբրեւ զնաւս. (Ճ. ՟Բ.։)

Շտապ տագնապի ի վերայ հասուցանել։ Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապին. (Եղիշ. ՟Գ. ՟Զ։)

Շտապ հրաւէր տուեալ համայնազնեան ռամկին. (Տաղ. (որ լինի եւ մ։))


Շտապեմ, եցի

va.

cf. Շտապեցուցանեմ.

NBHL (2)

Յաղթեաց ծածուկ բռնութիւնն, որ շտապէր զնոսա. (Եփր. թագ.։)

Բազում հարուածս հասուցանէր ի վերայ զօրացն արքունի եւ այնպէս նեղեալ շտապէր, եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)


Շտապեցուցանեմ, ուցի

va.

to hasten, to press, to urge, to hurry, to precipitate.

NBHL (2)

Յաղթեաց ծածուկ բռնութիւնն, որ շտապէր զնոսա. (Եփր. թագ.։)

Բազում հարուածս հասուցանէր ի վերայ զօրացն արքունի եւ այնպէս նեղեալ շտապէր, եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)


Շտեմարան, աց

s. fig.

magazine, storehouse;
butler's pantry;
larder, buttery, pantry, store-room, cellar;
secret chamber;
treasury;
bottom;
heart, the secrets of the heart, the affections;
— ցորենոյ, granary, loft;
— գինւոյ, wine-cellar, wine-vault;
— փայտից, wood-house.

NBHL (1)

Դու տէր սրտագէտ՝ արարիչ շտեմարանաց մերոց (սրտից). (Ճ. ՟Ա.։)


Շտեմարանապետ, աց

s. fig.

warehouse-keeper, store-keeper;
butler;
cellarman;
the Supreme Master.

NBHL (6)

ταμίας questor, promus, condus, arbiter, dispensator եւ այլն. Պետ կամ պահապան շտեմարանաց. տանուտէր. եւ անտես. մատակարար. հազարապետ. գանձապետ. առաւել նմանութեամբ, որպէս Տնօրէն, եւ տէր կենաց եւ մահու. եւ Մատակարար շնորհաց, եւ այլն. ... եւ այլն.

Իբրու եթէ ինքեանք իցեն տէր եւ շտեմարանապետ վախճանին։ Ինքն է թողութեանն շտեմարանապետ։ Որ շտեմարանապետն է ամենայն բարեաց, եւ զամենեցուն կամի զկեալն. (Սարգ. յկ. ՟Ժ։ Իգն.։ Գր. հր.։)

Ինքն (քրիստոս) եւ չարչարանացն էր ինքեամբ շտեմարանապետ. (Ածաբ. մկրտ.։)

Ինքեամբ (քրիստոս) որպէս ամենայն տնօրինականացն՝ եւ այսմ (մկրտութեան) շտեմարանապետ էր. (Լծ. ածաբ.։)

Հեղիաս իբրեւ շտեմարանապետ ոք աստուծոյ պարգեւացն եղեւ։ Որպէս շտեմարանապետ երկնից էր, բանայր եւ փակէր. (Նիւս. կուս.։ Սարգ. յկ. ՟Ժ՟Բ։)

Շտեմարանապետն շնորհաց հոգւոյն, որ իմաստութեամբ մատակարարէր յընդունօղս զբանն աստուածային. (Պրոկղ. յոսկ.։)


Շրջաբանակ

adj.

encamped all round.

NBHL (1)

Տէր օգնական եւ իմ եւ պարփակ՝ հանդերձ հրեշտակօքըն շրջաբանակ. (Գանձ.։)


Շրջաբերական, ի, աց

adj. s. adj. fig.

encyclical, circular;
periodical;
vagabond.

NBHL (1)

Նեստոր շրջաբերական թղթովն աղանդէր զտիեզերս. (Կանոն.։)


Շրջաբնակ, աց

adj. s. geog.

living in the neighbourhood, neighboring, adjacent, circumjacent;
—ք, perioecii, perioecians.

NBHL (1)

Սկիզբն զօրանալոյ ազգին քաղըրթն եղեւ, որ էր իշխան սակաւ իսմայէլականաց շրջաբնակաց. (Պտմ. վր.։)


Շրջաբնակութիւն, ութեան

s.

circuit, territory;
neighbouring towns or districts.

NBHL (1)

Տեսանե՞ս զտէրն մեր եւստռատիոս՝ զիշխանն ամենայն շրջաբնակութեանս մերոյ. (Ճ. ՟Ա.։)


Շրջագայ, ից

adj. s.

wandering, strolling, itinerant, prowling, vagabond;
turn, circumvolution;
circumference, periphery;
հազար ամաց —ս անցուցանել զինքեամբ, to live for a thousand years.


Շրջագայիմ, եցայ

vn.

to take a turn, a walk, to roam;
to wander over, to stroll, to prowl, to turn round, to revolve;
to go round, to circulate.

NBHL (1)

Են ոմանք (յաստեղաց), որ ի կողմանս հիւսիսոյ միայն շրջագային ... իսկ այս սքանչելի աստեղս երեւումն շարժէր, եւ երբեմն դադարէր, եւ առ շեղ շրջագայէր. (Զքր. կթ. ծն.)


Շրջագայութիւն, ութեան

s.

turn, walk, circulation;
turn, rotation, revolution.

NBHL (1)

Բոլորակին՝ որ իննսուն եւ հինգ ամով բովանդակէր զեղանակ շրջագայութեան ի նոյն. (Շիր. զատիկ.։)


Շրջակայ, ից

adj. s.

in the neighbourhood, neighbouring, adjacent;
—ք, the environs, the country roundabout, neighbourhood.

NBHL (1)

Անապատ զշրջակայն իւր առնէր։ Յարբուցմունս բուրաստանաց, եւ բովանդակ շրջակային յարբուցումն. (Խոր. ՟Ա. 13. եւ 15։)


Շրջական, ի, աց

adj. s.

turning, changing, shifting;
change.

NBHL (1)

Յեկեղեցի բազում փոփոխմունք եւ շրջականք են. անօթ խեցեղէն էր պօղոս, այլ եղեւ ոսկեղէն. (Ոսկ. ՟բ. տիմ.։)


Շրջան, աց

s.

turn, gyre, turning, circuit, revolution, circumvolution, circulation, conversion;
course, cycle, period, circle, round;
turning, wheeling, winding;
sinuosity;
change, vicissitude;
— մեծ, period or cycle of five hundred and thirty-two years;
—ք ջուրց, whirlpool, vortex;
— զօրաց, evolution;
— առնուլ, to turn, to make or take a turn, to turn or whirl round and round, cf. Շրջաբերիմ, cf. Պտուտեմ;
to circulate, to revolve, to move;
to spin round upon one leg.

NBHL (2)

Խոստովանեցաւ ի վերին աթոռոյն շրջան նստելոցն՝ տէր ամենակալ. իմա՛ ի շրջանակն. շուրջը, բոլորտիքը։

Իւղն օծութեան շրջան առեալ ի մէջ գետոյն՝ շուրջ զմարդկամբն խաղայր։ Շրջան առեալտ կոտորէր մինչեւ ի նոյն տեղին։ Շրջան առին յանապատին զքառասուն ամ։ Շրջան առեալ ընդ շամշուդէ եւ ընդ վրաց դաշտ. (Ագաթ.։ Եղիշ. ՟Զ. եւ թաղմ։ Ասող. ՟Գ. 25։)


Շրջանակ, աց

s. ast. adv.

circle, hoop;
border, contour, outline, circumference;
frame, frame-work, sash;
enchasing;
turn, circuit, ring;
cycle;
—ք երկնից, the spheres;
— կենդանական, the zodiac;
բեւեռային —, polar circle;
—ք ապարանից, gallery, terrace, promenade;
սիւնք —օք or —աւ, peristyle;
—աւ, in a circle, in a ring, circularly, cf. Շուրջանակի.

NBHL (1)

Ողնայարական ուղղաւն ի սմանէ լսռունք ստեղծեալ տարածանէր իբրու շրջանակք. (Պղատ. տիմ.։)


Շրջաչափութիւն, ութեան

s.

cf. Շրջաչափումն.

NBHL (1)

Սա է, որ ամեն քաղաք պղնձի, որոյ էր շրջաչափումն ասպարիզաց հարիւր եւ քսան. (անդ։)


Շրջաչափումն, ման

s.

circuit, ambit, circumference.

NBHL (1)

Սա է, որ ամեն քաղաք պղնձի, որոյ էր շրջաչափումն ասպարիզաց հարիւր եւ քսան. (անդ։)


Շրջապահ, ից

s.

lifeguardsman.

NBHL (1)

Ոչ էր նորա բազմութիւն ընդոծնաց, ոչ զինուորաց շրջապահից հաւաքումն. (Ճ. ՟Գ.։)


Շրջապատ, ից

adj. s. geom.

surrounding, ambient;
turn, round, circumference, compass, outline, circuit, fence, wall, enclosure;
periphery, circumference.

NBHL (1)

Եւ էր գետն խուրիան շրջապատ (զքաղաքաւ). (Ուռհ.։)