grateful, obliged, beholden.
ՇՆՈՐՀԱԿԱԼ εὑχάριστος gratus (animus), beneficii memor. որ եւ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒ. Որ շնորհս ունի երախտեաց երախտաւորի. գոհացօղ. շնորհահատոյց. երախտագէտ.
Միտք շնորհակալք։ Շնորհակալ ծառայ. (Սեբեր. ՟Բ. ՟Թ։)
Շնորհակալացն յօժարամիտ տան զպարգեւս. (Խոսր.։)
Եւ Որոյ առեալ է շզնորհ ինչ. շնորհընկալ. եւ երախտաւորեալ.
Կին շնորհակալ (կամ շնորհակալու) բարձր առնէ զփառս առն իւրոյ. (Առակ. ՟Ժ՟Ա. 16։)
Անագորույն ոք ի յայսքան շնորհակալացն՝ կամիցի վասն դոյզն ինչ պարտուց համար եւ հաշիւ առնել. (Բրսղ. մրկ.։)
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԼԻՆԻՄ, եղէ. εὑχαριστέω, ἁποδέχομαι gratias ago, grato animo suscipio, jucundus vel contentus sum. Շնորհ ըամ շնորհս ունել. գոհանալ. երախտապարտ զանձն խոստովանել. յոյժ հաճիլ, գոհ լինել, եւ գովել.
Ամենայնիւ եւ ամենայն ուրեք շնորհակալ եմք, քա՛ջդ փելիքս, ամենայն գոհութեամբ։ Թագաւորն շնորհակալ լինէր. (Գծ. ՟Ի՟Դ. 3։ ՟Գ. Մակ. ՟Ե. 15։)
Յոյժ շնորհակալ լինէր նմա եւ երիցանցն։ Այնպիսեացն եւ աստուածքն ցասուցեալ. եւ ես ոչինչ եմ շնորհակալ. (Եղիշ. ՟Դ. ՟Է։)
Այլ ընդ գովասանական բանիցդ շնորհակալ եմ, եւ ոչ երկիր պագանեմ. (Խոր. առ արծր.։)
Շնորհակալ ոք մերոցս գտանիցի լեալ աշխատութեանց։ Շնորհակալ եւ մերոյս տքնութեանց եւ ջանից լինիցիս ո՛վ ուսումնասէր դու. (Խոր. ՟Ա. 2. 5։)
Ոք ոչ եղեւ շնորհակալ իմոյ աշխատութեանս. (Շիր.։)
Չլինիցի քեզ այնմ շնորհակալ բռնաւորն. (Ճ. ՟Ա.։)
Շնորհակալ լինել սովոր եմք, որոց առանց պատճառի տան ինչ մեզ։ Չեմք շնորհակալ։ յորժամ ասեմք, շնորհակալ եմք, յայտ առնեմք, թէ ուստի չունէաք աղերս, պարգեւ տուաւ. (Խոսր.։)
Ի վերայ մեծամեծացն աստուծոյ շնորհակալ լինել եւ փառս տալ օրէնք են արանց բարեաց. (Իգն.։)