Definitions containing the research պարս : 953 Results

Բամբակ, ի

s.

coton;
— ազնիւ, wadding

Etymologies (1)

Պարսկերէնի հետ համեմատեցին նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ ևն։ Gosche, էջ 22 Հե-սիքիոսի աւանդած փռիւգական βάμβαλον «վերարկու և ամօթոյք» բառը հա-մեմատում է հյ. բամբակ և պրս. panba բառերի հետ։


Բանգ

s. bot.

hen-hane.

Etymologies (1)

• ՆՀԲ յիշում է պարսիկ բառը՝ առանց նմանութիւնը շեշտելու։ Lagarde, Urg. 834, Gesam. Abhd. 83 ուղիղ համև մատում է զնդ. և պրս. ձևերի հետ։


Բանդ

cf. Բանտ.

Etymologies (1)

• -Պոս. [arabic word] band բառից, որ բացի սո-վորական «կապ, յօդուած, գօտի» նշանա-կութիւններից, ունի նաև վերոյիշեալ «tou-che, ладь» նշանակութիւնը, որ թէև չկաւ պարսկերէնում, բայց կենդանի է մինչև այժմ էլ Ղարաբաղի թուրքերի և հայերի մօտ՝ bänd ձևով. Գէորգ Դպրի բառարանն էլ գիտէ [arabic word] bandi-šahriyar «է ա-նուն երաժշտական եղանակի միոջ»։-Աճ-


Բանդակ, ի

s.

jelly.

Etymologies (1)

• Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։


Անքատ

adj.

indigent, necessitous, poor, forlorn.

Etymologies (1)

• ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։


Բաշխ, ից

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

Etymologies (2)

• = Պհլ. *baxš բառից, որ թէև աւանդու-ած չէ գրականութեան մէջ, բայց կան իր ընկերները, ինչ. զնդ. baxš «մաս և բաժին հանել, նուիրել, պարգևել», պազենդ. bax-sidan «տալ, նուիրել», baxšešn «նուէր», պրս. [arabic word] baxš «բաժին, մաս, կենդանա-կերպ», [arabic word] baxšidan «պարգևել, շնոր-հել», [arabic word] baxšāyanda «պարգևիչ, սաշխիչ», [arabic word] baxšāyiš «բաշխումն, ողորմութիւն, պարգև», [arabic word] baxšis «պարգև», աֆղան. baš̌al, բելուճ. bakšag, քրդ. [arabic word] baxšin կամ [arabic word] bājšin կամ [arabic word] baγšandin «նուիրել, բաշ-խել» ևն (Horn § 186)։ Այս իրանեան բա-ռերը կազմուած են bag=սանս. bhag «բա-ժին, բաժանել» արմատից՝ š աճականով (տե՛ս բազ և բաժանել.-Bartholomae 924)։ Պարսկերէնից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] baxšlamaq կամ baγišla-maq «բաշխել, շնորհել, ներել», օսմ. [arabic word] baγəšlamaq «պարգևել» ևն։-Հիւբշ՝ էջ 118.

• = Պրս. [arabic word] važax (կարելի է նաև կար-դալ važx), որից արաբ. [arabic word] vaǰǰ նոյն նշ. (Կամուս, թրք. թրգմ. Ա. 448). հայերենը պարսկերէնից աղաւաղուած կամ մի ուրիշ միջնորդ ձևից է յառաջացած։-Աճ.


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

Etymologies (1)

• = Պհլ. baxšišn ձևից, որ գաղափարա-գրերով է գրված և այն է՝ hekunišn (տե՛ս Nyberg, Hilfsb. 1, 28 և 2, 30). սրա ներ-կայացուցիչներն են պազենդ. baxšešn «նուէր, պարգև», պրս. [arabic word] baxšis «պարգև». սրանից փոխառեալ է նաև ժողովրդ. թրք. bakšis, որի միջոցով լազ. baxciši և մինչև իսկ ֆրանս. bakchich՝ տաճկական բախշիշի իմաստով։ Բառիս ար-մատն է բաշխ. բայց -իշ մասնիկը լինելով զուտ պարսկական վերջաւորութիւն, բառը ամբողջապէս փոխառեալ է իրանեանից։


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] bast նոյն նշ.-Արդի Պարսկաստանում շատ սովորական է ռաս-տո. երբ մէկը կառավարութեան կողմից հա-լածուած է կամ երբ ժողովուրդը պետութեան դէմ ցոյց է ուզում սարքել, տունը տեղը թող-նում է և ապաստանում է մի մզկիթ, մի սըր-բատեղի, փոստատունը կամ այլ անբռնա-բարելի մի վայր և ոչ ոք իրաւունք չունի նը-րանց այնտեղից դուրս հանելու։-Աճ.


Բարակ, աց

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

Etymologies (1)

• Հներից Լծ. նար. փարաքմունք «խենե-շութիւն» մեկնում է «պարսկերէն փերթ փերթ ասէ, որ է այլևայլ մեղքն» (սրա-նով պէտք է հասկանալ անբնական իւաոնո ոնը եանայս. հմմտ. Ղևտ. ժթ. 19=Օր. իբ. 9 «Զայգի քո մի՛ վարեսցես այլևայլ», որ շատեր այս առումով են հասկանում)։ ՆՀԲ և ՋԲ (նոյնպէս և Աւե-տիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 228) դնում են պրս. պարագ «շուն»։ Հիւնք. փարախ բառից։ Փորթուգալ փա-շա, Եղիշէ 467 բարակ «նուրբ» բառն է, իբր թէ «բարակ գլխով կամ բարակ մարմնով շուն»։ Bugge IF 455 իտալ. bracco, baiacco «որսի շուն» բառի հետ. որ մերժում է Հիւբշ. 343։-Բառիս հետ նոյն են ըստ Նորայր, Կոր. վրդ. 222 ֆրանս. braque, անգլ. brach «որսի շուն, մի տեսակ քերծէ»։ Բայց անգլ. brach, ինչպէս և հֆրանս. brac, իտալ. bracko հոմանիշից, որի հետ նոյն է մլտ.=հին ֆրիզ. barm-braccus (ըստ Kluge 70)։ Բայց յայտնի չէ թէ այս վերջինի՝ ծագումն ինչ է։ Սրա հետ նո՞յն են արդեօք թրք. [arabic word] baraq տեսակ որսի շուն, рoдъ nуделя», որ Будаговь 1, 251 կցում է ֆրանս. braque բառի հետ, առանց նկատի առ-նելու չաղաթայ. [arabic word] badaq հոմանիշր, որ փոխառութեան գործը խանգարում է։


Բարբուտ

s. mus.

cithern.

Etymologies (2)

• = Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։

• Առաջին անգամ ՀՀԲ դրաւ յունարէնից։ Ուղիղ մեկնեցին ՆՀԲ և ՋԲ՝ դնելով պարսկերէնից։ Lag. Arm. Stud. § 365 դնում է արաբ. և պրս. ձևերը։ Հիւբշ. 343 դնում է յունարէնից։


Խոռապետ, աց

s.

prime minister.

Etymologies (1)

• = Անշուշտ պարսկերէնից փոխառեալ բառ է, բայց մայր ձևը յայտնի չէ։-Հիւբշ. 160։


Խուն

adj. adv.

little;
— ինչ, — մի, a little, very small quantity, however little;
— ինչ ժամանակ, a short time;
— ինչ իրք են, there is very little;
ի — վայրկենի, in a moment, in an instant.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. qun-կամ qhun-ձևից, որից են նաև ալբան. un՛, hun՛ «ցած-րացնել, ստորացնել, խոնարհեցնել», un'em, hun'em «իջնել, խոնարհիլ, կռանալ, ստո-րանալ», un'εte, hun'εtε «խոնարհ, ցած, փո-քըր, ստոր», գւռ. ul', ul'em նոյն. նշ, ռուս. գւռ. xинить «նախատել, յանդիմանել, կշտամբել», սերբ. hina «խաբէութըւն», hi-niti «խաբել, կեղծաւորիլ», ռուս. xилыи «թոյլ, թօշնած», пօ-xилыи «ծռած, խոնար-հած». ւեհ. chunaç «ծռել», pochyly «ծուռ, կոր, ցածր», սերբ. pri-hil «խոնարհ» ևն (Berneker 413), ռուս. xулить «հայհոյել. պարսաւել, վատաբանել», չեխ. chulostivy «փոքրոգի, թոյլ» (անդ, էջ 406)։-Աճ.


Խափշիկ

adj. s.

negro, blackamoor.

Etymologies (1)

• = Պհլ. xabasik հոմանիշից. հմմտ. ա-րաբ. պրս. [arabic word] habašī «եթովպացի» (յունական ձևաւորմամբ Աբիսսինիա բառն է). բառիս պահլաւական ծագման ապացոյց 1 -իկ վերջաւորութիւնը (հմմտ. հնդիկ, խու-ժիկ, պարսիկ). հայերէնում միջին ա ընկնե-լով՝ բառը դարձաւ նախ խաբշիկ, ուրբ ձայ-նը յաջորդական շ-ի մօտ փ-ի վերածուելով՝ ձևացաւ խափշիկ։-Հիւբշ. 159։


Խոզակ, աց

s.

fruit of cypress, plane-tree;
— շերամոյ, cocoon.

Etymologies (1)

• = Թրք. [arabic word] qozaq «շոճիի խոզակ», [arabic word] qoza «շերամի խոզակ, բոժոժ, ըն-կոյզ», [arabic word] qozalaq «նոճիի խոզակ». որ ծագում է պրս. [arabic word] γōza (կամ აკა︎ γōža) «բամբակի կամ նոճիի խոզակ» ձե-վից. ունինք նաև պրս. [arabic word] gōza «բամ-բակի, խաշխաշի, ապրշումի խոզակ», քրդ. [arabic word] koze «շերամի բոժոժ». պարսկերէ-նից է արաբացեալ [arabic word] ǰavzaq «բամ-բակի խոզակ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 878)։


Խոյր, խուրի

s.

cap, diadem, tiara.

Etymologies (1)

• ՆՀԲ լծ. արաբ. և պրս. քիւրաթ, խօ-րէ, խօյ, խօրտ, որոնց մէջ ստոյգ k միայն վերջընթեր բառը։ Böttich. Arica 19, 48 խօսելով յն. ϰίδαρις հոմանի-շե մասին, հաւանական է գտնում որ հյ. յ=t, իսկ եբր. [hebrew word] keter դնում է Արևելքից փոխառեալ բառ։ Lag. Ges Abhd. 207, 29 յն. ϰυρ-βασία «պարս-կական խոյր»։ Ուղիղ մեկնեցին միև-նոյն ժամանակ Müller SWAW 84 (1877), էջ 217 և Տէրվիշ. Altarm 25-76, որոնք համեմատում են հպրս xauda կամ զնդ. xaōδa և պրս. xod։ Canini, Et. étym. 200 յն. ϰάρα «գը-լուխ» բառի հետ. իսկ τιάρα փոխա-ռեալ է հայերէնից կամ փռիւգերէնից։


Ժաժ

s.

tow;
sweepings;
earthquake.

Etymologies (1)

• -Պրս. [hebrew word] ︎ žāž «է նա անուն խոտոյ ի-րիք, որ է յոյժ փշալի, զոր ուղտն ո՛րչափ և ծասքիցէ վասն անհամութեան նորին՝ ոչ կա-րէ կլանել»։ Սա ծանօթ գազն է կամ նման մի փշաբոյս, որ մինչև հիմայ Պարսկաստանում և Հայաստանում գործածւում է իբրև ընտիր կպչան։ Եթէ հայ բառը հին է, կարող ենք են-թադրել պհլ. *zāž ձևը, իսկ եթէ Վեցօրէից մէջ յետոյ ներմուծուած մի բառ է, գալիս է ուղղակի պարսկերէնից-Աճ.


Լկամ

s.

bridle, reins.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] ligām «սանձ» բառից, որից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] legama, արաբ. ❇ lijām, քրդ. lejam, ligab, la-(af, laγav, վրաց. ლაგამი լագամի, ლაგაბი լագաբի, թուշ. ինգիլ. լագամ, մինգ. լազ. լագամի, սվան. լագ'ամ, բոլորն էլ «սանձ», երկրորդաբար նաև «չուան» նշանակու-թեամբ։ Müller WZKM 10, 181 կարծում է որ բուն ծագումն է լտ. ligamen «կապ, փոկ, չուան»։ Սակայն հայ. բառը անշուշտ պարս-կերէնից է՝ նշանակութեան նույնութեան պատճառով։-Հիւբշ. 267։


Լազուարթ

s.

lapis lazuli.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] lāžvard «գոճազմ քարը». այս քարը յատուկ է Պարսկաստանի, ուր գըլ-խաւոր հանքերը գտնւում են Բադախշանում. այստեղից տարածուել է արևելք և արև-մուտք, նախ մտնելով Հնդկաստան, եղել է lā-ǰavarta, rāǰāvarta, յետոյ անցել է արաբնե-րին և նրանց միջոցով մտել է բազմաթիւ լե-զուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] lāǰvard կամ [arabic word] lāǰvard «գոճազմ», lāǰyardī «երկնագոյն կապուտակ», թրք. laǰiverd «լուրթ գոյն, մանիշակագոյն», քրդ. laǰverd «կապտագոյն», ստ. լատ. lazulum, lazurīus. lazur "գոճազմ», azurrum, azura, azolum «լաջուարթ գոյնը», ստ. յն. λαζοῦριον, նյն. λαζούριος, λαζουβερδι, իտալ. lapislazzolo «գոճազմ», azurro «երկնագոյն», ֆրանս. la-bis-lazuli «գոճազմ», azur «կապտագոյն», սպան. պորտ. azul «կապտագոյն», գերմ. Lasur, ռուս. лазурь «գոճազմ և բաց կա-պոյտ ներկ» ևն։-Հիւբշ. 267։


Լական, ի, աց

cf. Կոնք.

Etymologies (1)

• = Յն. λεϰάνη «կոնք», որի հետ նոյն են սումեր. lahan gidda «լայն (կամ ծանր) ա-ման», ասուր. lahannu, lahnu, ասոր. [arabic word] laqna, արաբ. [arabic word] laqan և պրս. [arabic word] la-kan, lagan.-Այս բառերի փոխյարաբերու-թիւնը ճշտուած չէ. ոմանք յոյն բառը համա-րում են հնդևրոպական և կցում են լտ. lanx, lancis «ափսէ». լն. λέϰος, λεxίς «պնակ» ևն բառերին (Walde 412, Boisacq 568). ա-ւելի հաւանական է այն՝ որ յոյնը փոխառեալ է սումերականից, որից են նաև սեմական միւս ձևերը և պարսկերէնը։ Հայերէնի մէջ լեկան, ղեկան ծագում են յունարէնից, իսկ լական՝ պարսկերէնից։ Պարսկերէնից են նաև վրաց. ლაკანი լականի, թրք. legen, leyen, lehen, քրդ. legen, գնչ. leken, lokani, և թուրքերէնի միջոցով էլ ռուս. лeгинъ, ла-xань, лохань, փոքր ռուս. lochána, լեհ. lachan, բուլգ. legén, lehén, Iihén, ալբան. l'eg'én, l'εjén, ռում. ligheán ևն (Berneker 685 և 699)։-Հիւբշ. 157, 351։


Լեղակ, ի

s.

indigo;
գործատուն լեղաի, indigo manufactory.

Etymologies (1)

• = Պհլ. *lelak բառից։ Ինչպէս բոյսի և ներ-կանիւթի, նոյնպէս և բառիս ծագումը հըն-դիկ է. հմմտ. սանս. [other alphabet] nīla, հինդուստ. [arabic word] nil «կապոյտ. 2. լեղակ», [arabic word] lil «լե-ղակ», գնչ. nilé, nili. «կապոյտ». -սրանցից փոխառեալ են պրս. [arabic word] nēl «լեղակ», [arabic word] nēla կամ [arabic word] nēlī «կապոյտ գոյն». պարս-կերէնից փոխառեալ են արաբ. [arabic word] nil «լե-ղակ (բոյսը)», [arabic word] nilaǰ «լեղակ (նիւթը)». որոնք անցնելով Եւրոպա, տուել են սպան. añll añir. պորտ. anil, հին ֆրանս. anil «լեղակաբոյս», որից aniline քիմիական մարմինը։ Հայ բառը ծագում է պհլ. *lēlak ձևից, որի պրս. [arabic word] *lēla ձևից են յառաջա-ցած վրաց. ლილა լիլա և նոր յն. λουλάϰη «լեղակ»։-Հիւբշ.


Թշնամի, մւոյ, մեաց

s.

enemy, foe, adversary, opponent, antagonist;
աներեւոյթ or հասարակաց —, the devil, the invisible enemy of mankind, demon;
— լինել, cf. Թշնամանամ;
լինել ումեք ի — յաւիտենից, to be one's eternal enemy;
—ս յարուցանել, to raise up enemies;
—ք առն ընտանիք իւր, a man's foes shall be they of his own household;
cf. Ընտանի.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ դնում է թրք! տիւշմէն, տիւշման, յն. δντμενή = Peterm. 21 դնում է պրս. ձևը։ Lag. Urgesch. 948 պրս. և յն. ձևերի հետ։ Spiegel, Huzw. Gram. 189, 190 պարս-կերէնից։ Հիւնք. պրս. տիւշմէն և հյ. թըշ-նամանք ձևերից։


Թոնիր, նրի, նրոյ

s.

eastern stove and oven, (tandoor).

Etymologies (2)

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև ամ-բողջ Արևելքում, որտեղից էլ անցել է Եւրո-պա։ Բոլորի մայրն է սեմականը, ուր գտնում ենք՝ ասուր. tinuru, ասոր. ❇ tanura, արամ. tannūrū, եբր. [hebrew word] tannūr, ա-րաբ. [arabic word] tannūr, յգ. [arabic word] tananir, ս. ասոր. t'änūirá հոմանիշները։ Սեմականնե-րից բառը անցել է իրանեաններին. այսպէս՝ զնդ. tanūra, սոգդ. tanúr, պհլ. tanur, պրս- [arabic word] tanūr։ Պարսկականից են փոխառեալ աֆղան. tanārah, բուխար. tanur, քրդ. ie-nūr, tendur, վրաց. თორნე թորնե, ուտ. թարնա, արևել. թրք. [arabic word] tanūr կամ [arabic word] tandur, չաղաթայ. [arabic word] tandir, օսմ. tandər. իսկ արաբերէնի միջոցով ֆրանս. athanor «քիմիական հնոց», tandour «թոնիր», սպան. atanor «փողրակ»։ Յայտնի չէ թէ հայերէնը ո՛ր լեզուից է փոխառեալ. որովհետև վերի ձևերից ո՛չ մէկին համապատասխան չէ՛ ճըշ-տիւ. Հիւբշման դնում է իրանեանից փոխա-հեալ, թէև առանց ապացոյցի։-Հիւբշ. 155։

• ԳԴ առաջին անգամ համեմատեց պարսկերէնի հետ։ ՆՀԲ եբր. վրաց. և թրք. ձևերի հետ։ Մասեաց աղաւ. 1863, 79 կարծում է թէ հյ. գւռ. թոնտիր կազ-մուած է թրք. tandər ձևի նմանութեամբ։ Lag. Urgesch. 813 զնդ. tanūra ձևի պէս՝ սեմականից փոխառեալ։


Թոշակ, աց

s.

provision;
viaticum;
pay, wages, hire, salary, stipend;
pension;
— եկեզեցական, benefice;
ուսանել —աւ, to be in a boarding-school;
— յետին, վերջին, viaticum;
տալ, պաշտել ումեք զյետին —, to administer the viaticum.

Etymologies (1)

• = Պհլ. [arabic word] tošak բառից, որի ներկայա-ցուցիչն է պրս. [arabic word] toša «սնունդ, պարէն, ուտելիք, ճամբի պաշար». արմատը [arabic word] toš «ոյժ, կարողութիւն, ուտելիք, պաշար», որից էլ [arabic word] t'ošdān «պաշար դնելու ա-ման», պարսկերէնից փոխառեալ են նաև բե-լուճ. tošag և t'ošaγ ձևերը։-Հիւբշ. 155։


Թութ, թթոյ

s.

mulberry;
սպիտակ կամ սեաւ —, white or black -;
թթոյ օշարակ, a drink made from mulberies;
ծառ թթոյ, cf. ԹԹենի;
—ք, piles, hemorrhoides.

Etymologies (2)

• = Փոխառեալ բառ, որ գտնւում է նաև բազմաթիւ լեզուների մէջ. բոլորի մայրն է ասոր. արամ. [hebrew word] tutā̄, որից փոխա-ռեալ են ն. ասոր. t'uit'ə, արաբ. [arabic word] tut կամ [arabic word] tūt, պհլ. tūt, պրս. [arabic word] tut, [arabic word] tuq ) tūδ, ուտ. թութ. -հայերէնը կարող է գալ թէ՛ ուղղակի արամերէնից և թէ պարսկերէնի մի-ջոցով. վերջինը աւելի հաւանական է։-Պարս-կերէնից են փոխառեալ նաև արևել. թրք [arabic word] tut, թրք. [arabic word] tut, [arabic word] tut, [arabic word] dut, թուշ. թութ, վրաց. თუთა թութա, օսս. թութա, չեչէն. dət, ինգուշ. dət, կումիկ. և լեզգ. թութ, եաքութ. tīt, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա յութ (Հնութիւնք Ակնայ, էջ 62),-իսկ թուր-քերէնի միջոցով են ռուս. тутъ, սերբ. բուլ-գար. dud (Berneker 233). նյն. τοῦτια, լազ. մդութի, բոլորն էլ «թութ» նշանակու-թեամբ։-Հիւբշ. 155։

• Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. tut բառի համեմատութիւնը։ Պրս. արաբ. և թրք. բառերի նոյնութիւնը յիշում է ՆՀԲ։-Lag. Urgesch. 822 պրս. բառի հետ։ Ղ. Աղայեան, Աղբիւր 1890, 275 ծառն ու բառը Չինաստանից տար-ծուած և Պարսկաստանի վրայով անցած հայոց։ Հիւնք. թութ դնում է թուզ բա-ռից, իսկ թրք. թութ փոխառեալ է հայե-րէնից։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

Etymologies (1)

• = Պհլ. *xām բառից, որ թէև չէ «ոռծած-ուած, բայց հաստատւում է պրս. ❇ xām «հում, տհաս, անփորձ» բառով. սրա հետ նոյն են քրդ. xām, xāw, օսս. xóm, աֆղան. om, um, բելուճ. hāmag, սանս. amā ևն. համապատասխան բնիկ հայ. ձևն է հում (տե՛ս Horn § 463)։ Պարսիկ բառից փո-խառեալ է թրք. xam «խակ», որ մտած է մեր բոլոր գաւառականների մէջ։-Հիւբշ. 152,


Խարդախ, աց

adj.

knavish, roguish;
that falsifies, that forges;
false, counterfeit, adulterated.

Etymologies (1)

• ՆՀԲ ասազգ. ղատտար, քէլլաշ, խատ-տա։ Böttich. Arica 19, 46, Lag. Ges Abhd. 200, 25 յն. ϰάιδοxες «պարս-կական բանակում մի տեսակ սաառա-զեն մարտիկներ»։ Մերժում է Lag. Arm. Stud. § 980։ Հիւնք. կախարո ռա-ռից։ Մառ ИАН 1920, 127 խարդ ար-մատից, որից և կա-խարդ։


Խաւար, ի, աւ

s. fig. adj.

darkness, obscurity;
grief, sorrow, affliction;
blindness, delusion, ignorance;
hell;
devil;
dark, obscure, gloomy, murky;
ընդ —, ի —ի, in the darkness, darkly;
խաւար աղջամուղջ, utter darkness;
խաւար շօշափելի, darkness that could be felt;
խաւար գիշերոյ, the shades of night;
— ******խաւար տգիտութեան, the darkness of ignorance;
ի խաւար դառնալ, to get or to grow dark, to become obscure;
ընդ խաւար գնալ, to walk in darkness, to be ignorant of;
բաժին խաւարին առնել, to condemn, to damn;
խաւար կալու զամենայն երկիր, darkness covered the whole earth;
cf. Ըմբռնիմ.

Etymologies (1)

• = Պազենդ. xvāwar, պրս. [arabic word] xavār, պհլ. x'āpar, հմմտ. նաև պհլ. ❇ x'arvarān, [arabic word] ︎ xorbaran, մանիք. պհլ. [hebrew word] xorparān (Salemann *AH 8, 92). բոլորն էլ նշանակում են «արև-մուտք». պարսիկ բառը կարող էր ունենալ նաև «մութ, խաւար» նշանակութիւնը. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. ա-րաբ. [arabic word] maγrəb «արևմուտք», որից Խարբերդի բարբառով մրղաբ «մութ, խա-ւար»։ Թէև Հիւբշման, էջ 159 դժուար է գըտ-նում այսպիսի հին և շատ գործածական մի բառ պարսկերէնից դնել փոխառեալ, բայց եթէ ընդունինք խաւարը իբրև կրօնական գաղափարի արտայայտութիւն, փոխառու-թիւնը այլ ևս տարօրինակ չի թուիլ։-Հիւբշ. էջ 159։


Ապուզնայ, ի, ից

s.

monkey.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] abūzna, որ և [arabic word] buzī ha, [arabic word] pūzīna «կապիկ», արաբ. ❇ abuzinna «կապիկ». պարսկերէնից փոխա-ռեալ է նաև ռուս. обезьянa «կապիկ»։-Հիւբշ. 262։


Ապրիշում, շմի, շմոյ

s.

silk;
cf. Մետաքս.

Etymologies (1)

• = Պհլ. *aprēšum, պրս. [arabic word] abrešum, abrešam, աֆղան. wrešam «մետարս», պարս-կերէնից փոխառեալ են բելուճ. abrēsam. քրդ. avrīšim, ebrisim, armus, hewirmūs վրաց. մինգր. աբրեշումի, սվան. ինգիլ. աբրե-շում, թուշ. արրշուլ, ուտ. արբեշշում, խին. արվաշում, ասոր. [syriac word] abrīsum, արաբ. [arabic word] ibνīsum, թրք. ebrusūm, զնչ. ibi-šim, նյն. μπւρσίμι, սերբ. imbrišim ևն։ Հին իրանեան ձևը ենթադրւում է *aparē. šum, *uparešum, *uparēšma, որ պատ-կանում է պրս. rišten «մանել» և կամ սանս. kšāuma «ոլորած մետաքս» արմա-տին (Horn § 65)։-Հիւբշ. 107։


Առատ, աց

adj.

abundant, superabundant, copious;
rich, full, plentiful;
liberal, generous;
simple, plain, clear.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. არტიო արտիո «առատ, շատ» փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց են տալիս նախ ա յաւելուածը՝ որ հայ-կական է և երկրորդ «շատ» նշանակութիւնը որ չկայ պարսկերէնում, ուտ. arat՝ «արզա-ւանդ, բարեբեր»։


Ասպահապետ, աց

s. adj.

cavalry general.

Etymologies (1)

• = Պհլ. spāhpat «սպարապետ, զօրագլուխ. որից պրս. [arabic word] sipahbad կամ [arabic word] ispahbad, ispahbud և տառադարձուած՝ ա-րաբ. [arabic word] asbahbuδ, յն. σπε βέδης (Պրոկոպիոս, Պարս. պատ. Ա. 10)։ Բառի հին ձևն էր հպրս. spādapati, որ Արշակունեաց ժամանակ փոխ առնուելով՝ դարձաւ հյ. սպա-ռատետ. ասպարապետ, իսկ Սասանեանց ժամանակ երկրորդ անգամ փոխ առնուելով նոր ձևով՝ դարձաւ ասպահապետ։ Իրանեան բառերը կազմուած են spāda > spāh > sipāh «սպայ, զօրք» և pati>pat>bad «պետ, տէր» բառերից։-Հիւբշ. 22, 240։


Ասպարէս, իսի, իսաց, իսից

cf. Ասպարէզ.

Etymologies (1)

• , ի-︎ հ. «ձիարձակարան, կրկէս, հրապարակ» ՍԳր. Բուզ. «Երկայնութեան չափ, վտաւան, մէկ ձիրնթաց, որ է 1/2 մղոն կամ 125 քայլ կամ 625 երկրաչափական քայլ» ՍԳր. «բաց դաշտ. հրապարակ, հանդիսարան» Ոսկ. մտթ. պ. Չ. Գ. մակ. դ. 9. որից ասպարիսել «արշաւել» Պիտ. ասպարիսախաղաց Վրք. դիոն. ասպա-րիսական Խոր. աշխ. հին հայերէնի մէջ գոր-ծածական էին թէ՛ ասպարէս և թէ ասպարէզ, քանի որ երկու ձևերն էլ կան արդեն պարս-կերէնում. ածանցների մէջ գտնում ենք մի-այն ասպարէս, իսկ արդի գրական լեզուի մէ» ընդունուած է միայն ասպարէց։


Ասպուզան

s. bot.

marigold.

Etymologies (1)

• Ըստ ՀԲուս. § 174 պարսկերէն է հնչում։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 79 ասպազէն բառից՝


Աստառ, աց

s.

lining.

Etymologies (1)

• -Պհլ. *astar, որ աւանդուած չէ, բայց հաստատւում է հայերէնի հետ պրս. [arabic word] astar «աստառ» ձևի միջոցով. ծառում են sty «սփռել, տարածել, փռել» արմատից. հմմտ. սանս. astara «ծածկոց, գորգ, անկո-ղին, շոր» (ինչպէս նաև հյ. սփռել և սփռոց). պարսկականից փոխառեալ են նաև քըռ. [arabic word] astār. թրք. astar և սրանից էլ նյն. ἰσταρύνω «աստառ քաշել», սերբ. hastar «աւստառ»։-Հիւբշ. 110։


Զմրուխտ, րխտի, րխտոյ

s.

emerald.

Etymologies (1)

• = Փոխառեալ բառ, որի ընկերներն են յն. σμϰ́ραγδος, ζμάραγδος, μάραγδος, պրս. ❇ zumurrud, պհլ. uzmuburt?, արաբ. [arabic word] zabarjad, սանս. marakata, պրակր. ma-ragada, չին. molokiat'o, բոլորն էլ «զըմ-րուխտ» նշանակութեամբ։ Բոլորի աղբիւ-րը սեմականն է համարւում. հմմտ. բաբել. harraktu, եբր. [hebrew word] bāreqet, barqat, փիւնիկ. baraqt, ասոր. [arabic word] barqa (Broc-kelm. 46) հոմանիշները, որոնք ծագում են brq «փայլիլ, փայլուն» արմատից (այսպէս A. Weber. Indische Skizzen 88, M. Bréa MSL 10, 66, Halévy BSL 10, 18 ևն)։ Յոյն ձևը յառաջացել է հնդկականից. այսպէս μάραγδος պրակր. maragada ձևից, իսկ σμάραγδος պրակր. açmā maragadō «քարն զմրուխտ» ձևից՝ իբրև *σμαμάραγδος (տե՛ս Boisacq 609)։ Յոյնից են ձևացել լտ. sma-ragdus, ասոր. [syriac word] zmaragdā (Broc-kelmann 96), գերմ. Smaragd (Kluge, 455), ռուս. cмарагдъ, ֆրանս. émeraude, անգլ. emerald, վրաց. զսամարաղ'դա, սա-մարաղ'դի, սամարագդո, ևն։ Պարսկականից են ձևացել արաբ. [arabic word] zumurrud, քրդ. zumrud, թրք. zumrut, ռուս. изумрудъ (Berneker 441)։ Հայերէնը գտնւում է յն.և պրս. ձևերի միջև. նախաւոր ձևն է *զումու-բուխտ, որ ըստ իս ծագած պէտք է լինի պհյ. գւռ. *zumurruքt ձևից (հմմտ. զառնաւուխտ), -Հիւբշ. 151։


Զնդան, ի

s.

prison;
տալ ի —, արդելուլ —աւ, to put in —, to throw into a dungeon;
cf. Բանտ.

Etymologies (1)

• հետ նաև մարական *Ἀριζαντοι, լիւկ. xanthus յատուկ անունները. հայերէնը համարում է պարսկերէնից փոխառեալ։


Զոհ, ից

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

Etymologies (1)

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

Etymologies (1)

• , ի հլ. «թէ՛ մարդու և թէ՛ անասունի ձեռքի կամ ոտքի առջևի մասը» ՍԳր. (նոր առումներ են՝ «կշիռքի աչքը, պարսատիկի մէջը» ԱԲ), որից թաթահատ Եփր. դտ. էջ 327. թաթահերձ ՍԳր. թաթպան «ձեռնոց» Մաշտ. ջահկ. թաթուլ «անասունների առջևի ոտքը» Վեցօր. էջ 193. Բուզ. 225. թաթել «խաբել» (փոխաբերական առում) Փիլ. լին. 427, 434. այս իմաստով է նաև Իրեն. 77 «Յակոբ կո-չեցաւ, որ է թաթօղ» (այլուստ յայտնի է՝ որ Յակոբ նշանակում է «խաբող»).-այստեղ է պատկանում նաև թաթառ բառը՝ որի վրայ ընդարձակ տե՛ս վարը թաթուռ։


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

Etymologies (1)

• = Ջաղաթ. [arabic word] taγar «պնակ, պնակաձև աման», [arabic word] taqar, [arabic word] taqau «աման, պարկ, ծածկոց» (ըստ Vambery, Gagatai-sche Sprachstudien), [arabic word] taγar «պարկ՝ որ Թուրքեստանում առնում է 4 փութ, իսկ Անդրկովկասում մինչև 30 փութ ցորեն, գա-րի ևն» (ըստ Будaговъ 2, 397), արևել. թրք. ❇ [arabic word] taγar «պարկ, քուրձ» (K. P. Shaw, A Sketrh of the turki language), «երկաչեայ աայուսակ» (Будaговъ 1, 361), [arabic word] taγar «մեծ բաժակ, մի տեսակ երկար և քիչ լայն պարկ» (ըստ P. de Courteil. Dict. Turc-o-riental), օսմ. [arabic word] daγar «մախաղ. պա-յուսակ», [arabic word] daγarjəq «փոքր մախաղ, հովուի մախաղ» (Մ. Աբիկեան, Բռ. տճկ. հյ, գաղ. -այս բառը ԺԶ դարուն հնչւում էր տա-ւարճուղ, ինչպէս ունի Դրնղ. 24). թրք. գւռ. «կօշկակարների այն ամանը՝ որի մէջ կաշի են թրջում», ուտ. թաղար «20 փութ ցորենի քաշ»։ Այս բոլորի մայրն է պրս. [arabic word] taγar «սափոր, կուժ», որից փոխառեալ էր հին ժա-մանակ հայ. տակառ, աւելի յետոյ արաբ. [arabic word] tayγār «լական» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 870) և աւելի ուշ վերոյիշեալ թաթարա-կան ձևերը։ Սրանցից էլ փոխառեալ են հյ. թաղար, քրդ. [arabic word] taγar «վառարան, ման-ղալ», վրաց. თაღარი թաղարի «կուժ. 2. մի տեսակ չափ՝ 63/։ փթանոց», բուլգար. tagar, ռուս. тагаръ, ալբան. taghar, նյն. ταγερ քևողով կամ ճամբորդական պայուսակ», մի-ջին լտ. tagara «լուսիտանացոց յատուկ մի ռեսաև աման» ևն։ -Թաղարը նախապէս ա-մանն էր, յետոյ նշանակեց «առնուած հարկի չափը» և աւելի յետոյ ընդհանրանալով ստա-ցաւ ընդհանրապէս «հարկ» նշանակութիւնը, ինչպէս որ պարսկերէնի մէջ էլ դարձաւ «ռո-ճիկ, թոշակ»։


Թարկ

s.

talc.

Etymologies (1)

• «ադամանդի երեսները». նորագիւտ բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գոռծած-ուած Առաք. պտմ. 461 «Ալմաստն... վեց թարկ է. յոր կողմն շրջես երեք թարկ կու երևնայ»։ Նշանակում է նաև «պարսկական գլխարկի երեսները կամ շերտերը» և այս ի-մաստով գործածուած է 1513 թուի մի յիշա-տաևարանի մէջ՝ հրտր. REA I. էջ 96 «Թար-կըս ունի ժբ». հմմտ. Հացունի, Պատմ. տա-րազի, ուր էջ 279 ասւում է, թէ իրօք պարս-կական գլխարկը ունէր 12 շերտ։


Թանագ, ի

s.

sheet-iron.

Etymologies (1)

• -Պրս. [arabic word] tanaga «երկաթի կամ պղնձի բարակ թիթեղ». (նշանակում է նաև «տա-փակ ու բարակ անխմոր հաց»). ծագում է պրս. [arabic word] tanuk, tunuk «անօսր, բարակ» բառից (=սանս. [other alphabet] tanu, [other alphabet] γ tanuka, յն. τανν, ταναός, լտ. tenuis, գերմ. dunn, ռուս. тоnкiи «բարակ, նուրբ»)։ Պարսկերէ-նից են փոխառեալ նաև թրք. [arabic word] teneke, արևել թրք. [arabic word] teneke (ըստ P. de Court. Dict. turk-oriental), [arabic word] tunuka (ըստ R. B. Shaw, A Sketch), չաղաթ. [arabic word] tu-neke (ըստ Vambery, cagataische Sprach-çtudien), իսկ թուրքերէնի միջոցով քըռ. [arabic word] ︎ tenuké, tanéka, նյն. τενεxες, ալբան. re-necé, սերբ. tenec'et, tanec'a, tenece, ռում. tinike «թիթեղ» ևն։


Թարգման, աց

s.

translator;
commentator, paraphrast;
interpreter;
translation;
— կալ, լինել ումեք, to be an interpreter.

Etymologies (1)

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 փոխառեալ համարեց ասորերէնից։ Ուղիղ մեկնեց նաև ՆՀԲ։-ԳԴ դնում է պարս-կերենից։ Peterm. 20 ասորին դնում է հայերէնից փոխառեալ։ Müller SWAW 38, 578 արաբերէնից. նոյն 41, 12 դնում է նաև արամերէնը։ Ըստ Jensen-ի փո-խառութիւնը հաթեան շրջանից է։


Թարմատար, աց

adj. gr.

vain, frivolous, useless;
vile, abject, inferior;
superadded, false, factitious, artificial;
expletive.

Etymologies (1)

• Lag. Arm. St. § 848 թարմ բառից, իբրև պարսկաձև բաղդատական (tar> տար մասնիկով)։-Հիւնք. տարտամ բառից։-Կայ պրս. [arabic word] tarma «խար-դախութիւն, նենգութիւն», որից -տար «ունող, կրող» բառով՝ թարմատար, իբր «խարդախ, նենգեալ». բայց սա էլ ի-մաստով յարմար չէ։


Զամբիղ

s.

basket;
— մի, a — full;
— զգեստուց, գործոյ, պտղոյ, հացի, clothes-basket;
— գործոյ, work-basket;
— պտղոյ, basket of fruit;
— հացի, bread-basket.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] zanbil, որ և [arabic word] zanbīr «կողով, զամբիւղ». պարսկերէնից են փո-խառեալ նաև ասոր. [arabic word] zebilā (Brockel-mann, 89ա), արաբ. [arabic word] zanbīl, լռ. za-nābil, վրաց. ზამბილი զամբիլի, թրք. [arabic word] zembil, քրդ. zambil, սերբ. zembilj, բուլգար. zimbil, բոլորն էլ «զամբիւղ»։ Պար-սիկ բառն էլ փոխառեալ է ասուր. zabbilu «մի բան տանելու անօթ» բառից, որ ծագում է ասուր. zabalu «բերել, տանիլ, բարձրացնել, գովաբանել» արմատից (Muss -Arnolt, Ass. engl. Handwb. 273-4)։-Հիւբշ. 148։


Զամբիւղ, բղոց

cf. Զամբիղ.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] zanbil, որ և [arabic word] zanbīr «կողով, զամբիւղ». պարսկերէնից են փո-խառեալ նաև ասոր. [arabic word] zebilā (Brockel-mann, 89ա), արաբ. [arabic word] zanbīl, լռ. za-nābil, վրաց. ზამბილი զամբիլի, թրք. [arabic word] zembil, քրդ. zambil, սերբ. zembilj, բուլգար. zimbil, բոլորն էլ «զամբիւղ»։ Պար-սիկ բառն էլ փոխառեալ է ասուր. zabbilu «մի բան տանելու անօթ» բառից, որ ծագում է ասուր. zabalu «բերել, տանիլ, բարձրացնել, գովաբանել» արմատից (Muss -Arnolt, Ass. engl. Handwb. 273-4)։-Հիւբշ. 148։


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] zarkaš «ոսկեթելով հիւ-սուած կերպաս կամ զգեստ», որից փոխա-ռեալ է նաև վրաց. ზარკამი զարքաշի «ոս-կէ կամ արծաթէ թել. ոսկեհուռն կերպաս մետաքսեայ»։ Պարսիկ բառը կազմուած է zar «ոսկի» և kaš-«քաշած» բառերից։-Հիւբշ. 150։


Զէն, զինուց

s.

arm, weapon;
armament, armour, munition, harness;
հին —ն, woman, female;
— եւ զարդ, armour, arming;
— ի ձեռին, in arms;
armed, arms in the hands;
զինու զօրութեամբ, with arms;
hy main strength;
—ս կրել, to carry, to bear arms;
ի — գնալ, ընթանալ, դառնալ, — առնուլ, զգենուլ, ի վեր առնուլ, ի — վառիլ, to fly to arms, to buckle on one's armour, to take up arms, to arm one's self;
— առնուլ ընդդէմ, to bear arms against;
ի — վառել, to put under arms;
ի բաց թողուլ զ—ս, to lay down one's arms;
հրաման կրելոյ —ս, license to shoot;
հրաթափ —ք (հրազէնք), fire arms, guns, muskets, rifles;
հատու —ք (սուսեր սուին), side arms, weapons, cutting, edge;
վառեալ ի — եւ ի զարդ, armed from head to foot;
առաջին փորձ զինուց, one's first passage in arms;
այր զինու, man at arms;
ազգ կիրթ ի հրահանդս զինուց, a nation inured to war;
ի — ! ի -! to arms! — ի վեր ! — յառաջ ! — ի վայր ! carry, present, ground arms ! կազմ ի — ! ready ! — կալէք, — առէք, — ի ձեռս ! support arms! սպանամել զինուք, to put the sword;
ելանել ընդ —ս, cf. Ելանեմ;
դուլ զինուց, a truce;
սահմանք քաջաց —ն իւրեանց, the arms of the brave decide the limits of their power.

Etymologies (1)

• իրանական ծագումից, Բ. Խալաթեան, ՀԱ, 1902, էջ 309 ասոր. zainā «զէնք», որ սակայն ըստ Lag. Gesam. Abhd, 43 պարսկերէնից է փոխառեալ։


Զիլ

s. mus.

first string;
treble voice, soprano.

Etymologies (2)

• = Պրս. [arabic word] zir և սրանից փոխառեալ թրք. [arabic word] zil հոմանիշից. հնագոյն հայերէն ձևն է զիր, յետոյ թուրքական ազդեցութեամբ ռարձած զիլ. (տարբեր են պրս. [arabic word] zī̄r «սուր ձայն» և [arabic word] zer «տակը». հմմտ. աֆղան. zēr «տակը», zir «զիլ» Հիւբշ. Pers. Stud. էջ 71)։ Պարսկականից են նաև արաբ. [arabic word] zīr «զիլ, կիթառի բարակ թելը, իբր հակառակ բամբի», վրաց. ზილი զիլի, աֆղան. zīr, ǰīr (Horn, Grdr. էջ 258, л 680)։-Հիւբշ. 265։

• ՆՀԲ համարում է «բառ այլազգական»։ Հիւբշ. ZDMG, 36, 129 և 46, 259 դնում է նոր պարսկերէնից։ Kraelitz-Grei-fenhorst, ՀԱ, 1911, էջ 262 հայ բառը ըստ Հիւբշ. պարսկերէնից փոխառեալ դնելուց յետոյ, հայերէնից փոխառեալ է դնում թրք. zil «ծնծղայ»։ (Բայց հայե-րէնի մէջ չկայ այսպիսի նշանակութիւն)։


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

Etymologies (1)

• = Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։


Գուլ

adj.

blunt, dull.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։