darkness, obscurity;
grief, sorrow, affliction;
blindness, delusion, ignorance;
hell;
devil;
dark, obscure, gloomy, murky;
ընդ —, ի —ի, in the darkness, darkly;
խաւար աղջամուղջ, utter darkness;
խաւար շօշափելի, darkness that could be felt;
խաւար գիշերոյ, the shades of night;
— ******խաւար տգիտութեան, the darkness of ignorance;
ի խաւար դառնալ, to get or to grow dark, to become obscure;
ընդ խաւար գնալ, to walk in darkness, to be ignorant of;
բաժին խաւարին առնել, to condemn, to damn;
խաւար կալու զամենայն երկիր, darkness covered the whole earth;
cf. Ըմբռնիմ.
σκότος, σκοτεία tenebrae, obscuritas եւ ζόφος caligo. Պակասութիւն լուսոյ. մթութիւն. մութն. աղջամուղջ. նսեմութիւն. ստուեր. շուք. մութ.
Խաւար ի վերայ ադնդոց։ Մեկնեաց աստուած ի մէջ լուսոյն եւ ի մէջ խաւարին, եւ կոչեաց աստուած զլոյսն տիւ, եւ զխաւարն կոչեաց գիշեր։ Եղիցի խաւար ի վերայ երկրիդ եգիպտացւոց, խաւար շօշափել։ Լոյս մերժեալյերերաց խաւարի։ Լոյսն քո քեզ խաւար դիպեցաւ։ Աստուած իմ լոյս արա ինձ ի խաւարի։ Լոյսն ի խաւարի անդ լուսաւորէ, եւ խաւար նմա ոչեղեւ հասու։ Եթէ լոյսդ որ ի քեզ է, խաւար է, եւ այլն։ Խաւարն ոչ այլ ինչ է, քան եթէ օդ անլոյս, եւ ստուեր տեղեաց ինչ. (Վրդն. ծն.։)
ԽԱՒԱՐ. նմանութեամբ՝ Անմխիթար վիճակ դժոխոց, եւ կուրութիւն մտաց. մոլորութիւն. թաքնութիւն իրաց. սատանայ, եւ այլն.
Ելցեն, կամ հանե՛ք ի խաւարն արտաքին։ Մշտնջենաւոր կապանօք պահեաց ի խաւարի։ Որ անմիտն է, ընդ խաւար գնայ։ Ինքն յայտնէ զխորս եւ զգաղտնիս խաւարի։ Գիտէ որ կայ ի խաւարի։ Ամենայն որ հաւատայ յիս ի խաւարի մի՛ մնասցէ։ Որ ատեայ զեղբայր իւր, ի խաւարի է, եւ ընդ խաւար շրջի։ Խաւարն կուրացոյց զաչս նորա։ Ի բաց արասցուք զգործսն խաւարի։ Մի կցորդ լինիք անպտղութեան գործոցն խաւարի։ Փրկեաց զմեզ յիշխանութենէ խաւարի.եւ այլն։
Նետիւք գաղտնեաց մի՛ խոցեսցուք՝ ի խաւարէն, որ ի ծածուկ։ Խաւարկռապաշտութեանն, կամ անգիտութեան, կամ մեղաց. (Շար.։)
Խաւար սրտմտութեան, կամ բարկութեան, կամ խաբէութեան. (Նար.։)
Եւտիքէս զխաւար խաւարաւ բժշկել վարդապետէր. (Լմբ. ատ.։)
Մեղքն ինքնին գլխովին խաւար է. (Ոսկ. յհ. ՟Ա. 4։)
ԽԱՒԱՐ. Որ եւ է վիշտ անմխիթար. տխրութիւն. անզգայութիւն չար.
Աւուրք նորա խաւար եւ սուգ. (Ժղ. ՟Ե. 16։)
Սպան զհայրն քո խոսրով, եւ արար խաւար աշխարհիս հայոց. (Ագաթ.։)
Խաւար վշտաց. (Նար. ՟Թ։)
Գործել տամ զչարիս, եւ խաւարաւ եւ մթով լնում զկեանս նոցա. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
ԽԱՒԱՐ. Զգածեալն խաւարաւ իւիք.
Միտք (արտաքնոց) առ սնապարծ դատարկաբանս սուր են, եւ առ վարդապետութիւն ճշմարիտ լուսոյն խաւար են. (Վեցօր. ՟Ը։)
Ո՛վ խաւարդ ի լուսազարմից։ Մեղաւ ծագմանդ ճառագայթից խաւարս մեղայ։ Դու լոյս ես եւ յոյս, եւ ես խաւար եւ յիմար. (Նար. ՟Ը. ՟Ի՟Է. ՟Ձ՟Գ։)
Ի ԽԱՒԱՐ ԴԱՌՆԱԼ. որպէս Խաւարիլ.
Արեգակն դարձցի ի խաւար. (Յովէլ. ՟բ. 31։)
Արեգակն ընդ ժամանակս ժամանակս ի խաւար դառնայ. (Եզնիկ.։)
ԽԱՒԱՐ. ա. որպէս Խաւարային. խաւարին. մու՛թ, պղտոր.
Սպառէր եւ մաշէր զխաւար խորհուրդս նոցա. (Եղիշ. ՟Բ։)
• . ի-ա հլ. «մութ, մթութիւն» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 4. Վեցօր. Եզն. որից խաւարիլ ՍԳր. Վեցօր. խաւարին ՍԳր. Եզն. խաւարային Սղ. ժէ. 12. Իմ. ժէ. 17. Երն. (բոլորն էլ իբրև ոչ-ոսկեդարեան՝ ուղղելի խաւարին՝ ըստ Վարդանեան ՀԱ 1922, 474). խաւարաբանդարգել Սեբեր. էջ 38. խաւարա-զգած Ագաթ. Ոսկ. մ. ա. 20. խավարա-կեաց Վեցօր. 172. խաւարասէր Վեցօր. 172. խաւարուտ Ա. Եզր. դ. 24. Ոսկ. յհ. ա. 6. խաւարչուտ Ագաթ. Եզն. խաւարչտական Ա. գաթ. խաւարչտին Բ. պետ. ա. 19. Ոսկ. յհ. բ. 23. անխաւար Ագաթ. խաւարամածեալ (չունի ՆՀԲ) Ոսկ. բ. տիմ. 192 ևն։
• = Պազենդ. xvāwar, պրս. [arabic word] xavār, պհլ. x'āpar, հմմտ. նաև պհլ. ❇ x'arvarān, [arabic word] ︎ xorbaran, մանիք. պհլ. [hebrew word] xorparān (Salemann *AH 8, 92). բոլորն էլ նշանակում են «արև-մուտք». պարսիկ բառը կարող էր ունենալ նաև «մութ, խաւար» նշանակութիւնը. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. ա-րաբ. [arabic word] maγrəb «արևմուտք», որից Խարբերդի բարբառով մրղաբ «մութ, խա-ւար»։ Թէև Հիւբշման, էջ 159 դժուար է գըտ-նում այսպիսի հին և շատ գործածական մի բառ պարսկերէնից դնել փոխառեալ, բայց եթէ ընդունինք խաւարը իբրև կրօնական գաղափարի արտայայտութիւն, փոխառու-թիւնը այլ ևս տարօրինակ չի թուիլ։-Հիւբշ. էջ 159։
• ՆՀԲ խաւ «թաւութիւն» արմատից։ Lag. Urgesch. 955 և Spiegel BV 5, 400 պրս. xāvar բառի հետ։ Տէրվ. Altarm. 30 սանս. kšap «գիշեր», զնդ. xšap «գիշեր», պրս. [arabic word] šab, յն. φέσ-ας, ϰνεφας «մթութիւն». σϰέπω «ծածկել» բառերի հետ։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 195 (յետոյ ՀԱ 1914, 58) և Հիւնք. պրս. խավէր։ Հ. Ա. Բագրատունի, Հայկ Դիւցազն, էջ 619 և
• Քերակ. զարգաց. 1408 իրար է կցում յն. χάος «քաոս», հյ. խաւ և խաւար։ Հիւբշ. 305 յիշում է ըստ Նէօլդէքէի ա-սոր. [syriac word] xabbārā «մթութիւն», որ սակայն հյ. պիտի տար *խանբար։ Pat-rubány ՀԱ 1908, 275 և LF 14. 57 հնեւ škeu «ծածկել» արմատից, ինչպէս և լտ. obscurus։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 49 պրս. [arabic word] xab «քուն» բա-ռից՝ -ար մասնիկով։ Պատահական նմանութիւն ունին սանս. kayara «մութ, խաւար, մթութիւն», գնչ. kivar «երեկոյ»։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ոզմ. Պլ. Սլմ. Սչ. Սեբ. Վն. Տփ. խավար, Հճ. խավօյ, իսկ Ասլ. խավար «Աւագ Ուր. գիշեր». -Մրղ. խավարում, Պլ. խավա-րում, խավարման քիշէր «Աւագ Ուր. երե-կոյ».-բայական ձևերից յիշենք Խրբ. Պլ. Շմ. Ռ. խավարիլ, Սչ. Վն. խավարել, Ադլ. խվա՛րիլ, Տփ. խա՛վրիլ, Գոր. Ղրբ. խվա՛րէլ։ Նոր բառեր են խաւարակալել, ափախաւար։