Entries' title containing ո : 10000 results

Կուտակեմ, եցի

va.

to heap, to pile, to amass, to accumulate;
to swell, to heave, to upheave;
to exaggerate.

· Calfa

NBHL (9)

(իսկ կ. իբր. ձ) Դիզել, եւ դիզանալ. Մանաւանդ փրփրիլ եւ բարձրանալ ալեաց կամ կոհակաց.

Յորժամ ծով յուզեցի, եւ զալիսն վեր ի վայր կուտակիցէ. (Ոսկ. ես.։)

լեռնօրէն յորձանօքս բարձրացեալ կուտակէ զանհատ ջուրց պարբերութիւն. (Պիտ.։)

Իբրեւ զծով ալեօք կուտակեալ։ Իբրեւ զգետս կուտակեալ ջուր զջուրբ։ Իբրեւ զնաւ սահեալ ի վերայ ջուրց կուտակելոց. (Ես. ՟Ժ՟Ե. 12։ Երեմ. ՟Խ՟Զ. 7։ Իմ. ՟Ե. 10։)

Յիրերաց վերայ կուտակեալ. (Պիտ.։)

Բարկացայտ ալիքն՝ լեռնաձեւ կուտակին. (Ագաթ.։)

Ալիք կուտակին վէտք վէտք. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Ըստ կուտակելոյ կոհակաց. (Նար. ՟Հ՟Թ։)

այր առ այր, եւ մարդ առ մարդ կուտակիլ ելանել ի գլուխ պարսպացն. (Յհ. կթ.։)


Կուտակութիւն, ութեան

s.

convexity, sphericity;
cf. Կուտակումն.

· Calfa

NBHL (2)

Որոց պարտ եւ պատշաճ էր զարմանալ ընդ կուտակութիւնն երկնից. (Կոչ. ՟Թ։)

κύτος cavitas. Կուտակումն, իբրեւ ուռուցումն. եւ Գնդաձեւութիւն.


Կուտակումն, ման

s.

accumulation, heap;
swelling, heaving;
exaggeration.

· Calfa

NBHL (4)

Կուտակիլն. դիզանալն ջուրց կամ ալեաց.

Կուտակումն ջուրց. (Շար.։)

Կուտակումն ալեաց. (Կիւրղ. ի կոյսն. Արծր. ՟Գ. 9։ Լմբ. սղ.։)

Կուտակման կոհակաց։ Կոհակմանցն կուտակմանց. (Մագ. ՟Խ։ Անան. եկեղ։)


Կուտեմ, եցի

va.

to amass, to collect, to heap up, to heap together, to pile.

· Calfa

NBHL (10)

Կուտել քարինս, կամ կարկառ մեծ ի վերայ, կամ շեղջս շեղջս, համբարս, զմոխիր. հորակոյտս. Զբլուր հողոյ. փայտ ի վերայ հրոյ։ Մի՛ կուտեսցէ զդովաւ հող։ Կուտեցէք (կամ հաւաքեցէք՛) յիս խնձոր։ Եռեալ կուտէր զայն ի սայլս իւր. եւայն։

Ժողովէին աւար բազում, եւ կուտէին արծաթ եւ ոսկի յոյժ. (Արծր. ՟Բ. 6։)

Կուտեալ հաւաքեցի։ Յաճախեա կուտեա՛, բարդեա՛ եւ դիզեա՛։ Կարդացի կուտեցի, արձանացուցի, դիզի, բարդեցի։ Կուտին քեզ համբարք։ Ահա բարդեցան կուտեցան շրջանակք ամացս ընդունայնութեան. (Նար.։)

Ի նորա գլուխն կուտին բամբասնքն. (Սարգ. յկ. ՟Դ։)

Բազում, պնտճառ կուտիցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Զիա՛րդ յաճախ կուտէ պատասխանիս վասն շաբաթուն լուծանելոյ. (Երզն. մտթ.։)

Կուտել յինքն զօրս, կամ զայրուձի։ Կուտեաց ի վերայ կորխ զժողովուրդն իւր։ Կուտեցան ի վերայ քո։ Կուտեցաւ ժողովուրդն ի վերայ ահարոնւ։ Ժողովս կուտէ ի վերայ քո ամովս։ Ի կուտել ժողովրդեանն, կամ բիւրաւորաց. եւ այլն։ Կուտեալ զամենայն նախարարազունսն. (Խոր. ՟Գ. 58։)

Գռութ սպայից յինքեանս կուտեալ։ Գային կուտէին. (Յհ. կթ.։)

Բազում վկայս կուտեսցէ բանիցն ասացելոց. (Սարգ. յկ. ՟Է։)

συλλέγω, συνάγω, στοιβάζω (լծ. իսթիֆ էթմէք ), συστρέφω, ἑκχέω congero, coacervo, cogo, congrego, constipo, effundo եւ այլն. Կոյտ առնել. հաւաքել ի մի, կամ յիրերաց վերայ, դիզել, բարդել զիրս. զեղուլ. եւ Ժողովեալ, գումարել զմարդիկ. դիզել, մէկտեղել.


Կուտկէն

s.

camel's hump.

· Calfa


Կուտկուտիմ

vn.

to be covered with rash.

· Calfa

NBHL (2)

ԿՈՒՏԿՈՒՏԻԼ. Կողտ կոյտ լինել. կամ իբր Կուտ կուտ լինել. ուռնուլ, կամ կնճռիլ.

Կուտկուտեալ լինէր մորթ իմ ի չարաչար քարշելոյն, եւ պատառ պատառ յերկիր անկանէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Կուտոց, աց

s.

mass, pile;
body.

· Calfa

NBHL (5)

Կուտոցս կայծկանց հրոյ դիզեալս. (Դիոն. երկն.։)

Կուտեցին զնոսա երկուս կուտոցս. (Եփր. թագ.։)

Որպէս բաղկանայ մի կուտոց ի բազում քարանց. (Մխ. ապար.։)

Կերակուր մարդկան եղեալ, եւ ընդ կերողին կուտոց ընդմտեալ հալմամբ. (Նիւս. կազմ.։)

σωρός acervus ὅγκος moles, massa. Կոյտ դէզ. շեղջ. կարկառ. եւ Զանգուած. մեծութիւն. մարմին. քանակ.


Կուր, կրի, կրաւ

s.

skiff;
boat, barge, bark;
hod, tray;
cf. Կեր.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «տաշտ» Դան. ժդ. 32. Եփր. դտ. 336. Եղիշ. դտ. 180. 181. «նա-ւակ, մակոյկ» Գծ. իէ. 30, 32, Ոսկ. ի մե-չիտ. Ագապ. 161. որից մանրակուր «մանր մակոյկ» Ոսկ. եփես. 780.-կուրը այն փոք-րիկ նաւն է, որ մեծ նաւերը ունենում են իրենց հետ. հմմտ. «Եւ կուր նաւին առա-ջի նոցա. և նստեալ ի կուր՝ գնացին ի նա-ւոն». Վրք. հց. Ա. 144։

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 118 պրս. քիւր՝ որ անծանօթ է։ Հիւնք. կո-րիւն բառից։ Bugge KZ 32, 51 հիռլ. čurach «նաւակ» բառի հետ։ Schefte. lowitz BВ 28, 304 սանս. kundá-«կուժ, պտուկ» բառի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 78 յն. γωρντός «աղե-ղակալ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. korité «նաւակ»։ Lidén, Arm. Stud. էջ 117 հնխ. geu-«ծռիլ, կորա-նալ» արմատից. հմմտ. յն. γυρός «ծը-ռած, կլոր», γῦρος «կորութիւն». նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած ձևեր են՝ հբգ. kiol «նաւ», իռլ. guala «կաթսայ», յն. γαιλός «կաթ կթելու աման, կուժ, փեթակ» ևն։ Boisacq 142 և 160, Pokorny 1, 557 և 2, 575 դնում են Lidén-ի մեկնութիւնը՝ մեր-ժելով Bugge-ի և Pedersen-ի մեկնու-թիւնները։

ԳՒՌ (dialectal) Կուրիկ Հմշ. «մի տեսակ աման է փայտեայ՝ որ իբր չափ է գործածւում».-կայ և թրքախօս հայոց մէջ կուր «փայ-տեայ աման» Ատն. (Արևելք 1888 նոյ. 8-9)։

«մե տեսակ վնասակար միջատ է». գիտէ միայն Ալիշան, Հին հաւ. 155 (տար-բեր է կոր «կարիճ» բառից)։

NBHL (11)

Իջուցեալ զկուրն ի ծով անդր։

Նաւուղիղն արտաքսեցաւ ի նաւէն, եւ ոկւրն ոչ ընկղմեցաւ. (Ոսկ. ի մելիտ.։)

Բրդեաց հաց ի կուր. (Դան. ԺԴ. 32։)

Քամեաց զջուրն ի դզաթէ անտի, եւ ելից զկուրն։ Մզեցաւ եւ լցեցաւ ի նմանէ կրաւ միով ջուր. (Եղիշ.։ եւ Եփր. դտ.։)

ԿՈՒՐ 2 նախդրիւ, եւ ընդ բայի.) Արմատ բառիս Կերակուր, նոյն ըն նմա. (լծ. եւ Կեր. կուլ. խար. պ. խօր, խար, խօրիշ.)

կուր արկանել գազանաց. (Գ. Մակ. Ե. 18։)

Գազանաց ընկնուլ կուր։ Կուր առաջի ամենեցուն արկանելով։ Սրոյ լինէին կուր. (Պիտ.։)

Շանց եւս կուր արկանին. (Եզնիկ.։)

Արկին կուր վնասակարացն թռչնոց (Նար. կ.։)

Ի կուր բարբարոսացն ատամանցն ձգեն. (Լմբ. պտրգ.։)

κύμβη cymba σκάφη scapha, alveus, linter. Մակոյկ. նաւակ դաշտաձեւ. եւ Տաշտ, կոնք. որպէս ռմկ. սանդալ եւ թէփնէ. Ըստ ա. ասի.


Կուրաբար

cf. Կոյր.

· Calfa

NBHL (2)

որ եւ Կուրապէս. Իբրեւ զկոյր.

Նոքա կուրաբար (կամ կոյրաբար) հարցին. (Եփր. համաբ.։)


Կուրամիտ

adj.

mentally blind.

· Calfa

NBHL (3)

կոյր մտօք.

Կուրամիտ տբրեւ զձեզ (զկռապաշտբդ) ոչ լինիմք. (Ճ. ՟Բ.։)

Եւ այլ եւս կուրամիտքն զգազանս եւ զսողունս պաշտեցին. (Տօնակ.։)


Կուրան, ի

s.

the Koran.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, որ և դուրան (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մահմե-տականների Ս. Գիրքը» Յհ. կթ. Արծր. Մադ. թղ. 194, 195. Շնորհ. ևն։

= Արաբ. ❇ ︎ qurān նոյն նշ., որից նաւ թրք. գւռ. γuran, ֆրանս. coran, alco-ran ևն. արմատն է [arabic word] qara «կարդալ» և բուն նշանակում է «ընթերցուածք»։-Հիւբշ. 278։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (1)

Բառ արաբ. գուրան, ղուրան. այսինքն ընթերցուած, կարդացումն. իբրեւ անուն գրոց մահմէտի. (Յհ. կթ.։ Արծր. ՟Բ. 4։ Շ. եդես. եւ այլն։)


Կուրանամ, ացայ

vn. fig.

to become blind, to lose one's sight, to be deprived of sight;
to shut ones eyes, to be blind to;
— ճանապարհի, to be no longer practicable, to be stopped, unpassable or impassable (road).

· Calfa

NBHL (7)

Ակն իւր աջոյ կուրանալով կուրասցի։ տեսցեն աչք կուրացելոցն։ Կուրացան ծառայքն աստուծոյ։ Կուրացան միտք նոցա։ Կուրասցին ճանապարհք ձեր. յն. անապատ կամ աւեր եղիցին. (եւ այլն։)

Խցեալ կուրացան արշաւանք որսորդաց. (Եղիշ. ՟Ը։)

Շաւիղն յուսոյն կուրացաւ. (Նար. ՟Ի՟Դ։)

Զճանապարհն՝ որ բազում ժամանակս կուրացեալ իցէ, եւ աներեւոյթ լեալ. (Ոսկ. ես.։)

Իսկ (Խոր. ՟Գ. 17.)

Ի շապհոյ խաբեցաւ տիրան, եւ կուրացաւ ի նմանէ. իմա՛, կուրացաւ։

τυφλόομαι, πωρόομαι եւ այլն. excaecor, obcaecor եւ այլն. Կոյր լինել (աչօք կամ մտօք). կրել զկուրութիւն. պակասիլ ի լուսոյ. նմանութեամբ Խափանիլ ճանապարհաց. կուրնալ.


Կուրաշաւիղ

s.

blind alley.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ շաւիղ կուրացեալ. այսինքն անկոխ, կամ անլոյս. (գուցէ եւ լայն՝ յարմար կուրաց)

Շատ ջանացար կուրաշաւիղ իմն արահետիւք ծածկեալ. (Յհ. իմ. երեւ.։)

Զլուսաշաւիղ թողեալ ճանապարհ՝ հետեւեցան կուրաշաւիղ կորստեան։ Կուրաշաւիղ կորստեան։ Կուրաշաւիղ կորստեան։ կուրաշաւիղ ճանապարհ ստացեալ, եւ յանհաւատութեան միգի մոլորեալ. (Մագ. ՟Ա. ՟Լ՟Ը։)


Կուրապաղատ

cf. Կուսակալ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ըր և կիւրապաղատ, կիւ-ռապաղատ, կորապադատ «յունական մի տիտղոս կամ մի բարձր պաշտօնեայ». (այսպէս էին կոչւում յատկապէս Հայաս-տանի այն կառավարիչները՝ որոնք նշանա-կուած էին Յունաց տէրութեան կողմից) Սեբ. Յհ. կթ. Ասող. Արծր. որից կուրապա-ղատութիւն Ղև. Յհ. կթ. Լաստ։

= Յն, ϰουροπαλάτης «յունաց կայսերա-կան պալատի հազարապետը, ծառայապե-տը» (Sophocles, էջ 687), որ ծագում է լտ. curator palatii ձևից և նշանակում է բուն «հոգաբարձու պալատան»։ Նոյն յն. ձևից է փոխառեալ նաև վրաց. კურატბალატი կուրատպալատի։-Հիւբշ. 358։

Ուղիղ մեկնեց նախ Ինճիճեան, Հնա-խօսութ. Բ. 226, յետոյ ՆՀԲ։

NBHL (2)

կասրն հերակլ զդաւիթ սահառունի կուրապաղատ արարեալ՝ իշխան հայոց կացուցանէր։ Մեծ կուրապաղատն վրաց ատրներսեհ։ Ի կալուածս կուրապաղատին ատրներսեհի։ Առ սմպատ կուրապաղատ։ Զաշոտոյ կորապաղատէ. եւ այլն. (Յհ. կթ.։ Արծր.։ Ասող.։ Լաստ.։ Վրդն. եւ այլն։)

որ գրի եւ ԿԻՒՐԱՊԱՂԱՏ, ԿԻՒՌԱՊԱՂԱՏ, ԿՈՐԱՊԱՂԱՏ. Բառ յն. ի լատինէ առեալ. κουροπάλατης curopalates. որպէս curator palatii. հազարապետ պաղատան կամ արքունեաց. խնամակա շինութեան արքունի ապարանից. եւ անուն պատուոյ՝ որպէս աւագ ոք ի դրանէ սահմանեալ ի կուսակալութիւն, կամ նախարար ոք ընտրեալ որպէս փոխարքայ, բդեաշխ. բեկ.


Կուրապաղատութիւն, ութեան

s.

cf. Կուսակալութիւն.

· Calfa

NBHL (4)

գրի եւ ԿԻՒՐԱՊԱՂԱՏՈՒԹԻՒՆ. Իշխանութիւն կուրապաղատ գոլոյ. բդեշխութիւն. կուսակալութիւն.

Առնուլ զպատիւ կուրապաղատութեանն ի կայսրէ։ Տայր բերել նմա պատիւ կուրապաղատութեան. եւ այլն։ (Յհ. կթ.։)

(Ղեւոնդ.։ Լաստ.։ Վրդն.։)

Եբեր թուղթ դաշանց խաղաղութեան, եւ պատիւ կիւրապաղատութեան որդւոյ իւրոյ. (Պտմ. վր.։)


Կուրացուցանեմ, ուցի

va.

to blind, to make blind, to take away the sight, to excecate;
to dazzle, to offuscate;
կիրք —նեն զմիտս, passions cloud or darken the understanding;
cf. Շլացուցանեմ.

· Calfa

NBHL (2)

Հարցէ զաւակն ծառայի իւրոյ, եւ կուրացուցանէ. (Ոսկ. ես.։)

τυφλόω, ἑκτυφλόω, ἁποτυφλόω excaeco, privo lumine, caecum reddo. Տալ կուրանալ. զրկել յաչաց, ի լուսոյ. խաւարեցուցանել՝ ըստ մարմնոյ կամ ըստ հոգւոյ. կուրցընել, կուրացնել.


Կուրծ

s.

gnawing;
core;
— կաղամբի, cabbage-stump;
— անկոց, ծառոց, pith;
sap-wood.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

«կրծել, ատամներով պոկելը». այս արմատից են կրծել «ատամներով պո-կել փրցնել» Ա. թագ. դ. 24. «կծել, յափըշ-տակել, կորզել» Բուզ. կրծուլ «կրծել» Եփր. թգ. կաշառակուրծ Բուզ. կաշառակրծութիւն Ոսկ. լհ. կրծլի (կամ կծլի) «կծծի, ագահ» Խոր. գ. 68. Նոր վկ. էջ 24. կրծլութիւն Մաշկ. -Ունինք նաև կուրծ «կաղամբի հաստ և կարծր միջուկը, զոխ» Վրք. հց. =կաղամ-բակուրծ Վրք. հց. Ա. էջ 93, որ կարող է թէ՛ այս արմատից լինել (իբր կրծելու բան) և թէ յաջորդից (իբր կաղամբի կուրծքը՝ մի-ջուկը)։ Անստոյգ է Կոչ. զ. հատուածում. «ինքեանք անգործք և զգործոց զկուրծս և զվաստակս ուտեն». յն. «զգործողացն ու-տեն». թերևս ըստ այսմ հայ բառն էլ պէտո է հասկանալ «կաշառք». համեմատէ՛ գւռ. կրծօն։

= Բնիկ հայ բառ, հնխ. grug'-արմատի շրջուած gurg'-ձևից. ցեղակիցներն են հսլ. gryza, grysti «կծել, խածնել», լիթ. gráu-žiu, gráuzti «կրծել, ատամներով պոկել (ոսկորի վրայի միսը ևն)», gruzinéti «ևոծոտել», լեթթ. graúžu «կրծել», ռուս. гpызть, սերբ. grīzēm, ուկր. hryzty, լեհ. gryze, չեխ. hrvzu «կրծել, կրծոտել» (Trautmann 100, Berneker 359, Pokorny 1. 698)։-Հիւբշ. 462։

Եազրճեան, Արևելք 1884 նոյ" 16 սանս. vraçc, vrçcāmi «կրծել»։-Հիւնք. կուրծք բառից։ Ուղիղ մեկնութիւնը ռուա. Müiller. Armen. VI. էջ 4։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 148 լտ. vorare? Թի-րեաքեան, Արիահայ բռ. 209 պրս. ւ gaz «խածնել, կծել» արմատից։ Meil-let BSL л 80, էջ 213 (հտ. 26) հա-կառակ է վերի մեկնութեան՝ հնխ. gr-ձևի դէմ սպասելով հյ. երկ-։ Pictet. բ. տպ. Ա. 250 լտ. gula, հսլ. gorlo «կո-կորդ» ևն բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Տփ. կրծիլ, Սչ. գրձել, Սվեդ. գըր-ձիլ, Սլմ. Վն. կռծել, Ախց. Երև. Կր. Մրղ. կռծէլ, Մկ. Ոզմ. Շմ. կռծիլ, Ալշ. Մշ. կռձել, Ջղ. կռծել, կուռծել, Զթ. գըյձիլ, գըրձիլ, Ակն. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գռձէլ, Ասլ. գռձէ՝լ, Հճ. գmյձել, Հմշ. գըյձուշ. Ագլ. կօ՛ո-ծիլ. նոր բառեր են՝ կրծան, կրծկրծել, կըր-ծոտել, կրծօն, կրծօնել։-Առանձին կործ-արմատաձևն է ներկայացնում Ագլ. կօռծիլ, գրի հետ միանում է նաև Ղրբ. -սրա կրկնա-կանն էլ է կրծկօ՜րծիլ Ղրբ. «կրծոտել»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. კურწი կուրծի «ցօղուն», թրք. գւռ. Կր. gərjon «կրծօն, կաշառք» (Բիւր. 1898, էջ 627)։

, ի հլ. (անեզաբար գործածուած) «լանջքը, լանջքի տախտակը. լայնաբար սիրտ, ստինք, կուշտ, երբուծ» Ղկ. ժը. 15, իգ. 48. Ագաթ. Ոսկ. յհ. ա. I, 3 և մտթ. որից կրծացաւութիւն Շիր. կրծապահ Ուռհ. էջ 120. կրծանոց Փիլ. Նխ. ել. կրծաբախ Արծր. միջակուրծք Նիւս. բն. կրծոսկր (նոր զրականի մէջ)։

ՆՀԲ լծ. թրք. կէօքիւս, կեօքս «կուրծք»։ Böttich. ZDMG 1850, 357 սանս. krōda «կուրծք» բառի հետ։ Հիւնք.

ևորչել բայից է հանում։ Bugge KZ 32, 46 ցեղակից է դնում լիթ. krūtis, լեթթ. kruts, սանս. krōdá հոմանիշներին։ (Մերժում է Pokorny 1, 489)։ Գազան-ճևան, Արև. մամուլ 1907, 934-5 թրք. կէօքս «կուրծք» բառի հետ։ Պատա-հական նմանութիւն ունին հսլ. gradi, ռուս. гpудь, հիռլ. bruinne, հկիմր. bronn «կուրծք, ստինք», որոնք ևռւում են լտ. grandis «մեծ», յն. βρένϑος «հպարտ» ևն բառերին և բոլորը միա-տին հանւում են հնխ. g'*rendh-«ուռիլ» արմատից (Berneker 356, Walde 351)։

ԳՒՌ (dialectal) Ախց. կուրցք. Ռ. գուրձք, Զթ. զույձք, գուրձք, Ննխ. գուրցք, Հճ. գույձք. Հնգ. գրուցք, Սվեդ. գօրձք, Խրբ. գուրսք, Պլ. գուրսք, գուրսգ, Ասլ. գիւրսք, գիւրս՝, Մշ. կուտկ. այս բառերը նշանակում են «(մար-դու) կուրծք», իսկ Երև. Շմ. կուրծ, Ղրբ. կօռծ «կովի ստինք»։ Նոր բառեր են կուրծ-պահ, կրծկալ (Պլ. Ռ. Սեբ. գրզգալ, Եւդ. գըսգալ), կրծլակ, կրծիկ։-Տարբեր է Սչ. գուքսը էրթալ «կատիկին թռնել, մոլոր եր-թալ», որ ծագում է թրք. gōks «կուրծք» բա-ռից։

NBHL (3)

Որպէս արմատ կրծելոյ, է Միջուկն իրաց ուտելի. կրծելի ինչ.

կաղամբի կուրծ ուտէր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։) լահանայի կոթ, գալան. ըստ լտ. տերեւ։

Ինքեանք անգործք, եւ գործոց զկուրծս եւ զվաստակս ուտեն. (Կոչ. ՟Զ. (յն. զգործողացն ուտեն)։)


Կուրծք, կրծից

s.

breast, bosom, chest;
heart, mind;
ուշ ի կուրծս անկանել՝ առնել, to reflect well on, to recollect, to remember;
մօտ առ կուրծս, to be imminent, near to, to impend;
զձեռն ի վերայ կրծից հանգուցանել, to fold the arms in repose;
մաքրել զ—ծս, to expectorate, to spit.

· Calfa

NBHL (11)

Որպէս լծ. ընդ թ. կեօքիւս, կեօքս. στῆθος pectus. Լանջք. տախտակ լանջաց. լայնաբար՝ Սիրտ. ստինց. կուշտ, երբուծ. (որ յայլ լեզուս՝ փոքր կուրծք).

Կոծել, կամ բախել զկուրծս. (Ղկ. ՟Ժ՟Ը. 15։ ՟Ի՟Գ. 48։)

Կործմամբ կրծիցն։ Բախումն կրծից. (Նար. ՟Ժ՟Ը։ Յհ. կթ.։)

Զկրծիցն հարկանէր, եւ զարտասուսն հեղոյր. (Եղիշ. յար.։)

Տալ գելոցս կրծից նորա, եւ արկանել առասանս ի կապատս կրծիցնգելարանաց. (Ագաթ.։)

Սակաւ մի զձեռսդ ի վերայ կրծիցդ հանգուցանիցես. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)

Զլայնակամարն ո՛չ կրծիւքն (յն. առ ստեամբքն) կապեալ։ Սրտմտութիւն եռացեալ ի կրծից անտի ի դուրս բղխեսցէ. այսինքն ի սրտէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1. եւ 3։)

Այն ամենայն (վիշտ) յաշխարհի մօտ առ կուրծս կայր յն. ի ձեռս. (Ոսկ. մտթ.։)

ՈՒՇԻ ԿՈՒՐԾՍ ԱՆԿԱՆԻԼ կամ ԱՌՆԵԼ. Քաջ խորհել ի սրտի, խելամուտ լինել. Զգաստ մտօք քննել.

Ուստի ուշ ի կուրծս անկեալ, եւ ի միտս եկեալ նախարարացն հայոց. (Խոր. ՟Գ. 4։)

Խոհական իմացուածիւ՝ ուշ ի կուրծս արարեալ։ Որ ուշ ի կուրծս արարեալ, եւ իմաստայեղց մտաց խորհրդեամբ տեսեալ. (Յհ. կթ.։)


Կուրութիւն, ութեան

s. fig.

blindness, cecity, excecation;
blindness, ablepsy, delusion;
հարկանել կուրութեամբ, to strike blind;
աբրէ մեծի կուրութեանս, what a strange blindness !

· Calfa

NBHL (8)

Հարին, կամ հարից կուրութեամբ։ Զ աչս թշնամեացն ի կուրութիւն դարձուցանէին։ Վասն կուրութեան սրտից։ կուրութիւն փոքր ի շատէ եղեւ իսրայէլի.եւ այլն։

Բաբէ՛ մեծի կուրութեան. (Կոչ. ՟Զ։)

Հնութեան կուրութեամբն չնեսանէք. (Եղիշ. ՟Ը։)

Որպէս կուրութիւն աչաց ատելի կայ մարմնոյն, նոյնպէս եւ տգիտութիւն ոգւոյ ատելի է եւ աստուծոյ. (Կանոն.։)

Ախմարութեան կուրութիւն։ Աղջամղջին կուրութեանս խաւար. (Պիտ.։)

Որ կամաւոր կուրութիւն յինքն կրէ կամ բերէ, ո՛չ երբէք եկեսցէ յառողջութիւն. (Յհ. կթ.։)

Մռայլ մտաւորական կուրութեան. (Նար. ՟Կ՟Դ։)

τυφλώτης, τύφλωσις, πώρωσις , ἁορασία, ἁβλεψία caecitas, excaecatio, privatio visus. Կոյր գոլն. պակասութիւն տեսութեան աչաց մարմնոյ կամ հոգւոյ, շլացութիւն. անտեսութիւն. Խաւարումն.


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։

կուշտ»։ Karst, Յուշարձան 405 կտրել բառի հետ սումեր. gur «ճեղքել»։

ԳՒՌ (dialectal) Շմ. կրտիլ, Սլմ. կռտել, Մկ. կըո-տիլ, Ալշ. Մշ. կոդել, Հճ. գmրդել, Ղրբ. կօռ-տէլ «ամորձատել, նեքինացնել»։ Ղրբ. կօռ-տէլ նշանակում է նաև «ցորենի հասկի տա-կից ու վրայից կտրել, որով միջին մասը լաւ սերմացու է դառնում»։ Վերջին առումը ցոյց է տալիս, որ բառիս հետ նոյնարմատ ևն կռտոց Ղրբ. «մանգաղաձև կեռ դանակ, որով գդալի մէջն են փորում», կռտիլ Եւդ. «մարմնի կաշին փոթփոթիլ՝ տաք ջրի մէջ խաշուելուց», Արբ. «միսը լավ չեփուելով՝ վրան փոթ փոթ լինել», Նբ. «կաշին այրուե-լով կուչ կուչ գալ», Ակն. «այրիլ, խանձիլ», Արբ. Մն. Պլ. «ծաղկախտից չեչոտիլ», Դվ. Մն. Մշ. Պլ. «լոբին ևն աղի ջրի մէջ եփուե-լուց կռնծիլ և այլ ևս չեփուիլ»։

Տէով. Altarm. 30, 46, Նախալ. 70 կցում է կարճ բառին և սրանով լտ. curtus սանս. kart, լիթ. kirtau, հյ. կտրել, կոտորել ևն ձևերի հետ՝ հնխ. karl առմատիզ է հանում։ Հիւնք. պրս. կիւրտէ «երիկամ», կիւրտկեահ «սնա-

NBHL (7)

յորդւոց քոց՝ զորս ծնանիցիս, առնուցուն եւ առնիցեն կուրաս. (Ոսկ. ես.։)

Սպասաւորք արքունիք, ոմանք որձիք, եւ ոմանք կուրտք. (Մխ. դտ.։)

Կուրտք ի յայտ ցանկութեան քանցուղտս մոլեկանք են. (Սիւն. առ անտիոք.։)

Վաղենտիանոսք. սոցա պարկեշտագոյնքն ամենայն կուրտ են, զի ախտից ոչ կարեն յաղթել. (Ոսկիփոր.։)

Կուրտ ոմն ազգական մանուչէի դեղով սպան զնա. (Վրդն. պտմ.։)

Այր ներքինի՝ կուրտ գոլով։ Կուրտզօրապետօք։ Ի կրտէն իւրմէ սպանեալ եղեւ ի գիշերի. (Ուռհ.։)

Զարտասահմանեալ կրտացն ասեմ։ Չէ՛ հնար կրտի թագաւորել. (Սանահն.։)


Կուրօրէն

adv.

cf. Կուրաբար.

· Calfa


Կուց

s.

the hollow of the joined hands;
double handful.

· Calfa

NBHL (1)

Առեալ կցովն ջուր (եռացեալ՝) ելից ի վերայ ձեռաց դատաւորին. (Հ. մայ. ՟Գ.։)


Կոփ

cf. Կուռ.

· Calfa

Etymologies (7) · Adjarian

տե՛ս Կոպ։

«փշատի նման մի տեսակ արմաւ» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 1530 (նոյնը դը-նում է ՆՀԲ արմաւ բառի տակ)։

«պաշարումն». ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 168։

«տաշելով բան շինելու արհեստը. 2. բուռն հարուած» Ոսկիփ. Անկ. գիրք նոր կտ. 187, 190. որից կոփել «կռանով՝ մուրճով ղարնել, ծեծել, փայտի՝ քարի՝ մետաղի վրայ աշխատիլ, կռել» ՍԳր. Ոսկ. ես. «ըմբշա-մարտութեան մէջ իրար զարնելը» Վրք. հց. «սրով զարնել» Վրք. հց. Բ. 461. «սպանել» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 137. կոփած Եփր. ել. կոփածոյ ՍԳր. Կոչ. կոփիչ «թակ, ու-րագ» Մագ. Անկ. գիրք նոր կտ. 96. 213. անկոփ Ոսկ. կող. էջ 530. կոփիւն «զարնե-լու ձայն» Ոսկ. յհ. ա. 1. կոփուածոյ Յհ. կթ. կոփոն Մագ. թղ. 132. քարակոփ Սգր. Եզն. կամ քարկոփ Կոչ. 161. կռանակոփ Միխ. աս. փայտակոփ Եփր. թագ. 423. դրամա-կոփ Մխ. դտ. թակակոփ Վրդն. ծն. կարծ-րակոփ Նար. Մագ. կոկորդակոփ Մագ. թղ. 132. մայրակոփ, մայրակոփեայ «մայր փալ-տից շինուած» նորագիւտ Ա. մնաց. ժէ. 1 Z.-նոյն արմատից է նաև կուփուկ «բարակ տաշեղ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածել է Ճառընտ. «Զկուփուկս տաշե-ոաց ուր և գտանէր կարկատունս գործէր մազեղինին» (Նորայր, Բառ. ֆր. 296բ, co-peau բառի տակ)։

ՆՀԲ յն. πὸπτω «կոփել, ծեծել»։ Ազ-գասէր Կալկաթայի, 1847, էջ 415 մեր կոփ բառից է դնում անգլ. copy «ընդ-օրինակութիւն»։ Böttich. Arica 20, 52 յն. ϰόπτειν, պրս. kuftan «ծեծել, ման-րել»։ Lag. Urgesch. 447 հսլ. kopiti ձևի հետ՝ kup արմատի տակ։ Müiller ՏWAW 42, 252 և 44, 232 պրս. [arabic word] köftan «ծեծել»։ Lag. Arm. Stud. § 1190 չի ընդունում այս վերջինը, որով-հետև բուն արմատն է kōb, ներկայ՝ kobam։ Տէրվիշ. Մասիս 1881 մայիս 8 պրս. koftan։ Bugge KZ 32, 50 յն. ϰολάπτειν «կտրտել, կտցահարել, փո-րագրել»։ Հիւնք. նոյն ընդ ՆՀԲ։ Schef-telowitz BВ 28, 303 հսլ. konati լիթ. kapóti, լեթթ. kapāt «փորել», պրս. kāfed, kāvad «փորում է»։ Karst Յու-շարձան 430 թթր. oq, ov, yuf «շփել, տրորել»։ Մառ. Teксть VII էջ 77 վրաց. կափս «կտրել, հանել», որի հետ նոյն են նաև վրաց. կափա, կափվա «ծառ՝ փայտ կտրել, ջարդել», կեփա «ջարդել, կտրել»։

ԳՒՌ (dialectal) Շմ. կօփիլ «զարնել, ընդհարկա-նել» (օր. տափին կոփել «գետին զարնել»). նոյն են նա կոփել Խն. «տաշել», կոփեցնել «բռունցքով զարնել», ձայնաւորի փոփոխու-թեամբ ունինք Զթ. Սվեդ. գիփիլ և Հճ. գի-փել (ևս Կիւր.) «տաշել», որից կեփիչ Զթ. «լուացքը ծեծելու տոփան», կուպել Մրղ. «ծեծել», կուփի կուփի անել Ղրբ. «հրել, ցնցել, շարժել», կուփի տալ Ղրբ. «մի հար-ուած տալով տեղից հանել, հրել», կո՛ւփէճ Ղրբ. «ոստայնի թելերը նստեցնելու գոր-ծիք», կուփկուփել Ղրբ. «կոփիչով զառնե-լով ոստայնի թելերը նստեցնել», կիփին Հճ. «լուացքը ծեծելու փայտ» (Թէրսեան. Ամէն. տարեց. 1924, էջ 197)։

ՓՈԽ (borrowing) Bugge IF 5, 274 (թրգմ. ՀԱ 1895, էջ 261) գոթ. kaupatjan «կոփել» բա-ռր հայերէնից փոխառեալ է կարծում։

NBHL (4)

Առաջի արկանել իբրեւ զյօնս ինչ զգեստ զաստուածային վարդապետութեանցն, եւ ի վերայ ծածկել նուաստութեամբ իբրեւ կոփովք ոմամբք զգեստուք զմաքուր եւ զվճիտ առաքինութեան իրս. (Նիւս. երգ.։)

ԿՈՓ գ. Արմատ Կոփելոյ. որպէս Կոխումն.

Արա՛ զարուեստ հիւսնութեան, զկոփ, զտաշ, զձեւ։ Զկոփ եւ զտաշ նորա արասցես։ Որ գիտեն առնել տաշ եւ կոփ. (Ոսկիփոր.։)

cf. Կոպ. βλεφάροι palpebrae.


Կոփած

s.

carving, sculpture.

· Calfa

NBHL (2)

Կոփեալ ինչ, որպէս տախտակ քարեղէն.

Կոփածն՝ մարդոյ, եւ գիրն՝ աստուծոյ. (Եփր. ել.։)


Կոփածոյ, ից

adj.

well carved or sculptured;
smooth, polished;
— քար, freestone.

· Calfa

NBHL (6)

Կատար կոփածոյին, կամ կոփածուին։ Քարինս կոփածոյս։ Սեղանք քարեղէնք կոփածոյք։ Պարիսպս (ի) կոփածոյ քարանց։ Քարամբք կոփածոյիւք եւ մեծամեծօք.եւ այլն։

Ի կոփածոյ գերեզմանի անդ եդին զյիսուս. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Որձաքար եւ կոփածոյ վիմօք. (Խոր. ՟Բ. 87։)

Մեծատաշ վիմարդեան կոփածուվիմօք. (Ասող. ՟Գ. 47։)

Մի՛ կոփածու, յայտ է՝ տաշելով եւ բախելով գործեացն ի վերայ. (Վրդն. ել.։)

λελεξαμένος, λαξευτός, τμητός , λατομητός excisus, dolatus, politus, sectus, rasus. գրի եւ ԿՈՓԱԾՈՒ կամ ԿՈՓՈՒԱԾՈՅ. Կոփեալ. կոփմամբ հատեալ, քերեալ, կոկեալ, շինեալ. տաշածոյ. կռածոյ. կտրած, տաշած, կոկած.


Կոփեմ, եցի

va.

to cut, to hew, to carve, to sculpture;
to polish;
to coin;
to forge, to fabricate;
to beat, to hammer;
— զպատկեր, to carve an image.

· Calfa

NBHL (9)

կոփել տախտակս քարեղէնս։ Ի վէմն՝ յորմէ կոփեցարուք։ Միթէ պատկէր կոփաց զնա հիւսն։ Ուրագ սրեաց, եւ կոփեաց նովաւ։ Քաջալերեսցէ զդարբին՝ կռել կոփել, ուռն հարկանել.եւ այլն։

Քարինս կոփել չորեքկուսի. (Խոր. ՟Բ. 53։)

Քան զծառայս եւս չար կոփէին. (Ոսկ. ես.։)

Խուցս այս դարբնոց է. մի տաս, եւ մի առնուս ի խոփելն. (Խոսր.։)

Լե՛ր որպէս բարւոօ ըմբշամարա առ բանսարկուն. եթէ կոփէ քեզ աստի, կոփեա՛ դու նմա անտի. (Վրք. հց. ձ։)

Կոփէ երիցս (ուռամբ զկոչնակն). (Մաշտ. ժամահար.։)

Օ՛ծ զպարանոցդ քո, ես կոփեցից սրովն։ կոփեա՛ ուժով։ Կփեալ ուժգին՝ ետես զպատուական գլուխ նորա հատեալ։ Կոփեալ սրովն եսպան եւ զմիւս տղաձն. (Վրք. հց. ձ։)

(լծ. յն. գօ՛փդօ). λαξεύω, λατομέω, κόπτω , τύπτω incido, excido, caedo, tundo եւ այլն. Հարկանել, բախել կռանաւ, կամ մրճով եւ ուռամբ. տաշել, կոկել, հարթել, գործել կամ յարդարել զքար, զերկաթ, եւ զփայտ.

ԿՈՓԵԼ. որպէս յն. Գօ՛փդօ. κόπτω Հարկանել (որով).


Կոփիչ, չի, չաց

s.

stone-cutter;
chisel;
hammer, mallet.

· Calfa

NBHL (3)

Որ կոփէ. գործի կոփելոյ. եւ Տոփիչ. Թակ.

Կոփչէք զարկուցեալ մեռանի։ Եւ զպռիւրիդեայ, որ հաւանիւր զինքն կոփչօքն խորտակել. (Մագ. ՟Ե. ՟Խ՟Գ։)

Առ զկոփիչն, զի հարցէ զնա։ Ձգեաց զկոփիչն զկնի. (Ոսկիփոր.։)


Կոփիւն

s.

crash, din, clash, clashing, noise.

· Calfa

NBHL (4)

Ձայն կոփելոյ. բախիւն. տոփիւն. դոփիւն. կափիւն.

Կոփիւնք վահանաւորացն. (Եղիշ. ՟Զ։)

Ի կոփիւն սուսերացն. (Լաստ. ՟Բ։)

թատերք նուագաց, կոփիւնք եւ դափիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Կոփոն

s.

blows, beating.

· Calfa

NBHL (2)

ԿՈՓՈՆ կամ ԿՈՓՕՆ. Իբր Կոփիւն. ռմկ. կոփոց, գոփոց.

Ոսկեղէն ուռամբ բռնամարտիկ կոփոն մակ կառափին կարկատեալ. (Մագ. ՟Թ։)


Կոքղի

s.

conch-shell.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մի տեսակ խեցեմորթ, խը-խունջ». Վեցօր. 140 (մէկ անդամ). «Կոնքն և կտինքն և կոքղիք և ստրոմք»։

= Յն. ϰογλίας «ոլորուն պատեանով մի խեցեմորթ է», որից փոխառեալ է նաև լտ. cochlea «խխունջ»։-Հիւբշ. 360։

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (2)

Ազգ՝ որ խեցեմորթքն կոչին, այսինքն կոնքն, եւ կտինքն, եւ կողիք. (Վեցօր. ՟Է։)

Բառ յն. κοχλίας, κόχλαι coclea, conchae. Խեցեմորթ գալարեալ. որպէս խխունջ. արուսեակ.


*Կպուր, կպուրի գալ

vn.

to come to to blows, to fight, to fall to loggerheads, to fall together by the ears.

· Calfa


Կռածոյ

adj.

cut, carved, sculptured;
laminated, forged;
engraved;
coined;
վարսք —ք, thick, curly hair.

· Calfa

NBHL (7)

Փողս կռածոյս։ Դրուագս կռածոյս։ Վահան կամ ինզակ ոսկի կռածոյ։ Ի ձայն օրհնութեան կռածոյ փողոյ։ Եդ ի կռածոյ գերեզմանի.եւ այլն։

Կռածոյիւ, եւ եղջեր փողոյ. (Արշ.։)

Վասն կռածոյ գերեզմանաց. (Մաշկ.։)

Հիւսածու թագաւ պսակեալ, եւ ոչ կռածու. (Վրդն. պտմ.։)

Ասի կռածոյ, է որ ի հեղեղատէ (կուռ եւ ողորկ քար), եւ է կռածոյ՝ որ ի կռանէ. որպէս ասի, թէ ո՛չ է ձուլածոյ, այլ կռանահարութեամբ գործեալ. (Երզն. քեր.։)

Վարսք նորա կռածոյք՝ կամ եղեւնեայք. որպէս թէ կա՛մ կուռ եւ խիտ վարսք, եւ կամ որպէս զվարսաւոր եղեւնափայտից. (եբր. երեւի նշանակել գանգուր գռուզ)։

ἑλατός ductilis λαξευτός excisus. Կռեալ. կռանաւ ծեծեալ կոփեալ, շինեալ. կու՛ռ. եւ Կոփածոյ. ծեծած կոծած.


Կռակտուց

adj.

having a crooked or bent beak.

· Calfa

NBHL (2)

Որոյ կտուցն է կեռ, այսինքն կոր. cf. ԿՌԱԾԱԳ.

Արծուի (այսինքն արծուոյ) է սահման. բարձրաթռիչ թեւաւոր, ըստ տեսակի կռակտուց, ըստ սեռի զօրաւոր կենդանի. այս այսաբար. (Ոսկիփոր.։)


Կռամոլ, աց

adj.

given to idols, idolatrous;
— պաշտօն, cf. Կռամոլութիւն.

· Calfa

NBHL (7)

Մոլեալ զհետ կռոց. կռապաշտ. կռապարիշտ. կռապաշտական.

Պաշտամունք կռամոլիցն։ Ձօնեալքդ էք անահտայ կռամոլ դիւացն. (ՃՃ.։)

Կռամոլ գտեալ։ Ի կռամոլ մարդոց։ Զկնամոլ ասորեստանեայսն։ Զկռամոլ ամբարշտութիւն. (Յհ. կթ.։)

Իսկ (Մագ. ոտ. մանուչ.)

Չար պաշտօնեայքըն կռամոլին. իմա՛, կռամոլութեան։

Եւ (Յիսուս որդի.)

Կարկամութիւնք կռամոլ ախտին՝ ողորմութեամբ խորտակեսցին. իմա՛ զարծաթասիրութիւն, որ է երկրորդ կռապաշտութիւն։


Կռամոլութիւն, ութեան

s.

idolatry, love of idols.

· Calfa

NBHL (7)

Այսակիր բարձրանցն կռամոլութեան. (Նար. ՟Հ՟Ե։)

Կռամոլութեան եւ դիւապաշտութեան. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Խաւարելոցն կռամոլութեամբ։ Ընդդէմ կռամոլութեանն։ Զդիւական կռամոլութիւնն. (Նախ. ել.։ Ոսկ. յհ.։ Կիւրղ. ի կոյսն.։)

Գիրկս արկանէր եւ համբուրէր կռամոլութենէն. (Յհ. իմ. եկեղ.։)

Կամ զկռամոլութիւն կոչէ շնութիւն. (Մխ. երեմ.։)

Պահեցեր զիս ի կռամոլութեանցն. (Ճ. ՟Ժ.)

εἱδωλομανία insanus idolorum cultus. Կռամոլն գոլ. մոլիլն զհետ կռոց. կռապաշտութիւն.


Կռանագործ, աց

s.

smith, hammerer.

· Calfa

NBHL (2)

Որ գործէ կռանաւ, եւ գործելն կռանաւ. չեքիճով բռնօղ կամ բռնած.

Իբրեւ ի հալոցս փորձութեան ճարտարութեան արուեստիցն կռանագործ արծաթարարացն. (Ագաթ.։)


Կռանակուռ

adj.

beaten with the hammer.

· Calfa

NBHL (3)

Կռանաւ կռեալ. կռածոյ, եւ ոկւռ. չիքիճով ծեծած, եւ խիստ կռած.

Ընդդիմահար կոփուածոյ եւ կռանակուռ դիցն պաշտամանց. (Անան. եկեղ։)

Եւ զկռանակուռ ձոյլ ոսկի կամարն ընդելուզեալ մարգարտովք եւ ակամբք պատուականօք ընդ մէջ իւր ածէր. (Եղիշ. ՟Է։)


Կռանահարութիւն, ութեան

s.

hammering.

· Calfa

NBHL (3)

Հարումն կամ բախունմ կռանաւ. կռանարկութիւն. չեքիճ զարնելը, չեքիճով բռնիլը՝ բռնուիլը.

Չէ ձուլածոյ, այլ կռանահարութեամբ գործեալ. (Երզն. քեր.։)

Հրացեալ ոսկին, եւ կռանաւ հարեալ, նիւթ ոսկոյն ընդունի զկռանահարութիւնն, այլ եւ ընդ նմա միաւորեալ հուրն. (Ոսկիփոր.։)


Կռանարկութիւն, ութեան

s.

hammer-stroke.

· Calfa

NBHL (1)

Ի ձայնէ կռանարկութեան դարբնաց զօրանան ասեն կապանքն. (Խոր. ՟Բ. 58։)


Կռանելիութիւն, ութեան

s.

malleability, ductility.

· Calfa


Կռաշուրթն

cf. Կորակտուց.

· Calfa

NBHL (3)

Արծուեաց կռաշուրթն տեսակ. (Դիոն. երկն.։ Շ. հրեշտ.։)

Կռաշուրթն իբրեւ զարծուի. (Սահմ.։)

ἁγκυλόχειλος curvi rostri, sive labri. որպէս թէ Կեռաշուրթն կամ կորաշուրթն. Կռակտուց. կռածագ.


Կռապաշտութիւն, ութեան

s.

idolatry;
heathenism, paganism.

· Calfa

NBHL (4)

Պաշտելն ըզկուռս. պաշտօն կռոց. կռամոլութիւն.

Փախերուք ի կռապաշտութենէ. (՟Ա. Կոր. ՟Ժ. 14։ Տե՛ս եւ Գաղ. ՟Ե. 20։ ՟Ա. Պետ. ՟Դ. 3։ ՟Ա. Յհ. ՟Ե. 21։)

Ի բա՛ց ընկեցէք զագահութիւն, որ է կռապաշտութիւն. (Կող. ՟Գ. 5։)

Ի տանէ կռապաշտութեան. (Ագաթ.։ Շար.։ Խոր. եւ այլն։)


Կռապող

adj.

crooked, crumpled horned.

· Calfa


Կռթունք

s.

back.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կռնակ, թիկունք» Տօնակ. սեռ, կռթանց ձևն ունի Շիր. եզակին պիտի լինի *կուռթն կամ կիռթն, որ գործածուած չէ։ Այս արմատից է գւռ. կռթնիլ Ակն. Պլ. «յե-նուիլ», կռթնցնել «յենել», որ դարձել է Երև. շրջմամբ կնթռնիլ (Պռօշեան, Կռուա-ծաղիկ, ա. տպ. էջ 13, բ. տպ. էջ 23)։

Karst, Յուշարձան 429 ալթայ. art «կռնակ», եակուտ. ord «մնացորո»։ Պատահական նմանութիւն ունի վրաց. ղ'րդենա «կռթնիւ»։

NBHL (2)

որ եւ Կուռն. Թիկունք. որպէս յենարան, նեցուկ. կռնակ. (որով լինի կռթընիլ)

Ուսքն, լանջքն, կողքն, ձեռքն, կռթունքն, սրունքն, երանքն. (Տօնակ.։)


Կռոնոս

cf. Երեւակ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«Երևակ մոլորակը. 2. ժամա-նակի աստուածը (Յունաց մօտ)» Խռռ.-գրուած է նաև կրօնոս Նխ. ամովս. կռինիս Շիր. 66, կռովն, կռովնոս, կռօնոս. ւեռ. կռոնայ, գրծ. կռոնաւ Եզն., սեռ. կռօնեայ Նխ. ամովս. կրովնի Եւս. քր. և կռոնոսի Սարգ։

= Յն. Kρόνος «Երևակ. 2. ժամանակի աստուածր»։

Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (6)

Զիա՞րդ զկռոնայն, եւ զայլոց աստեղաց առիցեն։ Առ կռոնաւ, եւ րէաւ, եւ դիաւ, զորս աստուածս անուանէին. (Եզնիկ.։)

Աստղ աստուծոյն րեմփայ զկրօնոս կոչէ. քանզի հեթանոսք աստուծոյն իւրեանց կռօնեայ ասեն, թէ աստղ է յերկինս. (Նախ. ամովս.։)

Բայց ես ասեմ զկռոնոսդ անուն եւ զբէլ՝ նեբրովթ լեալ. (Խոր. ՟Ա. 6։)

Տիտանն ընդ կրովնի եւ այլն. (Եւս. քր. ՟Ա։)

Իսկ զորս վասն կռոնոսի եւ արամազդայ պատմութիւնք իցեն, ամաչեմ ասել. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

ԿՌՈՆՈՍ կամ ԿՐՈՎՆ. Բառ յն. գռօնոս. Κρόνος Saturnus. (լծ. χρόνος tempus. ժամանակ, տարի) գրի եւ ԿՐՕՆՈՍ. Բարձրագոյնն յեօթն մոլորակաց, որ ի մեզ Երեւակ ասի. միանգամայն եւ անուն չաստուծոյ, որ համարեալ է հայր դիոսի, այսիննքն արամազդայ հօր չաստուածոց, եւ որդի ուռանոսի՝ այսինքն երկնից. նկարի որպէս ծեր որկորեայ՝ կերօղ ծննդոց իւրոց, վասն զի ժամանակն ծախէ զամենայն. (վասն որոյ կոչի ի լտ. սադու՛ռնուս, որպէս շատացեալ, յագեալ) զուհէլ, զօհալ, քէյվան.


Կռուական, ի, աց

adj.

tenacious.

· Calfa


Կռուականութիւն, ութեան

s.

tenacity.

· Calfa


Կռուակից

adj. s. antagonistic;
champion;
ally.

· Calfa

NBHL (6)

Յաղթէ յաղթութիւն. ո՛չ որ բառնայ ի միջոյ զկռուակիցն, այլ որ զանձն ապրեցուցանէ. (Եւագր. ՟Լ՟Դ։)

Յորժամ տեսանէ կատարեալն հասակաւ եւ ուժով զմանուկ տհաս իւր ախոյեան գնացեալ, ասէ. վա՛չ քեզ՝ վա՛չ զիմ կռուակիցս։ Կռուակից յարեաւ անմարմինն մարմնաւորացս. (Լմբ. սղ.։)

Որպէս առ աբրահամաւն եկեր, եւ ընդ յակոբայ կռուակից եղեւ. այսինքն գօտեմարտեցաւ. (Յհ. իմ. երեւ.։)

Արշաւեն եւ կռուակից լինին. (Լմբ. առակ.։)

Մեմնոն եւ ամազոնք պռիամայ կռուակից եղեն. (Եւս. քր. ՟Բ։)

συμμύξας congrediens. Որ կռուի ընդ այլում. իբր ոսոխ. ախոյան. հակառակորդ.


Կռուակցութիւն, ութեան

s.

alliance

· Calfa

NBHL (3)

Սոցա կռուակցութեամբ մարտեան աստուածքն ընդդէմ հսկայիցն. (Նոննոս.։)

Պատերազմի ընկերացն կռուակցութիւնն. (Բրս. պհ.։)

συμμαχία societas in bello. Մարտակցութիւն. Նիզակակցութիւն.


Կռուան, աց

s.

hold;
— գտանել, ունել, to get a hold on.

· Calfa

NBHL (6)

ԿՌՈՒԱՆ ԳՏԱՆԵԼ՝ է որպէս Գամագիւտ լինել. բռնելու տեղ՝ իլիշիկ կամ խուլբ գտնել.

Եւ ինքն ոտին կռուան ոչ ունիցի։ Որ եւ ոտին կռուան անգամ ի նման ոչ գտանիցի. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. յհ. յռջբ։)

Բնաւ ոտից կռուան ոչ գոյր ի հալածանսն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Մի՛ տացուք ի մեզ կռուանս գտանել. (Ոսկ. հռ.։)

Զխիղճ մտացն սրբիցեմք, եւ գտանիցին ի մեզ կռուանք, եւ մի՛ կարծիք չարեաց. (Ոսկ. մ. 4. 87. (որպէս ըմբիշ սերկ եւ օծեալ իւղով է անըմբռնելի ի կռուի։))

στάσις statio եւ λαβή ansa. Կռիւ ոտից. ոտնակռիւ. կայք, դադարք, եւ տեղի դնելոյ զոտս հաստատութեամբ. ոտք քակչելու կամ դնելու տեղ.


Definitions containing the research ո : 10000 results

Անհաս, ից

adj.

imperceptible, incomprehensible, inconceivable;
unripe.

· Calfa

NBHL (27)

ἁνέφικτος. inaccessus, non assequendus. Յոր չէ մարթ հասանել. անմատոյց. եւ անհնար ի ձեռս բերել կամ ստանալ. որուն որ հասնիլ չըլլար. եէթիշիլմէզ. եանաշըլմազ.

Պարզէր զանհա՛ս եւ զխակ լեզուսն տղայոց. (Ճ. ՟Թ.։)

Անզգամ միտք՝ անհասիցն ցանկալով՝ հանապազ յերկունս է. (Փիլ. այլաբ.։)

Ցանկացեալ անհասից՝ պատրանօք բանսարկութիւն. (Անան. նին.։)

Հնարաւոր անհասից. (Նար. ՟Ծ։)

Անհասն ի բարձրութեան. (Շար.։)

Իբր անհաս ոչ ըմբռնական։ Յընթացս թեւոց թեթեւոց հողմոց անհաս երագմամբ։ Փախեաւ որպէս անհաս։ Պատուար անհուպ եւ անհաս մատուցման դժնեայ դժրողաց. (Նար.։)

Զանյուսալին մեզ անհասիցդ ընկալցուք գիր. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Զմեծութիւն էութեանդ՝ անհաս գերագոյութեամբ ամփոփեցեր. (Պիսիդ.։)

Ոչ եթէ զանհաս բնութենէն կարիցէ ոք ճառել։ Զանհասն զիա՞րդ ոք կարիցէ քննել։ Անհաս ի քննողաց։ Անհաս մտաց եւ խորհրդոց. (Ագաթ.։)

Անհաս իմաստից թեւոց։ Փառաց անհասից։ Ընդ հօր անհասի։ Զանհասն հրեղինաց. (Նար.։)

Յորժամ իմանան զնա, յայնժամ ճանաչեն՝ թէ անհաս է. (Լմբ. սղ.։)

Զբանս անհաս քննեսցէ (կամ ի գաղտնիս նորա մտախորհ եղիցի). (Սիր. ՟Լ՟Թ. 10։)

Անհաս մնայ բանս։ Յայտնի է բանս, եւ ըստ պարզ տեսութեան անհաս։ Վարք առաջին սրբոցն եւ բանք՝ իբր զանհաս թուին յաչս մեր. (Լմբ. սղ.։)

Կամ իբր դժուարին. եւ անհաւատալի. եւ մտացածին.

Անհաս արհեստ (նաւարկութեան). (Պիտ.։)

Զանհաս պատմութիւն ստեղծանեն յանհանճար մտաց. (Վեցօր. ՟Բ։)

Կամ անհասանելի. անըմբռնելի. անիմանալի. անբովանդակելի. ἁκατάλληκτος. incomprehensus, incomprehensibilis.

Կամ թաքուն. գաղտնի. խորին. դժուարիմաց. ἁπόκρυφος. absconditus.

Սերմանօղ անհաս տարահաւանութեան՝ հնձեմ լիաբուռն զամբարշտութեանցն տոյժս. (Պիտ.։)

Ոչ հասու. ոչ լիով խելամուտ. անգէտ. անտեղեակ. ἁγνοῶν. ignorans, minime comprehendens.

Անհասք Աստուածաշունչ գրոց եղեալք՝ մոլորեցան յաղագս ճշմարտութեանն. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Անհասք դոցա եղեալ մեր։ Անհաս եղեալ մտածութեամբ՝ լռեմք. (Խոր. աշխարհ.։)

Անհաս լիեալ յառաջագոյն այսպիսի իմաստութեան. (Արշ.։)

Ամենայն երկնաւոր զօրութիւնքն անհաս են աստուածային փառացն. (Յճխ. ՟Գ։)

Անհաս եղայ, եւ ոչ կարացի հետազօտել խորհրդոցն Աստուծոյ. (Նար. երգ.։)

Թշնամին անհաս գոլով նորին մարդանալոյն խորհրդոյ. (Լմբ. անառակ.։)


Անհասական, ի, աց

cf. Անհաս.

· Calfa

NBHL (4)

Մշտնջենաւորի եւ անհասական աստուածեղէնն ծննդեան Որդւոյ Աստուծոյ. (Աթ. ՟Ը։)

Տեսանել անհասական հրաշակերտս։ Անհասական պայմանաւ։ Զբարձրագոյնսն եւ զանհասականսն որոտաց. (Ագաթ.։)

Անհասական՝ խորհրդոց։ Անուամբդ անհասականաւ. (Նար.։)

Անհասական իմաստութիւն նորա. (Ոսկ. ես.։)


Անհասանելի, լւոյ, լեաց

cf. Անհաս.

· Calfa

NBHL (11)

Զանհասանելին ինքեան յափշտակելով զբարձրութիւնն. (Յհ. իմ. եկեղ.։)

Անհասանելիք են խորքս. (Պիտ.։)

Ի բարձրագունից յանդուգն եւ անհասանելի խուզմանցն. (Դիոն.։)

Ծառոց անհասանելեաց։ Անհասանելի հեռաւոր. (Նար.։)

Զկարի վաղուց նոցա իրս՝ եւ նոցա անհասանելիս՝ աւասիկ յայտնեմ. (Խոր. ՟Ա. 31։)

Ամենեւին անհասանելին՝ անյուսալի է եւ անձեռնարկելի. (Աստոաւծաբ Ծն.։)

Գիտել եւ հասու լինել յաւէտ կամեցեալք զմեծամեծսն եւ անհասանելի. (Աթ. ՟Բ։)

Աներեւոյթ եւ անհասանելի. (Դիոն.։ եւ Ածաբ.։)

Անհասանելիդ Աստուած. (Շար.։)

Սեւեռք ոտից անհասանելւոյն։ Խորհուրդ անհասանելի։ Զանհասանելին իշխանականս իմացման. (Նար.։)

Անհասանելի երանութեանն բարիք։ Յանհասանելիս գալով զարմացումն. (Պիտ.։)


Անհաստատ

adj.

inconstant, changeable, variable, alterable;
fragile.

· Calfa

NBHL (18)

ἅστατος, ἁστήρικτος, ἁβέβαιος. inconstans, fluxus, incertus, invalidus. Որ չունի զհաստատութիւն, անկայուն. շարժուն. դիւրափոփոխ. այլայլակ. անհիմն. անհաւաստի. թէմէլսիզ. էյրէթի. պիգարար.

Անթաց ոտիւք գնայր ի վերայ խոնաւուտ եւ անհաստատ բնութեան. (Դիոն.։)

Ի վերայ անհաստատ բնութեան. (Դիոն.։)

Ամենայն այսպիսիքս (երեւոյթք յօդս) անհաստատ են. (Արիստ. աշխ.։)

Մի՛ հաւատասցուք անհաստատ հրամանի նորա. (Եղիշ.։)

Ըստ անհաստատ բնութեան կանանց. (Փարպ.։)

Անհաստատ հողմ, հետք. (Նար.։)

Անհաստատ խորհուրդ, կամ երեւմունք երազոց. (Յհ. կթ.։)

Անհաստատ ստուերք. (Լմբ. ատ.։)

Անհաստատ ճանապարհք օդոց. (Ագաթ.։)

Կամ որ չէ հաստատուն յառաքինութեան. յողդյողդ մտօք եւ կամօք. տկարամիտ. թուլամիտ. տկար.

Մոլորեցուցանել զանհաստատսն. (Աթ. ՟Դ։)

Անհաստատիցն ոգիք. (Փիլ. լին.։)

Գլորումն է անհաստատի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զանհաստատն (մանուկ) խնամել. (Պիտ.։)

Եւս եւ անվաւեր. անընդունելի. անզօր.

Պսակն այն անհաստատ է, եւ լուծանելի. (Շ. ընդհ.։)

Անհաստատ լիցի՝ որ ի նմանէ արարեալ գտանիցի. (Կանոն.։)


Անհատ, ից

adj. s.

undivided, indivisible, inseparable;
incessant, continual;
individual, one, atom.

· Calfa

NBHL (36)

ἅτμητος. non sectus, indivisibilis, ἅτομος, atomus, individuus, insecabilis, στιγμή, punctum. Ոչ հատեալն, եւ ոչ հատանելին. անբաժանելի. որ ոչ մասնատի, կամ չունի մասն. եւ Հիւղէ. կէտ. վայրկեան. պէօլիւնմէզ, շախս, զաթ.

Եւ անընդհատ. շարունակ. անդադար. յարաձգեալ. ἑκτενής. extensus, assiduus.

Ոչ հատանի, զի անհատ բնութիւն է. (Սարգ.։)

Պատկանեսցո՛ւք ի նա ըստ նորին անհատի եւ աստուածայնոյն կենդանութեան. (Դիոն.։)

Անհատ ասի, որ ոչ հատանի, եւ ոչ բաժանի. որպէս գիծ եւ կէտ. (Դամասկ.։)

Լինի անհատ ըստ մանրութեանն, որպէս հիւղէ ի շող. (Մագ. քեր.։)

Օդ՝ ամենեցունց պարզ երեւի, եւ զանազան, անհատ հատիւք, եւ անշփոթ հոսիւք. (Պիսիդ.։)

Կործանեա՛ ինձ զեպիկուրեայ զանաստուածութիւնն, եւ զանհատսն (այս ինքն զհիւլէսն). (Առ որս. ՟Ա։)

Ամենեքեան փոխեսցուք յանհատին (ի վայրկենի) ի թարթափել ական։ Անհատ անուանեալ՝ եւ թարթափումն ական՝ զանմասն այնր ամանակի վախճան. (Նիւս. կազմ.։)

Կամ եզականն տեսակի, որ ոչ բաժանի յիւրմէ.

Անհատ ասի եւ առ իմաստասէրս, որ յայտնէ զանձնաւորութիւնն. (Դամասկ.։)

Անհատք կոչին վասն զի բաժանելով ոչ կարեն պահել զառաջին տեսակն. (Անյաղթ պորփ.։)

Անհատք ասին, զի ի յատկութեանց բաղկացաւ իւրաքանչիւրն, որոց հաւաքումն ոչ ի վերայ այլոց ուրուք եղիցի ըստ մասնեայցն. (Պորփ.։)

Ո՛չ է կարողութիւն զքտնիօնութիւն անհատիցն գիտել, այլ զբնութիւն։ Ի տեսակէ յանհատս, որպէս զհանուր մարդ բաժանեմք ի Սոկրատէս, ի Պղատոն, Յալկիպիադ, եւ յիւրաքանչիւր յանհատս. (Սահմ. ՟Է. ՟Ժ՟Ը. եւ այլն։)

Ոչ կտրեալ կամ հատեալ ի բաց. անխզելի. անքակ. ամբողջ անարատ. ἅτμητος, ἁρραγής, ἁλώβητος. non decisus, non fractus, illaesus եւ այլն. քեսիլմէմիշ. քեսիլմէզ.

(Ըստ հերայ գլխոյ)՝ բազմութեանն անհատ լինել՝ իբրեւ մի մարմին. եւ եթէ հատցին գիսակքն՝ բազմացն զօրութիւնքն անկցին։ Պնդեալ զնա կարի քաջ անհատ ջլօք։ (Փիլ.։)

Անհատ կապանօք սիրոյ։ Անհատ սիրելութեանն յօդիւ. (Պիտ.։)

Առ նա նմանութեամբ սրբազանին անմեղութեան՝ յաստուածեղէն եւ անհատ ունակութիւնն ընթանալ. (Դիոն.։)

Փշրեալ, եւ բաշխի ի մասունս անհատս։ Նուիրեալ, եւ ի մասունս անհատս բաշխեալ. (զի յիւրաքանչիւր մասին սուրբ հաղորդութեան է նոյն Քրիստոս ամբողջ) (Նար. ՟Խ՟Է. ՟Ծ՟Գ։)

Աղօթք եւ պաղատանք անհատք. (Ոսկ. անոմ. ՟Դ։)

Հրեղէն բերանով զանհատ սուրբ սուրբն ասելով։ Ձայնք պաշտօնէից ի տուէ եւ ի գիշերի անհատ էին ... Անհատ աղօթիւք. (Եղիշ. խչ. եւ Եղիշ. պատմ.։)

Անհատ բարբառով. (Նար. ՟Ի՟Բ։)

Զանհատն վերառաքեն ի բարձունս զփառաբանութիւն. (Անան. եկեղ։)

Կամ անպակաս. անսպառ. անյագ. անվերջ. անբաւ. անհատնում. թիւքենմէզ.

Եւ քո յայսոսիկ անհատ ցանկութիւն։ Հէնք եկեալ անհատք. (Խոր. ՟Ա. 1։ ՟Գ. 68։)

Անհատ կամք, կամ ստգտանք։ Անհատ մշտնջենաւորութիւն, կամ լուսաւորութիւն։ Կուտակէ զանհատ ջուրցպարբերութիւն. (Պիտ.։)

Դարձեալ ասի յաւիտեան՝ որ ի գալստենէն Քրիստոսի՝ անհատն եւ անսպառն. (Խոսր.։)

Որդւոց անհատ յորդորութիւն։ Յանհատ եւ յանհամեմատ թիւս. (Նար. ՟Լ՟Ա. եւ Նար. առաք.։)

Այսոքիկ յանհատսն վարին, եթէ մանրամասնաբար թեւակոխեսցես. (Մագ. ՟Ծ՟Է։)

Անսպառ աղբիւր, եւ անհատ անդունդք գթութեան. (Վրդն. երգ.։)

Նոքօք փայլէր նա իբրու անհատ գեղով. (Եփր. համաբ.։) cf. ԱՆՀԱՍ՝ սովին մտօք, որ թերեւս ԱՆՀԱՏ է գրելի. որպէս եւ ի (Նար. մծբ.)

որպէս անպակաս. անդադար, կամ անսպառ. յաւերժաբար. ի սպառ. շարունակ.

Անհատ գրեթէ զամենայն բարեփառութեանցն վայելեցին կեանս։ Որ եւ հանդերձ բազմապատիկ կենդանեացն յարատեւութեամբ՝ անհատ եւս զբանաւորիս ունի զկենդանութիւն. (Պիտ.։)

Այրէ ի սպառ՝ բայց ոչ ծախէ, անհատ պահէ միշտ ի յերեր. (Շ. եդես.։)

Վա՛յ քեզ անձն իմ, զի անհատ եւ անվճար շաղափեցար պղծութեամբ աշխարհիս. (Մաշկ.։ Իսկ Դիոն. եկեղ. ՟Գ.)

Զքահանայականն փչումն անհատ կարդալով. իբր անընդհատ. ἅρραγον այժմու յն. ἅρωγον օգնական։


Անհատաբար

adv.

indivisibly, inseparably;
individually.

· Calfa

NBHL (7)

Զպարզն եւ զանբաժին անհատաբար մասնաւորեալ. (Մաքս. նշ. եկեղ.։)

Անհատաբար ճեպիլ յայս գործ. (Պրպմ. ՟Խ՟Բ։)

Որ տռփօղ պարկեշտութեանն է, զյաղագս Յովսեփայ պատմութիւնն անհատաբար ընտրեսցէ (որոճեսցէ). (Բրս. թղթ.։)

Աստուածութիւնն անհատաբար էր ի մարմինն եւ յանձն. (Զքր. կթ. թղմ.։)

Ծընունդ անճառ ըսկըզբնատպին՝ անհատաբար քում ծընողին. (Յիսուս որդի.։)

Որ ի հարաշարժ ի յաղբերէն յառաջ բղխեալ անհատաբար ի յորդւոյ. (Շար.։ եւ Քեր. քերթ.։)

Անհատաբար հոսեալ. (Մագ. լ։ Իսկ Աթ. ՟Զ.)


Անհատական, ի, աց

adj.

individual, atomic.

· Calfa

NBHL (7)

Նոյն ընդ անհատ. որպէս անբաժանելի. եւ ոչ հատեալ.

Հերք գլխոյն բոլորեալ՝ զանհատական զերկնաւոր պարուցն զնմանութիւն բերելով. (Ոսկիփոր.։)

Իբր անսպառ. աննուազ. անհատնում. եւ անընդհատ. շարունակ.

Ո՛վ անծախելի բարերարութեան, ո՛վ անհատական բարերարութեան. (Արծր. ՟Ա. 1։)

Ոչ նուազանային անհատական շնորհք մարգարէութեան (ի Մովսիսէ). (Լմբ. հանգ.։)

Անհատական ձայնիւ գովեն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Անհատական թիւ խորհրդական երկեակ տասնեկի, (Նար. ՟Ի՟Զ.) ի պէսպէս միտս ձգի. cf. Լծ։


Անհարազատ

adj.

illegitimate, bastard, base-born, natural;
altered, corrupted, false.

· Calfa

NBHL (4)

Ո՛չ հարազատ ազգակից. օտար. հեռաւոր. եապանճը.

Ճշմարտութեան անհարազատ. (Խոր. ՟Բ. 89։)

Որոյ չի՛ք այլ հարազատ. կամ եղբայր. միածին. միամօր. մէկ հատիկ.

Որ ի կուսէ մաքրելոյ անդրանիկ եւ անհարազատ. (Նար. առաք.։)


Անհարթ

adj.

crooked, uneven, rough, rugged;
awkward, rude, unpolished, coarse.

· Calfa

NBHL (8)

ἁνώμαλος, ἁνωμαλής. non planus, inaequalis. Ո՛չ հարթ. ո՛չ յարդարեալ. ո՛չ ուղիղ կամ կոկ. անհաւասար. անկանոն. անկարգ. կոշտուպլոշտ, չկոկած, անշնորք. պիչիմսիզ. եօլսուզ. սարփ.

Մարդկային անհաստատուն կարգաւս եւ անհարթիւ. (Ածաբ. աղք.։)

Յանհարթ աւազինս։ Յանհարթ խոշորութենէն. (Պիտ.։)

Կենցաղոյս անհարթ ընթացք, կամ բերմունք։ Կարի անհարթ զիրսն տեսանեմք. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. պտրգ.։)

Անհարթ կենցաղավարութիւն. (Սկեւռ. ի լմբ.։)

Կամ անկազմ. չեւ յօրինեալ ըստ պիտելոյն ի դեղ (խոտ թիւնաւոր).

Անհարթ յողդողդումն. յն. ἁνωμαλία Փիլ. նխ. ՟բ.։

Յայսպիսի իրս անհարթս՝ առ ոչ ուղիղ հայելոյ՝ կարծեցին թէ չար ինչ բնութեամբ իցէ. (Եզնիկ.։)


Անհարթչելի, լւոյ, լեաց

adj.

inevitable;
fearless, assured.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ հարթչի, կամ խուսափէ. աներկիւղ. անքոյթ. անկորուստ. անկապուտ.

Ընդդիմակաց զօրութեանցն անհարթչելի։ Զամենասուրբ Հոգւոյդ շնորհս պարգեւեցեր ի ժառանգութիւն անհարթչելի. (Ճշ.։)


Անհարկ

adj.

exempt from tax or impost.

· Calfa

NBHL (7)

Ամենայն տեղի՝ զոր եւ ունին, անհարկ եւ ազատ լիցի. (՟Ա. Եզր. ՟Դ. 50։)

Ետ հարկս՝ բնութեամբ ազատ եւ անհարկ՝ էակից հօր որդին. (ՃՃ.։)

Ոչ հարկաւոր. աւելորդ. իգթիզասըզ.

Զի թէ էր ոք ի նոցանէ ճշմարիտ լեալ առաջի Աստուծոյ, անհարկ էր Քրիստոսի մահն. (Լմբ. սղ.։)

Անկեալ ի հարկէ պաշտաման եկեղեցւոյ.

Զանհարկսն՝ անդրէն դարձի իմաստութեամբ բժշկեալ. (Մխ. դտ.։)

ἁφορολόγητος. liber a tributo. Ազատ ի հարկաց արքունեաց. տուրքէ ազատ. վէրկիսիզ.


Անհարսն

adj.

unmarried;
whose marriage has not been consummated, virgin.

· Calfa

NBHL (2)

Անհարսն ի յերկրի, հարսնացեալ երկնի ... անարատ կուսի. (Գանձ.։)

Մայր անհարսնական. կոյս անապական. (Մանդ.։)


Անհարսնական

cf. Անհարսն.

· Calfa

NBHL (2)

Անհարսն ի յերկրի, հարսնացեալ երկնի ... անարատ կուսի. (Գանձ.։)

Մայր անհարսնական. կոյս անապական. (Մանդ.։)


Անհարսնացեալ

adj.

cf. Անհարսն.

· Calfa

NBHL (4)

ἁνύφευτος, ἁπειρόγαμος. innupta, nuptiarum expers, intacta. Կոյս անապական. ոչ մտեալ յառագաստ հարսնութեան. պսակեալ որպէս հարսն ընդ փեսայի, այլ առանց մերձաւորութեան. անփորձ յառնէ. անշաղախ. միշտ կոյս, կոյս եւ մայր, մայր եւ կոյս.

Կոյս անհարսնացեալ։ Անհարսնացեալ մայր։ Աստուածածին անհարսնացեալ. եւ այլն. (Շար.։ Ժմ.։ Գանձ.։ Տաղ.։ ՃՃ.։)

Յանհարսնացեալ կուսէն. (Դամասկ.։) Ասի եւ

Անհարսնացեալ ծնունդ (փրկչին). այս ինքն առանց գործակցութեան առն. (ՃՃ.։)


Անհարց

adj. adv. without asking.

· Calfa

NBHL (5)

Ոչ հարցեալ զոք, կամ յումեքէ. առանց հարցման. ինքնին, եւ լռիկ. սիւալ էթմէտէն.

Հարցանէր ցՅիսուս, եւ ոչ անհարց եւ անհրաժեշտ (յն. եւ ոչ իւրովի) երթայր. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)

Անհարց անդրէն ընդ կրունկն դառնայցեն. (Վեցօր. ՟Ը։)

Ի մահուն անկարեկից եւ անհարց մեռանին, իբր ի մէջ թշնամեաց. (Պիտ.։)

Որոց ելք՝ անհարց զոք՝ նորա (պերոզի) իմաստիցն, եւ այլն. (Փարպ.։)


Անհաց

adj.

without bread, — the means of subsistence.

· Calfa

NBHL (6)

ἅσιτος. impastus. Անճաշակ. առանց հացի. անկերակուր. անսուաղ. էքմէքսիզ. եէմէքսիզ.

Տկարք զայգիս ամբարշտաց անհաց եւ անվարձ գործեցին. (Յոբ. ՟Ի՟Դ. 6։)

Երեք մանկունքն ունդ միայն ուտէին անհաց. (Լծ. կոչ.։) եւ (Տօնակ.։)

Քսան եւ աւելի աւուրս անհաց պահէր. (Գէ. ես.։)

Զերիս յիսնակսն՝ անհաց եւ անջուր կատարէր. (Վրդն. պտմ.։)

Հրամայեաց դնել ի բանտի զերեք օր՝ անհաց եւ անջուր. (Մաղաք.։)


Անհաւան, ից

adj.

incredulous, who makes difficulties;
obstinate, subborn, headstrong.

· Calfa

NBHL (12)

Ոչ եղէ անհաւան երկնաւոր տեսլեանն։ Լուարո՛ւք ինձ անհաւանք։ Ժողովուրդ անհաւան է։ Սիրտ անհնազանդ եւ անհաւան։ Լուիցես նմա, եւ մի՛ անհաւան լինիցիս։ Ձգեցի զձեռն իմ առ ժողովուրդն անհաւան եւ հակառակօղ. եւ այլն։

Անհաւան բարք, կամ բնութիւն. (Փարպ.։)

Ամանս բարկութեան զանհաւանիցն ոգիսն կոչէ. (Սեբեր. ՟Գ։)

Անհաւան լինին ասացելոցն. (Լմբ. սղ.։)

Կամէի անհաւան վիճաբանութեամբն զհարազատ սիրոյն ցուցանել օրինակ. այս ինքն կամաւոր դիմադրութեամբ. (Պիտ.։)

Եւ ոչ անսացօղ ո՛ր եւ է բանից.

Զկամս անշարժս եւ անհաւանս ի յորդորմունս խօսից նոցա. (Փարպ.։)

Անհաւան միտս նոցա յայնմիկ ցուցեալ. (Յհ. կթ.։)

Անհաւան եղեալ նոցա ասիցն՝ յաշակերտսն դարձուցանէ. (Երզն. մտթ.։)

իբր անհաւանելի. դժուարալուր.

Մեզ անհաս է, եւ զբօսացելոցս ի վարս մարմնոյ՝ անհաւան ի հաւատալ։ Գիտելն զԱստուած՝ անճառ բանի, եւ անհաւան ունկան։ Կարծեմ ոչ ումեք թուի ասացեալս անհաւան. (Լմբ. սղ.։)

եւ ընդ բայի. ἁπειθής. inobediens, contumax, ἁπειθέω. non obedio. Որ ոչ հաւանի՝ մանաւանդ հրամանաց. անհնազանդ. հեստ. անսաստ. չանսացօղ. անլուր. չմըռօղ. տինկլէմէզ. իդաաթսըզ.


Անհաւանական, ի, աց

adj.

improbable, unlikely.

· Calfa

NBHL (2)

Երկրորդ՝ անհաւանականաւ (եղծումն լինի). (Պիտ.։)

Զիա՞րդ օտարոտի եւ անհաւանական նախնեացն եղեալ՝ պատճառէք պատճառս. (Մագ. ՟Խ՟Ա։)


Անհաւանելի

cf. Անհաւանական.

· Calfa

NBHL (4)

ἁπείθανον. improbabile, non persuabile. Ոչ հաւանելի, անընդունելի. անհաւատալի. անհաճոյ. նամագուլ.

Անկար է եւ անվայելուչ եւ անհաւանելի. (Նիւս. բն.։)

Ո՞չ թուի քեզ անհաւանելի իրդ։ Լուսնոյ նմանեցուցանել ոչ է անհաւանելի զՄովսիսի օրէնս. (Պրպմ. ՟Ի՟Է. ՟Լ՟Թ։)

Այլեւ անհաւանելի եւս առաջիկայս։ Այլեւ անհաւանելի էր՝ եւ կուսին լռութեամբ խաղաղանալ. (Պիտ.։)


Անհաւանիմ, եցայ

vn.

to differ in opinion, to disagree;
to be obstinate;
to disapprove, to disallow.

· Calfa

NBHL (6)

Անհաւանեցաւ չարին։ Եթէ ըստ Քրիստոսի յառնելոց եմք, ո՞ ոք անհաւանեսցի. (ՃՃ.։)

Յանհաւանելն քո՝ կորուստ երեցունց աշխարհացն լինի. (Փարպ.։)

Անհաւանելն օրինացն եւ իշխանացն (գործ է անիրաւութեան). (Արիստ. առաք.։)

Լալով զԻսրայէլ անհաւանեալն. (Առ որս. ՟Ժ՟Ա։)

Մինչ ոչ էր անհաւանեալ Աստուծոյ սատանայ եւ մարդն. (Յճխ. ՟Զ։)

ἁπειθέω. Անհաւան լինել. որ եւ չհաւանել ( (Երեմ. ՟Ժ՟Գ. 25)) չհնազանդել. եւ անսաստել. ստունգանել.


Անհաւասար, աց, ից

adj.

unequal.

· Calfa

NBHL (12)

ἅνισος. inaequalis. Որ չէ հաւասար ընդ այլում, այլ առաւելեալ կամ նուազեալ յո՛ր եւ է կարգի. աննման. անհամեմատ. անմիաբան. անհաղորդ. անպայման. հաւսար չեղօղ. ույմազ. պէրապէր օլմայան. նահէմվար.

Թէ յաւելու ի վերայ անհաւասարին հաւասար, լինին ամենեքեան անհաւասար. եւ թէ պակասէ յանհաւասարէն հաւասար, որ մնայն՝ անհաւասար է. (Եւկղիդէս.։)

Երրորդութիւնն՝ ոչ իրաց անհաւասարից թիւն. (Առ որս. ՟Ժ՟Դ։)

Ոչ առ անհաւասարն (վերնագոյնս), այլ առ կրսերագոյնսն։ Զանհաւասարն ի փետրոցն (ըստ գունոյ). (Պիտ.։)

Անհամեմատ եւ անհաւասար էին ճառագայթից արեգականն (փառք այլակերպութեան Քրիստոսի) (Սարգ. ՟բ. պետ. ՟Բ։)

Աննմանք եւ անհաւասարք (ի կրօնս)։ Առ օրէնս երկրի անկցորդ, եւ առ հասարակաց իր՝ անհաւասար. (Նար. խչ. եւ Մծբ.։)

Անհաւասարացն հաւասարեաց (հաղորդելով ընդ նզովեալս). (Կանոն.։)

Անհաւասար եղբայր՝ անկազմ աղեղ է. (Նեղոս.։)

Անհաւասար համարձակութիւն, կամ առաւելութիւն, կամ հանդիպումն. (Նար.։)

Մաճասին երակն փոփոխական եւ անհաւասար լինի. (Մխ. բժիշկ.։)

Մի՛ արդեօք անհաւասա՞ր Աստուած անզուգաբար մեզ բաժանելով զկենցաղոյս. (Բրս. ապաշխ.։)

Մի՛ հեղգասցի ի գործ, կամ ի բաշխելն անհաւասար. (Յճխ. ՟Ի՟Գ։)


Անհաւաստի

adj.

uncertain, unassured, doubtful;
contingent, casual.

· Calfa

NBHL (3)

Զերկակի պիտանացուն ցուցանէ ըստ հաւաստոյն եւ անհաւաստոյն. (Անյաղթ պորփ.։)

Որ ինչ յանհաւաստին հայէր բանն եւ մտածութիւն։ Ասելն ոմանց անհաւաստի մարդոց ըստ յօժարութեան, եւ ոչ ըստ ճշմարտութեան. (Խոր. ՟Բ. 61։ եւ ՟Ա. 21։)

ἁσαφός. incertus. Ոչ հաւաստի. անստոյգ. աներկբայելի. անյայտ. եւ անստուգաբան. պէլիրսիզ. շիւպհէլի.


Անհաւատ, ից

adj.

incredulous, unbelieving, infidel, irreligious;
incredible;
— լինել, to disbelieve.

· Calfa

NBHL (19)

Եւ որ ոչ հաւատայ բանիցն Աստուծոյ, կամ արժանահաւատ բանի. թերահաւատ. երկմիտ. չհաւտացօղ. ինանմայան. ի թիգատսըզ. ἅπιστων իք. ἁπιστούσα. non credens, incredulus, diffidens. կամ բայիւ non credo, diffido, որ եւ անհաւատանալ.

ἅπιστος. infidelis, infidus, perfidus. Որ չունի զճշմարիտ եւ զսուրբ հաւատս. այլակրօն. հեթանոս. կռապաշտ. այլազգի. ոչ խոստովանօղ զՔրիստոս Աստուած. հեռի յաստուածպաշտութենէ. անհաւատարիմ առ Աստուած. անկրօն. անզգամ. տինսիզ. իմանսըզ.

Ազգ անհաւատ։ Ընդ անհաւատս դիցէ։ Մի՛ լինիր անհաւատ, այլ հաւատացեալ։ Անհաւատ արամբն։ Անհաւատ կնաւն։ Լեզուք՝ նշանակի վասն են, ոչ հաւատացելոց, այլ՝ անհաւատից։ Զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին. եւ այլն։ (Որպէս եւ Ես. ՟Ժ՟Է. 10.)

Տունկ անհաւատ, եւ սերմն անհաւատ. այս ինքն անհաւատարիմ, կամ անպտուղ ի հաւատոյ եւ ի գործոց։

Նովին նմանութեամբ ասի՝

Անհաւատ շտեմարան. այս ինքն թափուր. (Բրս. պհ.։)

Անհաւատի ոգւոյն յիշատակ հաստատեալ զարձանն աղի. (Իմ. ՟Ժ. 7։)

Վասն առաւելութեան պարգեւացն՝ անհաւատք լինիմք յերախտաւորէն. (Բրս. ծն.։)

Թէ այսմ անհաւատ լիցիս, ե՛րթ ի Սոդոմ. (Յճխ. ՟Ե։)

Մովսեսի անհաւատ գտայք մանաւանդ՝ քան թէ ինձ. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։)

Նորին ուխտին անհաւատք գտան։ Առ մեծ զօրութիւնն Աստուծոյ անհաւատ գտան. (Լմբ. սղ.։)

ՅԱՆՀԱՒԱՏՍ ԼԻՆԵԼ. իբր կեղծել չհաւատալ։ (Ոսկիփոր.։)

Ոչ կռուել, եւ ոչ մարտակից լինել ընդ անհաւատսն վայե՛լ է մեզ. (Բրս. հց.։)

Եւ որ ոչ դիւրաւ հաւատայ ամենայն բանի. որ չընծայէ հաւատս չնչին իրաց.

Որ ամենեւին անհաւատն է երազոց, իմաստուն է. (Կլիմաք.։)

իբր անհաւատալի. անհնարին. դժուարին, երկբայելի. ոչ արժանահաւատ. ἅπιστον. incredibile. ինանըլմազ.

Զի՞նչ անհաւատ թուի ձեզ, եթէ Աստուած զմեռեալս յարուցանէ.( Գծ. ՟Ի՟Զ. 8։)

Անհաւատ էր ապաքէն մարդկութեանս, թէ ի մեռելոցս մք յառնիցէ, իբրեւ՝ որպէս զի թէ անհաւատ իցէ ի մարմնոցն մեռելոց որդեծնութիւն լինել։ Անհաւատ են գործք, եթէ Աստուծոյ Որդի զայս համբերել հաւանեսցի։ Եթէ այն անհաւատ է, եւ այս անհաւատ է. այլ ինձ երկոքին հաւատարիմ են. (Կոչ. ՟Ե. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Դ։)

Անհաւատ պատմութիւնք։ Այսպիսի անհաւատ եւ դանդաչանաց բանից. (Եզնիկ.։)


Անհաւատալի, լւոյ, լեաց

adj.

incredible;
անհաւատալի լինիմ, cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (7)

Թուէր իսկ (գործ) անհաւատալեաց իրաց եւ սքանչելեաց՝ Կիպրիանոս ընդ քրիստոնեայս թուել երբէք. (Ածաբ. կիպր.։)

Կարի անհաւատալի գործ նախախնամութեան՝ վասն մեր մարմնաւորութիւն Աստուծոյ. (Նիւս. բն.։)

Անհաւատալի ամենեցուն խնդիր, կամ տեսիլ, բանք։ Անհաւատալի իմում տկարամտութեանս կարծեցեալ. (Փարպ.։)

Այս մեզ անհաւատալի է. (Խոր. ՟Բ. 84։)

ԱՆՀԱՒԱՏԱԼԻ ԼԻՆԵԼ. երբեմն որպէս անհաւատանալ.

որ ասի եւ ԱՆՀԱՒԱՏ (ըստ ՟Ե նշ). Դժուարաւ հաւատալի. կամ անդէպ թուեցեալ ի հաւատալ. եւ ի վեր քան զմիտս կամ զկարծիս. չհաւտալու. ինանաճագ շէյ տէյիլ. վասֆէ կէլմէզ. ἅπιστος, ἁπιστότατος, ἁπίθανος, -ον. incredibiis, -le

Առ անյագ փափագման սրբոցն՝ անհաւատալի լինին հասման փառացն Աստուծոյ. (Նար. երգ.։)


Անհաւատամ, ացայ, ացի

va. vn. to disbelieve.

· Calfa

NBHL (10)

եւ ԱՆՀԱՒԱՏԱՄ ԱՆՀԱՒԱՏԱՆԱՄ որ եւ ԱՆՀԱՒԱՏԵԼ, ԱՆՀԱՒԱՏ ԼԻՆԵԼ. այս ինքն չհաւատալ. թերահաւատել. դժուարիլ ի հաւատալ. չհաւտալ. ինանմամագ. ինանամամագ. ἁπιστέω, διαπιστέω, οὑ πιστεύω. non credo, incredulus sum.

Եւ ես անհաւատայի նմա. (Տոբ. ՟Բ. 22։)

Անհաւատալ դէպ լիցի, որ մշակութեան անփորձ է։ Եւ ոչ յաղագս այլոցն անհաւատասցէ ոք. (Նիւս. կազմ.։)

Մի՛ անհաւատասցուք մերում յարութեան։ Անհաւատասցեն, եւ կորիցեն. (Իգն.։)

Զոր ինչ լսէք զնորա պատմութիւնս, մի՛ անհաւատայք (կամ մի՛ անհաւատանայք), այլ սակաւ քան զարժանն լուեալ համարեցարո՛ւք. (Աթ. անտ.)

Անհաւատալն (կամ յանհաւատալն, յն. ոչ հաւատացեալ) զլեզուն կապեաց (ձայնն բարբառոյ), եւ յերեւելն՝ տայ հօրն զազատութիւնն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ոչ ոք անհաւատանայ նմա, (կամ անհաւատանայր)։ Ի դէպ էր անհաւատանալ։ Թէ ոք հանդերձելոցն անհաւատանայ։ Մի՛ վասն զի ոչ տեսանես, անհաւատանաս. (Ոսկ. յհ.։)

Յորժամ տեսցես, մի՛ անհաւատասցիս. (Ածաբ. պասեք.։)

Մի՛ ոք անհաւատասցի, քանզի մեզէն իսկ ականատես եղաք. (Խոր. ՟Բ. 9։)

Որպէս յաւուրս Նոյի անհաւատացեալքն ջրհեղեղին. (Արշ. ՟Ի՟Թ։)


Անհաւատանամ, ացայ

vn.

cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (10)

Եւ ես անհաւատայի նմա. (Տոբ. ՟Բ. 22։)

Անհաւատալ դէպ լիցի, որ մշակութեան անփորձ է։ Եւ ոչ յաղագս այլոցն անհաւատասցէ ոք. (Նիւս. կազմ.։)

Մի՛ անհաւատասցուք մերում յարութեան։ Անհաւատասցեն, եւ կորիցեն. (Իգն.։)

Զոր ինչ լսէք զնորա պատմութիւնս, մի՛ անհաւատայք (կամ մի՛ անհաւատանայք), այլ սակաւ քան զարժանն լուեալ համարեցարո՛ւք. (Աթ. անտ.)

Անհաւատալն (կամ յանհաւատալն, յն. ոչ հաւատացեալ) զլեզուն կապեաց (ձայնն բարբառոյ), եւ յերեւելն՝ տայ հօրն զազատութիւնն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)

Ոչ ոք անհաւատանայ նմա, (կամ անհաւատանայր)։ Ի դէպ էր անհաւատանալ։ Թէ ոք հանդերձելոցն անհաւատանայ։ Մի՛ վասն զի ոչ տեսանես, անհաւատանաս. (Ոսկ. յհ.։)

Յորժամ տեսցես, մի՛ անհաւատասցիս. (Ածաբ. պասեք.։)

Մի՛ ոք անհաւատասցի, քանզի մեզէն իսկ ականատես եղաք. (Խոր. ՟Բ. 9։)

Որպէս յաւուրս Նոյի անհաւատացեալքն ջրհեղեղին. (Արշ. ՟Ի՟Թ։)

եւ ԱՆՀԱՒԱՏԱՄ ԱՆՀԱՒԱՏԱՆԱՄ որ եւ ԱՆՀԱՒԱՏԵԼ, ԱՆՀԱՒԱՏ ԼԻՆԵԼ. այս ինքն չհաւատալ. թերահաւատել. դժուարիլ ի հաւատալ. չհաւտալ. ինանմամագ. ինանամամագ. ἁπιστέω, διαπιστέω, οὑ πιστεύω. non credo, incredulus sum.


Անհաւատարիմ, ըմի, մաց

adj.

unfaithful, disloyal, perfidious.

· Calfa

NBHL (6)

ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԱՌՆԵԼ՝ է անհաւատալի կացուցանել. չտալ հաւատալ.

Որ ոչ հաւատայ յԱստուած, ոչ լինի հաճոյ նմա. նախ վասն անշնորհակալութեանն ... երկրորդ՝ վասն անօգտութեան, երրորդ՝ վասն անհաւատարմութեանն. քանզի որ կացուցեալ է ի վերայ իշխանութեան ինչ՝ պարտի ճանաչել զայն յորմէ կացուցաւն, զի մի՛ լիցի անհաւատարիմ ծառայ. այս ինքն զի մի՛ գոլով սպասաւոր՝ յափշտակեսցէ յինքն զտէրութիւնն. եւ այլն. (Առաք. մոլ.։)

Ոչ ապահով. ոչ անքոյթ.

Գանձ անհաւատարիմ է, որ ի տան կայ. (Ոսկ. յհ. ՟Բ. 23։)

Իբր ոչ հաւատարիմ. է առաւել ռմկ. ի յետին դարս. որպէս եւ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆՆ. որ ըստ նախնեաց ասին ԱՆՀԱՒԱՏ, եւ ԱՆՀԱՒԱՏՈՒԹԻՒՆ. ἅπιστος, ἁπιστία. infidelis, infidelitas.

Ախտաւոր ոք եւ մարմնեղէն՝ անհաւատարիմ առնէ զմարդն իբր աստուածային գեղեցկութեամբն զարդարեալ (գոլ). (Նիւս. կազմ.։)


Անհաւատեմ, եցի

va. vn. cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (6)

ներգործական բայ չէզոքական բայ ԱՆՀԱՒԱՏԵՄ ԱՆՀԱՒԱՏԻՄ Նոյն ընդ անհաւատալ. անհաւատանալ. չընծայել հաւատս.

Այն՝ որ նոցայն հաւատայ, անհաւատէ՛ Աստուծոյ. իսկ որ անհաւատէն, հաւատայ Աստուծոյ. (Փիլ. իմաստն.։)

Եւ կեղծաւորաբար ոչ անհաւատեսցէ. (Նար. ՟Զ։)

Մինչեւ կատարեսցին ասացեալքս յինէն, որում անհաւատեցեր յերկուանալով. (Կիւրղ. ղկ.։)

Որ անտեսանելւոյն անհաւատի՛, տղայ է իմաստութեամբ. (Լմբ. գր. պապ.։)

Մի՛ երկմտիր ի սրտի քում, եւ մի՛ անհաւատիր Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Անհաւատիմ, եցայ

vn.

cf. Անհաւատամ.

· Calfa

NBHL (6)

ԱՆՀԱՒԱՏԵՄ ԱՆՀԱՒԱՏԻՄ Նոյն ընդ անհաւատալ. անհաւատանալ. չընծայել հաւատս.

Այն՝ որ նոցայն հաւատայ, անհաւատէ՛ Աստուծոյ. իսկ որ անհաւատէն, հաւատայ Աստուծոյ. (Փիլ. իմաստն.։)

Եւ կեղծաւորաբար ոչ անհաւատեսցէ. (Նար. ՟Զ։)

Մինչեւ կատարեսցին ասացեալքս յինէն, որում անհաւատեցեր յերկուանալով. (Կիւրղ. ղկ.։)

Որ անտեսանելւոյն անհաւատի՛, տղայ է իմաստութեամբ. (Լմբ. գր. պապ.։)

Մի՛ երկմտիր ի սրտի քում, եւ մի՛ անհաւատիր Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Անհետ

adj.

without vestige, untraced;
— առնել, to annihilate;
— լինել, to be annihilated.

· Calfa

NBHL (17)

ԱՆՀԵՏ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. ἁφανίζω, -ομαι. e conspectu removeo, -or. Աներեւոյթ առնել, լինել. որ եւ ասի Ապ՛ականել. եղծանել. իզինի թօզունու գալտըրմագ. կէօրիւնմէմէք.

Ի ծովու ճանապարհորդեալ անհետ ընթացիւք. (Շար.։)

Անհետ փախուստ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Անցեր ընդ ծով կենցաղս՝ անհետ. (Շար.։)

Յանկարծակի անհետ յաչաց կորնչէր. (Եւս. քր. ՟Ա։)

Փախստեայ անհետ կորնչէին. (Յհ. կթ.։)

Ուր չիք հետք մարդոյ. անկոխ. ἅβατος. invius. իզսիզ.

որպէս անընդհատ. առանց թողլոյ հետս միջոցի. հետ ընդ հետ. անդադար. շարունակ, իրարու էտեւ.

Որ կուռ զմիմեանց զկնի անհետ ի վերայ գային. (Խոր. ՟Ա. 2։)

Պահել անհետ զյարատես փոխարինութիւն (կամ զյարատեւ փոխանորդութիւն) կենաց. (Պիտ.։)

Յառաջնմէ իսկ օրէ անտի անհետ առնիջիք զխմոր ի տանց ձերոց. (Ել. ՟Ժ՟Բ. 15։)

Անհետք առնիջիք զամենայն խմոր ի տանց ձերոց. (Եփր. ել.։)

Զամենայն բարւոյն վայելուչ մասունս անհետ առնել. (Պիտ.։)

Անհետ եղեն ոսկերք նոցա. (Ագաթ.։)

Կորեան, եւ անհետ եղեալ չերեւէին ուրեք. (Փարպ.։)

Եղիցին գերեզմանք մեր անհետ ի ներքոյ ոտից նոցա. (Լաստ.։)

Իբրեւ եկն բարբառն, նոքա (Մովսէս եւ Եղիա) անհետ լինէին. (Ոսկ. մտթ.։)


Անհետազօտ

adj.

that cannot be traced or investigated;
impenetrable, inscrutable.

· Calfa

NBHL (1)

Անհետազօտ բարերարութիւն. Անհետազօտ արար զծննդեանն զօրութիւն. (ՃՃ.։)


Անհետազօտելի, լւոյ, լեաց

cf. Անհետազօտ.

· Calfa

NBHL (13)

ἁνεξιχνίαστος, ἁνεπίβατος. ipervestigabilis, impervius, inaccessus Այն՝ զորոյ զհետս ոչ լինի խնդրել եւ գտանյլ. անզնին. անքնին.

Անհետազօտելի իմաստութիւն Արարչին, կամ փառք, կամ դատաստանք Աստուծոյ. (Բրս. հայեաց.։ ՃՃ.։ Լմբ. առակ.։)

Անհետազօտելի է մարդկայնոց խորհրդոց. (Նիւս. սքանչ.։)

Զանհետազօտելի բնութիւնն Աստուծոյ նկարագրել. (Սարգ. յկ. ՟Դ։)

Առ խուզմունս իմաստիցն խորս, որ անհետազօտելիք ասացան ի վսեմամիտ գերահրաշիցն. (Նանայ. յռջբ։)

Փառաւորեա՛ զնա ընդ անհետազօտելի արարածոց նորա. (Մաշկ.։)

Կամ անգիւտ. նորահնար. աննման.

Անհետազօտելի բոլորումն կորստեան խորհեցաւ կարգաց։ Զանհետազօտելին ումեք՝ դմա է ընձեռել մահու դատաստան. (Պիտ.։)

Անհետազօտելի գովեստիւ տօնեալ. (Նար. գանձ խչ.։)

Կամ առանց քննութեան եւ ընտրութեան եղեալ. անխորհուրդ. անդատ՝ ըստ յն.

Ոչ ըստ անհետազօտելի վիճակի եղեւ սմա ի բարձունս ընթացքն. (Նիւս. երգ.։)

Մերթ՝ անհետ. աներեւոյթ. անգտանելի.

Այսր անդր հարթուցմամբն անհետազօտելիք լինէին (երէք) ոչ ուրեք երեւեալ. (Պիտ.։)


Անհետանամ, ացայ

vn.

"cf. Անհետ լինել."

· Calfa

NBHL (3)

ԱՆՀԵՏԱՆԱՄ որ եւ ԱՆՀԵՏԻՄ. Անհետ՝ աներեւոյթ լինել.

Անհետանայր ի տեսութենէ. (Ճ. ՟Ա.)

Ցամաքի, կորնչի, անհետանայ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Անհետիմ, եցայ

vn.

"cf. Անհետ լինել."

· Calfa

NBHL (1)

Խորասոյզ լեալ անհետի. (Խոր. ՟Բ. 58։ եւ Ասող. ՟Ա. 6։)


Անհերքելի, լւոյ, լեաց

adj.

irrefutable;
undeniable, incontestable.

· Calfa

NBHL (4)

Զոր անմարթ է հերքել. անվանելի. դէմ չի դրուիր. գարշը գօնմազ.

Զօրութեամբ անհերքելի իշխանութեան քո. (Եփր. աղ.։)

Բուռն եւ անհերքելի սատարութեամբ օդոյ. (Պիտ.։)

Անհերքելի բան։ Անհերքելի ջատագովք են Աստուածութեանն. (Նար. ՟Ի՟Է.։ Նար. կթ։)


Անհզօր

cf. Անզօր.

· Calfa

NBHL (1)

Անզօր. անարի. տկար. յն. ոչ հզօր.


Անհիմն

adj.

without foundation, without base.

· Calfa

NBHL (2)

Որ չունի հիմն հաստատուն. խախուտ. անհաստատ. թէմէլսիզ, ասլը եօգ.

Յանհիմն խորհրդոց խօսել. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Անհիւթ

adj.

sapless, marrowless;
incorporeal, immaterial, spiritual.

· Calfa

NBHL (4)

Ուր պակասի հիւթ. անխոնաւ. անջրդի. չոր ցամաք. գուփ գուրու.

Նմանութեամբ ասի.

Մտօք անարատ էր, եւ մարմնով ի հիւթից ախտից անհիւթ. (Լմբ. էր ընդ եղբ.։)

Անհիւթ հոգի. (ՃՃ.։)


Անհիւթական

cf. Անհիւթ.

· Calfa

NBHL (4)

Իբր աննիւթ. աննիւթական. անմարմին. հոգեղէն. ἁίλος. immaterialis.

Զանմարմնական բնութիւնն եւ զանհիւթական. (Ոսկ. խչ.։)

Աստուած է անհիւթական. (Ագաթ.։)

Անհիւթականն հողանիւթ գոլով։ Բացեր զգանձն անհիւթական։ Անհիւթական ջուր. (Շար.։)


Անհմտաբար

adv.

inexperienced, without ability, — knowledge of.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ անհմուտ. տխմարաբար. անգէտ մտօք.

Բազումք անհմտաբար զամենայն ինչ ունայնութեամբ ծախեն. (Լծ. կոչ.։)

Որք բաժանման անհմտաբար գոն. (Մագ. ՟Խ՟Զ։)


Անհնազանդ, ից

adj.

disobedient, refractory, rebellious;
— լինել, to disobey.

· Calfa

NBHL (7)

ἁνήκοος, ἁπειθής. inobediens, immoriger, contumanx. Որ չէ հնազանդ, կամ չհնազանդի. անհլու. անլսօղ. անլուր. անհաւան. ստունգանօղ. միւդիւ օլմայան. իդաաթսըզ. սերքէշ. ասի. ինատճը.

Նշանակ որդւոցն անհնազանդից։ Որդի անհնազանդ ի կորուստ եղիցի։ Ամենեքեան անհնազանդք գնան կամակարութեամբ։ Սիրտ անհնազանդ եւ անհաւան։ Զսիրտ իւրեանց կարգեցին անհնազանդս։ Այր ոք անհնազանդ իցէ քեզ, եւ ոչ լսիցէ բանից քոց, եւ այլն։

Անհնազանդիցն արբուցին զկործանումն. (Ագաթ.։)

Յանհնազանդից ճշմարտութեանն. (Յհ. կթ.։)

Ի վերայ անօրինաց եւ անհնազանդից։ Ոչ յամբաստանութիւն անառակութեան, կամ անհնազանդք։ Բազումք են անհնազանդք։ Ոչինչ եթող անհնազանդ ի նմանէ. եւ այլն։

Թագաւորութիւն մի այսպիսի, որ դողացուցանէ զհնազանդս եւ զանհնազանդս. (Փարպ.։)

Կամ որ ոչ է հպատակ. ոչ ներքոյ անկեալ տէրութեան. ἁνυπότακτος. non subjectus, non subditus


Անհնազանդիմ, եցայ

vn.

to disobey, to rebel.

· Calfa

NBHL (7)

ἁπειθέω. non pareo, inobediens sum, παρακούω, non audio. Անհնազանդ լինել. չհնազանդիլ. ստունգանել. անհաւան լինել. հեստալ. անհաւանիլ. միւդիւ օլմամագ, իդաաթ էթմէմէք.

Որք անհնազանդեցան պատուիրանացն Աստուծոյ. (Յես. ՟Ե. 6։)

Ոչ ոք անհնազանդի եթէ ոչ նախ արհամարհէ. (Բրս. հց.։)

Տեսանե՞ս, ո՛րչափ զօրաւոր է որ Աստուծոյ հնազանդի. եւ ո՛րչափ տկար, որ Աստուծոյ անհնազանդի։ Որ անհնազանդ լինի նոցա, առաքչին նոցա անհնազանդի ... Ոչ մեծ ինչ կարծէին զանհնազանդելն Քրիստոսի ... Նոյն ինքն Աստուծոյ անհնազանդին, որք Քրիստոսի անհնազանդին. (Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Ոչ ձանձրացաւ, եւ ոչ անհնազանդեցաւ ծերոյն. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)

Ոչ հնազանդիս, զի եղիցիս ի կորուստ անհնազանդեալ որդիդ հարանց. (Յհ. իմ. երեւ.։)

Անհնազանդեցելոյ։ Անհնազանդելոյ. (Մամբր.։)


Անհնար, ից

adj.

impossible;
յանհնարս մտանել, to get embarrassed, to be entangled, to want resources, to be reduced to extremities, not to know what to do;
յանհնարիցն է, it is impossible.

· Calfa

NBHL (15)

ՅԱՆՀՆԱՐՍ ՄՏԱՆԵԼ. որ եւ ԱՆՀՆԱՐԱՆԱԼ, ԱՆՀՆԱՐԻԼ. ἁπορέω. haesito, nequeo, nescio quo me vertam. Յանհնարին վարանս անկանիլ. պաշարիլ մտօք. անճրկիլ, ընելիքը չգիտնալ.

Անհնար համարեցաւ կամ համարեցան օգուտ մատուցանել, կամ առնել գիր։ Անհնար է խաղաղութիւն առնուլ։ Զորս անհնար է ինձ իմանալ։ Անհնար է միանգամ մկրտելոցն։ Անհնար իցէ ստել Աստուծոյ։ Առանց հաւատոց անհնար է հաճոյ լինել Աստուծոյ. եւ այլն։

Անհնար լիցի նմա զքահանայապետութիւնն ունել. (Խոր. ՟Բ. 18։)

Կամ անլինելի. անհնարաւոր. անդարմանելի. կարի դժուարին. ճարը չիկայ, չըլլալոց. օլմայաճագ. ջարէսիզ. ἅπορος. valde difficilis, non pervius.

Ամենայն անհնարից հնարաւոր. (Ագաթ.։)

Բոլորտութիւնն դժուարաբուժելի ախտ, սակայն ոչ անհնար. (Երզն. մտթ.։)

Ի վերայ այլոց անհնարից՝ հնարաւոր վասն քո արարելոց՝ կատարեմք եւ զայս. (Խոր. ՟Ա. 31։)

Ի բաց դնելով զանհնարիցն մտածութիւն. (Յհ. իմ. ատ.։)

որ եւ ԱՆՀՆԱՐԻՆ. ἁδύνατος, -ον. impotens, impossibilis, -le. Որում չիք հնար. անկար. անկարելի. ուստի եւ ԱՆՀՆԱՐ Է. դիմազ. անմա՛րթ է. միւնքիւնսիւզ, գապիլսիզ.

Գործի ասէ՝ այսմ մարտիս, եւ անհնար, պատրաստեմ. այս ինքն անվանելի, անհերքելի. (Լմբ. ատ.։)

Վրիժուց անհնարից. իբր սաստիկ եւ անբերելի. (Յհ. կթ.։)

Յանհնարիցն է այսմ ժամանակի եւ տեղւոյ՝ անձամբ մերով զայս առնել. (Շ. ընդհ.։)

Յանհնարս մտի վասն այնպիսի իրաց քննութեան. (Գծ. ՟Ի՟Ե. 20։)

Յանհնարս մտանէր վասն կարօտութեան զօրու։ Որ յանհնարսն մտեալ են, զի՞ է (ասեն) զի ... եւ այլն. (Փիլ. իմաստն. եւ ՟Ժ. բան։)

Ճառդ յանհնարս եւ ի տարակոյս ոչ է անկեալ. զի յայտ է. (Փիլ. լին.։)


Անհնարիմ, եցայ

vn.

to be impossible;
to be irremediable, to be desperate.

· Calfa

NBHL (1)

Անհնարեալ տարակուսէր. (Փիլ. սամփս.։)


Անհնարին

adj. adv. impossible;
extremely difficult;
insupportable, intolerable;
extreme, violent, excessive, enormous, horrible, terrible.

· Calfa

NBHL (34)

որպէս յն. անմեքենայելի. ἁμήχανος. եւ անկռուելի. ἅμαχος. իբր անպարտելի՝ իրօք կամ մտօք. դժուարին, անհամար, եւ այլն.

Անբերելի. անպայման եւ անպատում, ի չարի կամ ի բարւոյ մասին. δεινός. dirus, gravis եւ magnus, validus, vehemens եւ այլն. կամ ἑξαίσιος. inauspicatus, ingens, immensus, immanis, eximius եւ այլն. դժնդակ. չարաչար. ծանր. սաստիկ. մեծ. բազում. անչափ. եավուզ. աղըր. պէօյիւք. միւպալիյէ. չօգ. իֆրաթ, ազիմ. գաթը. քէսկին.

Առ ի մարդկանէ այդ անհնարին է, այլ ո՛չ առ ի յԱստուծոյ։ Անհնարինք ի մարդկանէ՝ հնարաւորք են յԱստուծոյ։ Որ անհնարինն էր օրինացն. (Մրկ. ՟Ժ. 27։ Ղկ. ՟Ժ՟Ը. 27։ Հռ. ՟Ը. 3։)

Որով ամենայն դժուարինքն դիւրինք են, եւ անհնարինքն հնարաւոր. (Ագաթ.։)

Թէպէտ եւ սուրբն Յակոբ յանհնարինս ասաց զայս, սակայն առ մեօք եղեւ. (Լաստ. ՟Ի՟Բ։)

Անհնարինս առ յաղթութիւն ասէր զեբրայեցիսն։ Ամուրն անհնարին էր առ պաշարել. յն. անյաղթելիս. եւ դժուարապաշար։ (Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 13։ ՟Ժ՟Բ. 21.)

Անհնարին լի բարկութեամբ։ Անհնարին հարուածովք. յն. անբժշկական։

Անհնարին առ ի բժշկութիւն. (Լաստ. ՟Ի՟Գ։ Այլ Իմ. ՟Ժ՟Է. 14.<)

Սաստիկ զանհնարին զգիշերն. յն. անկարելի, իմա՛ զօրութեամբ՝ ի փարատել։

Որքան միանգամ յանհնարին եւ յանպաճարանս իրք կան առ մարդկան։ Անհնարին իմն աղաւնեաց բազմութիւնս տեսի. (Փիլ. իմաստն. եւ նխ. ՟Բ։)

Անհնարին հաստատութիւն, եւ անընդդիմակ զօրութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Անհնարին ամուրն երնջակայ՝ անսասան ի հնարից մարդկան՝ շինեալ անհնարին ամրութեամբ. (Ուռպ.։)

Մութն անհնարին։ Անհնարին հարուածք, կամ տանջանք, ցաւք։ Անհնարին երկիւղիւ։ Անհնարին գազանօք։ Ցնորք անհնարին երազոց։ Անհնարին բարկութիւն գազանաց։ Անհնարին մահու կորիցեն։ Բեկումն անհնարին։ Պատերազմ անհնարին։ Անհնարին մեղք, կամ մոլորութիւն, անմտութիւն, թշնամութիւն, գազանութիւն, գոչիւն։ Անդունդք անհնարինք. եւ այլն։

Անհնարին թշնամանք, կամ պարտութիւնք, ողբք, վտանգ։ Վիրագ անհնարին։ Անհնարին աղէտք, խայտառականք, տրտմութիւն. կամ կոտորած, դառնութիւն, սպառնալիք, եւ այլն. (Ագաթ.։ Պիտ.։ Փարպ.։ Յհ. կթ.։)

Հողմք էին անհնարինք եւ անպատումք (առ ջրհեղեղաւ). (Փիլ. իմաստն.։)

Գործ մի անհնարին է կալ ի ծառայութեան, եւ այլն. (այս ինքն անտանելի). (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Վիրապ՝ որ անհնարին էր խորութեամբ։ Յանհնարին ի խոր վիրապն։ Աշտարակ իմն բարձր անհնարին։ Անհնարին շատութիւնք. (Ագաթ.։)

Անհնարին ծանրութիւն բեռանցն. (Յհ. կթ.։)

Անհնարին կշռութիւնք եւ ընտրութիւնք բանիցն. (Ոսկ. յհ.։)

Անհնարին հոտովք անուշիւք. (Վրք. հց. ՟Ի։)

Որոց (երկնաւորաց) գեղն անհնարին է. (Ոսկ.։)

Զանհնարին փայլումն ճառագայթիցն արգել. (Լաստ.։)

Գիտացեալ զանհնարին ուրախութիւնն. (Փարպ.։)

Ո՛վ անհնարին ահաւորութեան մարմնոյ եւ արեան Քրիստոսի. (Ոսկիփոր.։)

ԱՆՀՆԱՐԻՆՑ. Անսովոր հոլով, իբր անհնարին իրաց.

Անհնարինցն (կամ յանհնարինցն) եւ դժուարոցն վստահ եւս պարտիս լինել. (Ոսկ. մ. ՟Բ. 14։)

ՅԱՆՀՆԱՐԻՆՍ ԿՐԹԻԼ. Անհնար լինել առ դժուարութեան. անհնարանալ.

Իբրեւ այնպիսի իրքն յանհնարինս կրթեցաւ. (Վրք. ոսկ.։)

ԱՆՀՆԱՐԻՆ. ԱՆՀՆԱՐԻՆՍ. Կարի յոյժ, մեծապէս. ծանունս. չարաչար. δεινῶς, χαλεπῶς. graviter, vehementer, aegre. փէք. գաթը. շիտտէթ իլէ.

Անհնարինս յիմարեալք եւ խուճապեալք. (Իմ. ՟Ժ՟Է. 3։)

Անհնարին տրտմեցոյց զնա (գոյժն). (Փիլ. իմաստն.։)

Կոտորէ անհնարին զզօրս հայոց. (Խոր. ՟Բ. 22։)

Ի գլուխն անհնարի՛ն հարկանելով. (Ագաթ.։)

Անհնարին դժնդակ լինի երկրագործացն զգուշանալ. (Պիտ.։)


Անհպատակ

adj.

insubordinate;
not subject.

· Calfa

NBHL (2)

Իբր ոչ խնամարկեալ՝ հպատակելով ջանիւք. անխնամ. ἁνεπιμέλητος. curae expers.

Բժիշկք հոգ տանելով բոլորումն, եւ ոչ փոքր ինչ թողուլ անարուեստ եւ անհպատակ. (Նիւս. բն.։)


Անհպարտ

adj.

not haughty, humble, unpretending.

· Calfa

NBHL (4)

ἅτυφος. minime fastosus. Հեռի ի հպարտութենէ եւ ի փքացմանէ. խոնարհ. ցածուն.

Անհպարտս եւ անանձնգովս ուսուցանէ մեզ լինել։ Ազատ կինն զանպերճն զանհպարտն զանպարծն զարդ ունիցի. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)

Քաղաք պարսպեալ են միտք անհպարտք. (Նեղոս.։)

Պահել զհոգիդ քո սրբութեամբ, եւ անհպարտ խոնարհութեամբ. (Շ. այբուբ.։)


Անհրաժեշտ

adj. adv.

inevitable, indispensable, necessary;
irrevocable;
indispensably, necessarily, inevitably, irrevocably.

· Calfa

NBHL (7)

Պարտ էր ի վերայ նոցա անհրաժեշտ կարօտութեանն գալ։ Անհրաժեշտ շառաչմամբք հալածեալք. (Իմ. ՟Ժ՟Զ. 4. 16։)

Անհրաժեշտ իշխանութիւն Արարչին. (Անան. նին.։)

Ոչ փոփոխի կենդանի երանութիւնն, անհրաժեշտ պայծառութիւնն։ Յանհրաժեշտ բարութիւնսն. (Յճխ. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Գ։)

Որպէս պատահումն գունոյ յէութիւն մարմնոյ՝ անփոփոխ իմն եւ անհրաժեշտ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Անհրաժեշտ դաւանութեամբ. (Շար.։)

Այն ճգունք՝ բարեպաշտաց անհրաժեշտք են. (Նսիւք։)

որ եւ ԱՆՀՐԱԺԱՐԵԼԻ. ἁπαραίτητος inexorabilis, inevitabilis Ուստի չէ՛ մարթ կամ չէ պարտ հրաժեշտ տալ. անխուսափելի. հարկեցուցիչ. հարկաւոր. անփոփոխ. անհնարին. գաչընմազ. փէք իգթիզալը.


Անհրահանգ

cf. Անկիրթ.

· Calfa

NBHL (3)

Անկիրթ. անվարժ. անփորձ. թէրպիյէսիզ.

Հեթանոսք անվարժք եւ անհրահանգք՝ յովանակի նմանեալ։ Ոչ եմք անհրահանգ այսպիսի չարեաց. (Ոսկ. ծաղկզրդ. եւ Ոսկ. ՟ա. կոր.։)

Քան զամենայն ծանունս ծանրագոյն՝ մարդ անհրահանգ։ Մեծատուն անհրահանգ եւ առանց խրատու։ Ո՛չ բարւոք է, որք հրահանգեալ իցեն՝ ընդ անհրահանգս խօսել. (Ոսկիփոր.։)


Անհրաման

adj.

without permission or licence.

· Calfa

NBHL (5)

Յանհրաման սեղանոյ անտի (կանգնելոյ). (Եղիշ. դտ.։)

Անհրաման բնութեամբ (վարեալ երկիր). (Փիլ.։)

Յարձակին յանհրամանն որպէս ի հրամայեալ, եւ ոչ հրաժարեցուցեալ. (Սարկ. հանգ.։)

Սովորութեանց՝ զոր ունին անօրէն եւ անհրաման, կանոնս եւ ապաշխարանս սահմանեմք. (Մխ. դտ.։)

Յանհրաման կարգել յեպիսկոպոսութիւն զմեծն Իսահակ. (Խոր. ՟Գ. 50։)