adj.

multiple;
diverse, much, several;
magnificent;
— առնել, to multiply, cf. Բազմացուցանեմ, cf. Բազմապատկացուցանեմ, cf. Բազմապակեմ;
— լինել, to multiply, cf. Բազմանամ, cf. Շատանամ, cf. Բազմապատկանամ;

adv.

more, moreover

adj.

πολλαπλάσιος, πλάσιος, πολύπλοκος, ποικίλος, πολλάπολυς multiplex, multifarius, varius Բազմապիսի, ազգի ազգի. բազմադիմի. բազում. բազմազան, կամ յոլով.

Տեսի առաջի իմ խորտիկս բազմապատիկս. (Տոբ. ՟Բ. 2։)

Այր երկայնամիտ՝ բազմապատիկ է խորհրդով. (Առակ. ՟Ժ՟Դ. 29։)

Մթերանոցս բազմապատիկս շինեաց. (Խոր. ՟Գ. 59։)

Ընդ բազմապատիկ ախտի (հակառակի՛) բազմապատիկ առաքինութիւն. (Փիլ. այլաբ.։ Այսպէս ասի յամենայն գիրս.)

Բազմապատիկ բարիք, բարութիւնք, չարիք, թշուառութիւնք, հիւանդութիւն, պարէնք, վայելմունք, երկչոտութիւն, ընթացք, տանջանարանք.եւ այլն։

Վասն արուեստից ազգի ազգեաց եւ բազմապատկացն ի վերայ այոցն՝ ի ներքս արկելոց. (Նիւս. կազմ.։)

ԲԱԶՄԱՊԱՏԻԿ. իբր Բազմապատիւ. պատուական, ընտիր, ազնիւ. մեծածախ. մեծագին. πλουτελής, πολυτελέστατος sumtuosus, sumptuosissimus, pretiosus

Դնեմ ի հիմունս սիոնի վէմ բազմապատիկ. (Ես. ՟Ի՟Ը. 16. (որ ի ՟Ա. Պետր. ՟Բ. 6. գնի՝ ընտիր)։)

Որ է առաջի Աստուծոյ բազմապատիկ. (՟Ա. Պետ. ՟Գ. 4։)

Առ կրծիւքն երկոտասան ակունքն բազմապատիկ։ Ծիրանեօք եւ ոսկւով, եւ այլովք բազմապատիկ զանազանութեամբք։ Կերակրին ոչ բազմապատիկ խտհիւք, այլ՝ հաց անպաճոյճ, եւ աղ՝ խորտիկ։ Ոչ արդեօք բազմապատիկ պայծառութիւն ունին. (Փիլ.։)

Իւղովք անուշահոտագունիւքն եւ բազմապատկօք. (Ածաբ. աղքատասիր.։)

ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. πολυπλασιάζω, -ζομαι multiplico, -or Բազմացուցանել, բազմանալ. շատցնել, շատնալ.

Երկիր բարի զսերմն բարի ընկալեալ՝ բազմապատիկ առնէ զարդիւնս արմտեացն. (Յճխ. ՟Ժ։)

Զի կեցցէք, եւ բազմապատիկ լինիցիք. (Օրին. ՟Ը. 1։ ՟Ժ՟Ա. 8։)

Կամ Բազմապատկել թուաբանօրէն զթիւ ինչ այլով.

Ի միեկէն մինչեւ ի տասնեակն բազմապատիկ արարեալ՝ շարադրեսցես զարարեալ թիւն։ Վեցակ իմն բազմապատիկ յինքեան եղեալ ... ծնանի զերեսուն եւ զվեց. (Փիլ. ՟ժ. բան.։)

adv.

ԲԱԶՄԱՊԱՏԻԿ. մ. πολυπλασίως, -σία, πολλαχῶς, ἑπί πολύ multipliciter եւ այլն. Բազմապատկաբար. եւ բազմամասնաբար. բազմօրինակ. պէսպէս օրինակաւ. եւ Առաւելագոյն. բազումս. յոյժ, մեծապէս.

Բազմապատիկ անդրէն դարձուցանել (զառեալն). (՟Բ. Մակ. ՟Թ. 16։)

Զի բազմապատիկ թողցէ զանօրէնութիւնս մեր. (Ես. ՟Ժ՟Է. 7։)

Բազմապատիկ պոռնկեցար. (Եզեկ. ՟Ժ՟Զ. 26. 30։)

Բազմապատիկ ... զԱստուած ի վեր օրհնէին. (՟Գ. Մակ. ՟Զ. 24։)

Մի դու ընդ իս բազմապատիկ տանջիր, եւ ոչ ես ընդ քեզ սակաւագոյն. (Եղիշ. ՟Բ։)

Անդրստին իսկ յօրինացն բազմապատիկ մահապարտ գտանի. (Եզնիկ.։)

Աստուած զմարդն միայն բազմապատիկ փառաւորեաց. (Ագաթ.։)

Բազմապատիկ զաննաւապետ հոգին հեղձուցանեն. (Մաշկ.։)

Հատուցանել ի վերայ նոցա (զվրէժս մահու) ե՛ւս բազմապատիկ քան զմահապարտացն. (Պիտ.։)

Այն՝ որ յետոյն, լինի բազմապատիկ քան զայն՝ որ ի սկզբանէն էր, լի. (Փիլ. լին.։)