very various, of many kinds.
πολυποίκιλος, ποικίλος multiformis, varius Զանազան. պէսպէս. բազմապիսի. բազմադիմի. ազգի ազգի. բազմապատիկ. շատ կերպ.
Պարզն եւ բազմազան իմաստութիւն։ Զի ծանիցի ի ձեռն եկեղեցւոյ բազմազանս իմաստութիւնն Աստուծոյ. (Դիոն. երկն.։ Աթ. ՟Ա։)
Մարդիկ ինքեամբ ձգեն խորհուրդս խորհուրդս բազմազան, եւ խնդիրս ամբաւս. (Ածաբ. ժղ.։)
Չարիս բազմազանս ամենեցուն հասիս բազմազանս ամենեցուն հասոյց. (Խոր. ՟Բ. 85։)
Բազմազան հոգս բերեալ. (Փարպ.։)
Բազմազան զարդուք. (Յհ. կթ.։)
Բազմազան կերովքն եւ անյագ խահիւք զցանկութիւնս նորոգս գործեցին։ Բազմազան (իբր բազմածախ) խրախճանութիւն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. տեսական.։)
Տեսեալ եւ զկենդանին առաւել եւս գեղեցիկ եւ բազմազան յոյժ. (Ճ. ՟Ա.։)
Բազմազան զսա տեսեալ մեր ի միսջէ սերմանեաց. (Մագ. ՟Ձ՟Դ։)
Յոյժ խաբեբայ եւ բազմազան ի ձեռնարկութիւնս. (Ածաբ. կիպր.։)
Ի բազմազան շնորհէն լցեալ կատարեցաւ վայելչութիւն կենցաղւոյս։ Բազմազան ինչք, կամ բուսակք, կամ հալածանք։ Մրցանակք բազմազանք. (Պիտ.։)
Գնացին յաշխարհն իւրեանց բազմազան աւարաւ. (Կաղանկտ.։)
Պէսպէս օրինակաւ.
Բազմազան կերակրել. այսինքն զանազան կերակրովք, կամ բազմօրինակ. (Պիտ.։)