worthless, contemptible, vile, abject, despicable, ignoble.
ἅτιμος, inhonoratus. Ոչ արգոյ. ո՛չ յարգի. անպատիւ. անշուք. նուաստ. արհամարհ. անաւագ. տրուպ. ստորին. ցած, վարի. րազպէթսիզ. գըյմէթսիզ. ի թիպարսըզ. պայաղը, ալչագ, էթնա.
Ընդհարցի մանուկն ընդ ծերոյն, եւ անարգն ընդ պատուականին։ Տեսիլ նորա անարգ՝ նուազեալ քան զամենայն որդւոց մարդկան։ Աստուածս համարեալ զորս եւ յանասունս թշնամեացն (կամ թշնամանացն) անարգք էին։ Չիք մարգարէ անարգ, եթէ ոչ յիւրում գաւառի եւ յիւրում տան։ Դուք փառաւորեալք, եւ մեք անարգք. եւ այլն։
Եթէ հանցես զպատուականն յանարգէ (յն. յանարժանէ, կամ յոչ արժողէ), իբրեւ զբերան իմ եղիցես. (Երեմ. ՟Ժ՟Ե. 19։)
Հուսկ յետոյ քան զամենեսին իբրեւ անարգի միոջ (յն. վիժածի) երեւեցաւ եւ ինձ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 8։)
Անարգ եղիցին նոքա որպէս ջուր զի հեղու (յն. անարգեսցին, կամ յոչինչ գրեսցին). (Սղ. ԾԷ. 8։)
Դիւրին է Աստուծոյ՝ անարգօք զմեծամեծ իրս կատարել. (Եղիշ.։)
Եթէ կարի յանարգաց ոք իցէ, եւ կամ ի պատուականաց. (Ագաթ.։)
Յանարգ եւ յանզգայ նիւթոյ. (Պիտ.։)
Ի փոքուէ տարրէ անարգէ։ Անարգ ձայն, կամ մոխիր։ Քարինս անարգս։ Յանդամոցս անարգացս. (Նար.։)
Ի գեղս անարգս ծնեալ եւ սնեալ. (Վրք. հց. ՟Ը։)
Յորժամ բազմանայ ինչ, եւ անարգ լինի. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)