Definitions containing the research քով : 440 Results

Ժպիրհ, պրհաց

See full entry →

adj.

bold, audacious, insolent, rash, presumptuous, impudent.

Etymologies (1)

, ի-ա հլ. «յանդուգն, լիրբ» ՍԳր. Աւս. պտմ. Վեցօր. Եփր. ել. էջ 180. հռ. էջ 14. որից ժպրհիլ «համարձակիլ, յանդգնիլ» Յուդ. Չ. ՂԼեցօր. էջ 51. «սարսափիլ» Մամիկ. էջ 45. ժարհութիւն ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. Կոչ. ժպըր-ներես «լիրբ ու աներես կերպարանքով» Նղնկտ. (ժանտատեսիլ ժպրհերես լայնա-ղէմ անհուն բազմութեանն)։


Իժ, ից

See full entry →

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

Etymologies (1)

Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ժ բնաձայ-նից։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch 779։ Նոյնը յետոյ Muller SWAW 38, 575։-Pictet KZ 6, 186 ռուս. užա «օձ»։ Նոյն, Orig. I. 499 նոյն է համարում իժ և օձ բառերը։ Հիւբշ. KZ 23, 23, 26, 29 աւելացնում է նաև լիթ. angis, լտ. anguis, յն. ὄφις, հյ. օձ։ Տէրվ. Al-tarm. 90 վերի ձևերին է կցում նաև լտ. anguis, լիթ. angis, հսլ. uži, հբգ. une և հյ. օձ. իր կարծիքով իժ գալիս է նախա-ւոր *անժ ձևից. այսպէս՝ *անժ>*ալժ> *էժ>իժ.-է ձայնը պահած է դեռ մողէզ (այն է մող-, պրս. mār «օձ». ոնռ. ma-irya «մահացու, սպանիչ» +էժ)։ Նոյն, Նախալ. 60 «օձին լծորդ է իժ... բայց աս վերջինն օտար է թերևս»։ Հիւնք. սանս. և ոնդ. ձևերից։ Bartholomae, Studien II 34 դնում է իրանական փոխառութիւն։


Թրուշայ, ից

See full entry →

s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

Etymologies (1)

Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։


Խարխափ, — առ ou ընդ —ս

See full entry →

adv.

gropingly;
— շրջել՝ գնալ, to grope along, to feel one's way, to go groping;
— խնդրել, to grope about for;
cf. Խարշափ.

Etymologies (1)

«կոյրի պէս ձեռքով այս ու այն կողմ շօշափելը». գործածւում է միայն նախ-դիրով՝ առ խարխափ, առ խարխափս, ընդ խարխափս Կոչ. 11, Ոսկ. յհ. ա. 9, Բուզ. ո-րից խարխափել ՍԳր. Ոսկ. եփես. (գրուած խարխաբել Զենոբ, էջ 10), «տերևների այս ու այն կողմ շարժուիլը» Ղևտ. իզ. 36. խար-խափումն Դամասկ. խարխափանք Նար։


Խարտ, ից

See full entry →

s.

filing.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Ղրբ. խարտել, Երև, խա՛րդէլ, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. խառտել, Գոր. խա՛ռտէլ, Սեբ. խառդէլ, Մկ. խառտիլ, Խրբ. խառդիլ, Տիգ. խmրդէլ, Ագլ. խա՛ռթիլ, Վն. խառտել, խառտոցել, Մրղ. խարտուից, խար-տուիցէլ, խարտուցէլ, Տփ. խարտուց, խար-տուքս, Ակն. խառդէօց։ Այստեղ են պատ-կանում նաև խարտ, խարտոց «յեսան, սրե-լու քար», խարտել «խօսքով վիրաւորել», խարտահարել «գեշ ակնարկով վիրաւորել, չարչարել», խարտ «մեղուի, կարիճի ևն խայթոց». -«սրել» իմաստի համար հմմտ. Եսագր. էջ 107 «Խարտեսցեն զայն և առա-ւել ևս սրբեսցեն» (ուր խարտել բայի համա-պատասխանն է յն. ἀϰόνωντες «սրել»)։


Ապստամբ, աց

See full entry →

adj.

rebellious, disobedient, refractory, contumacious, factious, seditious;
—ք, conspirators;
ժողով, միաբանութիւն —աց, conspiracy.

Etymologies (1)

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «իշխանութեան դէմ կանգնած ան-հնազանդ, ըմբոստ» ՍԳր. Ագաթ. որից ա-պըստամբել ՍԳր. Վեցօր. ապստամբեցու-ցանել ՍԳր. Եղիշ. ապստամբութիւն ՍԳր. Ոսկ. ապստամբող Դան. գ. 32. ապստամ-բանոց «ապստամբների բոյն» Միխ. աս. 377. ծառայապստամբ Եւս. քր. նոր գրա-կանում ապստամբապետ ևն։ Բառիս հնա-ռոյն ձևն էր ապաստամբ և սրանից էլ ա-պաստամբութիւն, ապաստամբել, ապաս-տամբական, ինչպէս գտնում ենք գրուած մի քանի շատ հազուագիւտ օրինակներում. այսպէս՝ Եզնիկի նորագիւտ ձեռագրում (Չեռ. էջմ. л 1111, Կարինեան 1091), էջ 53 ապաստամբ (5 անգամ), էջ 91 ապաստամ-բութեանն, էջ 53 ապաստամբի (տե՛ս Ջ. Մկրտչեան և Աճառեան, Քննութ. և համե-մատութ. Եզնկայ նորագիւտ ձեռագրին, էջ 71-73), Իրենէոսի նորագիւտ Ընդդեմ հերձուածոց գրոց մէջ՝ էջ 8, 49, 205, 211, 212 (6 անգամ) ապաստամբ. էջ 148 21n 215, 218, 221 ապաստամբեալ, էջ 155, 212 213, 215, 218, 220, 221, 223 ապաստամ-բութիւն, էջ 212, 222, 224 ապաստամբա-կան (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 283), Վարք և Վկ. ա 646 ապաստամբութիւն, Յայսմ. յուլ. 17 ապաստամբ, սեպտ. 22 ապաստամբել։ Հնագոյն այս ապաստամբ բառի միջից կորուսման օրէնքով ա ձայնը սղուեց յետոյ (հմմտ. ապասպարել) և նո-րագոյն ապստամբ ձևը ո՛չ միայն գրաւեց նրա տեղը, այլ և նոյն իսկ հնագոյն բնա-գիրների մէջ ներմուծուեց։ Մեր բառարան-ներում ապաստամբ ձևը չկայ. յիշում է միայն ՋԲ։


Առաջ, ոյ

See full entry →

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Զօր, ու, աց

See full entry →

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Տփ. զօրք «զօրութիւն» (օր. Աչքիս զօրքը պակսեր է. Զօրքի՛դ մեռնիմ, Ս. Սարգիս). Ջղ. զօրել, Երև. Պլ. զօրէլ «կարողանալ, ձե-որնհաս լինել, ուժը հասնիլ», Տփ. զօրութին, զօրիղ, զօրացնիլ, Սեբ. զօրավէր (ած. Ա. Ածածնի), Երև. Սչ. զօրություն, Շմ. գօրու-թուն, Սեբ. զօրութիւն, Ոզմ. զօրութին, Ախց. զօրութեն, Զթ. զօրութը՝ն.-Սլմ. զանազա-նում է զէօրք՝ «զինւոր» և զէօրս «զօրու-թիւն»։-Նոր բառեր են զօրնդեղ, զօրտուն, զօրքով «զօրաւոր»։ Նոր փոխառեալ ձևեր ևն զօռ «բռնութիւն», զօռով «բռնի» ևն, որոնք բոլոր բարբառներում էլ կան։


Էջ, իջից

See full entry →

s.

page (of a book);
descent, going down;
declivity;
էջս առնել, to descend, to go down;
—ս եւ ելս առնել, to go up and down;
ահա գեղապանծ — կենաց նորա, this is the brightest page in his life;
— սնդկի յօդաչափի, falling of the mercury.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ոզմ. իջ'նիլ, Ալշ. «իջ'նալ, Մշ. չին-նել, Սեբ. իչնէլ. Ախց. Կր. իչնիլ, Հմշ. իչնուշ. ինչա, Տիգ. իչնmլ. Ննխ. ինչնէլ, ընչնէլ, Հճ. իշնել, Պլ. Ռ. իշնալ (կտր. ինչա), ինչէցունէլ, ասլ. իշնալ, Զթ. իչնօլ, իչնոլ, Սչ ընչնել, ըն-չեցնել (3 վանկով), Մկ. իճնիլ, Վն. էճնել. Սլմ. էշնել, Խրբ. էշնալ, Մրղ. էշնէլ, Ակն. Սր-վեդ. իշնիլ։-Կուսգետի մէջ (Մօտկան) դարձել է իշվիլ և նշանակում է «երթալ», որուհետև տեղը լեռնային լինելով՝ երթալը իջնել է (Արևելք 1898 նոյ" 19). հմմտ. «Այր մի իջա-նէր յԵրուսաղեմէ յերիքով» Ղկ. ժ. 30։-Ում ճիւղի բարբառների մէջ չկայ այս բառը. նոյն գաղափարը բացատրւում է ցած գալ, վէր գալ ձևերով։-Նոր բառեր են էջք «մարելու վրայ եղող կրակ», էջ կամ էջի գինի «ինքնաքամ գինի», իջվայր, իջուկ, իջուածք «կաթուած. (հին վկայութիւնն ունի Բրս. մրկ. 223 «Որ-պէս իջուածքն զմարմինն վնասեն, այսպէս և հեշտութիւնն ի հոգին իջեալ՝ վնասէ զհո-գին»)։


Թաւալ

See full entry →

s. adj.

roll, act or state of rolling;
cf. Թաւալումն;
rolling, tum-hling down;
առ ի —, on a precipice, steep;
— առնուլ, to roll, to revolve, to turn round;
— բանից, a winding discourse;
— տալ արեան, to cause one to roll in his own blood;
— անկեալ, գլոր խաղալ, cf. Թաւալագլոր խաղալ.

Etymologies (1)

«գլորիլը, տապալում» Ոսկ. յհ. ա 2. «մի կողմ ընկած, թաւալուած» Փիլ. լին. Լաստ. որից առ ի թաւալ «շեղ, զառիվայր» Խոր. թաւալիլ ՍԳր. Ագաթ. թաւալանիլ Եփր. թգ. 403, թաւալեցուցանել ՍԳր. թաւալագլու Նաւռմ. գ. 3. (որ և գրոած է թաալգլոր. վրիպակաւ՝ թաւագլոր Խոր. Եղիշ.). հողա-թաւալ Ագաթ. տղմաթաւալ Շնորհ. թաւալոց «զառիվայր» Յհ. կթ. 403. գետնաթաւալ Յհ, իմ. պաւլ. գլաթաւալ Լաստ. դիաթաւալ կամ դիթաւալ ՍԳր. Փարպ. երկրաթաւալ Եղիշ. դտ.-բառիս երկրորդ ձևն է (յետնաբար) թապալ «թաւալում» Վստկ. 189 (Յամէն շար-ժել տասն թապալ անցա). որից թապալ տալ «ոտքով զարնելով գլորել» Քուչ. 91. թապա-լումն Վստկ. 45. (այս երկրորդ ձևը կազ-մուած է անշուշտ տապալել բառի հետ խա-չաձևմամբ)։


Թափուր

See full entry →

adj. s.

vacant, empty;
abandoned, forsaken;
uninhabited, desert, unpeopled;
deprived of;
wanting in;
— առնել, թողուլ, to make or render desert, to devastate;
— լինել, մնալ, to be deserted, desolate, unpeopled;
— առնել զտուն, to remove from a house;
— ի հանճարոյ, deprived or devoid of talent;
wooden tray, tea-tray.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Լազ. տեփուրի «Լազերին յատուկ մի տեսակ կլոր սեղան՝ մի կարճ ոտքով». (այս իմաստի համար հմմտ. Խրբ. դէփուր «փայտե կլորիկ սինի՝ որի վրայ հաց են ու-տում». Արևելքում ճաշի սեղանը գետնեն դրուած մի մեծ մատուցարան է)։-Հայերէ-նից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tepir «ար. մաւի տերևով հիւսուած սեղանի նման գոր-ծեք, որի վրայ ալիւր են մաղում» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 63). հայերէնից փոխառեալ լինելու ապացոյցն է ֆ-ի փոխարէն թ-փ ձայնը։


Երբ

See full entry →

s. adv.

time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!

Etymologies (1)

«ո՞ր ժամանակ» ՍԳը., «երբեմն, մերթ» Ոսկ. յհ. ա. 19, «քանի որ, որովհե-տև» Բրս. մրկ. Լմբ. պտրգ. «երբոր, ո՛ր ժա-մանակ որ» Նեղոս. (հնագոյն հայերէնում այսպիսի անկանոն գործածութեան հետքեր՝ փոխանակ յորժամ, իբրև՝ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. 68). յետնաբար հոլովուած է ի կամ եայ հոլովմունքով՝ իբր գոյական՝ «ժա-մանակ, ատեն» նշանակութեամբ. այսպէս՝ երբին Արիստ. ստորոգ., զերբն Փիլ. այլաբ., երբի Նար., յերբեա՞ց հետէ «երբի՞ց ի վեր, ո՞ր ժամանակից ի վեր» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 114։-Սրանից են ծագում առ ե՞τր «ե՞րբ» Ել. ր. 9, ցե՞րբ, յե՞րբ «մինչև ե՞րբ» ՍԳր. Կոչ., ե՞րբ իցէ զի «ե՛րբ կլինի որ» Սղ. խ. 6. Յոբ. է. 4. Եղիշ., երբեմն ՍԳր., էր եր-բեմն ժմ., յերբեմն երբեմն ժամանախ «մերթ ընդ մերթ» Լմբ. պտրգ. երբէք, կամ ուղղագոյն գրչութեամբ՝ երբեք ՍԳր. Եզն. Սեբեր., երբեք երբեք Վեցօր. Եզն., երբեք ուրեք Սեբեր., ոչ երբեք ՍԳր., երբեմնի, եր-բեմնակի (նոր գրականի մէջ)։


Երիտասարդ, աց

See full entry →

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

Etymologies (1)

= Պհլ. *rētaksard «երիտասարդական տարիքով» բառից, որ գրականութեան մէջ աւանդուած չէ. կազմուած է պհլ. retak «ե-իիտասարդ, պատանի» և sard «տարի» բա-ռերից, որոնք գործածուած են պահլաւական գրականութեան մէջ և որոնց հետ նոյն են պազենդ. rēdak «տղայ, պատանի», պրս. [arabic word] ︎ rēdak «անմօրուս երիտասարդ» և զնդ. sarəda-, պրս. [arabic word] sal «տարի»։-Հիւբշ. 148։


Զինահար

See full entry →

adj.

struck by love, or sadness.

Etymologies (1)

նշանակութիւնը և դնում են «զէնքով վի-րաւորուած»։ ԱԲ ուղղելով սխալը՝ մեկ-նում է «ողորմէ՛, խնայէ՛», իբր «բառ ալբա. »։


Թերափ

See full entry →

s.

household gods, the penates.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թերափիմ

See full entry →

s.

cf. Թերափ.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Գունակ

See full entry →

adj. s. adv.

similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.

Etymologies (1)

= Պհլ. ❇ gōnak կամ gunak «գոյն, կերպ, տեսակ». gōnak gōnak «տեսակ տե-սակ, զանազան», հիւս. պհլ. (մանիքէա-կան) [hebrew word] (Salem. Manich. Stud. ЗAH. 8, 63) gwng «եղանակ, կերպ», պազենդ. guna «գոյն, տեսակ, կերպ, եղանակ», guna guna «տեսակ տեսակ», պրս. [arabic word] gūna «կերպ, Արմատական բառարահ -38 եղանակ, տարազ», gunagūna «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, զանազան», տֆղան. γūna ևն։ Այս բոլոր իրանեան ձևերը ծա-գում են պհլ. gūn, պազենդ. gūn, պրս. [arabic word] çūn, զնդ. gaona-բառից, որից փոխառեալ է հայ. գոյն (տե՛ս ալս բառը)։ Բայց հյ. գունակ հայերէնի մէջ կապ չունի զոյն բա-ռի հետ. ուրիշ խօսքով ակ վերջաւորութիւ-նը հայոց մէջ աւելացուած մասնիկ չէ, այլ ամբողջը պատրաստի փոխառեալ է ուղղակի իրանեանից։


Դալապր

See full entry →

s.

sabre, sword.

Etymologies (1)

«թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։


Եկեղեցի, ցւոյ, եցեաց

See full entry →

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

Etymologies (1)

= Յն. ἐxϰλησία «հաւաքոյթ ժոզովուրդի, զինւորների, յետնաբար՝ հաւատացեալների. 2. հաւաքատեղի, յետնաբար՝ եկեղեցի», εϰϰλησιάζω «ժողովի հրաւիրել, ժողով կազ-մել, խորհրդակցութեան ներկայ լինել». έϰϰιησιαστιϰός «եկեղեցական, կրօնաւոր». ծառում է ϰαλέω «կոչել», ἐx-ϰαλέω «դուրս կանչել» բայից. և սրա համար է որ հայերէ-նում երբեմն թարգմանուած է կոչումն, կս-չարան։ Քրիստոնէութեան տարածման հետ՝ փոխառութեամբ անցել է բազմաթիւ լեզու-ների. այսպէս՝ լտ. ecclesia, ֆրանս. eglise, գոթ. aikklēsǰō, իտալ. chiesa, վրաց. ვკლa-სοა եկլեսիա, թրք. պրս. [arabic word] kilisa. kilīse, չեչէն. k'ils, արաբ. [arabic word] kanisa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 285) ևն։-Բացա-ռութիւն են կազմում գերմանական և սլաւա-կան լեզուները, որոնք փոխ են առել յն. ϰυριαϰόν «տէրունի» բառը։ Այս բառի ժողո-վըրդական ձևը ϰυριϰόν գործածական էր Դ դարում, յունաց մօտ, «եկեղեցի» նշանակու-թեամբ, բայց շուտով ջնջուեց։ Արիոսական սոթացոց ձեռքով այդ բառը փոխ առնուելով Դ դարում, դարձաւ գոթ. *kyrikō և Ե դարից սկսեալ թափանցեց ամբողջ Գերմանիա։ Դրանից յառաջացան հին ստ. գերմ. kirika, անգլսք. cirice, հբգ. chirihha, գերմ. Kirche, անգլ. church ևն։ Գերմաններից փոխ առին սլաւները, որով ձևացան հսլ. cruky, ռուս. церковь, բուլգար. curkov, cerkva, լեհ. cerkiew ևն (Kluge, 256, Berneker, 132)։ -Հայերէնի մէջ բառի -եցի վերջավորութիւ-նը հայկական յարմարացում է և ո՛չ թէ յու-նարէնի հարազատ տառադարձութիւն։-Հիւբշ. 347։


Գարի, գարւոյ

See full entry →

s. adj.

barley;
grain;
of barley.

Etymologies (1)

Առաջին անգամ Աւգերեան, Բազատր. Հփ. և կշռ. 62 համեմատեց յն. ϰριϑή բառի հետ։ Klaproth, Asla polygl. 1823 էი 114 օսս. chor, վրաց. keri լտ. hordeum և էջ 101 գերմ. Gerste, օսս. chor բառերի հետ։ Pictet. 1, 270 օսս. chor, վրաց. քերի ձևերի հետ կցում է պրս. [arabic word] xwār «ուտելիք» բառին։ Kuhn, KZ, 11, 387 հանում է *ghars, ghvars արմատականից։ Հիւբշ. KZ, 23, 30 կցում է լտ. hordeum «գա-րի» բառին, իբր հնխ. ghardha ձևից։ Canini, Et. etym. 238 պրս. kar «բը-րինձ» և սանս. gäritra «գարի» բառե-րի հետ։ Տէրվ. Լեզու. 1887. 119 հա-նում է նոյնպէս հնխ. ghardha ձևից, ուր «ր-ի քով dh ինկած է»։ ՀԲուս. § 430 յն. ϰρει։ Հիւնք. գերի բառիզ։-Bugge, KZ, 32, 5 ենթադրում է ghrid նախաձևը, որից վերջաձայնի անկումով յառաջանում է հյ. գարի, բայց կաս-կածում է նաև, որ մի գուցէ բառս կովկասեան լեզուներից փոխառեալ լի-նի։ (Կովկասեան լեզուների մէջ ունինք վրաց. մինկ. լազ. սվան. թերի, ինգ. քեր, ափխազ. ակեր, բոլ որն էլ «գարի» նշանակութեամբ և ձևով այնքան մօ-տիկ հայերէնին)։ Scheftelovitz, BВ, 29, 50 յոն. οῦλαί, ատտ. όλαί «գարիի ա-ղանձ» բառին ցեղակից։ Patrubány, SA, 2, 13. և ՀԱ, 1908, 187 սանս.


Գարուն, րնան

See full entry →

s.

spring

Etymologies (1)

= Բնիկ հնդևրոպական հայերէն բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] vasantā, զնդ. vanhar-, vañhri, հպրս. vahara, պհլ. vahār, պրս. [arabic word] bahār, օսս. valag, գնչ. varno, յն. ἔαρ, ἠρ, հոմեր. fέαρ, հսլ. vesna, ռուս. вecнa «գարուն», լիթ. vasará «ամաս». լտ. vēr «գարուն», ռում. vará «ամառ», հհիւս. vár, հիսլ. vār, հին կիմր. guiannuin, նոր կիմր. gwanwуn, կորն. guaintoin «դա-րուն»։ Հնդևրոպական առաջին նախաձևն էր uèsr, որի հետ կար նաև uēsr և սրանից կրճատուած vèr. բառի բունն էր rln, այն է ուղ. ueser, սեռ. uesnes. բառի վերջա-ձայն r ոմանց մօտ փոխանակուեց n-ով և այսպէս յառաջացան վերի ձևերից շատերը (տե՛ս Walde, 819, Boisacq, 210, Horn, § 243, Trautmann, 356, Pokorny, 1, 310, Ernout-Meillet, 1045)։-Հայերէն բառի բա-ցատրութեան համար ամէնից առաջ պէտք է որոշել արմատական ձևը։-Եղանակների անունները ազդած են իրար վրայ. այսպէս՝ տմառն-ամտոտն, ձմեռն-ձմերան նոյն ձևն ունին և իրենց հոլովման ձևը ազդած է լորովին անկանոն կերպով լինում են գար-նան-աշնան։ Նոյնաձև են դարձեալ ուղղա-կանները. գարուն և աշուն։ Արդ՝ սրանցից ո՛րը որի վրայ է ազդած, ուրիշ խոսքով զարուն բառի մէջ -ուն մասնի՝կ է, թէ՛ արմատին է պատկանում։ Հաւանական է առաջինը, որով արմատը կդառնալ *գար. և այս ձևը կարող է կապուիլ հնխ. vesr ձև-ւի հետ, անցնելով vesar>*գեհար >*զա-հար >*գար ձևերիզ։ Սրանցից առաջինը գտնում ենք արդեն յունարէնի մէջ (fέαρ< vesar), երկրորդը լիթուաներէնում, երրորդը նման է հպրս. և պհլ. ձևերին, իսկ չորրոր-ռը (*գար)՝ հասած է հիսլ. vār ձևին։-Հիւբշ. 432։


Գեր

See full entry →

s. prep. adv.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
on, up, above;
more, very, much.

Etymologies (1)

«վեր, աւելի քան, բարձր» Պիտ. Յհ. իմ. ատ. և պաւլ. Պորփ. Նար. 8. Լմբ. մատ. 28 (գեր օրինացն անցանել-օրէնքից այն կողմ անցնիլ). քիչ անգամ միայն գոր-ծածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ գեր ի վերոյ ձևով. այսպէս՝ «Գեր ի վե-րոյ լինիցին ախոյանին» Եզն., «Ի զանգիտե-լոյ և ի պատկառանաց գեր ի վերոյ լինել». Ոսկ. եբր. նոյնը հակառակ դիրքով՝ «Ի վերոյ գեր զսատանայ և քան զմեղս» Ոսկ. կողոս. 594։ Յետոսկեռարեան շրջանին դարձած է շատ գործածական նախամասնիկ, համա-պատասխան յն. ύπερ-մասնիկին, որով ստրկօրէն թարգմանուած են բազմաթիւ բա-ռեր. ինչ. գերագոյն=յն. υπερτερος, գերա-դրական= ύπερϑετιϰός, գերակատար= υπεე-τέλειοσ, գերապայծառ=ύπέρλαμπρος, գերա-պատիւ= Նπερτίμιος, գերբնապէս= ὅπερφυως, գերիմաստ= ύπὲρσοφος ևն ևն (սրանց թիւր Առձեռնում 192 է), բոլորն էլ յետին։ Իսկ այն բառերը, որ իբր թէ ոսկեդա-րեան մատենագրութեան մէջ զսրծածուած ևն. ևասկածելի են և սրբագրելի. ինչ. գերար-տօսրայիզ Գ. մակ. դ. 2 (որի վրա տե՛ս նա-խորդ գեր «ողբ, լաց» բառը), գերահրաշ Ա. գաթ։-Նոր դրական լեզուն էլ ունի բազմա-թիւ բառեր՝ նոյն գեր մասնիկով կազմուած, ինչ. գերբնական, գերմարդ, գերմարդկային, գերիշխան, գերիշխանութիւն, գերակշռել, գե-րակշռութիւն, գերադաս, գերաղասելի, գերա-դասութիւն ևն ևն։-Նոյն արմատից եմ կար-ծում նաև գերուհի «աստուածուհի», որ ունին ՀՀԲ և ՓԲ։


Դաստ

See full entry →

s.

hand.

Etymologies (1)

«ձեռք». մէկ անգամ ունի Օշին առ անաւարզ (տե՛ս Սմբ. պտմ. հրտր. Շահն, էջ 159), որից կազմուած են դաստածրել «ձեռքով ծրագրել՝ գրել» ԱԲ, դաստրութիւն (իմա՛ դաստատրութիւն) «ձեռնտուութիւն» ԱԲ, դաստաշարժ «ձեռքով շարժուած» Ուխտ. Ա. 12 (նորագիւտ բառ)։ Նոր գաւառականնե-րից էլ ունինք դաստափ Ղզ. «ձեռքի ափը»։


Դատաստան, աց

See full entry →

s.

judgement, discernment, criticism;
sentence, condemnation;
act, arbitration, judgement;
justice;
cause, lawsuit, proceedings;
-աւ, judicially;
կոչել ի —, to summon, to cite before a judge;
— տալ, to be condemned;
— առնել, cf. Դատապարտեմ, cf. Մեղադրեմ.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Ատանայի թրքախօս հայոց, ինչ-պէս նաև յունաց և տաճկաց մէջ գործածա-կան են dadasdan «դատ, դատաստան» և dadasdanja «իրաւունքով, արդարութեամբ» (-ja թրքական մասնիկով)։


Դարիճենիկ

See full entry →

s.

cinnamon.

Etymologies (1)

= Պհլ. *dar-i-č̌ēnik «կինամոն», որ բուն նշանակում է «Չինաստանի փայտ». պահ-լաւ բառը աւանդուած չէ, բայց կայ պրս- [arabic word] dār-i-čīnī կամ darčinr «կինամոն». որից փոխառեալ են արաբ. ❇ ︎ dār-i-sini, բելուճ. աֆղան. dār-čini, քրդ. dār-čin, թրք. darčin, զւռ. tarčin, վրաց. դա-րիճինի, դարիչինի, թուշ. դարիչի, սերբ. darčin ևն. հակառակ դիրքով է ասոր. ❇ sīndarūg «կինամոն»։ Հալերէն ձևերից առաջինը ուղղակի պահլաւերէնից է, իսկ միւսները արաբերենից են։-Հիւբշ. 137։


Դերձակ, աց

See full entry →

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

Etymologies (1)

= Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։


Դէտ, դիտի, տաց

See full entry →

s.

guard, guardian, inspector;
spy;
sentinel, sentry;
informer, emissary;
examiner;
object, design, end;
observatory;
— ունել, առնել, to look, to observe attentively.

Etymologies (1)

, ի-ա հլ. «դիտող, պահապան» ՍԳը. Վեզօր. Եփր. թգ., «լրտես» Ա. մկ. ե. 38. Եզն. Ոսկ. գաղ., «նպատակ, նշաւակ» Յոբ. ժզ. 3, «դիտանոց, բարձրաւանդակ» Ես. խա. 9. Ա-գաթ., որից՝ դէտակն ունել ՍԳր. Ագաթ. Կոչ. Ոսկ. բ. կոր., դիտել ՍԳր, դիտանոց ՍԳր. Եւս-քր., դիտապետ «արքեպիսկոպոս» Բենիկ. Նար., դիտաւոր «դիտող» Ոսկ. ես., «բարձր դիրքով շրջապատի վրայ իշխող (լեռ)» Օրբել. 169 (Յարևմտից կողմանէդ սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթափովն մինչ ի խոռին ճանապարհն), դիտաւորութիւն «մտադրութիւն, նպատակ» Ես. իա. 4. Բուզ. Եզն. Սեբեր., դիտակ «աչքի երևացող մի բան», յատկապէս «թզենու վրայ կախուաձ պտուղը՝ վաղահաս թուզը» Ովս. թ. 10. Նաւ, գ .12. Ոսկ. ես., «դէմք, աչք» Յհ. կաթ. Նար.. դիտակ տեղի «թատրոնի վերնայարկը. bal-гon» Մանդ. էջ 132 (չունի ՆՀԲ), ճարտարա-դէտ Մծբ., հրաշադէտ Զաք. գ. 8, դիւրադէտ Փիլ. ել., հաւադէտ «թռչնահմայ» Ղևտ. ժթ. 26. Ոսկ. ես., բազմադէտ Փիլ. նխ., գիշերա-դէտ «գիշերապահ» Լաստ., գեղեցկադիտակ Խոր. Յհ. կթ. ևն։ Նոր գրականին յատուկ են ակնդէտ, դիտարան, մանրադէտ, հեռադի-տակ, դիտաւրեալ, դիտմամբ ևն։


Դժոխ

See full entry →

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

Etymologies (1)

, ո հլ. (անեզական գործածու-թեամբ) «գեհեն, տարտարոս» ՍԳր, «գերեզ-ման» Ծն. լե. 34. Խբ. 36. Եզն., որից՝ դժոխա-կուլ «դժոխքից կուլ գնացած» Եւագր., դժոխա-կան Եզն. էջ 247 (չունի ՆՀԲ), դժոխաբնակ Թէոդ. խչ., դժոխապետ Ճառընտ., դժոխապե-տութիւն (նորագիւտ բառ) Պտրգ. 261, դժո-խանման (նոր գրականում).-փոխաբերա-բար դժոխ (միայն եզակի և իբր ածական) «դաժան բարքով, անհամբոյր» Փիլ. բագն-բարդութեամբ՝ դժոխաբանել Յհ. իմ. երև., դժոխալուր Լաստ., դժոխերես Ոսկ. յհ. ա. 26, դժոխանալ «խոժոռիլ» Երզն. մտթ.-երկրորդ նշանակութիւնն է «դժուար, դժուարին», բայց այս նշանակութեամբ գտնւում է միայն բար-դութեանց մէջ. ինչ. դժոխահասանելի «դը-ժուարահասկանալի, խրթին» Շիր. հրտր. Պատկ. էջ 64, դժոխագնաց «դժուար երթալու» Ուխտ. Բ. 113 (նորագիւտ բառ), դժոխելանե-լի Խոր., դժոխերասան Բրս. հայեաց., դժո-խագիւտ Մագ., դժոխին «դժուարին» ԱԲ.-գրուած է նաև ճուճաղ (Բառ. երեմ. էջ 199, կամ ճուճաղխք (Ալիշան, Հին հաւ. էջ 423).


Գիլ

See full entry →

s. adj.

stone easily thrown by the hand;
ի — գալ, to wheel.

Etymologies (1)

, ի-ա հլ. «քար» Ա. մակ. բ. 36. Մա-միկ. էջ 27, 48 (յգ. գրծ. գլօք ձևով), որից գլաջարդ «քարկոծ» Զենոբ. էջ 45. Մամիկ, Լաստ. առաջին և նախնական նշանակութիւնն է «գլտորիլ, գլորում», որից ի գիլ գալ «գլո-րիլ, գլտորիլ» Նար., ի գիլ հանել «գլորել» Թլկր. 37, գլաթաւալ «թաւալգլոր» Լաստ., գը-չել «գլտորել» Առակ. իզ. 27. Փիլ. Պիտ., «յաղթահարել, յաղթել, գերազանցել» Ոսկ. ես. մ. բ. II. Փիլիպ. է. թ. «արագութեան մէջ գերազանցել, նրանից առաջ անցնիլ» Շիր. հրտր. Պատկ. էջ 55, գլեցուցանել «խօսքով յաղթել, ըմբերանել». Օրբ. էջ 206 (նորագիւտ բառ) «Այսու բանիւք գլեցուցեալ զրաբան բերանս խոտորախօս արանց և պապանձե-ցուցեալ զլեզու փառորսակ և անձնահահ մարդկան» (ձեռագիրներից մէկը և հրտր. Շահն. բ. 25 գլեցուցեալ բառի տեղ ունին լռեցուցեալ, որ նոյնի հոմանիշը կամ թարգ-մանութիւնն է). գլումն «յաղթութիւն» Պտմ. աղէքս., մշտագիլ «միշտ գլորտկող» ԱԲ։-Նոյն արմատից -ան մասնիկով՝ գլան Արիստ. աշխ. -որ մասնիկով՝ գլոր «գլորուիլը» Լաստ., գլորել Սղ. ճժէ. 13. ժղ. դ. 10 Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, գլորակամ Մծբ., գլորումն ղկ. բ. 34 Ագաթ. Եզն., թաւալագլոր Նաւում. գ. 3, խաղագլոր Ոսկ. Փիլիպ.։ Ժողովրդական և արդի գրական լեզւով կլոր, կոլոր «բոլորակ կամ գնդաձև» և նոր մասնիկով՝ գլտորել, գլտոր գլտոր գալ ևն։-+իլ բառի երկրորդ ձևն է գիղ ԱԲ, որից գիղահմայք «գիլ՝ քար ձգելով հմայող?» Մանդ. իզ. մանաւանդ գայ-թագղիլ կամ գայթակղիլ՝ բարդուած գայթ արմատի հետ (տե՛ս գայթ)։ = Բնիկ հայ բառ. ձայնդարձն է գել ար-


Գինի, նւոյ, նեաց

See full entry →

s.

wine;
զգինեօք անկանել, ընդ գինիս մտանել, ի գինւոջ լինել, to be merry with wine, to drink, to get drunk;
թափել զ—, սթափել ի գինւոյ, to sleep one's self sober;
զուարթացուցանել ի գինւոյ, to make tipsy, to fuddle;
պարզել զ—, to clear the wine.

Etymologies (1)

Առաջին ուղիղ համեմատութիւնները տուաւ Klaproth, Asia polygl. 106։ ՆՀԲ համեմատում է վրաց. ղվինո, յն. οἰνος, լտ. vinum ձևերի հետ։ Peterm 25 դը-նում է լտ. vinum, յն. οίνος, եբր. [hebrew word] уain և արաբ. vain։ -Windisch. 7 յոյն և լտ. ձևերի հետ։ Այսպէս նաև միւսները։ Տէրոյենց պատուելի, Երևակ, 1857, էջ 194-5 Ուայզմէն անգլիացի հեղինակի «Պատմութիւն գիտութեան լե-զուաց» գրքի թարգմանութեան մէջ, ուր ասուած է, թէ գինեգործութիւնը նախնա-պէս վերաբերում էր սեմականներին և սրանց ձեռքով արևելքից արևմուտք է տարածուած, աւելացնում է այս ծանօ-թութիւնը թէ «խաղողի մշակութիւնը ըստ Ս. Գրոց սկսած է Հայաստանի մէջ, յԱ-կոռի, Նոյի ձեռքով. նախալեզուեան բա-ռը գինին է. ասկէ փոխ առին հրեայց, և


Գող, ոց

See full entry →

s.

thief, robber, bandit;
sharper.

Etymologies (1)

, ո հլ. «գող» ՍԳր, որից՝ գողանայ ՍԳր. Եզն., «վարպետութեամբ խաբել» Ծն. իս. 20, 26. Եղիշ., «վարպետութեամբ ծած-կել, պատրուակել» Նանայ., «անհետացնել, վերացնել, ջնջել» Եփր. ծն. Ոսկ. Եղիշ., «թրշ-նամու ձեռքից կռուով մի տեղ գրաւել» Սմբ. պտմ. 105, գողակից Ես. ա. 23, գողութիւն ՍԳր, գողօնք Ծն. լ. 33. լա. 39. Եփր. թգ., գողունի Տոբ. բ. 21. Առակ. թ. 17. Մծբ. Եզն., գողանք Եփր. գող., գողացիկ Ոսկ. մ. ա. 1, գողուղի Ա. մակ. ժ. 82, գողումն Ոսկ. ես. Եփր. ել. Մծբ., գաղտագողի ՍԳր. Ոսկ. մ. ա. 8, յարդգող Փիլ. Շիր. Պիտառ., ջրգողեալ Ղկ. ժդ. 2. Ագաթ., մարդագող Օր. իդ. 7.-այս-տեղ է պատկանում նաև գողել «ծածկել, թագցնել» Մծբ. Վրք. հց. Միխ. աս. անծանօթ մասնիկով է գողախէժ Վրք. իգն. 151, որից գողախիժաբար «գողի կերպով, հնարքով» Ղևոնդ, էջ 96 (մի ձ. գողաիժաբար, ԱԲ ունի և գողաղիժաբար)։


Բուտ, բտոյ

See full entry →

s.

nourishment, food.

Etymologies (1)

«պերետուտ, եկեղեցական վերա-տեսուչ». ունին միայն Մխ. դտ. 141 և Սմբ. դատ. 72. առաջինը յն. պերետուտ բառը բացատրելով՝ գրում է. «որ այժմ է բուտ» (այսինքն թէ ժԲ դարուն կոչւում էր բուտ). երկրորդը հակառակ դիրքով «բուտն, որ է յունարէն պերետուտ»։ Այս բառը չորս ան-գամ էլ գործածուած ենք գտնում Բագարանի արձանագրութեան մէջ (է դար). «ԼԳ ամի Խոսրովայ արքայի երանելի տէր բուտ ա-ռուեղեան ձգեաց զհիմունս սուրբ եկեղեց-ւոյս... ԼԸ ամոյն կորուսին զբուտն և յետ երից ամաց մահուան բտին՝ կատարեաց սուրբ եկեղեցիս աննայ բտին ամուսին...» (տե՛ս Մառ ЗВО 7, 322-6)։ Այստեղ Մառը կասկածի մէջ է՝ թէ բուտ յատո՞ւկ անուն է թէ հասարակ. բայց ըստ իս յատուկ անուն է Առաւեղեան տոհմից մի իշխանի (տէր) և ո՛չ Աէ հռռևոռաեան ոմն, քանի որ քիչ յետոյ էլ ցոյց է տրւում թէ բուտը ամուսնացած էր։ Աաևայն նոյն իսկ իբրև յատուկ անուն ընդու-նեւով՝ բառը նոյն է նախորդի հետ. հմմտ.


Գազաղ, ի, աց

See full entry →

s.

embers;
ashes.

Etymologies (1)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, թէև ա-ռանց վկայութեան) «կրակի մոխիր» Ոսկ. մ. բ. 5. Եփր. փես. 411. Փիլ. լին. 267, որից գազաղադէմ «կրակից սևացած կամ մոխրոտ դէմքով» Փարպ., գազաղանալ «մոխիր դառ-նալ» Խոր. Սկևռ. աղ., գազաղացուցանել «մոխիր դարձնել» Սկևռ. աղ. 102։ Բառը յետնաբար գրւում է նաև գազախ (ինչպէս ունինք ածուղ>ածուխ), բայց ընտիր ձևն է գազաղ, թէև արդի գրականում գազախ ձևն է միայն, որ երբեմն գործածւում է։


Գերի, րեաց

See full entry →

s.

captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.

Etymologies (1)

կանեալ» ձևն է դուրս բերում և նրա-նից էլ դնում է հյ. գերի։ Andreas և Scheftelowitz. BВ, 29, 67 պհլ. gir, պրս. gīrem, giriftan «բռնել» բառից փոխառեալ։-Lidén, Arm. Stud. § z2 իռլ. fuar (fo-fuar), frith (fo-frith) «գտնել» բառերի հետ, որոնց նախնա-կանը դնում է հնխ. ve-ur։-Սագրզեան, ՀԱ, 1909, 335 սումեր. garas «ստրուկ»։ Karst, Յուշարձան, 404 սումեր. gara «ստրկութիւն», gir «երկնակամար», 120 ալթայ. kur «գօտի»։ Meillet, BSL, K 79, էջ 9 յն. ἀείρω «բարձրացնել» բառին է կցում հյ. գեր (վեր) և զերի, ըստ որում յոյն բառի նախաձևն է հնխ. uer։ Այս մեկնութիւնը շատ յար-մար է գեր բառի համար, բայց իմաս-տով անհամապատասխան է գերի բա-ռին, գերի բառին շատ յարմար է յն, αἰρέω «ձեռքով բռնել, մէկից մի բան խլել, որսի կամ կռուի մէջ բռնել, գե-րել, գերի բռնել, *տիրանալ, նուաճել». սակայն ձևով անյարմար է, ըստ որամ նախաձայն f չունի (Boisacq, 28)։ Պա-տահական նմանութ ուն ունի նաև կա-բարդին. յղ'ար «գերի»։ Հմմտ. նաև վրաց. ვერება գերեբա «զարնել, քշել, վանել, պաշտպանուիլ», որի հետ չգի-տեմ թէ կապ ունի՝ ვერი գերի «խորթ որդի» (գործածական նաև Տփղիսի հա-յոց բարբառում)։


Գէզ

See full entry →

cf. Գեզ.

Etymologies (1)

«լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։


Ալ, ի

See full entry →

s.

cf. Ալի.

Etymologies (2)

, յգ. ալք «ծննդկաններին թշնամի՝ այլանդակ կերպարանքով մի չար ոգի» Տա-թև. ամ. 574. հարց. 150. Ախտարք. որ և ալի Ադամ. 37 (դևք, սատանայ, քաջք և ա-լին),

=պրս.❇ al «ախտ ինչ սատակիչ, որ պատահի կնոջ, որ նորոգ ծնեալ իցէ զմանուկ իւր. և այս դիպի նմա յօրէ ծննդեան մինչև ցօրն եօթներորդ». մեր մէջ, թերևս և պար-սից մէջ, չար ախտը անձնաւորուած է իբրև չար ոգի. հմմտ. փարսի al «այլանդակ կանացի կերպարանքով առասպելական մի հրեշ»։-Հիւբշ. 262։


Անդարձ, ից

See full entry →

adj. adv.

irrevocable, irreclaimable;
impenitent;
held in mortmain;
Անդարձաբար.

Etymologies (1)

= Պհլ. andarz «կտակ, խրատ, խորհրդա-տւութիւն», պազենդ. andarz «պատուէր, խը-րատ», պրս. [arabic word] andarž «պատուէր, խը-րատ, վերջին կտակ (խօսքով կամ նիւթա-կան)»։ Իրանեանից փոխառեալ են նաև վրաց. ანდერძი անդերձի «կտակ, հրաման, պատուէր». ანდერძნამაჯი անդերձնամագի «կտակ, կտակագիր», მოანდერძე մռանդեր-ձե «կտակակատար»։ (Այս բառերը հայերէնի միջոցով անցած չեն վրացերէնի, այլ ուղռա-կի պարսկերէնից, ինչպէս ցոյց է տալիս «հր-րաման, պատուէր» նշանակութիւնը, որ հա-յերէնում չկայ և իրանեանի մէջ վիայն գոյու-թիւն ունի)-Հիւրշ. 99։


Ամփոփ

See full entry →

adj.

gathered together, close, concentrated;
— ունել, to keep together, to hold collected.

Etymologies (1)

«ժողովուած, հաւաք, մէկտե-ղուած» Եզն. Ոսկ. Եփր. ծն. «զսպուած, պար-կեշտ (կեանք)» Եփր. ծն. «կոկիկ (հագուստ)» Կոչ. «փոքր, սահմանափակ (գետին)» Կոչ. «անմասն, զուրկ» Շնորհ. որից ամփոփել -քհաւաքել, ժողովել. 2. իրեն քաշել, զգուշա-նալ. 3. ձեռքով բռնել. 4. փայփայել, սփոփել, մեղմել», կրաւ. «բովանդակուիլ. 2. քաշուիլ, պահուիլ, կծկուիլ. 3. ետ քաշուիլ. 4. փա-կուիլ, գոցուիլ. 5. պակասիլ» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. ամփոփութիւն «չափաւորութիւն» Կոչ. վաշխամփոփ «վաշխ հասաքող, վաշխառու» Մաշկ. գրուած է նաև անփոփ Շիր. 35. ան-անփոփ Ագաթ. նոր գրական լեզուի մէջ ամ-փոփ «կոկիկ կերպով համառօտուած», որից ամփոփում «եզրակացութիւն, համառօտու-թիւն», լուսամփոփ, ձայնամփոփ, ինքնամ-փոփ։


Կամայ, ից

See full entry →

adj. adv.

voluntary, spontaneous, free;
— եւ ակամայ, willingly or unwillingly, nolens-volens, willing or unwilling.

Etymologies (1)

, ի հլ. (նաև յգ. սեռ. -այց) «կա-մաւոր, կամաւ, ազատ կամքով» Ա. մակ. ժգ. 29. Ոսկ. մ. ա. 6 և Կող. որից կամայա-կան «կամաւոր» Ագաթ. կամայականք «կա-մաւոր նուէրներ» ՍԳր. կամայականութիւն (նոր բառ). հմմտ. նաև ակամայ, որ տե՛ս առանձին։


Կամար, աց

See full entry →

s. phys.

vault, arch, arcade;
porch, portico;
girdle, belt;
soundwave;
— սրոյ, baldric, sword-belt;
— յաղթութեան, triumphal arch;
կապուտակային —, the arch, vault or canopy of heaven, the vaulted sky.

Etymologies (1)

= Յն. ϰαμάρα «կամար, կամարաձև ծած. քով որևիցէ շէնք, կամարաւոր սենեակ» բառից փոխառեալ։ Այս բառը շատ հին է Հեռռռոտոս Ա. 199 գործածում է ϰαμάρη ձե-ւով. փոխառութեամբ անցել է շատ բառմա-թիւ լեզուների, ինչպէս լատ. camera, ca-mara «կամարաւոր ծածք, կամար, սենեա-ևի կամար», իտալ. camera «սենեակ», սպան. cámara, ֆրանս. chambre, հիռլ. camra. հբգ. chamara, գերմ. Kammer (բո-լորովին ուրիշ բառ է և սրանց հետ կապ չունի Zimmer «սենեակ» Kluge 544, Walde 242, որի հին ձևն է հհիւս. timbr, գոթ. timr-ǰan «կառուցել»), հսլ. komara, բուլգար. kemer (ուրիշ բազմաթիւ սլաւական ձևեր տե՛ս Berneker 556), լիթ. kamara, ալբան kamare, վրաց. კამარა կամարա և թրք, kemer «կամար»։ Վերջիններիս, ինչպէս նաև հայերէնի մէջ, ծագումով տարբեր եր-կու բառեր մէկ ձևի են յանգել պատահա-բար, այն է կամար «գստի» և կամար «ա-դեղնաձև», որոնք պէտք չէ շփոթել իրար հետ։ Յոյն բառը, որ այս բոլորի աղբիւռն է, ըստ վերջին գիտական բացատրութեան, հնդևրոպական ծագում ունի. ցեղակիցներն են լտ. čamurus «կոր, կամարաձև», սանս. kmárati «կորանալ», հբգ. himil «սենեակի կտուրը, երկինք», գերմ. Himmel «եռևենօ» հոլլ. hemel «կտուր» ևն (Walde 120, Boi-sacq 401-2, Kluge 238, Pokorny I aae՝ հնխ. qam-, qem-«կորացնել, ծռել» արմա-տի տակ)։-Հիւբշ. 164։


Կամուրջ, մրջաց

See full entry →

s.

bridge;
պսակ կամրջի, parapet —.

Etymologies (1)

= Բնիկ հայ բառ. հմմտ. յն. γέϰῦρα «պո-ղոտայ, յետնաբար՝ կամուրջ», որ ուրիշ բարբառներում ժողովրդական ստուգաբա-նութեամբ ստացել է διφοῦρα, δίφουρα, δέφορα, βέευρα, βιυφόρις, βλέευραν ձևերը։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ սոյն հնդևրոպական բառը, անշուշտ կրօնական նախապաշարմունքով, և փոխանակուած է զանազան նոր դարձւածներով. ինչ. սանս. «կապ», իրան. «անցք», լտ. «ճանապարհ» ևն։ Հալերէն ու յունարէն ձևերը ապահովա-պէս նոյն են իրար հետ, բայց իրար այն-քան աննման, որ կարելի չէ վերականգնել հնդևրոպական նախաձևը։ Jacobsohn (Wör-ter und Sachen, Kulturhistorische Zeit-schrift, հտ. II, էջ 198) յունարէն բառի հետ է միացնում լտ. vibia «գերան», այս վեր-ջինը դնելով հնխ. g'*ebhia ձևից։ Արմատը ենթադրելով g*ebh-կամ gebh-՝ հայերէ-նում սպասելի էր *կաւուրջ. մեր մ ձայնը կարող է մի անծանօթ ձայնական օրենքի և կամ ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք լինել։ Ըստ Meillet նախաձայնը ան-շուշտ g* է, ինչպէս երևում է կրետական δεφυρα, բէովտ. βέφυρα և յոն. -ատտ. γέ́φῦρα ձևերի համեմատութիւնից. իսկ հյ. ա յառաջացել է նախաւոր e>ե-ից՝ ազդեցու-թևամբ յաջորդ վանկի ու ձայնաւորի. հմմտ. վեց և վաթսուն (փխ. *վեթսուն)։


Կայտառ, աց

See full entry →

adj. s.

healthy;
active, agile, lively, brisk, sprightly;
swift, quick, diligent;
gay, merry, jocose, facetious;
pretty, pleasing, prepossessing;
fish;
reptile;
— առնել, —ս յօրինել, to reanimate, to revive, to comfort, to invigorate.

Etymologies (2)

, ի-ա հլ. «աշխոյժ, առոյգ, ե-ռանդուն» ՍԳր. «ջրի և ցամաքի ամէն տե-սակ կենդանի», բայց մանաւանդ «ջրային կենդանի» Դան. գ. 79. Շար. Նար. Արծր. (իմաստի զարգացման համար հմմտ. եռալ և զեռուն). որից կայտառական «խայտա-ցող» Ոսկ. յհ. ա. 31. կայտառութիւն Կորիւն։ Այս արմատի երկրորդ ձևն է կայտիռ, ո-հլ. (յետնաբար ի-ա հլ.) «ուրախութիւն, ու-րախութիւնից խաղալ ցատկռտելը» Ա-զաթ. Փիլ. յովն. Յհ. կթ. «ծովային կամ ցամաքային անասուն» Սեբեր. 74. Ճառընտ, որից կայտռալ «ուրախ ուրախ վազվռտել, եռալ զեռալ» Ագաթ. § 239 (ձեռ. տարբ. կտռային, կըտռային, կրկը-նագիրը ունի կտռային՝ ՀԱ 1913, 18) Արծր. հրտր. Պատկ. էջ 161 Ագաթանգեղո-սից փոխառեալ հատուածում ունի սրա տեղ կոտռային. հմմտ. նաև Սարգ. յկ. է, էջ 106 Իբրև զճճիս ի տղմի կապտռէի (առաջին տը-պագրութեան մէջ կայտռայի). կամ ա. պե-տըր. է. էջ 313 Զօրէն ճճեաց ի տղմի կաւտ-ռին (ա. տպ. կայտռան). որ և կայտռել Իմ. ժէ. 18. Ես. ծե. 12. կայտռեցուցանել Իսիւք կայտռական Փիլ. կայտռունակ Նար. խչ. 374. կայտռիկստակ (թերևս ուղղելի կայտ-ռիկատակ) «աքացի, ոտքով հարուած» Վրք. հց. Ա. 73 (ըստ ԳԲ սխալ գրչութիւն որպէս կայտռիք ստահակ ջորիներու. լաւագոյն ձե-ռագրում ունի «կայտռիքն ստահակ ջորւոզ» ընթերցուածը. տե՛ս Զարբ. թրգմ. էջ 286 ըստ Երևակ ամսագրի, 1858 Բ. էջ 43= Ա-թան. 604)։

ՆՀԲ կայթել և խայտալ բառերից. կայտիռ՝ իբր կայթ+եռ։ Հիւնք. խածա-նել բայից։ Scheftelowitz BВ 29, 31 արմատակից է դնում կայծ բառի հետ։ Մառ ЗВО 16, 151, հյ. թրգմ. Մկըր-տութիւն Հայոց 1911, էջ 88 եռեւա-ռեալ է դնում վրաց. կոտվա «շարժիլ, զեռալ», կոտրիալի «թաւալիլ, գլորուիլ» ձևերից։ Աճառ. ՀԱ 1909, 160 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով նոյն է դնում կայթել և խայտալ բառերի հետ։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 397 հիռլ. cath, նգալլ. cad, cadol, հբրըտ. ca-talrid «կռիւ, վէճ», լիթ. katilin, յն. ϰωτίλος «շաղակրատ, թովիչ», սանս. kadt բառերին ցեղակից։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] qatr «արագ գնալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 84)։


Կառան, աց

See full entry →

s.

cable.

Etymologies (1)

Canini, Et. étym. 120 ունի հյ. կառ։ «չուան» բառը, որ կցում է հյ. քօղ, քուղ, գերմ. garn և հոլլ. garen «թել» բառերին։ Հիւնք. կարան բառից։ Schef-telowitz BВ 28, 308 յն. γαρῥα «ճը-պոտ», γορῥον «ճպոտներով հիւսուած» բառերին ցեղակից։ Աճառ. ՀԱ 1909, 160 խ և կ ձայների լծորդութեան օրէն-քով հյ. խառան հոմանիշի հետ նոյն։


Կառք, ռաց

See full entry →

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

Etymologies (1)

. ի-ա հլ. (անեզաբար միայն գոր-ձածուած) «կառք» ՍԳր. Եզն. Ագաթ. (Տաթև. ձմ. ճծ. մի քանի անգամ գործ է ածում ե. զաէի ձևով. ինչ. կառի, կառիւ). որից կա-ռավար ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ. կառավարել «կառքը քշել, կառքով կռուիլ» Խոր. Նար. «վարել առաջնորդել ընդհանրապէս. երկիր ևն կառավարիլ» Նար. Լմբ. կառաւէտ Սեբեր կառամարտիկ Ոսկ. Փիլիպ. կառանշան Ագաթ. կառապետ Գ. թագ. իբ. 31-34 կառամուտ Գ. թագ. դ. 28. կառապան նո-րագիւտ Բ. մնաց. ա. 14. կառաւոր «կառքով գնացող ճամբորդ» Կոչ. 323. խաչակառք Անյ. բարձր. մարտակառք Ներս. մոկ. ոս-կիակառք Ճառընտ. սայլակառք Պտմ. ա-ղէքս. նոր բառեր են դիակառք, շոգեկառք, հանրակառք, կառախումբ, կառատուն, կա-ռավարչական, կառավարչապետ ևն»


Կոճ, ոց

See full entry →

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

Etymologies (1)

. ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Կուշտ, կշտի

See full entry →

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կուշտ, Սչ. գուշդ՝, Խրբ. Հ8 Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գուշդ, Ննխ. գուշտ. Ոզմ. կօւշտ, Շմ. քուշտ, Գոր. Ղրբ. կօշտ, Սվեդ. գէօշդ, Ատ. գիւշդ, գիւշ՝, Ագլ. կէշտ, Մրղ. կըշտ, որոնք նշանակում են «կուշտը, կողը կամ կողքին, քովը և յագե-ցած»։ Կարևոր է նկատել Մշ. յգ. կշտներ Ջղ. քշտիս, քշտիղ, քշտին, Ղրբ. քշտէս, քշտէտ, քշտէն «մօտս, քովս, մօտդ, քովդ, մօտը, քովը». ածանցներից՝ Երև. Սլմ. Տփ. կշտանալ, Ագլ. կշտա՛նիլ, Ննխ. գշտանալ (գիւղերը՝ քշտանալ), Ակն. Պլ. գիշդանալ, Սչ. գիշդ'անալ, Ջղ. կուշտանալ, Հճ. գիշդա-նօլ, Շմ. քուշտանալ, Հւր. քշտանալ «յա-գենալ»։ Արմատը դարձել է Զթ. գույդ՝, հմմտ. տաշտ >տարդ)։


Կոփ

See full entry →

cf. Կուռ.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Շմ. կօփիլ «զարնել, ընդհարկա-նել» (օր. տափին կոփել «գետին զարնել»). նոյն են նա կոփել Խն. «տաշել», կոփեցնել «բռունցքով զարնել», ձայնաւորի փոփոխու-թեամբ ունինք Զթ. Սվեդ. գիփիլ և Հճ. գի-փել (ևս Կիւր.) «տաշել», որից կեփիչ Զթ. «լուացքը ծեծելու տոփան», կուպել Մրղ. «ծեծել», կուփի կուփի անել Ղրբ. «հրել, ցնցել, շարժել», կուփի տալ Ղրբ. «մի հար-ուած տալով տեղից հանել, հրել», կո՛ւփէճ Ղրբ. «ոստայնի թելերը նստեցնելու գոր-ծիք», կուփկուփել Ղրբ. «կոփիչով զառնե-լով ոստայնի թելերը նստեցնել», կիփին Հճ. «լուացքը ծեծելու փայտ» (Թէրսեան. Ամէն. տարեց. 1924, էջ 197)։


Կռուփ, կռփաց

See full entry →

s. fig.

fisticuff, blow with a fist;
blame, reproach;
կռուփս հանել, to pommel, to cuff, to box, to beat with the fist.

Etymologies (2)

, ի-ա հլ. «բռունցք, բռունցքով հառուած» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 19 որից կըո-փել «կռուփ զարնել, ծեծել, չարչարել, խոշ-տանգել» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. 358. կռփիչ Ոսկ. ա. տիմ. (յետնաբար ունին։ կոփիչ կամ կռփող «հանրային կարգի վրայ հսկող ոստիկան» Մխ. դտ. էջ 435, 439, ըստ ևմ Հալ. նոր բառեր հին մատենագր. Ա. 62), կռփանք Սոփ. Բ. 8. կռփահարել Ա, կոր. դ. 11. կռփահարութիւն Ագաթ. կռփա-մարտիկ Եւս. քր. ևն։-Նոյն արմատից ու-նինք նաև կոփակել «ծեծել, կռփահարել», նոռագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ ղործածուած Յայսմ. մրտ. 31 «Եւ ամիրայն ետ ընկենուլ զնշան սուրբ խաչին և կռփա-կեալ (այլ ձեռ. կոփանօք) նեղէին զԴաւիթ կոխել զսուրբ խաչն»։

ԳՒՌ (dialectal) Երև. կռփել «ցորենի կամ գարու որան ձեռքով պոկել, փրցնել»։ Նո՜յն է նաև Ղզ. կրփացնել, կրփցնել «զարնել, կօշիկ-ները գետին կամ քարերին խփել. 2. կռնա-կը ծեծել»։


Կտաւ, ոց

See full entry →

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

Etymologies (1)

, ո հլ. (յետնաբար կայ կտաւուց Եանայ) «վուշի բոյսը. linum nodiflorum ι (ըստ Տիրացուեան, Contributo § 320). 2. քթան, նոյն բոյսից գործած կտոր. 3. քթա-նից հագուստ. 4. մեռեալի պատան, սաւան 5. կտաւեղէն» ՍԳր. Եփր. ել. էջ 150. որից կտավագործ Ես. ժթ. 9. կտաւավաճառ Լա-բուբ. 32 (նորագիւտ բառ), կտաւեայ Ել. իր. 42. կտաւի ՍԳր. Եւս. պտմ. կտաւեղէն Փիլ. կտաւատ «կտաւի սերմը, կտաւահատ» Մխ. առակ. Բժշ. Վստկ. և հակառակ դիրքով՝ հատկտաւ Վրք. հց. Բ. 157. կտաւոտեալ «կտաւով պատած» Ճառընտ. կտաւոտեակ «կապերտ, ղենջակ, շոր» Կոչ. 202. Ոսկիփ. կտաւագործութիւն (նոր բառ)։


Կարծ

See full entry →

s. adv.

opinion;
conjecture, hypothesis, supposition;
ի —, by conjecture, by guess, hypothetically;
ի — դատել, to conjecture, to judge by conjecture, to suppose.

Etymologies (1)

«կարծիք, ենթադրութիւն» Ոսկ. ա. տիմ. և ես. որից ի կարծ «ենթադրութեամբ, կարծիքով» Ես. ժա. 3. Ոսկ. յհ. Եղիշ. կար-ծել «համարել, այնպէս ենթադրել» ՍԳր. «կասկածիլ» Տոբ. ը. 8. Սղ. ճժը. 39. կար-ծեալ Գաղ. բ. 2-9. Ոսկ. մ. ա. 4. կարծե-ցեալ Ագաթ. կարծեցուցանել Եւս. քր. Եզն. կարծական Ոսկ. ես. կարծեխօս Եւս. պտմ. կարծիք ՍԳր. Կիւրղ. թգ. Ոսկ. մտթ. յան-կարծ ՍԳր. յանկարծակի ՍԳր. յանկարծուստ ՍԳր. յեղակարծ ՍԳր. Ագաթ. Բուզ. լալլա-որ և կեղակարծ Յհ. իմ. երև. Մաշկ. ըն-դունայնակարծ Եա. քր. Վեցօր. Եփր. գաղ. ղժուարակարծելի Փիլ. իմաստակարծ Փիլ. նխ. տարակարծ Բուզ. կարծոտ «կասկա-ծո՞տ» (չունի ԱԲ) Տաթև. հարց. 247=կարծ-կոտութիւն էֆիմ. էջ 189։ Նոր բառեր են կարծեկից, կարծիքական, տարակարծիք ևն։