s.

rag, tatter;
glass beads, rings;
trifles, toys.

s.

Բառ անյայտ, որ թուի Դրօշ. պ. տիրէֆլ. իբր փերթ կտաւոյ. քուրջ. պէզ փարչասը. որպէս եւ տիւրիւյշէ ՝ է ազգ թաշկինակի.

իսկ Հին բռ. յումպէտս գրէ.

Թրօշակ կամ թրուշակ, անարգ, կամ անգէտ. եւ կարթ. կամ Թրուանշա, անպիտան։ Վասն որոյ տարտամ մնայ իմաստ բանիս.

Ո՞ յիմաստուն վաճառականաց զպատուական մարգարիտն փախանակիցէ ընդ անարգ թրուշայի (մի ձեռ. թրօշացն). (Եղիշ. ՟Ը։)

• (սեռ. -ի). անստոյգ բառ. մէկ անգամ գործածուած է Եղիշ. ը. էջ 127 «Ո՜ յիմաստուն վաճառականաց զպատուական մարգարիտն փոխանակիցէ ընդ անարգ թր-րուշայի».-գործածութեան տեղից յայտնի է որ պիտի նշանակէ «կեղծ մարգարիտ, թրք. րչա»։ Ունի նաև Քաջունի հտ. 2. 58։

• Բառարանները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ Հին բռ. «թրօշակ կամ թրուշակ. անարգ կամ անգէտ, և կարթ. կամ թրուանշա, անաետան»։-Բառ. երեմ. էջ 122 թրուանշայ «անպի-տան» և թրուշակ «անարգ»։-ՀՀԲ չունի թրուշայ, այլ սրա փոխարէն թրու՝ որ տես առանձին։-ՆՀԲ. «թուի դրօշ, պրս. տիրէֆշ, իբր փերթ կտաւոյ... որպէս և տիւրիյշէ՝ է ազգ թաշկինակի»։-ՋԲ «փերթ կտաւոյ, քուրջ. կամ տաշեղ և կամ ուլունք»։-ԱԲ «քուրջ, ուլունք, որ և իցէ չնչին՝ հասարակ բան».-իսկ ՀՀԲ-ի հաւատարիմ հետևորդ ՓԲ ան-գիտութեամբ նշանակել է թէ՛ թրու և թէ՛ թրուշայ ձևերը։-Հիւնք. ուղիղ է հասկանում «սուտ, շինծու մարգարիտ», սայց սխալ է մեկնում իբրև պրս. duiri sāh «թագաւորական մարգարիտ», ծաղ-րական մտքով (durr արաբերէն բառ է, ուստի մեզ հետ գործ չունի)։ ԳԲ էջ 534 ունի թրուշայ «քուրջ, ուլունք, որևիցէ չնչին հասարակ բան», իսկ էջ 397 դը-րուշայ «ադամանդի նմանող բաղադրու-թիւն, սրչայ, strass» իբրև գաւառական բառ, վերջինը շատ հետաքրքրական պի-տի լինէր, բայց կարծեմ սխալման ար-դիւնք է։ Փորթուգալ փաշա, Եղիշէ 421 պազենդ. տարեօշ, յգ. տարեօ շա՛ «աղ-քատ, տնանկ»։-Բոլորովին տարբեր է Երև. թրիշա «կտոր, մաս», որ փոխա-ռեալ է պրս. [arabic word] tiraša «տաշեղ» բառից։