• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։
• = Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։
• ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։