third;
third part;
thirdly.
τρίτος tertius Վերջինն յերից՝ յո՛ր եւ է կարգի.
Օր երրորդ։ Գետն երրորդ։ Յաւուրն երրորդի։ Մինչեւ յերրորդ ազգ։ Երրորդ մասն։ Յասին երրորդում։ Ի կառսն երրորդս.եւ այլն։
Զերրորդն թիւ պատուեցին՝ պատարուն զնա գտեալ. (Մագ ՟Ե։)
Երկրորդքն երրորդիցն առաջնորդեն. (Շ. հրեշտ.։)
Իսկ (Գիւտ թղթ.) առ վաչէ.
Զերրորդն աստուած յերկնից յերկիր ածեր քեզ յօգնականութիւն». իմա՛ զերրորդութիւնն, կամ զերեակն եւ զմին։
ԵՐՐՈՐԴ. գ. Երրիր մասն.
Երրորդ դորակին լիցի ռ խոյ մի. (Թուոց. ՟Ի՟Ը. 14։)
(նոյնպէս է եւ (՟Ժ՟Ե. 6. եւ 7.) ըստ յն. եւ եբր. ուր ի մեզ գրի.)
Երկրորդիւ դորակին։ Զերկրորդ դորակին»։
Երրորդ մնասցէ ի նմա. եւ անցուցից զերրորդ մասն (յն. զերրորդն) ընդ հուր. (Զքր. ՟Ժ՟Գ. 8։)
Եղիցի երրորդ իսրայէլ ի մէջ եգիպտացւոցն եւ ի մէջ ասորեստանեայցն». եբր. երրորդ մասն. (Ես. ՟Ժ՟Գ. 24։)
Փոխանակ երրորդաց սերմանն (զատուցելոց ի բաժ հարկաց). (՟Ա. Մակ. ՟Ժ. 29։)
ԵՐՐՈՐԴ. որպէս Այն՝ որ է յերրորդ կարգի զկնի թագաւորի. կամ փոխանորդ փոխանորդի. եւ Որ ինչ ըստ կարգի լինիցին երրորդ.
Երրորդ ի թագաւորութեան իմում տիրեսցէ, կամ տիրեսցես, կամ լինել իշխան. (Դան. ՟Ե. 7. 18. 31։)
Երրորդք չուեսցեն (ի կարգի բանակին). (Թուոց. ՟Բ. 24։)
ԵՐՐՈՐԴՔ ասին եւ Ամուսնացեալքն երրորդ անգամ։ (Կանոն.։)
ԵՐՐՈՐԴ. մ. τρίτον, τρίτως tertium, tertio, tertio loco Յերորդ կարգի. երիր. երրորդաբար.
Նախ զառաքեալս. երկրորդ՝ զմարգարէս, երրորդ՝ զվարդապետս. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Բ. 28։)
ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ. մ. τρίτον, ἑκ τρίτου tertia vice, tertio Յերորդում նուագի. երիցս անգամ. զայս երիցս.
Գայ երրորդ անգամ։ Գնաց կաց յաղօթս երրորդ անգամ. (Մկր. ՟Ժ՟Դ. 41։ Մտթ. ՟Ի՟Զ. 44։)
Մերթ՝ որպէս Երրորդ.
Երրորդ անգամ ... չորրորդ անգամ. եւ այլն. (Ոսկ. մտթ. ստէպ։)