Definitions containing the research տակ : 6377 results

Պարոն, աց

s.

baron.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կիլիկեան շրջանին հայերէնից է փոխառեալ ասոր. [syriac word] bārōn, իբր հայ-կական պատուանուն («baro, apud Arme-nios. Brockelm. Lex. syr. 46)։ Այժմ էլ Պարսկաստանում (Ատրպատական) թուրքե-րը հայոց իբր պատուանուն գործածում են barə'n ձևով։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Սարբինայ

s.

vine-trellis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կաոմուած է պրս. ❇ sar «գլուխ» ︎ binā «շէնք» բառերից, sar «գերան. սիւն, կազմածի փայտ, նեցուկ» նշանակու-թեամբ գործածուած ենք գտնում Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձը գերանը, որի վրայից կա-խուած են հինածները», վրաց. სარი սարի «որթատունկի տակի նեցուկը», հյ. սարի «կայմ, սիւն», վրաց. სარვა սարվա կամ მოსარა մոսարվա «որթատնկի տակ յենարան դնել».-իսկ binā, որից արևել. թրք. bunā նշանակում է «որթատունկի առջև բարձրացած թումբի թեք մասը կամ լանջը, որի ետին գտնւում է որթատունկը». գործա-ծական է նաև Սալմաստի հայոց բարբառում։ Ամբողջը փոխառեալ է պարսկերէնից, որի գոյութեան ապացոյց է ասոր. [syriac word] sarbinā «ցից կամ սարբինայ», գործածուած արդէն Սիր. իբ. 18 (Brockelm. Lex. syr. 505բ)։ -Աճ.


Սարկեաւառք

cf. Սարկեւառք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այս բառը մէկ անգամ գործածել է Վեցօր. ը. 161. «իսկ գիշակեր հաւուցն՝ որ յորսոյ կեան և ճիրանունք և սար-կեաւառք տուան»։ ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկ-նում են սարկեաւառ «մագիլ, ճիրան, ռուր եղունգներ»։ Առաջին անգամ Մատ. թէոս Այվատեան, Մասիս 1853 մարտ 25, մի ընտիր ձեռագրում գտնելով «ճիրանունք ևս արկևառք տուան» ըն-թերցուածը, համարում է այս ուղղա-գոյն ձևը և մեկնում է արկանել և առ-նու բառերից։ Այսպէսով արկևառ ո՛չ թէ գոյական է, այլ ճիրան բառի ածա-կանը՝ «յափշտակող» նշանակութեամբ։ Նունը ունի նաև Նորայր, Հայկ. բառաք. 25, որ բառիս կազմութեան իբր օրի-նակ է բերում տուրևառ, հասևառիկ։


Սարսարակ

s. zool. field-fare.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն կամ նման են հնչում վրտո. სარსა-რაკი սարսարակի «canepetière, ազգ ինչ արօսի, ռուս. cтрeneть» (Չուբինով 1110), քրդ. sursiárik «մի տեսակ թռչուն», sisálik «բազե», simsiyar, sisiyār «սև թևերով և աղաւնուց երեք անգամ մեծ՝ որսի սպիտակ թռչուն», պրս. ❇ sisalak, [arabic word] šišalank կամ [arabic word] šišālank «խաշնա-հաւ, խաղտտնիկ, bergeronnette». բայց ի՞նչ է այս բոլորի կապը։-Աճ.


Սեբենի

cf. Սեբինէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, σεβένιον կամ σεβέννιον «արմաւի ծաղկի վրայի բարակ պատիճը կամ մաշկը», σεβὲνινος «այս մաշկով հիւսուած (բան)» (Sophocles 982)։-Lag. Armen. Stud. § 1974 յիշեալ յն. բառը համարում է բուն եգիպտական, որ եգիպտական ճդնաւորներն ու անապատականները նիւթի հետ տարածել ևն. հմմտ. խպտ. beni, benne «արմաւ», որից še 'mbeni «սեբենի» (յիշուած Zoega Catalog 11, 27 իբր Պօղոս անապատակա-նի šθēn-ի նիւթը), fōi ənte šenbeni իբրև ճգնաւորների ձեռարուեստի նիւթ՝ յիշուած անդ, 72, 34։-Հիւբշ. 377։


Սեթեւեթ

s. adj.

garb, dress, ornament, attire;
affectation, primness;
paint;
— or —եալ, embellished, adorned, pompous;
finical, affected.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. յետնաբար) «աւելորդ զարդ» Տօնակ. «պաճուճուած» Յայսմ. որից սեթևեթել «պճնել, արուեստակել» Ոսկ. յհ. ա. I. Յհ. կթ. սեթևեթաբար Պրպմ.։


Սեկ, ի, ոյ

s.

dressed leather, morocco, cordwain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աճառ. ՀԱ 1908, 121 համարում է թաթարական ծագումով բառ. հմմտ. մանչու թթր. suko «կաշի» (ուրիշ է պրս. [arabic word] č̌akī «սեկ»)։ Patrubány ՀԱ 1908, էջ 213 հնխ. k'ei «պառկիլ» ար-մատից։ Յիշատակելի են նաև սանս. çik-«կապ, ցանց», լիթ. sikšna «ռա-րակ կաշի», յն. ϰισσηρις «արջառաջիլ», որոնք միասին հանւում են հնխ. k'īq-«փոկ, կաշի» բառից (Pokorny 1, 451)։


Սեմագիր, գրաց

cf. Սեմիար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. σημειογράφος հոմանիշից, որ կազ-մուած է σημεῖον «նշան» և γράρω «գրել» բա-ռերից։ Յոյն բառի առաջին մասը տառա-դարձուած, երկրորդ մասը թարգմանուած է հյ. գիր, ճիշտ ինչպէս վրաց. სიმიათა-ϑნე-რალი սիմիաթա-մծերալի «արժանայիշա-տակ բաների գրող, nисатель достопри-мeчaтельносcтeиl» (Չուբինով 1174)։-Հիւբշ. 378։


Սենատոր, աց

s.

senator.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ծերակուտական, ծերակոյտի անդամ» Ճառընտ. գրուած է նաև սենոտոր, սենադուր Մին. համդ. 61, բենատուր Մին. համդ. 88, սենոտորոս Վրօ. և վկ. Բ. 301։


Սենգելոս

s.

chancellor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. συγϰελλος «եպիսկոպոսական կամ աբբայական ձեռնասուն, կրօնական տե-սուչ» (Sophocles 1020), որից նաև լտ. sуn-cellus. ըստ այսմ հայերէնի մէջ ուղիղ ձևն է սինգելոս (ν տառի յետին ի աոտասանաւ-թեամբ), ինչպէս ունի Ուռհայեցին. տառերի շփոթութեամբ ձևացած է սենգելոս (ե փխ. ի), իսկ սիւնկեղոս հին գիտական տառա-դարձութիւնն է, որ չկայ տպագրեալում։ Յոյն բառը ծագում է σνν-մասնիկով ϰἐλλα «խուց» բառից և նշանակում է բուն «խցակից»։-Հիւբշ. էջ 378։


Սեպ, ոց, ից

s. adj.

peak, point, summit of a rock, steep rock;
peg, wedge;
steep, cragged, a-peak, precipitous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 104 պրս. [arabic word] čōb «ցուպ, գաւազան»։ ՆՀԲ (բևեռ բառի տակ) լծ. թրք. čivi «գամ»։ Lag. Urgesch. 1056, Btrg. bktr. Lex. 18 զնդ. safa «եղջիւր, սմբակ»։ Հիւնք. սևեռ բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 300 նոյն ընդ շեպ։


Սեպուհ, պհաց

s.

peer, noble, gentleman, patrician, esquire;
Sebooh (name of mount in Armenia);
— զատք, the highest nobility;
— գունդն ազատաց, knighthood, chivalry, squirehood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (կայ և սեռ. սեպու-հեաց) «ասպետ, ազնուականութեան մի աստիճան» Եղիշ. Փարպ. Լաստ. (Հին բռ. մեկնում է «հարկևոր, մեծարգոյ», նոր գրա-կանում «գլխաւոր, առաջնակարգ» (օր. սե-պուհ պարտականութիւն). որից սեպհական (նաև գրուած սեփական, սեփհական) ռա-ռանձնական, իւրական, իրեն պատկանած, տէր եղած» ՍԳր. Աթագ. Ոսկ. մ. բ. 20։ սեպհականեալ Եզն. էջ 8. սեպհականութիւն Կոչ. Սեբեր. սեպհականագոյն Փարպ. սեպ-հականատէր (նոր բառ). հնագոյն ձևն է *սեպուրհ, ինչպէս ցոյց է տալիս վրաց. սազեպուրո փոխառեալ ձևը (տե՛ս տակը)։


Սերկեւիլ, եւլի

s. bot. cf. Սերկեւլի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն են արաբ. [arabic word] safarǰal, [arabic word] safarjala, յգ. [arabic word] salariǰ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 247), պհլ. sapejarjeleh (An-quetil 2, 404), sapeljalva (505), վրաց. šօ-гokali (չունի Չուբինով), յն. σαφαρντζηαλ (Du Cange) հոմանիշները. բայց ի՞նչ է սրանց կապը. արաբերէնը անշուշտ փո-խառեալ է, ըստ որում 5 արմատական բա-ղաձայն ունի. յոյնը ուշ ժամանակի տա-ռադարձութիւն է արաբերէնից։


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սուրհանդակ, իշխանաւորի առաջից վազող ձիաւոր». մէկ անգամ ունի Բուզ. գ. 21. նոյնը յգ. պէշասպիք ձևով Սեբ. ժա. («Յայնժամ եկին հասին պէշասպիք հրովարտակօք»), որ Հիւբշ. 230 ուզում է ուղղել պէշասպիկք։


Պիսիդոն, ի

s.

Neptune.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. Γoσειδων «ձրվի աստուածը»։ Մեր ձևերից պոսիդոն ներկայացնում է ուղիղ տառադարձութիւնը, միւսի մէջ առաջին ձայ-նաւորը հպատակել է երկրորդին։


Պղեմբատ

s.

plumbatae, leaden shot or bullets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապարեայ գունտ և այդպի-սի գնտակով ծեծ՝ ձաղկում» Ճառընտ.։


*Պոլոճ

cf. Ճճի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։


Պուկ

s.

organ-pipe;
*onion stalk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Անշուշտ նոյն է բառիս հետ պոկ Գնձ. «փող զուռնայի ևն» (տես Մամիկո-նեան, Հազարից մէկը, էջ 248), բայր ան-սպասելի է նախաձայն պ՝ փոխանակ բ= արաբ. b։ ՀՀԲ, ՋԲ պուկ «շեփոր» բառին են կցում նաև գւռ. պոկ «սոխի և նման բոյսերի ցօղունը, զոխ», որի հետ նոյն են պուկ Ակն. Սեբ. «ուռիէ սուլիչ», պկու Լ. Ղզ. Ղրբ. Տփ. «մի տեսակ սրինգ՝ որ զուռնայի նման լե-զուակ ունի»։ Աւելացնենք դարձեալ. Ջղ. պուկ, Սվ. բուք, Ագլ. պօկ «օրօրոցի մէջ հաստատուած միզախողովակը»։ Այս բոլո-րի համար տե՛ս յատկապէս պոպոկ (պոկ, բառի տակ արած նկատողութիւնս։


*Պողոսակ

s.

press-screw.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մամուլի սեդմի, պտուտակը կամ անիւը» Ստ. լեհ. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 250բ clef բառի տակ) որ և պողօսիկ Առաք. լծ. սահմ. 316 (Քեղին՝ որպէս պողօսիկ բարձր գերանն է ցից ի մէջ նաւին). որից պողոսկապնդիչ «պողոսակով պնդող՝ սեղմող» Տաղ. (հրտր. ի Վկ. գէ. էջ 72), պողոսկաձև (չունի ԱԲ) «խղնջաձև, պտուտակաձև» (ականջի արտաքին ձևի հա-մար ասուած) Տաթև. ձմ. լէ։

ԳՒՌ (dialectal) Նբ. Մշ. պօղօսակ, Ալշ. պօղօսագ, Շիր. պօղօսիկ «մամուի փայտեայ հա-տ պտուտակը», որից Տփ. պօղօսկապան «պո-ղոսակ շինող»։


Պոյտն, պուտան

s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (պուտան, -տունք, -տանց) «պտուկ, հողէ աման» ՍԳր. Եփր. թգ. 359. որից պուտնարդ «մեծ կաթսայ» ՍԳր. գրուած նաև բոյտն Ագաթ. յետնաբար պոյտ Սիր. (նոր) ժգ. 3. Վրք. հց. որից պուտուկ Ագաթ. Եւագր. Վրք. հց. Յայսմ. պիտուկ Բժշ. պր-տուկ Վրք. հց. Վստկ. պտեկ «փոքր փարչ» ԱԲ. որ և պտեակ Նիւս. մեկն. հայր մերի (ըստ Հացունի, Ճաշեր էջ 77)։ Անշուշտ այս-տեղ է պատկանում նաև պոտին «պտուկ» Դրնղ. 502, որ գտնւում է նաև արդի գաւա-ռականներում. ինչպէս են Սվ. «լայն բերա-նով փոքր կուժ», Հմշ. «ջրի փոքրիկ տակառ փայտեայ»։

թիւնը ընդունում է Pokorny 2, I16, հնխ. bu, bhu «ուռչիլ» արմատի տակ՝ d աճականով։ -Յիշեալ գերմանական բառերը, որոնց հետ նոյն են նաև հոլլ. pot, շվէդ. potta, դան. potte և թերևս լիթ. pudas, լեթթ. pods «պտուկ», յա-տուկ չեն միայն նոյն ընտանիքին, ար ռանւ ռամ են նաև ռոմանական ընտանի-քում. ինչ. ֆր. pot «պտուկ»։ Kluge 376 զոյց է տալիս որ բոլորի աղբիւրն ե մ. լատ. pottus, ստ. լտ. pótus «ըմ-պանակ, ջրաման» (շուրջ 600 թուից), որ է լտ. potus «ըմպելիք, խմելիք»։ Աւստեղից յառաջացել է ֆր. pot, որ փոխառութեամբ տուել է (1200-1300 թուերին) մի կողմից գերմանական ձև-ւերը և միւս կողմից կելտական ձևերը, այն է բրըտ. կորն. կիմր. pot։ Աւելի ուշ՝ զերմանական խմբից է փոխառեալ ֆինն. pata, օստյաք. put, put, վօգուլ. poς «պտուկ» խումբը։ Գերմանական խումբը բնիկ համարելու համար պէտք էր նախ ապացուցանել թէ ֆրանս. բա-ռը փոխառութիւն է գերմանականից։ Ըստ այսմ գերմանական բառերի նմա-նութեւնո հաւերէնի հետ պատահական է, ինչպէս են նաև իսլ. bia, նորվ. գւռ-bidne, լտ. fidehia, յն. πίϑος «հողէ ա-ման», որոնք միասին հանւում են հնխ. bhidh-արմատից (Pokorny 2, 185, Boisacq 782, Walde 288)


Պոչ, ոյ

s.

tail;
virile member;
prepuce.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. պոչ, Ախց. Երև Կր. պօչ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. բօչ, Մկ. Տփ. պուչ, Սլմ. պուէչ, Մրղ. պրիչ, պրէչ, Հմշ. Սեբ. բէօչ. -այս բոլորը նշանակում են «ագի».-նշանակութեան զարգացմամբ Ղրռ. Շմ. պօչ (յոգնակի պօ'չէր ձևով) «ճակատի երկու կողքից կախ ձգուած ծամեր»։ Նոր բառեր են պոչուկ, պոչիկ, պոչակտուր, պոչ-կտրուկ, պոչատակ։


Պտոյտ, տուտի, տուտից

cf. Պտոյտք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ջրի՝ գետի յորձանք» Յոբ. իր. 10. Սղ. կր. 16. Իմ. ժթ. 7. Ոսկ. փիլիպ. որից պտուտիլ, պտուտել «ոլոր ոլոր դառ-նալ՝ դարձնել» Խոր. Յհ. կթ. Բրս. մրև Ճառընտ. պտուտանալ Եպիփ. կուս. պտու-տաբար Շիր. Յհ. կթ. պտուտկել Շնորհ, եդես. Բրս. մրկ. եռանդնապտոլտ Անան եկեղ. հերձինապտոյտ Սիւն. տաղ. խչ. շըր-ջանապտոյտ Նար. տաղ. շրջապտուտկեալ Դիոն. թղթ. ոլորապտոյտ, պտուտակ, պտու-տակաւոր (նոր բառեր) ևն։ Նոյնից է նաև պուտուտակ «սիսեռ», որ տե՛ս առանձին։


Պտուղ, տղոց

s. fig.

fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետիքեան, Քերակ. 1815, 312 պա-տել (կճեպով պատած) կամ պէտք (ծա-ռին պիտանի) և կամ պտուկ «ծառի ծիլ» բառից։-ՆՀԲ պտղակն լծ. յն. πτίλλος τοῖς ὄφϑαλμοῖς։ Մառ ЗВО 5 319 պտուղ կցում է զնդ. fsuša հոմա-նիշին։ Հիւնք. արաբ. badal «փոխա-րէն» բառից։ Patrubány SA 1, 311 հնխ. pat «ընկնել» արմատից՝ -ուղ մասնիկով։ Pedersen, Հայ. դր. լեզ. 15 հնխ. bhidu-lo-m ձևից, որ է «պայթիլ» արմատից. հմմտ. լտ. findo «ճեղքել», ինչպէս սանս. phala-«պտուղ» ծագում է phal-«ճաքիլ» արմատից։ Petersson KZ 47, 253 պտուկ բառի հետ դնում է հնխ. bud-«ուռչիլ» արմատից, որի ժա-ռանգները տե՛ս պուտ բառի տակ։ Wal-de 293 ընդոտնում է Pederson-ի մեկ-նութիւնը, բայց Pokorny 2, 116 և 139 մերժելով այն՝ ընդունում է Petersson-ի մեկնութիւնը։ (Ձևապէս անընդունելի չէ


Պօզ

cf. Պօզլախ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. ❇ bοz, թրք. ❇οz, [arabic word] bozlaq «գորշ, գորշասպիտակ», չաղաթ. boz «գորշ», արևել. թրք. boz «կապուտակի մօտ գոյն, սպիտակորակ կապոյտ», քրդ. boz «գորշ» (բոլորն էլ ձիու համար ասուած)։-Հիւբշ. 278։


Ջատագով, աց

s.

apologist, advocate, defender, protector, patron;
— լինել՝ կալ՝ մտանել cf. Ջատագովեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն յետնաբար ի հլ.) «դատական պաշտպան, բարեխօս» Եզն. Բուզ. Սեբեր. Եփր. պհ. «դատախազ, ամբաստան» Պղատ. սոկր. (ստէպ). որից ջատագովութիւն Սեբեր. ջատագովել Նիւս. կազմ. Իսիւք. Ճառընտ. ջատագովական (նոր բառ)


Ջէք

cf. Ջեք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որպէս և պրս. ջի՛, արաբ. զիհի «քանի՞, ո՞վ, ո՛րչափ», իսկ բեք բառի տակ՝ «որպէս թրք. չէ՛ք, չօգ, եիւքսէք»։ Պատահական նմանութիւն ունի ալթայ. թթր. [arabic word] ček «ամբիծ, մաքուր, ան-պարսաւելի, անարատ» (Будaговъ 7, 506)։


Ջով

s.

leafy branch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո, ու հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «բոյսի ծիլ կամ ընձիւղ» Վեցօր. 87. «դդմենու արձակած թևերը» Մծբ. 327, 369. «խուրձ կապելու կեմ, խոտէ չուան» գւռ. (տե՛ս տակը). որից ջովանալ «բոյսը ծիլեր արձակել, աճիլ մեծանալ, ուռ-ճանալ» Ագաթ. եփր. ել. էջ 150. հաստաջով «հաստ ծիլերով (ցորեն)» Թէոփ. խ. մկ. քա-ռասնաջով «քառասուն ծիլ արձակած (ար-մատ)» Թէոփ. խ. մկ. (Հին բռ. և Բառ. երեմ. էջ 275 ջով մեկնում են «բազմաստեղն», ինչ-պէս ունի նաև Հին հաւ. 115)


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (նաև ջուրբ, ջուրց, ջուրբք) «ջուր» ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Եզն. որից բազմաթիւ ածանցներ. յիշենք դրանցից մի քանիսը. ինչ. ջրել ՍԳր. Եզն. Ագաթ. Եփր. թգ. Ոսկ. մտթ. ջրիչ «ջնջող, ոչնչացնող (դեղ)» Ոսկ. փիլ. 501, (խռովութեան) Ոսկ. հռովմ. 255 (երկուսն էլ չունի ՆՀԲ), ջրի Սե-բեր. Վեցօր. ջրաբաշխ Բուզ. ջրածին Ագաթ. Վեցօր. ջրարբի ՍԳր. Վեցօր. Կոչ. Ոսկ. ես. ջրգող Եւագր. ջրմուղ ՍԳր. ջրթափիլ «ար-բունքի հասնիլ» Բուզ. Յայսմ. յնվ. 3 (հմմտ. պրս. ābpušt «սերմն մարդոյ»), անջրդի ՍԳր. (ներգ. յանջրդոջ Ոսկ. ես. էջ 308), ջրհեղ «առնի» Տաթև. հարց. 241 (չունի ԱԲ). ձիւնաջուր Մծբ. աղաջուր «մարդոց տականք» Ոսկ. ես. 318 (աղաջուրք ի փիլիսոփայիցն). ջրատուն «արտաքնոց» Վրդ. առ. 126. շնջրի Վեցօր. ուղխաջուր Ա. մակ. ժէ. 37. խորա-չուր Մծբ. յաղթաջուր, լորդաջուր Վեցօր. ջրձգել «ջուր սրսկել» Փոնց. էջ 47, ջրմուտ «առուն նեոս մտած տեղր» Սմբ. պտմ. 123. ջրել «առուն դուրս եկած տեղը, ջրի ելք» Սմբ. պտմ. 123, ջրկից «գետախառնուրդք կամ երկու առուների միացման տեղը» Օր-բել. 50, ջրթափ, ջրաթափ «ջրվէժ» Օրբել. 169, 149 (հինգն էլ նորագիւտ բառ)։ Նոր բառեր են անդրջրհեղեղեան, ջրաբաշխական, ջրաբուժութիւն, ջրհանակիր, ջրալի, ջրանցք, ջրոտ, ջրաներկ ևն.-Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788 Սանկպետ. էջ 104 ունի ջրատ «գաւաթ, крущка»։


Ստուար, աց

adj. gr.

large, great, voluminous;
thick, dense;
strong, lusty;
harsh, close;
— գունդ, բանակ, numerous, powerful army;
— ծանրութիւն, great weight.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. stavar «թանձր, հաստ, ստուար» բառից փոխառեալ, որի հետ հմմտ. նաև պրս. [arabic word] ustuvār «ամուր, հաստատուն», քրդ. stur, ustūr «հաստ, թանձր, ուժեղ», ռաս. st'ur «մեծ, խոշոր, զօրեղ», բելուճ. istūr, աֆղան. star «մեծ, լայն, խոշոր», զնդ. stawra-«ուժեղ, զօրաւոր», stavah-«ստուարութիւն, հաստութիւն», stū-styi-«ստուար», սանս. sthāvará-«ստուառ. թանձր, հաստատուն», sthurá-«թանձր, ւայն», stūla-«հաստ, թանձր» ևն։ Այս բա-ռերի ցեղակիցներն են յն. σταυρός «ցից», στεδμαι «ոտքի կանգնիլ, հաստատել, վաւե-րացնել», լտ. re-staurare «վերականգնեւ». in-staurare «կանգնել, հաստատել», գոթ. stiurjan «հաստատել», հբգ. stūri «զօռա-ւոր», stiura «ցից», stiuren «կառավարեւ-վարել, նեցուկ դնել», լիթ. storas «հաստ», հիսլ. staurr «ցից» ևն, որոնց նախաձևն է հնխ. stēu-, stāu-«կանգնիլ, ոտքի վրաւ հաստատ մնալ» և -ro-մասնիկով՝ հնխւ. steuro-, stəuro-, stūro-, steuero-, որոնք իբր բնիկ հայ պիտի տային *ստոյր, *ստօր, *ստուր, *ստոր։-Իրանեան -av-ձևի դէմ հյ. երբեմն գտնում ենք -ով-. հմմտ. Խոս-րովտակ։ Անշուշտ իրանեանից է նաև ուտ. ostavan «ամուր, պինդ, ժլատαι

Klaproth, Asia pol. 99 հբգ. stor բա-ռի հետ։ ՆՀԲ յն. στιβαρός, στερεός, պրս. սիդէպր, իւսդիւար, սանս. սթա՛վառա։ Windisch. 20, Böttich. Arica 65, 54, Müller SWAW 38, 574, Justi, Zendsp. 299 սանս. զնդ. և պրս. ձևերի հետ։ Տէրվ. Նախալ. 114 սանս. սթա՛վարա, նթո ւրա, լտ. restaurare, գոթ. stlurjan ձևերի հետ՝ հնխ. stu, sti «ցցուիլ» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 50-51 չի յիշում բառս, որից իմացւում է թէ իբր փոխառեալ է ընդունում։ Յայտնա-պէս փոխառեալ է համարում Horn, Grdr. 158, ծան. 2 (այսպէս և Թիրե-աքեան, Պատկ. աշխ. գր. 208 և Հիւնք.)։ Սակայն Հիւբշ. Arm. Gram. 493 առանց պատճառաբանութեան, ընդունելով հան-դերձ թէ հայ բառը բնիկ լինելու պա-րագային *ստուր կամ *ստևար ձևը պի-տի ունենար, ստուար համարում է բնիկ և ոչ փոխառեալ։ Scheftelovitz BВ 29, 2Ո սանս. sthura-կամ լիթ. stiprus «ուժեղ», հպրուս. po-stippan «բոլորո-վին» բառերի հետ համարում է բնիկ հայ։-Viggu Brondal, Mots scythes en nordique primitif (Kobenhavn 1928) աշխատութեան մէջ, սկիւթական և սար-մատական ցեղերի միջոցով փոխառիալ է համարում՝ իսլ. storr «մեծ, ուժեղ», ֆրիզ. stór, հանգլ. stór, հբգ. stur, հշվէդ. stur, ֆինն. suuri, լապ. šuք, վե-պս. sur, վոթյ. sur և դան. stor, որոնք բոլորն էլ նշանակում են «մեծ, խոշոր»։


Ստրատիգին

cf. Ստրատիգիոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զօրա-պետի օթևանը». մէկ անգամ ունի Խոր. բ. 85, իբր օտար բառ. «Շինեաց յիշատակ իւր զասացեալն ստրատիգին, քանցի ի նմա զպատերազմականսն յօրինեաց կազմու-թիւն»։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։


Սրովբէ, ից

cf. Սրոբէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «առաջին կամ երկրորդ կարգի հրեշտակ» Ես. զ. 2, 6. Ոսկ. ես. ասւում է նաև սերովբէ Շար. սերովբիմ Եփր. աւետ. Սարգ. ա. պետր. ը (ա տպ. էջ 420,բ տպ. էջ 329), սերովբին Իրեն. ցոյցք 8, սերափիմ, սրովբիմ Շար. Շնորհ. հրեշտ. բառախաղով յարմարեցրած է սէրարփի կամ սերարփի «հրեշտակ կամ նիրով արփիացեալ» Նար. խչ. 398 և մծբ. 439. որից սրովբէագունդ Ագաթ. սրովբէա-գոչ Գնձ. սրովբէական Յհ. կթ. սրովբէափակ Շար. Բենիկ. ևն։ Նոր գրականում ընդունւած է միայն սերովբէ, որ նաև յատուկ անուն է։


Սրոբէ, ից

s.

seraph;
—ք, seraphim.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «առաջին կամ երկրորդ կարգի հրեշտակ» Ես. զ. 2, 6. Ոսկ. ես. ասւում է նաև սերովբէ Շար. սերովբիմ Եփր. աւետ. Սարգ. ա. պետր. ը (ա տպ. էջ 420,բ տպ. էջ 329), սերովբին Իրեն. ցոյցք 8, սերափիմ, սրովբիմ Շար. Շնորհ. հրեշտ. բառախաղով յարմարեցրած է սէրարփի կամ սերարփի «հրեշտակ կամ նիրով արփիացեալ» Նար. խչ. 398 և մծբ. 439. որից սրովբէագունդ Ագաթ. սրովբէա-գոչ Գնձ. սրովբէական Յհ. կթ. սրովբէափակ Շար. Բենիկ. ևն։ Նոր գրականում ընդունւած է միայն սերովբէ, որ նաև յատուկ անուն է։


Սրուակ, աց

s.

phial, flagon, bottle;
cruet;
gauge;
— վիրաբուժից, cupping-glass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *sruvak ձևից, որ բուն նշանակում է «եղջիւր». հմմտ. պհլ. sruv, srūv (գրուած srūb), զնդ. ❇❇ srva-, sruvā-, պրս. [syriac word] ︎ surū. ❇ sarūn «եղջիւր», որոնցից փո-խառեալ բելուճ. surum, srunbē «սմբակ». հունո. szaru, szaro «եղջիւր» (Horn § 734)։ Արևելքում եղջիւրը մինչև այսօր էլ գործած-ւում է իբր շիշ զանազան հեղուկների հա-մար. հմմտ. եգիպտ. tnw.t «եղջիւր. 2. գինու աման» (MSL 23, 303)։ Բացի սրանիս սրուակ իբրև արիւն առնելու եղջիւր՝ պա-հում է իր նախնական նշանակութիւնը։ Վեր-ջապէս երկու գաղափարների նոյնութեան շօշափելի ապացոյց է Դ. թագ. թ. 1՝ «Ա՛-զսրուակ իւղոյս ի ձեռին քում», որ Ա. թագ. ժզ. 1, 13 դառնում է «Լից զեղջիւր քո իւղոմ.. և առ Սամուէլ զեղջիւրն իւղոյ և օծ զնա»։-Իրանեան բառերը ծագում են հնխ. k'er-«եղջիւր» (u-բնով k'eru-) ձևից, որի զա-նազան ժառանգներից յիշենք յն. ϰέρας «եղ-ջիւր», ϰεραῦς «եղջիւրաւոր», ϰερατίας «եղջիւ-ռաւոր», նյն. ϰερατας «կաւատ» (որ է «եղջիւ-րաւոր»=թրք. [arabic word] kerata>ռմկ. քէրաթտ «կաւատ»), ϰερατιον «եղջիւրիկ, 2. շատ փոք-րիկ մի քաշ, կերատ» (>ռուս. kapáтъ. ա-րաբ. [arabic word] qirrat>ռմկ. քրաթ «ադամանդի կշիռ». տե՛ս կերատ), լտ. cornu «եղջիւր», cervus «եղջերու», կիմր. carw, կորն. caroա. բրըտ. karó, հբգ. hiruz, անգսք. heorot «եղ-ծերու». գոթ. haurn, հբգ. հհիւս. գերմ. անգլ. horn, հոլլ. horen «եղջիւր», գերմ. Hirsch «եղջերու», լիթ. kár-vē «կով», հպրուս. kurwis «եզ», հսլ. krava, ռուս. корова «կով» (այն է «եղջիւրաւոր»), ալբան. kā «եզ» ևն ևն, տե՛ս և սար բառի տակ (Pokor-ny 1, 403-8, Walde 156, 193, Trautmann 119, Berneker 577, Boisacq 437, Kluge 224)։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Վականակ, աց

adj.

in season, ripe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառ. երեմ. էջ 294 դնում է «չոր կամ դիւրաջախջախ»։-ՆՀԲ «լծ. թրք. վագթը կէլմիշ, օլմուշ, որպէս և յն. ὥριμος, իբր օրահաս, ժամահատ»։ Ny-berg-ի մեկնութիւնը տե՛ս Հաւաք բառի տակ։


Վակաս, ի

s.

superhumeral, amice or amict of the Armenian priests;
ephod, high priest's girdle;
— լանջանոց, deacon's stole.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ ուս բառի՞ց։ ՆՀԲ լծ. թրք. yaqa ռօձեռ»։ Հիւնք. պրս. պէսաք, բէսաք «ծաղկեպսակ»։ Nyberg-ի մեկնութիւնը տե՛ս Հաւաք բառի տակ։


Վահան, աց

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ. լծ. հովանի։ Lag. Btrg. bktr. Lex. 74 դնում է զնդ. vərəϑra>հι *վահ, որից բայական ձևով *վահել և սրանից էլ դերբ. վահան։ Նոյնը ունի Müller SWAW 66, 277։ Գարագաշեան, Քնն. Պտմ. Ա. 269 Վահ «Աստուած» բա-ռից, որ տե՛ս Վեհ բառի տակ. (հին ժամանակ վահանի վրայ աստուած էին նկարում)։ Հիւբշ. 242 ո՛չ իբր փոխա-ռեալ և ո՛չ իբր բնիկ կարող է, ասում է, ապահովութեամբ կապուիլ վերի ձևերի հետ։ Հիւնք. պրս. fahana «սողնակ, նիգ»։


Վիշտ, վշտի, վշտաց

s.

inconvenience, discomfort, displeasure, vexation, pain, trouble, grief, affliction, sorrow, suffering, torment, tribulation;
—ք ամպրոպաց, tempest, foul weather;
— դառնութեան, bitter grief, desolation;
դժնդակ —ք, great hardships, misfortunes;
ի վշտէն, առ վշտի, առ վշտի վտանգին, through affliction, tribulation or grief;
—ս հասուցանել, to grieve, to pain, to concern, to distress, to cause sorrow, to afflict, to vex;
ի —ս մտանել, to grieve at, to be pained at, to take to heart, to sorrow for, to be afflicted;
— է ինձ, I am greatly concerned at, it is with pain that I;
բազում —ք ի վշտաց հասանէին ազգին, many disasters successively fell on the nation;
ամենայն փափկութիւն հայոց եհաս ի —ս վտանգի, all the pleasures of the Armenians were changed for extreme dangers;
ի վշտի մաշեն զանձինս, they consume themselves with mourning;
չիք ինչ հեշտի առանց վշտի, no joy without alloy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ցաւ, նեղութիւն, տառապանք» ՍԳր. Ոսկ. ևս. և եբր. Եւս. քր. որից վշտանալ ՍԳր. Ոսկ. մտթ. հյ. ես. և եբր. վշտացուցանել Ծն. լա. 50. Ա. մկ. է. 7. Ոսկ. մ. ա. 22. վըշ-տագին ՍԳր. Եփր. թգ. Ոսկ. ես. վշտածին Եփր. ծն. վշտակեաց Ոսկ. փիլիպ. Ագաթ. Կորիւն. վշտամբեր Ոսկ. մ. ա. 10. վօռա-տես Ա. թգ. իբ. 2. անվիշտ Սիր. խա. 2. ան-վշտական Ոսկ. ես. չվշտասէր Եւս. քր. բազ-մավիշտ Ոսկ. լս. նմանավիշտ Իմ. ե. 3։


Վկայ, ից

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «վկայ. 2. նահատակ» ՍԳր. որից վկայել «վկայութիւն տալ. 2. նահա-տակուիլ» ՍԳր. Եզն. Ագաթ. Եւս. քր. և պտմ. վկայակից Կիւրղ. ծն. վկայանոց Բուզ. վկա-յարան Եղիշ. վկայութիւն ՍԳր. Եւս. քր. Կոչ. վկայօրէն Ագաթ. նախավկայ Ագաթ. Բուզ. համավկայ Եւս. քր. ինքնավկայ Եփր. են. 85. վկայաբանական, վկայագիր, վկայա-թուղթ, վկայեալ (նոր բառեր) ևն։-Բառիս երկրորդ «նահատակ» նշանակութիւնը ձևա-ցած է թարգմանաբար յն. μάρτυς(կամ ասոր. ❇ sahdā) բառից, որ նշանակում է «վկայ. 2. նահատակ». այսպէս են նաև ւտ. testis, վրաց. მოწამე մոծամե, արաբ. [arabic word] šahīd։


Վճար

s.

payment, pay, requital, retribution, compensation;
discharge;
acquittance, receipt;
end, finish;
ի —, received;
— առնել, to finish, to bring to an end or conclusion, to accomplish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետերեան, Քերակ. 1815, էջ 312 վէճ+առ, որ «վէճը կռիւր առնում վեր-ջացնում է վճարելովը»։ ՆՀԲ վճար «վերջ», լծ. ընդ. հյ. ծայր, սպառ և թրք. հւճ, իճրա, իսկ վնար «հատուցումն» լծ. թրք. իւնրէթ «վարձք», պրս. կիւզար։ Böttich. Arica 84, 405 սանս. čarama «վերջին», vičar «ընկղմել, խոնարհիլ, տալ»։ Lag. Urgesch. 480 čar արմատի տակ, 484 պրս. guδāštan «փարատիլ, անցնիլ» ևն։ Spiegel, Huzw. Gr. 188-190 պհլ. wčar, պրս. guzār։ Պատկ. Изcлед. զնդ. vičar, պրս. gazār և պհլ. vacār ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 47, ծան. I սանս. vičar «վերջացնել, ի կա-տար ածել»։ Justi, Dict. Kurde 50


Վստահ

adj.

confiding, trusty, unsuspicious;
— լինել, to be sure, reassured;
to trust;
— առնել, to strengthen, to reassure, to remove one's fears, to give one's word for;
— եմ զի, I am sure, I am convinced that, I do not doubt that;
— լերուք յիս, rely, reckon on me;
ոչ էր — յերեւելիսս, he had not placed his hopes in wordily things.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

սէրպէստ». իսկ հաւատ բառի տակ լծ. յն. բի՛սդիս։ Պրս. gustāx ձևին են կցում Böttich. Arica 84, 405 (նաև սանս. visthā), Lag. Urgesch. 151, Müller SWAW 41, 7, Lag. Ges. Abhd. 33 ևն։ Էմին, Baxarн-вищan. և Oт-вeтъ Ilaтк. 23 (արտ. Изслед. и Cтaт. 75 և 100) վեստ բառից։ Հիւնք. պրս. սիւթա, իւթա «Զենտ Աւեստա» ձևից։


Վտաւակ, աց

s.

under waistcoat, shift, shirt;
petticoat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «ներքնակ, տակից հագ-նելու շոր» Ել. իը. 33. լթ. 20-24, «ուսա-նոց» Ել. իը. 15, «վակաս» Ել. լթ. 2. «վե-րարկու» Եփր. թգ. 352, 374. սխալմամբ գրուած է վտաւատ Բուզ. 123 (Զերեսսն վտաւատօքն ծածկեալ)։


Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

լաճ «ձայն, հնչիւն, բոց, վառումն»։ Հիւնք. տաղաւար բառից։ Scheftelowitz BВ 29 (1905), 27 միացնելով տաղ «խարան» բառի հետ իբր բնիկ հայ կր-ցում է լտ. dolare «շինել, կերտել», յն. δαιδαλλω «ճարտարութեամբ շինել». δ։λ-τος «գրատախտակ» բառերին։ (Ընդու-նում է Pokorny 1, 810 հնխ. del-«ճեղ-քել, կտրել, արուեստով շինել» արմա-տի տակ)։ Նահապետեան, Բազմ. 1908, 499 նոյն է դնում դաղ «անասունների խարան՝ նշան» բառի հետ. հմմտ. լտ. nota «նշան և խազ»։ Կապ ունի՞ նասոր. talt'a «խաղ», talalt'a «խաղալ»։

«գրատախտակ» բառերին։ Նոյնը կըրկ-նոմ են Walde 239, Boisacq 161, Po-korny 1, 810։ Տե՛ս նաև տաղ «երգ»։


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Տփ. տահար, Մշ. տաջար, Ռ. Սեբ. դաջար, Մրղ. տաճճար, Զթ. դաջօյ, դաջոր. այս բոլորր ու-նին «եկեղեցի» նշանակութիւնը։ Իսկ Սլմ. գործածւում է միայն իւրայատուկ մի ա-սացուածի մէջ. երբ թոնիրը շատ վառուելով սպիտակի, ասում են թէ թոնիրը «սիւտկել է իշխօ տաճար». սրանից հանելով է անշուշտ, որ Ա. Աթայեան, Սալմաստ 66 դնում է տա-հար «թոնիր» նշանակութեամբ մի բառ, որ ինչպէս ստուգեցի Թաւրիզում Սալմաստեցի գաղթականների մօտ, գոյութիւն չունի.-հմմտ. նաև Ահարոնեան, Հռօ կինը, էջ 67 Իգդիրեցոց մի երդումը թոնրի վրայ՝ «այս տաճարը վկայ»։


Սթար

s.

horse-trapping, caparison.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Böttich. ZDMG 1850, 361, Arica 88, 432, Lag. Urgesch. 155 սնս. sthāpayati ձևի հետ՝ իբրև sthā արմատի անցողականը։ Մերժում է Հիւբշ. Arm. Stud. էջ 13։ Տէրվ. Նախալ. 53 դնում է հնխ. stap արմատից, որից նաև թափ. ուստև և ս աոմատական և յետոյ ընկած։ Այս մեր-ժեւով ուղիղ մեկնութիւնը տալիս է Լե-զու 1887, էջ 16, ինչպէս նաև Հիւնք.։


Սին

s. bot. service-apple or sorbapple;
service-apple or sorb-apple tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «ունայն, պարապ, թափուր, մէջը փուճ» Ոսկ. փիլիպ. և բ. տիմ. որից նին ի սնոյ Եփր. թգ. 423. մն. 494. սնանալ Ամբակ. գ. 7, Եզն. 180, անոտի ՍԳր. Սեբեր. ննոտիլ Դ. թագ. ժե. 15. սնութիւն Մանդ։ սինեալ Ագաթ. սնակուշտ ՍԳր. Եփր. թագ. ննաբանութիւն Ոսկ. գղ. սնամահակ կամ սնամահիկ «անվարձ, պարապ տեղ աշխա-տած» Ոսկ. ես. և Փիլ. 492. սնամէջ Վեցօր. 88. սնապարծ Գաղ. ե. 26. Վեցօր. Ոսկ. մ. գ. 3. սնավաստակ Ագաթ. սնահաւատ, սնո-տիապաշտ, սնոտիապաշտութիւն, սնոտիա-պաշտական (նոր բառեր) ևն։ Նոյն արմատի երկրորդ ձևն է ոսին «սին, վտիտ, ազազուն» Նն. խա. 6, 7, 27. որից ոսնիլ «սնանալ, ազազիլ» Ագաթ. ռամկաձև՝ հոսնիլ, հոսնե-ալ Լծ. կոչ. կայ նաև սնին ձևը՝ Լմբ. առակ. և ցնոտի «անարգ» Բառ. երեմ. էջ 318։


Սինլքոր, աց

adj.

refuse;
low, despicable, vile;
— or — ժողովըրդեան, — խուժան, riffraff, dregs and refuse of the people, mob, rabble, scum of the people, the unwashed, the many-headed, beggarhood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «յետամնաց, անպի-տան մնացորդ, փախստական կամ դասալիր ռամիկ և հասարակ ժողովուրդ» ՍԳր. Բուզ. 151. Փարպ. Լաստ. գրուած սինլիքոր Սիմ. ապար. 49։