Definitions containing the research ուս : 9157 results

Փայլումն, ման

s.

resplendence.

· Calfa

NBHL (2)

Դիտելով մոգուցն զփայլումն աստեղն։ Բացարձակ փայլմամբ հոգւով երգեն։ Ճառագայթարձակ փայլմամբ զամենայն զգայարանս մեր լուսաւորել։ Ի փայլումն հրաշալի լուսոյ։ Երեւեալ իբրեւ զփայլումն տունջեան. (Շար.։ Խոսր.։ Սարգ. ՟ա. պ. ՟Բ։ Շ. մտթ.։)

Մի շիջցին առ ի մէնջ լուսոյդ շնորհաց փայլմունք։ Տօնս տարեկանս փրկչին փայլման կատարեն։ Ներբողեալ ես մաքուրդ փայլումն. (՟Լ՟Գ. եւ Նար. կուս.։)


Փայտ, ից

s. bot.

wood;
tree;
— կենաց, the Holy-Rood, the Cross;
tree of life, lignum-vitae, guaiacum, thula or thuya;
— խնկոց, odorous, scented wood;
— իւղոյ, olive-wood, olive;
չնչին —, fragile wood;
— այրելի, fire-wood;
— հարկանել, պատառել, to cut wood;
to cut down, to fell;
— ընկենուլ, to draw or cast lots;
կախել զ—է, to crucify.

· Calfa

NBHL (2)

Տապան ի չորեքկուսի փայտից։ Պատառեաց փայտ յողջակէզ։ Կախեսցէ զքեզ զփայտէ։ Փայտ նիզակի։ Ի բազում փայտից զուարթանայ հուր։ Ընտրեաց հիւսն փայտ։ Առ փայտն՝ որ քան զնաւափայտն տկարագոյն է, աղաղակէ.եւ այլն։

Զանձն ընդ փայտ խաչին Յիսուսի՝ տենչանօք կախեաց. (Նար. մծբ.։)


Փայտակերտ

adj. s.

built of wood, wooden;
wooden building, scaffolding, plank.

· Calfa

NBHL (1)

Փայտակերտն գործի (խաչն)։ Փայտակերտ լաստաց (նաւակ). (Նար. կուս. եւ Նար. խչ.։)


Փայտահատ

cf. Փայտահար.

· Calfa

NBHL (1)

Սուսեր յաղագս խահարարաց եւ փայտահատաց. (Մագ. ՟Ե։)


Փայտապաշտ, ից

s.

tree-worshipper, idolater.

· Calfa

NBHL (1)

Ծիծաղէին, եւ փայտապաշտք մեզ ասէին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Փանաքի, քւոյ, քեաց

adj.

weak;
mean, wile, worthless, contemptible, poor, miserable.

· Calfa

NBHL (1)

ՓԱՆԱՔԻ σμικρός pusillus, exilis (լծ. եւ լտ. վանուս, վանիտուս. եւ թ. ֆանի ). որ եւ ՓԱՆԱՔ. Չնչին. նուաստ. անարգ. աղքատ. տկար. տրուպ. գձուձ. սինլքոր. դուզնաքեայ. յետին. փոքր.


Փապ

cf. Փապար.

· Calfa

NBHL (1)

Ահա դնեմ զքեզ ի փապ վիմիդ։ Ցուցեր զյետոյս քո խորհրդին՝ թաքուցելոյն ի փապ վիմին։ Զարհուրեալ Մովսէսի (ի նշողից՝) ի փապն ապաստանէր։ Պահեալ կան ի փապ վիմին. (Ագաթ.։ Յիսուս որդի.։ Գանձ.։ Երզն. լս.։)


Փառաբանեմ, եցի

va.

to laud, to praise, to glorify.

· Calfa

NBHL (1)

Որ ի կուսական դասակցութեանց եւ ի սրբոց ճգնաւորաց փառաբանիս սրբուհի։ Որ ի վեցթեւեան սրովբէից եւ ի բազմաչեայ քրովբէից փառաբանիս երգով աստուածածին. (Շար.։)


Փառազարդ, ից

adj.

adorned with glory, glorious.

· Calfa

NBHL (1)

Ստեղծեր (զմարդն) կենդանի փառազարդ եւ լուսազարդ երեսք, կամ պատկեր։ Զփառազարդ քո տիպ տիրական։ Զայսքան փառազարդ շնորհաց զընդունակն. (Ճ. ՟Ա.։ Արծր. ՟Դ. եւ ՟Ե։ Երզն. լս.։ Նար. կուս.։)


Փառազարդեմ, եցի

va.

to cover with glory, to load with honours, to render glorious.

· Calfa

NBHL (3)

Միշտ օրիորդ պանծալի՝ սովաւ փառազարդէր։ Փառազարդողին զգեցուցիչ։ Ընտրեալն եւ փառազարդեալն կեփաս. (Նար. ՟Ղ՟Բ. եւ Նար. կուս. եւ Նար. առաք.։)

Զբնութիւն հողանիւթ ստուերամածակերպեա՝ լուսափայլ պըճնիւք փառազարդեալ. (Շ. տաղ.։)

Աստուածային բանիւն սնեալք եւ աճեցեալք՝ փառազարդեալ արքայն։ Արիստակէս մեծափառ եւ զարմանալի հրաշիւք անդ փառազարդեալ։ Մարգարտով փառազարդին թագաւորք երկրի։ Ի սուրբն սոփիա ի փառազարդեալ խորանին Աստուծոյ. (Ճ. ՟Ա.։ Երզն. լուս.։ Տօնակ.։ Ճ. ՟Ժ.։)


Փառազնոտի

s. ast. Mars.

· Calfa

NBHL (2)

Հինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի, փառազնոտի, արտախուր. . . յառաջին հատուածն արեգակն եւ լուսինն գոյացան. (Զքր. կթ.։)

Ցոյցք մարդկան արուեսին են հինգ աստղն. լուծ՝ հող, եւ ջերի ջուր, որ է այծ (եղջերաւոր). արտախոյր զմիտսն ասէ՝ որ ի գլուխն. (թերեւս լուսնթագ). զի խոյր պսակ ասի. ծպաւոր զգեստն ասէ, որ է օդն. փառազնոտ զհուրն. (Մեկն. ծն.։)


Փառամոլ, ից, աց

adj.

greedy of glory, vain, very ambitious.

· Calfa

NBHL (1)

Հանդերձ սուրմակաւ ոմամբ արծկէացի փառամոլ երիցաւ։ Այլ ինքնաշարժ փառամոլին։ Չարաց փառամոլացն կարճումն. (Խոր. ՟Գ. 63։ Յիսուս որդի.։ Լմբ. պտրգ.։)


Փառատրեմ, եցի

va.

to praise, to laud, to glorify.

· Calfa

NBHL (2)

Զի ոչ իմովս ինչ սնոտիապատուաստ փառատրիս երգով։ Երրորդութեանն փառատրելի անուամբն։ Էութիւն փառատրելի։ Աւետարանեցաւ, ուստի փառատրեցաւ։ Միշտ փառատրեսցիս դու սովին օրհնութեամբ. (Նար.։)

Ի յանբանից մըսուր եդաւ, ի հրեշտակաց փառատրեցաւ։ Համանմանից վերնագունին՝ փառատրողացն Աստուածային. (Յիսուս որդի.։)


Փառաւոր, աց

adj.

glorious, illustrious;
— առնել, to pay honours to, to glorify, to praise, to celebrate, to extol;
— լինել, to be glorious, glorified, honoured, extolled.

· Calfa

NBHL (3)

Քաղաք փառաւոր։ Տունս՝ զոր ես շինեմ, է մեծ եւ փառաւոր։ Զի կացուսցէ։ Զի ընդ վաստակոց բարեաց պտուղ փառաւոր է. եւ այլն։

Փառաւոր եւ ի դասուց համազարմ նմանացեղիցս ցանկալի երգօք ներբողականս տաւղօք. (Նար. կուս.) իմա՛ փառաւորեալ։

Յորժամ գայցէ փառաւոր լինել ի մէջ սրբոց իւրոց։ Զի փառաւոր լիցի անուն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ի ձեզ, եւ դուք ի նմա. եւ այլն։ Նմա միայն անկաւոր է փառաւոր լինել. (Խոսր.։)


Փառաւորեալ

adj.

glorified, glorious.

· Calfa

NBHL (2)

Եւ նորա անուն ի մէջ երիցն յայնցանէ փառաւորեալ։ Տէր զօրութեանց խռովեցուսցէ զփառաւորեալսն զօրութեամբ։ Երկիցեն ի փառաւորեալ անուանէ նորա։ Վասն սրբոյն իսրայէլի փառաւորելոյ։ Զչորեսին փառաւորեալսն ի նմանէ։ Դուք փառաւորեալք, եւ մեք անարգք. եւ այլն։ Սուրբ ես տէր Աստուած մեր՝ հզօր եւ փառաւորեալ։ Ի բնութենէ ունելով զսրբութիւն եւ զփառաւորութիւն։ Եւ զի փառօք զարդարեաց, առաւել փառաբանի ի փառաւորելոցս. (Խոսր.։)

Գովասանութիւն փառաւորեցելումս այսմիկ աստուածազօր սուրբ խաչիս հատուսցուք. (Անյաղթ բարձր.։)


Փառք, ռաց

s.

glory;
honour, praise, fame, renown, celebrity;
majesty, splendour, magnificence.

· Calfa

NBHL (1)

ՓԱՌՔ. δόξα, δόκησις existimatio, opinio. Կարծիք, ճանաչումն, դաւանութիւն. (յն. ոճով. ուստի եւ ի մեզ յունական բարդութիւնքս ուղղափառ, այլափառ. եւ այլն. ) cf. ՓԱՌԱԲԱՆԵՄ.


Փաստբանական, ի, աց

adj. gr.

blamable;
causal.

· Calfa

NBHL (1)

Փաստբանականք, այսինքն պատճառաբանականք։ Եւ վարժեսցուք զփաստբանականդ այսպէս։ Իսկ զկնի փաստբանականին՝ է տարակուսեալ, որ է ընդդէմ փաստբանականին. (Երզն. քեր.։)


Փարատիչ, չի, չաց

adj.

dissipating, taking away, dispelling, removing.

· Calfa

NBHL (1)

Յիսուս լոյս ի հօրէ ծագեալ փարատիչ խաւարի։ Տրտմութեանն փարատիչ. (Իգն.։ Պիտ.։)


Փութապէս

adv.

in haste, hastily, diligently, promptly, rapidly, quickly, soon.

· Calfa

NBHL (1)

Գնաց ի լեռնակողմն փութապէս։ Փութապէս տարաւ զդանիէլ առաջի թագաւորին։ Ելեալ փութապէս յերուսաղէմ։ Յայնժամ փութապէս յոտս հասանէին ոնեայ։ փութապէս յղեցի զնա։ Ամք նոցա փութապէս անցին.եւ այլն։


Փութացուցանեմ, ուցի

va.

to make haste, to hasten, to urge, to solicit, to accelerate, to dispatch, to expedite.

· Calfa

NBHL (1)

Զուսումնասէրսն փութացուցանէր յունկնդրութիւն։ Զայս ասաց առ ի փութացուցանել ի հաւատս. (Ոսկ. յհ. ՟Բ. 4. 22։)


Փութով

cf. Փութանակի.

· Calfa

NBHL (1)

Փութով եկն ի դուբն առիւծուց։ Ելին փութով յերուսեղէմ։ Հրեշտակքն ելին փութով կատարել։ Փութո՛վ արձակեսջիր.եւ այլն։


Փութութիւն, ութեան

s.

cf. Փութացումն;
փութութեամբ, cf. Փութապէս.

· Calfa

NBHL (1)

Զոր եթէ զմտաւ ածէ ոք փութութեամբ, տարակուսեսցի. (Պղատ. տիմ.։)


Փունջ, փնջի

s.

root or stalk;
bunch, nosegay, bouquet;
— հրեղէն, bouquet, girandole, crowning-piece;
—ս յօրինել, to make a nosegay.

· Calfa

NBHL (1)

ποθμήν fundum, -us;
ima pars, radix. որ եւ ՈՒՆՋ. Արմատ եւ բուն, եւ Տրցակ բուսոց եւ ծաղկանց.


Փուշ, փշոց

s. bot. mus.

thorn, spine, prickle;
thistle;
an Armenian note;
— ձկան, bone, fish-bone;
— պսակ, crown of thorns.

· Calfa

NBHL (4)

ἅκανθα spina, vepres. Բոյս խայթոցաւոր, կամ սայրասուր սիաք բուսոց եւ տնկոց. տիքէն. դիքէն (լծ. տէգ)

Փուշ եւ տատասկ բուսուսցէ քեզ։ Քարշեցից զմարմինս ձեր փշովք անապատի։ Ճանապարհք կցեալ են փշովք։ Որպէս ձայն փշոց ի ներքոյ կատսայի։ Ելին փուշքն, եւ հեղձուցին զնա.եւ այլն։

Որ փոխանակ մեղաց փըշին. (Յիսուս որդի.։)

Առեալ ի մէնջ զ՝ի փշոց պսակն եւ եդ ի գլուխ հաւտտացելոց պսակ լուսափայլ. (Մեկն. ղկ.։)


Փուրսիշ

s.

process, action, law-suit.

· Calfa

NBHL (1)

պրս. փիւրսիզ. Հրացուփորձ. քննութիւն ատենական. (լտ. պռօչէսսուս)


Փոփոխումն, ման

s.

change, mutation, alteration, variation, conversion, permutation, transformation, transmutation;
change, vicissitude, turn;
commutation;
season.

· Calfa

NBHL (2)

Ի հօրէն լուսոյ. յորում չիք փոփխումն, եւ կամ շրջելոյ ստուեր. (Յկ. ՟Ա. 17։)

Փոփոխմանցն՝ որ լինիցին յօդս՝ բազում անդամ ի փոփոխմանց լուսնի տեղեակ լինիմք. (Վեցօր. ՟Զ. ։)


Փոքրաբանութիւն, ութեան

s.

low expression.

· Calfa

NBHL (1)

μικρολογία oratio tenuis, et incompta. Նուսատաբանութիւն. բան նուազ եւ ստորին զարժանն.


Փոքրահոգի

adj.

pusillanimous;
impatient, hasty.

· Calfa

NBHL (1)

Այնպիսի է փոքրահոգին, իբրու զամենայն հանդիպմունսն անարգանս եւ անպատութիւնս կոչէ։ անազատն մտօք եւ փոքրահւգին ոչ կարէ իմանալ զօրինացն զօրութիւն։ Յեա մեծասքանչ երախտեացն՝ որք յԱստուծոյ, փոքրահոգիք լինէին։ Տղայ մանկունքն փոքրահոգի ի համարս ուսմանցն. (Արիստ. առաք.։ Լմբ. առակ.։ Նախ. յոբ.։ Մաշկ.։)


Փոքրեմ, եցի

va.

to shave;
to trim, to cut the hair;
— զհերս իւր, to cut one's hair, to have the hair cut.

· Calfa

NBHL (1)

Փոքրել զգլուխ ի կենքրայ. քանզի ուխտագիր էր։ Զի եթէ ոչ սքողեսցի կին, փոքրեսցէ զհերս իւր. ապա թէ անպատեհ է կնոջ փոքրել կամ գերծուլ, սքողեսցի։ Հանին զնա ի բանտէ անտի, եւ փոքրեցին զհերս նորա։ Եւ ի փոքրել զհերս իւր, լինէր ի սկսանելոյ աւուրց յաւուրս փոքրել։ Ոչ էր փոքրեալ զմօրուս իւր. (Գծ. ՟Ժ՟Ը. 18։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 6։ Ծն. ՟Խ՟Ա. 14։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 26։ ՟Ժ՟Թ. 24։)


Փոքրկացուցանեմ, ուցի

va.

to render less, to make smaller, to shorten, to lessen, to decrease, to diminish;
to extenuate.

· Calfa

NBHL (1)

Որ առնիցէ, եւ այլոց ոչ ուսուցանիցէ, զփառսն փոքրկացուցանէ. (Երզն. մտթ.։)


Փոքրոգի, գլոյ, գեաց

adj.

pusillanimous;
shortwitted, shallow, weak-minded;
light, easy;
բեռն —, light burden;
— առնել, to lighten, to lessen, to ease.

· Calfa

NBHL (2)

Թեթեւացո՛ քաղցըր լըծով, եւ փոքրովի բեռամբ խաչին. (Յիսուս որդի.։)

Մարդկեղէն գիտութեամբ եւ փոքրոգի իմաստութեամբ անդր հասանել անհնար է։ Անկմամբ իմով գայթակղեցին՝ որ փոքրոգիք յիմաստս էին։ Ոչ յաղագս բնաւորականին միայն կապակցութեան արեան, որ հանուրց է առիթ եւ փոքրոգեաց. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։ Յիսուս որդի.։ Շ. մտթ.։)


Փոքրութիւն, ութեան

s.

cf. Փոքրկութիւն.

· Calfa

NBHL (2)

Ըստ չափոյ մեծութեան եւ փոքրութեան (լուսամտից՝ լոյսն) ձեւանայ. (Երզն. խրատ.։)

Փոքրութիւն ոչ ուստեք տանել կարացեալ. (Կիւրղ. գանձ.։)


Փչեմ, եցի

vn. va. to blow, to breathe;
to swell, to inflate;
to expire;
to die;
cf. Հոգի, cf. Ոգի;
հողմն փչէ, the wind blows.

· Calfa

NBHL (1)

Օդք ջերմայինք պղտորեալք՝ ժանգահոտութեամբ փչէին։ Հողմն սասատիկ ի մերոցն կուսէ ընդդէմ պարսկականին փչեալ. (Խոր. ՟Գ. 8. 37։)


Փսալմոս

s.

psalm.

· Calfa

NBHL (1)

Այլ թէ ընդէ՛ր է սաղմոս անուն սորա, յորժամ ի յունական զանուանս զօրութիւն քննեմք ուսանիմք. քանզի փսալմոս թարգման առ ի մերս փողովք. (Լմբ. սղ. յռջբ։)


Փսիաթ, աց

s.

mat, rush-mat.

· Calfa

NBHL (1)

Ունէր նա զդեցեալ փսիաթ (տպ. փսիաթի), այսինքն է հիւսեալ տերեւ արմաւոյ. նմա՛ զգեստ փսիաթեայ. խըսրէ հագուստ։


Փտեմ, եցի

va.

to rot, to let rot, to corrupt, to render putrid, to putrefy, to spoil;
— or փտիմ, cf. Փտիմ.

· Calfa

NBHL (1)

Նեխի եւ փտի եւ հոտի։ փտեալ մարմինքըն նորոգին. (Վրք. հց. ՟Գ։ Յիսուս որդի.։)


Փրկական, ի, աց

adj.

redeeming, salutary;
wholesome.

· Calfa

NBHL (1)

Շահեսցուք զհպելն առ Աստուած, եւ զմիաւորութիւն զփրկական։ Յաղագս փրկական յայտնութեանն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։ Զխաչն փրկական։ Փրկական շնորհօք։ Անմերձ ի փրկական խորհուրդի։ Որ զփրկական տնօրէնութիւն։ Որ զփրկական տնօրէնութիւն։ Որ զփրկական աւետարանի գուշակելով զխորհուրդ։ Որ ի խորհուրդս փրկականս։ զարիւնդ քո փրկական։ Նշան կոչէ զփրկական զխաչս։ Ի փրկական հաւատն։ Ի փրկական խորհրդոյն։ Փրկական լուսնաւորութեանն։ Բան փրկական։ Ըմպել զարիւնն փրկական։ Աթ. (՟Գ. ՟Դ։ Ագաթ.։ Յճխ.։ Շար.։ Շ. բարձր.։ Ճ. ՟Ա.։ Խոսր.։ Պիտ.։ Նար.։ Սարգ.։)


Փրկաւէտ

cf. Փրկական.

· Calfa

NBHL (1)

Սուրբ լուսաւորութեան օրս՝ ընծայ տօնական եւ փրկաւէտ ընդձեռեալ մատուցանէ։ Յետս կացաք յօրնաց քոց փրկաւետաց։ Քրիստոնէական փրկաւէտ կոչմանս։ Քրիստոսիւ Յիսուսիւ փրկաւէտ զօրութիւնք կատարեցան։ Փրկաւէտ կենարար բանին. (զքր։ կթ։ Սարկ. աղ.։ Նար. ՟Լ՟Բ։ Շ. բարձր.։ Շար.։)


Փրկեմ, եցի

va.

to save, to deliver, to liberate, to redeem.

· Calfa

NBHL (2)

Հրեշտակն՝ որ փրկեաց զիս յամենայն չարեաց։ Ինքնին տէր փրկեաց զնոսա։ Այր մի եգիպտացի փրկեաց զմեզ ի հովուաց անտի։ Փրկեցից զձեզ ի ծառայութենէ գոցա։ Ես փրկեցի զքեզ ի ձեռաց սաւուղայ։ Փրկեաց զնոսա ի ձեռաց աւարառուաց նոցա, կամ թշն ամեաց նոցա։ Զմարմին նորա փրկեաց ի կործանմանէ։ Արի՛ տէր, եւ փրկեա՛ զիս Աստուած իմ։ Փրկեա՛ զիս ի բերանոյ առիւծու։ Փրկեաց զանձն իմ ի մահուանէ։ Զի զմեզ փրկեսցէ յաշխարհէ աստի չափէ։ Զի փրկեսցէ զմեզ յամենեայն անօրէնութենէ։ Որպէս փրկեցան սիրելիք քո։ Փրկելոցն եւ ապրելոց։ Ի մէջ փրկելոցն, եւ ի մէջ կորուսելոցն։ Փրկեսցէ զվաճառ եղբօր իւրոյ։ Ոչ ապականացու արծաթեղինօք եւ ոսկեղինօքն փրկեցարուք.եւ այլն։

ῤύομαι libero, eruo, eripio. որ եւ ἑξαιρέω, σώζω salvo, servo λυτρόω redimo. Ազատել. ապրեցուցանել. հանել կամ պահել ի փորձանաց. կեցուցանել. փրկանաւորել. փրծուցանել. Ճողոպրել. կորզել. թափել ի ձեռաց (իբր փեռեկելով). խալըսել, փրցընել. ... եբր. խալաց, ֆէրէգ եւ այլն. եւ հօշէա, էաշա. (յորմէ էաշուս. Յիսուս փրկիչ).


Փրկիչ, չի, չաց

s.

Saviour, Redeemer, saver, liberator;
թուական or թուականութիւն փրկչին, christian era.

· Calfa

NBHL (3)

σωτήρ servator, salvator σωτήριον salutare ῤύστης liberator λυτρωτής redemptor. որ եւ ՅԻՍՈՒՍ. ըստ եբր. էաշուս, էչա, մոշեա. Այն՝ որ փրկէ. ապրեցուցիչ. կեցուցիչ. ազատիչ. կենարար. փրկօղ, խալըսօղ.

Աղաղակեսցուք ասէ առ աստուած փրկիչ մեր, որ ստուգաբանի, առ Աստուած Յիսուս. (Լմբ. պտրգ.։)

Ոչ ի ձեռս մեր, եւ ոչ ի ձեռն մարգարէիցն փրկչաց մերոց, այլ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի տեառն մերոյ. (Եփր. ՟ա. կոր.։)


Փրկութիւն, ութեան

s.

salvation;
liberation, recovery, deliverance, redemption;
ransom;
— or —ք, փրկութեանցն, զոհ փրկութեան, victim, peace-offering.

· Calfa

NBHL (2)

Մնալ փրկութեան տեառն։ տեսանիցէք զփրկութիւն ի տեառնէ։ Վաղիւ եղիցի ձեզ փրկութիւն։ Փրկութիւն առաքեաց տէր ժողովրդեան իւրում։ Արար փրկութիւն ժողովրդեան իւրում։ Որ ակն ունէին փրկութեանն Երուսաղեմի։ Փրկութիւն ի հրէից է. եւ այլն։ Երուսաղեմի։ Փրկութիւն ի հրէից է. եւ այլն։

Յիսուս Քրիստոս՝ որ միայն կարող է տալ փրկութիւն Աստուծոյ վասն մեր ամեննեցուն։ Զի՞նչ տացէ մարդ փրկութիւն անձին իւրոյ. (Մաշկ.։)


Փրկչական, ի, աց

adj.

Saviour's, Redeemer's.

· Calfa


Փրփրածին

adj.

born of sea-foam (Aphrodite).

· Calfa


Փցուն, ցնոյ

adj. bot.

bad, useless, vile, abject, despicable;
carious, rotten.

· Calfa

NBHL (1)

Ե՛ս այդոցիկ ո՛չ փցուն գրիչ, գրեմ որում գրեցայ, եւ վարդապետեմ զոր ուսայն. (Ածաբ. մկրտ.։)


Ք (ké)

s.

the thirty sixth letter of the alphabet, and the thirtieth of the consonants;
nine thousand, nine thousandth.

· Calfa

NBHL (1)

Ըստ նմին դրեաց եւ մեծն Խոսրով. ինքն է սկիզբն եւ կատարած. որպէս ասէ ի յայտնութեան Յովհաննէս, Ես եմ այբ, եւ ես եմ քէ։ Եւ Մարաթացին վարդան. Աստուած իմ Յիսուս Քրիստոս, որ ես այբ եւ քէ, այսինքն սկիզբն եւ կատարած։


Քալա

int.

I say ! holla ! hallo !.

· Calfa

NBHL (1)

ՔԱԼԱ. ԾՕԼԱ. Նոյն ընդ ռամկական ձայնքս քա՛, ծօ՛ (ո՛վ դուստր, ո՛վ ուստր)


Քակեմ, եցի

va.

to undo, to unmake, to untie, to loosen, to unbind, to detach, to disjoin, to disunite, to dissolve, to resolve;
to destroy, to demolish, to beat down, to take to pieces, to take asunder, to dismount;
— զկարեալն, to unsew, to unstitch, to rip up;
— զհիւսեալն, to unweave, to unravel;
— զբեռինս, to unpack;
— զբարձս, to dislocate, to put out of joint, to disjoint;
— զազդերս, to make hip-shot, to dislocate one's thighs;
— զոք յաթոռոց, to depose from the throne;
— զբարեկամս, to part, to separate, to sever;
զկնի քակելոյ տօնիցն, the holidays being finished.

· Calfa

NBHL (1)

Այր խորամանկ քակէ զբարեկամս։ Պատճառս խնդրէ այր, որ կամիցի քակել ի բարեկամաց իւրոց։ Քակէ զբարկեամս եւ զընտանիս։ Եկի քակել զայր ի հօրէ իւրմէ, եւ զդուստր ի մօրէ, եւ զհարսն ի սկեսրէ իւրմէ։ Աղքատն եւ ի բուն բարեկամէ անտի քակի։ Քակեսցին ոմանք ի հաւատոցն.եւ այլն։


Քակտեմ, եցի

va.

totally, to decompose, to destroy;
to dissolve;
to divide, to separate;
քակտիմ — ի փառաց, to lose one's renown.

· Calfa

NBHL (1)

Զսեղանս քո քակտեցին։ Քակտեսցէ կորուստ զտուն նորա իսպառ։ Եթէ ի մարդկանէ իցէ խորհուրդդ այդ կամ գործդ, քակտեսցի. ապա թէ յԱստուծոյ է, ոչ կարէք քակտել զդոսա։ Քաղաքք քո քակտեսցին առ ի չգոյէ բնակչաց ի նոսա։ Ոչ մնասցէ այդր քար ի քարի վերայ՝ որ ոչ քակտեսցի։ Քակտեցան փեղկք խորանի իմոյ։ Երկրաւոր տաճար շինուածոյս մերոյ քակտեսցի. եւ այլն։


Քահանայական, ի, աց

adj.

sacerdotal, priestly;
—ք, priests.

· Calfa

NBHL (1)

Վարդապետօք, քահանայականօք, կուսանօք։ Առաքեալք եւ մարգարէք եւ վարդապետք՝ ամենայն քահանայականօք. (Նար. երգ.։)


Քահանայապետ, աց

s.

priest, chief priest;
pontiff;
hierarchy;
—ն, հռովմայ, sovereign pontiff.

· Calfa

NBHL (1)

Այսպիսի եւ վայել էր մեզ քահանայապետ՝ սուրբ , անմեղ, անարատ։ Նայեցարո՛ւք ընդ առաքեալն եւ ընդ քահանայապետ խոստովանութեան մերոյ ընդ Յիսուս Քրիստոս։ Ունիմք այսուհետեւ քահանայապետ մեծ՝ անցեալ ընդ երկինս՝ զՅիսուս որդի Աստուծոյ.եւ այլն։