Definitions containing the research ութ : 10000 results

Որդիակցիմ

vn.

to have the same god-father, to be god-sons.

· Calfa

NBHL (1)

Խափանել արժան է յամուսնութենէ զայնոսիկ, որք ի սուրբ եւ ի փրկական մկրտութենէն ընդ միմեանս որդիակցին. (Մխ. դտ.։)


Որդիացուցանեմ, ուցի

va.

to adopt;
to affiliate.

· Calfa

NBHL (1)

Որ որդիացուցեալ էր իւր փեսայութեամբ զթագաւորն աշոտ. (Յհ. կթ.։)


Որդն, դան, դունք, դանց

s.

worm, vermin, grub;
— երկրի, earth-worm;
— փայտի, wood-worm;
հնդիկ —, silk-worm;
— աղեաց or որովայնի, gut-worm, maw-worm;
— միայնուկ, երէզ or երիզ —, tape-worm, taenia;
— փորոտեաց ձիոց, bots;
յորդունս համակիլ, to be full of worms, to be crawling with worms, to swarm with worms;
cf. Թաթաւիմ.

· Calfa

NBHL (1)

Եռաց ի նմա որդն։ Որդն՝ փայտի վնասակար է։ Թաթաւին մարմինք իմ զազրութեամբ որդանց։ Մարդ երր, եւ որդի մարդոյ որդն։ Հրաման ետ աստուած որդանն, եւ եհար զդդմանին, եւ այլն։


Որդնածին

adj.

generating or producing worms;
— առաջնորդ, Queen-bee.

· Calfa

NBHL (1)

Զօրէն մեղուաց ի մեղուանոցացն արտաքս դիմեալ՝ առաջնորդութեամբ իւրեանց որդնածին առաջնորդին. (Արծր. ՟Դ. 11։)


Որզան

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Է պարսաւն ի ձեռն ներբողական գլխոցն. ո՛րզան, յազդէ, ի վարժից, ի գործոց, ի բաղդատութենէ։ Ամենայն քաղաք ըստ առաւելութեան ունի ինչ եւ յատկութիւն. ո՛րզան, թետաղացւոցն գաւառ ունի զերիվարսն. (Նոննոս.։)


Որթագլուխ, գլխի, գլխոյ

adj. s.

calf-headed;
Isis;
golden calf of the Israelites.

· Calfa

NBHL (2)

Խաղացին վերտեցին առաջի որթագլխոյն։ Եւ յերոբովամ որթագլուխ արար յերկրպագութիւն նոցա, որպէս երկիր պագանէին յեգիպտոս։ Մի՛ երկիրպագցեն որթագլխոյ դիցն եգիպտացւոց. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Զոր ինչ հեբրայեցիքն որթագլխին վկայէին։ Արար նա երկուս որթագլուխս ձուլածոյս։ Արար ոչ մի որթագլուխ, այլ՝ երկուս։ Դարձուցանել զնոսա յերկրպագութիւն որթագլխացն։ Հաշտեցոյց մովսէս զաստուած ընդ երկրպագուսն ձուլածոյ որթագլխին. (Եփր. թագ.։)


Որիշ

adj. adv.

distinct, separate;
different, other;
separately, apart;
— —, separately;
distinctly.

· Calfa

NBHL (7)

Ոչ է իմ ա՛յլ կամք որիշ քան զհօրն։ Որիշ անուանս իւրաքանչիւր ոք առնոյր։ Խառն են, եւ որիշ են։ Կենդանեացն դէմքն որիշք էին, եւ թեւքն ընդ միմեանս խառնեալք։ Անձնաւորութեամբ միայն որիշք, իսկ բնութեամբ միացեալք. (Ոսկ. յհ. ՟Ա. 38. եւ 18։ Ճ. ՟Գ.։ Լծ. եւագր.։ Նանայ.։)

Բազում ինչ նովին անուամբ ասին՝ որիշ զօրութիւնս ունելով. նոյնպէս եւ թիւ նոյն, բայց պէտքն որիշ. (Եփր. յենովք. եւ Եփր. յեղիա.։)

Զիա՞րդ է մարթ ծիրանեացն (ուրոյն ի մարդոյն) որիշ իշխել։ Ո՞րպէս ապա մարթ է զատ եւ որիշ զբանին եւ զաստուծոյ տէրութիւնն ասել, եւ որոշմամբ դարձեալ զմարմնոյն զիշխանութիւն զեկուցանել. (Աթ. ՟Ը։)

Զբանական բնութիւնս մեր որիշ որդիս գոլ աստուծոյ ճշմարտեն։ Ճանապարհք ամբարշտաց որիշք են աստի։ Սիրտք ամպարշտացն որիշք են ի լուսոյ, եւ դաշնակից խաւարի. (Համամ առակ.։)

Ձայնդ ձայն յակոբայ. որ օտար էր եւ որիշ յանխրատ եւ յանհրաժեշտ բարուց։ Պատիւ առեալ ի բնութենէն մեծ իմն զատ եւ որիշ յայլոց. (Փիլ. լին. եւ Փիլ. լիւս.։)

Առաքինութիւն մարդոյ կարծեցեալ՝ որիշ որիշ յամենայն գործոց չարութենէ. (Կանոն.։)

Որիշ որիշ գնալ ի քարոզութիւն. (Ոսկ. գծ.։)


Ործամ, ացայ

vn.

to belch;
to feel inclined to vomit, to retch, to vomit.

· Calfa

NBHL (1)

ἑρεύγω, -ομαι ructo, eructo եւ νατιάω nauseo ἑμέω vomo, evomo. որ եւ ՈՐԾԿԱԼ, ՈՐԾԿՏԱԼ. Ի ծանրութենէ ստամոքաց կերածոյն ի վեր տալ ընդ որկորն մինչեւ ի բերանն. զգայռել. նողկտալ մօտ ի ժայթքումն. եւ ժայթքել. փսխել. խառնիլ սրտի.


Ործկամ

vn.

cf. Ործամ.

· Calfa

NBHL (1)

Ըստ ործկացելոցն նողկտութեան ժայթքեալ արտաքս հոսի. (Ասող. ՟Գ. 21։)


Ործկտամ

vn.

cf. Ործամ.

· Calfa

NBHL (1)

Ըստ ործկացելոցն նողկտութեան ժայթքեալ արտաքս հոսի. (Ասող. ՟Գ. 21։)


Որկէն

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Ո՛րկէն. այս ինչ սպիտակ։ Շարունակ. ո՛րկէն, գիծ, մակերեւութիւն, մարմին. (Արիստ. ստորոգ.։)


Որկոր, ոյ

s. fig.

oesophagus, gullet, throat;
gluttony;
զկնի —ոյ երթալ, to give oneself up to gluttony.

· Calfa

NBHL (3)

οἱσοφάγος oesophagus, gula λαιμός faux, fauces γαργαρέων gurgulio. լծ. եւ κόρος satietas. Խողովակ ուտելեաց եւ ըմպելեաց ի կոկորդէ, եւ ի պարանոցէ ցստամոքսն. եւ լայնաբար՝ Որովայնամոլութիւն. շատակերութիւն.

Վասն պորտոցն աղէտի, եւ որկորոյն չարութեան. (՟Գ. Մակ. ՟Է. 7։)

Զկնի որկորոյ եւ շուայտութեան որովայնի երթալով. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)


Որկորամոլ, աց

adj.

gluttonous, greedy, gormandizing, voracious, ravenous;
— լինել, to be gluttonous, greedy.

· Calfa

NBHL (1)

Յաղագս որկորամոլ շուայտութեան խորտակեցան տախտակք օրինացն. (Տօնակ.։)


Որկորուստ, րստաց

cf. Որկրամոլ.

· Calfa

NBHL (3)

Որպէս Որկորամոլ. եւ Որկորամոլութիւն.

Եսաւ յորկորստենէ կորոյս զանդրանկութիւնն. (Ոսկ. գծ.։)

Հարցե՛ս եւ զութ ազգ խորհըրդին ... զորկորստեանն եւ զպոռնկին. (Յիսուս որդի.։)


Որկորստաբար

adv.

gluttonously.

· Calfa

NBHL (1)

Որկրամոլութեամբ. իբրեւ որկորեայ անյագ. անգահաբար.


Որձակոտոր առնեմ

sv.

to destroy the male sex.

· Calfa

NBHL (1)

Զազգն որձակոտոր առնէր, եւ զկանայսն եւ զդստերսն ի գերութիւն վարէին. (Բուզ. ՟Ե. 15։)


Որձեւէգ

cf. Արուէգ.

· Calfa

NBHL (1)

Եսէ, թէ որ յետին աստուածոցն էր, որձ եւ էգ էր ... այս ինքն իմաստութիւն Կոչ. (՟Զ։)


Որմաշարժ լինիմ

sv.

to be ruined, to be shaken down.

· Calfa

NBHL (1)

Նաեւ տեղիք սրբութեանց զշարժմանն կիրս կրեալ, պատառմամբ որմաշարժ լինելով. (Արծր. ՟Դ. 4։)


Որմափոր, աց

adj.

wall-piercing;
— լինել, to pierce or bore through a wall;
to steal.

· Calfa

NBHL (2)

Յորմափոր կենդանւոյն. որ նա ինքն է մուկն։ Զորմափոր կողոպտողացն, որ զնմանութիւն մկան եւ խլրդան բերեն յինքեանս։ Կցորդ է ամենայն աւազակաց, եւ որմափոր գողոց. (Կանոն.։)

Ագահն զարհուրի յորմափորացն դաւաճանութենէ, ի գողոցն նենգութենէ. (Մաշկ.։)


Որմեմ, եցի

va.

to wall, to surround with walls, to close up with masonry, to wall up;
to build.

· Calfa

NBHL (1)

Քաղաք որմեալ՝ պատուիրան ամրութեամբ. (Խոսր. պտրգ.։)


Որմզդական, ի, աց

adj.

Jupiter's, belonging to Jupiter;
— դիք, Jupiter, Jove, Bacchus;
— տօն, feasts in honour of Castor and Pollux;
— հուր, sacred fire of the Persians;
fire-worship, Persian sect;
— քաղաք, Diospolis.

· Calfa

NBHL (2)

ՈՐՄԶԴԱԿԱՆ ՀՈՒՐ, կամ ՄՈԼՈՐՈՒԹԻՒՆ, է Կրակապաշտութիւն պարսից, կամ կրակն պաշտեալ՝ որպէս մասն արեգական, կամ յորմզդէ ումեմնէ թագաւորէ սահմանեալ, որ եւ վռամական կոչի. եւ կամ որպէս Շանթ արամազդայ.

Հնազանդեցան որմզդական մոլորութեան. (Արծր. ՟Ա. 14։)


Նողկամ, ացայ, ացի

vn.

cf. Նողկտամ.

· Calfa

NBHL (3)

Գինւոյն նեխութիք զսիրտն տաղտկացուցանեն, եւ նեղեն նողկալովն. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Տեսանիցէ զայնպիսիաց զանձինս ի նեղութիւնս նողկացեալս (կամ նողկատացեալս). (Եւագր. ՟Ժ։)

Ոչ անարժանութեամբ մատչել (ի սուրբ խորհուրդն), ոչ նողկալով, ոչ մեղկութեամբ։ Եւ մեք նողկամք եւ հեղգամք, եւ առ ոտն հարկանեմք զայնպիսի երախտագործութիւնն. (Նանայ.։)


Նողկնում

vn.

cf. Նողկտամ.

· Calfa

NBHL (3)

Գինւոյն նեխութիք զսիրտն տաղտկացուցանեն, եւ նեղեն նողկալովն. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Տեսանիցէ զայնպիսիաց զանձինս ի նեղութիւնս նողկացեալս (կամ նողկատացեալս). (Եւագր. ՟Ժ։)

Ոչ անարժանութեամբ մատչել (ի սուրբ խորհուրդն), ոչ նողկալով, ոչ մեղկութեամբ։ Եւ մեք նողկամք եւ հեղգամք, եւ առ ոտն հարկանեմք զայնպիսի երախտագործութիւնն. (Նանայ.։)


Նողկտամ, ացայ, ացի

vn.

to be disgusted, to loathe, to feel sick or inclined to vomit;
to abhor, to detest, to turn from with disgust.

· Calfa

NBHL (3)

Գինւոյն նեխութիք զսիրտն տաղտկացուցանեն, եւ նեղեն նողկալովն. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Տեսանիցէ զայնպիսիաց զանձինս ի նեղութիւնս նողկացեալս (կամ նողկատացեալս). (Եւագր. ՟Ժ։)

Ոչ անարժանութեամբ մատչել (ի սուրբ խորհուրդն), ոչ նողկալով, ոչ մեղկութեամբ։ Եւ մեք նողկամք եւ հեղգամք, եւ առ ոտն հարկանեմք զայնպիսի երախտագործութիւնն. (Նանայ.։)


Նոյնաբար

adv.

identically;
uniformly, equally.

· Calfa

NBHL (2)

Նոյնպէս. եւ Նոյնութեամբ ըստ բնութեան.

Նոյնաբարս խոստովանիմք (զերիս անձինս) եւ՛ բաժանմամբ, եւ՛ միաւորութեամբ. իմա՛ զանազանեալ եւ մի, նոյն եւ նման, կամ անփոփոխ։


Նոյնագոյ

cf. Համագոյ.

· Calfa

NBHL (2)

Նոյնագոյ բնութեամբ, կամ բնութիւն. (Նար. ՟Ժ՟Գ։ Շար.։ Գր. հր.։)

Աստուածութիւն անճառ՝ միշտ բարի, նոյնագոյ՝ հաւասարապատիւ. (Նար. ՟Լ՟Դ.) այսինքն համագոյական, կամ միշտ նոյն եւ անփոփոխ.


Նոյնազգի

cf. Համազգի.

· Calfa

NBHL (1)

Առաջին ծառոցն նմանեալ, որ զնոյնազգեաց զնոյնահաս պտուղս վարդապետութեան բերեալ. (Բուզ. ՟Դ. 4։)


Նոյնակերպ

adj.

cf. Միակերպ.

· Calfa

NBHL (1)

Նոյնակերպ եւ նոյնագոյ ծնողին զքեզ՝ անհասանելի բնութիւն. (Սարկ. աղ.։)


Նոյնանշան

adj.

cf. Համանշան.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ նոյն նշան խաչի, կամ նոյնօրինակ խաչաբարութիւն.


Նոյնանուն

adj.

of the same name;
cf. Համանուն.

· Calfa

NBHL (1)

որ ի բուն մեկնութեան գրի.


Նոյնգունակ

adj. adv.

even, equal, same;
cf. Նոյնպէս.

· Calfa

NBHL (2)

Նոյնգունակ օրհնութիւնս միշտ ի բարձունս առաքել. (Յհ. իմ. եկեղ.։)

Երկու եւս նոյնպիսիք նոյնգունակ եղեալք (ծնեալք)։ Իւրոց ծառայիցն նոյնգունակ երեւելով։ Ընդէ՞ր բամբասէր չարի անուամբ. որ զբնութիւն նոյնգունակ՝ որպիսի եղեւն՝ պատէր. (Եզնիկ.։)


Նոյնօրինակ

adj. adv.

like, the same;
—, զ—, cf. Նոյնպէս.

· Calfa

NBHL (1)

Անէիցն եւ առասպելեցելոցն անեղ բնութիւնքն՝ ձիացլուցն եւ քիմեռացն, եւ նոյնօրինակացն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Նորաբեր

adj.

recently conceded or granted;
— տօն, the new year.

· Calfa

NBHL (2)

Զի զամենեսցին արժանիս արասցէ նորաբերն շնորհի աստուածութեան. (Ագաթ.։)

Սակս ոչ գծագրութեան ի նորաբեր թարգմանութեանցն հնագոյն աւետարանի. (Թէոդոր. մայրագ.։)


Նորաբողբոջ

cf. Նորաբոյս.

· Calfa

NBHL (1)

Նորաբողբոջ բուսովք եւ ծաղկօք ի վեր փթթեալ։ Նորաբողբոջ շառաւիղօք ծաղկեալ դալարացաւ գաւազանն գեղեցկութեան. (Վրդն. լուս.։ Ճ. ՟Ը.։)


Նորագիւտ

adj.

new-fangled, newly invented or discovered, new, recent, modern.

· Calfa

NBHL (1)

Զաշակերտութիւն նորագիւտ վարդապետութեան խմբէին ուսուցանել. (Ագաթ.։ Կորիւն.։)


Նորագործ

adj.

newly made, new, novel, fresh;
strange, surprising, curious, paradoxical.

· Calfa

NBHL (4)

Կամ առիւծ սաստիկս, կամ նորագործս լի բարկութեամբ գազանս անծանօթս. (Իմ. ՟Ժ՟Ա. 18։)

Նորագործ տաճար, կամ փրկութիւն. (Ճշ.։ Կամրջ.։)

Նորագործ եւ ահեղ զօրութիւն սուրբ հոգւոյն. (Նար. յովէդ.։)

Նորագործ աստուածապէս ճարտարապետեալ զերկիրս երկին արար. իբր մ. նորագործելով, կամ հրաշակերտութեամբ։


Նորագործեմ, եցի

va.

to renovate, to renew;
to restore;
to do something new, extraordinary, miraculous.

· Calfa

NBHL (3)

Զառ ի մեղացն ապականեալն ապաշխարութեամբն վերստին նորագործէ։ Զհնացեալ բնութիւնս նորագործեալ ծննդեամբ։ Զտուն խարխարեալ՝ վերստին ուղղել եւ նորագործել. (Բրս. ապաշխ.։ Ճ. ՟Գ. եւ ՟Ժ։)

Նորագործել զփրկութիւն. (Անյաղթ եւ Շ. բարձր.։)

Թովելն զնենգութիւն նորագործէ. այսինքն ճարտարէ. (Մաշկ.։)


Նորազուարճ

adj.

new and merry;
pleasant, grown green or flowering anew.

· Calfa

NBHL (2)

Նորազուարճ ցնծութեամբ յաղթող հզօր գոլով ի վերայ սահմանաց իւրոց. (Կաղանկտ.։)

Նոր արեւ հարաւ ի նորազուարճ առաւօտի։ Նորազուարճ խնդութեամբ բերկրեա՛ ցնծալով սուրբ եկեղեցի։ Նոր իմն աւետեաց բարբառ՝ նորազուարճ ձայնիւ այսօր գոչէր Գաբրիէլ իւղաբեր կանանցն. (Շ. տաղ.։)


Նորախայծ ողկոյզ

sn.

ripening grape.

· Calfa

NBHL (1)

Ծաղիկք մարդկութեանս այգւոյ, կամ նորախայծ վկայական խաղողոյ (մանկունք Բեթղեհեմի). (Հ. կիլիկ.։)


Նորախոց

adj.

wounded recently.

· Calfa

NBHL (1)

Սաղմոս զհին վէրս բժշկէ անձանցն, եւ նորախոցից երագագոյն ի վերայ ածէ զուղղութիւն. (Բրս. սղ.։)


Նորածին

adj.

new-born;
regenerate;
springing up afresh, budding anew;
—ծնեալ յաւազանէ, just christened;
կին —ծին, recently delivered woman.

· Calfa

NBHL (2)

Մինչդեռ նորածին իցէ, մանկանցն յայտարարութիւնք՝ լացն եւ աղաղակն։ Զարու կամ զէգ զայժմիկ նորածինն. (Պղատ. օրին. ՟Է։)

Նորածին դառնութեան զարմք։ Նորաձայն աւանդութեամբք նորածին բուսուցէք արմատոց դառնութեան փուշս. (Թէոդոր. մայրագ.։)


Նորածնանիմ, ծնեալ

vn.

to be regenerated.

· Calfa

NBHL (1)

Այնքան բիւրք ի միում աւուր նորածնեալ յորդէգրութիւն աստուածութեան. (Ճ. ՟Ե.։)


Նորակերտ, աց

adj.

newly built or constructed;
strange, stupendous;
newly ordained.

· Calfa

NBHL (5)

Բան նորա արարիչ է բնութեանց, եւ ճարտարապետ իրաց նորակերտաց։ Լինիցի քաղաքդ ձեր՝ նորաշէն նորակերտ իբրեւ զանօթ ինչ նոր։ Եւ զայն զի՞ զարմանս, ուր այնպիսի սքանչելի եւ նորակերտ իրք գործէին. (Ոսկ. ես.։)

Օրհնութիւն նորակերտ գրոց. (Մաշտ.։)

Եկեղեցիս անկողոպտելի խաղաղութեան նորակերտ (այսինքն տաճար). (Մաքս. եկեղ.։)

Կարի նորակերտ նորանշան մեծապայծառ եւ չնաշխարհիկ գործ էր։ Զի նորակերտ սքանչելիքն երեւեսցին։ Ոչ ըստ բնութեան մարմնաւորաց եղեն իրիքն նորակերտք, այլ ի վեր քան զբնութիւն զարմանական սքանչելիք։ Խաչն կանգնեցաւ ի վերայ նորակերտ Գողգոթայի. (Եւս. քր. ՟Ա։ Ոսկ. մ. ՟Ա. 7։ Ճ. ՟Գ.։ Կիւրղ. խչ.։)

ՆՈՐԱԿԵՐՏ. Նոր ձեռնադրեալ. նորընծայ օծութեամբ.


Նորակերտեմ, եցի

va.

cf. Նորագործեմ.

· Calfa

NBHL (1)

Ի յարութեան ամենեքեան նման հրեշտակաց եւ որդիք աստուծոյ նորակերտին։ Երեւեալ ճարտարապետ համօրէն եղականացս ի սակս նորակերտել զարարածս. (Զքր. կթ.։)


Նորահասակ

adj.

young, tender.

· Calfa

NBHL (2)

Նորահասակ մանկանցն խօսել ետ, եւ ծերք եւ տղայք ի միասին երգեցին։ Նորահասակ աղջկունք։ Ընտրեալ զգեղեցիկսն եւ զնորահասակսն։ Պարտ եւ արժան է նորահասակացն խնդրելով եւ բարւոք յօժարութեամբ զառաքինութեան զկրօնս յինքն բերել. (Տօնակ.։ Ճ. ՟Ա.։ Ասող. ՟Բ. 2։)

Յամենեցունց ի բաց կացեալ ի նորահասակ սովորութեանց. յն. յորս նորն հասակաւ բերի. (Նիւս. ի սքանչ.։)


Նորահարսն, սին, սանց

s.

new-married, bride.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զկին նորահարսն՝ մնացեալ յայրութեան։ Ոչ կարէր յիշել անդ կին նորահարսն զսէր փեսայի։ Նման իմն էր նորահարսն կնոջ։ Նորահարսունք յարանց բաժանեալք։ Եկեղեցիք մեր իբրեւ զնորահարսն զարդարեալ. (Լաստ.։)

Ոչ ընդ հեշտութեանցն կապեցաւ նորահարսին, եւ ոչ ի ստացուածոցս ագարակի պատաղեցաւ. (Սկեւռ. ի լմբ.։)


Նորահաւատ, ից

adj. s.

newly converted;
neophyte, proselyte.

· Calfa

NBHL (2)

Մատաղատունկ աստ ո՛չ զմանկութենէ ասէ, այլ զնորահաւատէն. մի՛ ասէ զնորահաւատսն յաւագ ինչ իշխանութիւն ածիցէք. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Եւ Նորընծայ ի կրօնաւորութեան.


Նորահրաշ, ի, ից

adj.

cf. Նորանշան.

· Calfa

NBHL (6)

Սքանչասցու՛ք ընդ նորահրաշ յարութիւն Ղազարու. (Մամբր.։ Նանայ.։)

παράδοξος inopinatus, admirabilus, mirus, excellens, egregius. Նորութեամբ հրաշալի. նորանշան. անակնունելի. հիանալի. հրաշափառ. խելքէ դուրս՝ վեր.

Նորահրաշ տեսլեամբ յարութեան քո տէր։ Նորահրաշ պսակաւոր։ Ի նորահրաշ նաւակատիս, եւ այլն. (Շար.։)

Այլ իմն յայտնի նորահրաշ տեսութիւն. (Եղիշ. դտ.։)

Նորահրաշ ցնծութեամբ. (Պետր. սիւն.։)

Ի նորահրաշ հիւրոցն ընդունելութիւն (Աբրահամու)։ Նորահրաշ ճոխութեամբ։ Ի նորահրաշ հանգստարանին. (Պիտ.։)


Նորաձայն

adj.

strange, unheard of, innovated, invented or published lately;
false, erroneous.

· Calfa


Նորաձեւ

adj. s.

new-fashioned, innovated, newly found out or invented;
modish, capricious, fantastical;
—ք, fashion, mode, novelty;
նորաձեւս առնել՝ ձեւել՝ մուծանել, cf. Նորաձեւեմ.

· Calfa

NBHL (5)

ՆՈՐԱՁԵՒՍ ՆՈՐԱՁԵՒՍ ԱՌՆԵԼ կամ ՁԵՒԵԼ կամ ՆՈՐՈԳԵԼ կամ ԳՐԵԼ. καινοτομέω res novas facio եւ այլն. Նորաձեւութիւն ի վեր հանել. օտարոտի բանս ի մէջ առնուլ. անսովոր կամ հրաշալի ինչ գործել. տե՛ս եւ ՆՈՐԱՁԵՒԵԼ.

Կործանեա՛ ինձ ... զնորաձեւ ամբարհաւաճութիւն. (Առ որս. ՟Ա։)

Ատելութիւն նորաձեւ աւանդութեանց ոչ տայ տեղի։ Զի՞նչ էր պատուիրանն այն. յայժմու՞ գրելոցս, եթէ այլ ինչ նորաձեւ. (Շ. թղթ.։)

Նորաձեւս ինչ առնել։ Նորաձեւս ինչ ընդդէմ ճշմարտութեան ձեւէի։ Զի թէ զկոյսն արկեալ էր յազգահամարն, այնպէս թուէր՝ եթէ նորաձեւս իմն նորոգիցէ. (Առ որս. ՟Թ։ Սեբեր. ՟Դ։ Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Նորաձեւս առնեն բնութիւնքն. աստուած՝ մարդ լինի. իմա՛ ըստ յն. նորաձեւ առնին, կամ նորաձեւին։