Definitions containing the research որի : 5924 results

Բալղինջ

s.

gad-fly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մլուկ, փայտոջիլ, թախտաբի-թի, խանտալայ, punaise», որի նուազականն է բալղինջիկ. այս բառերի համար ունինք եր-կու վկայութիւն. «Դևք լցին բովանդակ զայրն զայն բալղինջիւ և մժեխիւ. Եհաս անդ բազ-մութիւն մրջմանց... կորուսանել զբալ-ղինջսն». Վրք. հց. Բ. 16, 17 (ըստ այլ ձ. բալղինջիկ)։


Բախտ, ից

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. պազենդ. baxt «բախտ, բարեբախ-տութիւն, ճակատագիր», պրս. [arabic word] baxt «բախտ, ճակատագիր», զնդ. baxta «իբր ռա-ժին նշանակեալ մաս, բախտ, ճակատա-գիր, դժբախտութիւն»=սանս. [other alphabet] bhaktá «տրուած բաժինը», [other alphabet] bhaktl «մաս-նակցութիւն, մաս, բաժին»։ Իրանեանից փոխառեալ են նաև աֆղան. բելուճ. գնձ. baxt, քրդ. baxt, bext, հինդուստ. buxt, թրք. baxt, baht, և թուրքերէնի միջոցով էլ նյն. μπάχτι, բուլգար. bahtisam, սերբ. baht։-Բոլորի արմատն է զնդ. bag, baž= սանս. bhaj «բաժանել, բաշխել», որի ան-ցեալ դերբայն է զնդ. baxta=սանս. bhak. tá, բախտն ըմբռնելով իբրև ի վերուստ բաշխուած բաժանուած վիճակ. հմմտ. նոյն արմատից սանս. bhaga-«բախտ», bhaga-vant «երջանիկ, բախտաւոր» և հյ. բաշխ քճակատագիր, բախտ» (բաշխել «բաժանել» բայից)։-Այս ծագումը և նիւթական իմաս-տո ցոյց են տալիս զնդ. baγōbaxta-«աս-տուածապարգև (ճանապարհ), šōlϑrōbaxta «գիւղերի մէջ բաշխեալ (ջուր)», սանս. [other alphabet] bhagabhakta-«աստուածաբաշխ» ևն (Horn § 185, Bartholomae 923)։ -Հիւբշ. 115։


Բակլայ, ից

s.

bean;
lupine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] baqla, որ և [arabic word] baqila, [arabic word] bāqilla «բակլայ», որից փոխառեալ են պրս. bāgālā, արևել. թրք. [arabic word] baqla, թրք. քրդ. [arabic word] bakla և թուրքերէնի միջո-ցով էլ ալբան. baklla, բուլգար. bakla, սերբ. bakla։ Արաբերէնի պարզ արմատն է bql «բոյս, արօտ, խոտ, բուսնիլ», որից և [arabic word] baqqal «ընդեղէն ծախող, նպարավա-ճառ» (=ռմկ. բախկալ, և ռուս. бакалeй. ныи)։-Հիւբշ. 263։


Բահուանդ, ից

s.

necklace, diamond to hang on the neck;
iron collar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. գւռ. *bāhuvand «ապարանջան կամ թևի մի ուրիշ տեսակ զարդ» ենթա-դրեալ ձևից. սրա բուն պհլ. ձևը պիտի լի-նէր bāzūband, որի նոր պրս. ձևն է [arabic word] bazuband «ւուռութ. և թարգմանի բազկա-կապ, ուր գրեալ մաղթանս ինչ՝ կապեն ի բազուկ», կազմուած է [arabic word] bāzu «բազուկ» և [arabic word] band «կապ» բառերից. -bāzū բառի գւռ. bāhū ձևի ժառանգները գտնում ենք գեռ նորապարսիկ bohu, bohf, bahōi, boī, bāi (<*bahi) գաւառականների մէջ (տե՛-Horn, էջ 38, § 167). իսկ vand-band «կապ» բառի համար հմմտ. նոր. պրս. գւռ. wán-dam. windam (Horn, էջ 50, § 219), հյ. մեհևանդ, պախճաւանդ, պարաւանդ, դան-դանաւանդ, և սրանց համեմատ նաև մռառ ბაზვანდი բազվանդի=ბაზმანდი բազմանդի «բազուկին կապելու յուռութ», որ ներկա-յացնում է պհլ. *bāzuvand ձևը։-Հիւբշ. 116։

Առաջին անգամ ՆՀԲ համեմատեց պրս. [arabic word] payvand «կապ» և [arabic word] pāy-band «ոտնակապ», որոնք թէ՛ ձևով և թէ՛ իմաստով յարմար չեն։ Bötticher, Arica 75, 228 պրս. [arabic word] bāx «դէմքի Llroesch. 606 սանս. bhasvant «մար-գարտայեռ վզնոց» և մեհևանդ բառերի հետ։ Սրանց բոլորին հակառակ է Lag. Arm. Stud. § 337 և պահում է միայն բառի վերջամասը՝ -ուանդ = bandh «կապ», Հիւբշ. Pers. Stud. 23 պրս. bāzū̄ բառի հետ։


Բաղանիք, նեաց

s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։


Բաղարջ, ից

adj. s.

unleavened, azymous;
unleavened bread, azyme.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա, ո հլ. «անխմոր հաց (իբր գոյական) կամ անխմոր, չխմորուած (իբր ածական)» ՍԳր. (գրուած բաղարճ Եփր. ա-ւետ. 279, 280). որից բաղարջակերք ՍԳր. բաղարջընծայ Նար. էջ 252. բաղարջեայ Ե-պիփ. ծն. բաղարջիկ «փոքրիկ բաղարջ հագ» Վստկ. 102. նաև բաղրջուկ «մոլոշ բոյսը, փիփերթ, malva» Բժշ. (վերջինիս նշանա-ևութեան զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xubbāz «մոլոշ»՝ xubz «հաց» բառից, ռուս. գւռ. калачики «մոլոշ»՝ калачь «ճեր-մակ հաց» բառից. հմմտ. նաև հյ. ճնճղկա-բլիթ, հացուպանիր, ճնճղկի հաց)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბლარჯი բլարջի «բաղարջ», ბლარჯობა բլարջոբա «բաղարջակերաց տօն». կապադովկ. յն. παγάρτζι «բաղարջ», παγάρ-ἄιϰο φωμὶ «բաղարջ հաց» (Kаρολίδης, Γλωσσ. συγϰρ. 94 և Bugge KZ 32, 11) որ, ինչպէս γ=ղ ձայնից երևում է, ուշ ժամանակի փո-խառութիւն է հայերէնից. այսպէս նաև վրաց. ბაღაჭი բաղաճի «բաղարջ» (Չուբի-նով 99). որի մեջ ღ=ղ յետնութեան նշան է, մինչդեռ բլարջի հին է։ Ուա. պաղան «բաղարջ»։


Բաճկոն, աց

s.

vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։


Բամա

s.

altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] ︎ bamā «բարձրութիւն, բար-ձունք, զոհի սեղան» բառն է, որ յունարէն թարգմանութեան մէջ, իբր յատուկ անուն առնուելով, պահուած է Յαμά, որից էլ տա-ռադարձուած է հայերէնը։ Bailly 346'7 և Sophocles 296՛՛ յիշում են բառս՝ իբրև եբրայական փոխառութիւն։ Նրա որոշեալ ձևն է երր. [hebrew word] habanā, սր տառադար-ձուած է յն. ἀβαμα (այլ ձ. αββανα), որիս էլ հյ. աբբանա (տե՛ս այս բառը)։


Բամբ, ից

adj.

s. mus. basse, base;
thorough base.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] bam, որից փոխառեալ արաբ. [arabic word] bamm «բամբ, հաստ ձայն, քնարի հաստ թելը». վերջաձայն բ՝ հայերէնի մէշ յետոյ է աւելացրած. հմմտ. բեմ>բեմբ, պատշգամ>պատշգամբ։-Հիւբշ. 116։


Բամբակ, ի

s.

coton;
— ազնիւ, wadding

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «բամբակ» (գրուած նաև բան-բակ) Կաղկանտ. Խոր. աշխ. Երզն. մտթ. 231. Մագ. և Երզն. քեր. որից բամբակենի «բամբակի բոյսը, gossypium herbaceum L» Մխ. առակ. նոր գրականում բամբակեղէն, բամբակեայ, բամբակավաճար.

= Պհլ. pambak «բամբակ» բառից, որի յաջորդներն են պազենդ. panba և պրս. [arabic word] panba «բամբակ»։ Այս իրանեան ձևի ծա-գումը և ստուգաբանութիւնը յայտնի չէ։ Փոխառութեամբ տարածուած է դէպի Արև-մուտք՝ մինչև Եւրոպայի ծայրը. այսպէս յն. πάμβας, նյն. βομβάϰιον, βαμβάϰι, μπαμπά́ϰι (հնագոյն փոխառութիւն է βόμβος «շերամ, մետաքս»), մ. լատ. bombax, bombacum, արաբ. [arabic word] bambaǰ, քրդ. [arabic word] panbu վրաց. ბამბა բամբա, ბამბაჯი բամբակի, թուշ. բամբա, օսս. bambag, bamp'ag, արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] mamuq, ոսմ. [arabic word] pambuq, ալբան. pambuk, ռում. bum bak, չեխ. pamuk, հունզ. pamuk, pamut, սերբ. bumbak, pambuk, pamuk, bobac', խորվաթ. bumbak, բուլգար. pamuk, pambuk, ռուս. бумaгa «թուղթ», бумаж-Արմատական բառարան-26 иикъ «թղթապանակ», бумaзeя «բամբա-կեայ կտաւ», իտալ. bambagia, bombagio, աա. փամբակ (ուղղակի փոխառութիւն ի-րանեանից՝ նախաձայն փ-ի պատճառաւ) ևն։ Հայերէնը, ինչպէս նաև միւս լեղոներից շատերը, նախաձայն ը փոխել են b=ր՝ րառամէջի b-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 116։


Բամբոց

s.

gum ammoniac;
bamboo;
agasyllis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

երբեմն միջից դուրս է գալիս։-ՀԲուս. (տե՛ս § 300 և յաւել. էջ 663) ուզում է կցել կիլիկեան բարբառով բամբոզ, բիւմբոս բուսանունի հետ։ Բայց բամ-բոս (Զթ. Կր. Մշկ.), ինչպէս նաև բամ-բուզ Ակն. բոլորովին տարբեր բոյսեր են և չեն կարող յարմարիլ բամբոց-ին՝ որ խէժ ունի։-Բամբոս նշանակում է «ձնծաղիկ», իսկ բամբուզ «ցօղնաւոր, կոկոնաւոր մի խոտ՝ որի մէջ կայ բամ-բակի պէս սպիտակ մի նիւթ»։


Բայ

cf. Բա;
cf. Բամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն ի բայի ներգոյականը) «գազանների որջը կամ ձմեռուայ քառասունքը» Շնորհ. եդես. որից բայանալ «որջը մտնել» Փիլ. լին. Արծր. հրտր. Պատկ. էջ 119. բայոց «արջի ձմեռա-յին քառասունքը» Եզն. բայեցեալ «քառա-սունք մտնելով թմրած կամ քնած» Կոչ. գրուած է բահ Վրդն. այգեկ. 85։


Բայ, ից

s. gr. verb;
word, speech, discours;
cf. Բայոց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն ի բայի ներգոյականը) «գազանների որջը կամ ձմեռուայ քառասունքը» Շնորհ. եդես. որից բայանալ «որջը մտնել» Փիլ. լին. Արծր. հրտր. Պատկ. էջ 119. բայոց «արջի ձմեռա-յին քառասունքը» Եզն. բայեցեալ «քառա-սունք մտնելով թմրած կամ քնած» Կոչ. գրուած է բահ Վրդն. այգեկ. 85։


Բանակ, աց

s.

camp;
army;
encampment;
castramentation;
— առնուլ, հարկանել, to encamp, to pitch a camp;
բառնալ զ—ն, to remove the camp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «զօրքի խումբ. 2. ուղե-ւորների կարաւան, 3. բանակի իջած՝ դառա-րած տեղը» ՍԳր. Բուզ. որից բանակիլ ՍԳր. բանակեցուցանել Ա. մակ. զ. 33. բանակա-կից Ոսկ. մ. ա. 1. բանակամէջ Բուզ. բա-նակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. կոր. բանա-կատեղ Ստեփ. սևան. շրջաբանակ Գնձ. զօ-րաբանակ (նոր բառ)։


Բազուկ, զկաց

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «թև» ՍԳր. նմանու-թեամբ «զօրութիւն, իշխանութիւն» Յոբ. խ. 4. «բանակի թև» Վեցօր. ը. 174. «ճիւղ, ոստ» Եզեկ. ը. 27. «արմաւի ողկոյզ» Վրք. հց. Ա. 176. «որթատունկի ճիւղ» Բուզ. 99. ոռեռ բազկակից «աջակից, օգնական» Ագաթ. բազկատարած Ագաթ. Կորիւն. բազկանոց «ապարանջան» Գնձ. բազկարձակ «ճիւղա-ւէտ» Ագաթ. բազկացի «թևով» Քեր. Երզն. և Նչ. երկայնաբազուկ Եւս. քր. հաստաբա-զուկ Խոր. բազկել «համառօտել, կարճել» Բ. մկ. բ. 29. «կոտորել, ջարդել, սպանել» Յհ. կաթ. 361, 380 (սխալ հետևողութեամբ յն. βραγίων «կարճագոյն, համառօտագոյն» բառի, որ պատահաբար նման է βραχίων «թև, բաղուկ» բառին), նոր բառեր են բազկաթոռ, բազկերակ ևն։-Այս արմատի՛ց է արդեօք նաև բազկել «պատմել» Բառ. երեմ. էջ 44։

=Նոյն բազուկ «թև» բառն է, որ յատկա-ցուած է այս բոյսին՝ իր երկար թևերի պատ-ճառաւ։ Նկատելի է, որ ճակնդեղի ամէնից պիտանի մասերն են տակը (արմատը) և բազուկները (թևերը). այս պատճառով էլ ժողովուրդը կոչում է տեղ տեղ տակ և տեղ ռեռ եւ ռառուև անունով. հմմտ. նաև Վն. ճոռ, որ բուն նշանակում է «կիսախողովակաձև», բայց նաև «ճակնդեղի կոթերը» (ձևից առնե-լով այսպէս կոչուած)։ Միջին հայերէնում ասւում էր տակաւին ճակնդեղի բազուկ Մխ. բժշ. 83, 117, որից յետոյ սեռականը վերա-սուեց։ Արդի գաւառականներում բազուկ բառը յատկացուած է նաև ուրիշ մի քանի բուսեղէնների, որոնք նոյնպէս թևի նմանու-թիւնից ստացել են իրենց կոչումը. այսպէս կի բարակ ու կանաչ ճիւղերը», Ակն. «բան-ջարի ցօղուն, զոխ», Տիգ. «հազար բոյսի կո-թը», Սեբ. «տերևի երկարութեամբ (այսին-րըն կոթից մինչև ծայրը) զնացող ջիղը», եալ. Օվ. «մոլոշ»։-


Բաժ, ից

s.

impost, duty, tax, contribution, levy, custom;
— անցից, toll.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «արքունի տուրք, հարկ, մաքս» Ա. մակ. ժ. 29. Եղիշ. «փոխարեն վճարք, իբր գին տրուած գումարը» Եզն. (գուցէ ընդ որդ-ւոյն տալոյ զնա բաժ առնուցու). որից բա-ժապան ՋԲ, ԱԲ կամ բաժապետ «մաքսա-պետ, մաքսերի վերակացու» Յս. որդի. բա-ժել «մաքսը վճարել կամ մաքս առնել» Յս. որդի. բաժտուն «մաքսատուն» ԱԲ. բաժրար Արձ. 1320 թուից (Վիմ. տար. 160)։


Բաժակ, աց

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. (կայնաև ռ հլ. որ յետ-նաբար աւելի է տարածուած. հմմտ. բաժա-կոյ Եփր. համաբ. 210) «գաւաթ, ըմպա-նակ», փոխաբերաբար «2. գինի կամ ըմպե-լիք, որ բաժակի մէջ է լցուած. Յ. չարչարան-քի, վշտի, ուրախութեան, սիրոյ և փրկու-թեան նշան. 4. ծաղկի պարունակը» ՍԳր. Վեցօր. 94։ Որից բաժակիկ Մանդ. բաժա-կեան «մէկ բաժակ պարունակութեամբ» Պտմ. աղեքս. բաժակել «բոյսի շուրջը փոս բանալ՝ ջրելու համար» Փիլ. լին. էջ 12 և յովն. 610. Պիտ. Սարկ. քհ. բաժակակալ (որից հա-մառօտուած բաժակալ) Եղիշ. հրաբաժակ Ագաթ. բաժակագող ԱԲ. բաժակաման ԱԲ. գրուած է նաև բարժակ Վրք. հց. Նանայ 377. (հմմտ. բաժանել և բարժանել) և սխալ ստուգաբանութեամբ՝ բաժանակ Մխ. երեմ. (իբր թէ բաժանել բառից հանելով)։ Նոր գրականում ունինք բաժակաճառ, բաժակա-ձև, բաժակահարութիւն ևն։

-Պհլ. *bāžak հոմանիշից, որ թէև աւան-դուած չէ գրականութեան մէջ, բայց հաս-տատւում է՝ հայերէնի հետ, նաև ուրիշ փո-խառութիւններով. այսպէս՝ հրէարէն [hebrew word] bazak կամ [hebrew word] bazīk, կովկասեան լե-զուներից՝ ցախ. bazak «սափոր, կուժ»։ Ի-րանեան բառի արմատն է bhaǰ «բաժանել», որից ունինք նաև զնդ. baǰina-և սանս. bhāǰana-«աման»։-Հիւբշ. 115։

ԳՒՌ (dialectal) Գործածւում է միայն «Հաղորդու-թեան բաժակ, սկիհ. 2. Հաղորդութիւն. 3, Հաղորդութեան գինի» իմաստով. աւաես ևն Ջղ. Սեբ. բ'աժակ, Ալշ. բ'աժագ, Մրղ. Սլմ. պmժmկ', Շմ. պաժակ, Ղրբ. պէ՛ժակ, Պլ. Տփ. բաժանք։ Նոր բառեր են բաժկի «Հաղոր-դութեան զինին» (Երև. բ'աշկի), բաժկարե-րան «մաօրախօս» (որի բերանը Հաղորդու-թեան բաժակի պէս սուրբ է), բաժակացու «Հաղորդութիւն պատրաստելու գինի»։


Բազմակ, աց

s.

socket;
snuffer-tray;
candle;
candle-light.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ճրագ» Ա. մնաց. իը. 15. Փիլ. բագն. 203, 204. Վրդն. ել. «ճրագա-րան, աշտանակ» Երզն. մտթ. Նար. Լծ. նար. որից բազմակակալ և կամ համառօտուած բազմակալ «ճրագ» Բ. մնաց. դ. 21. «ճրագի մկրատ» Ել. իե. 38, լե. 17. Թուոց դ. 9. Գ. թագ. է. 49. «աշտանակ» Լծ. նառ.։

ՆՀԲ բազմիլ բայից (ճրագ՝ որ բազմի ի վերայ աշտանակի)։ ՋԲ բազմիլ բայից և կամ բազուկ բառից (ճրագակալ, այ-սինքն բազուկք աշտանակին)։ Ուղիղ մեկնեց նախ Bötticher, Horae aram. էջ 38 և Lagarde, Gesam. Abhd. էջ 63, համեմատելով ասորի ձևի հետ։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ է թւում վրաց. ბაზმა բազմա, ბაზმაჯი բազմակի «ճրագ» Երեմ. իե. 10, որից საბაზ-მაკე սաբազմակե «աշտանակ, ճրագ» Զքր. դ. 2։ Հայերէնից փոխառեալ է համարում նաև Չուբինով։


Աղամող

adj.

stray, misled;
dissipated, absent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ իմաստով բառ է. հնա-գոյն գործածութիւնը և հարազատ նշանակու-թիւնը «մոլորիլ, շեղուիլ, ծռիլ, խոտորիլ» երևում է աղամողիլ բայից՝ հետևեալ օրինակ-ներում «Չուղղորդ ճանապարհն գնայցեն և չաղամողիցեն առ անտեղեկութեան. ի մտաց այլուր աղամողելոյ» Ոսկ. մ. ա. 6. 13. -երկ-րորդ՝ «ցրուիլ, զնդիլ». «Բազում հետք ևն առամողեալք յամենայն կողմանս-Վեցօր. թ. 190 «Մի՛ ոք այսուհետև լի-ցի յարդ և մի՛ այսր անդր աղամո-ղեալ իբրև զունդ». Ոսկ. մ. ա. 11։ Այս ի-մաստն ունենալու է նաև աղամողումն «ցըր-ւումն» «Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլա-կեն». Փիլ. նխ. բ. էջ 101. որի հետ հմմտ. Շիր. էջ 47. «Սորին հրոյ սակի է զոր ցոլմունք աս-տեղաց անուանեմք. քանզի առ ի յոյժ բախ-մանց շրջագայ պարունակացդ շարժելով զյարմարական գնացս՝ երևումն լինի վերին լուսոյն... և ի յաղամողել լուսոյն է առ փայ-լատակիւն՝ առ ի ցրուել ուժգնութեան օդոյն»։ նաև Շիր. էջ 66 աղամողել հրոյ «ցրւումն հրոյ»։ Յետին հեղինակները սակայն գործա-ծռւմ են զանազան իմաստներով. այսպէս՝ Փիլ. այլաբ. էջ 165 օձի շարժումների մասին խօսելով ասում է. բազմաման և շաղապատ, և աղամող բազմապատիկ, որպէս օձին շար-ժումն։ Այստեղ կարող էինք աղամող բառն ըստ հին նշանակութեան դնել «ծուռու մուռ», ռայց յն. բնագիրն ունի «խատուտիկ, գոյնըզ-գոյն», և ըստ այսմ Նչ. եզեկ. մեկնում է «բազմագունի, աղամող՝ ըստ Ակիւղասայ». Հին բռ. մեկնում է «գելաթիւր կամ անդարձ» (ուզում է ասել «շատ ոլորուն»)։ ՀՀԲ, որից և ՓԲ. մեկնում են աղամողել «մթնել, սևանալ». որ յայտնապէս սխալ է։ ՆՀԲ աղամող «խա-տուտիկ», աղամողիլ «այլայլիլ, այլափոխիլ, այլագունիլ, ծածանիլ, խառնակիլ. 2. խոտո-րիլ, մոլորիլ, տատանիլ, ցնդիլ», աղամողումն (լուսոյ) «տատանումն»։


Աղբ, ոց, ից

s.

excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։

= Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. լազ. lebi «կեղտ», lebiari, leboni «աղտոտ, կեղտոտ», ulebu «կեղտոտել» (Ajarian, Etude sur la langue laze, էջ 37), հայերէնը չունենալով բառասկզբում 2 ըստ օրինի աւելացրել է նախաձայն ա, բայց առանց նախաձայնի ձևը պա-հուած է գաւառականում. այսպէս Ղրբ. լեպ «դիրտ, մրուր, հիւանդութեան ժա-մանակ լեզուի վրայ գոյացած կեո-տը», լեպանք «օճառ եփելուց յետոյ տակը մնացած դիրտը», լեպակալել «ցեխոտիլ, լե-զուի վրայ հիւանդութեան պատճառաւ կեղտ կապել»։ Այս բառը թէև չկայ վրացերենում, բայց լազերէնը հայերէնից փոխառեալ չէ, ինչպէս ցոյց է տալիս նախաձայն ա-ի բա-ցակայութիւնը։ Հայերէնը փոխառեալ է այժմ կորած կովկասեան մի լեզուից, որից ի դէպ է գալիս այն հանգամանքը, որ բառի աւելի նախնական ձևը (լեպ), այժմ էլ գործածական է միայն Ղարաբաղի բարբառում։-Աճ.

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] axpīn «պարար թիւն, ժեխ», axpin dain «աղբել, հողը պարարտացնել», թրք. գւռ. Կր. աղբ (Բիւր. 1898, 626), Սեբ. Տր. axpun «աղբուն, արտի համաո պատրաստուած աղբ, պարարտու-թիւն», axpunlamak «աղբունել, արտը աղ-բով՝ պարարտացնել» (Յուշարձ. 328). այս բոլորի համար հմմտ. յատկապէս գւռ. աղբ (ախփ) «մտոխրախառն կղկղանք արտաքնոց-ներում», աղբուն «արտերը պարարտացնելու համաո պատրաստուած աղբ», աղբունել «ար-տո պարարտացնելու համար աղբ փռել»։ Սխալւում է Krālitz-Greifenhorst ՀԱ 191։ 260՝ որը կարծում է թէ թրք. axpun յառա-ջացած է հյ. աղբ-ն որոշեալ ձևի վրայից։ բար աղբեր (ուղ.) և աղբիւր։ Ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. աղբեր-ինչ. աղբե-րակն ՍԳր. Ոսկ. ես. աղբերանալ Խոր. աղբե-րահոս Շար. 2. աղբիւր-. ինչ. աղբիւրակն, աորիւրանալ, աղբիւրահոս. 3. աղբևր-. ինչ. աղբևրուկն, աղբերացուցանել, աղբևրանալ. սրանց մէջ հնագոյնն է աղբեր-ձևով կազմու-թիւնը. միաները յետնաբար այլափոխեալ գրչութիւններ են։ Հետաքրքրական ձև է աղբ-րըհար «հարբուխ» (Թորոսեան, Տետրակ հմռ. բառարանի, 1794, էջ 19)։


Աղբիւր, բեր, բերաւ, բիւրք, բերք, բերաց, բերց, բերբք, բերօք

s.

fountain, source, spring, brook;
origin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ր հլ. «ջրի աղբիւր» ՍԳր. Եզն. Ագաթ. հնագոյն ձևն է աղբևր, որից յետնա-


Աղեկատ

s.

cf. Աղէկատ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. ἀλεϰατη, աւելի սովորական ձևով ἡλαϰάτή «իլ», որի ծագումը ոմանք դնում են հնդևրոպական նախալեզուից (հմմա-լիթ. lenktis «վիլակ»), ուրիշներ համա-րում են փոքր-ասիական մեռած մի լեզուից փոխառութիւն (տե՛ս Boisacq, էջ 318)։-Հիւբշ. 340։

Pictet 2, 161 «թուի յունարէն»։ Pic-tetբ տպ. հտ. Բ. 213 թերևս յն. ἡλαϰά́τη հոմանիշից փոխառեալ, որի հետ հմմտ. հյ. եղէգն։ Ուղիղ մեկնեցին Այվազովսքի, Յղ. հնչման էջ 14 և Հիւնք։


Աղեղն, ղան, ղանք, ղանց

s.

bow;
arc of a circle, arch;
— երկնից, rainbow;
այր աղեղան, archer.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (սեռ. աղեղան) «նետ նե-տելու գործիքը» ՍԳր. Եղիշ. «ծիածան» ՍԳր Ոսկ. «բուրդ կամ բամբակ գզելու գործիք» Վստկ. որից գեղեցկաղեղն Խոր. աղեղնա-ւոր ՍԳր. Եղիշ. աղեղնել «բամբակը գզել» ԱԲ. դիպաղեղն Խոր. քաջաղեղն Խոր. Մագ. հաստաղեղն Խոր. աղեղնակապարճ Ոսկ. Բուզ. աղեղնադրօշ Մեսր. եր. տտաղեղն «մի տեսակ թռչուն» Լաստ. աղեղնաբանել «ընդ-դիմաբանել» Թէոդ. մայր. Գնձ. աղեղնաձև (նոր բառ)։

ԳՒՌ (dialectal) Հճ. Մշ. աղեղ, Ակն. Զթ. Խոռ. Կր. Զմ. աղէղ, Ալշ. Ոզմ. Վն. անեղ, Ախց. Մկ. Սեբ. անէղ, Տփ. անէղ, անիղ, Ասլ. աղե՝խ, Ագլ. ա՛նիղ։-Վն. անղան լար (իբր աղեղան լար) կուսական կամարաւոր յօն-քերի համար ասուած։-Բառի զանազան նշանակութիւնները իրարից զանազանելո համար կազմուած են՝ նետ բառի բարդու-թեամբ՝ Սլմ. նետաղեղ, Ակն. նէդ վաղէղ, Մշ. Ջղ. Վն. նետվանեղ, Երև. նէտվա՛նէղ, Ոզմ. նիտանեղ, Տփ. նիտվանիղ, Ասլ. նէդ-վաննէդ, Զթ. նիդբ'աղէղ, լըմբ'աղէղ, բո-լորն էլ առաջին նշանակութեան համար։-Աղեղ «ծիածան» նշանակութեան համար ունինք՝ Ալշ. անէղնագ, Ոզմ. անըղնակ, Վն. անանկ, Ագլ. ըղիյօ՛կըն և Ախց. աղէղնա-վօր։-Երրորդ նշանակութեամբ է Ռ. ան-էղնագ, որից աղնել «աղեղնել, աղեղով գզել», աղնուգ «գզածի թափթփուքը», Ակն. էղնիլ՝ փոխանակ (աղ)եղնել։


Աղէտ, ետի, իտի, ից

s.

misfortune, misery, evil, calamity, disaster;
ո՜վ աղետիցս, alas! oh how unfortunate I am !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (կայ նաև յգ. գրծ. աղէ-տօք) «գութ» Վրք. հց. Նար. «սրտի ցաւ, վիշտ» ՍԳր. «մեծ չարիք, փօրձանք» Եզն. Ոսկ. բարդութեան և ածանցման մէջ մըտ-նում է աղէտ, աղետ, աղիտ-ձևերով. օր. աղետական «գթալի» Ճառընտ. աղետակոծ «ողբալի» Պտմ. աղ. աղէտաբեր, աղետա-բեր կամ աղիտաբեր «ցաւալի» Պիտ. Զքր. ևաթ. Արծր. աղէտանալ «խղճալ» Խոսր. (որի աւելի յետին ձևն է աղետալ «խղճալ, հոգալ» Կոստ. երզն. 147), աղէտաւոր կամ աղետաւոր «ցաւալի» Լաստ. Վրդն. սղ. ա-ղիտարար «մարդու գլխին փորձանք բերող» Ոսկ. մ. բ. 15 և Փիլիպ. թ. բազմաղէս «շատ գթոտ» Ոսկիփ. չարաղէտ «դառն. ան-տանելի» Մանդ. Պիտ. ոճով ասւում է ա-ղէտս վարել «տխրիլ» Պտմ. աղ. աղաւա ղեալ ձև է. Բառ երեմ. աղադաբերին (էջ 10), աղեթաբերին (էջ 11), որոնք մեկնում է հա-ւասարապէս «պատգամ կամ թուղթս կամ ռութս»։ Նոր գրականում աղէտ գործածւում է միայն «մեծ փորձանք» նշանակութեամբ, ո-րից աղէտալի։ Միւս նշանակութիւնները կապում են բառիս հետ աղատել «դառն ող-բալ», որ տե՛ս վերը։


Աղիճ, աղճի

s.

prostitute, whore.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բարակ աղիք, նրբաղիք». ունի մի-այն ՋԲ, որից էլ ԱԲ. յայտնի է որ աղիք բա-ռից յարմարեցրած էս


Աղիւս, ոց

s.

brick;
tile.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «թուղլա, քարփուճ» ՍԳր. Ա-ռաթ. Եւս. քր. որից աղիւսադուռն Երեմ. խգ. Չ. աղիւսաթիւ Ելք. ե. 19. աղիւսեալ Ոսկ. ա-ղիւսարկ «աղիւսաշինութիւն» ՍԳր. Ոսկ. ա-ղիւսակ «աղիւսի կտոր. 2. ցուցակ» Փիլ. Գնձ. (Կովկասում սխալմամբ դարձել է աղիւսեակ). աղիւսակերտ, աղիւսապատ (նոր բառեր)։

= Թերևս փոխառեալ Փոքր-Ասիական մի լեզուից, որի յիշատակն է Հեսիքիո-սի աւանդած ἀλιώ «πέτρα, ժայռ» բառը տե՛ս Boisacq 20)։-Աճ. ԳԴ, ՆՀԲ, Պատկ. Maтep. 1, 8 և Հիւնք. համարում են պրս. axiz «աղիւս» բառից։ Այսպէս նաև Մէնէվիշեան ՀԱ 1896, 183։ Patrubány S4 1, 193=հնխ. levkos, արմատը luk՛։


Աղխ, ի, ից

s.

buckle, ring;
button;
lock;
baggage, equipage;
goods and chattels.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։


Աղկիոն, աց

s.

kingfisher;
halcyon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. ἀλϰνων կամ ἀλϰνών, նոյն նշ. որից փոխառեալ են նաև լտ. halcyon, alcyon, ֆր. alcуon (իբր «martin-pècheur ձկնորս ճայ»), վրաց. აღვუნი ալկունի ❇зиморo. докъ, иванокъ»։ Յոյն բառը ժողովրդական ստուգաբանութեամբ մեկնուել է ἅλς ծով-ωέω «յղանալ, ծոցումը կրել» բառերից. գիտական ստուգաբանութեան զանազան փորձեր տե՛ս Boisacq, էջ 45-46։-Հիւբշ. з4ρ.


Աղտոր

s.

sumach-tree;
sumach.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թթու բոյս, որի փո-հին Կովկասում և Պարսկաստանում ձուածե-ղի, ձկան և լուլա քաբաբի վրայ են ցանում. rhus coriaria, սմաղ, սօմաք, (որ է ասոր. [syriac word] ︎ sūmāqā և նշանակում է բուն «կար-միր») Խոր. աշխ. Մխ. բժշ. ռամկաբար գրւում է նաև ախտոր, աղտուր։


Աճալ

s. bot. senna.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Patrubany ՀԱ 1907, 305 հնխ. ad մաս-նիկով +k'u «ուռչիլ»+o+lis մասնիկ։-Կայ արաբ. [arabic word] 'aǰala բոյսը, որի վրայ տե՛ս Կամուս, թրք. թրգմ. գ. 281։


Աճառ, աց

s.

cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

. ի-ա և ո հլ. «սապոն կամ այս նը-պատակին ծառայող օշնան խըտո. օճառա խօտ, saponaria officinalis L» ՍԳր. Կոչ. 305 (սեռ. աճառոյ). Լմբ. մատ. 93, 376 (գրծ. ա-ճառաւ, աճառօք, այլ ձ. օնառօք), 136, 167 (գրծ. աճառօվ), Նար. Մխ. Երեմ. որ և օնառ «սապոն» Եսթ. բ. 3. Մաղաք. գ. 2. Դան. ժգ, 17. Եղիշ. հյր. մեր 199. Լծ. ար. կամ ոճառ (գրծ. ոճառաւս) Լմբ. մատ. 500. յաջորդից զանազանելու համար արդի գրականում ըն-դունուած է միայն օճառ ձևը, որից օճառա-խոտ, օճառացում (saponification) նոր բա-ռերը։

«նեարդ, կռճիկ, ջիղ» Ագաթ. Բրս. սղ. որ և օճառ Նիւս. Բն. Լծ. Նար. որից աճա-ռապատ «նեարդապատ, ջղապատ» Եզեկ. Լ. 22. Երզն. քեր. Նիւս. կազմ. աճառապինդ «ջղապինդ» Պիտ. (գրուած ունառապինդ Պիտառ.), աճառամաշկ «կռճիկների թառան-թը» ՓԲ. աճառային «կռճիկի վերաբերեալ» ՓԲ.-Նախորդից զանազանելու համար ար-դի գրականում ընդունած ձևն է միայն աճառ։

ԳՒՌ (dialectal) Ունենք աճառ Եւդ. Սեբ. «բոլորովին նոր, չհնացած, չմաշուած (տուն, շէնք, ըզ-գեստ)». յատկապէս ասում են նոր-աճառ Եւդ. 2. Ասլ. Սեբ. Սվ. «ուժը՝ թարմութիւնը տեղը, աշխոյժ, կայտառ, եռանդուն (մարդ, թև, թիկունք)». որից աճառուտ Զն. «աշխոյժ, կորովի, vigoureux». Զէյթունի բարբառով աաւում է աջօր «նոր (գինի, տիկ ևն)»։ Յայտ-նի չէ թե այս բառերը վերի աճառ ձևի՞ց են, թէ փոխառեալ թուրքերէնից. որովհետև միև-նոյն ժամանակ ունինք պրս. [arabic word] aǰar «թարմ ու դալար», քիրգիզ. [arabic word] aǰar, [arabic word] ažar «դէմքի առողջ և դեղեցիկ գոյն, կտաւի փայլ», [arabic word] aǰarlə «առողջ ու փայլուն ռոյնով»։ Աճառ «աշխոյժ» ձևը վերի բառից եթէ յառաջացած է, այդ պարագային պէտք է դնել հայերէնից իբր փոխառութիւն։

«սարք, կազմած», յատկապէս «ձիու կազմած» Ոսկ. Եբր. զ. «օ-ժիտ, հանդերձանք, զարդ, առիթ, պատճառ, նիւթ» Պիտ. Փիլ. Յհ. կաթ. Նար. որից նոճեա-յօճառ «նոճիի փայտից կազմուած» Նար. խչ։

= Պհյ. afčār «գործիք, կարասիք, սարք, կազմած» բառից, որից zēn. afč̌ār «թամբի սարք». նոյնից է պրս. [arabic word] afzar կամ [arabic word] avzar «համեմունք, կերակրի սարք. 2. գոր-ծիք արուեստաւորաց». ծագում է հին իրան-*api-čara -ձևից, որ կազմուած է api-մասնիկով čārā-«միջոց, ճար» բառից։ Այս-պէսով սրանց է կապւում նաև վրաց. აბჯარა աբջարի «զէնք, զրահ, սպառազինութիւն»։


Ամ, աց

s. adv.

year;
ամի ամի, ամ յամէ, ամ ըստ ամէ, yearly, annually, a year, every year;
յամէ եւս, the following year, the year after;
յառաջիկայ ամի, next year;
յանցելումամի, last year;
զայս —, յայսմ ամի, this year;
զամն ողջոյն, all the year;
ի վերջ կոյս ամին, towards the end of the year.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «տարի» ՍԳր. Ագաթ. «տա-րիք» Եւս. Ոսկ. որից ամամէջք «մի քանի տա-րուայ միջոցը» Ագաթ. ամանոր «նոր տարի», ամանորարեր Ագաթ. զ և առ նախդիրներով՝ զառամ «խիստ ծեր» Պիտ. զառամագոյն Եփր. աւետ. զառամանալ Յհ. իմ. ատ. եալ և եան մասնիկներով՝ միամեայ Յայսմ. եռամեայ, եռամեան, եռեմեան Պղատ. օրին. Փիւ. երե-քամեալ Եւս. քր. բազմամեայ Իմ. դ. 15. բազ-մամեան Մծբ. աւելի հին ձևով երկեամ, զեր-կեամ, երկեմեան, երկեմենից, երեամ, ե-րեմի ՍԳր. Ոսկ. մ. բ. 8. Ես. և բ. տիմ ե-րեմեան, երեմենի «3 տարեկան» ՍԳր. ու-թամեան Գծ. թ. 33. նոր գրականում ս մավերջ, կիսամեակ, տասնամեակ ևն։

ՓՈԽ. Հայերէնից է վրաց. ერკემალი երկեմալի, որի վրայ տե՛ս երկու։


Ամայի, այւոյ, յեաց

adj.

desert, uninhabited, deserted, uninhabitable, solitary, uncultivated, desolate.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. ւոյ, եաց) «անշէն, անբնակ» Խոր. Պիտ. Նար. «որբ ու անտէր լքուած» Փիլ. Պիտ. Նար. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 170-171. «պարապ տեղը. իզուր» Մագ. թղ, 22z առում ենաև ամա ԱԲ, ամայ «ամայի» Ոսկ. յհ. ա. 28. «բարբարական պտտող» Ոսկ. Եփես. 833. «անշնորհք» Բառ. երեմ. էջ 13. որից ամայութիւն «անշէնութիւն» Փիլ. Պիտ. Ոսկ. յհ. ը. 33. «լքումն, մենակ որբի պէս մը-նալը» Խոր. Ոսկ. յհ. ա. Անկ. Գիրք հին կտ. Ա. էջ 168. ամայական «վայրի (բոյս)» Նար. ամայանալ «անշէն մնալ» Խոր. Լստ. «հեռու-զուրկ մնալ» Խոսր. Փիլ. լիւս. «ճգնիլ, անա-պատ քաշուիլ» Գր. սրկ. «հնանալով մոռա-ցուիլ» Մագ. հին և ընտիր վկայութիւններն են Բուզ. Ե. 44 «Ողորմէր աղքատաց, գերեաց, ամայեաց (լքեալ)» և Ոսկ. ես. «ամայացոյց ի կախարդացն»։

Justi Zendsp. 26 կասկածով դնում է զնդ. amayavā «չնչին, ունայն, անար-ժեք», սանս. amāyá? զնդ. ma «չա-փել» արմատից։ (Bartholomae, Altir. Wört. 141 այս բառը մեկնում է «ցաւ, տառապանք», որով համեմատութիւնը ջնջւում է)։ Փառնակ, Անահիտ 1903, 101 և 1964, 97 ամայի (Բուզանդի մօտ] դնում է *ամարդի, որից ամատի= ամայի։ Ղափանցեան, ЗВО 23, 360 ան բացասականով-māy «չափեւ»։


Ամանակ

s.

time;
time or measure in music;
cf. Ժամանակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «ժամանակ» Փիլ. Պիտ. Յհ. իմ. ատ. Նար. որից ամանանան «ժամանակական» Նիւս. կազմ. ամանակեան Փիլ. ամանակութիւն «տարի» Շիր. հինգամա-նակ Թր. քեր. բազմամանակ Մագ. դուզնա-մանակեան Անյ. ստորոգ. հանգէտամանակ Վրդն. ծն. անամանակ Կնիք հաւ. էջ 266. եր-կամանակ Թր. քեր. Մագ. եռամանակ Թր. քեր. Մագ. յոգնամանակ Անյ. ստորոգ. յոգ-նամանակագոյն Պղատ. տիմ. ամանակաւոր (նոր բառ) ևն. արդի գրականում ամանակ նշանակում է միայն «ձայնաւորի կամ վանկի տևողութիւնը կամ չափը»։

= Պրս. [arabic word] amāna «ժամանակ» ձևից. պարսկերէնի մէջ այսպիսի բառ չկայ, բայց կայ [arabic word] amān «ժամանակ, ժամանակամի-ջոց», որի հետ միասին՝ հայերէնի միջոցով՝ ենթադրում եմ և amāna=պհլ. amānak ձևռ. ճիշտ ինչպէս որ հոմանիշ պրս. zamān ձևի հետ միաժամանակ կայ պրս. [arabic word] zamāna= պհլ. zamānak։-Պրս. [arabic word] ︎ amān համարւում է սովորաբար արաբերէն, ճիշտ ինչպես որ [arabic word] zamān «ժամանակ» բառն էլ համար-ւում է արաբերէն (արաբ. անկանոն յգ. լի-նում է [arabic word] azmān և ❇ azmina)։ Սակայն ինչպէս որ պրս. zamān բնիկ պարսկերէն է և ոչ բնաւ արաբերէն, ինչպէս ցոյց է տալիս հյ. ժամանակ բառը (Horn, Grund. § 659), նը-մանապէս և amān բնիկ պարսկերէն է, ինչ-պէս ցոյց է տալիս հյ. ամանակ բառը։ Արա-բերէն համարելու պատճառը եղել է երկու ու-րիշ համանուն բառերի գոյութիւնը արաբերէ-նում. այն է amān [arabic word] ︎ «փող, թմբուկ» և amān «անձնատուութիւն, ապահովութիւն, խնայել, ներում»։ Երեք նոյնահնչիւն բառերը միասին գործածուած են հետևեալ երկտո-ղում. Երբ միահաղոյն թմբուկ, շեփոր ու փող հնչեցին, Քաջերը առանց ժամանակ (կորցնե-լու) անձնատւութեան թուրը քաշեցին։-Աճ.


Ամբաստան, աց

s.

accuser, informer, plaintiff, complainant, prosecutor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «դատախազ, մէկի դէմ դատ պահանջող, չարախօս. 2. պահան-ջուած դատը, չարախօսութիւն» ՍԳր. Ոսկ. որից ամբաստան լինել կամ ամբաստանել «դատարանը գանգատ տալ, չարախօսել» ՍԳր. Ոսկ. ամբաստանութիւն ՍԳր. Եղիշ. Նոր գրականում ամբաստանեալ «դատի կանչուած անձը», ամբաստանագիր, ամբաստանական, ամբաստանիչ ևն։ Կիր. էջ 18 ունի աւելի պարզ մի ձև՝ ամբաստ լինել «ամբաստանել», բայց թուի թէ շինծու է։ (Այլ է Սոկր. 36 ամ-բասացեալ. «Թուիմ ոմանց աստ ամբասա-ցեալ». յոյն բնագիրն ունի ἀπεχβάνεσβαι «ա-տելի լինել», որից յայտնի է՝ որ բառը պէտք է ուղղել բամբասացեալ)։


Ամբար, ոյ, ոց

s.

provision;
cf. Համբար.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։

= Պհլ. պազ. anbār «հաւաքում, պաշար». anbarakpat «համբարակապետ», սրա հնա-գոյն համբար ձևի հետ նոյն է պհլ. hanbār «ատեւեղէնի պաշար». օր. hanbār i zamis-tān «ձմեռուայ պաշար» (Nyberg, Hilfsbuch 2, 99). պրս. [arabic word] anbār «շտեմարան» իրա-նեանից փոխառությամբ նաև թրք. [arabic word] ambar, քրդ. anbār, ասոր, լ. bit ambāre, նյն. ἀμπάρι, ալբան. ambar, chambar, բուլգար. ambar, hambar, սերռ. hambar, ռուս. aмбаръ, լեհ. ambar, imbar, հունգ. hambár, վրաց. ამბარი ամբարի (նաև համբարի), ուտ. համբար և վերջապէս ա-րաբ. [arabic word] anbar «մթերանոց», որ արաբ բառագիրները բնիկ կարծելով համարել են յոգնակի և ենթադրել են եզակի [arabic word] nibr «ամբար» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 118)։ Այս բոլորի արմատն է սանս. [other alphabet] č par և զնդ. [syriac word] par «լցնել», sam-մաս-նիկով՝ սանս. sampurag-զնդ. hampar-«լցնել». պհլ. anbārīt «լցնում է», պրս. [arabic word] anbāram «լցնում եմ» ևն։ -Հիւբշ. 95, 178։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սլմ. ամբար, Աւշ. ամբար, անբար, Սչ. ամբար, համբար, Մկ. Ոզմ. ամբmր, Վն. mմբmր, Տիգ. ամբառ, Հմշ. օմբար (սեռ. օմբրի), Զթ. ամբօյ, ամբոր, Հճ. ամբոյ. թւում է թէ այս բոլորը թուրքերէ-նից նոր փոխառութիւն են։ Հին է Նբ. ամրոց «աթարի դէզ», որ ծագում է ամբարոց բառից, միջին ձայնաւորի սղումով և յետոյ միջին բաղաձայնի անկումով (ամբարոց>ամբրոց >ամրոց), ճիշտ ինչպէս ունինք վարդապետ >*վարդպետ >վարպետ։ Միջին ամբրոց ձևը կայ դեռ պահուած արդի բարբառնեռում։


Ամբարիշտ, րշտի, շտաց

adj.

ungodly, impious, irreligious, sacrilegious, unholy, unrighteous, profane, extremely wicked, flagitious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «անաստուած չարա-գործ մարդ» ՍԳր. որից ամբարշտել ՍԳր. Եզն. որ և ամբարշտանալ Եզն. ամբարշտու-թիւն ՍԳր. Ագաթ. ամբարշտագոյն Եզն. Ոսկ. Ես. գրուած է նաև ամպարիշտ և անբարիշտ։


Ամբարհաւաճ, ի, ից

adj.

proud, haughty, presumptuous, arrogant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ամբարտաւան, հը-պարտ, բարձրամիտ» ՍԳր. որից ամբարհա-ւանիլ Ա. կոր. ժգ. 4. Ագաթ. Եփր. մն. 490. ամբարհաւանութիւն Իմ. ժէ. 7. Ոսկ. ամբար-հաւաճումն Կոչ. գրուած է նաև ամպարհաւաճ, ամբարահաւաճ Անկ. գիրք հին. կտ. Ա. էջ 12Ո։-Կառծելով ինչ որ հաւաճ արմատից կազմուել է նաև ուղիղհաւաճ «ուղղադաւան, ուղղահաւատ» Յհ. կթ։-Ամբարհաւան, ամ-բարտաւան, հպարտ և սնափառ հոմանիշնե-րի տարբերութեան վրայ խօսում են Մտթ. եւագր. էջ 130 և Տաթև. ամ. 244։


Ամբարտաւան, ի, ից

adj. adv.

proud, haughty, stiff, high, arrogant, vain, conceited;
presumptuous;
—ս, haughtily, proudly, highly.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «հպարտ, մեծա-միտ» ՍԳր. Ոսկ. Եբր. որից ամբարտաւանու-թիւն ՍԳր. ամբարտաւանական Ոսկ. Ես. ամ-բարտաւանիլ ՍԳր. կամ ամբարտաւանանալ Ոսկ. ա. կոր. ամբարտաւանատեաց Գ. մկ. զ. 8. անամբարտաւան էր ընդ Եղբ. 39. գրուած ամպարտաւանիլ Եփր. աւետ. 326,

-Պհ. *anbārtavān ձևից, որ ծագում է նոյն an-bār-«լցնել» արմատից՝ որից և ամ-բար, ամբարել, ամբարտակ. ամբարտաւանը նշանակում է բուն «լցեալ, լի հպարտու-թեամբ», ինչպես և պրս. [arabic word] anbārda «լցուած, հպարտութեամբ փքուած, հպարտ» (ըստ JRAs 1894, 443). մասնիկի համար հմմտ. ահլ. xustavān= խոստովան, astuvan «վստահելի, հաւատարիմ» = զնդ. āstavana «խոստովանող»։-Հիւբշ. 178։

Մատթ. եւագր. 130 աւան բառից։ ՆՀԲ ամբարձեալն... արտևանամբք։ Նոյնպէս և ՋԲ։ Հիւնք. Արտաւան յատուկ անունից Հիւբշ. 178, ծան. 3 կարծում է նաև ամ-պարտ-ա-վան, իբր պարտ արմատից, որից և հպարտ։ Թիրեաքեան, Կարնա-մակ, ծան. 35 ամբարտակ բառի հետ։


Ամբիոն

s.

cf. Ամբոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. ἀμβων «բոլորակաձև ցցուած տեղ, ինչպէս բլրի բարձունք՝ գագաթ, եկեղեցու ամբիոն», որից նաև ռուս. aмвонъ, ֆրանս. ambon, վրաց. ამბიონი ամբիոնի, որ մերին նման ունի ի յաւելուածը, թէև կայ նաև վրաց. ამბონი ամբիոնի։ Յոյն բառի ծագումը ան-ստոյգ է ըստ Boisacq, էջ 51։-Հիւբշ. 340։


Ամբոկ

s.

finishing;
յ— գործոյն ժամանել, to attain one's end or object, to complete, to bring to a conclusion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և ամբովկ, անբոկ «որևէ գործի կատարումը, վերջացնելը». ասւում է միայն ամբոկ գործոյ, որ մէկ անգամ ունի Ագաթ. և քանիցս անգամ Յհ. կթ. որից ամբոկել «ա-ւառտել» (գիտէ միայն ՓԲ)։


Ամբողջ, ից

adj.

entire, complete;
whole, total;
neat, perfect, exact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «բոլոր, բովանդակ. 2. ողջ, անարատ, անվնաս» Պիտ. Անկ. գիրք նոր կտ. էջ 138. որից ամբողջանալ, ամբողջապէս, ամբողջան «ամբողջովին» ևն, բոլորն էլ յե-տին. ինչ. Պիտ. Փիլ. Նար. և այլն։ Գրուած է ամպողջ Իրեն. հերձ. էջ 164 և 180։


Ամեթ

adj.

strong, firm, solid, massive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաստատուն, անփոփոխ, բերրի». հմմտ. հետևեալ վկայութիւնները. Ամեթ քա-րոզչութեամբք. Ագաթ. Սերտ և ամեթ ոգիքն, Ոսկ. բ. տիմ. 217. Ամեթ և զետեղ պահեսցի կարգ. Պիտ։ Որից ամեթագոյն «արդիւնա-ւէ՞տ» Եւագր. ժա (Վաստակքն ամեթագոյն են). ամեթանալ «ուռճանալ (բոյսի)» Շնորհ եդես. Ոսկ. յհ. ա. 1. ամեթութիւն «զօրաւոր՝ ամուր լինելը, ուռճանալը» ԱԲ. ամեթացեալ «փորձառու, գործի մէջ եփուած» Վրք. հց. ա. էջ 266։


Ամեթովս

s.

cf. Ամեթիւստոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. αμέϑυστος, որից փոխառեալ են նաև լտ. amethystus, ֆրանս. amé́thyste, գերմ. Amethyst, ռուս. aмeтистъ, վրաց. ამეთ-ვიხჯო ամեթվիստո ևն, բոլորն էլ «սուտակ» նշանակութեամբ։ Յունարէնում բառիս առա-ջին իմաստն է «առանց հարբեցութեան» (կազմուած ծ բացասականով՝ μεმύω «հար-բիլ» բայից). և գործ է ածւում նշանակելու համար մի խոտ՝ որ հարբածութեան դէմ դեղ էր։ Սուտակն էլ համարուելով հին յոյների մօտ հարբածութեան դեմ իբր միջոց՝ ստացել է այս անունը։-Հիւբշ. 340։


Ամեհի, հւոյ, հեաց

adj.

fierce, ferocious, savage, wild, unruly, untameable;
raging, furious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ւոյ, -եաց) «անզուսպ, կատաղի ձի, ալիք, կիրք). 2. անկիրթ (մանկութիւն)» Իմաստ. ժդ. 1. Ոսկ. «3. անմշակ, կորդ (հող)» Եփր. համաբ. 35. որից ամեհամուղ «ամեհին զսպող (սանձ)» Ոսկ. ամեհաբար Եփր. համաբ. 35. Մանդ. ամեհութիւն «վար-րենի բարք» Մագ. Սրգ. Լմբ. գրուած է ամա-հի Ոսկ. ա. տիմ. էջ 15, ամահութիւն Մառ. թղ. 27։-Տե՛ս և ումեկ բառի տակ։


Ամեն

cf. Ամէն;
cf. Ամենայն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. Ննխ. Տփ. ամէն, Ախց. Գոր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. ամմէն. Ռ. անմէն. Ոզմ. հա՛մմէն. Հմշ. էմէն. Ակն. էմմէն. Սլմ. ըմմէն. Անտ. է՛մըն. Տիգ. ըմմըն. Մրղ. ըմմըեն, զըմմըին, Ասլ. բամմէն. Մշ. յըմէն, Ալշ. յըմմէն. Մկ. հըմէն. Վն. հըմէն, զըմէն. Ագլ. Գղ. ա՛մման. Ղրդ. օմէն. Մղր. օ՛մմէն սեռ. ումմուզո՛ւն, ումուցո՛ւն. Մժ. ճումմուն։-Ինչպէս շատ բարբառների, նոյն-պէս և գրական լեզուի մէջ ամէն հնչւում է զոյգ մ-ով. այս բանը յառաջ է գալիս արդի հայերէնի այն յատկութիւնից, որով մի բառ աւելի ուժգին արտայայտելու համար երկ-րորդ վանկի առաջին բաղաձայնը կրկնւում է, եթէ 2 ձայնաւորի միջև ընկած լինի. ինչ, բոլլո՜ր, յիմմա՛ր, ապպո՜ւշ ևն. իսկ ամէն բառը միշտ էլ առատութեան հետ կապուած լինելով՝ ամմէն սաստկականը ընդհանուր գործածութիւն ստառաւ։


Ամիկ, մկի

s.

he-kid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ կցում է յն ἀμνός «գառնուկ» բա-ռին։ Այսպէս նաև Հիւնք։ Բայց այս ւն-բառը կցւում է լտ. agnus, հսլ. agne' iaene ևն հոմանիշների հետ և *αβνος ձևի վրայով հասնում է հնխ. aghnos ռառին, որից չի կարող ծագիլ հյ. ա-միկ (հմմտ. Boisacq, էջ 54)։


Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։

գործ չունի սրա հետ։ Lagarde, Ues. Abhd. 12-համեմատեց ասորի ձևի հետ, եսկ Arm. Stud. § 82 հարցնում է, թէ արդեօք յն. αμιβα «մի տեսակ կար-կանդակ» գործ ունի՞ սրա հետ։ (Boi-šacq 53 այս մեկնութիւնը չէ ընդունած և յն. բառը մնում է առանց ստուգաբա-նութեան)։ Հիւնք. ամիկ բառից։ ՀԲուս. § 81 համարում է «միրգ» և գուցէ նոյն ընդ ամլաճ (տե՛ս այս բառը), Հիւբշ. Pers. Stud. էջ 8 համեմատում է վերի իրանեան ձևերի հետ։ Նորայր ՀԱ 1921, 102 սանս. ամիշա «միս»»


Ամիրայ, ից

s.

knight;
sir, esquire, master.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (նաև յգ.-այիք, այեաց կամ այաց) «մահմետական իշխան, կուսա-կալ» Սեբ. Արծր. Պտմ. ներս. հյր. 67. Երզն, քեր. Ուռպ. Ուռհ. Մագ. որից ամիրայական Մագ. ամիրայապետել Արծր. ամիրայութիւն Վրդն. պտմ. Միխ. աս.-բառի երևոռոռ ձևն է ամիր Յիշատ. Վրդն. պտմ. 137, որից ա-միրապետ «արաբների խալիֆան» Յհ. կթ. Ուռպ. ամիրացուցանել Ասող. ամիրութիւն Վրդ. պտմ. ամիրացեալ «ամիրայ դարձած» Միխ. աս. 447։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ակն աբղան «մի տեսակ վերար-կու, որի մէջը առհասարակ բամբակ է լի-նում և մինչև ծնկներն է հասնում. տճկ, խըռխա». այս իմաստով էլ բառը գործա-ծական է երբեմն արևմտեան գրական լե-սուի մէջ։