Definitions containing the research նոյ : 6244 Results

Մարթեցուցանեմ, ուցի

va.

to render possible;
to execute, to carry into effect, to accomplish.


Մարթիմ, մարթի

v. imp.

it is possible;
զիա՞րդ — այդմ լինել, how can these things be?
չ-, ոչ —, it can't be, it is impossible;
—ցի՞, is it possible?.

NBHL (1)

Չմարթի արթնոյն ննջել. (Բրսղ. մրկ.։)


Մարթուն, թնոց

adj.

ingenious, clever, skilled;
cf. Մարթ.

NBHL (1)

Մարդն անուն, որ է մարթուն, այսինքն իմաստուն, ո՛չ մարմնոյս, այլ հոգւոյս. (Շ. թղթ.։)


Մարմաջեմ, եցի

vn. fig.

to itch, to feel an itching, titillation or pruriency, to have a tickling sensation;
to feel a desire to scratch oneself;
to be excited, incited, provoked, tickled or pleased.

NBHL (1)

ՄԱՐՄԱՋԵՄ κνήθω, κνήθομαι, κνάομαι , προσκνάομαι prurio, irritor. գրի եւ ՄԱՐՄԱՆՋԵԼ. Նոյն ընդ Մորմոքիլ. այսինքն եռալ մարմնոյ ի ջերմութենէ ուստէք, ի կծելոյ, եւ ի կսկծալոյ. եռք ունենալ, կճել, մըզմըզալ.


Մարմարեայ

cf. Մարմարեղէն.


Մարմարիոն, աց

s. adj.

marble;
—, of marble;
կարծր իբրեւ զ—, as hard as -.


Մարմարիոնեայ

cf. Մարմարեայ.

NBHL (1)

Զմարմին սրբոյն եդ ի մարմարիոնեայ տապան. (Տէր Իսրայէլ. նոյ. ՟Թ.։)


Մարմին, մնոց

s. geom.

body;
flesh;
man, creature, mortal;
corpse, dead body;
carcass, carrion;
body, consistency;
whole, ensemble;
solid;
— առնուլ, to become incarnate;
եւ բանն — եղեւ, and the Word was made flesh;
cf. Երկնային.

NBHL (4)

Մարմին մարդկան, անասնոց, թռչնոց, ձկանց։ Մարմինք երկնաւորք, եւ մարմինք երկրաւորք։ Զմարմին եւ զոգի։ Ոգւոց եւ մարմնոց։ Այս է մարմին իմ։ Մարմին նորա ոչ ետես ապականութիւն։ Անդամք մարմնոյ։ Գտին զայն ամենայն մարմին մեռեալ։ Զմարմինս նոցա կախեցին զպարսպէն.եւ այլն։

ՄԱՐՄԻՆ. σάρξ caro. Որպէս Միս՝ դիմաբաժանեալ ընդ արիւն. եւ ընդ ոսկր. ... եբր. պասար, չէար եւ այլն. այլ որպէս ի մեզ՝ նոյնպէս եւ յայլ լեզուս նոյնանայ ստէպ ընդ ՟Ա նշ.

Առ մի ի կողից նորա, եւ ելից ընդ այնր մարմին։ Մարմին ի մարմնոյ իմմէ. եղիցին երկուքն ի մարմին մի։ Երինջք ընտիրք մարմնով, վտիտք մարմնով։ Զոսկերօք եւ զմարմնովք նորա։ Հերք իմ եւ մարմինք։ Մարմին եւ արիւն ոչ յայտնեաց քեզ։ Հացն՝ զոր ես տաց, մարմին իմ է։ Կերիցեն թռչունք զմարմին քո։ Ոչ ամենայն նոյն մարմին է. այլ՝ այլ մարմին է մարդկան, եւ այլ մարմին անասնոց. եւ այլն. որպէս ի վեր անդր։ Ուստի նոյն բառք այլոց ազգաց ըստ կրկին նշ. թարգմանին ի մեզ ըստ տեղւոյն նաեւ Դի, Գէշ, Մարդ, Անձն, եւ այլն։ Որպէս Մարմին կոչի փոխաբերութեամբ եւ մարմնասէրք, երկրաքարշք վարուք, ընկղմեալք ի նիւթ։ Մարմին կոչի եւ իսկութիւն մարմնոյ՝ հակադրեալ ստուերի. որպէս եւ վերին երես մարմնոյ կամ մորթն, իբրեւ մասն մսոյ, եւ այլն։

Բանն մարմին եղեւ։ Տեսցէ ամենայն մարմին զփրկութիւն աստուծոյ մերոյ, եւ այլն։ Ձայն արձակեալ ի ձեռն մարմնոյն՝ զղազար կոչեաց. այսոքիկ լինին ի ձեռն մարմնոյն, այլ ոչ էին գորք մարմնոյ. (Պիտառ.։)


Մարմնաբանութիւն, ութեան

s.

somatology.

NBHL (1)

Ունէր նշանակել՝ Բան զմարմնոյ կամ ըստ մարմնոյ.


Մարմնագործութիւն, ութեան

s.

incorporation, embodiment.

NBHL (1)

Հաւատամք, զի ի հոգւոյն սրբոյ կազմութիւն մարմնագործութեան այնորիկ եղեւ։ Որոշել ոչ ուսեալք զմարմնագործութիւնսն՝ բանին միայն, եւ զմարդկայինսն՝ մարմնոյ եւեթ. (Սարկ. հանգ.։)


Մարմնազեղծութիւն, ութեան

s.

luxury, licentiousness, lechery, wantonness;
impotence, frigidity.

NBHL (1)

Ապականութիւն կամ պղծութիւն մարմնոյ.


Մարմնախորժ

adj.

pleasing or grateful to the senses.

NBHL (1)

Որ ինչ ախորժ եւ հաճոյական է մարմնոյ. հեշտալի.


Մարմնակալ, ի

s.

corporal, a fine linen-cloth on which the priest places the chalice at mass.

NBHL (1)

ՄԱՐՄՆԱԿԱԼ որ եւ ՄԱՐՄՆԱՊԵՏ. Սինդոն փոքր, կամ սուրբ կտաւ, որ դնի ի ներքոյ սկհւոյ եւ մաղզմայի՝ իբրու վերընկալ կամ պատանք մարմնոյն քրիստոսի. (Մաշտ. կիլիկ.։)


Մարմնական, ի, աց

adj.

corporeal, bodily;
mundane, worldly;
carnal, sensual.

NBHL (2)

σωματικός corporalis, corporeus σαρκικός carnalis. Սեպհական մարմնոյ. մարմնային. մարմնաւոր.

Վասն մարմնոյն եւ մարմնականացն կրից։ Ախտք ի մարմնականէ եւ յանձնականէ շարժութենէ. (Աթ. ՟Բ. ՟Գ։)


Մարմնակից, կցի, կցաց

adj. s.

of the same nature;
consanguineous;
fellow-man.

NBHL (3)

σύσσωμος concorporalis, ejusdem corporis. Կցորդ նոյն մարմնոյ. ունօղ զնոյն մարմին մարդկային.

ՄԱՐՄՆԱԿԻՑ. Կցորդ մարմնոյն քրիստոսի, եւ եկեղեցւոյ նորա աստ եւ յերկինս.

Արդարք մարմնակիցք տէրունական մարմնոյն։ Փեսայն քրիստոս ուրախ լիցի առ հարսինն, այս ինքն առ մարմնակից արդարսն. (Ագաթ.։)


Մարմնակրթութիւն, ութեան

s.

bodily exercise.

NBHL (1)

σωμασκία corporis exercitatio. Կրթութիւն մարմնոյ՝ ըստ ըմբշաց.


Մարմնաշարժութիւն, ութեան

s.

tickling, titillation, stimulant;
any movement of the body.

NBHL (2)

Շարժումն մարմնոյ. իբր խլրտումն ցանկական.

ՄԱՐՄՆԱՇԱՐԺՈՒԹԻՒՆ. ասի ռամկօրէն՝ եւ Պատահական շարժուած ինչ ո՛ր եւ է մասանց մարմնոյ. կոչեցեալ նաեւ Մարմնախաղաց։ Զորմէ կայ յիմարական գրուած ուրումն տգիտի յետնոյ։


Մարմնապահ, աց

s.

bodyguard, life-guardsman, yeoman of the guard.

NBHL (1)

σωματοφύλαξ corporis custos, satelles, stipator. Պահապան մարմնոյ մեծամեծաց. անձնապահ. թիկնապահ. արբանեակ.


Մարմնապատ

adj.

clothed with a body, corporeal.

NBHL (1)

Զայս սնտու եւ զկտաւ քթանեայ, որ ի պատանաց մարմնոյ նշանակ՝ գորբորա, եւ մարմնապատ է անուանեալ. (Մաշտ. կիլիկ.։)


Մարմնապատար

adj.

enveloping the whole body.

NBHL (1)

Պատիչ մարմնոյ լիով կամ բոլորական.


Մարմնապէս

adv. fig.

bodily, corporally;
materially;
carnally, sensually, lustfully;
essentially, really, substantially.

NBHL (1)

Մի՛ նայիք, ի միմեանս մարմնապէս (յն. ըստ մարմնոյ), այլ սիրովն յիսուսի քրիստոսի. (Ածազգ. ՟Դ։)


Մարմնասիրութիւն, ութեան

s.

sensuality, lust, concupiscence.

NBHL (1)

φιλοσωματία, φιλοσαρκία amor corporis vel carnis, carnalitas. Մարմնասէրն գոլ. սէր մարմնոյ.


Մարմնասպան

s.

self-murderer, suicide.

NBHL (1)

Սպանօղ մարմնոյ իւրոյ. անձնասպան.


Մարմնատեաց

adj.

despising carnal pleasures.

NBHL (1)

Ատեցօղ մարմնոյ եւ մարմնաւոր գրգանաց.


Մարմնացուցանեմ, ուցի

va.

to change into flesh;
to embody, to incarnate;
to figure, to impress with a form.

NBHL (1)

Զինքն մարմնացուցեալ եւ արիւնացուցեալ ի վերայ սրբութեան սեղանոյն, հրամայեաց սրբութեամբ ուտել եւ ըմպել. (Եղիշ. ննջ.։)


Մարմնաւոր, ի, աց

adj.

cf. Մարմնաւորական.

NBHL (1)

Եւ մանաւանդ՝ Որ ինչ հայի ի մարմին, կամ է ի կարգի մարմնոյ. մարմնային. մարմնական.


Մարմնաւորապէս

adv.

bodily;
really, actually.

NBHL (1)

σωματικῶς corporeo modo. Մարմնաւոր օրինակաւ. մարմնաբար. մարմնապէս. ըստ մարմնոյ.


Մարմնաւորութիւն, ութեան

s.

corporeity;
incarnation;
humanity.

NBHL (1)

Ո՛րչափ եւ գեղեցիկ էր կերպարանօք ըստ մարմնաւորութեանն, նոյնչափ չերեւէր ինչ շուք ըստ աստուածութեանն. (Ոսկ. ես. (որ հայի եւ ի ՟Ա նշ։))


Մարտակից, կցի, կցաց

s. adj.

companion in arms, fellow-soldier, comrade;
adversary, antagonist, opponent;
confederate, leagued, allied;
— գունդք, auxiliary forces;
— լինել, to fight in company.

NBHL (1)

ՄԱՐՏԱԿԻՑ. որպէս Դիմամարտ. ոսոխ. դէմընդդէմ կռուօղ. (նոյն հոմաձայնութիւն է եւ ի յն) իբրու լտ. adversarius, oppositus եւ այլն.


Մարտիկ, տկաց

s.

warrior, soldier, combatant;
ի —ս մտանել, to rush to the field of combat.

NBHL (1)

Որ ինչ իւղն մարտիկ նահատակին է, նոյնպէս եւ այլն. (Սեբեր. ՟Գ։)


Մարտիրոսակից, կցի, կցաց

adj.

suffering a similar martyrdom separately or together.

NBHL (1)

Ի միասին կամ նոյնպէս մարտիրոսացեալ. վկայակից.


Մաքալուկ

s. zool.

drepanis, sandmartin or shore-bird.

NBHL (1)

Անուն թռչնոյ. ըստ յն. տրէբանի՛ս. թ. դըռփանճըգ. այսինքն մանգաղուկ կամ մանգաղիկ. δρεπανίς drepanis, falcula, riparia.


Մաքառումն, ման

s.

cf. Մաքառ.

NBHL (1)

Ի նոյն խօսսն իւր է մաքառումն մի, զոր ասացեալ է նորա մեծապէս վասն բաշխից։ Միւս եւս գիրք՝ մաքառումն ընտրանաւ։ Տեսանեմք եւ զմաքառումն գայիոսի, զի էր նա այր կորովի եւ իմաստուն բանիւ. զի արարեալ է նորա զայս գիրս մաքառման ի հռոմ քաղաքի ընդդէմ պրոկղոսեայ (մոնտանեան). (Եւս. պտմ. ՟Դ. 26։ ՟Բ. 26։ ՟Զ. 20։)


Մաքսաւոր, աց

s.

custom-house officer, publican, tide-waiter.

NBHL (1)

Եւ մաքսաւորք զնոյն գործեն։ Մատթէոս մաքսաւոր։ Ընդ մաքսաւորս եւ եւ ընդ մեղաւորս։ Բարեկամ մաքսաւորաց եւ մեղաւորաց։ Մին փարիսեցի, եւ միւսն մաքսաւոր.եւ այլն։


Մաքրապէս

adv.

purely, neatly;
chastely, modestly;
merely, simply.

NBHL (1)

Եւ ոչ ճանաչել մաքրապէս կարեն զօգտակարն, եւ կամ զպատերազմողն։ Եւ ոչ միում աւուր նոյնք մեք մաքրապէս կամք մնամք, թո՛ղ թէ յամենայն ի կեանս, այլ՝ ե՛ւ մարմնով ե՛ւ հոգւովք միշտ հոսիմք եւ փոփոխիմք. (Առ որս. ՟Զ։)


Մաքրեմ, եցի

va.

to clean, to cleanse;
to purify;
to refine;
to purge;
to expiate, to sanctify;
— զոճ, to refine the style;
— զարիւն, to depurate or cleanse the blood;
— զխաւարտս, զընդեղէնս, to pick or cleanse vegetables, pulse;
— զանօթս խոհակերոցի, to scour, brighten or polish kitchen utensils.

NBHL (1)

καθαρίζω, ἁνακαθάρω, καθαρεύω , καθαίρω purgo, purifico, mundo ἑκμάσσω expurgo, abstergo σαρόω verro, scopis purgo. Մաքուր եւ սուրբ առնել. սրբել. յստակել. անաղտ եւ պայծառ կամ ջինջ կացուցանել. (ըստ մարմնոյ կամ ըստ հոգւոյ)


Մելան, ի, աւ

s.

ink.

NBHL (2)

Տո՛ւք բերել քարտէս եւ մելան, եւ գրեցէք ի բերանոյ դորա. (Պտմ. վր.։)

Եփեալ մելանաւ գրեալ էր։ Բե՛ր ինձ քարտէս եւ մելան։ Միտք մարդոյ քարտէս է. եթէ գայ չարն, մեղան եւ բան բերէ, չէ՛ արժան տալ ի նա զխորհուրդն, այլ ի ձեռս հոգւոյն ճարտարի. եւ զլեզուն նոյնպէս. (Վրք. հց. ՟Դ. ՟Ժ՟Դ. եւ ձեռ։)


Մեծաբանութիւն, ութեան

s.

big words, exaggeration, bombast, boasting, bragging, rodomontade, fustian, gasconade.

NBHL (1)

Մի՛ ելցէ մեծաբանութիւն ի բերանոյ ձերմէ։ Ոգի մեծաբանութեան ի բերան քո. (՟Ա. Թագ. ՟Բ. 3։ Յոբ. ՟Ը. 2։ Իսիւք. անդ ստէպ։)


Մեծաբեռն

cf. Ծանրաբեռն.

NBHL (1)

(Ոտք փղի յարմարեալ են) բառնալ զեծաբեռն ծանրութիւնն բազմադէզն մարմնոյն. (Վեցօր. ՟Թ։)


Մեծագին, գնոյ

cf. Մեծագնի.

NBHL (1)

Նարդեան ազնուի մեծագնոյ (կամ մեծագնւոյ). (Մրկ. ՟Ժ՟Դ. 3։ Յհ. ՟Ժ՟Բ. 3։)


Մեծագնի, գնւոյ

adj. adv.

costly, very dear, most expensive, high-priced, too dear, precious, rich, magnificent, sumptuous;
dearly, at avery high price;
— մեծագնել, — վաճառել, to buy or sell dearly, at a high price.

NBHL (1)

Իւղ անոյշ եւ մեծագնի՝ ամանիւ ամփոփի։ Եթէ ոք զմեծագնինի խոտէ։ Եւ մեծագնի հանդերձից։ Մեծագնի ակամբք։ Որպէս ակունս մեծագնիս. (Նար. երգ.։ Բրս. հց.։ Արծր. ՟Գ. 9։ ՟Ե. 13։ Յճխ. ՟Ժ։)


Մեծախորհուրդ

adj.

of exalted sentiments, noble-minded, magnanimous, generous, noble;
mysterious, involving a great mystery.

NBHL (1)

Որ մեծախորհուրդ քննութեամբ զհամեմատութիւն հնոյն ընդ նորոյս շարամանութեամբ ունի. (Լծ. կոչ.։ եւ Տօնակ.։)


Մեծակն

adj.

large-eyed.

NBHL (1)

Եւ ինքն մարիամ բարետեսիլ դիմօք, մեծակն, եւ անձամբ չափաւոր։ Ասի ըստ մարմնոյ մեծակն, եւ լայն երեսօք, որ է պատկեր իմանալի հոգւոյն գեղեցկութեան. (Տօնակ.։ Վրդն. յանթառամն.։)


Մեծամեծար

adj.

honorable, worthy of honour.

NBHL (1)

Մեծամեծար պատուով մեծարիցի։ Զնոյն եւ քրիստոսի մեծամեծար ընծայացուցեալ՝ ասէ, թէ զխաղաղութիւն թողում ձեզ։ Ի սակաւուցն մարթի զչափ առնուլ մեծամեծար պատկերին. (Ոսկ. մ. ՟Ա. 23։ ՟Բ. 7. 22.) յն. մեծ. պայծառ. արժանապատիւ։


Մեծանամ, ացայ

vn.

to grow, to increase in stature or size;
to become larger, greater;
to grow rich;
to become renowned;
— մեծութիւն յոյժ, to become very wealthy or immensely rich.

NBHL (1)

Ոչ կամօք ոք մեծանայյ, եւ ոչ ըստ կամաց է առողջութիւն մարմնոյ. (Իսիւք.։)


Մեծատուն, տանց

adj. s.

rich, wealthy, opulent;
the wealthy, rich people, the rich.

NBHL (1)

Կոչի հայր մեծատուն, կոչի եւ որդի մեծատուն, մեծատուն ի մեծատնոյ. (Սեբեր. ՟Բ։)


Մեծացուցանեմ, ուցի

va.

to enlarge, to make to grow, to increase, to augment, to extend;
to enrich;
to render powerful, mighty;
to favour, to befriend, to raise, to exalt, to dignify;
to glorify, to celebrate;
to magnify, to praise highly, to exalt, to extol;
to amplify, to exaggerate.

NBHL (1)

Ուստի ՄԵԾԱՑՈՒՍՑԷ՝ է նոյն իսկ օրհնութիւն տիրամօրն.


Մեծիմաստ

cf. Մեծիմաց.

NBHL (1)

Մեծիմաստ խոհականն չառնոյր յանձն զերթալն. (Յհ. կթ.։)


Մեծիմաց

adj.

of vast intellect, very wise, — learned, — ingenious.

NBHL (1)

Մեծիմաստ խոհականն չառնոյր յանձն զերթալն. (Յհ. կթ.։)


Մեկնանամ, ացայ

vn.

to retire, to go away, to remove to a distance.

NBHL (1)

Զմեկնանալն (այսինքն զհրաժարումն յաշխարհէ) կրթութիւն մահու եւ փախուստ մարմնոյ հարքն մեր անուանեցին. (Եւագր. ՟Ե։)