Your research : 41 Results for կալ

Entries' title containing կալ : 314 Results

Definitions containing the research կալ : 388 Results

Ռիմ

s.

wickedness.

• «չարութիւն» Հին բառ.=Բռ. երեմ. էջ 278. նոյն է ռեմ «ոխ, քէն» ՀՀԲ. որից ռեմակալ կամ ռիմակալ «ոխակալ» Մէոդ. խչ. էջ 160։

• ՆՀԲ ռեմակալ դնում է ռեմոն կամ ճարամ ձևերից։ Պատկանեան, Mamep I. 14 յիշում է պհլ. rīm «անմաքրու-թիւն, պղծութիւն»։


Սաղար (աց)

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Նոմիկոս (աց)

s.

lawyer, jurisconsult;
president.

• «դիւանադպիր, նօտար» Ոսկ մտթ. դ. (հրտր. Բազմ. 1913, 16 ա). Երզն. մտթ. 478. Ասոր. դատ. 41. Մխ. դտ. Վրք. հց. բ. 226. 227. «դատաւոր կամ կուսակալ» (Պիղատոսի համար է ասուած) Մագ. մեծ են. էջ 53։


Շահապ

cf. Շահապետ.

• , ի-ա հլ. «նախարարապետ, իշ-խան, գաւառապետ, քաղաքապետ» Գ. թգ. դ. 6. Հռ. ժզ. 23. Եւս. քր. ա. 65, 232. Եփր. բ. կոր. 111. Ագաթ. «որբերի խնամակալ» Փիլ. լիւս. 126։


Շաղ (ից)

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• ԳՒՌ.-Ալշ. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ռ. Սլմ. Վն. Տփ. շաղ, Զթ. շօղ, շող, Ագլ. շէհ «ցօղ».-2. Երև. Պլ. շաղէլ, Գոր. Ղրբ. Տփ. լա՛ղիլ «անձրևը բարակ ցօղել», Ալշ. Հճ. Ջղ. Մղ. շաղել, Զթ. Խրբ. շաղիլ, Տիգ. շmղէլ «ալիւր կամ ցեխ շաղախել, շաղուել». որ և Ակն. շէղիլ.-այս երկու իմաստները զանազանելու համար կազմուած է յետոյ, շաղվել «խմորը շաղախել», որից ունինք Ախց. Կր. Ննխ. Պլ. Սեբ. շաղվէլ, Հմշ. շաղ-վուշ, Ռ. շաղվէլ, շավղէլ, Ակն. շէղվիլ. (հին գործածութիւնը ունի Քուչ. 63).-ցօղի պատ-կերով է շաղ տալ Ախց. Երև. Տփ. «ցանել ցրուել»։-Նոր բառեր են շաղիկ, շաղաթա-թախ, ըաղակալել, շաղակոլոլ, շաղամէջ, շաղայրեց, շաղատար, շաղափուք, շաղոտիլ, շաղուիլ։


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

• ՆՀԲ արևիշուշտ և անշուշտ հանում է արևիսուտ, անսուտ ձևերից։ Տէրվ. Al-tarm. 103 շուշել, շուշտել, անշուշտ, ինչ-աէս և խոկալ՝ հանում է սանս. cank «հոգալ, կասկածիլ, մտածել» բայից. Հիւնք. պրս. sust «տկար»։


Ոխ (ի, ոյ, ից)

s.

rancour, inveterate hatred, resentment, concealed hate;
—ս ունել ընդ ումեք, —ս պահել ումեք, —ս ի մտի ունել, to harbour resentment, to hate, to owe or bear a grudge, to have a grudge or spite against, to bear malice or ill-will;
cf. Մթերեմ.

• (հների մէջ անեզական) «քէն, վրէժ-խնդրութիւն» ՍԳր. Եփր. աւետ. Փիլ. լին որից ոխանալ Ծն. խթ. 23. ոխացեալ Մրկ. զ. 19. ոխացուցանել Բուզ. ոխակալ ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. Եւագր. չոխակալ Ոսկ. մ. ա. 25. ոխաթափ Կոչ. 249. ոխերիմ կամ ոխորիմ «ըմբիշ» Եւս. քր. «անհաշտ թշնա-մի» Պիտ. Յհ. կթ. Խոսր. ոխութիւն ՍԳր. Եւագր. Բուզ. ևն։


Պետ (աց)

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• = Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

• Bugge IF 1, 453 *փիրկ ձևի միջնոր-դութեամբ հանում է հնխ. sphigró-s բառից. հմմտ. յն. σφἰγγω «կապել, սեղ-մել, ճնշել»։ Հիւնք. պրս. բէրչիյտէն «ոլորել զծայր»։ Karst, Յուշարձան 415 փակ բառի հետ մոնգոլ. buke, կալմուք. buku «ամուր, հաստատուն»։ Թիրեաք-


Շաքար (ի, աւ)

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «շաքար» Խոր. աշխ. Ոսկիփ. Վրք. հց. Բժշ. Բրս. մրկ. 278. Գնձ. Շնորհ. առակ. որից շաքարաբուղխ Ոսկ. լս. շաքար-բերան «քաղցրախօս» Կոստ. երզն. 140. նոր բառեր են շաքարեղէն, շաքարաջուր, շաքար-աման, շաքարաւազ, շաքարային, շաքար-ախտ, շաքարակալել, շաքարել, շաքարեղէգ, օաքարավաճառ ևն։ Գրուած է նաև շառար.


Շէն (շինից)

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «շինուածք, շինութիւն լինելը» Ոսկ. յհ. ա-22. Նխ. ա. եզր. «աւան, գիւղ» Բուզ. Եւս-պտմ. «մարդաբնակ, բնակելի, արգաւանդ, ուրախ, զուարճալի» ՍԳր. Ոսկ. Ագաթ. Եփր. թգ. որից շինել ՍԳր. շինութիւն ՍԳր. Եղիշ. շինական Ագաթ. Ոսկ. մ. գ. 25. շինանանա-գոյն «կարի վայրենաբար»! Բ. մկ. ժդ. 30 շինականաշէն Բուզ. շինակեաց Ագաթ. շի-նամէջ Ոսկ. մ. ա. 15. Ագաթ. շինարար Եփր. ծն. անշէն ՍԳր. Ոսկ. նորաշէն Ոսկ. ես. և ա. տիմ. մարդաշէն Բ. մկ. թ. 17. բարեշէն Մա-ղաք. գ. 15. Ոսկ. ես. երդաշէն Ոսկ. եփես. խորանաշէն Ագաթ. հաստաշինած Բուզ. մե-հենաշէն Ագաթ. շինասէր «շինարար» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 114. շինուածանիւթ, շինա-րարական (նոր բառեր). նաև բազմաթիւ տեղանունների ծայրին. ինչ. Հայկալէն, Հա-մամաշէն, Շակաշէն, Վարդաշէն, Արտաշէն, Վասակաշէն ևն։

• 166 սանս. kš̌i, յն. ϰει-(εύϰτἰμενος ձևի մէջ)։ Spiegel, Huzw. Gram. 190 զնդ. ši «բնակիլ» արմատից։ Pictet 2, 244 սանս. kši։ Müller SWAW 42, 254 զնռ. ši, յն. ϰτίζω։ Justi, Zendsp. 95 xši «բնա-կիլ» արմատի տակ։ Lag. Btrg. bktr. Lex. 63 զնդ. šayana, ինչպէս նաև բար. դութեանց վերջում, ինչ. Հայկաշէն, ճիշտ զնդ. Suγδōšayana։ Նոյնը նաև Müller SWAW 78, 431, Armeniaca IV 425 և Հիւբշ. KZ 23, 39։-Մորթման ZDMG 26, 565 բևեռ. šinidai կամ šini-dai «շինել տուի»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 շէն «գիւղ»=զնդ. šayana, իսկ շէն «ուրախ»=թրք. šen պատահա-կան է։ Justi, Kurd. Gr. 211 քրդ. niži nim «շինեմ»։ Տէրվ. Նախալ. 127 հնխ skaina ձևից։ Հիւնք. բոլորն էլ շէն «ու-րախ» բառից։ Հիւբշ. Arm. Gram. 213 դրած էր վերի ձևով՝ իբր իրանեան փո-խառութիւն. բայց Strassburger Eestsch. rift, էջ 70-71 ընդունելով որ ասորի բառը ըստ Nöldeke բնիկ սեմական է և պահլաւ բառը գոյութիւն չունի, հրա-ժարուեց նախորդ մեկնութիւնից և հայե-րէնը դրաւ բնիկ՝ իբր ցեղակից վերի բա-ռերի հետ, հնխ. kῥoinā-ձևից. միայն կասկածելի է համարում kի->շ ձայնա-փոխութիւնը, որ այլուր չի պատահում։ -Karst, Յուշարձան 415 մոնղոլ. čik, բուրեաթ. šike, seke, կալմուկ. tsekele, թունգուզ. tseke, seke, թրք. čun, čin կըրկըզ. šijn, šen «ուղիղ» բառերի հետ. Սանտալճեան, ՀԱ 1913, 409 խալդ. §i։ Վերի մեկնութիւնը հաստատեց Sale mann ИАН 1913, էջ 1130, հայերէնի հետ դնելով նորագիւտ սոգդ. sin ձևը։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 խալդ. -xinili։


Ուլն (լան, ուլունք, լանց)

s. fig.

neck;
զուլամբ երթալ, to fall headlong, head-foremost, to tumble, to fall;
to be plunged in sensuality;
to be sunk in debauchery, to wallow in voluptuousness;
pearl necklace;
Venetian pearls, bead, glass-bead, bugle;
knuckle-bones, cockle.

• ԳՒՌ.-Երև. Ջղ. ուլունք, Մկ. Վն. ուլնիկ, Տփ. հո՛զունք, Մրղ. իւլիւք, Գոր. Ղրբ. հի՛ւ լիունք, Շմ. հիւլիւնք, Ագլ. էօ՛լիւնք, ի՛զիւնք, հի՛զիւնք, Մշ. ուլինք, հլուն, Ախց. Խրբ. Կր. հլուն, Հմշ. Սեբ. հիլուն, Ննխ. հիլուն, հիւ-լիւն, Ալշ. հլու, Խ. Մկ. ուլիկ, Սլմ. իւլիկ՝, Հճ. հmլլու, Սվեդ. հըննէօգ, յգ. հըննիր. բո-լորն էլ նշանակում են «ուլունք, բունջուղ». նոյն է նաև Ախց. հլուն «ոլոռի մեծութեամբ կտոր կամ կաթիլ (շաքար, քրտինք)»։ կրօնական միաբանութիւն» Եղիշ. ևանոն. Շար. որից ուխտել ՍԳր. ուխտաւոր ՍԳր. Ագաթ. Եզն. ուխտադրուժ Երեմ. գ. 7-1Ս. Հռ. ա. 31. ուխտադիր ՍԳր. Ոսկ. բ. կոր. և եբր. ուխտակալ Ա. մկ. ժա. 33 ևն.-մհյ. ըխտաւոր «լուսնոտութիւն, épilepsie» Բժշ. (տե՛ս Բազմ. 1917, էջ 102ա)։


Ուղտ (ուց)

s.

camel;
մատակ —, she-camel;
տաճիկ —, dromedary;
զ—ու զձայն ածել, to bellow like a camel.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 հյ. ոխոտ բառից (ուղտը ոխակալ է)։ Klaproth. Mémoires 1, 436 գրում է սխալմամբ ուզտ և կցում է սանս. ouzza ձևի հետ! Peterm. 29 սանս. uštra։ Pott, Kurd Studien ZKM 4, 12 կարդում է նուն. պէս ուզտ և կցում է սանս. բառին։ Böttich. ZDMG 1850, 359, Arica 65, 59 սանս. ոնռ. պրս. աֆղան. ձևերի հետ։ Lag. Urgesch. 755 համարում է թէ š ձայնը ընկած և tr դարձած է ղտ։ Pic-tet 1, 385 նոյնպէս ուզտ ձևով է։ Müller SWAW 38, 574, Justi, Zenasp. 71 ևն սանս. և զնդ. ձևերի հետ։ Lag Arm Stud. § 1760 փոխառութիւն է համա-րում մի անծանօթ լեզուից և համեմա-տում է ռոթ. ulbandus, ս. գերմ. olvend բառերի հետ։ Boрp, Gram. Comp. 1, 399 սանս. uštra ձևից՝ r դառնալով ղ Տէրվ. Երկրագունտ 1884, 100-1Ո1 սանս. uštra ևն։ Հիւնք. ուխտ բառից։ Riabinin MSL 10, 15 դրաւ առաջին անգամ ասուր. udru բառից (նոյնը կրկնում է Scheftelowitz BВ 29. 69)։ Meillet, Esquisse 109 համարում է իրան. uštra բառի ասուրական ձևից փոխառեալ։ (Այս առթիւ Autran, Su-mer. et ind. II1 ասում է թէ š>Լ ձայ-


Պահ (ուց)

s.

guard, guardianship;
guard, sentry, mounting guard;
watch;
watching;
hour, moment, time;
guard, guard-house, post, vedette;
prison;
occupancy;
siege;
— դուռն, cf. Պահակ;
— ընդ —, from time to time;
յայնմ —ու, then, at that time;
ի —ուն յորում, at the time when;
յառաւօտուն —ուն, it was already the morning watch;
ի չորրորդում —ու գիշերոյն, about the fourth watch at night;
ի — աշխարհին, to keep the country;
ի — անձին, to save his life;
— ունել, to guard, to defend;
to mount guard;
ի — արկանել, ունել, ի —ու առնուլ զոք, to arrest, to put in prison;
— արկանել, ի — առնուլ, to besiege, to occupy;
դնել ի — to keep or place in reserve.

• , ու հլ. «պահելը, պահպանութիւն, 2. գիշերային պահպանութեան մէկ հերթը, որ է երեք ժամ. 3. ժամանակ. 4. բանտ բանտարկութիւն» ՍԳր. Եւս. քր. Սեբեր Բուզ. Եփր. թգ. Ոսկ. ես. Ագաթ. «մէկ ժամ» (օրը ունենալով 24 պահ) Մխ. բժշ. (տե՛ս Seidel § 170). որից պահ դուռն «կապան, դարբանդ» Եղիշ. պահք (ո հլ. յգ. գրծ. պա-հովք Եփր. համաբ. 192, բայց աւելի պա-հօք) «կերակուրներից ժուժկալութիւն» ՍԳր Կոչ. Ոսկ. պահել «պահել, պահպանել, ծած-կել, զգուշանալ, պաս բռնել» ՍԳր. Ագաթ. Բուզ. պահանք «բանտարգելութիւն» Ոսկ. մ. ա. 14, էջ 207. պահայոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. պահանորդ «պահապան» Նեեմ. դ. 9. Ոսկ. յհ, բ. 32. «ուղտապան, ջորեպան» Վրք. հց. «հմայեակ, յուռութք» Յայսմ. պահարկել Ագաթ. պահեստ ՍԳը Ագաթ. պահնակ Յհ. կթ. Մխ. անեզ. 34. ան պահ Սոկր. էջ 274. գիշերապահ ՍԳր. Ոսկ. մ. գ. 31. Ագաթ. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. դժուարապահ Սեբեր. Ոսկ. եփես. ետեղապահ Բուզ. գանձապահ Ա. մն. իր. 1. անձնապահապետ Ա. թագ. իր. 1. ժամապահ Վեցօր. Մծբ. խորհրդապահ Փարպ. կողմնա-պահ Բ. մկ. ժբ. 32. կենդանապահ Եզն. խո-րանապահ Բուզ. թիկնապահ Խոր. խրամա-պահ Գ. մկ. ե. 24. ցերեկապահ «ցերեկուայ պահակութիւնը» Նորպգիւտ Ա. մնաց. թ. 23. դռնապահ Բ. մկ. ժգ. 15. անվերապահ, ան-վերապահօրէն, անասնապահութիւն (նոր բառեր) ևն. նոր առումով ունինք մհյ. պահ «յղի», պահնալ «յղիանալ» (երկուսն էլ ձիու և շան համար ասուած). Վստկ. 202, 221 առանձեն տե՛ս պահակ, պահապան, պահա-կապան, պահակեր, պահանգ։-Բառիս հնա-գոյն ձևն է պարհ, որ ոսկեդարեան գրաևա-նութեան մնացորդների մէջ էլ մի քանի տեղ պահուած է. այսպէս՝ պարհք «պահք, պաս» Եփր. ա. ևոր. 60, 68, 80. պարհել «պահել» Բ. մկ. գ. I. Յոբ. իդ. 15. Եփր. հռ. 17, 31, 46. ա. կոր. 62, 65, 68. գ. կոր. 117. Կըրկ-նագիր Ագաթ. 75 բ. ուր և ունինք պարհեսցէ 50 բ. պարհեաց 73ա։


Պայլ

s.

bailiff, city magistrate, magistrate.

• = Հֆրանս. bail «կառավարիչ, հսկող, դա-տաւոր», ֆրանս. baile «խնամակալ, դես-պան Վենետկեցոց ի Պօլիս», bailli «ոստի-կան դատաստանաց, դատաւոր», bailli-áge «դատաւորութիւն, սահման դատաւորի 2. ատեան, տուն դատաւորի», իտաւ. bailo balio «կառավարիչ, դատաւոր», balia «իշ-խանութիւն», balioso «զօրեղ, հզօր», որից նաև թրք. [arabic word] balyōz «դեսպան Վենետկե-ցոց ի Պօլիս», ռմկ. պալեօզ «մեծահարուստ անձնաւորութիւն»։-Հիւբշ. 390-1


Պանդոկի (կւոյ)

cf. Պանդոկ.

• Ստուգաբանութիւնը տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. էջ 710. «Զնոյն ասել (իմա՛ վերոյիշեալ) պանդուկին, այս է ամենընկալ»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև ՆՀԲ, Müller SWAW 66, 278 և Հիւնք.։


Տառատոկ (աց)

s.

military coat or mantle, cassock, capote;
doublet, jerkin.

• Հացունի, Պտմ. տարազի 159 «չորս տարերց դիմացող հաստ շոր», ուրեմն մեկնում է տարր և տոկալ բառերից!


Տափ (տափք, եր)

s.

plain, flat country or district.

• ՓՈԽ.-Վրաց. მოტაბაკებული մոտաբակե-բուլի «տափակաւուն, հարթ» Չուբինով 849 (առաջին մո -և վերջին -բուլի մասնիկ են. առանձին *տաբակի ձևը չունի Չուբի-նով).-հայ բոշ. tap'ak «տափակ», որից ծածկալեզւով tap'ak sis (sis «գլուխ») բռուս» (Finck, Die Sprache der arm. Zi-geuner, ЗАН 1907, էջ 121), որի հետ կաղ-մութեամբ նոյն է գալիս Պլ. ծծկ. տափակ «եւրոպացի» (ակնարկութեամբ նրանց յար-դեայ տափակ գլխարկի).-օսս. տափան «հարթ, տափարակ», քրդ. [arabic word] tāpān «տա-փարակ», թրք. գւռ. Եւդ. [arabic word] tapan «տա-փան» (ԳԴ պէրէն բառի տակ, Յուշարձան 329), թրք. գւռ. Սլմ. tapan «տափան», որից tapanlamak «տափնել», նոյնպէս և Ղառա-խի թուրքերի մէջ՝ թափան «տափան» (նա-խաձայնի համար հմմտ. Բբ. թափան «աա-փան», թափնէլ «տափանել»)։-Այս բոլորից աւելի հետաքրքրական են արաբ. [arabic word] taii «կողմ. 2. գետի ափ. Յ. շէն տեղ, հող», [arabic word] tāffa «սարի և դաշտի միջի մասը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 802-3)։ Հայերէնը չի կարող սրանցից փոխառեալ լինել, որով-հետև գործածուած է Ե դարում. ուստի ա-րաբ. բառը կա՛մ պատահական է և կամ փոխառեալ հայերէնից։


Փռատոր (աց)

s.

member of a curia.

• , ի-ա հլ. «գործակալ». վէև ան-գամ ունի Պղատ. տիմ. 82, որ և իբր բացա-տրութիւն աւելացնում է «որք են վերագոյն պաշտօնեայք տաճարին»։


Քաղց (ի, ոյ, ից)

s. adj.

hunger;
hungry;
— դժնդակ, ուժգին, անհնարին, violent, canine, ravenous, appetite, or hunger;
յուղել զ—, to excite, sharpen or quicken the appetite;
—իւ հարկանիլ, to be hunger-beaten, to be or feel hungry;
մեռանել առ —ոյն, to starve, to die of starvation;
հարկանել զ—, to stay or satiate hunger.

• Böttich. ZDMG 1850, 363 և Arica 81, 351 սանս. kāmkšā։ Տէրվիշ. AI-tarm. 40 գոթ. grē̄dus «քաղց», հպլ. глади «քաղց» ձևերի հետ։ Նուն. Նա-խալ. 79 թերևս հնխ. gardh կամ ghardh «ցանկալ» արմատից. հմմտ. սանս. gardh, հսլ. ժլըդատի, գոթ. grādus «քաղց» և հյ. ժլատ։ Հիւնք. աղց բա-ռից։ Müller WZKM 9, 381 զնդ. qar,


Քանուն

cf. Քանոն.

• «մահճակալի կամ գահոյքի սիւները» Յուդթ. ժգ. 8 (Մատեան առ քա-նուն գահոյիցն τω ϰανόνι τῆς ϰλίνης), «հիւս-նի կամ ատաղձագործի քանոն, գիծ քաշե-լու տափարակ և ուղիղ տախտակ. փխբ. ուղղութիւն, կարգ, օրէնք, կանոն» Փիլ. Ճառընտ. (սեռ. քաննոյ, գրծ. քաննով). ո-րից քաննակ «տախտակ» Ոսկ. յհ. բ. 8. քանընեցեալ «ուղիղ, կարգաւորեալ» Փիլ. նև. առում է նաև քանոն, ի-ա հլ. «ռա-ռագեղի ճաղերը» Վեցօր. 198. յետնաբար քանոն, քանովն «գիծ քաշելու քանոն» Սարգ. Անյ. բարձր. Արծր. ևն։


Փադան

s.

head-hand, veil.

• = Պհլ. [other alphabet] ︎ padām «ըստ զրադաշտա-կան դենի՝ աղօթքի ժամանակ քիթն ու բերա-նը կապելու կողպատ, որով մարդուս անմա-քուր շունչը արգիլւում էր սուրբ կրակին դիպչելուց», փարս. panām, panōm, պրս. [arabic word] fadām «փադամ, որ է պարտակ ին։ զոր կալնուն կանայք զերեսօք իւրեանց»։ Պհլ. ձևը տալիս է հյ. փադամ. բայց նրա հետ կար անշուշտ նաև աւելի հին padān, ձևը, ինչպէս ցոյց է տալիս զնդ. [other alphabet] paitidāna-հոմանիշը և որից ձևացած է հյ. փադան։ Զնդ. մայր ձևը կազմուած է paiti-մասնիկով dā «դնել» արմատից և բուն նշ. «դէմը դրուած» (Bartholomae, Altir. Wort. 830)։ Իրանեանից են փոխառեալ նաև թալմ. [hebrew word] fadāmā, արաբ. [arabic word] faddām, որ Կամուս, թրք. թրգմ. Գ. 529 մեկնում է «շորի կտոր, որ զրադաշտականները ջուր խմելու ժամանակ բերանին են կատում»։ Իրանեան ձևերի ձայնափոխութեանց վրայ տե՛ս Benveniste 33, BSL л 99, էջ 158։-Հիւբշ. էջ 254։


Փետուր (տրոց)

s.

feather;
նուրբ, մանր —ք, down, soft feathers;
խոշոր —ք, master or longest quills;
յարդարել զ—ս, to preen, cleanse or dress the feathers;
աւել ի փետրոց, featherbroom.

• ԳՒՌ.-Վն. փիտուր, Սլմ. փիտուռ, Սվեդ. փիդէօր, Մրղ. փութուր.-շրջմամբ փ և տ տեղափոխուելով և ձայների աստիճանը փոխանակելով՝ Ջղ. թեփուռ, Գոր. Ղրբ. Շմ. թէփուռ, Ագլ. թmփիւռ, Ախց. կր. թեպուր. Ալշ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. թէբուր, Ակն. Ռ. թէբուռ, Ասլ. թէբիւր, Զթ. թօբույ, թօբուր, Հճ. թուբուլ.-կրկին ձևերն էլ ունի Սեբ. փէդուր, թէբուր։-Ածանցեալ ձևով Ալշ. փէդռել, Երև. թէբռէլ «հաւը ևն փետրատել» (փետռել ձևով յիշում է Բառ. երեմ. էջ 273)։ նոր բառեր են փետրակալել, փետրահան, փետրփոխուկ, անփետուր։-Rivola, Բառ. հայոց 1633, էջ 134 և 376 ունի թևուր «փե-տուր» ձևը, որ ծագում է թեպուր բառից՝ թև բառի նմանութեամբ ձևափոխուելով։


Փիլոն (ի)

s.

cloak, mantle;
priest's mantle.

• ԳՒՌ-Այ». Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. փիլոն, Ախց. Երև. Ննխ. Կր. Պլ. Ռ. Սչ. Տփ. փիլօն, Մրղ. փիլուն, Հմշ. Սեբ. փիլէօն, Մկ. փի-լիւն, Զթ. փիւիւն, Սվեդ. փիլլիւն, Շմ. Ղրբ. փէլուն, Ասլ. փիլան. բոլորն էլ «կրօնաւորի վերարկու» իմաստով.-կարևոր է յիշել փիլոն Բլ. «ցորենը դեռ հասկի մէջ եղած Գամանաև հատիկի վրայի կեղևը, որ կալսե-լով պիտի բաժանուի»։


Քէն (քինու)

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

• , ու հլ. «ոխ, վրէժ, նախանձ, ոխա-կալութիւն» Գ. մկ. դ. 9. Երեմ. խը. 39. Ոսկ. մ. բ. 15. Ագաթ. որից քինալ, քինանալ «ոխ պահել, մախալ» Թուոց լե. 21. Սեբեր. Եզն. Եփր. ծն. քինախնդիր Թուոց իե. 13. Եփր. թգ. 432. քինահանութիւն Ոսկ. մտթ. քինայոյզ Եփր. ել. քինաւոր Եւս. պտմ. քի-նութիւն Ագաթ. Եփր. օրին. անքէն Փիլ. Ե-ղիշ. Երև. էջ 317, անքինահան Մանդ. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2oinā-ձևից, որ նշանակում է «վրէժ, պատիժ, 2. յանցանքի քաւութեան համար նշանակուած գինը. 3, ընդհանրապէս գին, արժէք. 4. պատիւ». սրա ժառանգներն են զնդ. kaena-«պատիժ, վրէժ», պհլ. [other alphabet] kēn «վրէժ, թշնամու-թիւն», kēnītan «քինալ», պազ. kīn «չարիք, թշնամութիւն», kinvar «թշնամի, քինաւոր». արս. [arabic word] kin, [arabic word] kina «ոխ, վրէժ, բար-կութիւն, թշնամութիւն, ատելութիւն», [arabic word] Linavar «ոխակալ, քինաւոր», kinaxuāh «քինախնդիր», բելուճ. k'enaγ «թշնամու-թիւն, վրէժ, ոխ», քրդ. kin «վրէժ, հակա-ռակութիւն», յն. ποινή «արեան գին, փրը-կանք, քաւութիւն, պատիժ, վրէժ», լտ. poe-na (փոխառեալ յունարէնից) «յանցանքի փոխարէն փրկանք, տուգանք, պատիժ, ցաւ, վիշտ, Վրէժ (անձնաւորեալ»), punio «պատժել, վրէժը լուծել», հսլ. cšna «պա-տիժ, տուգանք, գին, արժէք, պատիւ». ռուս-цeнa «գին», լիթ. kaine «գին, արժէր». pus-kainu «կիտագնի» (տարբեր է իռլ. cin «պարտք», cāin «տուգանք»)։ Հնխ. kšoina-յառաջանում է հնխ. k2ei-արմատից, որ նշ. «պատկառիլ, պատուել, յարգել, գնա-հատել, պատժել», և որի ժառանգներն են սանս. čáyatē «վրէժ առնել, պատժել», cáyati «յարգել», զնդ. kāy-«տուգանք վը-ճարել, պատժել, վրէժ լուծել», čiϑā-«պա-տիժ, տուգանք, քաւութիւն», օսս. čitha «պատիւ», սերբ. käjati «վրէժ առնել», յն. *tω «գնահատել, գին կտրել, պատուել», τίσις «վճարում, պատիժ, վրէժ», τίνω «վճարել, պարտքը տալ, քաւել», τείνυμαь «գինն ստանալ, պատժել», τιμή «գնահա-տութիւն, յարգ, գին, պատիւ, արժանիք. պատիժ, վրէժ», τιμαν «գինը նշանակել, պատժի չափը որոշել, պատուէլ», τιμιος «թանկագին, պատուաւոր, սիրելի» ևն (Po-korny 1, 508, Boisacq 801, 971, 973, Ber-neker 124, 469, Trautmann 113, Meillet-Brnout 747)։ Չի գտնւում գերմանական, իտալական ևև կելտական ընտանիքնեռում.-Պարսկերէնից են փոխառեալ արևել. թրք. [arabic word] kinah «նախանձ», չաղաթ. kine «ոխ», ն. ասոր. k'in «վրէժ»։


Քիթ (քթաց)

s.

nose;
— կենդանեաց, snout, muzzle;
մեծ, փոքր, սրածայր, շրջեալ, տափակ —, a large, big or bottle, little, pointed, turned up, snub or fiat nose;
զ—ս, ի վեր տանել, to turn up the nose, to look scornful, haughty;
այսրէն ընդ ս-ն դառնալ, to get into the nose, to go the wrong way in swallowing.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Զթ. Կր. Հճ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. քիթ, Ասլ. քիթ, քի*, Վն. ք'իթ, Մշ. քիտ, Գոր. Ղրբ. քէթ. Ակն. Խրբ. Հմշ. Մկ. Ջղ. Տիգ. Տփ. քինթ, Յղ. քէնթ, Ագլ. քայնթ, Սվեդ. քէնթ. -թըր-քախօս հայերից Ատն. քընթ (Արևելք 1888 նոյ. 9).-Ղրբ. գործածւում է յգ. քթեր ձևով. նոյնը գտնում ենք նաև Բուզ. ե. 3՝ Ընդ քիթս նորա, Կղնկտ. հրտր. Էմ. էջ 109՝ Չտեղի ջնչառու քթացն։-Նոր բառեր են քթկալ, քթածակ, քթահազ, քթառ, քթաւր, քթատել, քիթառնիչ, քիթբլուկ, քիթկախ, քթապինչ, քթատանկ ևն։


Քուն (քնոյ, ով)

s.

sleep, slumber, nap, rest, repose, pause;
— մահու, sleep of death;
քաղցր, ախորժ, հան գիստ, խաղաղ, փրկաւէտ, կենսանորոգ, —, soft, agreeable, tranquil, calm, healthy, refreshing slumber;
— թեթեւ, ընդհատ, անհանգիստ, յուղեալ or խռովեալ, դժնդակ, ծանր, վնասակար, մահացու —, light, broken, agitated, troubled, hard, heavy, dangerous, mortal sleep;
ի — լինել, երթալ, քնոյ տալ զանձն, to sleep, to go to sleep, to lie down, to repose;
զքնով անկանիլ, ի — մտանել, to be overcome with sleep, to fall asleep;
ննջել — յաւիտենից, to sleep the sleep that knows no waking;
ի — առնուլ, to send to sleep;
(յորորանի ) to lull or rock to sleep;
խոր — ի լինել, to be in a sound sleep, to sleep soundly;
ճաշակել զքաղցրութիւնս քնոյ, to enjoy sleep;
ի — գտանել զոք, to find a person asleep;
խռովել, ընդհատել, խափանել, զ—, to trouble, to disturb or break one's sleep, to awake, to rouse;
իբրեւ — ընդ արթունս լինել, to be half asleep;
հատանիլ քնոյ յաչաց, to lose one's sleep;
— քաղցրանինջ հատեալ էր յարտեւանաց նորա, calm sleep was unknown to him;
փախեաւ յինէն —, sleep fled far from me;
այս ի — տանի, that causes sleep;
ընկղմեալ ի — թանձրութեան, buried in sleep, fast asleep;
— հատեալ է յաչաց իմոց զցայգ եւ զցերեկ, I sleep neither night nor day, I am sleepless.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Երև. Զթ. Խրբ. կր. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. Տիգ. քուն, Մկ. Վն. ք'ուն, Գոր. Ղրբ. քօն, քէօն, Սվեդ. քօն, Ասլ. Սլմ. քիւն, Ագլ. Մրղ. ք'իւն (բայց բայը Մրղ. քինէլ), Շմ. քըն։ Նոր բառեր են քնալ, քնանալ, քնուկ, քննջել, քնոց, քնոտիլ, քնազղեղ, քնաթա-թախ, քնակալած, քնակոխ, քնակոլոլ, քնա-ճոսր, քնաձայն, քնատ, քնաշոր, քնատեղ, քնատէր, քներակ, քնխօս, քնկատ, քնկրիլ. քունխրտուկ, քունկռիւ, քունքունատել ևն։ Հետաքրքրական է Հճ. դmգ'գ'ուն «արթուն, անքուն», որ տքուն ձևն է։


Տեւ

s. adv.

duration;
*oak or elm leaves for fodder;
ի —, durably, lastingly, for ever;
ի — երթալ or — պահիլ, cf. Տեւեմ.

• «երկար քշելը, տոկալը» Ոսկ. ես. որից ի տև «երկար ժամանակ» Ոսկ. փիլ. և ես. 367. տևել «ժամանակ քաշել, դիմա-նալ» Յես. ժթ. 49. Եզն. «համբերել, դիմա-որել» Ա. կոր. ժգ. 7. Եւս. պտմ. Եփր. ազ։ ռեանան Ոսկ. մ. ա. 20, բ. 8. ա. տիմ. տևա-կանութիւն Ոսկ. ես. անտևական Եզն. յարա-տևել Արծր. երկարատևութիւն Պիտ. միա-տևակ Նար. կուս. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dewə-արմատից, որի միւս ժառանգներն են լտ. dū-r-o «տևել, դիմանալ, տոկալ», dū-dum «ի վաղուց հե-տէ», յն. δήν (<δքήν), δαρίν «երկար ժամա-նաև, ի վաղուց հետէ», հսլ. davē «էր եր-ռեմն», davinū «հին, հնուց», ռուս. давнo «վաղուց» ևն (Pokorny 1, 778-780)։ Այս բոլորի ծագումը մանրամասն տե՛ս երկայն բառի տակ։-Հիւբշ. 497։


Տիկ (տկաց)

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

• , ի-ա հլ. «տիկ, տկճոր» ՍԳր. Ա-դաթ. Եփր. յես. 306. Սեբեր. 136. որից տիճոր «տիկ կամ գռեխ» Շնորհ, առ. 94. Վրդն. առակ. 48. Մարթին. տիկտեսակ Խոր. տկզարկ Առաք. լծ. սահմ. 615. նոր գրա-կանի մէջ՝ տկալաստ ևն։

• ՓՈԽ.-Վրաց. ტიკი տիկի, ტიკჭორა տիկճո-հա, ուտ. տիկ «գինու տիկ», ն. ասոր. kučur «գինու փոքր տիկ» (Kалашевъ, Aиоорcко-Pуcc. cлов. 306), որ յառաջացած է տկճոր բառից նախաձայն տ-ի անկումով.-հյ. գւռ. նաւտիկ ձևից է վրաց. ნავტიკი նավտիկի «տկալաստ», որից էլ მენავტიკე մենավտի-կե «տկալաստի տէրը»։ Հայերէնից պէտր է փոխառեալ դնել նաև վրաց. ტერობა տղ'րոբա «ուտելուց ճաքիլ, տկռիլ» (ըստ որում տկռիլ զուտ հայկական կազմութիւն ունի), բայց պատահական են վրաց. ვյრელა տկրեցա «այրելուց փքուիլ, ուռիլ» և արաբ. [arabic word] daqar «շատ ուտելով փորը տկռիլ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 858)։


Տիփտիկոն (ի)

s.

diptycha.

• = Յն. δίπτυχον, որից նաև լտ. diptychum, dypticum, ֆրանս. diptyques «տախտակ ցանկ, ցուցակ», այսպէս էին կոչւում յատ. կապէս այն տախտակները, որոնց վրայ Հը-ռովմայեցիք գրում էին անուանի բդեշխների և մեծ ատենակալների անունները. քրիստո-նէութեան ժամանակ էլ այս անունով էին կոչ-ւում այն տախտակները, որոնց վրայ վան-քերում և եկեղեցիներում նշանակւում էին եպիսկոպոսների և բարերարների անուննե-րը պատարագի մէջ յիշելու համար։-Հիւբշ. էջ 384։


Տոկ (ոյ)

s. adj. adv.

persistence, resistance, patience;
duration;
resisting, persisting, durable, lasting;
ի — or —ս, long, a long time;
ի — անկանել, ձգել, to be prolonged, protracted, to last;
— ունել, to have duration;
ի — կտտել or տանջել, to subject to lingering torture.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վր-կայութեան) «դիմացկանութիւն, տոկալ տևելը» Կոչ. 420. Ոսկ. մ. ա. 16. «երկար տևողութեամբ, շատ» Սեբեր. 108. Ագաթ. «յաջողակ, ուժեղ, լաւ փչող (քամի)». հմմտ նաւ անկասկած է յընկղմելոյ և ի խափանև-լոյ մինչդեռ յաջողակ և տոկ օդով առաջնոր-դիցի. Սարգ. ա. յհ. դ, էջ 679 ա տպ.=էջ 534բ տպ. (այս նշանակութիւնը՝ որ չունի ՆՀԲ, կազմուած է տևականութիւնը զուգոր-դելով ուժի հետ). որից տոկալ «ժուժել, համբերել, դիմադրել» Ել. ժը. 23. Եղն. տո-կազուցանել Նիւս. բն. տոկուն Փարպ. Փիլ, անտոկ Ոսկ. եփես. 830. անտոկութիւն Դիոն. ածայ. դժուարատոկ Պրպմ. 164։


Օրան (աց)

s.

bundle of corn, sheaf, shock, stack.

• , ի-ա հլ. «որաների դէզ. կալսելու համար հաւաքուած ցորենը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Եփր. մն. 476։


Քար (ի, ամբ, ինք, անց)

s. chem.

stone;
պատուական —, precious stone, jewel, gem;
— դժոխայինշ, infernal stone, caustic;
— կրային, limestone;
— ծանրակշիռ, ponderous, heavy spar, cawk;
— մանրիկ, small stone, pebble, gravel;
հարկանել —իւ, քար կոծել ամբք, to stone, to lapidate, to stone to death;
հալածել —ամբք, to pelt with stones;
չթողուլ, չմնալ, — ի —ի վերայ, not to leave, not to remain one stone standing;
հարկանել զոտն զ—ի, to strike the foot against a stone;
միով —ամբ զերկուս պարսաքարել (ընդ աջ եւ ընդ ահեակ յջողել), to kill two birds with one stone;

• ՓՈԽ.-Վրաց. ჭარაუი քարափի «ժայռ», ჭარაფოვანი քարափովանի «ժայռուտ, քա-րոտ», ჭარაგოზა քարագոզա «քարի վրայ մամուռ» (առաջին երկուսը գալիս են հւ. քա-րափն բառից, որ հին իմաստով նշանակում էր «ափն քարի, քարաժայռի եզը, վերնա-կողմն և ստորոտ ապառաժ լերանց» Լծ փիլ. Վրք. հց. Ուռհ. իսկ նոր իմաստով «ծո-վի կամ գետի եզերքը շինուած սալայատակ, quai», գւռ. «ժայռ» Երև. Լ. Շլ. Տփ.-եր-րորդը գալիս է քարաքոս ձևից). უირუზკარი փիրուզքարի «փիրուզակ», որ գործածում է Գրիշաշվիլի, Զվելի քալաքիս բոհեմա, էջ 56 249 (հաղորդեց Գ. Ասատուր)։-Կպդվկ. յն. x2ρ3 «փոքրիկ քար, որով մեծ քարերը ամ-րացնում և հաստատում են» (Kαρολίδης, Iλ. συγϰρ. 85, 167), ϰϰσϰά́ρα «կայծքար» (անդ, 87), ϰερίρ «քարայր» (անդ, 88, որ թէև ճշդի կցում է հյ. քարայր բառին, տակայն զուր տեղը միացնում է նաև հյ. քերել, լտ. cella, cellarium).-թրք. գւռ. Եւդ. kuirú-kend «քարուքանդ» (Գազանճեան, Բիւր. 1899, 314), Կր. Karqəlux, Karmeč տեղա-նուններ, որոնց վրայ տե՛ս Գլուխ և Մէջ. հմմտ. նաև թոթոշ բառի տակ։-Հյ. քարա-փակ ձևից եմ համարում վրաց. ჭარაბაკი քարաբակի «ցանկապատ» (որ առաջ քա-րերից էր շինւում, յետոյ դարձաւ ճիւղերից). -պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ [arabic word] karkūzā «cynoglossum al. planta-oo psyllium բոյսը».-հմմտ. նաև քարտունի «քարայրների մէջ մի թաղ Անիում» (Կոստ. Վիմ. տար. x7II)։-Շինարարական տե-սակէտից առանձին կարևորութիւն ունին պրս. ❇ ︎ kargīr «ամրութիւն շինուածոյ», քրդ. kagīr «հաստ պատ» (Justi, Dict. Kur-de 323), թրք. kyargir, գառ. kyavgir, ռմկ, քլավկիր «քարաշէն», որոնք փոխառեալ են հյ. քարուկիր բառից (տե՛ս Մ. Աբիկեան, Բառ. տճկ. հյ. գաղ. էջ 807)։ Այս բառը կազմուած է քար ու կիր բառերից, իբր «քարով ու կրով շինուած». նախնական ռործածութիւնը ունի Ուռհ. «Քարուկրով կալան զդուռն քաղաքին». յետոյ դարձել է «քարաշէն» Վստկ. 30 (ՆՀԲ ունի քարակիր. տպագրում քարուկիր). հմմտ. Ալշ. Մշ գ'աջուկիր «քարուկիր, քարաշէն»՝ գրեթէ նոյն կազմութեամբ։ Հայերէնից է կազմուաձ թարգմանաբար՝ վրաց. ჭვით-კირი քվիթ-կի-րի «քարուկիր», իսկ պրս. ձևափոխուելով kārgīr, իբր թէ կազմուած [arabic word] kār «գործ» և [arabic word] gīr «բռնել» բառերից, որ «քարաշէն» նշանակութեան համար անմիտ է։-Քարման բառի մասին տե՛ս մանել, քարաման։


Քարտ (ից)

cf. Քարտէս.

• Նախ Schroder, Thesaur. 46 դրաւ ասորուց։ ՀՀԲ և ՆՀԲ յն-ից։ Ազգասէր Կալկաթայի 1847, էջ 415, դնում է ո՛չ յոյն, այլ բնիկ հայ բառ. որովհետև յու-նարէնը չունի մեկնութիւն, իսկ հալերկ-նը մեկնւում է քարտ(աշեալ), որից և անգլ. chart։ Տէրվ. Altarm. 69 և Հիւնք. յն-ից։


Խորհ

• (յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։


Ծամ (աց, ուց)

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «հիւ-սած մազ» Ոսկ. կող. փիլ. մտթ. և եփես. որից ծամակալ «ծամկապ» ՍԳր. Ոսկ. լհ. ա. 17 և եփես. ոսկեծամ Ուռհ. 119։


Արդ (ուց)

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


*Ճոթ

• =Թթր. [arabic word] jīt, [arabic word] կամ [arabic word] čit «ծայր, եզերք, սահման. 2. կտորեղէն, չիթ, միտկալ» (Будaговъ 1, 503). որից փո-խառեալ են նաև ուտ. čot «եզերք, ջուրք», əotluγ «ծայր, վերջ», վրաց. ჭოთი ճոթի, ოთმუთი ճոթմութի «շորեղէն, չիթ» (Մառ. Kрит. и мелкiя ст. 1903, էջ 67)։-Աճ.