Entries' title containing թի : 4909 results

Պտղատուութիւն, ութեան

NBHL (1)

Պտղատու լինելն. պտղաբերութիւն.


Ջահաւորութիւն, ութեան

NBHL (2)

Ի գիշերին լապտերաց երեւալով իբրեւ ամենագիշեր ջահաւորութիւն. (Նիւս. ի Թէոդոր.։)

αὑγή splendor. Պայծառութիւն ըստ ջահի. ջահաւառութիւն. լուսաւորութիւն.


Սեփականութիւն, ութեան

NBHL (2)

cf. Սեպհականութիւն.

Պահք՝ երիտասարդաց հաստատութիւն, աղայոց պահապան, ծերոց սեփականութիւն. այսինքն ապահովութիւն, կամ սեպհական առաքինութիւն. (Մաշկ.։)


Սուտերդմնութիւն, ութեան

NBHL (2)

cf. Ստերդմնութիւն.

Զանողորմածութիւնս, եւ զսուտերգմնութիւնս. (Բուզ. ՟Դ. 4։)


Ստրատելատութիւն, ութեան

NBHL (1)

στρατηλασία, στρατηγία eductio vel praefectura exercitus, imperatorium munus. Զօրավարութիւն. սպարապետութիւն.


Սրատեսութիւն, ութեան

NBHL (2)

Ի սրատեսութի՞ւն (հպարտանաս). արծուի եւ անգղ յաղթեն քեզ։ Տուեալ է աստուծոյ անկեղն առաւել զսրատեսութիւն։ Այծեամն իւրով սրատեսութեամբն։ Այծեամն անուանէ յաղագս սրատեսութեանն զբանն աստուած. (Ոսկ. փիլիպ.։ Ոսկիփոր.։ Բրս. հայեաց.։ Նիւս. երգ.։)

Ոչ նմանապէս զսրատեսութիւնն ունին (զմտաց)։ Ոչ ըստ ոգւոց ինչ սրատեսութեան՝ ստուգութեան ուրեմն հասաւ մտաց. (Փիլ. տեսական. եւ Փիլ. լիւս.։)


Սրբասացութիւն, ութեան

NBHL (5)

Սերովբէքն փառաւորեն երեքկին սրբասացութեամբն՝ ի մի հաւաքելով տէրութիւն. (Ածաբ. ծն.։)

Պարգեւեա՛ լեզուի իմոյ զսրբասացութիւն սերովբէիցն, որպէս զի անդադար երգեսցէ քեզ բերան իմ զսրբասացութիւն. (Եփր. ծն.։)

Միով պսակաւ սրբասացութեան անսկզբնաբար աստուածաբանեալ։ Զսրբասացութեան զձայնս երեքկին աղաղակելով։ Նաշհով հանդերձ խորհրդական նկանօք երից չափոց՝ սրբասացութեամբ երրորդութեանն։ Զեռահիւսակ սրբասացութիւնս աստուծոյ. (Նար. ՟Ժ՟Գ. եւ յովէդ։ Արշ.։ Շ. հրեշտ.։)

Սրբասացութեներ կարգաւ. Բազմութիւնք հրեշտակաց եւ այլն։ Զկնի սրբասացութեանն՝ յառաջ բերել խորհրդոյն. (ժմ։ Տօնաց.։)

ἀγιολογία, τρισάγιον, ἀγιασμός hagiologia, trisagium, cantus ter sancti, sanctificatio. Սրբաբանութիւն. սրբերգենութիւն. երեքսրբեան երգ սրովբէից, ըստ տեսլեանն եսայեայ եւ յովհաննու.


Սրտնեղութիւն, ութեան

NBHL (3)

cf. Նեղասրտութիւն.

Կարճմտութիւնք սրտնեղութեանց։ Առանց ձանձրութեան եւ սրտնեղութեան. (Նար. ՟Լ՟Է։ Տօնակ.։)

Ըմբռնէ ապա սրտնեղութիւն զայրն. (Սոկր. ՟Ա. 38.) յն. λιποθυμία deficere animo.


Սրտնութիւն, ութեան

NBHL (4)

cf. Սրտմտութիւն.

Տե՛ս զսրտնութիւնն, տե՛ս զսաստելն. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Վասն սրտնութեան խօսիցն։ Յաղթել սրտնութեան։ Սրտնութիւն ախտ մի է բարկ, զի սրտմտութեան եռանդն կոչեցեալ է. (Եւագր. ՟Գ. ՟Դ։)

Զսրտնութիւնդ դարձուցեալ ի սատանայէ՝ ընդդէմ եղբօրն կագիս։ Ամուսնացուցաք զսրտնութիւնն մեր ընդ դեւն բարկութեան. (Լմբ. ատ.։)


Տաճարակապտութիւն, ութեան

NBHL (2)

Տե՛ս, ո՛րչափ դժուարին է տաճարակապտութիւնն. (Ոսկ. ես.։)

Զքեզ այժմիկ շարժէ առ է տաճարակապտութիւնդ. (Պղատ. օրին. ՟Թ։)


Տաճարակողոպտութիւն, ութեան

NBHL (1)

Ոչ զշնութիւն եւ զսպանութիւն, եւ ոչ զտաճարակողոպտութիւն կարէին թողուլ. (Ոսկ. եբր.։)


Տարօրէնութիւն, ութեան

NBHL (4)

Զքաջօրէնութիւնն եւ զարդարութիւն փոխանակ տարօրէնութեան եւ անիրաւութեան։ Յանցաւորութեան եւ տարօրէնութեան։ Ի տարօրէնութենէ կամի ապրեցուցանել։ Բռնութեան եւ յափշտակութեան ոչ օրէնքն պատճառք են, այլ՝ տարօրէնութիւն բնակչացն. (Փիլ.։)

παρανομία, παρανόμημα transgressio legis, nequitia, improbitas, flagitium. Անօրէնութիւն. անկարգութիւն. ապիրատութիւն.

Զտարօրէնութեանցն առնել խարդաւանս։ Աճեցեալ բազմասցին տարօրէնութիւնք։ Անչափից տարօրէնութեանց լեալ գործօնեայ. (Պիտ.։)

Բազում տարօրէնութինս գործեալ եղիցին յաշխարհին յայնմիկ. (Երզն. մտթ.։)


Տուրեւառութիւն, ութեան

NBHL (2)

Ոչ տուրեւառութիւն վաճառաց, ոչ տոկոսիք դահեկանաց։ Ի տուրեւառութիւն անկաւ շնորհս։ Այլք զտուրեւառութեանցն բարէին փոյթ՝ վաճառաշահիկք լինելով. (Սարգ. յկ. ՟Ժ. Լմբ. պտրգ.։ Պիտ.։)

Ծանիր, ուստի է ի քեզ գոլդ, տուրեւառութիւն օդոյդ։ Մինչեւ ցյետին տուրեւառութիւն շնչոյն։ Ի սաստիկ կսկծմանէն զտուրեւառութիւն շնչոյն խափանէ։ Իբր զկենդանութիւն իսկապէս, եւ զշնչոյ տուրեւառութիւն հաւաստի. (Ածաբ. աղք.։ Ոսկ. յհ. ՟Բ. 39։ Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Դ։ Նար. ՟Ժ՟Բ. եւ ՟Հ՟Ա. ՟Հ՟Դ։)


Փափագութիւն, ութեան

NBHL (1)

Ոմանք փափաքութիւնք զգայութեանց որոց ոչն հասանեն, մարտնչին. (Փիլ. իմաստն.։)


Փնթի

Etymologies (5) · Adjarian

«կեղտոտ, զզուելի» Մարթին. Սմբ. դատ. 6, 123. կրկնաբա՞ր փնթնթի տահական վրիպակ)։

=Կազմուած է հյ. փին «աղբ» և թի բա-ռերից, իբր «աղբի թի». այսպիսի պատկե-րաւոր բացատրութիւններ սովորաևան ևն ժողովրդական լեզուի մէջ. հմմտ. Պօլսի ար-դի հայ ժողովրդական բարբառով՝ քաքի քիւրէք (թրք. kurek. «թի», որով ամբողջը փին-թի), հարկաւորի կամ գործարանի կամ քէնէֆի (թրք. kenef «արտաքնոց») աւել (որ է «արտաքնոցի աւել»). ևն. այս ձևերը գոր-ծածւում են իբր ածական կամ մակդիր, «կեղտոտ, անպիտան, զզուելի» և նման իմաստներով։ Յատկապէս մեր փնթի բառի նազմութեան համար կարևոր է յիշել Ղրբ. փնթիփարախ «կեղտոտ, փնթի» ձևը, ուր փարախ կարող է կապուել միայն փին «աղը» բառի հետ (իբր թէ «ախոռի աղբի թի»)։-Աճ.

ՆՀԲ ուզում է հանել փին բառից։ Bugge, Btrg. 33, 75 յն. πίνος, πιναρδς բառերի հետ։ Մառ, Արաքս 1890 ա, էջ 109 վրաց. փինթի ձևի հետ՝ կցում է հյ. պիղծ, բիծ բառերին և բոլորը դը-նում է սեմականից։

ԳՒՌ (dialectal) Երև. Շմ. Պլ. Ջղ. Սլմ. Տփ. փնթի, Ասլ. Ախց. Սեբ. փինթի, Ալշ. փնտի, Սվեդ. փնթա, Ննխ. փնթի կամ փինթի, Ղրբ. փնթէ «կեղտոտ, անճարակ, թափթփած»։ Նոյն բառը ունին նաև Ագլ. Ակն. Խրբ. Վն. Չրս. «կեղտոտ» և Արբ. «տգեղ, չար և գէշ» նշա-նակութեամբ։ Նոյնպէս Ատն. և էնկ. փինթի «կեղտոտ» (Արևելք 1888 նոյ. 9 և Բիւր. 1898, էջ 865)։ Նոր բառեր են փնթիկ Վն. և փնթիփարախ. Ղրբ. «կեղտոտ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։

NBHL (1)

Զորպէսն ոչ գիտեմ, փնթի է. (Մարթին.։)


Քաղթնատութիւն, ութեան

NBHL (2)

Քաղթնատն գոլ. թլուատութիւն.

Որ առ քաղթնատեան թոթովէին, ստէպ կրթութիւն զկաղ լեզու նոցա էած յուղղութիւն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Քաջազգութիւն, ութեան

NBHL (1)

Ի նախահարց քաջազգութիւն մի՛ ոք պարծեսցի. (Ոսկիփոր.։)


Քաջախօսութիւն, ութեան

NBHL (1)

Քաջախօսն լինել. պերճախօսութիւն. ճոռոմաբանութիւն.


Քաջուշեղութիւն, ութեան

NBHL (1)

Յիշողամտութիւն. ուշագրութիւն. խելամտութիւն. հանճարեղութիւն.


Քինահանութիւն, ութեան

NBHL (3)

Չարայուշ քինահանութիւն։ Ի քինահանութիւնս յոժարեցուցանէ սատանայլ առնուլ զվրէժս ի զրկողաց։ Ո՛չ անձամբ ինչ պահանջել քինահանութիւն. (Մանդ. ՟Ժ՟Բ։)

Քինահանութեան անարգանաց շապհոյ։ Քինահանութիւն վրէժխնդրութեան արարեալ։ Ոչ իսպառ քինահանութեամբ վարիլ առ հարկատուսն եւ առ հնազանդս իւրեանց. (Արծր. ՟Ա. 15։ ՟Բ. 2։ ՟Դ. 11։)

Զքինհանութիւն եւ զնախանձ ի բա՛ց մերժեսցուք։ Զքինահանութեան ախտն ի սրտէդ արմատախի՛լ արասցես. (Ոսկ. մտթ.։ Ճ. ՟Գ.։)


Definitions containing the research թի : 10000 results

Եռահիւսակ

adj.

that consists of three things or words;
— նուագ, trisagion.

· Calfa

NBHL (2)

Եռահիւսակ սրբասացութիւն, կամ սրբասացութիւնք. (Անյաղթ բարձր.։ Անան. եկեղ.։ Յհ. իմ. եկեղ.։)

Զեռահիւսակն առնուլ զօրհնաբան՝ զփառատրութիւնն սրոբէական. (Գանձ.։)


Եռահիւսեակ

cf. Եռահիւսակ.

· Calfa

NBHL (2)

Իբր Եռահիւսակ սրբասութիւն.

Զեռահիւսեակըն նուագեալ, զմի տէրութիւնդ երգաբանեալ. (Շար.։)


Եռամ, ացայ, ացի

vn.

to boil;
to bubble;
to shudder;
to swarm;
to crawl.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ յերկնուստ ահագին հրձգութիւնք եռային. (Եղիշ. ՟Զ։)


Եռամասն

adj.

that consists of three parts;
tripartite.

· Calfa

NBHL (3)

Եռամասն խառնեալ էութեամբք (որ են աստուածութիւն, մարմին, եւ հոգի բանական) միաւորեցաւ անշփոթելի. (Նար. կուս.։)

Հոգի եռամասնեայ է, բան ունի, ցասումն, եւ ցանկութիւն. (Ճ. ՟Թ.։)

Զեռամասնեայս ունի զօրութիւնս։ Յառաջ գայ յեռամասնեայ հոգւոյն. (Լմբ. պտրգ.։)


Եռամասնեայ

cf. Եռամասն.

· Calfa

NBHL (3)

Եռամասն խառնեալ էութեամբք (որ են աստուածութիւն, մարմին, եւ հոգի բանական) միաւորեցաւ անշփոթելի. (Նար. կուս.։)

Հոգի եռամասնեայ է, բան ունի, ցասումն, եւ ցանկութիւն. (Ճ. ՟Թ.։)

Զեռամասնեայս ունի զօրութիւնս։ Յառաջ գայ յեռամասնեայ հոգւոյն. (Լմբ. պտրգ.։)


Եռամեծ

adj.

supreme, very great;
trismegistus.

· Calfa

NBHL (3)

Հերմ եռամեծ յիւրում սքանչելի տախտակին այսպէս հատանելով. (Մագ. լ։) Եւ ի մեզ՝ սեպհական դաւթի անյաղթ փիլիսոփայի.

Ըստ դաւթի եռամեծի. (Վրդն. սղ.։)

Եռամեծին դաւթի. (Երզն. քեր.։) Յետինք եւ յետնոց ընծայեցին. զոր օրինակ.


Եռանդ

s. adv. two days ago, day before yesterday.

· Calfa

NBHL (1)

Զեռանդի գործոյն զտեսչութիւնն իբրեւ զմտաւ ածեալ յիշեմ, ոչ զօրեմ եւ այլն. (Փարպ.։)


Եռանդն, անդեան

s.

ardour, heat;
warmth, bubbling, ebullition, overheating, effervescence;
fervour, fire, fury, rapture, zeal, devotion;
activity, vivacity, vigour;
abundance;
— մտաց, enthusiasm;
— ածել ումեք, to inspire one with ardour;
— մարտի, ardour for battle.

· Calfa

NBHL (2)

Պարտեալ եռանդեանն չարութիւն. (Փարպ.։)

Մի՛ օտարոտի համարել զեռանդն ինչ՝ որ ի փորձութիւն ձեզ լինիցի. (՟Ա. Պետ. ՟Դ. 19. յն. հրացումն։)


Եռանդնոտ, աց

adj.

boiling, hot;
fervent, ardent;
fiery, spiritual;
devout.

· Calfa

NBHL (2)

Եռանդնոտ միտք, կամ ապաշխարութիւն, սէր, արիւն, բնութիւն. (Կոչ. ՟Բ. 15։ Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։ Վրդն. սղ.։ Մագ. ՟Զ։)

Եռանդնոտ էին առ յոյսն աստուծոյ։ Եռանդնոտ է հասակ երիտասարդութեան ի բղջախոհութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)


Եռանդումն, ման

s.

cf. Եռանդն.

· Calfa

NBHL (1)

Գթածութեամբ եռանդմամբ զքաւութիւն անջնջելի նոցա մեղացն ի գթածէն իւրմէ հայցէր տեառնէն. (Բրս. ի ստեփ.։)


Եռանկիւն, կեան

s.

triangle.

· Calfa

NBHL (1)

ԵՌԱՆԿԻՒՆ ԵՌԱՆԿԻՒՆԻ τρίγωνον, -ος triangulum, -lus, -laris գրի ստէպ եւ ԵՌԱՆԳԻՒՆ, Ի. Ձեւ կամ թիւ որ ունի զերիս անկիւնս ըստ երից կողմանց.


Եռանկիւնի

adj.

triangular.

· Calfa

NBHL (1)

ԵՌԱՆԿԻՒՆ ԵՌԱՆԿԻՒՆԻ τρίγωνον, -ος triangulum, -lus, -laris գրի ստէպ եւ ԵՌԱՆԳԻՒՆ, Ի. Ձեւ կամ թիւ որ ունի զերիս անկիւնս ըստ երից կողմանց.


Եռանձնեայ

adj.

of three persons.

· Calfa

NBHL (1)

Եռանձնեայ կամ եռանձնեան աստուածութիւն. (Վրդն. ծն.։ եւ Նանայ.։)


Եռանուն

adj.

of three names.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զերիս անուանս ի միում անձին իւրում. այսպէս համարեցան ժխտօղք զսուրբ երրորդութիւնն.


Եռաչափ

adj.

verse of three measures;
trimeter.

· Calfa

NBHL (1)

Օրհնութիւնս եռաչափս ... բոլորեն. (Եղիշ. միանձն.։)


Եռացումն, ման

s. chem. boiling, ebullition;
cf. Եռանդն.

· Calfa

NBHL (3)

Որ հողատեսակքն են, ի միասին շարժելով եւ վերանալով՝ եռացումն մակակոչութիւն ընկալուլ։ Զպէսպէս ի վեր առաքէ բնութեան եռացմունս. (Պղատ. տիմ.։)

Շիջուցանէ զջերմութիւն եռացման ջրոյն. (Նար. երգ.։)

Երիտասարդական համարձակութիւն, եւ եռացումն սրտի. (Ոսկիփոր.։)


Եռացուցանեմ, ուցի

va.

to make to boil;
to warm, to give heat;
to make to swarm or crawl.

· Calfa

NBHL (3)

Եռացուցանէ զցանկութիւնսն. (Յճխ. ՟Թ։)

Իսկ որ գոլացուցանէ զինքն յինքենէ, եւ եռացուցանէ (ի ցանկութիւն). (Կանոն.։)

Տեսութիւն՝ որ զուրախութիւն ի սիրտս եռացուցանէ. (Լմբ. սղ.։)


Եռոտանի, նւոյ

s.

tripod, trivet.

· Calfa

NBHL (1)

Յորում տաճարի (դելփեայ) կայր եռոտանին հաստեալ։ Յայն եռոտանին ելեալ կանայք՝ հարցկութիւնս առնէին. (Նոննոս.։)


Եռօրեայ, էի

adj.

triduan, of three days.

· Calfa

NBHL (2)

Եռօրեա՞յ ցուցակութեան բերէ նշանակութիւն, եթէ յար տեւողանաց (տենդն). (Մագ. ՟Հ՟Թ։)

Երեքօրեայ ճանապարհն զեռօրեայ յարութիւնն քրիստոսի գուշակէր։ Եռօրեայ կացեալ ի կենսաբեր գերեզմանին. (Կիւրղ. ղկ.։)


Ես, իմ, ինձ

pron.

I;
ես ինքն, myself;
յինէն կողմանէ, as for me, for my part;
ըստ իս, in my opinion;
ահաւասիկ ես, here I am, here am I;
ես եմ, it is I;
ոչ եմ ինձ եւ յիս, I am beside myself, distracted, I am not master of my self-possession, I am driven mad.

· Calfa

NBHL (1)

Ուխտեցի ես ընդ իս եւ ընդ ձեզ։ Յիս դա՛րձ տէր, եւ ո՛ւնկն դիր ինձ։ Յի՛ս տէր. տո՛ւք նմա զմանուկն կենդանի։ Ամենայն պակասութիւնդ քո զինեւ։ Ունիմ ընդ ինեւ զինուորս։ Եղիցի յինէն կողմանէ՝ այոն այո՛, եւ ոչն ո՛չ. եւ այլն։


Ետեղակալ, աց

s. adj.

lieutenant, vicegerent;
successor;
stationary, firm, stable.

· Calfa

NBHL (1)

Ետեղակալ կայանք կամ կայք։ Մեծութիւն ետեղակալ տարերց ի բացուստ իբրեւ շարժունք երեւին. (Վեցօր. ՟Գ. ՟Զ։)


Երագ, ունք

adj. adv.

quick, nimble, prompt, rapid, swift, current;
— երագ or երագս, quickly, currently;
very soon.

· Calfa

NBHL (1)

Զպատմութիւնն երկրորդեաց երագ երագ ի վերայ վեցօրեայ ժամանակին. (Եփր. ծն.։)


Երագածագ

adj.

that points, that begins to appear soon.

· Calfa

NBHL (1)

Չի՛ք այլ երագութիւն. թէ ծագեսցի ընդ երագածագ ծագումն (լուսոյ). (Վեցօր. ՟Բ։)


Երագասխալ

adj.

that fails, soon or easily mistaken.

· Calfa

NBHL (1)

Մարդկայինս բնութիւն՝ երագասխալ գոլով. (Ի գիրս խոսր.։)


Երագեմ, եցի

vn. va. to make haste, to hasten;
to double the pace, to go quicker, to run, to trot;
to accelerate, to hasten, to press.

· Calfa

NBHL (1)

Դու մի՛ երագես զձեռնադրելն։ Մի՛ երագեր զօծումն ընտանւոյն։ Եւ ապա ինքն երագէ զձեռնտուութիւնն։ Երագեալ զյարութիւնն մխիթարեցի զնոսա. (Լմբ.։)


Երագընթաց

adj.

quick, that runs quick, nimble, swift.

· Calfa

NBHL (1)

Զթիւ սաղմոսացն գլխել, եւ ի բազմացուցանելն զնա երագընթաց լեզուովն միտեալ. (Լմբ. պտրգ.։)


Երագումն, ման

s.

velocity, swiftness;
haste, hurry;
acceleration.

· Calfa

NBHL (1)

Երագելն. փութալն. սրընթացութիւն.


Երազագէտ

adj. s. that explains dreams.

· Calfa

NBHL (1)

ὁνειροπόλος somniorum interpres, conjector Որ ցուցանէ գիտել զմեկնութիւն երազոց. երազահան.


Երազափորձ

adj.

subject to pollution during sleep.

· Calfa

NBHL (1)

Փորձեալն յերազի գիջութեամբ. կամ Երազափորձութիւն.


Երաժշտակ

s.

a. singer.

· Calfa

NBHL (2)

Ասեն՝ երաժշտակի ուղղութիւն գոլ զայն զօրութիւն. (Պղատ. օրին. ՟Բ։)

Որպէս Երաժշտականութիւն. μουσική


Երաժշտական, ի, աց

adj. s.

musical;
musician;
—ն, music.

· Calfa

NBHL (4)

Որ ըստ երաժշտական արուեստի յարմարէր զնա։ Իբրեւ գործւով երաժշտականաւ կարասցէ ոք յարմարել։ Յարմարական եւ նուագաւոր բաղաձայնութիւն կատարէր, եւ արդարեւ երաժշտական. (Փիլ.։)

Հեթանոսք աղաղակեն, եւ լինին երաժշտական քարոզք (կամ քարոզութիւն) իմոյ աստուածութեանս. (Զքր. կթ.։)

Քերականութիւն՝ քերականին, եւ երաժշտականութիւն՝ երաժշտականին։ Երաժշտականքն եւ քերթողքն վկայեն. (Փիլ. լին. եւ Փիլ. այլաբ.։)

Թուականն (այսինքն թուաբանութիւն) բաղկանայ ի տարորոշ քանակէն՝ որ ըստ ինքեան, իսկ երաժշտականն ի տարորոշ քանակէն՝ որ ըստ բաղազանութեան։ Զթուականն փիւնիկեցիք գտին. իսկ զերաժշտականն թրակացիք։ Երաժշտականին յարակայանայ եւ այլն. (Սահմ. ՟Ժ՟Է։)


Երաժշտապետ, աց

s.

music-master;
chief of musicians, leader of the band.

· Calfa

NBHL (1)

Երկոտասան փոխելն (սաղմոսաց՝) երկոտասան երաժշտապետաց եկեղեցւոյ՝ առաքելոցն թիւ. (Ճ. ՟Թ.։ եւ Տօնակ.։)


Երախայանամ, ացայ

vn.

to cause one's self to be instructed in the mysteries of the faith.

· Calfa

NBHL (1)

ԵՐԱԽԱՅԱՑԵԱԼ. Անցեալ ի կարգս կրթելեաց ի մկրտութիւն. որ եւ Երախայ.


Երախայրիք, րեաց

s.

earlyfruits, first-fruits.

· Calfa

NBHL (1)

ἁπαρχή, ἁπαρχαί primitiae Առաջին խայրիք, նախկին բերք՝ աստուծոյ նուիրականք. առջի պտուղ, կանուխ հասած բերքը .... ասի ի մեզ եւ Պտուղ, Առաջին, Առաջաւոր, Առաջաւորութիւն.


Երախտաւոր, աց

adj. s.

thankful;
benefactor, beneficent, obliging.

· Calfa

NBHL (1)

εὑεργέτης benefactor, benemeritus Երախտագործ. բարերար. աղէկութիւն ընօղ.


Երախտաւորիմ, եցայ

vn.

to be favoured, to receive benefits.

· Calfa

NBHL (1)

εὑεργετούμαι beneficium assequor Երախտիս տեսանել. բարերարութիւն գտանել. օգտիլ.


Երախտեմ, եցի

vn.

to remind some one of benefits received.

· Calfa

NBHL (2)

ներգործական բայ չէզոքական բայ Յիշել եւ ի դէմս ածել ումեք զերախտիս իւր՝ ամաչեցուցանելով զնա. աղեկութիւնը երեսը տալով խպնեցնել.

Ոչ երախտէ քեզ։ Դու մեծաբանես, ունչ առնես, երախտես։ Երախտեցեր, եւ յինէն շնորհակալութիւն պահանջեցեր. (Լմբ. պտրգ.։)


Երախտիք, տեաց

s.

favour, kindness, benefit, service, pleasure;
— առնել, to oblige, to please, to do an act of kindness, to deserve well, to favour.

· Calfa

NBHL (3)

Բարեաց երախտեաց անյիշատակութիւն. (Իմ. ՟Ժ՟Դ. 26։)

Զի՞նչ երախտիք իցեն». այն է ըստ յն. պարծանք, փառաւորութիւն.

εὑεργεσία beneficium, benefactum, meritum ἁγαθόν bonum χάρις gratia Բարերարութիւն. շնորհք. ձրի բարեգործութիւն. բարիք. աղեկութիւն.


Երակահատ, աց

s.

bleeder;
lancet.

· Calfa

NBHL (2)

Գրի եւ երակհատ, իբր Երակահատութիւն.

Երակհատ դեղ է, որ փութապէս թօթափէ զժահահոտութիւնս անյայտս. (Կլիմաք.։)


Երամացուցանեմ, ուցի

va.

to assemble in company, to gather together, to associate.

· Calfa

NBHL (1)

Դարձուցեալ զմարդկութիւնս ի շռայլութենէ երամացուցին ի քաղաքս. (Լմբ. յանառակ.։)


Երանական, ի, աց

adj.

happy, blissful;
beatific.

· Calfa

NBHL (2)

Երանական քահանայապետութիւնք, կամ տեսութիւնք նոցա։ Երանական շնորհ, կամ լոյս, պսակ, սահման, հրաման, հատուցումն. (Դիոն.։ Շար.։ Նար.։ Սարկ.։)

μακάριος, μακαριότατος beatus, -a, -um;
beatissimus Որ ինչ յինքն բերէ զերանութիւն. ունօղ կամ տուօղ զերջանկութիւն. երջանիկ. երանեալ. երանացուցիչ. ցանկալի.


Երանատուր

adj.

that gives, announces felicity.

· Calfa

NBHL (1)

Բանայր զբերան իւր, եւ ուսուցանէր նոցա զերանաւէտ եւ զերանատուր վարդապետութիւնն. (Վրք. հց. ՟Ա։)


Երանաւոր

cf. Երանելի.

· Calfa

NBHL (1)

Երանաւոր խոստմանն տեղի։ Երանաւոր դաւանութիւն պետրոսի։ Երանաւոր կերպադրութիւն անճառելի. (Նար.։)


Երանելի, լւոյ, լոյ, լեաց

adj.

happy, blessed;
— առնել, to make happy;
— լինել, to be happy.

· Calfa

NBHL (1)

Երանելի երես աստուծոյ, կամ տեսութիւն քրիստոսի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ե։)


Երանեմ, եցի

va.

to declare happy, to felicitate.

· Calfa

NBHL (2)

Ոչ երանել զբարեբախտութիւն մարդոյ մինչեւ ցվախճան. (Խոր. ՟Բ. 12։)

Լցան լիացան եւ երանեցան։ Երանեալք եւ բարեբանեալք։ Մայր երանեալ։ Երանեալ մարգարէի։ Երանեալն դաւթի։ Երանեալ եպիսկոպոսի. (Նար.) որ անխտիր ասի եւ Երանելի. որպէս եւ Երանեալ է, կամ Երանելի է, կամ Երանի՛ այնմ եւ այլն, են նոյն։


Երանք, նաց

s. pl. groin;
loins, reins;
hip, haunch, thigh;
knees;
lap;
առաջակողմն —նաց, mons Veneris;
քունջ —նաց, groin;
ելանել յերանաց ուրուք, to be horn of, to spring from the loins of;
լինել յերանս հօր իւրոյ, to be yet in the loins of his father;
զ—նս ածել ի վերայ, to infork, to mount, to ride.

· Calfa

NBHL (1)

Ընդ երանօք իմովք. (այսպէս) յոյոնն պարկեշտագոյն թարգմանեաց. բայց եբրյեցին զառնացի անդամոցն իսկ ասաց, զի ի թլփատութիւնն յաստուծոյ ուխտն երդնուցու. (Կիւրղ. ծն.։)


Երաշխիք, եաց

cf. Երաշխ.

· Calfa

NBHL (1)

ԵՐԱՇԽ 2 (երաշխիք, խեաց.) գ. ἑγγύνη fidejussio Գրաւ եւ առհաւատչեայ. կամ երաշխաւորութիւն.


Երաշխաւոր, աց

s.

pledge, guarantee, surety, answerable, responsible;
assurer, certifier;
— լինել՝ կալ, to be, to become surety or guarantee;
cf. Երաշխաւորեմ.

· Calfa

NBHL (1)

Միջնորդ աստուծոյ, եւ երաշխաւոր աշխարհի, պատարագ հօր եւ փրկութիւն մարդկան. (Մանդ. ծն. քրիստոսի.։)


Երաշխաւորեմ, եցի

vn.

to guaranty, to bail, to promise, to become answerable, to assure.

· Calfa

NBHL (2)

Թոշակ ... որ զնորոգութիւն ինձ երաշխաւորէ. (Նար. ՟Կ՟Ը։)

Սովաւ զյաւիտենական կենացն առ մեզ երաշխաւորեալ տեսանեմ բարութիւնս։ Զառաջիկայ յուսոյն խորհուրդ երաշխաւորեալ սեպհականէ անձին եւ իւրայնոց. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. պաւլ.։)


Երասան

s.

bridle, curb, rein, snaffle;
halter;
scatch, bit;
— արկանել, to bridle, to put on a halter.

· Calfa

NBHL (1)

Ոչ կացուցի յոտին զերիվար մտացս երասանաւ բանին։ Ընդոտնեա՛ ի սանձս կապոյ երասանաց ըմբռնման զցնդեալ մտացս վայրագութիւն։ Երասանաւ սանձաց, կրթութեան։ Իբր երասանաւ փոկոյ նահանջեալ։ Երասանաւն հանդարտութեան։ Երասանի պնդութեան. (Նար.։)